Օրվա լրահոսը
ՊՆ «Արծիվ Մահապարտների» կոչ-հայտարարությունը. հայհոյելը նույնիսկ թշնամուն՝ աննյութ, անկրակ, առանց հարվածի ու համազարկի, պարապ խոսքեր են, մեջը նյութ չկա
Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը, ադրբեջանական հրոսակախմբերի կողմից ձեռնարկած սանձարձակ և վայրիվերո գործողություններին անհաղորդ չմնալով, մենք՝ Արծիվ Մահապարտներս, սպա, թե զինվոր Արցախում ենք, ամենաթեժ կետերում: 25 տարի անց մենք փաստում ենք, որ ոչինչ չի փոխվել թշնամու հոգեբանության ու գործելակերպի մեջ: Մարդկային ամենաբարձր քաղաքակրթության ճանապարհ բռնած՝ նրա փարոսն ու փրկիչ հանդիսացող հայ ազգը նորից բախվում է
Գյումրին եկել էր հրաժեշտ տալու թշնամուն ահուսարսափի մեջ պահած փոխգնդապետ հերոսին (Ֆոտոշարք)
Քիչ առաջ Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնից հուղարկավորվեցին Ջեբրայիլում նահատակված 33-ամյա փոխգնդապետ Ալեքսան Առաքելյանին, որին թշնամին կնքել էր «Մառոզ Ալիկ» անունով: Նա Ջեբրայիլում հրամանատարի մարտական գծով առաջին տեղակալն էր: Հերոսին հրաժեշտ տալու էր եկել ողջ Գյումրին. ուսուցիչներ, դերասաններ, բարձրաստիճան պաշտոնյաներ, մեծ թվով զինվորականներ, ոստիկաններ, դատախազներ… Թատրոնի շենքի ներսում ու բակում ասեղ գցելու տեղ չկար.
Փոստանջյանը` Տեր-Պետրոսյանի հարցազրույցի մասին. «Էժան բամբասանք է»
Ըստ Զարուհի Փոստանջյանի` պետք է հանդիպեին ոչ թե Սերժ Սարգսյանն ու Լեւոն Տեր-Պետրոսյանը, այլ բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչները
ՀՀ պաշտպանության նախարարը ԱՄՆ դեսպանին է ներկայացրել ադրբեջանական կողմի ագրեսիայի առանձնահատկությունները
Ապրիլի 13-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է ՀՀ–ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին: Հանդիպման ընթացքում քննարկվել են վերջին օրերին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ հարձակողական գործողություններին և շփման գծում ներկայումս տիրող իրավիճակին առնչվող հարցեր: ՀՀ պաշտպանության նախարարը ԱՄՆ դեսպանին է ներկայացրել ադրբեջանական կողմի բացահայտ ագրեսիայի հիմնական առանձնահատկությունները, այդ թվում՝
Հայ փորձագետներն Արցախում են
ԼՂՀ ոստիկանության փորձաքրեագիտական բաժնի եւ ԼՂՀ արդարադատության նախարարության «ԼՂՀ դատական փորձաքննությունների լաբորատորիայի» աշխատակիցները վերջերս դիմավորեցին ՀՀ «Փորձաքննությունների ազգային բյուրոյի» աշխատակիցներին: Դեռեւս մարտի 2-ին ԼՂՀ արդարադատության նախարար Արարատ Դանիելյանի եւ ՀՀ «Փորձաքննությունների ազգային բյուրոյի» տնօրեն Արտաշես Ջավադյանի միջեւ ստորագրվել էր համագործակցության պայմանագիր, որը միտված էր Արցախի փորձաքննությունների ինստիտուտի կայացմանը եւ զարգացմանը։ Ինչպես «Առավոտի» հետ զրույցում տեղեկացրեց
ԼՂՀ պաշտպանության նախարարությունը հորդորում է լրագրողներին զերծ մնալ զինվորական կամ դրան նմանվող համազգեստ կրելուց
Ելնելով ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտի մասնագիտական գործուղման մեկնող զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների անվտանգության ապահովման անհրաժեշտությունից և հաշվի առնելով, որ «Միջազգային զինված ընդհարումների զոհերի պաշտպանության մասին» 1949թ. օգոստոսի 12-ի Ժնևի կոնվենցիայի Առաջին Լրացուցիչ Արձանագրության 79-րդ հոդվածի համաձայն լրագրողները համարվում են քաղաքացիական անձինք և զինված ընդհարումների ժամանակ օգտվում քաղաքացիական անձանց համար վերոհիշյալ կոնվենցիայով սահմանված պաշտպանությունից՝ ԼՂՀ պաշտպանության
