Օրվա լրահոսը
Գուրգեն Արսենյան. «Ես, որպես ծնող, կատարել եմ իմ պարտքը եւ իրավական պաշտպանությունն եմ ապահովել». «Ժողովուրդ»
Նախօրեին՝ երեկոյան, խուլիգանության բավականին ծանր հոդվածով «մեծ շուքով» կալանավորված Ձեր որդին անաղմուկ ազատ արձակվեց։ Ինչպե՞ս Ձեզ հաջողվեց նրան ազատել բանտից։
ԶԼՄ-ների ղեկավարների հայտարարությունը. Ժամանակն է, որ կարգավորվի առցանց լրատվամիջոցների դաշտը
Մեր երկրում ստեղծված բարդ իրավիճակի պայմաններում խոսքի ազատությունն ու մամուլի անկախությունը դառնում են ոչ միայն ժողովրդավարության կարեւոր ատրիբուտներից մեկը, այլեւ հզոր զենք հասարակության ձեռքին։ Մենք՝ թերթերի ու կայքերի ներքոստորագրյալ խմբագիրներս, գիտակցում ենք գրավոր խոսքի ուժն ու դրա հետ կապված պատասխանատվության անհրաժեշտությունը, որն արտաքին քաղաքական մարտահրավերների, պատերազմական իրավիճակի պարագայում առանձնահատուկ կարեւորություն է ստանում, ուստի անհրաժեշտ ենք
«Քոչարյանն ասաց նույնը, ինչ հոկտեմբերի 27-ից հետո` «թրաշված չէի». Ստյոպա Սաֆարյան
Ըստ քաղաքագետի` ՀՀ երկրորդ նախագահի հարցազրույցը բավականին թույլ է
Հիմնվել է «Հայկական վերածնունդ» հասարակական-քաղաքական միավորման Նիդեռլանդների կազմակերպությունը
Նախօրեին Նիդեռլանդների քաղաքական մայրաքաղաք Հաագայում տեղի է ունեցել «Հայկական վերածնունդ» հասարակական-քաղաքական միավորման Նիդեռլանդների նախաձեռնող խմբի ժողովը, որտեղ որոշում է կայացվել հիմնել «Հայկական վերածնունդ» հասարակական-քաղաքական միավորման Նիդեռլանդների կազմակերպությունը: Քննարկումների արդյունքում Նիդեռլանդների կազմակերպության նախագահ է ընտրվել Վարդան Նազարյանը, փոխնախագահ՝ Գագիկ Ավետիսյանը, իսկ Արթուր Մովսիսյանը ընտրվել է կազմակերպության գլխավոր քարտուղար: Ելույթով հանդես է եկել «Հայկական վերածնունդ» հասարակական-քաղաքական միավորման
«Ամենաարժեքավոր» համարվող քաղաքացիությունների ցուցանիշով Հայաստանը 110-րդն է. «Կոմերսանտ»
Միջազգային Henley & Partners ընկերությունը պրոֆեսոր Դմիտրի Կոչենովի հետ միասին կատարած ուսումնասիրությունների արդյունքում փորձել է պարզել, թե որն է աշխարհի «ամենաարժեքավոր» քաղաքացիությունը։ Այս մասին տեղեկացնում է ռուսական «Կոմերսանտը»։ Ուսումնասիրությունների շրջանակներում հետազոտություն է կատարվել 180 մարդկանց հաշվով, որոնք բոլորն ունեցել են տարբեր երկրների քաղաքացիություն։ Ուսումնասիրության հեղինակներն, արդյունքները կազմելիս, հաշվի են առել մի շարք հանգամանքներ, որոնք պայմանավորված
Բերբերյանը, չնայած երիտասարդ տարիքին, հասցրել է բավականին պատկառելի հարստություն կուտակել. «Ժողովուրդ»
ՀՀ նախագահի օգնական Ավետիս Բերբերյանը, չնայած երիտասարդ տարիքին, հասցրել է բավականին պատկառելի հարստություն կուտակել։ Նա 2015 թվականի վերաբերյալ իր հայտարարագրում իբրեւ եկամուտ նշել է աշխատավարձը, որն ամսական կազմում է մոտ 627 հազար դրամ, եւ վարձակալության դիմաց ստացված վճար՝ 48 մլն դրամի չափով, ինչպես նաեւ 17 մլն 470 հազար դրամ շահաբաժնի ստացում։ Անցած տարվա վերջին նրա
Պաշտպանության նախարարի խոսնակ. Չկա տարածքի կորուստ: Կան ժամանակավոր մանեւրներ. «Հայկական ժամանակ»
