Օրվա լրահոսը

«Կավարտենք կարկուտի հետևանքով վնասի գնահատման գործընթացը, կքննարկենք հետագա անելիքները». Պապոյանն այցելել է Արարատի մարզ

Մայիսի 9-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն այցելել է Արարատի մարզ՝ նպատակ ունենալով տեղում ծանոթանալ օրերս տեղացած կարկուտի հետևանքով տեղի բնակիչների կրած վնասներին, գնահատել իրավիճակը և քննարկել առկա խնդիրների լուծման հնարավոր ուղղությունները։ Նախարարը գտնվել է Արտաշատ համայնքի Քաղցրաշեն, Մրգանուշ, Աբովյան և Ջրաշեն բնակավայրերում, ծանոթացել վնասի ծավալներին, ինչպես նաև գյուղացիների խնդիրներին ու սպասումներին։ Գևորգ Պապոյանին ուղեկցել

«Իրենք գալիս էին նրան համար, որ ոչ թե հայ ժողովուրդը հպարտանար Շուշիի ազատագրմամբ, այլ որ Շուշին դառնար դժգույն եւ դժբախտ»․ Աննա Մկրտչյան

Աննա Մկրտչյանի խոսքով՝ ՀՀ իշխանության համար հաղթանակի օրերը վախենալու ու ատելի օրեր են։

Արարատ Միրզոյան. Խաղաղության պայմանագրի ստորագրման հարցով գուցե առաջիկայում լավ նորություններ լինեն

«Ազատություն». Խաղաղության պայմանագրի ստորագրման հարցով գուցե առաջիկայում լավ նորություններ լինեն, «Ազատության» հարցին ի պատասխան այսօր տեղեկացրեց արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը: Հարցին՝ կա՞ն բանակցություններ Բաքվի հետ, եթե՝ այո, ապա դրանք Ադրբեջանի նախապայմանների շո՞ւրջ են, արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը պատասխանեց․ – «Ամեն ինչ ասված է, ըստ էության, թարմացնելու տեղեկատվություն այս պահին չկա, մենք ինչպես պատրաստ էինք

«Վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացն այս պահին առկա ամենահավանական եւ ամենաիրատեսական գործիքն է իշխանափոխության համար»․ Հայկ Մամիջանյան

«Ես խորապես վստահ եմ, որ այն թեզերը, որոնք առաջ են տանում այսօրվա կառավարիչները, դրանք կիսողները Հայաստանում փոքրամասնություն են։ Մեծամասնությունը հավատում է, որ մեր հայրենիքին սպասվում են մեծ հաղթանակներ»։

Ադրբեջանում, Շուշիի «անկման» և Արցախյան առաջին պատերազմի հետ կապված, երկու շատ տարածված հանրային պատմույթ կա. Արտյոմ Տոնոյան

Առաջինն այն է, որ ադրբեջանցիները պարտվել են ոչ թե հայկական բանակին, այլ ռուսներին։ Երկրորդն այն է, որ հայկական բանակը ոչ թե նվաճել է Շուշին, այլ դա «վաճառվել է հայերին դավաճանների կողմից»։

104-ամյա Հրանտ Կարապետյանը հիշեց՝ իրենց դասարանի ավարտական երեկոն էր, պատերազմը սկսվեց, զինկոմիսարիատից իրենց ուղարկեցին ռազմաճակատ

Հիշեց՝ ինչպես են իմացել պատերազմի մասին և թե ինչպես է հայտնվել Երևանում․ «Մեր ավարտական երեկոն էր, դասարանով գնացել էինք Երևանյան լիճ՝ զբոսանքի։ Լսեցինք, որ մեր քաղաքները ռմբակոծում են։ Եկանք վայենկոմատ, մեզ ուղարկեցին ճակատ»։

Արվեստը ենթարկվում է ճնշման. պատանի հանդիսատեսի թատրոնն՝ առանց տնօրենի. Սարգիս Արզումանյան

Եթե լռենք, վաղն արվեստը կորցնելու է իր տեղը հասարակական կյանքում։ Արվեստը իշխանության գործիքը չէ։ Այն հասարակության հոգու հնչողությունն է։ Եվ այդ հնչողությունը պետք է պաշտպանել։

Հեծանիվ, խաշլամա, սահմանազատման սյուն. անհրաժեշտ են «Իրական Հայաստանին» համապատասխանող թղթադրամներ

