Օրվա լրահոսը

Կոթիի մանկապարտեզի սան. «Երբ կրակոցներ են լինում, ապաստարան ենք մտնում»

Տոնական հանդես սահմանից 3 կմ հեռավորությամբ

Հյուսիս-Հարավ ճանապարհի համար նոր տարածքներ կիրացվեն

Հյուսիս-Հարավով կապ կհաստատեն Արտաշատի խճուղու եւ Մ 2 միջպետական ճանապարհի միջեւ:

Առանց օգնականների` անվասայլակով տեղաշարժվողները չեն կարող բարձրանալ բեմահարթակ (Տեսանյութ)

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Սիրահարների այգում այսօր` հունիսի 1-ին, «Սեյվ դը չիլդրեն» հայաստանյան կազմակերպության նախաձեռնությամբ տեղի ունեցավ Երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված  «Երեխաների ձայնը»   միջոցառումը, որի ընթացքում փոքրիկները լուսանկարվեցին, ծանոթացան կրթական ծրագրերի, մասնակցեցին ցուցահանդեսի: Սիրահարների այգու բեմահարթակում ելույթ ունեցողների թվում էր «Փարոս»  կամերային երգչախումբը, որի կազմակերպչական հարցերը հոգում է «Ունիսոն» հասարակական կազմակերպությունը: Հատկանշական է, որ

«Ես չեմ ուզում, որ իմ երեխեքը դառնան քաղաքական գործիչ, մանավանդ՝ աղջիկս». Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը խորհուրդ տվեց երեխաներին մի քիչ ազատ թողնել, «մամայի բալա» չմեծացնել, որ պատասխանատու մարդ դառնան: Նա հիշեցրեց, որ երեխան անմշակ էակ է, բաց գրատախտակ է, ինչ գրես, դա էլ կմտնի, ճիշտ պետք է ուղղորդել, բայց շատ նուրբ, որ չզզվի: Այսօր ԱԺ այգում տոնական տրամադրությունն ապահոված էր երեխաների համար: Միջոցառման ժամանակ մի մարդ ԱԺ փոխխոսնակ

«Իմ երազանքը հայրիկս կատարել է, գնել է iPhone հեռախոս». Վահրամ Բաղդասարյանի երեխայի երազանքները կատարվում են (Տեսանյութ)

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն այսօր ԱԺ էր եկել իր ամենափոքր երեխայի՝ 10-ամյա Սարգիսի հետ՝ մասնակցելու Երեխաների պաշտպանության օրվան նվիրված միջոցառմանը: «Ես երազում եմ, որ մեծանամ ու իմ հոր նման մաթեմատիկոս դառնամ»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց երեխան: Մեր հարցին՝ իսկ պաշտոններից ոչ մի բան չե՞ս երազում՝ նա ասաց. «Հիմա դեռ չեմ որոշել պաշտոններից, ինստիտուտը կավարտեմ՝

Վահրամ Կաժոյան. Ի տարբերություն Ադրբեջանի` Լեռնային Ղարաբաղում առկա հուշարձանները, անկախ դրանց ծագումից, գտնվում են պետական հոգածության ներքո

ԱԳՆ Միջազգային կազմակերպությունների վարչության պետ Վահրամ Կաժոյանի պատասխանը «Արմենպրես» գործակալության հարցին Հարց. Ադրբեջանում պնդում են, թե Հայաստանը խոչընդոտում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի փաստահավաք առաքելություն կազմավորելու գործին։ Արդյո՞ք իրականությանը համապատասխանում են այդ մեղադրանքները։ Վահրամ Կաժոյան. Բոլոր այն պնդումները, թե Հայաստանը դեմ է եղել պատմամշակութային հուշարձանների ուսումնասիրման դիտորդական առաքելություններին, այդ թվում` «Զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին ՅՈՒՆԵՍԿՕ-ի

«Երեխաների աղքատության ցուցանիշը 34 տոկոս է». Արտեմ Ասատրյան

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի խոսքով` բոլոր ծրագրերն ուղղված են ընտանիքների աղքատության հաղթահարմանը

Երևանի մի քանի փողոցների որոշ հատվածներում տրանսպորտային միջոցների երթևեկության առավելագույն թույլատրելի արագությունը կիջեցվի

