Օրվա լրահոսը

«Մարդիկ մտածում են` հերթական անգամ ի՞նչ զիջեն»

«25 տարի Հայաստանում քաղաքական փիլիսոփայությունը ինչի՞, ի՞նչ թեզերի վրա էր հիմնված. աշխարհը մեր դեմ է, մենք մենակ ենք, պաշտպանող չունենք, մենք ճար չունենք, թույլ ենք, պետք է ցանկացած գնով մեր հարեւանների հետ լեզու գտնենք, ցանկացա՛ծ գնով, որովհետեւ իրենք չեն ուզում մեզ հետ լեզու գտնել: Դա՞ չէր հիմքում: Դրա հիման վրա էլ ստեղծվել է մի քաղաքական

Պարզաբանում. ՊԵԿ-ը կիսում է առաջնագծին տրամադրվող աջակցության գործում մեր բոլոր հայրենակիցների սրտացավությունը

Վերջին օրերին պարբերական բնույթ են ստացել սոցիալական ցանցերում տարատեսակ մեկնաբանություններն ու քննարկումներն այն մասին, որ իբրև թե Արցախին օգնելու նպատակով ապրանքների ներկրման ժամանակ մաքսային ծառայողները խոչընդոտներ են ստեղծում դրանց տեղափոխման հետ կապված հարցերում: Տեղեկատվությունը նաև տեղադրվում է տարբեր լրատվական կայքերում` ձևավորելով թյուր կարծիք զգայուն խնդրի շուրջ կոմիտեի աշխատանքի մասին: Այսպես, ապրիլի 30-ին «Operativ.am»-ում հրապարակված այդպիսի

ՀՅԴ Գերագույն ժողովը բացառիկ սևեռումով քննեց ԼՂՀ շուրջ ծավալվող վերջին իրադարձություններն ու ընթացող պատերազմը

ՀՅԴ ՀԱՅԱՍՏԱՆԻ 20-ՐԴ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԺՈՂՈՎԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ  Ս.թ. ապրիլի 29-ից մայիսի 1-ը Աղվերանում գումարվեց ՀՅԴ Հայաստանի կազմակերպության 20-րդ Գերագույն ժողովը: Քննարկելով ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի երկամյա գործունեությունը, անդրադառնալով անցնող ժամանակահատվածում երկրում ընթացած հասարակական-քաղաքական գործընթացներին և զարգացումներին, կատարելով իրավիճակի համակողմանի վերլուծություն և արժևորում` Գերագույն ժողովը համախոհության և փոխըմբռնման մթնոլորտում հաստատեց կուսակցության առաջիկա երկու տարիների գործունեության ռազմավարական ուղենիշներն ու

Սեպտեմբերի 1-ից կքննարկվի բոլոր 18 տարեկան տղաներին բանակ զորակոչելու նախաձեռնությունը

ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանի կարծիքով` «երիտասարդները թող գնան բանակ, գան ու դրանից հետո գիտությամբ զբաղվեն»: «Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը պարոն Պողոսյանը հիշեցրեց, որ դեռ երկու տարի առաջ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ռուբեն Հակոբյանի հետ նախագիծ է ներկայացրել, որ ուսանողներին չպետք է տրվի տարկետում, այսինքն՝ 18 տարեկանը լրացած արական սեռի ներկայացուցիչները պետք է

Սեդա Սաֆարյանը` կնոջը դանակի 30 հարվածով սպանողի մասին. «Չնչին առիթը պատրվակ է օգտագործվել մարդ սպանելու համար» (Տեսանյութ)

Ամբաստանյալ Արտակ Առաքելյանը հրաժարվեց հանրային պաշտպանի ծառայություններից

Հանձնաժողովը սեփական նախաձեռնությամբ կվերանայի էլեկտրաէներգիայի գործող սակագները

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, հաշվի առնելով 2016թ. օգոստոսի 1-ից մինչև 2017թ. օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածի համար կանխատեսվող էլեկտրաէներգիայի (հզորության) արտադրության, ներկրման և արտահանման հաշվեկշիռը, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի ներկայացրած հայտի արդյունքում՝ ջերմային կայաններին վաճառվող բնական գազի սակագնի հնարավոր փոփոխությունը, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի գործող սակագներում նախորդ տարիներին կուտակված վնասի փոխհատուցման համար միանվագ ներառված գումարի նվազեցման

