Օրվա լրահոսը

Դեսպան Հակոբյանը և Ասադին քննարկել են Շիրազը և ՀՀ քաղաքներից որևէ մեկը քույր քաղաքներ հռչակելու հնարավորությունը

Մայիսի 5-7-ը ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանն ԻԻՀ Շիրազի քաղաքապետ Մոհամմադ Հասան Ասադիի հրավերով գտնվել է Շիրազում՝ մասնակցելու «Շիրազի օրեր» միջոցառմանը, որի շրջանակում կայացել է ՀՀ դեսպանի ու Շիրազի քաղաքապետի երկկողմ հանդիպումը: Դեսպան Հակոբյանը շնորհավորել է քաղաքապետին Շիրազի օրվա կապակցությամբ և պատրաստակամություն հայտնել նպաստել Շիրազի և Հայաստանի Հանրապետության քաղաքների միջև համագործակցությանը տարաբնույթ, այդ թվում՝ զբոսաշրջային, մշակութային,

Ի՞նչ է անում ՀՀ վարչապետը Մոսկվայում: Որն է հիմնավորումը նման այցի. Արթուր Սաքունց

Թե՞ լուծելու է Հայաստանի դեմ Ռուսաստանի կողմից ուղղակի սպառնալիքները մեղմելու, կանխելու խնդիրը:

Փաշինյանը հանդիպել է Երևանից Մոսկվա ժամանած վետերաններ Խաչիկ Հովակիմյանին և Վոլոդյա Գսպոյանին, շնորհավորել տոնական օրվա առիթով

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում հանդիպել է վետերաններ Խաչիկ Հովակիմյանին և Վոլոդյա Գսպոյանին: Նրանք այստեղ են ժամանել Երևանից և ներկա գտնվել Կարմիր հրապարակում հաղթանակի 80-րդ տարեդարձին նվիրված զորահանդեսին: Վարչապետը շնորհավորել է վետերաններին տոնական օրվա առիթով, զրուցել նրանց հետ և մաղթել քաջառողջություն: ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Հպարտ եմ՝ որպես հայ եւ որպես պուլիացի. Դարիո Ռուպեն Թիմուրյան

Նա փաստել էր, որ հիմնականում միջին վիճակագրական հայաստանցին չգիտի, թե Հռոմից ներքեւ ինչ կա, եւ որտեղ են Պուլիան ու Բարին, քանի որ հիմնականում Հայաստանից մեկնում են Միլան, Վենետիկ, Ֆլորենցիա, Հռոմ եւ Նեապոլ, ապա՝ Սիցիլիա, իսկ Պուլիայի հատվածը բացակայում է: Եվ սա այն դեպքում, երբ նրա խոսքով՝ Պուլիան, Հարավային Իտալիան շատ հետաքրքիր են ու գրավիչ, նաեւ պատմականորեն բավականին առնչություններ ունեն Հայաստանի հետ:

Բռնությունը բռնություն է ծնում. ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնություն

Բռնությունը բռնություն է ծնում: Օրերիս ականատես դարձանք, որ Երևանի քաղաքապետարանում կոռուպցիոն դրսևորումների դեմ պայքարող՝ Արթուր Չախոյանի նկատմամբ, այն էլ լրատվամիջոցների առջև՝ Նոր Նորքի վարչական շրջանի համայնքապետարանում գործադրվել է բռնություն, ընդ որում, իր հանդեպ հետագայում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հետագայում անօրինականությունների ալիքը զուգորդվել է Երևանի «Մայր Հայաստան» խմբակցության ավագանու անդամ՝ Գևորգ Ստեփանյանին պատկանող ավտոմեքենայի առեղծվածային հրկիզմամբ

Դեսպան Հակոբյանը և Խոսրոփանահին քննարկել են ՀՀ-ԻԻՀ համագործակցության հնարավորությունները

ՀՀ դեսպան Գրիգոր Հակբյանը հանդիպել է ԻԻՀ Մշակութային հեղափոխության գերագույն խորհրդի քարտուղար դոկտոր Աբդոլհոսեյն Խոսրոփանահին։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել մշակույթի, գիտության և կրթության ոլորտում երկու երկրների միջև համագործակցության հնարավորությունների և առաջիկա ծրագրերի շուրջ: Իրանում ՀՀ դեսպանություն