Մայրը քնից վեր էր թռել որդու կանչից՝ «մամա՛, օգնիր». Գրիգոր Հարությունյանին հանձնել են խոշտանգված (Տեսանյութ)
Գրիգորի հուղարկավորությանը բարեկամները պատմեցին, թե ինչ երազ են տեսել նրա մայրն ու տատիկը՝ կանխազգալով որդու մահը, երազում տեսել են, թե ինչպես է իրենց զինվորը ցավից դեմքը ծամածռում:
Օտյանական եւ մերօրյա պատերազմի աղերսները
Օրերս պարոնյանցիներն իրենց հերթական հաղթանակն արձանագրեցին. Կոմեդիայի թատրոնի 75-ամյակին ընդառաջ հանդիսատեսին ներկայացան եւս մեկ՝ Երվանդ Օտյանի (հեղինակությամբ՝ Միքայել Կյուրճյանի) «Ֆրանքո-թրքական պատերազմ կամ Չարդըլը Արթին աղա» կատակերգության առաջնախաղով: Այն թատրոնի գեղարվեստական ղեկավար եւ բեմադրության ռեժիսոր Երվանդ Ղազանչյանը վերնագրել էր «Զվարճալի պատերազմ կամ վտանգավոր օտարամոլություն»: Ներկայացումը երգիծական կերպարների, ցայտուն բնավորությունների մի ամբողջ պատկերասրահ էր: Ռեժիսորը հավատարիմ մնալով
Փոստանջյան. «Պահանջեք, որ ՌԴ-ն Գյումրիի ռազմաբազայի համար վճարի» (Տեսանյութ)
Ըստ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի` հայ-ռուսական հարաբերությունները ճգնաժամի փուլում են
«Երբ կա դիերի անարգանք, խոշտանգում՝ Մինսկի խմբին չի թույլատրվում առաջարկություններ անել, արգելված է». Լարիսա Ալավերդյան
Դիակների նկատմամբ անարգանքի մասին ենք խոսում, բայց չի բացառվում, որ խոշտանգումների փաստ արձանագրվի, պարզվի, որ մարդը դեռ ողջ է եղել եւ նրա նկատմամբ խոշտանգում է եղել:
Արմեն Մարտիրոսյան. «Հայաստանին անողնաշար իշխանություններ պետք չեն» (Տեսանյութ)
«Ժառանգություն» կուսակցությունը տարածաշրջանում հայկական պետականության եւ հայ ժողովրդի ազգային շահի վերաբերյալ բանաձեւ է հրապարակել
Անտեղյակությունը՝ իբրև «մտահոգություն»
Զանգվածային լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում վերջին օրերին որոշ հայտնի և նորահայտ բլոգերներ ու պարզապես օգտատերեր հասկանալով կամ չհասկանալով իրենց պարտքն են համարում անդրադառնալ Սիսիան-Գորիս ճանապարհահատվածում առկա վիճակին (որտեղ ճանապարհային ծածկույթը ցրտաշունչ ձմռան ընթացքում սեզոնային վնասվածքներ է կրել)՝ անգործության մեջ մեղադրելով և պիտակավորելով նախարարությանը։ Տվյալ հատվածում, իրավիճակը նախարարության կողմից արձանագրվել է դեռևս վաղ գարնանը։ ՀՀ տրանսպորտի
Ինչո՞ւ Արթուր Աբրահամը պարտվեց մեքսիկացի Հիլբերտո Ռամիրեսին
Լաս Վեգասում ապրիլի 9-ին կայացած գերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոնի գոտու համար մենամարտում մեքսիկացի Հիլբերտո Ռամիրեսից միավորներով կրած ցավալի պարտությունից հետո Aravot.am-ը հարցրեց Արթուր Աբրահամին, թե ինչպե՞ս եղավ. Ամերիկայում անցկացված մենամարտում մրցավարության հետ կապված խնդիրնե՞ր կային, կամ գուցե տարիքային տարբերությո՞ւնը դեր խաղաց: «Սխալ մարտավարությունս էր պարտությանս պատճառը», – պատասխանեց Արթուր Աբրահամը: Աբրահամը նախօրեին
Հախվերդյանը կոչ արեց «ռասկուլաչիտ» անել իշխանություններին (Տեսանյութ)
«Բավական է պեչենի ու կոնֆետ ուղարկեք, «տեպլավիզոր» եւ «նաչնոյե վիդենյե» ուղարկեք դրա տեղը»:
Բուժում ստացող երկու մարտական գոտում տուժածի առողջական վիճակում առկա է դրական տեղաշարժ
Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում մարտական գործողությունների հետևանքով ՀՀ ԱՆ Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնում բուժում ստացող երկու տուժածի առողջական վիճակում առկա է դրական տեղաշարժ: ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի հերթական այցի ժամանակ կենտրոնի անեսթեզիոլոգիայի և վերակենդանացման բաժանմունքի վարիչ Հովհաննես Ասլանյանը հայտնեց, որ վիրավորների առողջական վիճակը կայուն միջին ծանրության է, նրանց սպասում է երկարատև բուժում:
Հայաստանը լուրջ անելիքներ ունի. Թաթուլ Մանասերյան
Հայաստանը տնտեսական տեսանկյունից բավականին լուրջ անելիքներ ունի. առաջին հերթին կայուն, ռիթմիկ գործող տնտեսության առկայությունն է: Այսօր այս կոչով սկսեց ասուլիսը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը: «Ամեն օր կորցնում ենք Հայաստանն ուժեղ տնտեսական պետության վերածելու լրջագույն հնարավորությունները, քաղաքական ու տնտեսական կշիռը տարածաշրջանում մեծացնելու հնարավորությունները: ՌԴ ռազմաարդյունաբերական համալիրում Հայաստանն արդեն պետք է գրաված լիներ իր տեղը: Հայաստանն այսօր այդ
Վանիկ Ավետիսյանը Եվրոպայի առաջնությունում փոքր բրոնզ նվաճեց
Նորվեգիայի Ֆյորդե քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում երեկ անչափ դրամատիկ պայքար ծավալվեց տղամարդկանց 69 կգ քաշային կարգում: Հայաստանը ներկայացնում էին Վանիկ Ավետիսյանն ու Ռոստամ Կարապետյանը: Ընդորում, Ռոստամը վերջին պահին էր փոխարինել ազդրի վնասվածք ստացած 56 կգ քաշային Սմբատ Մարգարյանին: Այնպես որ, նա այնքան էլ պատրաստված չէր պայքարին: Ի վերջո, երկամարտում ցույց տալով 293 (133+160) կգ՝
ՀԷՑ-ը տուգանվեց. Ընկերությունը խոստանում է փոխհատուցել քաղաքացիներին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի սահմանած տուգանքի չափն, ըստ պատգամավորի, չնչին գումար է
Ուրիշի փոխարեն քվեարկելու մեջ մեղադրվող Վեներա Թորոսյանը ընդունեց մեղադրանքը
Գործով կիրառվեց դատական քննության արագացված կարգ
Տիկին Կանելլին անթույլատրելի է համարել այն, որ ԵԽԽՎ պատգամավորի այցը Ղարաբաղ կարող է ջղաձգումներ առաջացնել որեւէ երկրի մոտ
Ապրիլի 13-ին ՀՀ Աժ փոխնախագահ, ՀՀ ԱԺ Հայաստան-Հունաստան բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովի ուղեկցությամբ «Եռաբլուր» պանթեոն է այցելել Հունաստանի Հանրապետության խորհրդարանի պատգամավոր Գարիֆալիա Կանելլին: Պատգամավորները հարգանքի տուրք են մատուցել վերջին օրերին հայրենիքի պաշտպանության համար նահատակված քաջ հայորդիների հիշատակին ու ծաղիկներ խոնարհել զինվորների շիրիմներին: Տեղեկացնենք, որ հույն պատգամավորն օրեր առաջ եղել է Արցախում եւ, ինչպես ինքն
Դատարանն արգելեց ընտրակեղծարարության գործով դռնբաց դատական նիստի լուսաբանումը
Սպառնալիքներ՝ Aravot.am-ին. Եթե ամբաստանյալի անունը հրապարակվի խնդիրներ կունենաք
Անօգնական օրիորդից՝ կայացած, ինքնավստահ կին
«Մեր տուն»-ն արդեն տասը տարեկան է «Մեր տուն»-ը Հայաստանում գործող միակ կառույցն է, որը 18-ից 23 տարեկան աղջիկներին ապահովում է ոչ միայն կացարանով, այլ ընտանեկան ջերմությամբ եւ հոգատարությամբ: «Մեր տուն»-ը հիմնադրվել է 2005 թ.-ին Էջմիածին քաղաքում, իսկ 2006-ին առաջին անգամ իր դռներն է բացել մանկատնից դուրս եկած, անորոշության եւ վախի մեջ, մեծ աշխարհում միայնակ կանգնած
