Օրվա լրահոսը

Լեւոն Երանոսյան. «Այս պահին ոչ մի գործողության չենք նախապատրաստվում»

Հուլիսի 19-ին ժամը 8-8:45-ի սահմաններում Խորենացի փողոցում ՊՊԾ գնդի մոտ իրավիճակը խաղաղ է: Տարածքում է նաեւ ՀՀ ոստիկանության ներքին զորքերի հրամանատար, փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանը: «Ազատություն» ռ/կ-ի հարցին ի պատասխան՝ նա ասաց, որ առայժմ գրոհի կամ  որեւէ այլ գործողության չեն նախապատրաստվում եւ հրաժարվեց այլ մանրամասներ հայտնել, պատճառաբանելով, թե հանգիստ նստած զրուցում է քաղաքացիների հետ: Լեւոն Երանոսյանին

ԼՂՀ ՊՆ. հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 240 կրակոց

Հուլիսի 18-ի լույս 19-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հրադադարի պահպանման ռեժիմը հակառակորդի կողմից խախտվել է 20 անգամ

Երեկոյան ժամերին, անվտանգության նկատառումներից ելնելով, Վերին Լարսը կրկին կփակվի

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հուլիսի 19-ի ժամը 08.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն այսօր՝ ժամը 06.00-ից մինչև 20.00-ն Լարսի ավտոճանապարհը կբացվի, իսկ երեկոյան ժամերին, անվտանգության նկատառումներից ելնելով, կրկին կփակվի:  Ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար հետևյալ կանոնների պահպանման դեպքում. միաժամանակ երկու կողմերից հանդիպակաց երթևեկությունը արգելվում է

Չնայած ոստիկանական ուժերի կուտակումներին՝ գրոհ չեղավ (Տեսանյութ)

Թեեւ երեկ երեկոյան ոստիկանությունը լրացուցիչ ուժեր կենտրոնացրեց ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի մոտ, որը հուլիսի 17-ից շարունակում է գրավված մնալ «Հիմնադիր խորհրդարանի» մի խումբ անդամների կողմից՝ գիշերը հանգիստ է անցել: Հիշեցնենք, որ տեխնիկայի շարժը եւ իրավապահների տեղաշարժը դադարեց այն բանից հետո, երբ ՊՊԾ գնդի մոտ հավաքվեցին Ազատության հրապարակից այստեղ եկած մի խումբ ցուցարարներ: Նրանցից մի

Անդրիաս Ղուկասյան. «Ցանկացած արյունալի բախում բերելու է ծանր հետեւանքների հայ ժողովրդի համար»

Նրանից հետո բարձրախոսը վերցրեց լայն հանրությանը անհայտ ինչ-որ մեկը եւ դիմելով իշխանություններին ասաց. «Ո՞վ եք դուք վաբշե, խի՞ պիտի քաղբանտարկյալներ լինեն, մի կյանք են ապրում, սերժիկների համար չպիտի ապրեն, տղերք պինդ կացեք, լավ ա ըլնելու»:

«Պետք է զիջեն իշխանությունները». Հայկ Մարտիրոսյան (Տեսանյութ)

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանի գնահատմամբ՝ այսօր ունենք ողբերգական իրավիճակ, որը կարող է հանգեցնել սարսափելի հետևանքների: Թե ինչու տեղի ունեցավ նման բան և ինչ ելքեր է տեսնում քաղաքագետը ստեղծված իրավիճակից՝ ներկայացնում ենք տեսանյութում: Սուրեն Սարգսյան  

Ոստիկանությունը հորդորում է հավաքի մասնակիցներին երթեր չկազմակերպել դեպի հատուկ պահպանվող գոտի