«Մարդկանց թվում է, թե տարածքներ զիջելով՝ կարող են խնդիրները լուծել»

Մանվել Սարգսյանը մեր խնդիրները տեսնում է մեր քաղաքական փիլիսոփայության մեջ «Ոչ մի բան չի փոխվել, փոխվել է միջազգային իրավիճակը, որը բերել եւ ցույց է տվել մեր մոտեցման սնանկությունը»,- «Առավոտի» հետ զրույցում ասում է Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Մանվել Սարգսյանը, որը 1992-1995 թվականներին եղել է ԼՂՀ մշտական ներկայացուցիչը Հայաստանում եւ 1992-1995 թթ.-ին մասնակցել

Վարդենիսի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 6 անձի մահվան պատճառ դարձած ավտովթարի դեպքի առթիվ

Ողբերգական ավտովթար Գեղարքունիքի մարզում. մահացել է 6 անձ, որոնց թվում՝ 1 մանկահասակ երեխա

Ռուսական զենքերը Հայաստան դեռ չեն հասել

Ինչպես հայտնի է, 2015 թվականի հունիսի 26-ին Երևանում ստորագրվեց «ՀՀ կառավարությանը պետական արտահանման վարկ տրամադրելու մասին» հայ-ռուսական համաձայնագիրը, որով Հայաստանը պետք է Ռուսաստանից 200 միլիոն ԱՄՆ դոլարի զենք ու ռազմական նշանակության գույք գներ՝ դրա դիմաց վճարելով 10 տարվա ընթացքում: Ու թեև Հայաստանի խորհրդարանը այն վավերացրեց «գերձայնային» արագությամբ՝ 2015 թվականի հուլիսի 2-ին, սակայն Ռուսաստանի Դաշնության օրենսդիրները,

Խորեոգրաֆիայի թատրոնի տնօրենը համամիտ չէ քննադատություններին

Օրերս Թատերական գործիչների միության համագումարում ոչ դրական համատեքստում անդրադարձ էր եղել Խորեոգրաֆիայի պետական թատրոնին: Կարծիք էր հնչել, թե այն մի թատրոն է, որտեղ անվանումից բացի՝ ուրիշ ոչինչ խորեոգրաֆիայի հետ կապ չունի: Հիշեցնենք, որ Խորեոգրաֆիայի թատրոնը 1987 թ. հիմնադրել է հայտնի բալետմայստեր Մաքսիմ Մարտիրոսյանը: Հիմնադրման օրվանից առ այսօր թատրոնը 4-5 տնօրեն է փոխել: «Առավոտի» հետ զրույցում

Երևանաբնակ զոհված զինծառայողների ընտանիքներից յուրաքանչյուրին կցուցաբերվի 1,5 միլիոն դրամի ֆինանսական աջակցություն

Հաշմանդամություն ձեռքբերած երևանաբնակ զինծառայողներին՝ 1 միլիոն դրամ, իսկ վիրավորների ընտանիքներին՝ 500 հազարական դրամի ֆինանսական աջակցություն:

Վարդենիսում վթարից տուժած 2-ամյա երեխայի վիճակը գնահատվում է բավարար

Մայիսի 1-ի լույս 2-ի գիշերը՝ ռեանիմոբիլով և մասնագետների ուղեկցությամբ, «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն է տեղափոխվել Ծովակ գյուղի մոտակայքում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով տուժած 2014թ. ուղևորը: Երեխայի մոտ առկա է աջ ազդրի կոտրվածք` տեղաշարժով: Ստացել էր նաև գլխուղեղի ցնցում: Փոքրիկը բժիշկների ջանքերի շնորհիվ դուրս է եկել շոկային վիճակից: Այժմ գտնվում է կենտրոնի մանկական վերակենդանացման և

Ի՞նչ զիջումների մասին է խոսքը, ի՞նչ ենք դնելու բանակցային սեղանին

Առցանց «Առավոտի» «Դեմ առ դեմ» հաղորդման շրջանակներում բանավիճում են ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը եւ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի հանձնաժողովի անդամ Թեւան Պողոսյանը: Հռիփսիմե Ջեբեջյան– Պարոն Պողոսյան, մի կողմից՝ Սերժ Սարգսյանը 3 նախապայման է առաջ քաշում՝ բանակցությունների վերսկսման համար, մյուս կողմից՝ հնչում են արտահայտություններ, թե «մի թիզ հող էս կողմ, մի թիզ

