Օրվա լրահոսը
Դատավոր Սիմիզար Հովսեփյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու մասին դիմում է ներկայացվել
ՀՀ Արդարադատության նախարարին և ՀՀ Դատարանների նախագահների խորհրդին Ավելի վաղ նշել ենք, որ ՀՀ Վճռաբեկ դատարանն իր որոշմամբ մերժեց վարույթ ընդունել Ընդդեմ իրավական կամայականության ՀԿ շահառուներ` Երևանի մետրոպոլիտենի նախկին երեք աշխատողների գործով նրանց ներկայացուցիչ Քրիստինա Գևորկյանի վճռաբեկ բողոքը և 16.12.2015թ. վճիռը մտել է օրինական ուժի մեջ: 04.03.2016թ. փաստաբանը դիմել է Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական
Յունիբանկը Լոնդոնում մասնակցում է Cbonds Emerging Markets Bond Conference համաժողովին
2016թ.-ի ապրիլի 14-15 Լոնդոնում կկայանա Cbonds Emerging Markets Bond Conference համաժողովը` նվիրված պարտատոմսերի շուկային: Համաժողովին կմասնակցեն առաջատար ներդրումային բանկերի և խորհրդատվական ընկերությունների ներկայացուցիչներ ԱՊՀ երկրներից, Կենտրոնական և Արևելյան Եվրոպայից: Յունիբանկը համաժողովում ներկայացնում են բանկի բաժնետերեր Գեորգի Պիսկովը, Գագիկ Զաքարյանը և Խորհրդի անդամ Արարատ Ղուկասյանը: Համաժողովի ծրագիրը ներառում է պարտատոմսերի շուկայի փորձագետների ելույթներ ֆինանսական շուկաների ներկա
Քրիստոնեացած մահմեդականներին սպառնում են
La Tribune de GenՌve-ի փոխանցմամբ, Դանիայից քաղաքական ապաստան խնդրող փախստականներն ավելի շատ են սկսել այցելել Լյութերական եկեղեցիներ: Քրիստոնյա փախստականներին օգնություն ցույց տվող Folkekirkens Asylsamarbejde կազմակերպության հաշվարկներով՝ անցյալ տարվա վերջից մինչ օրս 100 մահմեդական փախստականներ քրիստոնեություն են ընդունել, շուրջ 300-ն էլ պատրաստվում են կրոնափոխ լինել: Ըստ աղբյուրի, քիչ չեն նաեւ դեպքերը, երբ ոմաց խնդրանքը մերժվում է:
Այսօր Համո Սահյանի ծննդյան օրն է. բանաստեղծի ծննդավայր են այցելել մի խումբ մտավորականներ
Ապրիլի 14-ը հայ մեծանուն բանաստեղծ Համո Սահյանի ծննդյան օրն է: Համո Սահյանը (Հմայակ Սահակի Գրիգորյան) ծնվել է 1914 թվականին, ՀՀ Սյունիքի մարզի Լոր գյուղում: Յուրօրինակ ավանդույթ է դարձել՝ Համո Սահյանի ծննդյան տարեդարձը նշել իր ծննդավայրում: ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ՝ բանաստեղծի ծննդյան 102-րդ տարեդարձի առիթով, մի խումբ մտավորականներ այցելել են նրա ծննդավայր, որտեղ գտնվում է Հ.
