Օրվա լրահոսը
«Սփյուռք» ամառային դպրոցի մասնակիցները ծանոթացան ՀՀ բարձագույն կրթական հաստատությունների ծրագրերին
ՀՀ սփյուռքի նախարարության «Սփյուռք» ամառային դպրոցի մասնակիցների համար ուսումնական ծրագրից հետո կազմակերպվել էր ՀՀ բարձագույն կրթական հաստատությունների ծրագրերի շնորհանդես: ԵՊՀ գրադարանում ներկայացվեցին ԵՊՀ-ի, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական, Հայաստանում Ֆրանսիական, Վ.Բրյուսովի անվան պետական լեզվաբանական, «Եվրասիա» միջազգային, Երևանի Հյուսիսային, ՀԲԸՄ Հայկական վիրտուալ (ՀՎՀ) համալսարանների, ֆրանս-գերմանական ինժեներական ինստիտուտի բակալավրիատի և մագիստրատուրայի ծրագրերը, ընդունելության կարգը, պայմանները, կրթական ծառայությունները: ՀՀ սփյուռքի
Հայկական շու բիզնեսի ներկայացուցիչները նշեցին Mtv.am-ի 9 ամյակը
«Քանի որ հիմա մարդիկ ավելի շատ նախապատվությունը տալիս են ինտերնետային դիտումներին, այդ պատճառով Mtv.am-ը մեծ ապագա ունի»
Վարշավյան բեկումը. ուր է մնում Հայաստանը. «Ժամանակ»
Այսօր Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում կմեկնարկի ՆԱՏՕ-ի հերթական գագաթնաժողովը: Գագաթնաժողովի օրակարգում կլինեն առանցքային հարցեր, որոնք վերաբերելու են թե՛ ՆԱՏՕ-ի, թե՛ Եվրամիության հեռանկարներին, նոր մարտահրավերներին, անելիքներին: ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ հրապարակվեց Եվրամիության անվտանգության նոր ռազմավարությունը, որտեղ հանգուցային կետն այն էր, որ Ռուսաստանը դիտվում է ԵՄ ռազմավարական մարտահրավեր: Ի՞նչ է որոշելու այս ուղղությամբ ՆԱՏՕ-ն: Ռուսաստանը կրկին կհռչակվի՞ մարտահրավեր, թե՞
Ուղիղ միացում. Նաիրա Կարապետյանն ու Արմեն Մարտիրոսյանը՝ «Դեմ առ դեմ»
Դիտեք «Դեմ առ դեմ» հաղորդաշարը, որի հյուրերն են՝ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը եւ Ազգային ժողովի ՀՀԿ-ական պատգամավոր Նաիրա Կարապետյանը: Թեման՝ Պատգամավորական էթիկա: Հաղորդումը վարում է Գոհար Հակոբյանը: https://www.youtube.com/watch?v=frRBf1cW4OA
Յուրի Խաչատուրովի որդին մի շարք սկանդալային պատմությունների հետ է առնչվել. «Հայկական ժամանակ»
Սերժ Սարգսյանի երեկվա հրամանագրով գնդապետ Գրիգորի Խաչատուրովը (ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովի որդին է) նշանակվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության երրորդ բանակային կորպուսի հրամանատար՝ կնքելով պայմանագիր հինգ տարի ժամկետով։ Այն, որ Գրիգորի Խաչատուրովը Յուրի Խաչատուրովի որդին է, հաստատեց ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։ Գրիգորի Խաչատուրովը մի շարք սկանդալային պատմությունների հետ է առնչվել։ 2010 թվականին
Սպանություն Երևանում. կասկածյալը ձերբակալվել է. պաշտոնական
ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` հուլիսի 8-ին Կարինե Մանսուրյանի սպանության, վերջինիս ամուսնուն ու դստերը ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի առթիվ: Նախնական քննության տվյալներով` 2016թ. հուլիսի 08-ին՝ ժամը 04-ի սահմաններում, Երևան քաղաքի Սողոմոն Տարոնցի նրբանցքի 7-րդ շենքի աստիճանահարթակում 1985 թ. ծնված Վ.Մարտիրոսյանը վիճաբանել է Երևան քաղաքի