Արման Նավասարդյան. «Ալիևը վախեցել է, որ Ղարաբաղը կմտնի բանակցային գործընթաց»

Արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը այս պահին բացառում է Ադրբեջանին որևէ տարածք հանձնելը: «Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը պարոն Նավասարդյանը շեշտեց, թե անգամ, եթե հետագայում տարածք զիջելու հարց լինի, դա պետք է լինի «մինիմալը»: Դեսպանը նկատեց, որ այս պահին հայկական կողմի տրամադրվածությունն այնպիսին է, որ չպետք է որևէ բան զիջել: Արման Նավասարդյանի կարծիքով` ԼՂՀ

«Սերժ Սարգսյանի առաջարկները նոր չեն դրվել սեղանին». Գագիկ Մինասյան

«Ինչպես հայր Ալիևի ավանտյուրայի դեպքում, այնպես էլ այս դեպքում, ամեն ինչ ավարտվելու է Ադրբեջանի անփառունակ պարտությամբ». Գագիկ Մինասյան

Լրագրողը դատի է տվել հեռուստաընկերությանը

Հեռուստալրագրող Նունե Սիմոնյանը դիմել էր Շենգավիթ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ ընդդեմ «Ար» հեռուստաընկերության: Երեկ նախնական դատական անդրանիկ նիստն էր, նախագահողն էր Արա Կուբանյանը: Նիստերի դահլիճում լրատվամիջոցների ներկայացուցիչներն էին, եւ Նունեի տարեց ծնողներն ու հարազատները: Դատարանը ստուգեց կողմերի ներկայությունը. լրագրողի ներկայացուցիչն էր փաստաբան պարոն Պալյանը, իսկ հեռուստաընկերությանը՝ պարոն Խաչատրյանը: Նունե Սիմոնյանը խնդրել էր աշխատանքային պայմանագիրը

Վթարային ջրանջատում Արաբկիրում

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մայիսի 3-ին ժամը 10.00-24.00 կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի՝ Արաբկիրի 51-րդ փողոցի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: «Երևան Ջուր» ՓԲԸ

Թուրքիայից ապրանքների ներկրման արգելքով միայն մեզ ենք վնասելու (Տեսանյութ)

Թուրքիային այլընտրանքային շուկաներ են Իրանը, Վրաստանն ու Չինաստանը

Կյանքից հեռացել է նկարիչ Հենրի Գարուկյանը

ՀՀ մշակույթի նախարարությունը խոր վշտով տեղեկացնում է, որ ս. թ. մայիսի 1-ին, 65 տարեկանում կյանքից հեռացել է նկարիչ, ՀՀ նկարիչների միության անդամ Հենրի Գարուկյանը:   ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժին

«Ի՞նչ ենք ուզում, անպայման արյուն, մեկին ծեծեն, մեկին բռնե՞ն». Աշոտյանը՝ կուլակաթափի մասին

Մի բան ասեմ՝ չնեղանաք, մենք լավն ենք բոլորս իրար հետ, բայց ոչ ոք իրարից լավը չի՝ որակական իմաստով: Իրար հետ ենք լավը: Եթե ապաշխարհելու աստիճանի անկեղծություն ենք ուզում, ապա առնվազն պետք է տեր հայր լինենք:

«Նրանց հետ խոսելու միակ լեզուն ռազմական ուժի լեզուն է»

Եվրոպացի երաժիշտը՝ թուրքերի եւ ադրբեջանցիների մասին «Առավոտը» հյուրընկալել էր շվեյցարաբնակ կոմպոզիտոր, դաշնակահար, երգեհոնահար Ալեքսանդր Բրինքենին (լուսանկարում): Մեր զրուցակիցը հայտնեց, որ առաջին անգամ Հայաստան է այցելել 1975թ., երբ դեռեւս ուսանում էր Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիայում: Հետո հաճախակի են դարձել արվեստագետի՝ մեր երկիր այցելությունները: 1988թ., մինչ երկրաշարժը, նա մասնակցել է ազգային-ազատագրական հողի վրա Երեւանում անցկացված միտինգներին: Այդ ժամանակ

Առաջնային գծի տարբեր ուղղություններում նկատվում են հակառակորդի զինուժի կուտակումներ ու ակտիվ տեղաշարժեր

