Օրվա լրահոսը
«Կարեւորը ոչ թե այն է, թե ինչպիսի՞ ընտրություններ կլինեն, այլ թե ո՞վ կգա իշխանության գլուխ». «Ազգ»
Նոր ընտրական օրենսգրքի շուրջ քաղաքական ուժերի համաձայնությունը որքան էլ որ դրական երեւույթ է, բայց ոչ օրենսգիրքը, ոչ էլ ընդհանրապես ընտրական գործընթացը երկրի զարգացման տեսանկյունից էական նշանակություն չունեն: Սովորաբար, յուրաքանչյուր ընտրություններից հետո, պարտված քաղաքական ուժերը սկսում են «քանի դեռ արդար ընտրություններ չկան, լավ երկիր չենք դառնա» կարգի երգը երգել, բնականաբար արդար ընտրություններ ասվածը հասկանալով` բացառապես իրենց
ՀԱԽՎԵՐԴՅԱՆ ՊԼՅՈՒՍ
Ծեր գնչուհին բախտս կարդաց Եվ կիսաձայն ինձ շշնջաց. – Հին ընկերները հեռանում են, Իսկ Բաբայան Սյամոն վերադառնում է:
Հոռոմ-Արթիկ ավտոճանապարհին տրակտորը շրջվել է ձորակը. վարորդը մահացել է
Հունիսի 25-ին, ժամը 05.20-ին տեղեկություն է ստացվել, որ Հոռոմ-Արթիկ ավտոճանապարհի 1-ին կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, տրակտորը դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել հարակից ձորակը, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Հոռոմ-Արթիկ ավտոճանապարհի 1-ին կմ-ին «Բելառուս» մակնիշի (առանց պետհամարանիշի) տրակտորը (վարորդ՝ 1984 թ. ծնված Գ. Փ.) դուրս է
Գարեգին Բ-ն և Հռոմի պապն առանձնազրույց են ունեցել
Հունիսի 24-ի երեկոյան Մայր Աթոռ Ս. Էջմիածնում տեղի ունեցավ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ու Հռոմի Սրբազան Քահանայապետ Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապի հանդիպումը, որին ներկա էին Կաթոլիկ Եկեղեցու պատվիրակությունը, Հայ Եկեղեցու եպիսկոպոսաց դասը, Հայաստանից և Սփյուռքից ժամանած թեմակալ առաջնորդներ և առաջնորդական տեղապահներ: Հանդիպմանը Վեհափառ Հայրապետը բարի գալուստ մաղթեց Հռոմի Սրբազան Քահանայապետին
Դժվարանցանելի է Արթիկով անցնող ճանապարհը
Հորդառատ անձրևի և ուժեղ կարկուտի պատճառով հունիսի 24-ին, ժամը 19.30-ից 20.00-ի սահմաններում, Հոռոմ-Արթիկ-Ալագյազ (Հ-2) ճանապարհի Արթիկ քաղաքով անցնող ճանապարհահատվածում բերվածքները լցվել, խցանել են հեղեղատարները, ինչի հետևանքով քանդվել է ճանապարհի երթևեկելի հատվածը՝ ճանապարհը դարձնելով դժվարանցանելի։ Արթիկի տարածաշրջանը սպասարկող ճանշինի աշխատակիցները շարունակվող անձրևի պայմաններում աշխատանքներ են տանում բերվածքները մաքրելու ուղղությամբ։ Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։ ՀՀ տրանսպորտի և կապի
Վահագն Հայրապետյան. «Մտածում էինք` համերգին եկողների թիվը մեծ կլինի՞, թե՞ Պապին տեսնողների» (ֆոտոշարք)
Ջազային երեկո` ՀԲԸՄ հարկի ներքո
Սերժ Սարգսյան. «Մարդիկ մի քիչ դժվար են ընկալում, թե ինչպես կարելի է փոխզիջումների գնալ մի երկրի հետ, որը խախտեց իր միջազգային պարտավորությունները». panorama.am
Հռոմի պապի Հայաստան այցին ընդառաջ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հարցազրույց էր տվել «Ռադիո Վատիկան»-ին, որտեղ անդրադարձել էր Պապի այցի, հայրենիք-սփյուռք համագործակցության կարևորությանն ու ղարաբաղյան հարցի խաղաղ կարգավորման գործընթացին: Հարցազրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև. –Նշեցիք, որ Հայաստանը դժվար օրեր է ապրում, և Սրբազան Քահանայապետը հենց այդ շրջանում է ժամանում Հայաստան: Ի՞նչ հեռանկար կա այս առնչությամբ:
