Օրվա լրահոսը
«Կոչ ենք անում ուժ չկիրառել». Հայազն կուսակցություն
Հայազն կուսակցության վարչությունը, փորձելով ճիշտ գնահատել լուսադեմից Երևանում տեղի ունեցող դեպքերը ու հնարավոր հետևանքները, կոչ է անում իրավապահ մարմիններին ամեն կերպ խուսափել ուժային լուծումներից: Այս պահին իրավիճակը դեռևս վերահսկողության տակ է, ու ցանկության դեպքում հնարավոր է առանց նոր տուժողների ու զոհերի խաղաղ լուծումներ գտնել: Տեսանյութերից պարզ է դառնում, որ գնդում մնացած ոստիկանության աշխատողների հանդեպ Հիմնադիր
Հունան Պողոսյան. «Բերման ենթարկվածները բոլորը օրինական հիմքերով են տարվել
Քիչ առաջ ՀՀ 1-ին փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը Խորենացի-Քրիստափորի փողոցների խաչմերուկի մոտ երկրորդ անգամ հանդիպեց լրատվամիջոցների ներկայացուցիչներին: «Ոստիկանության եւ իրավապահ մարմինների հատուկ ստորաբաժանումները բերված են հատուկ մարտական վիճակի, սակայն նրանց հատուկ գործողություններ կատարելու ցուցում տրված չէ: Առայժմ ընթանում են բանակցություններ», -ասաց փոխոստիկանապետը: Նա նաեւ տեղեկացրեց, որ Ժիրայր Սեֆիլյանին բանակցությունների չեն բերել: «Ներսում իրենք պատանդներ են պահում
«Նիկոլին բռնի ձեւով բերման ենթարկեցին». պատմում է գեղանկարչի կինը (Տեսանյութ)
Ինչպես արդեն հայտնել ենք, ոստիկանությունը քիչ առաջ բերման է ենթարկել նաեւ հայտնի գեղանկարիչ Նիկոլ Աղաբաբյանին: Մենք զրուցեցինք նրա տիկնոջ՝ Լուսինե Ներսիսյանի հետ, որը ներկայացրեց իրավիճակը: «Մենք Սիսիանում էինք, Նիկոլը նկարում էր, երբ իմացանք տեղի ունեցածի մասին: Վերադարձանք Երեւան, որպեսզի հասկանանք՝ ի՞նչ է կատարվում: Երեխային արագ հասցրեցինք տատիկի մոտ, մենք գնացինք դեպի Էրեբունու ոստիկանության շենքը: Քրիստափոր-Խորենացի
Ազատության հրապարակից բերման են ենթարկում քաղաքացիների (ֆոտոշարք եւ տեսանյութ)
«Ոտքի՛ Հայաստան» քաղաքացիական նախաձեռնությունն այսօր հանդես էր եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասված էր. «Նոր զոհերից խուսափելու համար իրավապահ մարմիններից պահանջում ենք զերծ մնալ ապստամբած քաղաքացիների դեմ ուժ գործադրելուց և առավոտյան առաջացած ճգնաժամը կարգավորել բացառապես բանակցությունների ճանապարհով: Քաղաքական և հասարակական ուժերի ներկայացուցիչներին հրավիրում ենք 20.00-ին Ազատության հրապարակ քաղաքացիների հետ խորհրդակցությանը՝ ստեղծված իրավիճակից ելքեր որոնելու համար: Սույն
Վարուժան Ավետիսյան. «Օսիպյանին եւ Եղիազարյանին պահում ենք որպես անվտանգության երաշխիք, բայց եթե կրակ արձակեն, մենք էլ կրակով կպատասխանենք»
«Հիմնադիր Խորհրդարանի» փոխնախագահն ասում է՝ չենք հանձնվելու
Հայկական քաղաքական օրակարգ
Հայկական պետականությունը 21-րդ դարում` նրա նվազագույն և առավելագույն աշխարհագրական քարտեզը և քաղաքական համակարգի ձևը 21-րդ դարի հայը քանդում է «հայկական բաստիլը» և դատապարտում «վերջին բոլշեվիկին» 1994 թվականի զինադադարը ավարտված է, 25 տարվա քաղաքական զինադադարը նույնպես: Հայ ժողովրդի բնականոն զարգացման անհրաժեշտ և կարևոր երաշխիքներից` ազգային արդյունավետ ժողովրդավար հանրապետական կառավարման ինստիտուտները չեն գործում: Քաղաքացիական և քաղաքական ազատությունները
ԱԻՄ-ը` Երեւանում ստեղծված արտակարգ իրավիճակի վերաբերյալ
