Օրվա լրահոսը

Հիմա՝ ահաբեկչության պատճառների մասին. «Չորրորդ իշխանություն»

«Սասնա ծռեր» խմբավորման զինյալներն, իհարկե,
իրենց հաշվարկներում սխալվել էին։

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Ուշադրություն Հուլիսի 19-22-ը Սյունիքի հովիտներում և Արարատյան դաշտում սպասվում է բարձր ջերմային ֆոն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից բարձր: Խորհուրդ է տրվում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից և ֆիզիկական ակտիվությունից: Հանրապետության տարածքում՝ Հուլիսի 20-22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 23-ին‵ հյուսիսային շրջաններում, 24-ին‵ Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում երեկոյան ժամերին

Ոստիկանությունը Գերավետյանի տանը զենք է փնտրում՝ ըստ նրա հարեւանների

Գերավետյանի բնակարանի երկաթե դուռը կոտրել են

Կյանքից հեռացել է բանաստեղծ Դավիթ Հովհաննեսը

Հայաստանի գրողների միությունը հայտնում է. «Կյանքի 71–րդ տարում հանկարծամահ է եղել հայկական պոեզիայի 60-ականների սերնդի ճանաչված բանաստեղծ, հրապարակախոս, թարգմանիչ, «Արևիկ» հրատարակչության տնօրենների խորհրդի նախագահ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր Դավիթ Հովհաննեսը (Դավիթ Հրաչյայի Հովհաննիսյան): Դավիթ Հովհաննեսը ծնվել է 1945-ի փետրվարի 17-ին: Ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: Աշխատել է Հայաստանի պարբերական մամուլում,

Պակիստանցին պատվի համար սպանել է Քիմ Քարդաշյանին նման իր քրոջը. Lenta.ru

26-ամյա պակիստանցի Քանդիլ Բալոչին սպանված էին գտել սեփական տանը։ Աղջկան խեղդամահ էր արել հարազատ եղբայրը՝ Վասիմը, այն բանից հետո, երբ աղջիկը Պակիստանի չափանիշներով «բաց լուսանկարներ» էր տեղադրել սոցիալական կայքերում։ Այս մասին տեղեկացնում է Lenta.ru-ն։ Քիմ Քարդաշյանին նման աղջկա սպանությունից հետո, հանցագործ եղբայրն ասել է, որ բացարձակապես չի փոշմանում կատարածի համար, որովհետև իր քույրը խայտառակել է

Ալեք Ենիգոմշյան. «Սեֆիլյանը այս ամենի մի մասն է» (Տեսանյութ)

Ալեք Ենիգոմշյանն ավելի ուշ հայտնեց, որ ստացել է հավաստիացում, որ բանակցությունները խզված չեն:

Քերի. ԱՄՆ-ն ու ՌԴ-ն համագործակցում են Արցախի հարցում. The Great Middle East

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հարցազրույց է տվել NBC-ին, որտեղ անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը։ Այս մասին տեղեկացնում է The Great Middle East-ը։ ԱՄՆ արտաքին գերատեսչության ղեկավարն ասել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում Ռուսաստանի Դաշնությունն ու ԱՄՆ-ն աշխատում են համատեղ։ Քերին խոսել է նաև 2016թ. հուլիսին ՌԴ կատարած իր վերջին այցելության մասին,

Հատուկ առաջարկ` ՎՏԲ-Հայաստան Բանկի ապառիկ վարկ ձևակերպող հաճախորդների համար

ՎՏԲ -Հայաստան Բանկը հանդես է գալիս նոր առաջարկով` Բանկի գործընկեր առևտրի կետերում ապառիկ վարկ ձևակերպող լավագույն հաճախորդներին հնարավորություն է ընձեռվում ստանալ Բանկի վարկային քարտ` հիմնական ապառիկ վարկի հետ միաժամանակ: Companion Card վարկային քարտը ձևակերպվում է մի քանի րոպեների ընթացքում առևտրի կետում, մինչև 800 000 ՀՀ դրամ վարկային սահմանաչափով և առանց լրացուցիչ փաստաթղթեր ներկայացնելու անհրաժեշտության: Վարկային

Արամ Սարգսյան. «Գործնականում սեփական ժողովրդին հասցրել են քաղաքացիական պատերազմի շեմին». «Իրատես»