«ՀՀ-ն շատ երկար ու տքնաջան պետք է աշխատի՝ հետ բերի ռազմական հաղթանակների ու ներքին վստահության ներուժը». Անուշ Սեդրակյան
Առայժմ չեմ տեսնում արմատական քայլեր, որոնք պետք է անմիջապես արվեին չորսօրյա ռազմական գործողություններից հետո. Անուշ Սեդրակյան
Կոլորադո նահանգում ցեղասպանության ոգեկոչման արարողություններ եւ Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի Արեւմտյան Շրջանի նախաձեռնած Հայ Դատի օրը` ապրիլի 22-ին
Դենվեր – 2016թ-ի Ապրիլի 22ին, Ուրբաթ օրը, ողջ Կոլորադոյից համայնքի անդամներն ու ակտիվիստները կմիանան Կոլորադոյի Նահանգային Օրենսդիրներին, Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի Արեւմտյան Շրջանի ներկայացուցիչներին եւ Կոլորադոյի Հայեր կազմակերպությանը` ոգեկոչելու Հայոց Ցեղասպանության 100+1 ամյա տարելիցը Դենվերում գտնվող նահանգի Կապիտոլիումում: Նույն օրը, Հայ Դատի հանձնախումբը կանցկացնի Կոլորադոյում Հայ Դատի օր նախաձեռնությունը, որը հնարավորություն կընձեռի համայնքի անդամներին հանդիպելու
Վազգեն Սարգսյանի մեղքի զգացումը
Եղբոր որդին փրկեց սպարապետի կյանքը «…1992 թվականի օգոստոսի ութին ընկավ Արծվաշենը: Նա ընկավ, եւ առօրյա մամուլն ու կուսակցական բամբասանքները հարձակվեցին Վազգենի վրա…»,-գրել է Ռուբեն Գեւորգյանը «Դատապարտված դափնիներ» գրքում՝ նշելով, որ Վազգեն Սարգսյանն ինքն է պատմել իրեն: Այս վկայությունն ուսումնասիրել է Մաքսիմ Ոսկանյանը եւ զետեղել իր «Արցախյան վկայություններ» գրքում: Պատմությունը, ինչպես նշվում է, սպարապետ Վազգեն Սարգսյանի
ԼՂՀ հանձնաժողովը տեղեկություն է ստացել անհայտ կորած զինվորի մասին. artsakhpress.am
Ադրբեջանական կողմը տեղեկություն է հաղորդել մեկ անհայտ կորած զինվորի մասին:
ԼՂՀ Նախագահն արժեւորել է Ամենայն Հայոց եւ Մեծի Տան Կիլիկիո կաթողիկոսների այցն Արցախ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 13-ին հանդիպում է ունեցել Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ-ի եւ Մեծի Տան Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի հետ: Հանդիմանը քննարկվել են պետություն-եկեղեցի, Հայրենիք-Սփյուռք կապերին վերաբերող հարցերի լայն շրջանակ: Ուշադրության կենտրոնում էր ապրիլի 2-5-ը Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ պատերազմական գործողություններին եւ դրանց հետեւանքներին վերաբերող հարցեր: Նախագահ Սահակյանը
Զարուհի Փոստանջյանի հայտարարությունը. Հայեցակարգային լուծումները հետևյալն են
Անվտանգության միջավայրի փոփոխությունը պետք է զուգորդվի հայեցակարգային նոր լուծումներով: ՀՀ և ԼՂՀ 25 տարվա պաշտպանողական հայեցակարգը մեզ տվեց ոչ ավելին, քան գնալով քաջալերվող սադրիչ գործողություններ, ինչը հանգեցրեց պատերազմի: Հայեցակարգային լուծումները հետևյալն են. -Ճանաչել ԼՂՀ-ն, առաջին հերթին նրա համար, որպեսզի Արցախը դառնա բանակցությունների լիիրավ կողմ, ինչը նաև հնարավորություն կստեղծի խորը դիվանագիտական գործընթացներ իրականացնել: -Հայաստանը և Արցախը
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում` Ապրիլի 14-16-ը՝ առավելապես գիշերը և օրվա երկրորդ կեսին, շրջանների մեծ մասում, 17-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ: 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-7 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երևանում՝ Ապրիլի 14-16-ը՝ առավելապես գիշերը և


















































