Օրվա լրահոսը

Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի տնօրենը Հռոմի պապին կոչ է արել կանգնել Հայաստանի կողքին

Ամերիկայի Հայ Դատի Հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Սուրեն Համբարյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հռոմի պապ Լեո XIV, կանգնեք Հայաստանի կողքին։ Հայաստանը՝ աշխարհի առաջին քրիստոնյա ազգը (մ.թ. 301թ.) այսօր մոլորակի ամենավտանգված երկրներից մեկն է, շրջափակված, ծով ելք չունեցող, ցեղասպանությունը վերապրած պետություն, որը համընդհանուր հավատքի և ազատության սահմաններում պայքարում է գոյատևելու համար»:

Վարսիկ Գրիգորյանի նամակը

Հաճախ բացում եմ խունացած նրա նամակներն ու հիշուղությունս կինոժապավենի նման սկսում է ցուցադրել անցյալի երջանկագույն «կադրերը», որոնք կարծես մխիթարանք լինեն անցյալի դաժան, սոսկալի իրականության հեռացած մորմոքներից… Ու մտածում եմ՝ մի՞թե մարդկային սիրտն այսքան տառապանք ու անմարդկային զրկանքներ կարող էր կրել ու գոյատեւել, նորից հառնել փյունիկի նման ու երբեմն էլ՝ օգնության ձեռք մեկնել դժվարին իրավիճակներում հայտնված

Ազգային կորուստները թող չխամրեցնեն մեր մեջ հիշատակը հաղթանակի: Թող այդ հիշատակը մեզ զորացնի ու մղի նոր կամքի կերտման ուղին բռնելու. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյան

Սիրելի՛ հավատացյալ զավակներ Արցախի թեմի, Այսօր Հայոց սրբազան եռատոնն է։ Հայրենական պատերազմի հերոսական հաղթանակի, Արցախյան Առաջին պատերազմում Շուշիի ազատագրման, և Արցախի Պաշտպանության Բանակի հիմնադրման նվիրական և պանծալի պատմական դրվագները մեկտեղվել են մայիսիննյան համազգային խորհրդի մեջ։ Ներկայիս ցավագին իրականությունը, որը վերջին տարիներին վշտով է մթագնել բոլորիս սրտերը, ազգային ու հայրենական ուրախության առիթներ քիչ է ընձեռում մեր

«Դե, օդում կրակում են»․ ԱԳ փոխնախարարը տեղյակ չէր Խնածախում կատարվածից

Մնացական Սաֆարյանը վստահեցրեց, որ Ադրբեջանի հետ բանակցություններում ՀՀ-ի դիրքորոշման փոփոխություն չկա։

ԱՄՆ վերաքննիչ դատարանը կասեցրել է «Ազատություն» ռադիոկայանի ֆինանսավորումը դադարեցնելու որոշումը

«Ազատություն». Միացյալ Նահանգների Վերաքննիչ դատարանը չորեքշաբթի ուշ երեկոյան վճիռ է հրապարակել ի նպաստ «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի ջանքերի՝ ապահովելու Կոնգրեսի կողմից հաստատված ֆինանսավորումը, որը լրատվամիջոցին խիստ անհրաժեշտ է առաջիկա շաբաթներին գործունեությունը շարունակելու համար: Դրանով իսկ Վերաքննիչը կասեցրել է նույն դատարանի՝ երեք դատավորների կազմով ժամեր առաջ կայացրած վճիռը: Նոր վճռով, որ Կոլումբիայի շրջանի Վերաքննիչ դատարանը կայացրել է

Ալեն Սիմոնյանը հարգանքի տուրք է մատուցել ֆաշիզմի դեմ պայքարում կյանքը զոհած նահատակների հիշատակին

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի եւ բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ այցելել է «Հաղթանակ» զբոսայգի: Նրանք ծաղկեպսակներ են դրել Անհայտ զինվորի հուշակոթողի մոտ, ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ, հարգանքի տուրք մատուցել ֆաշիզմի դեմ մղված պայքարում, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության պետականության, անկախության եւ ինքնիշխանության համար իրենց կյանքը