Կարճաղբյուր գյուղը ջրալցվում է. գետը վարարել է
Հունիսի 24-ին, ժամը 16.51-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր գյուղում գետը վարարել է, գյուղը ջրալցվում է: Դեպքի վայր է մեկնել Մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և Վարդենիսի հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ մոտ 90 տուն ջրալցվել է, անասնագոմերում սատկել են անասուններ: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: ՀՀ ԱԻՆ
Ֆեդերիկո Լոմբարդի. Հռոմի պապն է որոշել շատ հասարակ մեքենա օգտագործել
«Նա փորձում է մեզ ուրիշ ուղերձ հղել»
Ադրբեջանական գերությունից վերադարձած Արսեն Խոջոյանը դանակահարել է համագյուղացի 17-ամյա աղջկան
Աղջկան տեղափոխել են Բերդի բժշկական կենտրոն Հունիսի 24-ին Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի սահմանամերձ Վերին Կարմիրաղբյուր գյուղում դանակահարվել է 17–ամյա աղջիկ: Մեր տեղեկություններով՝ դանակահարողը եղել է 2014թ. մարտի 7-ից ապրիլի 10-ը ադրբեջանական գերության մեջ եղած 25-ամյա Արսեն Խոջոյանը, որը նույն գյուղի բնակիչ է: Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
Վնասվել է Հայաստանը և Վրաստանը Ռուսաստանին կապող ճանապարհի հատվածը. սահմանը փակ է
Ուժեղ ջրհեղեղի և սողանքի արդյունքում վնասված է Հայաստանը և Վրաստանը Ռուսաստանին կապող ճանապարհի հատվածը: Սահմանը ժամանակավորապես փակ է: Վրաստանի Տնտեսության նախարարի խոսքերի համաձայն՝ «պետական բյուջեում նախատեսված են անհրաժեշտ միջոցներ աղետը չեզոքացնելու համար: «Տարերային գործընթացների ակտիվացման պատճառով Դարիալի կիրճում Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհային մայրուղու 134-135կմ. Ճանապարհահատվածում բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների տեղաշարժն արգելված է: Մեզ անհրաժեշտ կլինի 10 օր,
«Մենք երբեք չենք ժխտել իրականությունը». Հռոմի պապի խոսնակը՝ Ցեղասպանության մասին
«Եթե ես Պապի ծառան եմ, ես պետք է թողնեմ, որ Պապը ընտրի, ոչ թե ստիպեմ նրան»
Սողանք` Շահումյան գյուղում. Կարբի գետը վարարել է
Հունիսի 24-ին, ժամը 17.29-ին տեղեկատվություն է ստացվել, որ ս.թ հունիսի 23-ին տեղացած հորդառատ անձրևների հետևանքով Լոռու մարզի Շահումյան գյուղի 5-րդ փողոցի ջրատար խողովակները վնասվել են, իսկ օրվա կարգավորիչ ջրամբարի մոտ տեղի է ունեցել սողանք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել Մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Պարզվել է, որ Շահումյան գյուղի 5-րդ փողոցի աջակողմյան հատվածում գտնվող «Շահումյան»
Ի՞նչ է պատմել Արամ Մանուկյանին Ժիրայր Սեֆիլյանը կալանավայրից
«Կան կասկածներ, որ ամեն ինչ այնպես չէ, ինչպես ներկայացնում են իշխանությունները». Արամ Մանուկյան
Սերժ Սարգսյանի էթիկական սխալը Պապին ընդունելիս (տեսանյութ). a1plus.am
