Օրվա լրահոսը
Խրամատներում Կորյուններ են զոհվել, այնտեղ մի լուսանկարվեք
Ապրիլյան քառօրյա պատերազմը որդեկորույս մեր մայրերի վիշտը նորոգեց. նրանց շարքերը խտացան: Արցախյան պատերազմի 1994 թվականի հրադադարը միայն սևով սպիտակի վրա է ամրագրված. թվացյալ խաղաղության պայմաններում քանի՜ տասնյակ զինվոր է Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ գոտում զոհվել: Քառօրյա այս պատերազմը Հայոց համազգային համախմբման խելահեղ մի ալիք բարձրացրեց Հայաստանում և ողջ Սփյուռքում: Արցախին օգնության հասնելու ինքնաբուխ պատրաստակամությունն ու կամավորների երթը,
Վարդան Հարությունյան. «Երկու երկրներում էլ այսօր միեւնույն բարձունքի վրա է ուռա-հայրենասիրությունը». «Հրապարակ»
Եթե ուշադիր հետեւեք հայկական ու ադրբեջանական քարոզչությանը, ապա տարբերություններ չեք նկատի։
Բողոքի ցոյցեր Ուրուկուէյի մէջ. yerakouyn.com
Ապրիլ 13-ին բողոքի ցոյց կազմակերպուած է Ուրուկուէյի Ազատութեան հրապարակի մէջ՝ նախաձեռնութեամբ ՀՅԴ եւ ՍԴՀԿ աւանդական կուսակցութիւններուն։ Բազմաթիւ հայերու կողքին ցոյցին մասնակցած է նաեւ Ուրուկուէյի զբօսաշրջութեան հայ նախարար Լիլիան Քէշիշեան։ Ցոյցին մասնակցած են նաեւ ՀԲԸՄ-ի եւ ՀՄԸՄ-ի համահայկական կառոյցներու անդամները։ Այս մասին ԵՌԱԳՈՅՆ-ին կը յայտնեն Ուրուկուէյի մեր աղբիւրները։ Նյութի մանրամասները կարդացեք yerakouyn.com-ի կայքում
Խաչատուր Քոքոբելյանը ԱԺ է ներկայացրել ԵԱՏՄ-ին ՀՀ անդամակցությունը դադարեցնելու վերաբերյալ նախագիծ
Ազատ դեմոկրատներ կուսակցության նախագահ, ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը՝ օգտվելով օրենքով նախատեսված ընթացակարգերից, երեկ Ազգային ժողով է ներկայացրել «Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության դադարեցման գործընթաց սկսելու մասին» ՀՀ ԱԺ հայտարարության նախագիծը: Կից տեսեք՝ հայտարարության նախագիծը: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԻԾԸ «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ ՍԿՍԵԼՈՒ ՄԱՍԻՆ» Հաշվի առնելով այն
Մոբիլիզացիա
Կարծում եմ՝ ոչ մեկի մոտ պատրանքներ չկան, թե սա Ադրբեջանի վերջին հարձակումն էր Արցախի վրա` օրերի, շաբաթների կամ առավելագույնը ամիսների ընթացքում կլինի նոր` շատ ավելի հուժկու գրոհ: Գրեթե կասկած չկա, որ լարվածություն կառաջանա նաեւ Հայաստանի սահմաններին: Հույս ունեմ, որ ոչ ոք չի սպասում, թե Ռուսաստանը, եվրոպական երկրները, Միացյալ Նահանգները մատը մատին կխփեն այդ հերթական հարձակումը
Կայացավ «Էյֆմանի թատրոնը. խոսքի այլ տարածություն» գրքի շնորհանդեսը. անվանի բալետմայստեր Բ. Էյֆմանը պարգևատրվեց ՀՀ Պատվո շքանշանով
Ս. թ. ապրիլի 11-14-ը Հայաստանում են անվանի ռուս բալետմայստեր, ՌԴ ժողովրդական արտիստ, ՌԴ պետական մրցանակի դափնեկիր, «Ոսկե դիմակ» և «Ոսկե սոֆիտ» մրցանակների դափնեկիր Բորիս Էյֆմանը և նրա ղեկավարած Սանկտ-Պետերբուրգի բալետի պետական ակադեմիական թատրոնը: Բորիս Էյֆմանն ավելի քան 40 ներկայացումների հեղինակ է, որոնցից են` «Չայկովսկի», «Աննա Կարենինա», «Ճայը», «Օնեգին», «Ռոդեն», «Ռեքվիեմ» և այլն: Թատերախումբը Հայաստանում հյուրախաղերով
Խոշոր փլուզում` Տավուշի մարզում