Այսօր Երևանի Ազատության հրապարակում հավաքված մի խումբ անձինք հայտարարել են, որ երթով շարժվելու են դեպի Խորենացի փողոցի այն հատվածը, որը շարունակում է արգելափակված մնալ հուլիսի 17-ի առավոտյան ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքի վրա կատարված զինված հարձակման և այդտեղ պատանդներ պահելու հետևանքով: Միաժամանակ, հավաքի մասնակիցները փորձում են վերջնագրեր ներկայացնել ոստիկանությանը և իրավապահ այլ մարմիններին՝ նրանցից պահանջելով

«Իրենք ահաբեկիչ չեն, հերոսներ են. առանց զոհերի չի լինի հեղափոխություն». «Հիմնադիր խորհրդարանի» անդամ

Մեր հերոսները, որ հիմա ապստամբություն են կատարում, իրենք հիմա իրենց կյանքը արդեն իսկ զոհաբերում են: Իրենք գիտակցում են, որ հեղափոխություն է եւ կարծես թե առանց զոհերի չի լինի հեղափոխություն:

«Ձեռնաշղթաների հետքերը ձեռքերի վրա կան»

Հովիկ Վարդումյանի կինն` ամուսնուն բռնի կերպով բերման ենթարկելու մասին

Իրավիճակը ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքում. ուղիղ հեռարձակում

ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքում առկա է ոստիկանական ուժերի եւ տեխնիկայի շարժ: Իրավիճակը Էրեբունիում: Դիտեք «Ազատություն» ռադիոկայանի եւ «Ա1+»-ի ուղիղ հեռարձակումները:

Դավիթ Սանասարյանը եւ Անդրանիկ Ասլանյանը ոտքից գլուխ կապտուկների մեջ են

Դավիթ Սանասարյանը եւ Անդրանիկ Ասլանյանը այժմ գտնվում են Հանրապետական բժշկական կենտրոնում եւ ենթարկվում են բուժզննության: Aravot.am-ը հետաքրքրվեց հիվանդների առողջական վիճակով, որին ի պատասխան Դավիթ Սանասարյանը ասաց, որ գլխի հատվածից մինչեւ ոտքերը կապտուկներ են: Նրա խոսքերով Անդրանիկին երկու անգամ ավելի են հարվածել ոստիկանները բերման ենթարկելուց հետո: «Ոստիկանական մեքենայից, երբ գլուխս դուրս հանեցի եւ լրագրողների միջոցով կոչ

«Բոլոր մեղավորներին կպատժենք, էսքան մի՛ կասկածեք». Հունան Պողոսյան. (Ֆոտոշարք եւ տեսանյութ)

Հունան Պողոսյանը ակտիվիստներին խոստացավ, որ այսօր բոլոր բերման ենթարկվածներին բաց կթողնի: Մի քանիսին տեղում ավտոմեքենաներով հետ բերեցին ու ազատ արձակեցին:

Տղան ոստիկանների ձեռքում ուշագնաց էր լինում՝ ձեռքերն էին ոլորում. բիրտ ուժ՝ Ազատության հրապարակում (Տեսանյութ եւ տեսանյութ)

Մինչ ակտիվիստները որոշում կկայացնեին, ոստիկաններն անցան գործի ու սկսեցին ակտիվիստների թեւերը ոլորել, մտցնել ոստիկանական մեքենա:

Գյումրեցիները պահանջում են արյունահեղությունը բացառող ելք փնտրել

Այսօր Գյումրու Թատերական հրապարակում մի խումբ մտավորականների կողմից հանրային քննարկում է ծավալվել հանրապետությունում ստեղծված իրավիճակի շուրջ: Վերջիններս հորդորել են իրավապահներին գտնել արյունահեղությունը բացառող ելքեր ու հանդես են եկել հայտարարությամբ: Մենք՝ Գյումրիում բնակվող ՀՀ քաղաքացիներս՝ 1. Հայտնում ենք մեր ցավակցությունը զինված բախման արդյունքում զոհված ոստիկան Արթուր Վանոյանի ընտանիքին և հարազատներին: 2.Կոչ ենք անում իրավապահ մարմիններին եւ