482.5 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց
Ապրիլի 14-ին “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ” ԲԲԸ-ում կայացել է 250000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 482.5 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 482.5 դրամ: NASDAQ OMX Armenia
Ըստ հաղորդման՝ քրեակատարողական հիմնարկի ծառայողը առերևույթ պաշտոնեական կեղծիք է կատարել. հարուցվել է քրեական գործ
ՀՀ հատուկ քննչական ծառայություն է ստացվել ՀՀ արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Սմբատ Կ.-ի հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերը: Նախապատրաստված նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ Սմբատ Կ.-ն հաղորդում, այնուհետև բացատրություն է տվել այն մասին, որ 2016 թվականի մարտի 24-ին անձնական խուզարկությամբ իր մոտ հայտնաբերված «լիրիկա» տեսակի դեղահաբերն իրեն է վաճառել հիշյալ քրեակատարողական հիմնարկի բժշկական
«Արթիկ» ՔԿ հիմնարկի պաշտոնատար անձի կողմից պաշտոնական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործն ուղարկվել է Քննչական կոմիտե
ՀՀ քննչական կոմիտեում մուտք է եղել «Արթիկ» ՔԿ հիմնարկի պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից պաշտոնական լիազորությունները չարաշահելու, լիազորություններն անցնելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործը։ 2015թ. նոյեմբերի 23-ին ՀՀ գլխավոր դատախազության ՀԿԳ քննության վարչության ավագ դատախազի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ԱՆ «Արթիկ» ՔԿ հիմնարկի պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից թույլ
Լրագրողական կազմակերպությունների հայտարարությունը՝ Շենգավիթի դատարանում Aravot.am-ի թղթակից Ամի Չիչակյանի աշխատանքը անհիմն սահմանափակելու վերաբերյալ
Դատավորից՝ չեղյալ համարել որոշումը, քանի որ դռնբաց դատական նիստը ԶԼՄ-ներում լուսաբանել չթույլատրելու ոչ մի իրավական հիմք չկա՝ հատկապես հաշվի առնելով գործի հանրային հնչեղությունն ու կարեւորությունը,
«Պետությունը չպետք է դառնա ոստիկանական պետություն եւ հետեւի՝ ով որտեղ է ապրում». Դավիթ Հարությունյան
Լեւոն Զուրաբյանի գնահատմամբ՝ դա սաբոտաժ է: Իշխանությունն ուզում է տապալել ընտրացուցակները մաքրելու իրենց առաքելությունը եւ չի համաձայնում իրենց հետ անել այդ գործը:
«Բարև Երևան»-ը՝ քաղաքապետին. Անհապաղ պետք է վերականգնել Երևանի ռազմապաստարանները
Վարդ Սիմոնյանի ահազանգը հասցեագրվեց Երևանի քաղաքապետին
«Մեր ձեռքերը երկրի զարկերակի վրա են»
Կոմպոզիտորներն էլ անմասն չեն երկրի խնդիրներից Հայ-ադրբեջանական սահմանից հեռու, թիկունքում էլ արվեստագետներն են «կռվում»՝ այս դեպքում հոգեւոր դաշտում, անցկացնում են տարբեր միջոցառումներ՝ դրամահավաքներից մինչեւ համերգներ, ֆիլմերի ցուցադրություններ, ցուցահանդեսներ եւ այլն: Ապրիլի 8-ին մեկնարկած (կշարունակվի մինչեւ ապրիլի 25-ը) Կոմպոզիտորների միության հայ ժամանակակից երաժշտության հերթական «Պրեմիերա» փառատոնը նվիրված է Հայաստանի անկախության 25-րդ տարեդարձին որը ի յուրաքանչյուր համերգ սկսվում է լռության
Դավիթ Հարությունյանը՝ Ընտրական օրենսգրքի «թիթիզությունների» մասին. «Կոպեկներ են, 5-10 մլն դրամի մասին է խոսքը»
Մենք փորձել ենք առաջարկել մի մեխանիզմ, որը հնարավորություն է տալիս ավելի հեշտ, ավելի քիչ մարդկանցով վերահսկել մեծ գործընթաց: Այս մեխանիզմով կանխելու են ընտրակեղծարարության տարածված մեթոդները՝ սկսած լցոնումից, վերջացրած կարուսելով:
Հայաստանի ըմբիշները մեկնեցին Սերբիա
Երեկ Հայաստանի ազատ եւ հունահռոմեական ըմբշամարտի հավաքականները մեկնեցին Սերբիա, որտեղ ապրիլի 15-ից 17-ը կայանալու է Ռիո դե Ժանեյրոյի օլիմպիական խաղերի երեք վարկանիշային մրցաշարերից առաջինը: Երկու հավաքականների գլխավոր մարզիչները վաղօրոք էին հայտարարել այն մարզիկների անունները, որոնք պետք է առաջինը ներգրավվեն օլիմպիական ուղեգրեր նվաճելու համար: Ազատ ոճայիններից մրցավայր մեկնել են. 57 կգ՝ Գառնիկ Մնացականյան, 65՝ Դավիթ Սաֆարյան,