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 14-ի լուսաբացին Տավուշի մարզի Բերդ-Արծվաբերդ-Չինարի հանրապետական նշանակության ավտոճանապարհի 28-րդ կմ-ում` Այգեձոր գյուղի վերջնամասում, տեղի է ունեցել հողային պաստառի վերին շեպի փլուզում: Մոտ 1100 խմ ծավալի ժայռաբեկորները և բնահողը երկկողմանի փակել են ճանապարհը: Այս պահին Տավուշի ճանապարհաշինական ընկերության աշխատակիցները ձեռնարկում են համապատասխան միջոցառումներ` բնահողը և ժայռաբեկորները ճանապարհից
ԵՊՀ 200 ուսանող կանցնի հրազենային վնասվածքների բժշկական պատրաստվածության դասընթաց
Ապրիլի 11-18-ը Երևանի պետական համալսարանի շուրջ 200 ուսանող կանցնի տարատեսակ աղետների՝ ներառյալ հրազենային և ականի պայթյունի դեպքում վնասվածքների բժշկական պատրաստվածության դասընթաց: Այն կազմակերպվում է ՀՀ ԱԻ նախարարության և ԵՊՀ-ի միջև գործող եռամյա համագործակցության շրջանակներում՝ համաձայն որի, ամռան ամիսներին ԱԻՆ Աղետների բժշկության կենտրոնը դասընթացներ է կազմակերպում պետհամալսարանի 40-60 ուսանողի համար: Կազմակերպված համաբանակումի շրջանակներում ուսանողները 15-30 օրով
ԼՂՀ ՊՆ. Գիշերվա ընթացքում արձանագրվել է դիվերսիոն հետախուզական ներթափանցման փորձ
Որոշ հատվածներում եղել են կրակի դադարեցման շուրջ ձեռքբերված բանավոր պայմանավորվածության խախտումներ:
ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հարցազրույցը Հ1-ին (Տեսանյութ)
Հայաստանը ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակին է փոխանցել Ղարաբաղում ադրբեջանական ռազմական հանցագործությունների մասին նյութերը:
ԱՄՆ. Իշխանությունների կողմից պետական միջոցների օգտագործումը Հայաստանի հիմնական խնդիրներից մեկն է. «Ամերիկայի ձայն»
«Ամերիկայի ձայն». Մարդու իրավունքների պաշտպանությունը պետության բարգավաճման գրավականն է, հայտարարել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերրին, ներկայացնելով 2015-ին աշխարհում մարդու իրավունքների պաշտպանության ամենամյա զեկույցը վերաբերյալ: «Մարդու իրավունքների նկատմամբ հարգանքը սոսկ բարոյական պարտավորություն չէ, այլ` հնարավորություն բացահայտելու երկրի հասարակության լիարժեք ներուժը եւ կառուցելու ամուր եւ բարգավաճ պետություն», – նշել է Քերրին: Պետքարտուղարի խոսքով, միայն ազատ պայմաններում
Այսպիսի հիմնադրամ ունենալու մասին խօսած ենք, երազած ենք, իսկ հիմա՝ եկէք գործադրե՛նք. «Ասպարեզ»
Կարծես մեզ պատած է ամօթխածութիւն մը, որ կը խանգարէ հանուր ազգին յայտարարել, թէ կը դիմագրաւենք ճգնաժամային կացութիւն, ինչի համար պէտք է արտակարգ միջոցներու դիմենք, իսկ եթէ չունինք այդ միջոցները, փորձե՛նք, կը ներէք՝ ո՛չ, աշխատի՛նք ստեղծել: Անմիջական կարիքներու համար անմիջական հանգանակային արշաւներ կը կատարենք: Այդպէս է մեր սովորութիւնը, այդպէս եղած է միշտ, եւ եթէ մեր մտածելակերպը
ԱՄՆ-ը ղարաբաղյան հակամարտության կողմերին երբեք զենք չի վաճառել. VOA
Ամերիկայի հայ համայնքը կոչ է անում բոլոր կառավարություններին արգելել զենքի վաճառքը Ադրբեջանին:
Եվրոպայի առաջնությունը Նորվեգիայում վերածվեց Հայաստանի առաջնության
Նորվեգիայի Ֆյորդե քաղաքում շարունակվող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում 77 կգ քաշային տղամարդկանց պայքարն այս երեկո վերածվեց Հայաստանի առաջնության: Մեր երկիրը ներկայացնում էին Տիգրան Մարտիրոսյանն ու Անդրանիկ Կարապետյանը: Ընդորում, նրանք երկու վարժություններում էլ պայքարն սկսեցին այն ժամանակ, երբ բոլոր մրցակիցները ավարտել էին մրցելույթները: Անդրանիկ Կարապետյանը թե պոկումում՝ 170 կգ, թե հրումում՝ 197 կգ եւ թե երկամարտում՝ 367
