Օրվա լրահոսը
Վինթերբերգի «Համայնքը»՝ երազների ու միայնակության մասին
«Ոսկե ծիրան» 13-րդ միջազգային կինոփառատոնի հետաքրքիր ծրագրերից է «Դանիական նոր կինոն», որը փառատոնն իրականացնում է Դանիական կինոինստիտուտի հետ համատեղ: Սա Դանիական կինոինստիտուտի եւ «Ոսկե ծիրանի» արդեն երկրորդ համագործակցությունն է: «Դանիական նոր կինո» ծրագրում ներկայացված են վերջին 5 տարիների լավագույն դանիական ֆիլմերը: Թոմաս Վինթերբերգի «Համայնք» (2016 թ.) ֆիլմով էլ մեկնարկել է այդ ինքնատիպ ծրագիրը։ «Համայնքը» Բեռլինի
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հավաքագրում է տվյալներ՝ 2016թ. հուլիսի 17-ին ապօրինաբար ոստիկանության բաժիններ տարված անձանց վերաբերյալ
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը փաստահավաք առաքելության շրջանակներում հավաքագրում է տեղեկություններ՝ 2016թ. հուլիսի 17-ին ոստիկանական բաժիններ տարված անձանց վերաբերյալ (ովքեր և երբ են տարվել բաժին, ինչքան ժամանակ են պահվել այնտեղ): Դիմում ենք բոլոր նրանք, ովքեր տարվել են ոստիկանության բաժիններ կամ տեղեկություն ունեն բաժիններ տարված անձանց վերաբերյալ. նման տեղեկատվության տիրապետելու դեպքում խնդրում ենք զանգահարել ՀՔԱ Վանաձորի
Ամերիկայի հայկական համագումարի համանախագահներն առանցքային առաջնահերթություններ են առաջադրել
Վաշինգտոն – Անցյալ շաբաթ Ամերիկայի հայկական համագումարի հոգաբարձուների խորհրդի համանախագահներ Էնթոնի Բարսամյանը և Վան Գրիգորյանը, վերադառնալով Հայաստան և Լեռնային Ղարաբաղ կատարած պաշտոնական այցերից, մի շարք հանդիպումներ են ունեցել Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյաների հետ` քննարկելու տարածաշրջանում ընթացիկ զարգացումները: Ազգային անվտանգության խորհրդում և Պետական վարչությունում կայացած իրենց հանդիպումների ժամանակ համանախագահները ներկայիս մտահոգություններն են առաջ քաշել` Հայաստանի և
Վրաստանի վարչապետը հեռախոսազրույց է ունեցել իր թուրք գործընկերոջ հետ. Грузия Online
Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին զանգահարել է իր թուրք գործընկերոջը՝ Բինալի Յըլդըրըմին։ Այս մասին տեղեկացնում է Грузия Online-ը։ Երկու երկրների կառավարությունների ղեկավարները քննարկել են 2016թ. հուլիսի լույս 16-ի գիշերը Թուրքիայում տեղի ունեցած զինվորական հեղաշրջման փորձի մանրամասներն ու հետևանքները։ Վրաստանի վարչապետ Կվիրիկաշվիլին ցավակցել է Յըլդըրըմըին՝ հեղաշրջման փորձի ընթացքում զոհվածների համար։ Վարչապետ Կվիրիկաշվիլին նշել է նաև, որ տարածաշրջանի
Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը փայլուն համերգ է ունեցել Սանկտ Պետերբուրգում
Օրերս Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, փայլուն համերգ է ունեցել Սանկտ Պետերբուրգում: Մարիինյան թատրոնի բեմում Հայաստանի թիվ մեկ նվագախումբը ներկայացրեց հայ մեծագույն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի Ջութակի կոնցերտը և Էկտոր Բեռլիոզի Ֆանտաստիկ սիմֆոնիան: Ջութակի մենանվագը՝ հայտնի ջութակահարուհի Անուշ Նիկողոսյանի: Ինչպես փոխանցում է նվագախմբի գլխավոր պրոդյուսեր Արման Պադարյանը, թատրոնի դահլիճը