ՀԱԿ դաշինքի անդամ. «Հենց մանդատները դրեցին գրպանները, սկսեցին իրենք իրենցով որոշումներ կայացնել». «Հրապարակ»
«Ժողովրդավարական ուղի» կուսակցության վարչության անդամ, Երեւանի ավագանու «Բարեւ, Երեւան» խմբակցության արդեն նախկին անդամ Արթուր Գասպարյանն անդրադառնալով Հայ ազգային կոնգրես դաշինքին, որի անդամ է ԺՈւԿ-ը, ասաց, թե ՀԱԿ դաշինքն այլեւս փաստացի գոյություն չունի, քանի որ վերջին խորհրդարանական ընտրություններից առաջ «պլագիատ է տեղի ունեցել»։ «Հայ ազգային կոնգրես» անունը գողացել են՝ սարքել են կուսակցություն։ Մենք թեեւ ֆորմալ առումով
31-ամյա փեսան կացնահարելով սպանել է զոքանչին. բժիշկները պայքարում են կնոջ և աներոջ կյանքի համար. shamshyan.com
Այսօր՝ հուլիսի 8-ին, դաժան սպանություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 04:30-ի սահմաններում ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ Սողոմոն Տարոնցի 7-րդ շենքի 1-ին բնակարանի մոտ կնոջ դի կա: Ոստիկաններն ու քննիչները նշված վայրում հայտնաբերել են նույն տան բնակչուհի, 58-ամյա Կարինե Մանսուրյանի դին՝ կացնահարված վիճակում: Պարզվել է նաև, որ նույն հասցեից «Էրեբունի» բժշկական կենտրոն են
Հովհաննես Բաչկովը դարձավ Ռիոյի ուղեգիր նվաճած հայաստանցի հինգերորդ բռնցքամարտիկը
Այս գիշեր Վենեսուելայի Վարգաս քաղաքում ընթացող պրոֆեսիոնալ բռնցքամարտիկների օլիմպիական վարկանիշային մրցաշարում հայաստանցի 64 կգ քաշային Հովհաննես Բարկովը երկրորդ վստահ հաղթանակը տարավ (ուկրաինացի Վլադիմիր Մատվիյչուկի նկատմամբ՝ 3-0) եւ դարձավ Հայաստանի հավաքականի 5-րդ անդամը, որը օգոստոսի 5-ին Ռիո դե Ժանեյրոյում մեկնարկող ամառային օլիմպիական խաղերի վարկանիշ ձեռք բերեց: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն-հետախուզական ներթափանցման փորձ
Հուլիսի 7-ի լույս 8-ի գիշերը՝ ժամը 03:20-ի սահմաններում, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան (Ակնա) ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն-հետախուզական ներթափանցման փորձ: ՊԲ առաջապահ զորամասերի կանխարգելիչ գործողությունների արդյունքում՝ հակառակորդի ներթափանցման փորձը ձախողվել է: Բացի դիվերսիոն ներթափանցման փորձից, հակառակորդը որոշ ուղղություններում խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը՝ կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ: ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն
ԱՍԵԿՈՍԵ
Ապրիլյան դեպքերից հետո իմ ներկայացումներից հանել եմ «էս ի՞նչ երիտասարդություն ա» արտահայտությունը: ՆԱՐԵԿ ԴՈՒՐՅԱՆ
«Չափավոր» միջանցքը