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ երթևեկության անվտանգության բարելավման և ճանապարհատրանսպորտային պատահարներից խուսափելու նպատակով՝ 2016 թ. հունիսի 3-ից Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Քոչինյան, Տերյան, Պուշկինի և Թումանյան փողոցների որոշ հատվածներում կիջեցվի տրանսպորտային միջոցների երթևեկության առավելագույն թույլատրելի արագությունը: Մասնավորապես, Քոչինյան փողոցում՝ Արամի և Պուշկինի փողոցների հատվածում, Տերյան փողոցում՝ Պուշկինի և Թումանյան փողոցների հատվածում, Պուշկինի փողոցում՝ Կողբացու

Գագիկ Ծառուկյան. Ամեն ինչ պետք է անենք, որպեսզի մեր երեխաներն ու թոռները առողջ մեծանան

Այս հորդորով ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը դիմեց այսօր «Միկա» մարզադահլիճում ներկա ծնողներին, որոնք եկել էին «Երեխաների պաշտպանության օրվա» առիթով կազմակերպված մարզական միջոցառմանը:   Միջոցառումը ՄՕԿ-ի հովանու ներքո «Օլիմպիական համերաշխություն» ծրագրի շրջանակներում ավանդաբար կազմակերպում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն՝ «Մենք ապագա օլիմպիականներն ենք» նշանաբանով: Ուրախալի է, որ նախադպրոցական հիմնարկների սաների մասնակցությամբ միջոցառումն ընդլայնում է ընդգրկման շրջանակները:

«Երևանյան ամառ 2016». հունիսմեկյան մարզահամերգային տոնահանդես՝ մանկապարտեզների սաների մասնակցությամբ

Հունիսի 1-ից մեկնարկել է Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ 2016» եռամսյա միջոցառումների ծրագիրը: Ծրագրի շրջանակում Երևանի մանկական զբոսայգում կայացել է երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված մարզահամերգային տոնահանդես՝ մայրաքաղաքի մանկապարտեզների սաների մասնակցությամբ։ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի կողմից կազմակերպվող ավանդական դարձած այս միջոցառման նպատակը առողջ ապրելակերպը երեխաների շրջանում նախադպրոցական տարիքից խթանելն է: Մայրաքաղաքի 12

Չինաստանի համար երկինքն ավելի կբացեն, հավասար մրցակցային պայմաններ կապահովեն

Չինաստանի հետ օդային նոր համագործակցություն

Գազի գինը ոչ էժանացել է, ոչ էլ արտոնյալ է

Երեկ Հայաստանի Հանրային Ծառայությունները կարգավորող հանձնաժղովը իջեցրեց բնական գազի սակագները: Մասնավորապես, բնակիչ-բաժանորդների համար մեկ խորհանարդ մետր կապույտ վառելիքի գինը նախկին 156 դրամի փոխարեն դարձավ 146,7 դրամ, իսկ արդյունաբերական հիմնարկների ու գազալցակայանների (10 հազար խմ-ից ավել սպառողների) համար  1000 խմ-ի համար նախկին 277 ԱՄՆ դոլարին համարժեք դրամից իջավ մինչև 257,5: Այս սակագները ուժի մեջ կմտնեն հուլիսի

«Չեմ կարծում, թե երեխաների իրավունքները որեւէ կերպ խախտվում են». Հրանուշ Հակոբյան

Ըստ Սփյուռքի նախարարի` պետության քաղաքականությունն ուղղված է երեխաների իրավունքների պաշտպանությանը

Մոսկվայում Երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված միջոցառմանը մասնակցեցին Հայաստանից ժամանած երեխաները

Ռուսաստանի մանկական հիմնադրամի նախաձեռնությամբ ս/թ. հունիսի 1-ին Ռուսաստանի ակադեմիական Մեծ թատրոնում տեղի է ունեցել Երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված 29-րդ մոսկովյան տոնահանդեսի գլխավոր միջոցառումը, որին մասնակցել են տարբեր երկրներից հրավիրված ավելի քան տասը հազար երեխաներ, նրանց թվում նաև՝ տասը հայաստանցիներ: Տոնահանդեսի երեք օրերի ընթացքում տարբեր երկրներից Մոսկվա ժամանած երեխաների համար կազմակերպվել են բարեգործական ներկայացումներ և

