Օրվա լրահոսը
Էդուարդ Շարմազանովն ընդունել է Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի նախագահության անդամների
ՀՀ ԱԺ փոխնախագահ էդուարդ Շարմազանովը հուլիսի 7-ին ընդունել է Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի նախագահության անդամներ Մարիամ Ավագյանին, Ալեքսանդր Գրիգորյանին, Յուրի Բաղդասարյանին եւ Մարտին Իսրայելյանին: Էդուարդ Շարմազանովը կարեւորել է հյուրերի այցը խորհրդարան եւ նշել, որ փախստականների խնդիրներն այս տարածաշրջանում առաջացել են Ադրբեջանի ցեղասպան եւ հայատյաց քաղաքականության հետեւանքով: Տարածաշրջանում տեղի ունեցած արյունալի դեպքերը գնահատելով որպես հանցանք ողջ
Ռուբեն Մնացականյան. «Խավարասերներին իրենց թաքստոցները քշելու ամենակարճ ճանապարհը լույսը վառելն է»
«Ազատ Հայք» բարեգործական հասարակական կազմակերպության նախագահ Ռուբեն Մնացականյանը երեկ «Առավոտին» փոխանցեց իր հայտարարություն-պատվիրանները: Այդ պատվիրանները ուղարկվել են Ազգային ժողովի պատգամավորներին, խմբակցություն առ խմբակցություն: Խնդիրն այն է, որ ըստ «Ազատ Հայքի», իրենք ունեն իրենց Սահմանադրության նախագիծը, որը կտրամադրվի «Ազգային նորընտիր առաջնորդարանին», որպես պատվիրան, իսկ ընտրական գործընթացների ժամանակ կտրամադրվի հանրությանը: Ըստ հայտարարության հեղինակների. «Անկախ նրանից, թե ովքեր
Հիմնանորագման աշխատանքների հետ կապված՝ Երևան-Սևան մայրուղու 57-64.2 կմ հատվածում երթևեկությունը կսահմանափակվի
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ Երևան-Սևան-Իջևան միջպետական նշանակության ավտոճանապարհի 57-64.2 կմ հատվածում (Երևան-Սևան ուղղությամբ) հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված` հուլիսի 7-ից երթևեկությունը ժամանակավորապես (մոտ 40 օր) կսահմանափակվի բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Երթևեկությունը կկազմակերպվի տվյալ ճանապարհահատվածի հանդիպակաց` Սևանից Երևան եկող ուղղությամբ: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն
«Ապշած էի մնացել, որ համազգեստով ոստիկանին նման վերաբերմունք էին դրսեւորում». Վկա ոստիկանը՝ Գեւորգ Սաֆարյանի մասին
Այս հայտարարությունը լսելով դահլիճը փռթկաց
Գալուստ Սահակյանն ընդունել է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի նորանշանակ ղեկավարին
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել սահմանադրական բարեփոխումներից հետո Հայաստանում իրականացված աշխատանքներին, այդ թվում՝ Ընտրական օրենսգրքի ընդունմանն ու այդ գործընթացներում ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի հետ համագործակցությանը:
Միխայիլ Շվիդկոյ. «Ռուսերենի առաջ դռները փակելը մեծ սխալ է»
«Հիմարություն է մտածելը, թե ռուսաց լեզուն Տոլստոյ ու Դոստոեւսկի կարդալու համար է»
Մարտունի–Վարդենիս–ԼՂՀ սահման միջպետական մայրուղու անբարեկարգ հատվածում մեկնարկում են հիմնանորոգման աշխատանքները
Մարտունի-Վարդենիս- ԼՂՀ սահման միջպետական ավտոճանապարհի 6.5-10.8 կմ հատվածում հուլիսի 8-ից մեկնարկում են հիմնանորոգման աշխատանքները, որով պայմանավորված` հնարավոր են երթևեկության հետ կապված որոշակի դժվարություններ: Պատճառվող ժամանակավոր անհարմարության համար հայցում ենք վարորդների ներողամտությունը: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն
Վկան`Փայլակ Հայրապետյանին. «Գիտեիք՝ միլիարդատեր եք դառնալու» (Տեսանյութ)
«Ամերիա» բանկի ներկայացուցիչը դատարանում էր «Օֆշորի գործով»
Ըստ հաղորդման՝ բռնություն են կիրառել՝ խոստովանական ցուցմունքներ ստանալու նպատակով. ստուգվում են հանգամանքները
Բնակարան ապօրինի մուտք գործելով գողություն կատարելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործի ուսումնասիրությամբ տվյալներ են ձեռք բերվել քրեական դատավարության մասնակցի նկատմամբ պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից բռնության գործադրմամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու վերաբերյալ: Մասնավորապես՝ հիշյալ քրեական գործի ուսումնասիրությամբ պարզվել է, որ քրեական գործով մեղադրյալ Դավիթ Մ.-ն հայտնել
Հաշմանդամություն ունեցող դատապարտյալի բողոքը մերժվեց. մայրը աղեկտուր լացում էր (Տեսանյութ)
Ողջ դատական նիստի ժամանակ Հրաչյա Գեւորգյանի մայրը՝ Նախշուն Ենգիբարյանը, որը ծեր, թոշակառու կին էր, աշակերտի նման ձեռք էր բարձրացրել, որ դատավորը թույլ տա ինքը մի բառ ասի: Նա աղաչում էր, որ իրեն լսեն, բայց դատավորը թույլ չտվեց: Նիստից հետո կինը լաց էր լինում ու գոռում, որ սա սարքած գործ է:
Կամավորականների այցից հետո. Արթիկը բնական աղետից հետո
Հունիսի 2-ին «Աջակցենք սահմանամերձ բնակավայրերին» նախաձեռնությունը հանդես եկավ «Օգնենք արթիկցիներին, վերացնենք հեղեղման հետեւանքները» ծրագրով, որին միացավ նաեւ «Արշակ Դաբաղյանի անվան Մայր Մանե» կազմակերպությունը եւ 18 հոգով Երեւանից մեկնեցինք Արթիկ: Այն, ինչի ականատեսն եղանք, բառերով հնարավոր չէ ներկայացնել՝ սելավատարի աջ եւ ձախ մասերում գտնվող բնակելի տներն ու դպրոցը ավերվել էին: Բնակիչներն ասում էին, որ դեռ խորհրդային
«ԲՀԿ-ն չի սատարելու Սամվել Բալասանյանին». Միքայել Մելքումյան
Գյումրիում սեպտեմբերին կայանալիք քաղաքապետի ընտրություններում ԲՀԿ-ն չի սատարելու գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանին: «Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը հստակեցրեց, որ իրենք ո՛չ անուղղակի, ո՛չ ուղղակի կերպով չեն սատարելու Սամվել Բալասանյանին. «Մենք ունենք ութ հազարից ավելի լիցենզավորված անձինք, ինչը լրիվ բավարար է, նույնիսկ՝ գերբավարար, որ նրանցից մեկին սատարենք: Պարզաբանելով այն հարցը, թե
Շվիդկոյ. «Ղարաբաղյան խնդիրը իմ տանն է՝ հարսս կիսով չափ ադրբեջանցի է, կիսով չափ՝ հայ» (Տեսանյութ)
«Պետք է փոխզիջում գտնել, ծնվում են երեխաներ, որոնք չպետք է պատերազմ գնան»
Թեւան Պողոսյան. «Մենք զբաղված ենք Մինսկի խմբի համանախագահ երկրների շահերին նպաստելու գործով»
«… էլի չենք ունենալու հասցեական հայտարարություններ, էլի չենք ունենալու մեղավոր կողմի վրա ճնշումներ գործածելու մեխանիզմներ»
«Օֆշորի գործ». «Էս մարդուն կանչել ենք`քրքրեք հարցերով, ի՞նչ եք…» (Տեսանյութ)
Ինչո՞ւ է «Ամերիա» բանկը վարկ տրամադրել Աշոտ Սուքիասյանին
Արտեմ Ասատրյանը՝ սոցփաթեթի մասին. «Չմատուցված ծառայությունների համար վճարել են» (Տեսանյութ)
Նախարարը՝ սոցփաթեթների գործընթացում չարաշահումների մասին
Աստղաֆիզիկոսն առաջարկում է ԳԱԱ-ին չվճարել