ԱԻՄ Ներկայացուցչական խորհուրդը ըմբռնումով, սակայն մեծագոյն մտահոգութեամբ է ընկալում ստեղծուած իրավիճակը։ Իր գործունէութեան աւելի քան հիսուն տարիների ընթացքում ԱՄԿ-ԱԻՄ-ը քաղաքական պայքարում, նոյնիսկ ազգի ազատագարական պայքարի շրջանում, սկզբունքօրէն բացառել է ուժի եւ մանաւանդ զէնքի կիրառումը։ Մեր կազմակերպութեան կանոնադրութեան Սկզբունքներ բաժնում ասւում է՝ «Իր ողջ գործունէութեան ընթացքում … ԱԻՄ-ը …գտնում է, որ միջոցները պէտք է լինեն նոյնքան
Նարինե Պետրոսյանը մինչ այժմ գտնվում է ոստիկանության բաժնում
Ժամը 11:00-ի սահմաններում ոստիկանության բաժին են տարվել Ռուզան Թեմուրյանը և Նարինե Պետրոսյանը: Իր հարցին, թե՝ ուր եք գնում, պատասխան ստանալով՝ ընկերներիս մոտ, ոստիկանը առանց որևէ բան ճշտելու սպառնացել է, թե՝ «գլուխդ կպոկեմ», և թևերը ոլորելով տարել են Իսակովի փողոցի վրա գտնվող ոստիկանական ակադեմիա: Ռուզան Թեմուրյանն ազատ է արձակվել, սակայն Նարինե Պետրոսյանը մինչ այժմ գտնվում է
Բերման է ենթարկվել գեղանկարիչ Նիկոլ Աղաբաբյանը. «Ա1+»
Րոպեներ առաջ Երևանի Խորենացի-Քրիստափոր փողոցների խաչմերուկից ոստիկանության բաժանմունք տարվեց գեղանկարիչ Նիկոլ Աղաբաբյանը, որն այստեղ էր կնոջ հետ՝ միասին զբոսնում էին։ Ոստիկանության ներկայացուցիչները պահանջեցին գեղանկարչին ներկայանալ։ Ն. Աղաբաբյանը ներկայացավ, ինչը, սակայն, չբավարարեց իրավապահներին՝ նրա անձը հաստատված համարելու համար և ուժի կիրառմամբ ոստիկանները նրան նստեցրին ոստիկանական մեքենա։ Մանրամասներին կարող եք ծանոթանալ «Ա1+»-ի կայքում
Հեղինե Բիշարյան. «Մեր ժողովրդի համար խիստ մեծ շռայլություն կլիներ հերոս տղաներ կորցնել թե հայրենիքի պաշտպանության գործում և թե ինչ-ինչ քաղաքական նկրտումների բավարարման համար»
ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը ֆեյսբուքյան իր էջում հետեւյալ գրառումն է արել. «Առիթ ունեցել եմ հայտարարելու, որ Հայաստանում այլևս անհրաժեշտ է իշխանափոխություն՝ դրանից բխող կադրային լրջագույն փոփոխություններով, սակայն դա պետք է լինի բացառապես քաղաքական պայքարի և քաղաքական գործիքների ու մեխանիզմների միջոցով: Հայաստանում անհրաժեշտ է իշխանափոխություն, որպեսզի հնարավոր լինի հաղթահարել երկրում առկա ոչ միայն սոցիալ-տնտեսական բազմահազար
5 ժամ անց գյումրեցի ազգագրագետին ազատ արձակեցին
Քիչ առաջ Գյումրու ոստիկանության Կումայրի բաժնից ազատ արձակեցին ազգագրագետ, Գյումրիի մանկավարժական ինստիտուտի դասախոս Արտաշես Բոյաջյանին: Թե ինչու էին ոստիկանները նրա տուն այցելել ու հրավիրել բաժին, պարզվում է Արտաշես Բոյաջյանը դեռ Նախախորհրդարանի ժամանակ մի անգամ մասնակցել է ժողովի: Արտաշես Բոյաջյանն ասաց, որ հենց դա էին ճշտում ոստիկանությունում: Ըստ նրա, իր հետ շատ հարգալից են վարվել ներսում:
Նիկոլ Փաշինյանը գնում է Վարդաշեն քրեակատարողական հիմնարկ՝ Ժիրայր Սեֆիլյանի հետ տեղեկատվությամբ կիսվելու. (Տեսանյութ)
«Եթե արտաքին արտառոց միջամտություն չլինի ներսում էսկալացիա չի լինելու»
Միջազգային մամուլի արձագանքը Էրեբունիում տեղի ունեցող գործողություններին
Համաշխարհային ԶԼՄ-ները ուշադրությամբ հետևում են Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանի Էրեբունի համայնքի ոստիկանական բազայի գրավման հետևանքով տեղի ունեցող գործողություններին։ Երևանում կատարվող գործողություններին հատկապես լայն անդրադարձներ են կատարում ռուսական ԶԼՄ-նեը։ Ռուսական «ՌԻԱ» լրատվական գործակալությունը գրում է, որ ՀՀ ոստիկանությունը մեծաթիվ ուժերից բացի ռազմական տեխնիկա է մոտեցրել դեպքի վայրին։ Ռուսական մեկ այլ՝ «ՏԱՍՍ» լրատվական գործողությունը, պարբերաբար թարմացվող տեղեկություններ
Ֆելիքս Հայրապետյանի գտնվելու վայրը հայտնի չէ