Հետաքրքրական է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր «Իրական Հայաստան» գաղափարախոսության շրջանակներում չի խոսել հայկական նոր թղթադրամներ թողարկելու անհրաժեշտության մասին։ Նախորդ շաբաթ հայտնի դարձավ, որ 2026 թվականի ապրիլի 15-ին Հայաստանի երկրորդ սերնդի թղթադրամները կհանվեն շրջանառությունից։ Այսինքն՝ մենք լիարժեք անցում կկատարենք 2018 թվականից շրջանառության մեջ դրված երրորդ սերնդի թղթադրամներին։ Բայց արդյո՞ք երրորդ սերնդի թղթադրամները համապատասխանում են պետական

Ավետիք Չալաբյան. «Մեր ժողովուրդը պետք է թոթափի ընկճախտը, որը բերել են այսօրվա իշխանավորներն ու նրանց տերերը»

«Կարծում եմ՝ մոտենում է այն օրը, երբ Նիկոլ Փաշինյանը կանգնելու է դատարանի առաջ եւ պատասխան է տալու իր գործած բոլոր հանցանքների համար: Այն, ինչ տեսնում ենք՝ դրա հետ կապված տագնապի դրսեւորումներն են: Այդ տագնապի դրսեւորումները ուժգնանալու են: Ամեն անգամ, երբ տեսնեք նրան Ազգային ժողովի ամբիոնին կամ այլ տեղերում, տեսնելու եք ավելի հիստերիկ, անհեթեթ դրսեւորումներ,մի՛ զարմացեք »:

«Մայիսի 9-ի եռատոնը մեզ համար ոչ միայն փառավոր անցյալն է, այլև՝ ապագայի հավատի հենասյուն»

Շնորհավորում ենք ձեզ Մայիսի 9-ի՝ Հաղթանակի օրվա, Շուշիի ազատագրման և Արցախի Պաշտպանության բանակի կազմավորման պատմական տարեդարձի կապակցությամբ։ Այս Եռատոնը խորհրդանշում է պայքարի, համառության և մեր ժողովրդի անսասան կամքի հաղթանակը։ Այն մեր ընդհանուր հիշողության, ինքնության և արժանապատվության անբաժանելի մասն է։ Սակայն մեր հաղթանակի պատմությունը դեռ ավարտված չէ։ Այսօր մեր ժողովուրդը կանգնած է գոյաբանական մարտահրավերների առաջ։ Արցախի

«Եթե Արմեն Գրիգորյանն ու իր շեֆը եռատոնը մսխել են, Արցախը նվիրել են Ադրբեջանին, ի՞նչ էիք ուզում, որ ասեին»․ Էդուարդ Շարմազանով

«Նիկոլ Փաշինյանն ինքը դասական առումով թուրքամետ գործիչ է, ինքը սպասարկում է այս տարածաշրջանում Թուրքիայի շահերը։ Եվ երբ ինքը Էրդողանի գիրքը վերցրեց ու սեղմեց իր կրծքին, Հայաստանը դարձրեց թուրքական շահերի սպասարկման վայր»։

Խաղաղությունն ու հաղթանակը, որպես արժեքներ, ապրելու և զարգանալու կարևոր երաշխիք են. Արմեն Սարգսյան

Խաղաղությունն ու հաղթանակը, որպես արժեքներ, ապրելու և զարգանալու կարևոր երաշխիք են: Մեր հազարավոր հայրենակիցներ են տարբեր ժամանակներում մարտնչել, նրանցից շատերն էլ` զոհվել հաղթանակներ կերտելու և խաղաղության հասնելու ճանապարհին: Խոնարհվում եմ Հայրենիքի, հաղթանակի ու խաղաղության համար իրենց կյանքը նվիրաբերած մեր հայրենակիցների անմար հիշատակի առաջ: Փառաբանենք մեր բոլոր հերոսներին և նաև հանուն նրանց ձգտենք ու հասնենք նոր

«Արևմտյան հեքիաթները տապալվեցին․ Փաշինյանը ստիպված ծնկների վրա հետ եկավ Մոսկվա»․ Արթուր Խաչիկյան

Ըստ Արթուր Խաչիկյանի՝ կադրերից անգամ երևում է, որ Նիկոլ Փաշինյանը ստիպված է Մոսկվայում լինել։

Մոմավառություն Եռաբլուրում՝ ի հիշատակ Հայրենիքի նվիրյալների

«Ապառաժ». Մայիսի 9-ը Եռաբլուրում։ ՀՅԴ Արցախի Երիտասարդական միությունը մոմավառություն է կազմակերպել Եռաբլուր պանթեոնում ի հիշատակ Հայրենիքի նվիրյալ հերոսների։ Վառած մոմերը նաեւ նրանց հիշատակի համար են, ովքեր հավերժ մնացին Արցախի հողում։ Հավերժ փա՜ռք մեր բոլոր հերոսներին։