«Դարի ձայնը»
Ընդամենը մեկ-երկու օրից պատրաստ կլինի արվեստաբան Սերգեյ Առաքելյանի՝ Ռուբեն Մաթեւոսյանին նվիրված գիրքը «Ռուբեն Մաթեւոսյանի վրա չազդեց ոչ «վերեւների» պարտադրանքը, ոչ անճաշակ ունկնդիրը: Փոփ եւ համատարած անճաշակության՝ արաբա-քրդական, թրքա-նեյնիմական խառնաշփոթի եւ սնկի պես աճող անպտուղ ծառեր հիշեցնող «աստղիկների անտառի» մեջ նա փոխեց մեր ունկնդրին, զսպեց նրա ճաշակին պարտադրվող անճաշակությունը: Վկան՝ ազնիվ երգին երգչի անփոփոխ հավատարմությունը: Ռուբենը
ՀՀ նախագահը ստեղծել է ՀԱՊԿ շրջանակներում նախատեսված միջոցառումների իրականացումը համակարգող միջգերատեսչական հանձնաժողով
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՎԱՔԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 6-րդ կետով, Հայաստանի Հանրապետությունում Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության շրջանակներում նախատեսված միջոցառումների իրականացման գործընթացները կանոնակարգելու նպատակով` ո ր ո շ ու մ ե մ. 1. Ստեղծել Հավաքական անվտանգության
ԼՂՀ ՊՆ. բանակի հետ կապված տեղեկատվություն տարածել դրա հավաստիությունը ճշտելուց հետո
Համացանցում Մարտակերտի զորամասի բուժկետի պետ ներկայացած անձնավորությունը, ով 1979թ. ծնված Գայանե Միլլերի Ավետիսյանն է, պաշտպանության բանակի շարքերում երբևէ չի ծառայել և չի ծառայում: Զանգվածային լրատվության միջոցներից խնդրում ենք բանակի հետ կապված տեղեկատվություն տարածել դրա հավաստիությունը համապատասխան ծառայության հետ ճշտելուց հետո: ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն «Առավոտի» կողմից. Նույն տեսանյութի վերաբերյալ իր ֆեյսբուքյան էջում պարզաբանում է տարածել
Հռոմի Պապի այցելությունից հետո
Հռոմի Ֆրանցիսկոս Պապի այցելությունը Հայաստան մեծ իրադարձություն ու իսկական տոն էր ոչ միայն հայերիս համար, այլեւ հենց իր՝ Հռոմի Ֆրանցիսկոս Պապի համար, որովհետեւ նա լավագույնս էր գիտակցում ու հասկանում՝ ուր է եկել: Նա հասկանում ու գիտակցում էր այն, ինչ շատերս չենք հասկանում ու չենք գիտակցում: Չենք հասկանում ու չենք գիտակցում, որ առաջին քրիստոնեական երկիրն ենք:
Թուրքերը Էրդողանին պաշտպանելու համար գիշերել են նրա տան առջև. «Անադոլու» (Ֆոտոշարք)
2016թ. հուլիսի լույս 16-ի գիշերը Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձից հետո իշխանությունները կոչ էին արել ժողովրդին դուրս գալ փողոց և կանխել ցանկացած վտանգ։ Իշխանությունները շարունակում են կոչ անել ժողովրդին չհեռանալ քաղաքների հրապարակներից։ Այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը։ Թուրքիայի բնակիչներից որոշները որոշել են պաշտպանել նաև Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Ստամբուլի
«Դեմքիս՝ կապտուկներ, աչքերիս մեջ՝ արյուն, շրթունքներս՝ պատռված». Վաղինակ Շուշանյանը՝ ոստիկանների ծեծելու մասին