59-ամյա տղամարդն ինքնասպան է եղել՝ գործի դնելով դանակ, բենզին, և տանը բաց էր թողել գազը. shamshyan.com

Այսօր՝ հունիսի 1-ին, արտակարգ ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:45-ի սահմաններում ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Կուրղինյան 21 շենքի 28 բնակարանի բնակիչը տևական ժամանակ է, չի արձագանքում դռան և հեռախոսազանգերին: Տան լոգարանից մինչև հյուրասենյակ ու խոհանոց հատակը ամբողջովին պատված է արյունով:

Վիճակագրական տվյալների թարմացում Հայաստան-Գվատեմալա խաղից հետո

Դառնալով հեթ-տրիկի հեղինակ Հայաստան-Գվատեմալա ընկերական խաղում՝ Հենրիխ Մխիթարյանն ազգային հավաքականի կազմում խփած գոլերի թիվը հասցրեց 19-ի։ Էդգար Մանուչարյանը խփեց հավաքականում իր 9-րդ գոլը՝ այդ ցուցանիշով հավասարվելով Գևորգ Ղազարյանի և Յուրա Մովսիսյանին։ Արթուր Սարկիսովը խփեց իր 5-րդ գոլը հավաքականի կազմում՝ հավասարվելով Արման Քարամյանին և Ռոբերտ Արզումանյանին և ընդգրկվելով հավաքականի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուների տասնյակում։ Ընդ որում,

«Թաղի տղաներով լացում էինք». Շարմազանովը՝ իր մանկական երազանքի մասին (Տեսանյութ)

Նա չի ընդունում, որ երեխաները փոքր ժամանակ ասում են՝ ուզում եմ նախագահ դառնամ, պաշտոնյա դառնամ. «Տխուր մանկություն է, էլի, երեխաները պիտի մի քիչ ռոմանտիկ լինեն՝ կոսմոնավտ դառնան, լյոտչիկ դառնան, ֆուտբոլիստ դառնան, չեմպիոն դառնան»:

Իրան կարող ենք գնալ առանց վիզայի

Հայաստանի եւ Իրանի արտաքին գործերի նախարարությունները կստորագրեն առանց վիզայի երկու երկրներ այցելելու համաձայնագիր

Հովիկ Աբրահամյանը մերժեց Տիգրան Ուրիխանյանին

Իրավաբանական անձի ղեկավարը կարող է գտնվել արտերկրում եւ պատշաճ չծանուցվել, ճանապարհատրանսպորտային խախտում կատարելու վերաբերյալ:

Համահայկական 7-րդ ամառային խաղերը տեղի կունենան Արցախում

Հունիսի 1-ին «Օլիմպավան»-ում տեղի է ունեցել «Համահայկական Խաղերի Համաշխարհային Կոմիտե» հասարակական կազմակերպության Գործադիր կոմիտեի նիստ` ՀԽՀԿ նախագահ Իշխան Զաքարյանի գլխավորությամբ: Օրակարգի հաստատումից հետո քվեարկությամբ Գործկոմի նոր անդամ է նշանակվել Էդվարդ Բաբախանյանը, ով փոխարինելու է այս պաշտոնում Ալֆրեդ Հավանին: Նիստի մեկնարկին քննարկվել է «Համահայկական Խաղերի Համաշխարհային Կոմիտե» հասարակական կազմակերպության կանոնադրության փոփոխությունների և լրացումների նոր խմբագրությամբ տարբերակը

Սամվել Մարտիրոսյան. «Ինստագրամը» Հայաստանում ամենաարագ աճող սոցիալական ցանցն է»

Սամվել Մարտիրոսյանի կարծիքով՝ Հայաստանում հաջորդ թնդացող սոցիալական ցանցը «Ինստագրամն» է լինելու

Նոր «մեղրամիս» Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ

Մոսկվան ապացուցում է, որ ՀՀ-ի հետ ռազմավարական հարաբերությունները գրոշի արժեք չունեն Քառօրյա պատերազմից 10 օր անց Երեւանում Ռուսաստանի Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի պաշտպանության եւ անվտանգության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Ալեքսանդր Չեկալինը վստահեցրեց, թե համատեղ հայտարարություն չընդունելու պատճառն ընթացակարգային է, մշակված տեքստը պետք է նախ համաձայնեցնեն խորհրդարանի մյուս հանձնաժողովների հետ։ Մեկ ամսից ավելի է անցել այդ