Հարցազրույց ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի հետ – Վերլուծե՞լ եք՝ ինչն է պատճառը, որ տարածքներ ենք կորցրել, եթե կորցրել ենք, ուրեմն ամեն ինչ չէ, որ նորմալ է եղել, համապատասխան քննություն իրականացրե՞լ եք, թե ինչը նորմալ չի եղել եւ հանգեցրել է տարածքների կորստի։ – Ես մի քանի անգամ ասել եմ եւ նորից եմ կրկնում, տարածքների կորուստ տերմինն
Express. Թուրքիան հայտնվել է Գերմանիայի սպառնալիքի տակ
Բրիտանական հանրահայտ Express պարբերականը վերլուծական է հրապարակել, որտեղ անդրադարձել է 2016թ. հունիսի 2-ին Գերմանիայի խորհրդարանում քվեարկության դրված Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրինագծին։ Բրիտանական հայտնի պարբերականը նշում է, որ այս նախաձեռնությամբ՝ Հայկական հարցի միջոցով, Թուրքիան հայտնվել է գերմանական ճնշման տակ, որի հետևանքով էլ կարող են վտանգվել փախստականների հարցերի վերաբերյալ Թուրքիայի և Եվրամիության միջև ձեռք բերված պայմանավորվածությունները։
Վարչապետը 1 ամիս էլ տվեց Արծվիկ Մինասյանին՝ պարզելու բանանի, շաքարավազի, ալյուրի, ձեթի եւ այլ շուկաներում մենաշնորհ կա՞, թե՞ ոչ
Կառավարությունը մեկ ամսով երկարաձգում է մենաշնորհների դեմ պայքարը:
Ըստ նախկին ոստիկանի հաղորդման՝ իր վերադասը չարաշահել է պաշտոնեական դիրքը, կատարել պաշտոնեական կեղծիք
Նաիրի Ս.-ն հաղորդում է տվել այն մասին, որ ՀՀ ճանապարհային ոստիկանությունում աշխատելու ժամանակ՝ 2013 թվականի ամռանը, ՀՀ ոստիկանության Էջմիածնի բաժնի հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել առանց համապատասխան փաստաթղթերի, կեղծ համարանիշերով վարվող «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենա, որի դիմապակու վրա փակցված են եղել ԱՊՊԱ և տեխնիկական զննության կեղծ կտրոններ: Սակայն իր վերադասը իրեն թույլ չի տվել ավտոմեքենայի
Վթարային ջրանջատում Կենտրոնում և Շենգավիթում
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունիսի 3-ին ժամը 10.00-18.00 կդադարեցվի Կաշեգործների, Բունիաթյան, Լազոյի Կարա-Մուրզայի փողոցների, Արշակունյաց պող. 1-ից-39 կենտ, 18-ից-42 զույգ համարների և 1-ին, 2-րդ նրբանցքների, Բրյուսովի փող. 1, 2, 19, 21, 23, 28, 38, 165 համարների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության
Գերմանիայի թուրքական համայնքը ևս մեկ բողոքի հանրահավաք է անցկացրել. Sozcu.com
2016թ. մայիսի 29-ին Գերմանիայի թուրքական համայնքը բողոքի ակցիա էր կազմակերպել Բեռլինում։ Դրանից մի քանի օր անց՝ 2016թ. հունիսի 1-ին, նորից Բեռլինում կազմակերպվել է բողոքի ևս մեկ հանրահավաք։ Այս մասին գրում է թուրքական Sozcu.com-ը։ Ինչպես և նախորդ անգամ, այս անգամ ևս Գերմանիայում բնակվող թուրքերի բողոքի պատճառն այդ երկրի խորհրդարանում հայտնված Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրինագիծն է,
ՀՀ ՊՆ. Հայ-ադրբեջանական պետական սահմանագոտում օպերատիվ իրավիճակը շարունակել է մնալ հանգիստ
Հունիսի 1-ի լույս 2-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտում օպերատիվ իրավիճակը շարունակել է մնալ հանգիստ: Սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում արձանագրվել են միայն ադրբեջանական կողմից տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից արձակված անկանոն կրակոցներ: ՀՀ զինված ուժերը վերահսկում են սահմանային իրավիճակը և վստահորեն իրականացնում են առաջադրված խնդիրները: ՀՀ ՊՆ