«Հարվածում էին գլխիս, որովայնիս, կողային հատվածներիս, մեջքիս եւ բռունցքով դեմքիս»,- «Ոչ թալանին» շարժման ակտիվիստ Վաղինակ Շուշանյանն Aravot.am-ի հետ զրույցում պատմեց, թե ինչպես են ոստիկանական բաժնում իրեն ծեծի ենթարկել: Նա ասաց, որ ծեծողները 2 կամ 3 հոգի են եղել. «Ես պաշտպանվում էի: Կողային վնասվածքներ եմ ստացել՝ սալջարդ, ուսային հատվածում բավականին մեծ՝ կոշիկի տեղով վնասվածք եմ ստացել,
Թուրքիայի վարչապետ. Մեր ձայնը կարող են լռեցնել, բայց ժողովրդին ծնկի բերել չեն կարող. «Հաբերլեր»
«Նրանք ոճրագործներ են, ահաբեկիչներ, որոնք զինվորական համազգեստ են հագել։ Նրանք անպայման պատասխան են տալու»։
ՀՀ բնապահպանական պետական տեսչության կիրառած պատժամիջոցներից ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 1.25 մլն.դրամ
ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կողմից 11-15.07.2016թ. ժամանակահատվածում իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների քննության արդյունքում կայացվել է 1.4մլն.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 17 որոշում և հաշվարկվել 1.66մլն.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Մասնավորապես` Բուսական աշխարհի պահպանության ոլորտ Կազմվել է վարչական տուգանքի 3 որոշում՝ 200.0հզ.դրամ ընդհանուր գումարով և հաշվարկվել է 574.5 հզ.դրամ գումարի
Լեհաստանի «Հայկական գաղթօջախների արվեստը»
2016թ. հունիսի 16-18-ը Լեհաստանի Գդանսկ քաղաքի Ազգային թանգարանում տեղի ունեցավ «Հայ արվեստը գաղթավայրերում» 2-րդ միջազգային գիտաժողովը, որին բացի հայաստանյան 5 ներկայացուցիչներից, մասնակցում էին նաեւ 12 գիտնականներ՝ ԱՄՆ-ից, Սերբիայից, Ֆրանսիայից, Միացյալ Թագավորությունից, Հունաստանից, Հունգարիայից, Ուկրաինայից, Բելառուսից, Լեհաստանից: Օտար գիտնականները իրենց զեկուցումներում շոշափեցին հայ արվեստի ուսումնասիրման համար խիստ արդիական տարբեր հարցեր: Հայ արվեստի եւ մշակույթի ուսումնասիրությունը Համաշխարհային
Գյուլենը չի վախենում վերադառնալ Թուրքիա. «Բիրգյուն»
2016թ. հուլիսի լույս 16-ի գիշերը Թուրքիայում տեղի ունեցած զինվորական հեղաշրջման անհաջող փորձից հետո ակտիվորեն քննարկվում է ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգում բնակվող Ֆեթուլլահ Գյուլենին Թուրքիային հանձնելու հարցը։ Այս մասին տեղեկացնում է թուրքական «Բիրգյուն» լրատվականը։ Հարցի վերաբերյալ խոսել է նաև Գյուլենը. «Վերադարձիս թեմայով անհանգստացած չեմ։ Եթե այդպիսի որոշում կայացվի, թող այդպես լինի»։ Հիշեցնենք, որ թուրքական իշխանությունները իսլամական քարոզիչ
ԱԱԾ. Ազատ է արձակվել պատանդ պահվող ոստիկանության մեկ ծառայող, ինչպես նաև շտապօգնության մեքենայի վարորդը
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Հուլիսի 17-ի լույս 18-ի գիշերը տևական բանակցությունների և իրականացված հատուկ միջոցառումների արդյունքում հաջողվել է ազատ արձակել ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքում զենքի սպառնալիքով պատանդ պահվող ոստիկանության մեկ ծառայողի, ինչպես նաև մեկ քաղաքացիական անձի՝ շտապօգնության մեքենայի վարորդին: Այդուհանդերձ, զինված խումբը հրաժարվում է ազատ արձակել բռնությամբ պահվող այլ անձանց, այդ թվում՝