Արդեն մոտ 3 ամիս է՝ Սարգիս Գալստյանին չեն տրամադրում վերաքննիչ դատարանի որոշումը. «Հրապարակ»

Ադրբեջանի օգտին լրտեսության խիստ կասկածելի մեղադրանքով 18 տարվա ազատազրկման դատապարտված Սարգիս Գալստյանի վերաբերյալ Վերաքննիչ դատարանի որոշումը մինչ օրս նրան չի տրամադրվել: Այն ընդունվել էր փետրվարի 20-ին: Հիշեցնենք․ բողոքարկվում էր Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը, որով Գալստյանը մեղավոր է ճանաչվել եւ դատապարտվել 18 տարվա ազատազրկման: Վերաքննիչ դատարանը մերժել է Գալստյանի պաշտպանի բողոքը, սակայն ոչ մի

Թե որ այդքան կտրիճ տղա ես, ԵԱՀԿ Մինսկի խմբի նախագահներին հրավիրի բանավեճի: Հատ-հատ, կամ երեքին միասին. «ՉԻ»

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում ասել է. «Նրանք, ովքեր մինչև հիմա չեն արձանագրել, թե ինչ է տեղի ունեցել 2022 թվականի հոկտեմբերի 6-ին, պետք է նորից արձանագրեմ, 2022-ի հոկտեմբերի 6-ին, ինչքան էլ դա աբսուրդ հնչի, ՀՀ վարչապետը ճանաչել է ՀՀ տարածքային ամբողջականությունը, այո, նաև հարևանների տարածքային ամբողջականությունը, որովհետև մեր երկրի տարածքային ամբողջականությունը պարփակված է մեր հարևանների

Միշտ հիշենք, որ նշանակալի հաղթանակներ կերտել ենք միայն միասնականությամբ, հայրենիքի հանդեպ սիրով ու նվիրվածությամբ. Ամենայն Հայոց կաթողիկոսի ուղերձը

Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՂԹԱՆԱԿԻ ԵՎ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ  Սիրելի ժողովուրդ ի հայրենիս և ի սփյուռս, Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի հոբելյանական 80-ամյակը և Շուշիի ազատագրման ու Արցախի պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձները նշում ենք մեր ժողովրդի համար թանկ ու կարևոր հիշատակներով։ Յուրաքանչյուր հաղթանակ ձեռք է բերվում հավատքով, անդուլ մաքառումով և  փորձությունների դիմակայումով։ Բազմադարյա

Շուշիի ազատագրումը. ժամանակագրութիւն

1992թ. մայիսի 8-ի երեկոյեան Շուշին ամբողջութեամբ կ՚ենթարկուի հայ ազատամարտիկներու հակակշռին

Հայաստանը Բաքվին խնդրել է տվյալներ տրամադրել խախտումների վերաբերյալ. Արմեն Գրիգորյան

Հարցին՝ այսօր Ձեզ համար Եռատո՞ն է, Հաղթանակի զբոսայգում լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը պատասխանեց՝ ոչ։

ԱԺ նիստերի դահլիճն Ալեն Սիմոնյանի հոր տո՞ւնն է: Ինձ հարց եմ տալիս՝ ինչպե՞ս կարող էի այս ամենի մասնակիցը լինել. Սոֆյա Հովսեփյան. «Հրապարակ»

«Հրապարակի» զրուցակիցն Ազգային ժողովի նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանն է: -Ձեր տպավորությամբ՝ ինչո՞ւ է երկրի ղեկավարը նման վարքագիծ դրսեւորում: – Չեք հավատա, բայց հատկապես երեկվանից ես իմ տեղը չեմ գտնում: Ուզում եմ հասկանալ՝ ո՞վ եմ ես, որ թույլ եմ տվել եւ այսօր էլ թույլ եմ տալիս, որ նման մարդիկ ուղղակիորեն իմ երկիրը ղեկավարեն: Այն երկիրը, որի