Անկախ կենսապատկեր. Վենետիկի բիենալեի 15-րդ միջազգային ճարտարապետական ցուցահանդեսում բացվել է Հայաստանի Հանրապետության տաղավարը
Վենետիկի բիենալեի 15-րդ միջազգային ճարտարապետական ցուցահանդեսի շրջանակում՝ ս. թ. մայիսի 26-ին, Մխիթարյան Միաբանության Սուրբ Խաչ եկեղեցու գավթի տարածքում տեղի է ունեցել «Անկախ կենսապատկեր» խորագրով հայկական տաղավարի բացման պաշտոնական արարողությունը: Տաղավարը կենտրոնացել է 1991 թվականից մինչև մեր օրերն ընկած ժամանակահատվածի տարածական փոխակերպումների, դրանց տարբեր դրսևորումների ուսումնասիրման ու վերամեկնաբանման գործընթացների վրա։ Ցուցահանդեսի ողջ ընթացքում տարբեր հետազոտող խմբեր կմեկնաբանեն
Հենրիխ Մխիթարյանը եթե տեղափոխվի Անգլիա, կդառնա Պրեմիեր լիգայի պաշտպանների մղձավանջը
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ավագ եւ Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին իրենց թիմի կազմում տեսնելու ցանկություն ունեցող գրանդ ակումբների քանակն օրեցօր աճում է: Հայ ֆուտբոլիստով հետաքրքրվում են եվրոպական ամենահեղինակավոր ակումբները, հատկապես՝ անգլիական «Արսենալը», «Չելսին», «Տոտենհեմը», իտալական «Թուրինը» եւ «Յուվենտուսը»: Տարբեր ժամանակներում մամուլը նշել է նաեւ «Բարսելոնային» եւ ՊՍԺ-ին: Անգլիական «Daily Star» պարբերականի փոխանցմամբ, Հենրիխ Մխիթարյանի
Ստվերային բյուջեի մի չնչին՝ աննշան մասն էր ուղղվում բանակին. «Հայկական ժամանակ»
Մոնոպոլիաների դեմ պայքարը հաջողությամբ եւ ամբողջ թափով տապալվում է։ Ինչո՞ւ։ Որովհետեւ Հայաստանում մոնոպոլիաների ու օլիգոպոլիաների վերացումը կախված է մեկ մարդուց, եւ այդ մեկ մարդը Սերժ Սարգսյանն է։ Այնպես չէ, որ Սերժ Սարգսյանը անձամբ կամ միայնակ է ստեղծել այդ մոնոպոլիաները։ Ու այնպես չէ, որ դրանք իրենք իրենց են ստեղծվել։ Ստեղծվել են հստակ ծրագրավորված ու հստակ նպատակներով։
Գերմանական մամուլի կարծիքով՝ Բունդեսթագն այսօր կճանաչի Հայոց ցեղասպանությունը. Deutsche Welle
Գերմանական ԶԼՄ-ների պնդմամբ՝ մի քանի ժամից Գերմանիայի խորհրդարանում քննարկվելիք Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրինագիծը կընդունվի։ Այս մասին գրում է գերմանական հեղինակավոր Deutsche Welle-ի թուրքական ծառայությունը։ Այս օրերին գերմանական մամուլի ուշադրության կենտրոնում է այդ երկրի խորհրդարանում հայտնված Հայոց ցեղասպանության ճանաչման մասին նախագիծը։ Վերը նշված աղբյուրի համաձայն՝ գերմանական ԶԼՄ-ներում տեղ գտած վերլուծականներից և կարծիքներից կարելի է ենթադրել,
ԵԱՀԿ մշտական խորհրդում ներկայացված ԵՄ անդամ պետությունները հայտարարություն են ընդունել Ուզբեկստանում շինծու մեղադրանքով դատապարտված Արամայիս Ավագյանի ու նրա փաստաբանի կապակցությամբ
Ուզբեկստանում կալանավորվել եւ 7 տարվա ազատազրկման է դատապարտվել իսլամական ֆունդամենտալիզմի մեջ շինծու մեղադրանքով դատապարտված հայազգի Արամայիս Ավագյանի փաստաբանը։ Մայիսի 26-ին ԵԱՀԿ մշտական խորհրդում ներկայացված Եվրամիության անդամ պետությունների կողմից Արամայիս Ավագյանի եւ նրա փաստաբան Օդիլ Կոբիլովի գործով հայտարարություն է ընդունվել։ Համաձայն հավաստի տեղեկությունների այս ուղղությամբ զգալի աշխատանք է կատարվել ՀՀ ԱԳՆ-ի կողմից։ Հուսանք՝ ջանքերը շարունակական կլինեն
