Օրվա լրահոսը

Հունան Պողոսյան. «Փոխզիջումները պետք է լինեն երկուստեք» (Տեսանյութ)

Հուլիսի 18-ին Խորենացի փողոցում ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ այս պահի դրությամբ ՊՊԾ գնդում պատանդի կարգավիճակում 5 ոստիկան է պահվում, որոնց թվում են ՀՀ ոստիկանապետի տեղակալ Վարդան Եղիազարյանը եւ Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը: Հունան Պողոսյանը նաեւ հավելել է, որ պահանջների առումով առայժմ ոչինչ չի փոխվել: Ինչ վերաբերում է

Երկրի զարգացումն ապահովում է կրթությունը

ԱԺ կրթության եւ գիտության հանձնաժողովի անդամ Ռուզաննա Մուրադյանը` կրթական բարեփոխումների մասին – Կառավարության վերջին նիստում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հատուկ շեշտադրեց կրթական ոլորտում բարեփոխումների անհրաժեշտությունը: Ըստ վարչապետի՝ վերանայման կարիք ունի հատկապես հանրակրթական ոլորտը: Կրթության եւ գիտության նախարարության ուշադրության կենտրոնում պետք է լինի նաեւ բուհական կրթության արդյունավետության բարձրացումը: Ձեր տեսանկյունից՝ ի՞նչ բարեփոխումներ են անհրաժեշտ համակարգում: –

ԱԱԾ. Ահաբեկիչները պետք է գիտակցեն, որ չունեն այլընտրանք

Հուլիսի 18-ի ընթացքում ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքում գտնվող անձինք ապահովվել են սնունդով, ինչպես նաև անհրաժեշտ դեղորայքով: ՀՀ իրավապահ մարմինների կողմից իրականացված համալիր գործողությունների, այդ թվում՝ բանակցությունների արդյունքում բռնազավթված տարածքից դուրս է բերվել ևս մեկ պատանդ: Այդուհանդերձ, նման հուսադրող դրվագները դեռ չեն երաշխավորում ցանկալի վերջնարդյունքը ու չեն բացառում հնարավոր ողբերգական հետևանքները, որոնց համար պատասխանատվությունը կրելու են

Հայաստանը պետք է կարողանա «ոչ» ասել ե՛ւ ՌԴ-ին, ե՛ւ ԱՄՆ-ին

Առցանց «Առավոտի» եթերում «Դեմ առ դեմ» հաղորդաշարի շրջանակներում բանավիճում են Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ասոցացված փորձագետ Գեւորգ Մելիքյանը եւ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը: Թեման` ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո առաջացած աշխարհաքաղաքական նոր իրավիճակը, Հարավային Կովկասում հնարավոր զարգացումները եւ դրանց անդրադարձը ԼՂ հարցի կարգավորման գործընթացի վրա: Նելլի Գրիգորյան.- Պարոն Ալեքսանյան, այնպիսի տպավորություն է, որ

Վարուժան Ավետիսյանի կինն ու դուստրը ևս բերման ենթարկվեցին (Ֆոտոշարք)

Այսօր՝ հուլիսի 18-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Խորենացի փողոցից անօրինական կերպով բերման են ենթարկվել Կարո Եղնուկյանը, Անտոն Իվչենկոն և Մաքսիմ Սարգսյանը: Երևան քաղաքի Խորենացի փողոցից մոտ կես ժամ առաջ ապօրինի կերպով բերման են ենթարկվել նաև «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Վարուժան Ավետիսյանի կինն ու դուստրը: Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

«Զինված հարձակվեցին գնդի տարածքի վրա` սպանելով գնդապետին. սա ահաբեկչություն է». Վահան Բաբայան (Տեսանյութ)

«Ահաբեկչությունները չեն կարող ունենալ որեւէ արդարացում»,-ասում է պատգամավորը

Տեղի ունեցավ «Արի տուն» ծրագրի 5-րդ փուլի բացման հանդիսավոր արարողությունը

Հուլիսի 18-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ Սփյուռքի երիտասարդների հայրենաճանաչության «Արի տուն» ծրագրի 5-րդ փուլի բացման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցում է 122 պատանի ու աղջիկ՝ Ռուսաստանից, Ուկրաինայից, Վրաստանից, Բուլղաիայից, Ֆրանսիայից, Իսպանիայից, Նորվեգիայից, Նիդերլանդներից, Սիրիայից, Լիբանանից, Թուրքմենստանից, Իրաքից, Արգենտինայից: Մասնակիցներին ողջունեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը՝ նշելով. «Սիրելի՛ արիտունցիներ, բարով եք եկել Հայրենիք: Դուք կայցելեք Հայաստանի