Ստալինին նամակ էր գրել զինվորը անհետ կորած հոր մասին, նա պատասխանել էր, հիմա նամակ գրեք ՊՆ-ին, տեսեք կպատասխանի՞

Հայոց մեծ եղեռնից փրկվածները, նրանց ժառանգները զինվորագրվեցին Հայրենական պատերազմին: Նրանք զինվորագրվելով մեծ երկրի՝ ԽՍՀՄ-ի պաշտպանությանը, վստահ էին, որ հաղթանակից հետո Թուրքիան կվերադարձնի իրենց կորցրած հողերը, կվերականգնվի պատմական արդարությունը: Մեր տան արխիվներում հետաքրքիր պատմություններ կան, որոնք խնամքով հավաքում էր մայրս (նա բավական օգտակար եղավ «Հայաստանի ուսուցիչները մեծ հայրենականում» եռահատոր գրքի ծնունդին, 1982թ. «Լույս» հրատ-Ռ.Մ.): Գրականագետ Հայկ

Արցախի վերադարձի համար պետք է ամուր, զարգացած Հայաստան, ազգային էլիտա ու դրա հիման վրա նաեւ արդյունավետ կառավարում. Արտակ Բեգլարյան

Իսկ վերադարձը պատկերացնում ենք առանց ադրբեջանական ցեղասպան վերահսկողության. Բեգլարյան

Թամանյան դիվիզիա. հաղթական քոչարի Բեռլինում

Դիվիզիայի 9 ռազմիկ արժանացել է Խորհրդային Միության հերոսի կոչման, 8-ը՝ Փառքի շքանշանի լրիվ ասպետ դարձել։

«Այս օրը կրկնակի հաղթանակի օր է․ հայ զինվորի՝ Շուշի մտնելու եւ Շուշին վերցնելու օրն է»․ Տիրան Լոքմագյոզյան

Նա նշեց, որ 300 հազար նահատակված հայ զինվորների սխրագործություններն այսօր վերացվում են Հայաստանի իշխանության կողմից, ինչպես վերացվեց այն ամենը, ինչ կատարվեց Արցախյան պատերազմի ժամանակ։

«Իրենք կարգով, թե արտակարգ՝ կանցնեն, կգնան, և մենք պիտի որոշենք՝ ինչպես պիտի շարունակենք մեր կյանքը»․ Րաֆֆի Հովհաննիսյան

Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց․ «Ձմռան նման այս օրերը կանցնեն, բայց ափսոս այդ վերքերն ու վնասվածքները, հարվածները, որ ստացել են մեր զինվորները, մտավորականները, մեր շարքային քաղաքացիները, կհաղթահարենք նաև այս օրերը»։

Ինչպես Արցախյան պատերազմները, այնպես էլ Մեծ Հայրենականը հայ ժողովուրդը մղել է նորից չցեղասպանվելու համար։ Այս դասը մենք լավ պիտի սերտենք. Հայաքվե

Սիրելի՛ հայրենակիցներ, շնորհավորում ենք մայիսյան փառապանծ եռատոնի առթիվ։ 80 տարի առաջ այս օրն ամրագրվեց նացիզմի դեմ խորհրդային ժողովրդի տարած հաղթանակը, հաղթանակ, որը ձեռք բերվեց նաև հայ ժողովրդի մեծագույն ճիգի շնորհիվ՝ հարյուր հազարավոր հայորդիների կյանքի գնով։ 33 տարի առաջ այս օրը նշանավորվեց Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմում հայ ժողովրդի կերտած փայլուն հաղթանակներից մեկով՝ Շուշիի ազատագրմամբ։ 32

Այդպիսի դաժանություններ աշխարհը երբեք չի տեսել

Մարդկության աշխարհ գալուց ի վեր, այն բազում արհավիրքներ է տեսել՝ պատերազմներ, ցեղասպանություններ, սակայն այն, ինչ 1915-1923 թթ. Հայոց մեծ եղեռնի ժամանակ՝ երիտթուրքերն արեցին Արեւմտյան Հայաստանի հայերի նկատմամբ, դա մարդկային երեւակայությունից ամբողջովին դուրս է, որի մասին էլ կփորձեմ հակիրճ բարձրաձայնել, որպեսզի գոնե Հայաստանի եւ հայ ժողովրդի այսպիսի արհավիրքի օրերին, երբ երկիրը լրիվ կործանման ճանապարհին է, մի

«Չգիտեմ՝ ով ում ինչում է մեղադրում․ մեր դիրքորոշումը հայտնի է և այն բազմիցս արտահայտվել է ամենաբարձր մակարդակով»․ Սերգեյ Կոպիրկին