Երևանի Ազատության հրապարակից այսօր՝ ժամը 11:00-11:30-ի սահմաններում ոստիկանները տարել են Ֆելիքս Հայրապետյանին: Նրա գտնվելու վայրի վերաբերյալ մինչև այժմ հարազատները որևէ տեղեկություն չունեն և չեն կարողանում կապ հաստատել վերջինիս հետ: Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
Արդյոք Սեֆիլյանին կտանե՞ն թիմակիցների հետ բանակցելու
ԱՆ քրեակատարողական հիմնարկների վարչության մամուլի պատասխանատուն խոստացավ մեկնաբանել ու «անհասանելի» դարձավ:
ԱԱԾ. «Գրոհի կամ այլ ակտիվ գործողություններ կատարելու հրաման նրանց տրված չէ»
ՀՀ Ազգային Անվտանգության ծառայության հայտարարությունը
Ոստիկանություն են տարել «էլեկտրիկ Գյումրիի» ակտիվիստներին
Երևանյան իրադարձությունների ֆոնին այսօր կեսօրից հերթով Գյումրու ոստիկանության «Կումայրի» բաժին են տանում նախորդ տարի էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող գյումրեցի ակտիվիստներին: Ինչպես մեզ հետ զրույցում տեղեկացրեց տնտեսագետ Կարեն Պետրոսյանը, ոստիկաններն, այցելելով իրենց տուն, խոսել են իր պապի հետ, ինքն այդ ընթացքում եղել է եկեղեցում, մասնակցել պատարագի: Պատարագից վերադառնալուց հետո եկել է ոստիկանություն ու հետաքրքրվել, թե ինչ
Ռամկավար Ազատական կուսակցությունը դատապարտում է կատարված ահաբեկչությունը
Այսօր լուսաբացին ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության կենտրոնի վրա մի խումբ զինյալների հարձակումը, շենքի գրավումը, անվտանգության աշխատակիցների պատանդառումը եւ այդ ընթացքում, ըստ պաշտոնական հաղորդագրությունների, մեկ ոստիկանի զոհվելու եւ երեք ուրիշների վիրավորվելու փաստը ուրիշ բան չէ, եթե ոչ՝ ահաբեկչական գործողություն, որը փաստորեն ուղղված է պետության ու հասարակության դեմ։ Այդ գործողությունը ոչ մի կերպ չի կարելի ապստամբություն կոչել,
Տիգրան Մանսուրյան. «Կինոն աղմկոտ բնագավառ է, այդ աղմուկը մեզ էլ էր շրջապատել»
Ամփոփելով «Ոսկե ծիրան» 13-րդ միջազգային կինոփառատոնը
Սերժ Սարգսյանը խորհրդակցություն է անցկացրել իրավապահ համակարգի պատասխանատուների հետ
Նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀ Նախագահի նստավայրում խորհրդակցություն է անցկացրել իրավապահ համակարգի պատասխանատուների հետ: Խորհրդակցության մասնակիցները Հանրապետության Նախագահին զեկուցել են այսօր առավոտյան մայրաքաղաքում տեղի ունեցած զինված միջադեպի հետևանքով ստեղծված իրավիճակի և իրավապահ մարմինների կողմից ձեռնարկվող միջոցների մանրամասները: Ընդգծվել է, որ իրավապահ մարմիններն ամբողջությամբ վերահսկում են իրավիճակը և ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ միջոցները հանգուցալուծման հասնելու համար: ՀՀ
Արման Մուսինյան. «Հուսանք` իրավիճակը հանդարտ հանգուցալուծում կստանա». ilur.am
Էրեբունի վարչական շրջանում տեղակայված ոստիկանական բաժանմունքի գրավման կապակցությամբ Հայ ազգային Կոնգրեսի խոսնակ Արման Մուսինյանը նշեց. «Կոնգրեսը մշտապես դեմ է եղել քաղաքականությունում բռնությունը, որպես գործիք օգտագործելուն` լինի դա իշխանության, ընդդիմության, թե որևէ անհատի կամ խմբի կողմից: Այս պահին միայն պետք է հույս հայտնենք, որ իրավիճակը հանդարտ հանգուցալուծում կստանա»: Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում
Դավիթ Շահնազարյան. «Ձեր գործողություններով ապացուցեցիք, որ Ժիրայր Սեֆիլյանի կալանավորումը հիմնավոր է»
Դավիթ Շահնազարյանը Պավել Մանուկյանին, Վարուժան Ավետիսյանին եւ մյուսներին կոչ է անում. «ցած դրեք զենքը, հանձնվեք իրավապահ մարմիններին»