Չնայած մայիսի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հիմնականում պահպանվել է կրակի դադարեցման պայմանավորվածությունը, բայցևայնպես, առաջնային գծի տարբեր ուղղություններում նկատվում են հակառակորդի զինուժի կուտակումներ ու ակտիվ տեղաշարժեր: ՊԲ առաջապահ զորամասերը հետևում են ադրբեջանական զինուժի կողմից ձեռնարկվող քայլերին և անհրաժեշտության դեպքում պատրաստ են դիմելու համապատասխան միջոցների: Այս պահի դրությամբ հակամարտ զորքերի շփման գծում

Կյանքից հեռացել է ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Ժակ Հակոբյանը

ՀՀ մշակույթի նախարարությունը խոր վշտով տեղեկացնում է, որ ս. թ. մայիսի 1-ին, 72 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, երգիծաբանների համահայկական միության նախագահ, ՀՀ նկարիչների միության պատվավոր անդամ, Հայպետֆիլհարմոնիայի տնօրենի տեղակալ Ժակ Հակոբյանը:   ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժին

Քահանայի ոգեւորող խոսքով քաջալերված՝ հայ մարտիկները հաղթեցին թշնամուն

Թուրքերը մեծաթիվ զորքով մոտեցել էին Գանձասարին։ Ընդամենը 6-7 հարյուր մետր էր մնացել, որ թշնամին հասներ վանքին: Վանքում տեր Հովհաննեսն էր, նրա աները` Բենիկը եւ մի քանի հոգի։ Մեր մի խումբ տղերքը, որ թուրքերի դեմ դիրքավորված կռվում էին, ռացիայով տեղեկացնում են մեր քահանային, որ եթե օգնություն չլինի` չե՛ն կարող դիմանալ։ Տեր Հիսուսին հուսալուց այլ բան չէր

Հայկ Մարտիրոսյան. «Միայն մեկ փաստաթուղթ պետք է ճանաչենք՝ Ադրբեջանի կապիտուլյացիայի փաստաթուղթը» (Տեսանյութ)

Aravot.am-ի հարցին`ա՞յդ էր պատճառը, որ ինքը հրաժարվեց վարչապետի ավագ օգնականի պաշտոնից, քանի որ խոսակցություններ շրջանառվեցին, թե իր եւ վարչապետի միջեւ անհամաձայնություններ են եղել Մոսկվայում կայանալիք ԵԱՏՄ վարչապետների նիստին մասնակցելու մասով: «Չեմ ուզում մանրամասնել: Կռահեք»,- եղավ պատասխանը:

Տավուշում ստեղծվել են քաղաքացիական պաշտպանության ծառայություններ

Կարեւոր է քաղպաշտպանության վերաբերյալ գիտելիքների ուսուցումը

Աշոտյանը՝ Կազանի փաստաթղթի մասին. «Սկզբունքները երբեք գաղտնի չեն եղել, գաղտնիք են դետալները»

Այսօր ՄԱԱ-ում հրավիրած ասուլիսում ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը հարցին՝ Դուք տեղյա՞կ էիք, որ Կազանի փաստաթղթից բխող հետեւանքներին իշխանությունները պատրաստ են եղել 2011-ին՝ պատասխանեց. «Բանակցային գործընթացում սկզբունքները երբեք գաղտնի չեն եղել, գաղտնիք կարող են լինել դետալները: Մադրիդյան սկզբունքների 3 կարեւորագույն սկզբունքների հիման վրա ձեւավորվում էր օրակարգ, որի շուրջ կողմերը կարող էին գալ համաձայնության: Այդ 3 սկզբունքները

Դեսպան Յուրի Վարդանյանը կմեկնի Ջավախք. armenian-community.ge

Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանությունն ամբողջությամբ տեղյակ է ապրիլի 23-ի լույս 24-ին Ախալցիխեում ազգությամբ հայ և վրացի երիտասարդների միջև տեղի ունեցած վիճաբանությունից, ինչպես նաև դրան հաջորդող տեղական ոստիկանության գործողություններից: Դեսպանությունն արդեն իսկ կապվել է համապատասխան մարմինների հետ՝ տեղի ունեցածի ամբողջական պատկերը հասկանալու համար: Դեսպանությունը կապ է հաստատել նաև տեղի իշխանությունների հետ, և ձեռնարկվել են համապատասխան քայլեր

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031