Ըստ ՆԱՍԱ-ի հայազգի գիտնականի, պետությունը պետք է երիտասարդների վրա «խաղադրույք» կատարի ՆԱՍԱ-ի հետազոտական լաբորատորիայի (National Aeronautics and Space Administration) հայազգի գիտնական եւ ԱՄՆ Ջորջ Մեյսոնի համալսարանի պրոֆեսոր Վլադիմիր Հայրապետյանը արձակուրդն այս օրերին անցկացնում է Հայաստանում: Իր նախկին աշխատավայրում՝ Բյուրականի աստղադիտարանում էլ հասցրել է զեկուցումով հանդես գալ: «Առավոտի» հետ զրույցում գիտնականը հույս հայտնեց, որ գուցե առաջիկայում
Արտակ Դավթյան. «Ղարաբաղցիներն իրենք պիտի ասեն, թե ինչ զիջումների են պատրաստ հանուն կարգավիճակի հստակեցման»
ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀ ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը հույս չունի, որ կարող է ղարաբաղյան հակամարտության հարցը լուծվել, քանի դեռ չի հստակեցվել ԼՂ կարգավիճակի հարցը: «Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը նա մանրամասնեց. «Ղարաբաղցիները պիտի ասեն, թե ըստ էության իրենք ինչի են պատրաստ: Եթե խոսքը գնում է զիջումների
ՀՀ վարչապետը հանձնարարականներ է տվել կրթության ոլորտի և գնումների գործընթացի բարեփոխումների վերաբերյալ
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը, վարչապետն անդրադարձել է կրթության ոլորտի հիմնախնդիրներին և հանձնարարական տվել ՀՀ կրթության և գիտության նախարարին: «Այժմ ընթացող քննական գործընթացները վկայում են, որ կրթական համակարգի բարեփոխումներն ավելի քան պահանջված են: Կրթական ոլորտի բոլոր մակարդակներում առաջնահերթություններն են կրթության որակի
«Սերժ Սարգսյան, Ձեր մերձավորներից մեկը Ձեզ կսպանի». ցուցարարները` նախագահականի դիմաց (Տեսանյութ)
«Ի պաշտպանություն Ժիրայր Սեֆիլյանի» բողոքի երթն ավարտվեց Բաղրամյան 26-ի դիմաց
Միխայիլ Շվիդկոյ. «Հռոմի պապի այցը ուխտագնացություն էր Հայաստան» (Տեսանյութ)
Հուլիսի 7-ին ՌԴ նախագահի միջազգային և մշակութային համագործակցության գծով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը Կոմիտասի թանգարան-ինստիտուտում խոսելով Հռոմի պապի հայաստանյան այցելության մասին, Ֆրանցիսկոս պապին բնորոշեց որպես 21-րդ դարի բացառիկ ու զարմանալի մարդկանցից մեկը, որի գործունեությունը միտված է բարու, հումանիզմի գաղափարների տարածմանը: «Նա այցելեց մի երկիր, որը պաշտոնապես առաջինն է քրիստոնեություն ընդունել, ի վերջո Հռոմի պապի այցը
Սուքիաս Ավետիսյան. Պուտին-Օբամա հեռախոսազրույցը պատահական չէր
«Մենք պետք չէ, որ շատ ուրախանանք Ռուսաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների վատացումից, եւ ոչ էլ շատ տխրենք այդ հարաբերությունների լավացումից»
Նախագահը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հունաստանի դեսպանի հետ
Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Հունաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Իոաննիս Տայիսին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Հանրապետության Նախագահը շնորհակալություն է հայտնել դեսպան Տայիսին՝ հայ-հունական ավանդական բարեկամական հարաբերությունների ամրապնդման գործում նրա ունեցած անձնական ներդրման համար, ինչի շնորհիվ, ըստ Նախագահի, միջպետական համագործակցությունն ընդլայնվել է երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ամենատարբեր ոլորտներում: Սերժ
Վթարային ջրանջատում Կենտրոնում