«Մենք գնահատում ենք մեր գործընկերների ներդրումը, թեև մեծ բեռը խորհրդային ժողովուրդն է իր վրա վերցրել»․ ՌԴ դեսպան

Բարձր է եղել գինը, որը հայ ժողովուրդը վճարել է Հաղթանակի համար. նրա ավելի քան 300 հազար որդիներ ու դուստրեր չեն վերադարձել պատերազմից. ՌԴ դեսպան

Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի շնորհավորական ուղերձը Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ Ռուսաստանում հիշում են և երբեք չեն մոռանա, որ Հայրենական մեծ պատերազմի տարիներին հայ ժողովուրդը ԽՍՀՄ մյուս ժողովուրդների հետ ուս-ուսի տված խիզախորեն պայքարել է ֆաշիստական զավթիչների դեմ: Ռազմաճակատ են մեկնել ավելի քան 600 հազար հայ մարտիկներ, որոնցից չորս արժանացել

Հայաստանն առանց Արցախի անդամալույծ Հայաստան է. Արամ Պետրոսյան

Սեւ էջերից հետո մարտական ոգին բարձրացնելու համար առաջին հերթին, ըստ Պետրոսյանի, հանձնողներին պետք է հեռացնել իշխանությունից. «Պետք է բերես մարտական ոգով մարդկանց: Եթե զորքի հրամանատարը, գենշտաբի պետը, ՊՆ նախարարը պարտվողական հոգեբանությամբ մարդիկ են, երբեք չես հաղթելու:

Սերժ Սարգսյանի անունից ծաղկեպսակ է դրվել Անհայտ զինվորի հուշարձանին

Հարգանքի տուրք՝ պատերազմում հաղթանակած հերոսների հիշատակին ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի անունից այսօր Հաղթանակի և խաղաղության տոնի, ինչպես նաև Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակի առթիվ Երևանի «Հաղթանակ» զբոսայգում ծաղկեպսակ է դրվել Անհայտ զինվորի հուշարձանին: ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակ    

Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի տնօրենը Հռոմի պապին կոչ է արել կանգնել Հայաստանի կողքին

Ամերիկայի Հայ Դատի Հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Սուրեն Համբարյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հռոմի պապ Լեո XIV, կանգնեք Հայաստանի կողքին։ Հայաստանը՝ աշխարհի առաջին քրիստոնյա ազգը (մ.թ. 301թ.) այսօր մոլորակի ամենավտանգված երկրներից մեկն է, շրջափակված, ծով ելք չունեցող, ցեղասպանությունը վերապրած պետություն, որը համընդհանուր հավատքի և ազատության սահմաններում պայքարում է գոյատևելու համար»:

Վարսիկ Գրիգորյանի նամակը

Հաճախ բացում եմ խունացած նրա նամակներն ու հիշուղությունս կինոժապավենի նման սկսում է ցուցադրել անցյալի երջանկագույն «կադրերը», որոնք կարծես մխիթարանք լինեն անցյալի դաժան, սոսկալի իրականության հեռացած մորմոքներից… Ու մտածում եմ՝ մի՞թե մարդկային սիրտն այսքան տառապանք ու անմարդկային զրկանքներ կարող էր կրել ու գոյատեւել, նորից հառնել փյունիկի նման ու երբեմն էլ՝ օգնության ձեռք մեկնել դժվարին իրավիճակներում հայտնված

Ազգային կորուստները թող չխամրեցնեն մեր մեջ հիշատակը հաղթանակի: Թող այդ հիշատակը մեզ զորացնի ու մղի նոր կամքի կերտման ուղին բռնելու. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյան

Սիրելի՛ հավատացյալ զավակներ Արցախի թեմի, Այսօր Հայոց սրբազան եռատոնն է։ Հայրենական պատերազմի հերոսական հաղթանակի, Արցախյան Առաջին պատերազմում Շուշիի ազատագրման, և Արցախի Պաշտպանության Բանակի հիմնադրման նվիրական և պանծալի պատմական դրվագները մեկտեղվել են մայիսիննյան համազգային խորհրդի մեջ։ Ներկայիս ցավագին իրականությունը, որը վերջին տարիներին վշտով է մթագնել բոլորիս սրտերը, ազգային ու հայրենական ուրախության առիթներ քիչ է ընձեռում մեր

«Դե, օդում կրակում են»․ ԱԳ փոխնախարարը տեղյակ չէր Խնածախում կատարվածից

Մնացական Սաֆարյանը վստահեցրեց, որ Ադրբեջանի հետ բանակցություններում ՀՀ-ի դիրքորոշման փոփոխություն չկա։

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031