Մի քանի տարի առաջ Իտալիա-Ֆրանսիա սահմանն անցնելիս մեզ լավ զգացինք, որ սահման, որպես այդպիսին, գոյություն չունի` անհրաժեշտ չէ հերթ կանգնել մաքսավորների մոտ, հետո հերթ կանգնել սահմանապահների մոտ, ինչպես որ մենք անում ենք հայ-վրացական սահմանին` թեկուզ առանց վիզաների: Բայց պարզվում է, մեր հավանած այդ երեւույթը եվրոպացիների մի մասին դուր չի գալիս. բացի անգլիացիներից, ԵՄ-ից դուրս տրամադրություններ
ՆԱՏՕ-ի հետ համագործակցության ընդլայնումը հզորացնում է Հայաստանի անվտանգությունը (Տեսանյութ). «Ամերիկայի ձայն»
Յալովիցի խոսքով, Արեւմուտքում գիտակցում են որ Երեւանն առավել սերտ կապեր է հաստատել Ռուսաստանի հետ
Լարսի ավտոճանապարհը բաց կլինի այսօր ժամը 05.30-20.00
Ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար հետևյալ կանոնների պահպանման դեպքում
Ալեքսեյ Վոլինը խորհուրդ է տալիս ուշադրություն դարձնել հետաքրքիր եւ որակով հաղորդումների ստեղծման վրա
«Հայաստանի օրինակով կարելի է ենթադրել, որ թվային հեռարձակումը երկար կյանք չի ունենալու»
Վանաձորի 3 հեռուստաընկերություններ ամբողջությամբ վերահեռարձակում են Հ3-ի, «Արարատի», «Արմենիա» հեռուստաընկերությունների հաղորդումները
Վանաձորի «Միգ» հեռուստաընկերությունը՝ Արթուր Բաղդասարյանինն է, «Վանաձոր» ալիքը՝ ՀՀԿ-ական Վահրամ Բաղդասարյանինը
Ի՞նչ խորհուրդներ է տալու սպորտի նախարարին երկրից արտագաղթել ցանկացող ռեժիսորը. ArmLur.am
Դեռևս օրեր առաջ մեծ աղմուկ էր բարձրացրել ռեժիսոր Արտյոմ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը, որով նա տեղեկացրել էր, որ մեկ րոպե ավել չի ցանկանում մնալ Հայաստանում: Այսօր նրա անձի հետ կապված աղմուկ հանեց մեկ այլ իրադարձություն. նա նշանակվել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի խորհրդական: ArmLur.am-ի հետ զրույցում Արտյոմ Հակոբյանը նախ զարմանք արտահայտեց, որ իր գրառումն
Սարգիս Հովսեփյանը հրաժարական տվեց
Որակավորման 1-ին փուլից Եվրոպա լիգային հրաժեշտ տալուց հետո Երեւանի «Փյունիկի» գլխավոր մարզիչ Սարգիս Հովսեփյանը հայտարարեց հրաժարականի դիմում ներկայացնելու որոշման մասին: «Իմ առջեւ առաջադրանք էր դրված եւ այդ առաջադրանքը ես չկատարեցի: Հետեւաբար, պետք է, անպայման, հրաժարական տամ: Պետք է նոր մարդ գա, որը կկարողանա ավելի լավ ղեկավարել թիմը: «Փյունիկը» ինձ հարազատ թիմ է եւ նրան հաջողություն
«ԼՂՀ-ում Ադրբեջանի դրոշի տեղադրման մի տարբերակ կա». Շարմազանով
Բաքվում թող հույսեր չփայփայեն. Շարմազանով
Սերժ Սարգսյանը ՀՀԿ-ականներին է ներկայացրել ՌԴ ԱԳ նախարար Լավրովի հետ հանդիպման արդյունքները
ՀԱՊԿ անդամ պետությունների ԱԳ նախարարների հայտարարությունն աջակցություն էր ՀՀ-ին. Շարմազանով
«Փյունիկը» լքեց եվրոպական ասպարեզը. ffa.am
ffa.am. Քիչ առաջ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ավարտվեց ՈՒԵՖԱ-ի Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան հանդիպումը Երևանի «Փյունիկի» և Ջիբրալթարը ներկայացնող «Եվրոպա» թիմի միջև: Շնորհիվ Ալիկ Առաքելյանի և Ռոբերտ Մինասյանի խփած գոլերի «Փյունիկը» հաղթեց 2:1 հաշվով, սակայն դուրս մնաց հետագա պայքարից, քանի որ հյուրնկալվելիս պարտվել էր 0:2 հաշվով: 0-1՝ Խոսե Գոնսալես, 10 1-1՝ Ալիկ