Լևոն Բարսեղյանին ազատ են արձակել
«Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկություն է հրապարակել, որ իրեն ազատ են արձակել. «Ավտոյի զննումն ավարտեցին, զինամթերք, պայթուցիկ չգտան, արձանագրեցին, ազատեցին ինձ»։ Հիշեցնենք, որ ժամեր առաջ Լեւոն Բարսեղյանը տեսանյութով ներկայացրել էր, թե ինչպես է ոստիկանությունը փորձում իրեն բերման ենթարկել:
«Ելքը միայն արտահերթ նախագահական ընտրությունն է». «Ժողովրդավարական հայրենիք»
«Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես նշված է. «Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի ոստիկանությունում տեղի ունեցող գործընթացների ամբողջ պատասխանատվությունը կրում է իշխող վարչախումբը, որոնք տասնամյակներ շարունակ, ճնշելով ժողովրդին իշխանությունը ձևավորելու սահմանադրական իր իրավունքից, միաժամանակ հայ մարդուն զրկել է աշխատելու և արժանապատիվ ապրելու հնարավորությունից` այլընտրանք թողնելով ապստամբությունը: ԺՀԿ-ն ելքը տեսնում է միայն արտահերթ նախագահական ընտրությունը,
Էլինար Վարդանյան. Այս պահի հիմնական խնդիրը իրավիճակի հետագա լարվածությունը թույլ չտալն է
Մի բան պարզ է՝ պետք է անել ամեն ինչ թույլ չտալու նոր զոհեր, նոր արյունահեղություն։ Պետք է գտնել ելքեր ու այստեղ քաղաքական ու կուսակցական հայացքները որևէ նշանակություն չունեն։
Ոստիկանությունը հորդորում է հանձնվել իշխանություններին. Հունան Պողոսյան
«Եթե մեր հորդորները չլսեն, մենք ի վիճակի ենք վնասազերծելու նրանց, որովհետեւ մարդասպանների հետ այլ կերպ չեն վարվում»
Փաստաբաններին թույլ չեն տալիս մուտք գործել բերման ենթարկված ՀԽ անդամի մոտ
Շուրջ երեք ժամ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբաններ Արայիկ Զալյանը և Անի Չատինյանը փորձում են մուտք գործել Ոստիկանության Վանաձոր քաղաքի Բազումի բաժին՝ բերման ենթարկված Հասմիկ Էվոյանին իրավական աջակցություն տրամադրելու նպատակով, սակայն մինչ այս պահը փաստաբանների մուտքը Հասմիկ Էվոյանի մոտ չի ապահովվում: ՀՔԱ Վանաձորի գրասենյակ
ՄԻՊ. «Կոչ ենք անում զերծ մնալ չստուգված տեղեկություններ տարածելուց»
Մարդու իրավունքների պաշտպանն այսօր վաղ առավոտից ուշադրությամբ հետևում է Երևանում տեղի ունեցող իրադարձություններին: Կարևորելով խոսքի ազատության եւ տեղեկացված լինելու իրավունքի նշանակությունը՝ կոչ ենք անում զանգվածային լրատվութան միջոցներին և սոցիալական ցանցերի օգտատերերին, ելնելով այլոց իրավունքների պաշտպանության նկատառումից, զերծ մնալ այսպիսի բարդ իրավիճակներում չստուգված տեղեկություններ տարածելուց: Կարևորում ենք պետական իրավասու մարմինների կողմից հանրությանը հուզող նման իրադարձությունների վերաբերյալ
Այս պահին իրավիճակը` ՊՊԾ գնդի տարածքում (ֆոտոշարք)
Այս պահին պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքում եղած իրավիճակը ներկայացվող ֆոտոշարքում
Ինչպես են բերման ենթարկել Լևոն Բարսեղյանին (տեսանյութ)
Իր Ֆեյսբուքյան էջում լրագրող Լեւոն Բարսեղյանը տեսանյութով ներկայացրել է, թե ինչպես է ոստիկանությունը փորձում իրեն բերման ենթարկել: Նա մասնավորապես գրել է. «Ժամը 11:15-ին, ինձ չորս ոստիկանով ուժով, բանալիները խլելուց հետո, Ագարակից իմ մեքենայով բերման ենթարկեցին Շիրակի մարզային վարչություն։ Պետ Մարտիրոսյանը ասաց, թե զենք-զինամթերք ունենալու կասկածանքով են բերման ենթարկել։ Հետո տեղափոխեցին Կումայրի բաժին, հիմա բերման ենթարկելու


















