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 8-ին ժամը 11.00-18.00 կդադարեցվի Կենտրոն վարչական շրջանի՝ Բրյուսովի փողոցի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: «Երևան Ջուր» ՓԲԸ
Զախարովա. հակամարտության կարգավորման համար կան տարբեր ձևաչափեր. Trend
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը։ Այս մասին տեղեկացնում է Trend լրատվական գործակալությունը։ Զախարովան իր խոսքում ասել է, որ ողջունվում է ցանկացած երկրի կառուցողական դերը Արցախի հակամարտության կարգավորման գործում, ինչպես նաև նշել է, որ հակամարտության կարգավորման համար կան տարբեր ձևաչափեր. «Դա ԵԱՀԿ Մինսկի խումբն է, դա Հայաստանի
Անդրանիկ Աբովյանը փայլել է «Աշխարհի երիտասարդ բալետ»-ում
Վերջերս Սոչիում կայացավ բալետի արտիստների Յուրի Գրիգորովիչի անվան «Աշխարհի երիտասարդ բալետ» 6-րդ միջազգային մրցույթը, որին 2008թ. հայաստանցի բալետի արտիստներ Ռուբեն Մուրադյանը եւ Սեւակ Ավետիսյանն արժանացել էին ոսկե եւ արծաթե մեդալների: Այս անգամ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի մենապարող Անդրանիկ Աբովյանն արժանացավ առաջին կարգի դիպլոմի: Անդրանիկ Աբովյանը Երեւանի օպերային թատրոնում է 2002թ.-ից,
2016թ. հուլիսի 11-12-ին Լավրովը կմեկնի Բաքու. «ՌԻԱ»
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը 2016թ. հուլիսի 11-12-ին կայցելի Ադրբեջանի մայրաքաղաք Բաքու, որտեղ կքննարկի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ մի շարք հարցեր։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարության հատուկ ներկայացուցիչ Մարիա Զախարովան, տեղեկացնում է ռուսական «ՌԻԱ» լրատվական գործակալությունը։ Իր խոսքում Զախարովան մասնավորապես ասել է. «Հուլիսի 11-12-ին ՌԴ ԱԳ նախարար Լավրովը աշխատանքային
Միխայիլ Շվիդկոյ. «Չեմ կարծում, թե հայկական մշակույթը վատ է ներկայացված ՌԴ-ում» (Տեսանյութ)
Նա շեշտեց, որ իր երկրի խոշոր կինոգործիչներ Աննա Մելիքյանն ու Կարեն Շահնազարովը հայեր են
Թարթառն ու ադրբեջանցի փախստականներն ապրիլյան դեպքերից հետո. Deutsche Welle
Գերմանական հանրահայտ Deutsche Welle պարբերականի թղթակիցը մեկնել է Ադրբեջան, որտեղ փորձել է պարզել 2016թ. ապրիլի սկզբին հայ-ադրբեջանական բախումներից հետո այնտեղի բնակիչների առօրյային և կենցաղին վերաբերվող մանրամասները։ Հեղինակ նախ այցելել է Թարթառ, որը Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվից հեռու է 400 կիլոմետր։ Բնակավայրի իշխանությունները մինչև հիմա փորձում են քայլեր ձեռնարկել, որ կարողանան վերացնել այն հետևանքները, որոնց պատճառը 2016թ.
Քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատանքային շրջայց է կատարել Էրեբունի վարչական շրջանում
Երևանի համաչափ զարգացման համատեքստում, մայրաքաղաքում իրականացվող բակերի համալիր բարեկարգման ծրագրի շրջանակում, ընթացիկ տարում լայն թափով աշխատանքներ են իրականացվում նաև Էրեբունի վարչական շրջանում: Աշխատանքային այցի ընթացքում քաղաքապետ Տարոն Մարգարյանը ծանոթացել է վարչական շրջանի Խաղաղ Դոնի 5 շենքի բակային տարածքի բարեկարգման աշխատանքների ընթացքին: Քաղաքապետին զեկուցվել է, որ համալիր բարեկարգման ծրագրով բակում կտեղադրվեն նստարաններ, զրուցարաններ, մանկական ժամանակակից խաղեր


















