«SOS Գյումրին» 23 անօթեւան ընտանիքի բնակարանի հարց է լուծել. «Ա1+»
« SOS Գյումրի» նախաձեռնության ջանքերով գյումրեցի 13 անօթեւան ընտանիքներն իրենց տնակներից արդեն տեղափոխվել են նոր բնակարաններ: «Ա1+» -ի հետ զրույցում նախաձեռնության անդամ Արեն Մկրտչյանն ասաց, որ բացի այդ 13 ընտանիքներից, որոնք ի սկզբանե ընդգրկված են եղել ցուցակում, եւս 3 ընտանիքի համար գնվել է նոր բնակարան: Նրանք պատրաստվում են տեղափոխվել: Ընդհանուր հաշվով, «SOS Գյումրի» թիմը 23
Գունավոր քվեաթերթիկները հանել են, բերել են դրոշմանիշով քվեաթերթիկները
Իշխանությունները ներկայացրեցին, թե ընդդիմության ո՞ր առաջարկներն են ընդունել Ընտրական օրենսգրքի հետ կապված եւ որոնք են մերժել:
Վկան տեսել է` ինչպես է Անի Մաջնունյանն արնաքամ լինում
Էքստրասենսի սպանության գործով վկաներից մեկը դատարանում մանրամասներ պատմեց
ԵՄ դեսպան. «Հայերը գիտեն, որ կարողացել են հարցերին լուծում տալ միայն իրենք իրենց վրա հույս դնելով» (Տեսանյութ)
ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին ասում է, որ ԵՄ-ն լիահույս է, որ տարածաշրջանը շուտով կտեղափոխվի խաղաղ դաշտ
Գլենդելում ապրող արտաշատցիները՝ Արցախին
Ապրիլի 14-ին Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանն ընդունել է Գլենդելի հայ համայնքի ներկայացուցիչ Հենրիկ Հովհաննիսյանին: Հենրիկ Հովհաննիսյանը Հայաստան է եկել՝ իր հետ բերելով «Թիկունքից Արցախին օգնելու» նախաձեռնության շրջանակներում 45 անձանց կողմից իրականացրած հանգանակության հասույթը: Մասնակիցներն Արտաշատ քաղաքի և Արտաշատի տարածաշրջանի բնակիչներ են, որոնք այժմ ապրում են ԱՄՆ-ում: Հանդես գալով հանգանակությանը մասնակցած 45 անձանց անունից՝ Հենրիկ Հովհաննիսյանը
Հայ շախմատիստներն աշխարհի առաջնությունում առաջատարների շարքում են
Աբու-Դաբիում ընթացող շախմատի ուսանողների աշխարհի առաջնությունում նախատեսված ինը տուրից վեցն արդեն խաղացվել է: Տղամարդկանց մրցաշարում գերազանց մրցելույթ է ունենում Հովհաննես Գաբուզյանը: Հայաստանցի գրոսմայստերը մեկնարկային հինգ տուրերում բոլոր մրցակիցներին պարտության մատնելուց հետո երեկ ոչ-ոքի արեց եւ միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Մեր երկրի մյուս երկու ներկայացուցիչները՝ գրոսմայստեր Սամվել Տեր-Սահակյանը 4,5 միավորով ընթանում է 4-րդ տեղում, իսկ
ԵՄ ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի հայտարարությունը
ԵՄ ԱլԳ ՔՀՖ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՊԼԱՏՖՈՐՄԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Ղարաբաղյան հակամարտության գոտում ռազմական գործողությունների վերաբերյալ Լեռնային Ղարաբաղի սահմանին Ադրբեջանի նախաձեռնած ռազմական գործողությունները, որ սկսվեցին 2016թ.ապրիլի 2-ին եւ շարունակվեցին չորս օր, 1994թ. մայիսի 12-ին ստորագրված զինադադարի պայմանագրի ամենակոպիտ խախտումն են։ Դիվերսիաները, պրովոկացիաները, դիպուկահարային պատերազմը շփման գծում տեղի էին ունենում նաեւ նախորդ տարիներին, եւ առավել ինտենսիվ բնույթ ստացան 2014
«Թատրոն X»-ը կբացվի «Հովնան» ներկայացմամբ
Փառատոնի նախագահ Արա Խզմալյանը հույս ունի, որ ներկայացումներից հետո կունենան մասնագիտական քննարկումներ
ՀՀ նախագահն ու ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավարը քննարկել են սահմանադրական բարեփոխումների շրջանակներում նախատեսվող գործընթացները
