Օրվա լրահոսը

«Փոլիսի ֆորում Արմենիա»-ն եւ «Հայկական Վերածնունդ»-ը մեղադրում են իշխանություններին

Արտերկրում գործող հայկական երկու կազմակերպություններ հանդես են եկել հայտարարություններով՝ ի աջակցություն զինյալ հարձակում իրականացրած ու պատանդներ պահող «Հիմնադիր խորհրդարանի» անդամների, եւ մեղադրելով Հայաստանի իշխանություններին: «Փոլիսի ֆորում Արմենիա»-ի (PFA) հայտարարությունը Երևան քաղաքի Էրեբունի շրջանի ոստիկանական ստորաբաժանումում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ Սերժ Սարգսյանի և իր մերձավորների հանցավոր և արատավոր ռեժիմը սպառել է Հայաստանում խաղաղ և օրինական զարգացման գործընթացների բոլոր

Գիշերը գրոհ չի եղել. ուղիղ միացում

Խորենացի փողոցում  գիշերն առանց միջադեպերի է անցել։ Հիշեցնենք, որ ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գունդը գրաված «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Պավել Մանուկյանը երեկ a1plus.am-ին հայտնել էր, թե իրենց խոստացել են, որ մինչեւ առավոտ ոչինչ չեն անելու: «Հիմադիր խորհրդարանի» փոխնախագահ Վարուժան Ավետիսյանը գիշերը հայտնել էր armlur.am-ին, որ եւս մի պատանդի են ազատ արձակել. «Բարի կամքի դրսևորում,  ուղղակի լուծում գտնելու

Նիկոլ Փաշինյան. Քաղաքացիների բերման են ենթարկել ոստիկանության զորքերի զորամաս

«Ընտրվել է մի տարբերակ, որը թվում է՝ Հայաստանում վաղուց արդեն պետք է անցյալում լիներ»

Դանիել Իոաննիսյան. Ոստիկանները ծեծել են բերման ենթարկված մի քանի տասնյակ քաղաքացիների

«Ոմանց մինչեւ 13 ժամ ներսում պահել էին, մարդկանց սնունդ չէին տալիս եւ պատշաճ բուժօգնություն եւս չէին տրամադրում»

Գարեգին Չուգասզյան. «Եթե լինի գրոհ, այն անպատիժ Մարտի 1-ով չի ավարտվելու»

«Հիմնադիր խորհրդարանի» ղեկավար կազմից Գարեգին Չուգասզյանը, որի մասին մինչ այս պահը հանրությունը տեղեկություն չուներ՝ բերմա՞ն է ենթարկված, որտե՞ղ է, ի՞նչ է անում, քիչ առաջ Ֆեյսբուքում թողեց հետեւյալ գրառումը. ԶԳՈՒՇԱՑՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՅՍՕՐՎԱ “ԿԱՌԱՎԱՐԻՉՆԵՐԻՆ” Ես ճակատագրից շնորհակալ եմ, որ Հայաստանի հանրապետության և Արցախի ապագայի համար այսքան վճռորոշ ժամանակաշրջանում պատիվ ունեմ ճանաչելու և ընկերը լինելու Ժիրայր Սեֆիլյանի և

«Մեր կողմից կբանակցի միայն Ժիրայր Սեֆիլյանը».Արամ Հակոբյան

Aravot.am-ը Շիրակի մարզի «Հիմնադիր խորհրդարանի» պատասխանատու Արամ Հակոբյանից, որը Էրեբունիի ՊՊԾ-ն գրոհի մասնակիցներից է, հետաքրքվեց՝ թե իրենց հետագա քայլերը ո՞վ է որոշելու՝ ինքնուրույն են գործելո՞ւ, թե՞ համաձայնեցնելու են Ժիրայր Սեֆիլյանի հետ: Մենք հիշեցրինք Պավլիկ Մանուկյանի հեռախոսազրույցը Ժիրայր Սեֆիլյանի հետ, որը նա Armlur.am-ին ներկայացրել էր այսպես. «Ժիրայր Սեֆիլյանն ընդհանրապես տեղյակ չէր ոչ մի բանի մասին: Ես ներկայացրեցի