«Իրատեսը» «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանին խնդրել է անդրադառնալ թուրքական ձախողված հեղաշրջմանը և հայկականին՝ ոստիկանական գնդի պատանդառումով: – Թե Թուրքիայում, թե Հայաստանում կան լուրջ դժգոհություններ գործող իշխանություններից, ու դժբախտաբար այդ խնդիրները սահմանադրական ճանապարհով և ընտրություններով չեն կարողանում լուծում գտնել։ Թուրքիայի և Հայաստանի իշխանությունները իրենց վարած քաղաքականությամբ գործնականում սեփական ժողովրդին հասցրել են քաղաքացիական պատերազմի շեմին։ Համոզված

Ադրբեջանում կարող է երկարացվել նախագահի պաշտոնավարման ժամկետը. APA

Ադրբեջանում հնարավոր է երկարացվի նախագահի պաշտոնավարման ժամկետը։ Այս մասին տեղեկացնում է APA լրատվական գործակալությունը։ Այս մասին հայտնի է դարձել Ադրբեջանի Սահմանադրության փոփոխությունների ծրագրից։ Դրա համաձայն՝ Ադրբեջանի նախագահի պաշտոնավարման ժամկետը կարող է ավելացվել ևս երկու տարով։ Այդ փոփոխություններից հետո նախագահը իրավունք կստանա 5-ի փոխարեն պաշտոնավարել 7 տարի։  

ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքում տեղի ունեցած միջադեպի արդյունքում տուժածներից բուժում է ստանում 4 քաղաքացի

ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքում տեղի ունեցած միջադեպի արդյունքում տուժածներից այս պահին ստացիոնար բուժում է ստանում 4 քաղաքացի, որից 2-ը` «Էրեբունի» ԲԿ-ում։ Վերակենդանացման բաժանմունքում գտնվողի վիճակը մասնագետները գնահատում են կայուն` դրական շարժընթացով։ Շնչում է ինքնուրույն, վիճակը համապատասխանում է հետվիրահատական շրջանին։ Այս կենտրոնի մյուս հիվանդի վիճակը բավարար է։ Բավարար է գնահատվում նաև ՊՆ կենտրոնական զինվորական

Վրաստանի նախագահ. Մենք երբեք չենք հաշտվելու բռնազավթման հետ. Грузия Online

Պաշտոնական այցով Սլովենիայի մայրաքաղաք Լյուբլյանա մեկնած Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին, Սլովենիայի նախագահի հետ հանդիպումից հետո, ներկայացել է մամուլի ասուլիսին, որի ընթացքում խոսել է տարբեր թեմաների շուրջ։ Այս մասին տեղեկացնում է Грузия Online-ը։ Երկու երկրների նախագահների մամուլի ասուլիսի ընթացքում նախագահ Մարգվելաշվիլին անդրադարձել է ռուս-վրացական հարաբերություններին՝ ասելով. «Հենց որ կլուծվի բռնազավթման խնդիրը, մենք պատրաստ ենք բարիդրացիական հարաբերություններ

Իրավապաշտպան ՀԿ-ներ. Միայն հուլիսի 17-ին ՀՀ ոստիկանությունը բերման է ենթարկել Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքների 140-ից ավելի բնակիչ

Հուլիսի 17-ի առավոտյան «Սասնա ծռեր» խմբի կողմից ՊՊԾ գնդի գրավմանը հետևել են ոստիկանության կողմից ՀՀ քաղաքացիների նկատմամբ հետապնդումներ: Հյուման Ռայթս Հաուս Երևան իրավապաշտպան ցանցը դատապարտում է հուլիսի 17-ին և 18-ին ոստիկանության ուժերի գործողությունները խաղաղ քաղաքացիների նկատմամբ, մասնավորապես՝ անօրինական բերման ենթարկելու, նրանցից շատերին բռնության ենթարկելու, 3 ժամից ավել առանց կարգավիճակ սահմանելու, ինչպես նաև անօրինական վայրում պահելու

Հայաստանի հասարակության զարգացումն առնվազն մի քանի տարով կրկին ետ կշպրտվի. «Ժողովուրդ»

Ակնհայտ է, որ եթե անգամ իշխանությունները որոշեն, որ իրենց համար զոհերի լինել-չլինելու հարցն էական չէ, ապա գրոհը մարտավարական տեսանկյունից եւս ռիսկային է։ Կա մի կարեւոր հարց, որը չի հնչել, եւ դրա պատասխանը ոչ ոք, թերեւս բացի զինյալներից, չգիտի. ՊՊԾ գունդը գրավելուց հետո նրանք ազատ գործելու ժամանակ ունեցել են, թե ոչ, որքան ժամանակ հետո են ոստիկանները

Համլետ Հարությունյան. «Դուք միայն տեսեք, թե ինչ ցնծություն է ադրբեջանական ԶԼՄ-ներում». «Իրատես»