Պատմության ողբերգական էջերը հուշում են՝ խաղաղությունն արժեք է, որը պետք է անընդհատ պահել, պաշտպանել ու ամրապնդել. Վահագն Խաչատուրյան

Հանրապետության նախագահի ուղերձը Հաղթանակի և խաղաղության տոնի՝ մայիսի 9-ի կապակցությամբ Սիրելի՛ հայրենակիցներ, Այսօր մենք տոնում ենք մայիսի 9-ը՝ Հաղթանակի և խաղաղության տոնը։ Այս օրը խորին հարգանքով ու երախտագիտությամբ խոնարհվում ենք նրանց հիշատակի առաջ, ովքեր իրենց կյանքը նվիրեցին ֆաշիզմի դեմ մղված արդար պայքարին։ Նրանք կռվեցին ոչ միայն իրենց երկրի, այլև ամբողջ մարդկության ազատության և արժանապատիվ ապագայի

Կոռուպցիոն գործա՞րք. ո՞ւմ է Ալեն Սիմոնյանը նվիրել 2.2 մլն դրամանոց ոսկյա թզբեհը, որը գնվել է նրա ընկերոջից. «Ժողովուրդ»

ԱԺ-ի «ընկերական գնումների» զավեշտն ու կոռուպցիոն շղթան երեկ բացահայտեց ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը, ինչին ի պատասխան` ԱԺ նախագահը փորձեց ստերով պաշտպանվել՝ այդպես էլ չասելով, թե ոսկե համրիչը՝ թզբեհը, ում համար է գնել: Ազգային ժողովի անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը գլխավոր դատախազին ներկայացրեց հաղորդում ենթադրյալ հանցանքի մասին, որտեղ, ի թիվս այլ խայտառակ փաստերի, բացահայտեց, որ պետական գնումների

Հայրենական Մեծ պատերազմի դասերը մեզ սովորեցնում են, որ ոչ մի համաձայնություն չարի հետ հնարավոր չէ՝ չարին պետք է հաղթել. Սերժ Սարգսյանի ուղերձը

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ Մայիսի 9-ին մենք տարիներ շարունակ նշել ենք մեր նվիրական եռատոնը: Ցավոք, տոներից երկուսը, որոնք մեր վերջին տասնամյակների փառահեղ հաղթանակների վկայությունն էին՝ Շուշիի ազատագրման և Արցախի պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձը, մսխված են Հայաստանի գործող կառավարիչների ապազգային քաղաքականության հետևանքով: Սակայն ոչինչ անվերադարձ կորսված չէ: Մենք ունեցել

«Սևանի ափին քեզ որտեղի՞ց տուն». ում էր սպառնում Փաշինյանը. «Հրապարակ»

Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում վերջին հիստերիկ պոռթկումների ժամանակ հատկապես թիրախավորել էր ընդդիմադիրներից մեկին, առանց անուն տալու գոռում էր․ «Սեւանի ափին քեզ որտեղի՞ց տուն, դու ի՞նչ իրավունք ունես՝ Սեւանի ափին տուն ունենաս, մի հատ էլ գաս, էստեղ կոռուպցիայի մեջ մեղադրես, համբալի մեկը, համբալ»։ ՔՊ-ական շրջանակներից ասացին, որ հասցեատերը պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն է,

Հայաստանում գրանցվել է զգալի գնաճ՝ հատկապես սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների ոլորտում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը բաց աղբյուրներից տեղեկացավ, որ չնայած իշխանությունների պնդումներին, թե գնաճ չկա, կամ այն «թեթև» է, իսկ եկամուտներն էլ աճում են, պաշտոնական վիճակագրությունը ներկայացնում է մեկ այլ իրականություն։ Ըստ 2025թ. ապրիլի տվյալների՝ Հայաստանում գրանցվել է զգալի գնաճ՝ հատկապես սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների ոլորտում։ Ըստ պաշտոնական տվյալների՝ 2025թ. ապրիլին 2024թ. ապրիլի համեմատ հանրապետությունում արձանագրվել է