Բերման ենթարկածները ազատ են արձակվել՝ 2 հոգին էլ տեղափոխվել են հիվանդանոց. (Ֆոտոշարք)

Ցուցարարները որոշում են գնալ Խորենացի փողոց, քանի որ ոստիկանական զրահատեխնիկա է կուտակվում այնտեղ

«Երբ ես եկա ռեկտոր, ուսանողները շենքի ներսում անձրևանոցներով էին շրջում». Վարդևան Գրիգորյան (Տեսանյութ)

Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի ռեկտոր Վարդևան Գրիգորյանը, որը 14 տարի շարունակ ղեկավարել է բուհը ու երկու օր առաջ հրաժարականի դիմում ներկայացրել, հանդես եկավ հաշվետու ասուլիսով: Վերջինս շեշտեց, որ Գյումրու մանկավարժականն անգնահատելի դերակատարություն է ունեցել իր՝ որպես մարդու ու մասնագետի կայացման գործընթացում: Սովորել ու աշխատել է այստեղ՝ բարձրանալով կրթական բոլոր աստիճաններով. եղել է դասախոս, ավագ դասախոս,

«Հեղաշրջումների, հեղափոխությունների ժամանակ վայրագություններից խուսափելը գրեթե անհնար է». փորձագետը` Թուրքիայում գլխատման դեպքի մասին

Արմեն Պետրոսյանը նշյալ վայրագության դեպքը միանշանակ չի նմանեցնում «Իսլամական պետության» ահաբեկիչների ձեռագրին

Նիկոլ Փաշինյանն այսօր Ժիրայր Սեֆիլյանի հետ աչքով-ունքով է շփվել (Տեսանյութ)

Ժիրայր Սեֆիլյանը տեղեկատվական «շրջափակման մեջ» է, կատարվածից տեղեկություններ չի ստանում

Շտաբային զորավարժություն

Արցախի զինված ուժերում հուլիսի 18-ից մեկնարկել են բազմաստիճան շտաբային զորավարժություններ, որին մասնակցում են ՊԲ վարչությունը, միավորումների, զորամասերի և գումարտակների հրամանատարական կազմը, շտաբները, ղեկավարման  և ապահովման մարմինները: Զորավարժության նպատակն է կատարելագործել զինված ուժերի ղեկավարման համակարգը, հրամանատարների ու շտաբների գործնական ունակությունները, դրանց պատրաստության և փոխգործակցության մակարդակը, ինչպես նաև բարձրացնել բոլոր օղակի ղեկավարման մարմինների մարտավարամասնագիտական կարողություններն ու բարոյահոգեբանական

Ազատության հրապարակում հավաքվածները 3 պահանջ առաջադրեցին ոստիկաններին. (Ֆոտոշարք)

Ոստիկանությունը բերման ենթարկվածների անունների ցուցակ է պահանջել

Հունան Պողոսյանն ակտիվիստների դեմն առավ. (Ֆոտոշարք)

Ինչպես տեղեկացրել ենք, Ազատության հրապարակում տեղի ունեցան թեժ բախումներ քաղաքացիական ակտիվիստների և ոստիկանների միջև: Ոստիկանները հենց Ազատության հրապարակի հարթակից բերման ենթարկեցին Դավիթ Սանասարյանին, Շահեն Հարությունյանին և այլ ակտիվիստների: Ակցիայի մասնակիցները փորձեցին շարժվել դեպի Էրեբունի, սակայն ոստիկանները անընդհատ Հյուսիսային պողոտայի երկայնքով մեկ փորձում էին շղթա կազմել և դիմադրել, ինչի ընթացքում տեղի էին ունենում բախումներ և բռնի