Սամվել Բաբայանի հարցազրույցը սառը ցնցուղ էր նրա շատ համակիրների համար. «Հրապարակ»
Սամվել Բաբայանի հարցազրույցից հակառակորդի մամուլը մի ձեւակերպում է առանձնացրել. «Ադրբեջանցիները մի ժամում տիրել են մեր դիրքերին»։ Բաքվում վերցրել են այն, ինչ իրենց օդուջրի պես անհրաժեշտ է՝ հասարակությանը ներշնչել, որ Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի նախկին հրամանատարն ապրիլյան մարտերը ոչ թե պատերազմ է համարում, այլ «դիվերսիոն պատժիչ գործողություններ»։ …Բաբայանի հարցազրույցը, մինչդեռ, սառը ցնցուղ էր նրա շատ համակիրների
ՎՏԲ-Հայաստան բանկը շնորհավորում է Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ
ՎՏԲ-Հայաստան Բանկը շնորհավորում է բոլոր մանուկներին Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ` ցանկանալով նրանց անհոգ մանկություն, ամուր առողջություն և լուսավոր ապագա: Վերջին տարիների ընթացքում ՎՏԲ-Հայաստան Բանկը սոցիալական պատասխանատվության շրջանակներում իրականացրել է մի շարք ծրագրեր, որոնք ուղղված են երեխաների կյանքի, կրթության և առողջության որակի բարելավմանը: Բանկի ֆինանսավորմամբ Ստեփանավան քաղաքում բացվել է ճամբար՝ սահմանափակ կարողություններով երեխաների համար, որն
Ռուսաստանցիներն ասել են, թե ովքեր են իրենց թշնամիներն ու բարեկամները. Ведомости
Ռուսական «Լևադա» կենտրոնը հրապարակել է կատարված սոցիալական հարցումների պատասխանները, որոնցից պարզ է դառնում, թե որ երկրներին են ռուսաստանցիները բարեկամ համարում, և որ երկրներին՝ թշնամի։ Այս մասին տեղեկացնում է ռուսական Ведомости-ն։ Ըստ այդմ՝ ռուսաստանցիները իրենց հիմնական թշնամի են համարում ԱՄՆ-ին (հարցվածների 72%), Ուկրաինային (48%) և Թուրքիային (29%)։ Ընդ որում, դեռևս 2015թ. Թուրքիային թշնամի էր համարում հարցվածների
Լավրովը չի խուսափել անկեղծ հարցերից. Vesti.ru
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հանդիպել է լրագրողներին, որոնք, օգտվելով հնարավորությունից, Լավրովին անձնական բնույթի հարցեր են ուղղել։ Այս մասին տեղեկացնում է ռուսական Vesti.ru լրատվականը։ Լավրովը չի խուսափել պատասխանել այդ հարցերին։ Մասնավորապես այն հարցին ի պատասխան, թե կուզե՞ր արդյոք դառնալ ՌԴ նախագահ, Լավրովը պատասխանել է. «Այժմ ես գտնվում եմ իմ տեղում»։ Իր պատասխանին ՌԴ
Արծրուն Հովհաննիսյան. Ձերբակալվել է փոխգնդապետ՝ կաշառք ստանալիս
ՀՀ Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում հետեւյալ գրառումն է արել. ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության հատուկ օպերատիվ ծառայության աշխատակիցների հետևողական աշխատանքի շնորհիվ, առանձնակի խոշոր չափի կաշառք` 5000 ԱՄՆ դոլար, ստանալու ժամանակ ձերբակալվել է Երևան քաղաքի Մաշտոցի զինկոմիսարիատի 2-րդ բաժնի պետ, փոխգնդապետ Շանթ Ավետիսյանը:
Էստոնիայում տղամարդը 5 տարի գերության մեջ է պահել կնոջը. Lenta.ru