Մեր տարածաշրջանը վաստակել է խաղաղության ու բարեկեցության մեջ ապրելու իրավունքը և այդպես էլ պետք է լինի. Նիկոլ Փաշինյան

Այսօր մենք ունենք նաեւ մեր տարածաշրջանի խաղաղ ու բարեկեցիկ ապագայի գործում մեր բաժին ներդրումն ունենալու հնարավորություն. Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ Խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախագիծը համաձայնեցված է եւ սպասում է ստորագրման, ու մենք գնալու ենք այդ ճանապարհով։

Մայիսի 9-ի բարոյական եւ քաղաքական բաղադրիչները

Հայաստանյան «արեւմտամետները» կտրականապես դեմ են «Մեծ հայրենական պատերազմ» ձեւակերպմանը: Նրանք գտնում են, որ դա «ռսաստրկություն» է կամ, լավագույն դեպքում, խորհրդային հնացած մտածողության իներցիա: Ըստ այդ հայեցակարգի՝ Խորհրդային Միությունն առանձնապես ներդրում չունի նացիզմի դեմ տարած հաղթանակի մեջ, իսկ խորհրդային բանակի զինվորները կռվում եւ զոհվում էին հանուն Ստալինի: Ինձ թվում է, այդ մոտեցումը մեզ՝ հայերիս համար պետք

Սփիւռքի կառոյցները միայն բեմ չեն կրնար ըլլալ

Երիտասարդութիւնը կրնայ յայտնաբերել իր դերը, արտայայտել իր ձայնը եւ ի գործ դնել իր կարողութիւնները

Պատերազմի ժամանակ պետք էր բանակին աջակցել | Իրականում․ Սեյրան Օհանյան

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, Արցախի հերոս, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը Նարեկ Սահակյանի հետ խոսել է մայիսյան եռատոնի խորհրդի, 2020-ի պատերազմի, դրա աղետալի հետևանքները կանխելու հնարավորությունների մասին: 44-օրյայից հետո ստեղծված իրավիճակում Արցախի և Հայաստանի պաշտպանության նախկին նախարարը զգում էր Արցախի հայաթափման վտանգը, ուստի առաջարկել էր շարժում սկսել ու հետաձգել Քաշաթաղի և Շահումյանի շրջանների հանձնումը:   Արցախ

Լեւոն ԺԴ Քահանայապետին առաջին պատգամը եւ օրհնութիւնը. Զինաթափուած ու զինաթափեցնող խաղաղութիւն

Քոնքլավը կարդինալ Ռոպերթ Ֆրենսիս Փրևոսթը ընտրեց Հռոմի 267-րդ եպիսկոպոս։ Ողջունելով Սուրբ Պետրոսի հրապարակին վրայ հաւաքուած 100,000 հաւատացեալները ան ուզեց շնորհակալութիւն յայտնել բոլոր կարդինալ եղբայրները, որոնք զինք ընտրեցին որպէս Պետրոսի յաջորդ ապա հրաւիրեց քալել միասին որպէս միասնական եկեղեցի, որ կը ձգտի արդարութեան: Նորընտիր Քահանայապետը յիշեց եւ շնորհակալութիւն յայտնեց Ֆրանչիսկոս Պապին ու ողջունեց նաեւ իր նախկին թեմի

Շվեդիան 2 միլիոն եվրո է նվիրաբերել «Ազատություն» ռադիոկայանին

«Ազատություն» ռադիոկայան». Պաշտոնական Ստոկհոլմը 20 միլիոն շվեդական կրոն (շուրջ 2 միլիոն 100 հազար եվրո) է նվիրաբերել «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանին։ Այս մասին նշված է Շվեդիայի կառավարության այսօր տարածած հայտարարությունում։ «Այս որոշումը լրագրողներին և անկախ լրատվամիջոցներին աջակցելու մեր շարունակական գործունեության մի մասն է» ,- հայտարարել է Շվեդիայի կառավարությունը՝ հավելելով. – «Այն բանից հետո, երբ Միացյալ Նահանգները դադարեցրեց