Այս պահին ազատ արձակվածների թիվը շուրջ 50 մարդ է. ՄԻՊ

ՄԻՊ աշխատակազմը շարունակում է արտակարգ ռեժիմով աշխատանքը, և այցելություններ են կազմակերպվում ոստիկանության այն բաժիններ, այդ թվում՝ ոստիկանության զորքերի զորամաս, որտեղ գտնվում են հուլիսի 17-ին բերման ենթարկված անձիք: Ուսումնասիրվում են նաև նրանց բերման ենթարկելու հիմքերը: Այս պահի դրությամբ ոստիկանության հետ տարված աշխատանքների արդյունքում ազատ են արձակվել շուրջ հինգ տասնյակ քաղաքացիներ, նրանց թվում են նաև ՀՀ Ոստիկանության

«Կապի մեջ ենք, զանգել ենք որոշ տեղեր, sms-ներ եմ ուղարկել». Լարիսա Ալավերդյանը դեպքի վայրում է

Այս պահին Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը դեպքի վայրում է: Նա լրագրողների հետ զրույցում ասաց. «Մեր խնդիրն է, որ կոչ անենք իշխանությանը, որ չսրացնեն, օր առաջ չանեն: Ավելի լավ է ձգձգվի այս բանակցային գործընթացը՝ առանց որեւէ քննարկման, թե ինչու, ինչ են արել եւ հանուն ինչի: Հստակեցնենք, որ կա պահ, որն ավելի կարեւր է, քան

«Ատրճանակում 9 փամփուշտ ուներ, 9-ն էլ կրակեց». Արամ Հակոբյանը՝ զոհված ոստիկանի մասին

Շիրակի մարզի «Հիմնադիր խորհրդարանի» պատասխանատու Արամ Հակոբյանը, որը Էրեբունիի ՊՊԾ-ն գրոհի մասնակիցներից է, Aravot.am-ին փոխանցեց, որ այս պահին հարաբերական անդորր է, դեռ շարունակվում են բանակցությունները, երկուստեք՝ ո՛չ իրենք, ո՛չ էլ ոստիկանները չեն ուզում արյունահեղություն: Վերջիններս, ըստ նրա, խոստացել են ոչինչ չանել, չկրակել գիշերվա ընթացքում: Նա հույս հայտնեց, որ մինչև լուսաբաց հարցը հանգուցալուծում կստանա: «Արյունահեղություն չենք ուզում.

Փաշինյանին չեն թողել Սեֆիլյանին տեսակցի. «Չորով ապօրինություններ անելու իշխանական գործելակերպն է, որ բերել է սրան»

Նախ ուզում եմ համոզված լինել, որ Ժիրայր Սեֆիլյանը ունի ամբողջական տեղեկատվություն կատարվող իրադարձությունների վերաբերյալ, որովհետեւ իմ փորձից ես գիտեմ, որ մեկուսարանում, խցում լինելով, նույնիսկ ռադիո ունենալով այնքան էլ հեշտ չի ամբողջական տեղեկատվություն ունենալ:

Մայր Աթոռը ողջախոհության կոչ է արել զինյալ հարձակումն իրագործած անձանց

Մայր Աթոռ Սբ Էջմիածինը հանդես է եկել հայտարարությամբ՝ ՀՀ Ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի վրա զինված հարձակման առիթով: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունը խորապես մտահոգված են այսօր ՀՀ Ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի վրա զինված հարձակման առիթով, որի պատճառով զոհվել է մեկ ոստիկան, մի քանիսը, այդ թվում՝ հարձակում իրականացրած անձանցից,

Այս պահին ազատ են արձակվել շուրջ 20 բերման ենթարկվածներ. ՄԻՊ

Շարունակվում են Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչների այցերը ոստիկանության այն բաժիններ, որտեղ տարվել են հուլիսի 17-ի օրվա ընթացքում բերման ենթարկված անձիք: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ ստացած հաղորդումների, ինչպես նաև զանգվածային լրատվության միջոցների հրապարակումների հիման վրա իրականացվել են այցեր Ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ, այդ թվում՝ ոստիկանության զորքերի զորամաս: Այցերի շրջանակներում ոստիկանության հետ տարված համապատասխան աշխատանքների արդյունքում այս պահի

«Յո՞ երթաք, Սերժ Սարգսյան». ազատամարտիկ, լրագրող Սուրեն Սարգսյանի կոչը իշխանություններին (Տեսանյութ)