Ղազախստանում տղամարդը կրակ է բացել փողոցում. «Ինտերֆաքս»
Ղազախստանի Ալմաթի քաղաքի փողոցներից մեկում տղամարդը կրակ է բացել, որի հետևանքով զոհվել է 3 քաղաքացի։ Այս մասին տեղեկացնում է «Ինտերֆաքս» լրատվական գործակալությունը։ Կատարվածի հետևանքով զոհվածներից երկուսը ոստիկաններ էին։ Ավելի վաղ Ալմաթիի ոստիկանությունը հայտարարել էր հակաահաբեկչական գործողություններ իրականացնելու մասին և քաղաքացիների զգոնության կոչ արել։
Օրական 5 գավաթից ավելի սուրճը չեզոքացնում է մեր մարմնի կրի եւ մագնեզիումի որոշ տոկոսը
Վիրաբուժական գործողություններից առաջ մեկ գավաթ սուրճ խմողները արթնանալուց հետո չեն գանգատվում գլխացավից Սուրճի հայրենիքը համարվում է Եթովպիան: Սուրճի հատիկի կյանքը սկսվել է Կոլումբիայի եւ Քենիայի լեռների լանջերից կամ Արեւմտյան Աֆրիկայի եւ Ինդոնեզիայի դաշտերից։ Տաքություն եւ խոնավություն, ահա սուրճի ծառի համար նախատեսված իդեալական կլիման։ Տնկելուց 4 տարի հետո ծառը ծածկվում է սպիտակ ծաղիկներով, որոնք բուրում են
«Արմավիր» ՔԿՀ-ում մահացած Անզոր Կարապետյանի գործով իրարամերժ ցուցմունքներ են տրվել. քննիչի որոշումը բողոքարկվել է դատական կարգով
2016 թ. ապրիլի 27-ին ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության կողմից որոշում է կայացվել Անզոր Կարապետյանի մասնակցությամբ ծեծկռտուքի գործով ծեծկռտուքի մյուս մասնակիցների նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործով վարույթը կարճելու մասին: Վերոնշյալ որոշումը կայացվել է՝ հենվելով միայն վերջիններիս ցուցմունքների վրա այն դեպքում, որ գործի քննության շրջանակներում իրար հակասող ցուցմունքներ են տրվել ծեծկռտուքի մասնակիցների
«Արևիկ» ազգային պարկում հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են
Հուլիսի 17-ին, ժամը 05.10-ին Արաքսաշեն գյուղի հարակից հանդամաս է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Այրվել է մոտ 12 հա անտառային տարածք: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 22 հրշեջ-փրկարար և «Արևիկ» ազգային պարկի 25 աշխատակից: Ըստ ԱԻՆ հաղորդագրության՝ հուլիսի 18-ին, ժամը 05.20-ին հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Հիշեցնենք,
Լարսի ավտոճանապարհը բաց կլինի մինչեւ 20.00-ն
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հուլիսի 18-ի ժամը 09.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն այսօր՝ ժամը 05.30-ից մինչև 20.00-ն Լարսի ավտոճանապարհը կբացվի, իսկ երեկոյան ժամերին, անվտանգության նկատառումներից ելնելով, կրկին կփակվի: Ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար հետևյալ կանոնների պահպանման դեպքում. միաժամանակ երկու կողմերից հանդիպակաց
ՍԴՀԿ. կուտակված խնդիրների՝ զենքով լուծման փորձը տանում է միայն փակուղի
