Օրվա լրահոսը
Յուրի Մովսիսյանը հաղթանակ բերեց «Ռեալ Սոլթ Լեյքին»
MLS-ի առաջնության հերթական տուրում «Ռեալ Սոլթ Լեյքը», որի կազմում հանդես է գալիս Յուրա Մովսիսյանը, «Ռիո Տինտո» մարզադաշտում ընդունել է «Հյուսթոն Դինամոյին» եւ առավելության հասել 2:1 հաշվով: Դաշտի տերերին հաղթանակ պարգեւել է 71-րդ րոպեին հայ ֆուտբոլիստի խփած գոլը: Սկզբում «Ռեալ Սոլթ Լեյքը» պարտվելիս է եղել 0:1 հաշվով: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը՝ Յուրա Մովսիսյանի ՖԲ էջի
Պռոշյանի կառուցվող եկեղեցին եւ խոնարհումը` զինվորի սխրանքի առաջ (ֆոտոշարք եւ տեսանյութ)
Համայնքում հուշաղբյուր բացվեց
Բացվել է Երևանի կենդանաբանական այգու հերթական տարեշրջանը
Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության պետ Ռուբեն Հովհաննիսյանի և կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանի ուղեկցությամբ, այցելել է կենդանաբանական այգի և ներկա գտնվել հերթական տարեշրջանի բացման միջոցառումներին: Քաղաքապետի տեղակալը, որդիների և այգու այցելուների հետ, նախ ունկնդրել է համերգային ծրագիրը, այնուհետ շրջել կենդանաբանական այգու տարածքով: Նշենք, որ 2013-2015 թվականներին Երևանի քաղաքապետարանի
Օլիմպիական վարկանիշ նվաճելու վերջին շանս ընձեռվել է չորս ըմբիշի
Մայիսի 7-8-ին Ստամբուլում կայանալու է ըմբշամարտի Ռիոյի օլիմպիական խաղերի վերջին վարկանիշային մրցաշարը: Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան այսօրվա դրությամբ ունի յոթ ուղեգիր. 4-ը՝ հունահռոմեական ըմբշամարտում, 3-ը՝ ազատ ոճում: Հիմա մեր երկու հավաքականները ուսումնամարզական հավաք են անցկացնում, որի ավարտից հետո մայիսի 5-ին մեկնելու են մրցավայր: Գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը որոշել է վերջին հնարավորություն ընձեռել միայն 59 կգ քաշային
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Mes.am. Հանրապետության տարածքում` Մայիսի 2-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում, 3-6-ը՝ առավելապես օրվա երկրորդ և գիշերվա առաջին կեսին, շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Քամին՝ հարավ-արևմտյան‵ 2-7 մ/վ արագությամբ: Ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում‵ 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի, իսկ մայիսի 3-ի ցերեկը կբարձրանա
«Նազիկ Ավդալյանի մարզումներն ու մեդալները շատ չնչին են այն խնդրի հետ համեմատած, ինչ այսօր կատարվում է Արցախում». Էրիկ Կարապետյան
Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Նազիկ Ավդալյանի փայլուն մրցելույթից հետո միայն հասարակությունը տեղեկացավ, որ չեմպիոնի ամուսինը՝ Էրիկ Կարապետյանը, այդ օրերին որպես կամավորական գտնվում էր արցախյան պատերազմի առաջնագծում: Էրիկը հիմա Երեւանում է, բայց վաղը նորից մեկնելու է: Aravot.am-ի հետ զրույցում համեմատելով արցախյան պատերազմը եւ Նազիկ Ավդալյանի մարզումներն ու նվաճած մեդալները՝ Էրիկն ասաց. «Սա այն խնդիրն է, որ Նազիկի
Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է Ռադիկ Մարտիրոսյանին՝ ծննդյան 80-ամյակի առթիվ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանին՝ ծննդյան 80-ամյակի առթիվ: «Մեծ է Ձեր ավանդը Հայաստանում ռադիոֆիզիկայի զարգացման ասպարեզում: Բարձր գնահատականի է արժանի Ձեր երկարամյա գիտական ու մանկավարժական գործունեությունը: Տարիներ շարունակ ղեկավարելով Երևանի պետական համալսարանը, այնուհետև Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիան՝ Ձեր նշանակալի նպաստն եք բերում մեր երկրում
ՀՀ ԶՈւ առաջապահ ստորաբաժանումները պատասխան գործողությունների են դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում
Ապրիլի 30-ի մայիսի լույս 1-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում ադրբեջանական կողմը շարունակել է տարբեր տրամաչափի հրաձգային և դիպուկահար զինատեսակներից հիմնականում անկանոն բնույթի կրակահերթեր արձակել հայ դիրքապահների ուղղությամբ: ՀՀ ԶՈւ առաջապահ ստորաբաժանումները, ցուցաբերելով զսպվածություն, պատասխան գործողությունների են դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում և վստահորեն վերահսկում են սահմանային իրավիճակը: ԼՂՀ ՊԲ-ից ստացված օպերատիվ տեղեկատվության համաձայն`
Հակառակորդի կողմից մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող
ՊԲ առաջապահ զորամասերը հակառակորդի ակտիվությունը ճնշելու համար դիմել են օպերատիվ իրադրության զարգացմանը համահունչ գործողությունների:
Անցեալ շաբթուայ ընթացքին Հալէպում արձանագրուած է 90 զոհ եւ շուրջ 1000 վիրաւոր
Սուրիոյ զանազան նահանգներու մէջ զօրակցական հաւաքներ՝ ի նպաստ Հալէպին
Տիգրան Սարգսյան. «Աշխատողների իրավունքները հնարավոր է պաշտպանել, եթե առկա է աշխատանքային պայմանագիր»
Աշխատանքային պայմանագիրը նաեւ բարձրացնում է աշխատողի հավատը դեպի գործատուն
ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայությունը տեղեկացնում է
Մայիսի 1-ին, ժամը 00.34-ից մինչև ժամը 01.10-ը ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայության հակակարկտային 22 կայանքներից Արագածոտնի մարզի Ուջան, Արագածոտն, Կարբի, Աղձք, Ոսկեհատ, Ոսկեվազ, Ագարակ, Փարպի և Ղազարավան համայնքների տարածքներում ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 4602 կրակոց: *** Ապրիլի 30-ին, ժամը 22:50-ից մինչև ժամը 23.05-ը ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների
«Ասպիրանտուրան պետք է փոխարինվի դոկտորանտուրայով»
Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Արմեն Ճուղուրյանը և ֆիզմաթ գիտությունների թեկնածու, ՀՀ ԲՈՀ-ի փոխնախագահ Ատոմ Մխիթարյանը գտնում են, որ կրթական համակարգում երրորդ աստիճանի կրթությունը՝ ասպիրանտուրան, պետք է փոխարինվի դոկտորանտուրայով: Իրենց առաջարկը նրանք հիմնավորել են «Ասպիրանտուրայից դոկտորանտուրա» գրքույկում: «Ասպիրանտուրան հայեցակարգային լուրջ փոփոխությունների կարիք ունի, որովհետև այդ համակարգը մենք ժառանգել ենք Խորհրդային Միությունից, և այսօր գործող գիտության շուկան այդ
Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը այցելել են Թալիշ, Մարտակերտ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ու ԼՂՀ երկրորդ Նախագահ Արկադի Ղուկասյանն ապրիլի 30-ին այցելել են Տոնաշեն, Մատաղիս, Թալիշ գյուղեր ու Մարտակերտ շրջկենտրոն եւ անցկացրել աշխատանքային խորհրդակցություններ, որոնց ընթացքում քննարկվել են բանակի կենսագործունեությանը եւ Մարտակերտի շրջվարչակազմի ստորաբաժանումների կողմից այդ ոլորտում օպերատիվ լուծում պահանջող խնդիրների իրականացմանը վերաբերող հարցեր: Նախագահ Սահակյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել քննարկված հարցերի պատշաճ
«Մենք պետք է խնդրենք, որ պատերազմ չլինի, միասին ուրախանանք կյանքով». Յուստինա Դյումա
Հայաստանում մեկնարկել է «Խաղաղություն մոլորակին» նախագիծը Հայ երգչախմբային դիրիժորների ասոցիացիայի և Խուրտովնիա հիմնադրամի նախաձեռնությամբ ապրիլի 26-ից մեկնարկել է «Խաղաղություն մոլորակին» միջմշակութային երգչախմբային նախագիծը: Այն ներառում է երգչախմբային համերգներ, ազգային երաժշտությանը նվիրված համատեղ բաց դասեր և խմբավարների ու երգչախմբերի միջև փորձի փոխանակում: Նախագծի հեղինակների խոսքով՝ հիմնական նպատակը երաժշտության միջոցով տարբեր ազգերի միջև խաղաղություն տարածելն է: «Երաժշտությունը