Մարզական աշխարհը պահանջում է Ռուսաստանին զրկել Ռիոյի օլիմպիական խաղերին մասնակցելուց

Աշխարհի տասը երկրների հակադոպինգային գործակալությունները եւ մարզիկների ավելի քան 20 խմբեր, որոնք ներկայացնում են ամբողջ աշխարհի օլիմպիականներին, իրենց առջեւ խնդիր են դրել հասնել այն բանին, որպեսզի Ռուսաստանին ընդհանրապես զրկեն Ռիո դե Ժանեյրոյի օլիմպիական խաղերին մասնակցելուց: Այս մասին տեղեկացնում է ամերիկյան առաջատար The New York Times-ը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Մանրամասները՝ այստեղ  

«Ես նոկաուտի մեջ էի, գոռում էի՝ շտապօգնություն կանչեք». Շահեն Հարությունյանը գլխի վնասվածք է ստացել

Նա ասաց, որ գլխին այնպես են հարվածել, որ 2013-ի նոյեմբերի 5-ի Շանթ Հարությունյանին բերման ենթարկելու դեպքերի ժամանակ Շանթի ստացած գլխի վնասվածքը թարմացել է:

Արթուր Սաքունց. «Մենք պետք է աջակցենք, ոչ թե հրահրենք»

«Ըստ էության, բոլորս էլ մեղավոր ենք»

«Անհապաղ դադարեցնել ուժի ապօրինի գործադրմամբ անձանց անհիմն բերման ենթարկելը և ազատությունից զրկելը». հայտարարություն

Սույն թվականի հուլիսի 17-ի առավոտյան տեղեկատվություն տարածվեց, որ մի խումբ զինված անձինք մուտք են գործել ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք, հսկողություն են սահմանել տարածքի նկատմամբ և բռնության սպառնալիքով պահում  են այնտեղ գտնվող ոստիկաններին: Հուլիսի 18-ի ժամը 13:00-ի դրությամբ դեռևս 6 ոստիկան պատանդ է պահվում: Սպանվել է ՀՀ ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանը, երկու կողմերից կան

Արտակ Զեյնալյան. Ազգային ժողովը պետք է արտահերթ նիստ հրավիրի

Արտակ Զեյնալյանի կարծիքով՝ ձերբակալությունների իրական պատճառը մարդկանց մեկուսացնելն է

Կալանավորվել է մաքսային տեսուչը՝ «Պանտերա» պահնորդական ընկերության աշխատակցին ծեծի ենթարկելու գործով

«Պանտերա» պահնորդական ընկերության աշխատակից Վարազդատ Խ.-ին ծեծի ենթարկելու վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում իրականացված լայնածավալ քննչական գործողությունների արդյունքում փոփոխվել է մաքսային տեսուչ Հարություն Թ.-ին առաջադրված մեղադրանքը: Վերջինիս առավել ծանր՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով նոր մեղադրանք է առաջադրվել՝ Վարազդատ Խ.-ի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու համար: Հարություն Թ.-ի

«Կոչ եմ անում ստեղծել ԱԺ բոլոր խմբակցությունների ներկայացուցիչներից կազմված բանակցային խումբ». Հովհաննես Մարգարյան

«Հայկական վերածնունդ» կուսակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանի կոչը Բոլորիս համար անսահման ցավ է, որ Էրեբունու ՊՊԾ-ի գրոհի  հետևանքով արդեն իսկ կան զոհ և վիրավորներ, այսինքն՝ մենք գործ ունենք իրական ողբերգության հետ, ինչն անհապաղ պետք է կանգնեցնել: Հայկական Վերածնունդը՝ ի դեմս իմ գործընկերներ Հեղինե Բիշարյանի և Մհեր Շահգելդյանի, հայտնել է իր դիրքորոշումը, և  միանալով նրանց՝ ես առաջարկում եմ մեկ

ԷԿԵՆԳ-ը պատասխանում է

ԷԿԵՆԳ ընկերության տնօրեն Արթուր Թունյանը պատասխանում է 13.07.2016թ. «Առավոտ» օրաթերթի` պետական կարիքների համար գնվող ավիատոմսերի թեմայով հրապարակմանը: Պետական գնումների մրցույթներին մասնակցող ավիագործակալությունների մասին Ավիասպասարկման ծառայություններ մատուցելու համար պետական գնումների համակարգում՝ www.gnumner.am, ներկայումս գրանցված է 104 ավիագործակալություն։ Սակայն բոլոր մրցույթների արդյունքում փաստացի ավիատոմսերի վաճառքի հաղթող պարբերաբար դառնում են որոշակի 5-10 կազմակերպություններ։ Փաստացի մնացած գործակալությունները ընդհանրապես չեն