Բարեփոխումների քաղաքական կամքի առկայության դեպքում Մնացական Մարտիրոսյանը չէր նշանակվի Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի նախագահ․ Հասմիկ Հարությունյան. «Ա1+»

Դատական համակարգում դեռևս լուրջ խնդիրներ և մարտահրավերներ կան, թեև կա նաև բարեփոխումների գործընթաց։ Այդ բարեփոխումները, սակայն, շոշափելի արդյունք չեն տալիս։ Այս մասին հայտնեց «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի իրավական հարցերի փորձագետ Հասմիկ Հարությունյանը՝ Հանրային լրագրության ակումբի նախաձեռնությամբ «Ա1+»-ի հետ անցկացված հարցազրույցում՝ անդրադառնալով դատական համակարգի անկախության և դատարանների ու դատավորների նկատմամբ հանրային վստահության մասին հարցին։ Հասմիկ

Պատիվ է գիտակցել, որ Լեո XIV-ն առաջին ամերիկացի Պապն է․ Դոնալդ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շնորհավորական ուղերձ է հղել Հռոմի նոր պապի ընտրության առթիվ։ «Շնորհավորանքներս կարդինալ Ռոբերտ Ֆրենսիս Պրևոստին, որ ընտրվեց Հռոմի պապ։ Պատիվ է գիտակցել, որ նա առաջին ամերիկացի Պապն է։ Հուզմունք, և ինչ մեծ պատիվ է մեր երկրի համար։ Ակնկալում եմ Հռոմի նոր Պապ Լեո  XIV-ի հետ հանդիպում։ Դա շատ նշանակալի պահ է լինելու»,-

Գյումրիում ձերբակալվել է լրագրող Լիլիթ Աղեկյանը

Քիչ առաջ ձերբակալվել է լրագրող Լիլիթ Աղեկյանը։ Նա գտնվում է Գյումրու ոստիկանության Մուշ բաժնի ձերբակալվածների պահպանման վայրում։ Այս մասին ոստիկանության շենքից ֆեյսբուքյան ուղիղ եթերով տեղեկացրեց նրա փաստաբան Զարուհի Փոստանջյանը։ Նա Աղեկյանի ձերբակալումը համարեց ապօրինի, դատապարտեց իրավապահներին կնոջ նկատմամբ բռնություն գործադրելու համար։ Զարուհի Փոստանջյանի ուղիղ եթերի ժամանակ ոստիկանության շենքում լույսերը մարեցին, ոստիկանները պարզաբանեցին, որ ողջ թաղամասում

ՀՀԿ ներկայացուցիչները վերահաստատել են ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության  անվստահության գործընթացի վերաբերյալ դիրքորոշումը

Այսօր Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի անդամները, ՀՀ 3-րդ Նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ կուսակցության գրասենյակում հանդիպել են «Արթուն ենք» շարժման ներկայացուցիչներին: Շարժման անդամները ներկայացրել են իրենց պատկերացումները վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացի վերաբերյալ: ՀՀԿ ներկայացուցիչները վերահաստատել են ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության  անվստահության գործընթացի վերաբերյալ դիրքորոշումը:  

Փաշինյանը Կրեմլում, Լուկաշենկոյի կողքին, լսում է` «Ինչից է սկսվում հայրենիքը» հանրահայտ երգը

Կրեմլում հանդիսավոր միջոցառման ժամանակ պետությունների ղեկավարները լսում են «Ինչից է սկսվում հայրենիքը» հայտնի ռազմական երգը: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին նստեցրել են Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի կողքին։ Բելառուսի նախագահի աջ կողմում նստած են Ռուսաստանի, Չինաստանի և Ղազախստանի ղեկավարները:

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031