ԼՂՀ ԱԳՆ. 25 տարի առաջ այս օրն սկսվեց «Օղակ» գործողությունը
25 տարի առաջ՝ 1991 թ․ ապրիլի 30-ին, Գետաշեն և Մարտունաշեն գյուղերի զանգվածային գնդակոծմամբ սկսվեց «Օղակ» գործողությունը, որը դարձավ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ Ադրբեջանի հետագա լայնամասշտաբ ռազմական ագրեսիայի նախերգանքը: Գործողության ընթացքում հայկական գյուղերը նախ շրջապատվում էին ԽՍՀՄ ՆԳՆ ներքին զորքերի և խորհրդային բանակի ստորաբաժանումների կողմից: Այնուհետև ադրբեջանական ՕՄՕՆ-ն ու ոստիկանությունը մտնում էին նշված գյուղերը՝ իբրև թե
Հայաստանի արտգործնախարարը կայցելի Հելսինկի
Մայիսի 2-3-ը ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կայցելի Հելսինկի, ուր հանդիպումներ կունենա Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նինիստյոյի, խորհրդարանի ղեկավար Մարիա Լոհելայի, բանակցություններ կանցկացնի իր գործընկերոջ՝ ԱԳ նախարար Թիմո Սոինիի հետ։ Այցի ընթացքում նախարար Նալբանդյանը Հայաստանի արտաքին քաղաքականության վերաբերյալ ելույթով հանդես կգա Հելսինկիի համալսարանում։ Արտաքին գործերի նախարարություն
Տրանսպորտը «քրիստոնեացվել» է, մնաց պաշտոնյաները փոխվեն
Երեւանյան հասարակական տրանսպորտում միշտ կարելի է հանդիպել ոչ միայն անշարժ գույքի առքուվաճառի, վարորդների չծխելու, տարբեր խմբակների մասնակցելու եւ այլնի մասին հայտարարությունների, այլեւ քրիստոնեական գաղափարախոսության նմուշների: Օրինակ՝ տրոլեյբուսներից մեկում, հենց վարորդի թիկունքում նկարված սրտիկներից բաղկացած շրջանակի մեջ կարդում ենք՝ «Կարգապահությունն առանց սիրո մարդուն դարձնում է մանրախնդիր»: Պաստառը Արարատյան հայրապետական թեմինն է, ու վարորդն էլ կիսում է
Իրականության և երազանքի «Փակուղին»
Ակնոցի տակից նայող մարդու հայացքը ոչինչ, գրեթե ոչինչ չի ասում, կամ գուցե ասում է ամեն ինչ միաժամանակ: Ո՞ւր է նայում մարդը. անցյալի՞ն, որը մնացել է իր տարիների հեռվում, երազ է ու ոչ մի կապ չունի իր իրականության հետ, թե՝ իրականությանը, որը ոչ մի կերպ չի աղերսվում իր երազանքների հետ: Կյանքը մնացել է իրականության ու երազանքի
Ադրբեջանն ի զորու չէ թաքցնել խուճապը
«Ադրբեջանն իր հայտարարություններով ու գործողություններով անընդհատ «հիշեցնում» է, որ ոչինչ դեռ ավարտված չէ»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց քաղաքագետ Տիգրան Աբրահամյանը՝ անդրադառնալով շփման գծում պահպանվող լարվածությանը: «Հայկական զինուժն ու համապատասխան ծառայությունները ինչպես քառօրյա պատերազմի, այնպես էլ այս օրերին մեծ ծավալի աշխատանք են տանում հակառակորդի ակտիվությունը ճնշելու ուղղությամբ: Նույնիսկ Ադրբեջանի պես փակ համակարգ ունեցող երկիրն ի զորու
92 տոկոս գործազրկություն. հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքի չեն ընդունում
Այս տարվա մայիսի մեկը՝ Աշխատավորների միջազգային օրը, առաջին անգամ տոնում է նաև Արմինեն. բազում անհաջող փորձերից հետո այս տարի նրան վերջապես հաջողվեց մեկով կրճատել հաշմանդամություն ունեցող գործազուրկների թիվը: Քսաներկուամյա աղջիկն ունի լսողության խնդիր: Մանկության տարիներին տարած խոզուկ հիվանդության հետևանքով աստիճանաբար սկսել է թուլանալ նրա լսողությունը, և արդեն մի քանի տարի է, ինչ լսում է լսողական
Չէ՞ որ մենք ասում էինք
Ճակատամարտից առաջ վախկոտները տեսնում էին, թե ինչպես են վախենում ուժեղները: Համաձայնեք, որ հետաքրքիր միտք է, քանի որ վախկոտները գիտեին, որ կռվողը իրենք չեն, առավել եւս, որ ճակատամարտի ելքից հետո պատասխանատվությունը իրենցը չէ: Վախկոտները, սակայն, վստահ գիտեին նաեւ մի բան, որ իրենք հաստատուն արդարացում ունեն ճակատամարտի ցանկացած ելքի դեպքում էլ: Իսկ նրանց արդարացումը ամփոփվում է ընդամենը