Հռոմի Պապ Ֆրանցիսկոսն այսօր ժամանեց Հայաստան: «Ալիտալիա» ընկերության ինքնաթիռից իջնելուց հետո հայ մանուկը Պապին է հրամցնում առաջին քրիստոնյա երկրի ծիրանը: Պապը ժպտում է հայ մանուկին եւ հետո նկատում դիմավորողներին՝ Սերժ Սարգսյանին, նրա տիկնոջը եւ կաթողիկոսին: Այնուհետեւ պատվո պահակախմբի փոխգնդապետը Ֆրանցիսկոսին զեկուցում է՝ պահակախումբը ի պատիվ Ձեզ շարված է: Մանուկների շարականների ներքո կարմիր գորգի վրայով Պապն
Կողբի բժշկական ամբուլատորիան անգամ նորմալ սեղան-աթոռ չունի
Գյուղի ոչ միայն հիվանդանոցը, այլեւ բնակչությունը ջրի խնդիր ունի
Անդրանիկ Աբովյանը` «Աշխարհի երիտասարդ բալետ» 6-րդ միջազգային մրցույթում
Հունիսի 19-26-ը Սոչիում անցկացվում է «Աշխարհի երիտասարդ բալետ» 6-րդ միջազգային մրցույթը՝ նվիրված կոմպոզիտոր Սերգեյ Պրոկոֆևի ծննդյան 125-ամյակին։ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, Հայաստանից «Աշխարհի երիտասարդ բալետ» 6-րդ միջազգային մրցույթին մասնակցում է Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետի պարող Անդրանիկ Աբովյանը: Մրցույթի կարգի համաձայն` մասնակիցները կներկայացնեն կոմպոզիտորի բալետային երաժշտության հիման վրա բեմադրված մեկական
Ռուսերենից քննություն հանձնողների թիվը պակասել է
Դիմորդները քննություն հանձնեցին նաև «Ռուսաց լեզու» առարկայից
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կոչ են արել հետևել Վիեննայի և Պետերբուրգի հանդիպումների պայմանավորվածություններին
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը, Ջեյմս Ուորլիքը և Պիեռ Էնդրյուն 2016թ. հունիսի 24-ին համատեղ հայտարարություն են տարածել, որտեղ հակամարտության կողմերին կոչ են արել հետևել 2016թ. մայիսի 16-ին և հունիսի 20-ին Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների մասնակցությամբ տեղի ունեցած հանդիպումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին։ Այս մասին տեղեկացնում է ԵԱՀԿ պաշտոնական կայքը։ Հայտարարության
ԱԱԾ ղեկավարի փոփոխությունը որոշիչ դարձավ թղթե հրասայլով ակտիվիստի համար. կարծում է փաստաբան Տիգրան Սաֆարյանը (տեսանյութ)
«Ուղղակի ծիծաղելի էին մեղադրանքի հիմքում դրված փաստերով որակումները». փաստաբան
«Ապրիլյան պատերազմը անտեսանելի ձեռքի գործ չէր». Ջեյմս Ուորլիք. «Ամերիկայի ձայն»
«Ամերիկայի Ձայն»-ի հայկական եւ ադրբեջանական ծառայությունների առաջին համատեղ հարցազրույցը՝ ԵԱՀԿ-ի ՄԽ համանախագահ Ջեյմս Ուորլիքի հետ -Դուք նոր եք վերադարձել Սանկտ Պետերբուրգից, որտեղ կայացավ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը, ո՞րն էր այս հանդիպման գլխավոր նվաճումը, կարծում եք, որ այժմ հնարավոր է երաշխավորել խաղաղություն շփման գծում։ – Ինչպես գիտեք, ես նոր եմ վերադարձել Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովից, որտեղ եւ
«Ծիրանի բերքի իրացման խնդիր չկա». Հովիկ Աբրահամյան
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր աշխատանքային այց է կատարել ՀՀ Արարատի մարզ: Կառավարության ղեկավարը եղել է Արտաշատի տարածաշրջանի մի շարք համայնքներում: Մասնավորապես, Ներքին Դվին և Այգեզարդ համայնքներում Հովիկ Աբրահամյանը հետևել է ծիրանի բերքահավաքի ընթացքին, ապա հանդիպել Ներքին Դվին, Հնաբերդ, Այգեզարդ և Վերին Արտաշատ համայնքների բնակիչներին, լսել նրանց հուզող հարցերը: Գյուղացիները նախ գոհունակությամբ նշել են, որ իրենց