«Ես Սամվել Բաբայանին չեմ էլ տեսել, որ իմանամ՝ պաշտոն ուզում է, թե չի ուզում». Գալուստ Սահակյան

Ներկայումս Սամվել Բաբայանի համար թափուր պաշտոն չունեն. «Էնպես չի, որ մարդը իր համար գնում ամբողջ աշխարհով ման է գալիս, հետո գալիս, ասում է՝ ինձ պաշտոն է անհրաժեշտ, որպեսզի կարողանամ առավելն անել:

Ինչ մասնագիտություն են ընտրել Սեյրան Օհանյանի զավակները (տեսանյութ). «Ա1+»

«Ա1+». Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի որդին՝ Մուշեղ Օհանյանը, ցանկանում է հնեաբան դառնալ, իսկ նրա քույրը՝ Լաուրա Օհանյանը՝ բժշկուհի։ Նրանք այսօր ՊՆախարարության համալիրի բակում մասնակցում էին մանկական միջոցառմանը։ Երեխաները բարեմաղթանքներ են հղել իրենց հասակակիցներին։ Մանրամասները՝ տեսանյութում

Սամվել Մարտիրոսյանի՝ համացանցից օգտվելու խորհուրդները՝ ծնողներին եւ երեխաներին

Սամվել Մարտիրոսյանը խորհուրդ է տալիս ցանցում ժամանակ չվատնել

Կառավարության թեժ գծից քաղաքացու հետ փորձել են «տղայական զրույց» ունենալ

Պարոն Հովիկ Աբրահամյան, կրճատումները սկսեք թեժ գծից, եթե թեժ գիծը ստեղծվել է նրա համար, որ խորհուրդ տան քաղաքացիներին գրավոր նամակ գրել, ամեն թեժ գծից որ մի 4 հոգի հանեք, 100 հոգի միայն այդպես դուրս կգա:

Քաղաքացիական հասարակության մի խումբ կազմակերպություններ առաջարկություններ են ներկայացրել կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետությունն ապահովելու նպատակով

2016թ. մայիսի 12-ին, ՀՀ կառավարության նիստին վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդես է եկել առավել արդյունավետ կառավարում իրականացնելու և կոռուպցիայի դեմ պայքարելու համար կառավարության պատրաստակամության և բավարար քաղաքական կամք ցուցաբերելու մասին հայտարարությամբ: Կոռուպցիայի դեմ պայքարի վերաբերյալ ՀՀ նախագահի և կառավարության կողմից հնչեցրած հայտարարությունները մինչ օրս չեն վերածվել արդյունավետ գործողությունների, իսկ ընդունված հակակոռուպցիոն ռազմավարությունները որևէ արդյունք չեն տվել,

«Ամեն ինչ պիտի անենք, որ երեխան կարողանա գոյատեւի հասարակության մեջ». Գալուստ Սահակյան (Տեսանյութ)

Հարցին՝ ԱԺ նախագահ երազո՞ւմ էիք դառնալ մանուկ ժամանակ՝ նա պատասխանեց. «ԱԺ նախագահ դառնալու համար երազներ պետք չեն, այդտեղ մե՜ծ աշխատանք է պետք: Անում, անում, անում ես, ինչ-որ տեղ հասարակությունը նաեւ գնահատում է»:

2016-ից կգործի քաղծառայության նոր օրենք

ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը տեղեկացրեց, որ 2016-ից կգործի քաղաքացիական ծառայության նոր օրենք: «Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը նա վստահեցրեց, որ ձեռնամուխ են եղել բարեփոխումների և այս ոլորտում կատարում են համապատասխանեցումներ եվրոպական չափանիշներին. «Այդ օրենքն ամրագրում է համալրման նոր մոդելներ ու մեխանիզմներ»: Պարոն Բադալյանն այս առիթով մանրամասնեց. «Այսուհետև քաղծառայողները ոչ թե երեք տարին

Լրահոս

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930