Վարդան Հարությունյան. Անկախ ամեն ինչից՝ քաղաքական գործիչը չպետք է դիմի զենքի

«Կարծում եմ նորմալ, խելքը գլխին իշխանությունը պետք է հաշվի նստի երկրում ստեղծված այս իրականության հետ»

Բերման ենթարկվածներին հորդորում են զանգահարել նշված հեռախոսահամարով

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն դիմում է այն բոլոր քաղաքացիներին, ովքեր 2016 թվականի հուլիսի 17-ին բերման են ենթարկվել ոստիկանության աշխատակիցների կողմից՝ խնդրելով ներկայացնել բերման ենթարկելու հանգամանքների վերբերյալ տեղեկությունները: Խնդրում ենք զանգահարել 010 505 303 կամ 098 505303 կամ նամակ ուղարկել [email protected] հասցեով: Տվյալների գաղտնիությունն ու անանունությունը երաշխավորվում է: «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ

Հափշտակություն՝ դեղատնից

Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու դեղատնից  գողություն կատարած անձի ինքնությունը: 2016 թվականի հունիսի 24-ին՝ ժամը 11:45-ի սահմաններում, առերևույթ հանցագործություն կատարած անձը Երևան քաղաքի Բագրատունյաց պողոտայում գործող դեղատնից հափշտակել է 6 տուփ ածելի՝ պատճառելով զգալի չափի գույքային վնաս: Դեպքի առթիվ Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ

Ոստիկանությունը բերման է ենթարկել արձակագիր Հովիկ Վարդումյանին

76-ամյա արձակագրի միակ մեղքը Արցախյան ազատամարտում Սեֆիլյանի մարտական ընկերը լինելն է

Ավետիք Իշխանյան. «Պետք չէ թույլ տալ նոր արյունահեղություն»

Ավետիք Իշխանյանը հորդորում է իշխանություններին գրոհի չդիմել

Զինակոչիկին չօգնեց անգամ «Հայդուկ» ջոկատի պատվոգիրը

Զինակոչիկ Ռուդիկ Սարգսյանը, որի նկատմամբ հարուցվել էր քրեական գործ՝ մեկ այլ զինակոչիկի դանակահարելու համար, երեկ վերաքննիչ քրեական դատարան ներկայացավ միայնակ, ինչպես նախորդ անգամ: Միակողմանի ծնողազուրկ Ռ. Սարգսյանը հրաժարվել էր պաշտպան ունենալուց, կողքին չկար անգամ հարազատ մեկը, ընկեր կամ մտերիմ: Նա դատարանին ներկայացրեց բարեգործական կազմակերպության տեղեկանքը, համաձայն որի՝ ապրիլի 5-ից մայիսի 21-ը մասնակցել է «Հայդուկ» ջոկատի

Կրկեսի խաչմերուկում մեկ ժամ խցանում էր. ՃՈ-ն նոր է ժամանել (ֆոտոշարք)

Ճանապարհային ոստիկաններն արդեն կարգավորում են երթեւեկությունը 12:40-Արդեն կես ժամից ավելի` Կրկեսի խաչմերուկում խցանումներ են: Հոսանքազրկման հետեւանքով չեն աշխատում լուսացույցերը: Հատկանշական է, որ այս ընթացքում խաչմերուկով երկու ոստիկանական ավտոմեքենա անցավ, սակայն իրավապահները միջոցներ չձեռնարկեցին` երթեւեկությունը կարգավորելու ուղղությամբ: Մինչ այս պահը ՃՈ աշխատակիցները համապատասխան միջոցներ չեն ձեռնարկել: Քիչ առաջ կին-վարորդներից մեկը ինքնուրույն փորձում էր «կարգավորել» խնդիրը: 13:42-քիչ

«Գոհար» երգչախմբի երաժշտին նույնպես բերման էին ենթարկել

Ինչպես տեղեկացրել ենք, երեկ ոստիկանները, վաղ առավոտյան այցելելով անցած տարի հոսանքի թանկացման դեմ պայքարող գյումրեցի ակտիվիստների տները, նրանց հրավիրել էին ոստիկանություն: Նրանցից մի քանիսին մինչև գիշեր պահել էին ոստիկանությունում, բանը հասել էր նրան, որ ակտիվիստները երեկ գիշեր մի պահ փակել էին ոստիկանության «Կումայրի» բաժնի փողոցը՝ պահանջելով վերջ դնել ապօրինի գործողություններին ու ազատ արձակել «Ժառանգություն» կուսակցության անդամ

ՌԴ-ն  փորձում է հավասարության սկզբունքով զենք մատակարարել ՀՀ-ին և Ադրբեջանին. Известия

Ռուսաստանի Դաշնության ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության ղեկավար Ալեքսանդր Ֆոմինը հարցազրույց է տվել ռուսական Известия-ին, որի ընթացքում անդրադարձել է Ռուսաստանի՝ Հայաստանին և Ադրբեջանին զենք մատակարարելու հարցին։ Լրագրողը հարցրել է Ֆոմինին, թե արդյոք անդրադարձել են 2016թ. ապրիլի սկզբին Լեռնային Ղարաբաղի հակամարտության շփման գծում տեղի ունեցած ռազմական բախումները պաշտոնական Մոսկվայի՝ Երևանի և Բաքվի հետ հարաբերություններին։ Ֆոմինը պատասխանել է.