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) երևանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար, դեսպան Արգո Ավակովին: Նախագահը շնորհավորել է Արգո Ավակովին նշանակման կապակցությամբ՝ վստահություն հայտնելով, որ նրա բազմամյա փորձը կնպաստի մեր երկրում առաքելության արդյունավետ իրականցմանը: Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանի իշխանությունների և գրասենյակի միջև երկարամյա արդյունավետ համագործակցությունը ձևավորել է փոխվստահության մթնոլորտ՝
Նազարբաեւ-Էրդողան գրկախառնությունից հետո Հառիճում պոկել են Նազարբաեւի անունը կրող փողոցի ցուցանակը (Ֆոտոշարք)
Դեռեւս նախորդ տարի Շիրակի մարզի Հառիճ գյուղի վանական համալիրում կազմակերպված հոգևոր երաժշտության փառատոնին մասնակցելիս՝ նկատեցինք, որ այստեղ կա Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի անվան փողոց: Ու քանի որ գյուղերի փողոցները, ընդունված կանոնակարգի համաձայն, համարակալվում են, չկա իրավունք անուններ դնելու, գյուղապետ Ռոլանդ Նազարեթյանից հետաքրքրվեցինք, թե հայերին ցուցաբերած ո՞ր մի լավ վերաբերմունքի համար է փողոցը անվանակոչվել Նազարբաևի անվան:
Եվրոպայի առաջնության մեդալները դեռ առջեւում են
Նորվեգիայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացված է 15 մասնակցով: Երեկ երեկոյան մրցահարթակ մտան 63 կգ քաշային Քրիստինե Պետրոսյանը եւ 77 կգ քաշայիններ Անդրանիկ Կարապետյանն ու Տիգրան Մարտիրոսյանը: Իսկ մինչ այդ պայքարն ավարտել էին մեր հինգ ծանրորդներ: «B» խմբում հանդես եկած 53 կգ քաշային Աննա Գովելյանը երկամարտի 174 (78+96) արդյունքով ոչ միայն առաջինն էր խմբում,
«Ադրբեջանը Հայաստանին պատկերացնում էր թուլացած, բայց իրականությունն այլ էր». Վահե Էնֆիաջյան
«Արցախի անկախությունը վեր է ամեն ինչից: Ինչ որոշում էլ կայացվի, այդ համատեքստում պետք է լինի». Վահե Էնֆիաջյան
Ինչո՞ւ Ժիրայր Սեֆիլյանն առաջնագծում չէ
Նա հակառակորդին ծնկի բերելու ծրագիր ունի, բայց Սեյրան Օհանյանը չի արձագանքել հանդիպման առաջարկին
Արգիշտի Կիվիրյանի դեմ դատական վարույթը կասեցվեց: Դատարանը սպասում է ՍԴ որոշմանը
ՀՀ վարչական դատարանում կասեցվեց ՀՀ ոստիկանության հայցն` ընդդեմ վերլուծաբան, ակտիվիստ Արգիշտի Կիվիրյանի։ Վարույթը կասեցվեց, քանի որ ՀՀ Սահմանադրական դատարանում է գտնվում վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի 182-րդ հոդվածը` վիճարկվելով դրա սահմանադրականությունը: Նշենք, որ ՀՀ ոստիկանությունը Արգիշտի Կիվիրյանի դեմ հայց է ներկայացրել հենց այս հոդվածով: Հիշեցնենք, որ 2015-ի հունվարի 15-ին Վալերի Պերմյակովին ՀՀ օրենսդրությամբ դատելու պահանջով ՌԴ
Ժիրայր Սեֆիլյանը բանակին կոչ է անում`չենթարկվել ու առաջ գնալ (Տեսանյութ)
Ուղղենք 1994-ին կատարած սխալը`կնքված զինադադարը
«Ուսումնասիրե՛ք մրցույթի արդյունքների գիտական հիմնավորումները»
Բաց նամակ ՀՀ ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանին ՀՀ-ում տարվող խիստ հետամնաց գիտավարչական քաղաքականության պատճառով ԿԳՆ ԳՊԿ-ի գիտաավերիչ գործունեությունն աղետալի վիճակի է հասցրել երկրի ամբողջ գիտահամալսարանական համակարգը, որը իր հերթին բերել է մեր բանակի գիտապաշտպանական համակարգի խարխլմանը: Ակնհայտ է, որ մեր զոհերի թիվը ռազմադաշտում կլիներ անհամեմատ քիչ, եւ կբացառվեր կեղծ գիտական թեզերի անվան տակ զինվորական ծառայությունից
Պուտին. Թուրքիան չի պայքարում արմատականների դեմ, այլ համագործակցում է նրանց հետ. «ՏԱՍՍ» (Ուղիղ եթեր)
Մոսկվայում շարունակվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հարցուպատասխանը Ռուսաստանի քաղաքացիների հետ։ Արդեն նշվում է, որ ՌԴ նախագահին հարց ուղղելու ցանկություն հայտնած մարդկանց թիվը կազմում է 2-3 միլիոն։ Այս մասին տեղեկացնում է ռուսական «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը։ Պուտինին ուղղված հարցերից մեկը վերաբերել է տուրիզմին, որի պատասխանի ժամանակ ՌԴ նախագահը խոստացել է իր հանգիստը անցկացնել Ղրիմում։ Սրանից բացի,


















