Այս քայլով ոչ միայն չեն նպաստի Արցախի հիմնախնդրի լուծմանը, այլև անդառնալի վնասներ կտան։

Էրդողան. Եթե խորհրդարանը թույլատրի մահապատիժը, ես կվավերացնեմ. T24

Ինչո՞ւ նրանց տարիներով բանտում պահենք և կերակրենք։

Ոստիկաններն այնքան վախեցան, որ «Կալաշնիկով» ավտոմատների ապահովիչները կիսաթաքուն կերպով դրեցին «ավտոմատ կրակ» ռեժիմում. «Հայկական ժամանակ»

Անշուշտ, ոստիկանությունում կան հանցագործությունների դեմ պայքարում մարտունակ, կրակել իմացող եւ «դուխով» ծառայողներ։ Դրանց թվին են պատկանում, օրինակ, քրեական հետախուզման աշխատակիցները («օպեր-լիազորները») եւ քրեական հետախուզության գլխավոր վարչության հատուկ ջոկատը (հայտնի որպես «6-րդ վարչության սպեցնազ»)։ Սակայն այդ ստորաբաժանումները խիստ սահմանափակ են, իսկ ոստիկանության հիմնական կազմը կամ գրող-ջնջող թաղայիններն ու հետաքննիչներն են, կամ հավաքներ ցրող ՊՊԾ գունդը եւ

Ոստիկանները Վարուժան Ավետիսյանի դստերը. «Քո հայրը տեռորիստ ա» (Տեսանյութ). «Ա1+»

«Սասնա ծռեր» խմբի անդամ Վարուժան Ավետիսյանի 20-ամյա դուստրը՝ Անի Ավետիսյանը, «Ա1+»-ին պատմել է, որ հուլիսի 18-ին ոստիկաններն իր հանդեպ բռնություն են կիրառել: Աղջկան եւ մորը ոստիկանները բերման են ենթարկել Խորենացի փողոցից: Ավտոմեքենայի մեջ Անիին եւ նրա մորը ոստիկանները հայհոյել են: Ոստիկանության Կենտրոնի բաժնում երկուսին էլ խփել են` ասելով, թե «մենք գիտենք՝ դուք ովքեր եք, քո

Երեւանի սրտում նման հարձակումը չի կարող բացասական ազդեցություն չունենալ բանակցային գործընթացում հայկական կողմի դիրքերի վրա. «Ժողովուրդ»

Պետք է պայքարել դրա դեմ, պետք է պարտադրել իշխանություններին վերափոխվել կամ հեռանալ։ Սակայն դա պետք է արվի առանց զենքի եւ առանց զոհերի։.

Գերմանիայում պատանին կացնահարել է մարդկանց (Տեսանյութ). Al jazeera

Գերմանիայի Բավարիա քաղաքի գնացքներից մեկում սարսափելի հանցագործություն է իրականացրել 17-ամյա մի պատանի։ Այս մասին տեղեկացնում է Al jazeera-ն։ Աֆղանական ծագումով երիտասարդը, որ փախստականի կարգավիճակով էր բնակվում Գերմանիայում, զինված է եղել կացնով և դանակով։ Գնացքով ուղևորվելու ընթացքում նա հանկարծակի հարձակվել է իր հետ նույն գնացքով ճանապարհորդող մարդկանց վրա։ 17-ամյա աֆղանական ծագումով պատանու՝ դանակով և կացնով հասցրած

Մեղադրանք է առաջադրվել դատական ակտերի հարկադիր կատարողին՝ պաշտոնեական լիազորություններն անցնելու համար

Դատական ակտը դիտավորությամբ չկատարելու վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով իրականացված քննչական գործողությունների արդյունքում ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք բաժնի հարկադիր կատարողին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորություններն անցնելու համար: ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ հիշյալ բաժնի հարկադիր

Կարո Եղնուկյան. «Երեւի ժողովուրդը ուզում է իսկապես արյուն թափվի». «Հայկական ժամանակ»

Հիմա փակուղային այնպիսի վիճակ է, որ իշխանությունները հասկանում են, որ գրոհելը ձեռնտու չէ, այն կբերի արյունահեղության:

Մեկ օրվա մեջ ազատամարտիկից ու հերոսից վերածվեցին շարքային մարդասպանի. «Հրապարակ»