«Իշխանությունների ամենաթողությունը բերեց հասցրեց այս վիճակին»,- մեզ հետ զրույցում, անդրադառնալով «Սասնա ծռեր» խմբավորման գործողություններին, նշեց ազատամարտիկ, լրագրող Սուրեն Սարգսյանը: Ըստ նրա՝ հենց իշխանությունների պահվածքն է հասցրել նման անելանելի վիճակի: Ազատամարտիկը  չի արդարացնում նաև Ժիրայր Սեֆիլյանի կողմնակիցների գործողությունները. «Եթե ճիշտ համարեի, հաստատ, կողքներին կլինեի»: Սուրեն Սարգսյանը կոչ է անում իշխանություններին լեզու գտնել տղերքի հետ և հորդորում չդիմել ծայրահեղ գործողությունների: «Լեզու

ՀՀ քաղաքացու պահանջը

ՀՀ քաղաքացիները պահանջում են ուժ չկիրառել

«Ժիրայր Սեֆիլյանի ներկայացուցիչը հանդիպել է «Սասնա ծռեր»-ի անդամների հետ». Պարույր Հայրիկյան

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի առաջնորդ «Շուշիի» առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանի ներկայացուցիչը հանդիպել է ՊՊԾ գնդի վրա զինված հարձակում կատարած՝ «Սասնա ծռեր»-ի ներկայացուցիչների  հետ եւ բանակցել: Թե կոնկրետ ի՞նչ են խոսել՝ հայտնի չէ, այս մասին, քիչ առաջ Ազատության հրապարակում Aravot.am-ի հետ զրույցում ասաց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը՝ չմանրամասնելով, թե ինչ են խոսել: ԱԻՄ առաջնորդը այդ

Գյումրիում ոստիկանություն բերման ենթարկված բոլոր անձանց ազատ արձակեցին

Քիչ առաջ ոստիկանության «Մուշ» բաժնից ազատ արձակեցին առավոտից ոստիկանությունում պահվող Գյումրու մանկավարժական ինստիտուտի դասախոս Արմեն Ներսիսյանին: Նա վերջին անձն էր, որին մինչ գիշերվա այս ժամը պահում էին ոստիկանությունում, մինչ այդ ոստիկանության «Կումայրի» բաժնից ազատ էին արձակել առավոտյան ժամը 9-ից ոստիկանությունում գտնվող «Ժառանգություն» կուսակցության անդամ Եղիշե Շարյանին ու Կառնուտ գյուղի էլեկտրիկին՝ Սևակ Խաչատրյանին: Հիշեցնենք, որ այսօր ոստիկանության

«Ամարաս 5165». Մեր բոլոր մարտական ընկերներին կոչ ենք անում համախմբվել երկրի կայունության ու միասնականության դրոշի ներքո

Մեր բոլոր մարտական ընկերներին կոչ ենք անում համախմբվել երկրի կայունության ու միասնականության դրոշի ներքո

Ի՞նչ տարբերակներ ունեն իշխանությունն ու զինյալները

Գուցե նրանք ունե՞ն արդեն մշակված, անխափան գործող պլան, որից ոչ ոք տեղյակ չի, եւ որը անխուսափելիորեն հանգեցնելու է իրենց պահանջների կատարմանը՝ այն էլ առանց արյունահեղության: Աստված տա:

Վարդան Հարությունյան. «Բերման ենթարկողներին թվում է, թե իրենք բանդա են»

Ոստիկաններն անօրինական կերպով են Ազատության հրապարակից ցուցարարներին բերման ենթարկում

«Ժառանգության» անդամին ու Կառնուտի էլեկտրիկին ազատ արձակեցին, մնաց մանկավարժականի դասախոսը

Քիչ առաջ Գյումրու ոստիկանության «Կումայրի» բաժնից ազատ արձակեցին  վաղ առավոտից ոստիկանությունում գտնվող «Ժառանգություն» կուսակցության անդամ Եղիշե Շարյանին ու Կառնուտ գյուղի էլեկտրիկին՝ Սևակ Խաչատրյանին:   Եղիշեի եղբոր փաստմամբ, ոստիկանները առավոտյան ժամը 9-ի սահմաններում մտել են իրենց տուն ու արթնացնելով տան անդամներին՝ Եղիշեին բերել են ոստիկանություն: Իսկ Սևակ Խաչատրյանին, որը Կառնուտ գյուղի էլեկտրիկն է, Գյումրու ոստիկանության «Կումայրի» բաժին

Ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանը գերազանց ծառայության համար արժանացել էր երկու տասնյակ խրախուսանքների

Հուլիսի 17-ին ծառայության վայրում, ծառայողական պարտականությունները կատարելիս զոհվեց ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակետային գնդի հրամանատարի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանը: Արթուր Վանոյանը ծնվել է 1967 թվականին: Ավարտել է Հայկական գյուղատնտեսական ակադեմիան և ՌԴ ՆԳՆ կառավարման ակադեմիան: Ծառայությունը ոստիկանության մարմիններում սկսել է 1995 թվականին՝ անցնելով օպերլիազորից ՊՊԾ գնդի հրամանատարի տեխնիկայի գծով տեղակալի ծառայողական ուղին: Գերազանց

Հրմշտոց Ազատության հրապարակում. կան բերման ենթարկվածներ. (Ֆոտոշարք եւ տեսանյութ)

Քիչ առաջ Ազատության հրապարակում «Ոտքի Հայաստան» նախաձեռնության խաղաղ հավաքի ընթացքում ոստիկանները բերման ենթարկեցին եւս հինգ քաղաքացու: Այսպիսով, վերջին մեկ ժամում բերման ենթարկվեց 14 քաղաքացի: Նրանցից մեկին բերման ենթարկելու փորձի ժամանակ միջամտեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը՝ բղավելով, որ քաղաքացուն բերման են ենթարկում առանց պատճառաբանության: Ոստիկանների եւ քաղաքացիների միջեւ հրմշտոց սկսվեց: Այս պահին ոստիկանների գործողություններից

Մի՜ սպանիր քո եղբորը

Մեր երկրում կա՞ արդարության լրջագույն ճգնաժամ։ Այո՜։ Մեր երկրում, այո, լրջագույն համակարգային արատներ կան, որոնք այլեւս մեր երկրի անվտանգության լրջագույն սպառնալիք են։ Պե՞տք է օր առաջ փոխել այս ամենը։ Այո՜։ Բայց։ Քաղաքական հարցերը բռնությամբ չպետք է լուծվեն։ Բռնությունը քաղաքականության մեջ տեղ չունի։ Չկա որեւէ նպատակ, որը արդարացնի քո արյունակցի վրա ձեռք բարձրացնելը։ Չի կարող որեւէ,

«Ժառանգության» անդամին քնից են հանել ու տարել ոստիկանություն, իսկ Կառնուտի էլեկտրիկին՝ ճանապարհից

Ինչպես տեղեկացրել ենք, Գյումրու ոստիկանության «Կումայրի» բաժնի աշխատակիցները, վաղ առավոտյան մտնելով անցած տարի հոսանքի թանկացման դեմ պայքարող «Էլեկտրիկ Գյումրիի» ակտիվիստների տները, նրանց հրավիրել էին ոստիկանություն: Ակտիվիստներից մի քանիսը եղել էին ոստիկանությունում, որտեղ զրույցը շատ կարճ էր տևել, քանի որ, ըստ ակտիվիստների, իրենք զրուցելու թեմա չունեին: Վաղ առավոտից ոստիկանության «Կումայրի»  բաժնում  է պահվում «Ժառանգություն» կուսակցության անդամ

Հասարակական տրանսպորտի աշխատանքը կազմակերպվում է Տիգրան Մեծ պողոտայով և Սասունցի Դավիթ փողոցով

Հարգելի համաքաղաքացիներ, Տեղեկացնում ենք, որ անորոշ ժամանակով դադարեցված է երթևեկությունը մայրաքաղաքի Խորենացի փողոցի Սարի Թաղ բարձրացող ճանապարհի սկզբնամասից մինչև Սասունցի Դավիթ փողոց ընկած միջանկյալ հատվածում: Նշված ճանապարհահատվածով իրականացվող հասարակական տրանսպորտի աշխատանքը կազմակերպվում է Տիգրան Մեծ պողոտայով և Սասունցի Դավիթ փողոցով: Երևանի քաղաքապետարան

Լրահոս

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930