Իշխան Սաղաթելյան. «Կա ամոթի զգացում, որ դավաճանության արդյունքում Շուշին հանձնվեց եւ դրանից հետո Արցախը կորցրինք»

Պետք է թույլ չտանք, որպեսզի փակեն Արցախի էջը եւ հրաժարվել վերադարձի հնարավորությունից: Վերադարձի իրավունքը որեւէ մեկը չի կարող մեզանից խլել:

«Ռիո մոլ»-ի տանիքում հրդեհ է բռնկվել

Մայիսի 9-ին, ժամը 16։03-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի «Ռիո մոլ» առևտրաժամանցային կենտրոնի տանիքից ծուխ է նկատվում։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խմբերը։ Ըստ նախնական տվյալների՝

Կարեն Քյուփելյանին տարել էին զենք-զինամթերքի կասկածանքով, իսկ այժմ բաց են թողել. Հրանտ Տեր-Աբրահամյան

Որքանով տեղյակ եմ, նաեւ Ռուսաստանի դրոշ էր պատրաստել՝ կիսալուսնով ինչ-որ բան պետք է լիներ: Պլակատ կար, որի վրա պետք է գրված լիներ մոտավորապես նման նախադասություն. «300 զոհ՝ ինչի համար»: Ոչ մի վիրավորական բան չկար, ճիշտն ասած՝ տեքստերը ես եմ գրել, դրա համար եմ ասում:

Պապս մեզ սովորեցրեց, որ հայրենիքը սկսվում է տան շեմից, որ խոսքը պետք է ունենա կշիռ, իսկ գործը՝ արժանապատվություն. Սուրեն Պապիկյան

Պապս դարձավ հավերժական սիրո ապացույցը՝ իր վերջին շնչով միանալով տատիկիս հենց նրա մահվան 14-րդ տարելիցի օրը։

Քննվում է լրագրող Լիլիթ Աղեկյանի կալանավորման հարցը․ Զարուհի Փոստանջյանին չեն թույլատրում ներս մտնել

Ես այդ ժամանակ եղել եմ Լիլիթ Աղեկյանի ներկայացուցիչը, որը իրեն ցուցաբերել է իրավաբանական օգնություն։ Այսինքն՝ ես ունեցել եմ կարգավիճակ և չեմ կարող լինել որպես վկա, ես շարունակում եմ այդ կարգավիճակում մնալ, իսկ իրենք մերժում են ինձ որպես փաստաբան ներգրավել՝ այն պատճառաբանությամբ, թե ես վկա եմ եղել։

Նախաձեռնում ենք ՀՀ վարչապետ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց. Հովիկ Աղազարյան

Վարչապետի՝ ՄԱՍԿ կուսակցության թեկնածուի անունը կհայտարարենք մայիսի 20-ին։

Փաշինյանը Մոսկվայում ներկա է գտնվել Հայրենական մեծ պատերազմում հաղթանակին նվիրված զորահանդեսին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 9-ին Մոսկվայի Կարմիր հրապարակում ներկա է գտնվել Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-րդ տարեդարձին նվիրված զորահանդեսին:   Մինչ այդ, Կրեմլում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դիմավորել է ՀՀ վարչապետին և զորահանդեսին մասնակցելու համար Մոսկվա ժամանած այլ երկրների ղեկավարներին։ Զորահանդեսից հետո երկրների առաջնորդները ծաղիկներ են խոնարհել անհայտ զինվորի հուշահամալիրին: ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ

Հայաստանը, ի դեմս այս իշխանությունների, կամ սեղանի տակ է, կամ սեղանի վրա. Մետաքսե Հակոբյան

Արտաքին քաղաքականության փոխարեն ազգային արժեքները կոտրող կրթական արշավներ են անում. ԱՀ պատգամավոր

Վտանգուած, Բայց ո՛չ Կորսուած՝ մեր լեզուն, մեր մշակոյթը. Արտա Ճէպէճեան

Իսկ, երբ 2010-ի Փետրուարին, UNESCO-ի Վտանգուած Լեզուներու Ցանկին վրայ զետեղուեցաւ արեւմտահայերէնը, մե’ր մայրենի լեզուն, թերեւս լեզուներու անհետացումը եւ մահը ալ առասպել մը չէր, կամ ուրիշներուն պատահելիք բան մը, այլ քիչ մը աւելի հարազատ:

«Արցախ աշխարհը Մեծ Հայրենական պատերազմին տվել է ԽՍՀՄ 29 հերոս, երեք մարշալ և մեկ ծովակալ»

Համեմատության համար. Մեծ Հայրենականին մասնակցել է յուրաքանչյուր 19 ադրբեջանցուց մեկը։

Լեւոն 14-րդ երկրորդ քահանայապետն է` որ ընտրուեցաւ Ամերիկեան ցամաքամասէն, Ֆրանչիսկոս Պապէն ետքը և առաջինն է, որ ծնունդով Միացեալ Նահանգներէն է

Vatican News. Ակոսթինեան միաբանութենէն եւ Միացեալ Նահանգներէն առաջին Քահանայապետը, 69 ամեայ Ռոպերթ Ֆրանսիս Փրեվոսթը դարձաւ Տիեզերական Եկեղեցւոյ 267րդ Քահանայապետը առնելով Լեւոն ԺԴ անունը։ Լեւոն 14-րդ երկրորդ Քահանայապետն է` որ ընտրուեցաւ Ամերիկեան ցամաքամասէն, Ֆրանչիսկոս Պապէն ետքը եւ առաջինն է, որ ծնունդով Միացեալ Նահանգներէն է: Ծնած է 14 սեպտեմբեր, 1955ին, Միացեալ Նահանգներու Չիքակոյի Իլլինոյ քաղաք՝ ծագումով Ֆրանսացի

«Փաշինյանն իրեն սովորական փողոցային խուլիգանի նման է պահում, հոգեվարքի մեջ է գտնվում»․ Սեյրան Օհանյան

«Կտեսնենք, թե իշխանափոխությունից հետո ինչպես է ինքը ձեռք թափ տալու կամ մեր նման այսպես ազատ, առանց պահակախմբի քայլելու մեր երկրում։ Կարծում եմ, որ այս հոգեվիճակը, որում գտնվում են Նիկոլ Փաշինյանն ու նրա կողմնակիցները, խոսում է այն մասին, որ իրենք կորցրել են հավասարակշռությունը»։

Շուշիի կորուստը արթնացնում է ոչ միայն վիշտ, այլեւ՝ պատասխանատվություն. Արցախի պահպանության կոմիտե

Որդեգրել ազգային շահից բխող հստակ դիրքորոշում՝ ուղղված Շուշիի եւ Արցախի ամբողջական վերադարձին

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Երևան քաղաքում՝ Մայիսի 9-ի ցերեկը, 10-ի և 11-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 10-ին կեսօրից հետո քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է, 11-ի ցերեկը, 12-14-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում 15-18 մ/վ արագությամբ: Մայիսի 9-ի ցերեկը, 10-ին, 11-ի և 12-ի գիշերը առանձին շրջաններում, 11-12-ի ցերեկը, 13-14-ին

«Շուշիի ազատագրման եւ հաջողության ֆենոմենը այն էր, որ հայ ժողովուրդը կարողացավ ժամանակակից ռազմական արվեստի համաձայն պլանավորել ու իրականացնել օպերացիան»․ Սեյրան Օհանյան

Նա հիշեց, որ 1992 թվականի մայիսի 9-ին մեծ ոգեւորություն էր տիրում Շուշիում ու ամբողջ Արցախում։ Պայքարի արդյունքը հաջողությունն էր, այդ հաջողությունը հետագայում հիմք հանդիսացավ բանակի ձեւավորման եւ նաեւ ազատագրված ամբողջ Արցախի անվտանգության ու կայուն զարգացման համար։ Հայ ժողովուրդն իրեն տեր էր զգում իր տարածքում։

Դեսպան Հակոբյանն ընդգծել է Լորիս Ճգնավորյանի ավանդը ինչպես Իրանի, այնպես էլ Հայաստանի երաժշտական մշակույթի զարգացման գործում

ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանն ընդունել է իրանահայ մեծանուն կոմպոզիտոր, դիրիժոր Լորիս Ճգնավորյանին: ՀՀ դեսպանն առանձնահատուկ ընդգծել է Ճգնավորյանի դերն ու ներդրած ավանդը ինչպես Իրանի, այնպես էլ Հայաստանի երաժշտական մշակույթի զարգացման գործում: Զրուցակիցները նաև անդրադարձ են կատարել Ճգնավորյանի՝ վերջերս Երևանում կայացած «Ռուստամ և Սոհրաբ» օպերային: Իրանում ՀՀ դեսպանություն    

«Այնպես չէ, որ այս ազգի արգանդը չորացել է, նոր հերոսներ է բերելու, նոր Վազգեններ, կան հիմա այդ մարդիկ, ուղղակի նրանց դրսեւորվել է պետք»․ Սուրեն Աբրահամյան

«Խաղաղությունը նաեւ պիտի լինի արժանապատիվ, մենք ուժեղ ենք, ուղղակի չենք կարողանում մեր մեջ այդ ուժը տեսնել»։

«Պահանջն է՝ ընդամենը մեկ զանգ կնոջը». Բաքվում պատանդ պահվող Վիգեն Էյուլջեքջյանն արդեն 15 օր է՝ հացադուլի մեջ է

Նամակում նշված է, որ փետրվարի 21-ից ի վեր քաղաքացիական հայ բանտարկյալներին նույնպես զրկել են իրենց ընտանիքների հետ կապ հաստատելուց: «Ընտանեկան շփման իրավունքը արտոնություն չէ։ Այն բարոյական և իրավական պարտավորություն է, և նման պահերին այն փրկարար օղակ է»:

Հաղթանակը ուրացողների ձեռքով այս պահին դարձավ պարզապես ոչինչ. Բագրատ սրբազան

Սա ոչ մեկի հորական տունը չէ, որ ինչ-որ բան հանձնելով ՝ խաղաղություն ստանան

Գարեգին Երկրորդը հոգևորականների հետ ծաղիկներ խոնարհեց Անմար կրակի մոտ

Մայիսի 9-ին՝ Հաղթանակի ու խաղաղության տոնի առիթով, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների ուղեկցությամբ այցելեց «Հաղթանակ» զբոսայգի՝ իր հարգանքի տուրքը մատուցելու Հայրենական մեծ պատերազմում և Արցախյան հերոսամարտերում զոհվածների անմար հիշտատակին: Անհայտ զինվորի հուշակոթողի մոտ ծաղկեպսակի զետեղումից հետո Վեհափառ Հայրապետն աղոթք բարձրացրեց առ Աստված հայրենիքի համար իրենց կյանքն

Մայիսի 9-ը հայ ժողովրդի համար առիթ է՝ երբեք չմոռանալու իր ամուր կամքի մասին. Մանե Թանդիլյան

«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանի ֆեյսբուքյան գրառումը Մայիսի 9-ը՝ Հաղթանակի ու խաղաղության օրը, հայ ժողովրդի համար առիթ է՝ երբեք չմոռանալու իր ամուր կամքի, ուժի ու իր խաղաղությունն ամեն գնով, անմնացորդ նվիրումով պաշտպանելու հնարավորության մասին։ 80 տարի առաջ՝ Հայրենական պատերազմի օրերին, մեր պապերի հերոսությունները, նաև դրանց շնորհիվ կերտված հաղթանակը հետագա սերունդներին փոխանցել են մեծ հավատ

Մեզ անհրաժեշտ է միասնականություն, կամք և վճռականություն՝ նոր հաղթանակների համար. «Մայր Հայաստան»

Ֆաշիզմի դեմ հաղթանակի 80–ամյակը և հայ ժողովրդից գողացված Եռատոնը Որպես «Մայր Հայաստան» շարժման ղեկավար պաշտոնապես հրավիրվել եմ և ներկա եմ գտնվելու Ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի 80–ամյակին նվիրված Մոսկվայի Կարմիր հրապարակում տեղի ունենալիք Հաղթական շքերթին։ Հայ ժողովուրդն իր զգալի ներդրումն է ունեցել այդ հաղթանակի կերտմանը և տվել բազում հերոսներ՝ մարշալների, գեներալների և շարքային զինվորականների տեսքով։ Ինձ

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031