Ջեյմս Ուորլիքը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը ԼՂ խնդիրը քննարկելու հնարավորություն է համարում
ԵԱՀԿ Մինսկի խմբում ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը կարծում է՝ Վարշավայում հուլիսի 8-9-ը կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը հնարավորություն է՝ ԼՂ խնդիրը Հայաստանի և Ադրբեջանի հետ քննարկելու համար: Այս մասին նա գրել է «Թվիթեր»-ում՝ հայտնելով, որ արդեն ժամանել է Վարշավա:
ՊԵԿ-ը քննարկում է գործարարների առաջարկությունները Հարկային նոր օրենսգրքի վերաբերյալ. (Տեսանյութ)
Մինչեւ Հարկային նոր օրենսգրքի երկրորդ ընթերցումը ԱԺ-ում գործարարներին կլսեն
Ի՞նչ կտա Հռոմի պապի շուրթերից ցեղասպանություն բառի արտաբերումը. Միքայել Սրբազանի կարծիքը
Aravot.am-ը Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանից հետաքրքրվեց, թե Հռոմի պապի կողմից ցեղասպանության բառի օգտագործումից հետո կլինե՞ն երկրներ, որոնք կընդունեն Հայոց ցեղասպանությունը: «Ես կարծում եմ ոչ մի կապ չունի Հռոմի պապի ասելը, որեւիցե էական ազդեցություն չի թողնի: Անշուշտ, ոմանք Գերմանիայի կողմից ճանաչումը կապեցին Հռոմի պապի ճանաչմանը հաջորդելու հետ, բայց ես բացարձակապես կապ չեմ տեսնում: Ամեն
Ճարտարապետների միությունը անընդունելի է համարում Զվարթնոց օդանավակայանի տարածքում իրականացվող աշխատանքները
Հայաստանի ճարտարապետների միության հայտարարությունը
Պյոտոր Սվիտալսկի. «Եվրոպայի համար կլիման Հայաստանում հիմա շա~տ նպաստավոր է»
Եվրոպական բիզնես ասոցիացիան մաքսայինին առաջարկում է չկիրառել հսկիչ գներ, այլ հիմք ընդունել հաշիվ-ապրանքագիրը
Սերժ Սարգսյանը աշխատանքային այցով կմեկնի Լեհաստան` ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին
Նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 8-ին աշխատանքային այցով կմեկնի Լեհաստանի Հանրապետություն՝ մասնակցելու Աֆղանստանում «Հաստատակամ աջակցություն» առաքելության՝ ՆԱՏՕ-ի անդամ և ոչ անդամ պետությունների և կառավարությունների ղեկավարների ձևաչափով հանդիպմանը, որն անցկացվելու է Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովի շրջանակներում: Հանրապետության Նախագահը Վարշավայում կունենա նաև երկկողմ հանդիպումներ: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Ճանապարհային ոստիկանությունը վարչական ակտերի հասցեատերերին հիշեցնում է
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2016 թ. հուլիսի 11-ին ավարտվում է ՀՀ Ազգային ժողովի կողմից 2015 թ. դեկտեմբերի 21-ին ընդունված «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքով սահմանված վեցամսյա ժամկետը, որի ընթացքում 2012 թ. հունվարի 1-ից մինչև 2015 թ. հունվարի 9-ը ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների համար վարչական պատասխանատվության ենթարկված


















