«Հոսանքը ոչ թե էժանացել է, այլ՝ թանկացել»
Տնտեսագետ Արտակ Մանուկյանի հաշվարկներով` էլեկտրաէներգիայի սակագինը ավելի շատ պիտի նվազեցվեր Այսօր հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշեց էլեկտրաէներգիայի սակագինը սպառողների համար նվազեցնել 2.58 դրամով: Տնտեսագետ Արտակ Մանուկյանը համամիտ չէ, որ սա նվազեցում է, իրականում այն մի բան էլ թանկացում է: Մանուկյանը վստահեցնում է, որ սակագինն ավելի շատ պետք էր նվազեցնել. ոչ թե 2.5 դրամ, այլ՝ մոտ
Հռոմի պապը՝ Ցեղասպանության մասին. «Այդ ողբերգությունն առաջինն էր նախորդ դարի ողբալի աղետների շարքից»
«Ցավալի է, որ ե՛ւ այս դեպքում, ե՛ւ երկու այլ դեպքերում միջազգային ուժերը այլ կողմ էին նայում» Հռոմի պապ Ֆրանցիսկոսը ուրբաթ նախագահական նստավայր կատարած այցելության ընթացքում իր ելույթում անդրադարձել է նաեւ Հայոց ցեղասպանությանը: «Առիթը Մեծ Եղեռնի հարյուրերորդ տարելիցի հիշատակման արարողությունն էր, «Մեծ չարիքը»՝ ցեղասպանությունը, ինչը հարվածել է ձեր մարդկանց եւ մահվան առիթ դարձել բազմաթիվ մարդկանց մահվան
«Գնդեվազի Սուրբ Աստվածածին եկեղեցի մտնելը վտանգավոր է դարձել». Գնդեվազի բնակչուհի
Եկեղեցին փլուզման եզրին է
Շրջանառության մեջ դրվեցին Հռոմի Պապ Ֆրանցիսկոս I-ի Հայաստան այցին նվիրված մեկ գեղաթերթիկ և չորս նամականիշ
2016 թվականի հունիսի 24-ին «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերությունը շրջանառության մեջ է դնում «Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի այցը Հայաստան» թեմային նվիրված մեկ նամականիշով գեղաթերթիկ և չորս նամականիշ, որոնք ձևավավորված են խաչի տեսքով՝ մեկ մանրաթերթի մեջ: Գեղաթերթիկի և մանրաթերթի մարման պաշտոնական արարողությունը տեղի ունեցավ ՀՀ Նախագահի նստավայրում Հայաստանի և Վատիկանի բարձրաստիճան պատվիրակների ներկայությամբ: Մեկ նամականիշով գեղաթերթիկը պատկերում է
Սերժ Սարգսյանն առանձնազրույց է ունեցել Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի հետ
ՀՀ Նախագահի նստավայրում սկսվել է Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի ընդունելությունը, որտեղ նախատեսված է հանդիպում ՀՀ իշխանությունների, հասարակայնության և Երևանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ: Մինչ այդ, Նախագահ Սերժ Սարգսյանը և Սրբազան Քահանայապետը ՀՀ Նախագահի նստավայրի «Ոսկեզօծ» դահլիճում առանձնազրույց են ունեցել: Նախագահը երախտագիտություն է հայտնել Նորին Սրբությանը՝ Հայաստան այցի հրավերն ընդունելու և առաջին քրիստոնյա երկիր
Ջրհեղեղ՝ Արթիկում. սարերից ձյունը հալվել, լցվել է տները, քշել անասուններին (Ֆոտոշարք, տեսանյութ)
Շիրակի մարզի երկրորդ քաղաքում՝ Արթիկում, սարերից ջուրը հոսել, լցվել է փողոցները, տների նկուղները, գոմերը, որոշ հատվածներում քշել է գառներին: Այս մասին Aravot.am-ին տեղեկացրեց այս պահին Արթիկում գտնվող Շիրակի մարզպետարանի տարածքային վարչության պետ Կարլեն Աբրահամյանը: «Մեծ դժվարությամբ ենք շարժվում, քայլել չի լինում: Սարերում անձրեւ է եկել մինչեւ Հառիճ գյուղի հատվածը, ձորերը լրիվ ձյուն է լցված, ձյունը


















