Խաղաղությունն Աստծո պարգեւն է, բայց մարդկությունը պարտավոր է պահպանել այն

Այսօր, երբ մեր շուրջն ամենուր պատերազմ է, ավերածություններ, հակակրանք, ատելություն, անարդարություն, ահաբեկչություն, եկել է ժամանակն իմաստավորելու մեր կյանքը: Նման սարսափազդու վիճակից արագ դուրս գալու եւ նորից չընկնելու համար: Նման ոճրագործությունները կանխելու եւ վերացնելու համար: Գերակայությունը տանք խաղաղությանը, արդարությանը, ապրենք խաղաղությամբ՝ միմյանց հետ հաշտ եւ արդար, վստահության ամուր մթնոլորտ ստեղծելով: Հատկապես դասեր պետք է քաղեն բոլոր

«Պետք է անհապաղ ստուգել բռնության վերաբերյալ բոլոր հաղորդումները». ՄԻՊ

Երեկ ողջ օրվա ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն ուսումնասիրել Է Ոստիկանության ծառայողների կողմից քաղաքացիներին բերման ենթարկելու դեպքերը: Արտակարգ ռեժիմով կատարվել են այցեր Ոստիկանության այն ստորաբաժանումներ, որտեղ պահվել են բերման ենթարկվածները: Ըստ բերման ենթարկված մի շարք քաղաքացիների՝ Ոստիկանության ծառայողների կողմից բերման ենթարկվելու եւ Ոստիկանության ստորաբաժանումներում գտնվելու ընթացքում չեն ապահովվել իրենց իրավունքները, իրենց նկատմամբ գործադրվել է

Երևանում տեղի ունեցող աննախադեպ զարգացումների և ստեղծված լարված իրավիճակի կապակցությամբ ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության հայտարարությունը

1.ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցությունը ցավակցում է ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանի հարազատներին, մերձավորներին, ընկերներին։ Մենք սգում ենք հայ սպայի կորուստը։ Կուսակցությունը շուտափույթ ապաքինում է մաղթում վիրավորվածներին։ 2.Կոչ ենք անում կողմերին բացառել իրավիճակի ուժային լուծումը։ Չի կարելի թույլ տալ նոր արյունահեղություն, նոր զոհեր։ Պետք է գտնվեն ելքեր, լուծումներ, որքան էլ դրանք դժվար լինեն։ Կուսակցությունը պատրաստակամություն է հայտնում անհրաժեշտության դեպքում ներգրավվել այդ գործընթացին։ 3.ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցությունն առաջարկում է

«Ո՞ւր է, մարդիկ դուրս չեկան փողոց». «Ա1+»

«Եվ Սեֆիլյանը, և մյուսները վատ են վերլուծել իրավիճակը, և զարմանալի է՝ ինչի վրա են հույս դրել»,- «Արմենպրես»-ում հրավիրված մամուլի ասուլիսում այսօր նշեց Արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը: Ըստ Նավասարդյանի, մարդիկ կարող են հիասթափվել, վշտանալ, բայց դա չպետք է բերի ահաբեկչության, քանի որ դա հային բնորոշ չէ. «Եթե մենք ասում ենք, որ Հայաստանը քրիստոնեական արժեքների,

Աշոտ Գրիգորյան. Ստեղծվել է իրավիճակ, որը պատիվ չի բերում մեր ժողովրդին

Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի մամլո քարտուղարության հարցազրույցը նախագահ դոկտոր Աշոտ Գրիգորյանի հետ՝ կապված Հայաստանում տիրող իրավիճակի հետ։  -Պարոն Գրիգորյան, Ձեր գնահատականը կատարվածին։ -Ապրում եմ մեծ ցավ, խռովմունք և զայրույթ, նաև՝ խիստ ամոթ եմ ապրում իմ օտարերկրյա քաղաքական գործիչների, գործընկերների և օտարների հետ շփվելիս։ Ստեղծվել է իրավիճակ, որը պատիվ չի բերում մեր ժողովրդին։ -Մեղավորներն ովքե՞ր են։

Լրահոս

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930