Կիսելով բոլոր այն գործիչների կարծիքը, որ արյունահեղությունից խուսափելու միակ ելքը զենքը վայր դնելն ու իշխանություններին հանձնվելն է, կցանկանայի նաեւ խոստովանել, որ այս պահին ցավ եմ ապրում Ժիրայր Սեֆիլյանի եւ նրա համախոհների համար, որոնք, զինված հարձակման փաստը դեռ դնենք մի կողմ, մեկ օրվա մեջ ազատամարտիկից ու հերոսից վերածվեցին շարքային մարդասպանի։ Մենք տակավին ձեռնպահ կմնանք, այսպես կոչված,

Օգտուելով ստեղծուած քաոսէն՝ Մալաթիոյ եւ Տրապիզոնի մէջ յարձակումներ եկեղեցիներու վրայ. «Ակունք»

ՊՈԼԻՍ, «Ակունք».– Ըստ սովորութեան՝ Թուրքիոյ մէջ ստեղծուած իւրաքանչիւր քաոսի ժամանակ թիրախ կը դառնան ոչ-իսլամներն ու անոնց տաճարները: Վկայակոչելով թրքական «Տեմոքրաթհապեր» կայքը՝ «Ակունք» կը յայտնէ, թէ թրքական վերջին յեղաշրջման փորձին դէմ իրենց բողոքը արտայայտելու համար, Յուլիս 16ի երեկոյեան փողոց դուրս եկած են որոշ խումբեր, որոնք յարձակած են Տրապիզոնի Ս. Մարիա կաթողիկէ եւ Մալաթիոյ բողոքական եկեղեցիներուն վրայ:

…Կամ՝ ԱԱԾ-ն չկայացած կառույց է. «Հրապարակ»

Անկարողությունը վարկածներից մեկն է, առաջին պատասխանն այն հարցի, թե ինչպես եղավ, որ հիմնարկների, հաստատությունների ու այլ օբյեկտների պահպանությունն ապահովող պարեկապահակային հսկողության գունդը չկարողացավ «պահպանել» ինքն իրեն եւ հեշտությամբ «գրոհի ենթարկվեց» մի խումբ տղաների կողմից։ Ի դեպ, այս գնդի տարածքում մեծ քանակությամբ զենք-զինամթերք կա, ինչպես նաեւ՝ սնունդ, եւ եթե «գրոհայինները» հասնեն պահեստներին, երկար կարող են պաշարված

Հայկական Վերածնունդը դատապարտում է զանգվածային ձերբակալությունները

Դատապարտում ենք վերջին օրերին ՀՀ խաղաղ քաղաքացիների դեմ ոստիկանության ծավալած աննախադեպ զանգվածային ձերբակալությունները, որով փորձում են խոչընդոտել քաղաքացիների խաղաղ հավաքներն ու երթերը՝ ի պաշտպանություն ոստիկանության կողմից շրջապատված ապստամբների: Հարյուրավոր քաղաքացիներ հասարակական վայրերից բերման են ենթարկվել առանց օրինական հիմունքների և առանց բացատրության: Բերման ենթարկվածներից շատերը ենթարկվել են տարբեր աստիճանի ֆիզիկական բռնությունների և կտտանքների, ինչպես նաև նվաստացուցիչ

«Նուբարաշենի» մեկուսարանի մոտ տեղի ունեցած սպանությունների գործով դատը շարունակվում է

Անցյալ տարվա մարտի 4-ին, ժ.13.50-ի սահմաններում, «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի տարածքում սպանվեցին Լեւոն Ղազարյանը՝ «Երրորդմասցի Լյովիկ», Դրաստամատ Թադեւոսյանը՝ Դրոն, եւ Մեսրոպ Նազարյանցը: Կալանավորվեցին 3-ը: Ազգային անվտանգության ծառայության կողմից հարուցվեց քրեական գործ, գործն ուղարկվեց Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ, անդրանիկ դատական նիստը

Վթարային ջրանջատում Էրեբունիում և Կենտրոնում

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ այսօր` հուլիսի 19-ի առավոտյան տեղի ունեցած վթարի հետևանքով ժամը 11.00-18.00 կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը. Էրեբունի վարչական շրջանի՝ Որմնադիրների փողոցի, Սասունցի Դավիթ փող. 70/1, 70/2, 70/3, Խորենացու փող. 107-ից-235 համարների, Սարի Թաղի 1-ից-10 շարքերի, Կենտրոն վարչական շրջանի` Քրիստափորի փող. 100-ից-174, Ծխախոտագործների փող. 45-ից-117 համարների: Ընկերությունը հայցում

ԱՍԵԿՈՍԵ

Խորհրդային իշխանության հիմարությունը սահման չուներ. մենք նույնիսկ բալետում էինք լավատեսական պար բեմադրում: ՄԱՅԱ ՊԼԻՍԵՑԿԱՅԱ

Լրահոս

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930