«Այնքան տխուր էի, որ ասաց՝ լավ, ներս արի, խոսենք». Էյֆմանը՝ Խաչատրյանի հետ հանդիպման մասին
Կոմիտասի թանգարան-ինստիտուտում տեղի ունեցավ Տատյանա Բոբորիկինայի «Էյֆմանի թատրոնը. խոսքի այլ տարածություն» գրքի շնորհանդեսը
Ապրիլի 2-ից 13-ը` 92 զոհ. ՀՀ Պաշտպանության նախարարություն
Տեղեկանք՝ ապրիլի 2-ից 5-ն ընկած ժամանակահատվածում կորուստների մասին
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ու Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսն այցելեցին զինվորական հոսպիտալ
Ապրիլի 13-ին Ստեփանակերտում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը, ուղեկցությամբ ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի, այցելեցին Ստեփանակերտի Կենտրոնական զինվորական հոսպիտալ։ Հոսպիտալի պետ Զորի Սաղյանը Ամենայն Հայոց Կաթողիկոսին և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսին ներկայացրեց Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների հետևանքով վիրավորված ՊԲ զինծառայողների առողջական վիճակը
«Պու-տին տեռո-րիստ». Ռուսաստանի դեսպանատան առաջ վանկարկեցին հարյուրավոր քաղաքացիներ ու ձվեր նետեցին. (Ֆոտոշարք)
Հովիկ Աբրահամյանին ասացին` մի վերադարձիր, Ռուսաստանին էլ` դուրս հրավիրեցին Հայաստանից
Հակառակորդի կողմից շարունակվել է խախտվել կրակի դադարեցման վերաբերյալ պայմանավորվածությունը
Ապրիլի 13-ի օրվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի առանձին հատվածներում հակառակորդի կողմից շարունակվել է խախտվել կողմերի միջև ձեռքբերված կրակի դադարեցման վերաբերյալ բանավոր պայմանավորվածությունը: Մասնավորապես, ժամը 17:15-18:00-ի սահմաններում առաջնային գծի հյուսիսարևելյան (Մարտակերտ) ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է 82 միլիմետրանոց ականանետ (4 արկ), իսկ 17:50-ի սահմանում՝ 60 միլիմետրանոց ականանետ (8 արկ)՝ Թալիշի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի
Ինչո՞ւ են Արկադի Տեր-Թադեւոսյանին «Կոմանդոս» անունով կնքել
Արցախյան ազատամարտի վետերանների միության պատվավոր նախագահ Համլետ Հովսեփյանն «Առավոտ»-ի հետ զրույցում ասաց, որ Արցախյան պատերազմի ժամանակ եւս Ադրբեջանի կողմից կռվել են թուրք գրոհայիններ, որոնք առանձնակի դաժանությամբ են վարվել հայ մարտիկների հետ, խոշտանգել նրանց մարմիններն այնպես, ինչպես ապրիլյան չհայտարարված պատերազմի ընթացքում ադրբեջանական բանակի վարձկան-գրոհայիններն այլանդակեցին ԼՂՀ ՊԲ մի շարք զինծառայողների մարմինները: Ներկայացնելով ուշագրավ դրվագներ իր անցած
«Իսկանդերի թեման գոյություն չունի, նույն կերպ կարելի է ասել, թե միջուկային զենք են տանում սահման». փորձագետ
Պաշտպանության նախարարությունը ոչ հերքում, ոչ էլ հաստատում է ԼՂՀ ՊԲ-ն ուժեղացնելու նպատակով Արցախ տեղափոխված հրթիռահրետանային բրիգադի եւ այլ տեսակի սպառազինության մասին լուրերը: Մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանը չի շտապում արձանագրել, որ սահման տեղափոխված սպառազինության մասին լուրերը կարող են ռազմական գաղտնիք լինել: Ըստ նրա, նմանատիպ լուրերը սեփական աղբյուրների վրա հիմնված նյութեր են, ու անլուրջ են. «Գրում են, թե
Մաքսանենգության գործով 6 կալանավորներ անժամկետ հացադուլ հայտարարեցին Շիրակի դատարանում
Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր Վրաստանից դեռեւս 2013 թվականին բեռնատարներով Հայաստան խոշոր չափի ապրանքներ՝ խոզի միս, սառեցրած հավ, սառեցրած ձուկ, մեքենայի յուղ, կահույք, անվադողեր տեղափոխելու փաստով մաքսանենգությանը օժանդակելու մեջ մեղադրվող վեց ամբաստանյալներ հացադուլ են հայտարարել: Նրանք են Ժորա Ասլանյանը, Վարուժան Վարդանյանը, Ալբերտ Ներսիսյանը, Ջհանգիր Ապրեսյանը, Բադրի Գումբերիձեն ու Միխեիլ Դանելիան: Այսինքն` նրանք, որոնք գտնվում
«Զինվորները մինչեւ վերջին պարկուճը պայքարել են, խնդիրներն առաջացել են, երբ սպառազինությունն է վերջացել»
«Հենց սպառազինության առաջին խմբաքանակը Ադրբեջան գնաց, Հայաստանն արդեն քայլեր պետք է ձեռնարկեր». Արմեն Մարտիրոսյան
Ոստիկանները հայտնաբերեցին անձի առևանգման և սպանության մեղադրանքներով ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողին
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում՝ ապրիլի 13-ին հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1988 թ. ծնված Ռուստամ Ստեփանյանը, որը ՌԴ իրավապահների կողմից գտնվում էր միջազգային հետախուզման մեջ անձի առևանգման և սպանության մեղադրանքներով: Խափանման միջոցը՝ կալանք: Հետախուզվողին հայտնաբերելու մասին տեղեկացվել է հետախուզումը նախաձեռնողին: ՀՀ Ոստիկանություն
«Պատերազմական գործողությունների ընթացքում տեղական լրատվամիջոցները շատ համախմբված աշխատեցին». Տիգրան Քոչարյան
Ադրբեջանական քարոզչական որևէ թեզ չգործեց
Քրիստինե Պետրոսյանը Նորվեգիայում հաջող վերադարձավ մեծ մրցահարթակ
Նորվեգիայի Ֆյորդե քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի կանանց ազգային հավաքականի անդամ Քրիստինե Պետրոսյանը 63 կգ քաշային կարգում երկամարտի 207 (93+114) կիլոգրամով գրավեց 5-րդ տեղը՝ թիմային կարեւոր միավորներ բերելով մեր ընտրանուն: Քրիստինեի այս արդյունքը գոհացուցիչ է նրանով, որ նա երեք տարվա ընդմիջումից հետո է վերադարձել մեծ մրցահարթակ: Քրիստինեն սկզբում վնասվածքներ ուներ, այնուհետեւ, ապաքինվելուց հետո ամուսնացել
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Արցախի արտգործնախարարին
Հայաստանի և Արցախի արտգործնախարարների հանդիպումը
Ազատամարտիկ. «Մեր անկախությունը դիվանագիտական նահանջների առարկա չէ»
«Մտքներիցդ հանեք որևէ երկրի խաղաղապահի Հայաստանի ու Արցախի սահմաններում տեղակայելու անփառունակ գաղափարը: Ձեր պաշտոնյաներին հրահանգեք քիչ գողանալ. մենք կունենանք թե՛ ծաղկուն երկիր, թե՛ մեր խաղաղությունն ապահովող հայ զինվոր, թե ամուր բանակ: Մեր անկախությունը դիվանագիտական նահանջների առարկա չէ»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց ազատամարտիկ, լրագրող Սուրեն Սարգսյանը: Նա օրերս է վերադարձել Արցախից: Ի՞նչ է տեսել Սուրեն Սարգսյանն
Ցավում ենք և հպարտանում. Նորայր Հաջիյան
Նորայր Միքայելի Հաջիյան ՀՀ «Երկրապահ» կամավորականների միության անդամ Արցախի պաշտպանությանն առաջիններից մեկը կամավորագրվել է 2016թ. ապրիլի 2-ին, մարտական գործողություններին մասնակցել Թալիշի ուղղությունում, որտեղ և ապրիլի 4-ի լույս 5-ի գիշերը, թեժ մարտերի ընթացքում զոհվել է հերոսի մահով։ Նորայր Հաջիյանը ծնվել է 1976թ. հուլիսի 17-ին, Բաքվում, լրագրողի ընտանիքում։ 1988թ. հայտնի իրադարձությունների պատճառով տեղափոխվել է Երևան։ 1992թ. դեկտեմբերից


















