Պատերազմի այլընտրանքը
Ըստ քաղաքագետ Տիգրան Աբրահամյանի՝ ԼՂ հարցում քաղաքական երկխոսության բոլոր հնարավորությունները դեռ չեն սպառվել – Չորսօրյա պատերազմից հետո ԼՂ հարցի կարգավորման համար բացարձակապես նոր իրավիճակ է ստեղծվել: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, միջազգային տարբեր ատյաններ, սակայն, կրկնում են այն նույն պնդումները, որոնք արել են այս տարիների ընթացքում: Քաղաքական երկխոսության հնարավորություն Ադրբեջանի հետ կա՞, ինչի մասին Երեւանում հայտարարեց
Հրաչ Ստեփանյան. «Հայ ժողովուրդը հաղթական ժողովուրդ է»
«Արաքս» շաբաթաթերթ, Թեհրան, 30 Ապրիլի 2016թ.: Երեկ, ապրիլի 29-ին, Թեհրանի հայ մարզամշակութային «Րաֆֆի» համալիրում կազմակերպվել էր հատուկ ձեռնարկ, նվիրված Հայոց Ցեղասպանության 101-րդ տարելիցին: Ձեռնարկը, որ բաղկացած էր երկու՝ խոսքի եւ գեղարվեստական բաժիններից, սկսվեց Տերունական աղոթքով, ապա միության ժայռամագլցման մարզիկներից՝ Էմիլ Շահնազարյանը, ճարպիկ եւ հզոր շարժումներով, իրեն հասցրեց արհեստական ժայռի ամենաբարձր կետին, որտեղից էլ Հայաստանի Հանրապետության
Մաեստրոն տպավորված է Կոմիտասի «Պատարագ»-ով
Մաեստրոն Ավետարանից մեջբերում արեց «Մենք կոչված ենք ծառայելու, այլ ոչ թե իշխելու»
Սա մեր հայրենիքն է
Ղարաբաղից վերադարձին Գորիս-Վայք հատվածում շինարարական աշխատանքներ էին ընթանում՝ լավ է ուշացումով, քան… Հայաստանի նախագահի հրամանով բարձրաստիճան զինվորականներ ազատվեցին աշխատանքից՝ լավ կլիներ նաեւ, որ պաշտոններից ազատվածները, պաշտոնները դեռ վայելողները տուրք վճարեին հայրենիքի սահմաններում ստեղծված իրավիճակի համար՝ ամեն մեկը ի պաշտոնե իր պատասխանատվության եւ ունեցվածքի չափով: Օրերս Երեւանում ցուցարարներին ցրելու պահին Ստեփանակերտից ընկերուհիս զանգեց, հարցրեց. «Ճի՞շտ է,
Հովհաննես Գաբուզյանը Թբիլիսիում մոտ է հաղթանակին
Այսօր Թբիլիսիում ավարտվում է վրացի լեգենդար շախմատիստ Նոնա Գափրինդաշվիլու գավաթի համար միջազգային մրցաշարը: Եզրափակիչ տուրից առաջ հայաստանցի գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանը իսրայելացի Էմիլ Սուտովսկու հետ վաստակել է 6,5 միավոր եւ գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Հայաստանի մյուս ներկայացուցիչներից միջազգային վարպետներ Մանուել Պետրոսյանը, Վահե Բաղդասարյանը, Արման Միքայելյանը եւ ՖԻԴԵ-ի վարպետ Արամ Հակոբյանը ունեն 5,0-ական միավոր եւ նույնպես ընթանում
Պարույր Հայրիկյանը բացում է փակ դռները
Դավիթ Գասպարյանն ասում է, երբ օրվա վերջում այդ արխիվները փակում ու դուրս էր գալիս այնտեղից, ասես գերեզմանից, ինչպես նաեւ այս դեպքում Ինքնորոշում միավորման նախագահ, Գերագույն խորհրդի պատգամավոր, քաղբանտարկյալ Պարույր Հայրիկյանը Խորհրդային միությունում անլեգալ գործող «Ազգային միացյալ կուսակցության» 50-ամյակի նախօրեին հանրության սեղանին դրեց իր «Իմ բանտային յուշերից» փաստավավերագրական գիրքը: Այն ընդգրկում է 1965-1973 ժամանակահատվածը: Ճանաչված գրականագետ,
Ապահովենք հավասար ընտրական իրավունք
Սահմանադրական փոփոխությունների ընդունումից հետո եկել է այն կյանքի կոչելու եւ ավարտին հասցնելու ժամանակը: Ընտրությունների կազմակերպման, անցկացման համար մեզ հարկավոր է ունենալ նոր Ընտրական օրենսգիրք, որի համաձայն՝ ընտրական հանձնաժողովներն ապահովում են ընտրողների ընտրական իրավունքի իրականացումն ու պաշտպանությունը: Հատկապես այսօր, երբ միջազգային անկայունությունից մեզ բոլորիս սպասվում են տարբեր մարտահրավերներ: Մենք պարտավոր ենք ընդհանուր, հավասար, ազատ եւ ուղղակի

















