Դիտորդների Խմբին արգելել են հանդիպել Ժիրայր Սեֆիլյանի հետ

2016 թվականի հուլիսի 18-ին Դիտորդների խումբը ստանալով բազում ահազանգեր այցելություններ է կատարել «Նուբարաշեն», «Կոշ» և «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկներ։ «Նուբարաշեն» ՔԿՀ այցելության ընթացքում Խմբի անդամները հանդիպել են Գևորգ Սաֆարյանին: Վերջինս նշել է, որ գտնվում է լավ վիճակում, որևէ ճնշում իր նկատմամբ վերջին իրադարձությունների հետ կապված չի եղել։ Այց է կատարվել նաև «Կոշ» քրեակատարողական հիմնարկ և հանդիպումներ

Թեժ բախումներ Ազատության հրապարակում. (Տեսանյութ, ֆոտոշարք)

Ազատության հրապարակում անցկացվում է «Ոչ թալանին» քաղաքացիական շարժման անդամների կազմակերպած հանրահավաքը: Քիչ առաջ բերման ենթարկեցին շարժման բոլոր այն անդամներին, որոնք հանրահավաքի ընթացքում ելույթ էին ունեցել: Այս պահին բախումներ են ընթանում Ազատության հրապարակից դեպի Հյուսիսային պողոտա տանող ճանապարհին: Բերման են ենթարկել Շահեն Հարությունյանին, Դավիթ Սանասարյանին: Ոստիկանները դիմում են բիրտ մեթոդների: Մի տղայի բռնի ուժով Հյուսիսային պողոտայից

Պատահարից 9 օր անց երեխան մահացավ

Ինչպես տեղեկացրել էինք՝ հուլիսի 9-ին, ժամը 19.45-ի սահմաններում, «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենան Գեղարդ-Գառնի ճանապարհին կորցրել էր կառավարումը և բախվել ճամփեզրի քարին ու կողաշրջվել, ինչի հետևանքով 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց: Հուլիսի 17-ին, ժամը 00.30-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ իրենց մոտ տեղափոխված, 2005 թ. ծնված Աննա Մելիքյանը հուլիսի 16-ին, ժամը 23.00-ի սահմաններում, հիվանդանոցում

Հայաստանի Հանրապետության 25-ամյակին նվիրված մշակութային միջոցառում Պեկինում

Հուլիսի 15-ին Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում Չինաստանում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ Պեկինի Ջինթայի արվեստի թանգարանում տեղի ունեցավ հայաստանցի գեղանկարիչներ Ալեքսանդր Դերոյանի և Սևադա Գրիգորյանի գեղանկարչական աշխատանքների ցուցահանդեսի բացման արարողությունը։ Միջոցառման մասնակիցներին ուղղված ողջույնի խոսքով հանդես եկավ Չինաստանում ՀՀ դեսպան Սերգեյ Մանասարյանը, ով հակիրճ ներկայացրեց Հայաստանի անկախության անցած ճանապարհը: ՀՀ դեսպանն առանձնահատուկ կարևորեց հայ-չինական

Քրեական գործեր են քննվում

Քաղաքաշինական նորմերը խախտվում են

Սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ «Ով սպանեց հայերին» արաբերեն առաջին վավերագրական ֆիլմի դիտումը

Հուլիսի 18-ին  ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակիցները դիտեցին  Հայոց ցեղասպանության վերաբերյալ «Ով սպանեց հայերին» արաբերեն առաջին փաստավավերագրական ֆիլմը, որի հեղինակներն եգիպտացի հեռուստալրագրողներ Մուհամեդ Հանաֆի և Մարիամ Զաքի ամուսիններն են: Ֆիլմում ներկայացված են 20-րդ դարի առաջին՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ լուսանկարներ և արխիվային նյութեր, ցեղասպանագետների, պետական և հոգևոր գործիչների տեսակետներ: Նկարահանումներն անցկացվել են Հայաստանում, Եգիպտոսում և Լիբանանում: Ողջունելով

Լրահոս

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930