47-ամյա էստոնացի Կայդո Մոզենը 5 տարի անընդմեջ որպես ստրուկ է պահել 51-ամյա մի կնոջ։ Այս մասին տեղեկացնում է ռուսական Lenta.ru լրատվականը։ Մոզենը 51-ամյա կնոջը սկզբում պահել է նկուղում՝ այնուհետև տեղափոխել է մի սենյակ, որում չի եղել ջեռուցում։ Նա հաճախ նվաստացրել է ստրկության մեջ հայտնված կնոջը, կերակրել մնացորդներով, ծեծի ենթարկել և մշտապես խլել նրանից հաշմանդամության համար
«Մենք ենք տերը մեր երկրի». թողած գլխավորներին պատժում են երկրորդական դերակատարներին
Հայտարարություն զինվորականների շարունակվող ձերբակալությունների մասին «Մենք ենք տերը մեր երկրի» նախաձեռնությունը, ներկայացնելով իր պահանջները իշխանություններին, պահանջել էր նաև բանակի գլխավոր պատասխանատուների՝ ՊՆ նախարար Օհանյանի, Գլխավոր շտաբի պետ Խաչատուրովի և նրա տեղակալ Բաղմանյանի հրաժարականները։ Մեր պահանջը իր խորքային իմաստով պահանջում էր, որպեսզի համակարգում տարիներ շարունակ խորացող կոռուպցիայի դեմ իրական պայքար տարվի, և ոչ թե աճող սպառնալիքներին
Լեւոն Արոնյանը վարկանիշով 4-րդ շախմատիստն է աշխարհում
ՖԻԴԵ-ն հրապարակել է շախմատիստների վարկանիշային դասակարգման ցուցակը հունիսի 1-ի դրությամբ: Հայաստանի շախմատիստների առաջատար Լեւոն Արոնյանը բարձրացել է 4-րդ հորիզոնական եւ զիջում է միայն Մագնուս Կարլսենին, Վլադիմիր Կրամնիկին ու Ֆաբիանո Կարուանային: 100 լավագույնների մեջ են Գաբրիել Սարգսյանը՝ 59-րդ հորիզոնական, Վլադիմիր Հակոբյանը՝ 65, եւ Սերգեյ Մովսիսյանը՝ 89: Կանանց թարմացված ցուցակում Էլինա Դանիելյանը 39-րդն է, Լիլիթ Մկրտչյանը՝
Զինծառայողներին մատուցվող սննդի որակը ստուգվում է ամեն օր. «Հրապարակ»
«Հրապարակ»-ը բանակային սննդի վերաբերյալ մի շարք հարցեր էր հղել ՀՀ ՊՆ-ին, որտեղից մեզ պատասխանել է ՀՀ ԶՈՒ թիկունքի պետ-վարչության պետ Ն. Յոլչյանը։ Մասնավորապես, հետաքրքրում էր, թե որքան է կազմում ՀՀ ԶՈՒ-ում ծառայող յուրաքանչյուր զինծառայողի համար նախատեսված օրաբաժին սննդի գումարը։ Այն, ըստ ՊՆ պատասխանի, ստացիոնար պայմաններում կազմում է միջինը 1.140, իսկ առաջնագծում՝ 1.725 դրամ (ներառյալ 20%
«Հետհերոսական» իրականությունը
1978 թվականին «Նովի միր» ամսագրում լույս էր տեսել այն ժամանակվա խորհրդային ղեկավար Լեոնիդ Բրեժնեւի «Մալայա զեմլյա» հուշագրությունը։ Այդ գործը պատմում է Մեծ հայրենական պատերազմի իսկապես հերոսական մի դրվագի մասին։ Խորհրդային բանակը դեսանտային գործողությամբ կարողացել էր գրավել Նովոռոսիյսկի մոտ գտնվող մի փոքր պլացդարմ եւ 225 օր համառ մարտերով պահել էր այն: Այդ գործողության մեջ ներգրավված էր
Լուկաշենկոյի՝ հայկական կոնյակ խմելու, եւ Սերժ Սարգսյանի՝ մահախոսական հիշեցնող ելույթ կարդալու մասին. «Կոմերսանտ»
Ռուսական «Կոմերսանտի» թղթակից Դմիտրի Ազարովը ՌԴ նախագահի պատվիրակության կազմում 2016թ. մայիսի 31-ին մեկնել էր Ղազախստանի մայրաքաղաք Աստանա, որտեղ կայացավ Եվրասիական տնտեսական համագործակցության գերագույն խորհրդի նիստը։ Ազարովը մի շարք հետաքրքիր մանրամասներ է հրապարակել Աստանայում կայացած հանդիպման վերաբերյալ, որին ներկա էր նաև Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը։ Հիշեցնենք, որ ԵՏՄ գերագույն խորհրդի նիստին մասնակցում էին Հայաստանի, Ռուսաստանի,

















