Հայաստանը մեկ անգամ ապրել է զինված հեղաշրջման փորձ, որից 17 տարի հետո դեռ կրում ենք այդ օրերին եղած սահմռկեցուցիչ հանցագործության հետևանքները:
Վախթանգ Դարչինյանը պարտվեց ծանր նոկաուտով
Երկու քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն, 40-ամյա Վախթանգ Դարչինյանը երեկ ԱՄՆ-ում կայացած ութ ռաունդանոց մենամարտի երկրորդ ռաունդում ծանր նոկաուտով պարտվեց բռնցքամարտի աշխարհում քիչ հայտնի մեքսիկացի 25-ամյա Սերխիո Ֆրիասին: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Վարուժան Ավետիսյան․ «Սեֆիլյանն առանց ցնցումների հարցը լուծելու տարբերակ է առաջարկել»
Վարուժան Ավետիսյանն ասում է՝ քննարկում է գնում, սպասում են արդյունքներին
Հայկական բացօթյա 6-րդ փառատոն` Լոնդոնում (ֆոտոշարք)
Հուլիսի 17-ին Լոնդոնում մեկնարկեց Հայկական բացօթյա 6-րդ փառատոնը: Մշակութային տարբեր ուղղություններ ընդգրկող այս միջոցառումը համահայկական ամենամեծ իրադարձւթյունն է Միացյալ Թագավորությունում, որին մասնակցելու համար ժամանում են հայեր երկրի տարբեր անկյուններից: Արդեն ավանդական դարձած փառատոնն այս տարի ևս Սուրբ Սարգիս եկեղեցու բակում համախմբել էր բրիտանաբնակ հայերի, հայկական տարբեր կազմակերպությունների, որոնք առանձին տաղավարներով ներկայացնում էին իրենց գործունեությունը՝ արվեստի, կրթական-
«Ոստիկանները Շահենին էին խփել՝ ականջին, ամբողջ ականջն ուռած էր». Դավիթ Սանասարյան
Քիչ առաջ մենք խոսեցինք լուսադեմին Վաղարշապատի ոստիկանական բաժին բերման ենթարկված, այնուհետեւ ազատ արձակված Դավիթ Սանասարյանի հետ: Ինչպես տեղեկացրել ենք, մեզ հետ զրույցի ընթացքում Շահեն Հարությունյանին բերման էին ենթարկել ու լսվում էին ձայներ, թե ինչպես են հարվածում նրան ու ծեծելով բերման ենթարկում: Այսօր մեր հարցին՝ բռնություններ գործադրո՞ւմ էին բերման ենթարկված քաղաքացիների նկատմամբ, Դավիթ Սանասարյանը պատասխանեց, որ
Ստամբուլում նորից արտակարգ դրություն է մտցվել
Քաղաք են մտցվել ոստիկանության հատուկ նշանակության լրացուցիչ 1,8 հազար աշխատակիցներ: Այս մասին տեղեկացնում է Անադոլու գործակալությունը: Աղբյուրի տվյալներով, ոստիկանության ղեկավարին հանձնարարություն է տրվել ոչնչացնել առանց հատուկ թույլատվության օդ բարձրացած ուղղաթիռները: Փողոցներում պարեկություն են անում ոստիկանության ուժեղացված ջոկատներ: Հուլիսի 17-ին ռազմական հեղաշրջման փորձի մասնակիցների եւ երկրի իշխանությունների միջեւ զինված բախումներ են եղել Ստամբուլի Սաբիա Գյոքչենի անվան
«Դուրս եկեք փողոց, որ սա վերափոխվի քաղաքացիական պայքարի». Դավիթ Սանասարյանին ազատ են արձակել
Դավիթ Սանասարյանը կոչ արեց մարդկանց՝ «Եթե ուզում եք արյունահեղություն չլինի, եթե ուզում եք այդ մարդկանց, ովքեր կյանքի ու մահվան սահմանագծին կանգնած են, վնասեն, դուրս եկեք փողոց, որ այս ամեն ինչը վերափոխվի քաղաքացիական պայքարի»:
ԼՂՀ ՊՆ. հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է 26 անգամ
Հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 450 կրակոց:


















































