Օրվա լրահոսը

ԱՍԵԿՈՍԵ

Իլհամ Ալիեւն իրեն փոսն է գցել: ՄԱՆՎԵԼ ՍԱՐԳՍՅԱՆ

Ոչ մի Մադրիդ, ոչ մի Կազան

Ադրբեջանցի զինծառայողները կտրում են մեր սպանված հերոսի գլուխը, դնում են այն տոպրակի մեջ, ման են ածում իրենց խաղաղ բնակավայրերում, ցուցադրում են եւ հրճվանք են առաջացնում այդ բնակավայրերի երկու սեռի ներկացուցիչների եւ երեխաների մոտ: Այդ եւ նմանատիպ նույնքան սահմռկեցուցիչ այլ տեսանյութեր նկարահանում եւ տարածում են իրենք` ադրբեջանցիները, եւ ֆեյսբուքում արժանանում են իրենց հայրենակիցների նույնքան բուռն հրճվանքին:

Արայիկ Հարությունյան. Մարտակերտը պետք է կարճ ժամանակում վերադառնա իր նախկին կյանքին

Արցախի հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը ապրիլի 12-ին այցելել է Մարտակերտ քաղաք և տեղում անցկացրել խորհրդակցություն՝ նվիրված ապրիլի 2-5-ը թշնամու արկակոծության հետևանքով շրջկենտրոնում առաջացած խնդիրների լուծմանը: Վարչապետին զեկույցների տեսքով ներկայացվել է Մարտակերտ քաղաքում, ինչպես նաև Մատաղիս և Թալիշ բնակավայրերում թշնամու կողմից ապրիլյան արկակոծության հետևանքով տուժած առանձնատների, ենթակառուցվածքների, ինչպես նաև այլ գույքի և տեխնիկայի մասով բնակիչների ունեցած

Ինչ է կատարվում այդ «դռների հետևում». մի չարաշահեք ժողովրդի համբերությունն ու հավատը. «Ժամանակ»

Սերժ Սարգսյանը երեկ անվտանգության խորհրդի նիստ է անցկացրել և քննարկելով ղարաբաղյան չորսօրյա պատերազմից հետո ստեղծված վիճակը՝ լսել կատարված անհրաժեշտ քայլերի մասին և տվել անհրաժեշտ հանձնարարականներ: Երեկ տարածված այս հաղորդագրության մեջ չկան մանրամասներ, չկա Սերժ Սարգսյանի խոսք, չկան ուղենիշներ, անելիքներ և այլն: Արդեն մի քանի օր շարունակ Հայաստանի իշխանությունները ամենաբարձր մակարդակից մինչև շարքային ՀՀԿ-ական խոսում են

Ցավում ենք ու հպարտանում

Արծրուն Հովհաննիսյանը ներկայացնում է ԼՂՀ զոհերի ցուցակը, որոնց հուղարկավորության մասին առանձին չենք հայտնել: Այս անունները ընդհանուր ցուցակներում ներառված են: 1. Շտաբի պահպան. ԱԱՎ ավագ վարորդ ավ. ենթ. Գասպարյան Դավիթ Յուրիկի 1979թ. ԶՈՒ-ում 2009թ.-ից, Ստեփանակերտի ԶԿ ք. Ստեփանակերտ, Բաղրամյանի 5/2 04.04.16թ. 2. հնվ 1հնխ 1հնջ-ի հրամ.- խմբի հրամ. տեղակալ պայմ. ս-տ Սիմոնյան Նվեր Սարոյի 1990թ. ԶՈՒ-ում

Հակառակորդը շարունակել է խախտել կրակի դադարեցման մասին պայմանավորվածությունը. վիրավորվել է ՊԲ 1 զինծառայող

Ապրիլի 12-ի լույս 13-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում օպերատիվ իրադրությունը մնացել է նույնը: Հակառակորդը շարունակել է տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից խախտել կողմերի միջև ձեռքբերված կրակի դադարեցման մասին բանավոր պայմանավորվածությունը՝ կրակելով ինչպես դիպուկահար զենքերից, այնպես էլ նռնականետերից: Ընդհանուր առմամբ, նշված ժամանակահատվածում ադրբեջանական զինուժը կատարել է 106 խախտում: Իրավիճակը կայունացնելու նպատակով ՊԲ առաջապահ ստորաբաժանումները հակառակորդին

Արցախի կառավարության կոչին Ռուսաստանից արձագանքել է դեռ 30 մարդ

Ռուսաստանի Դաշնությունում ապրող 2 միլիոն հայեր (Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության տվյալներով), հասկանում եմ, որ չեք ըմբոստանում, չեք խոսում (մանթրաշ եք):

Սամվել Նիկոյան. մեր ընդդիմադիրներից շատերը հայ-ռուսական հարաբերություններում դրսեւորում էին անհարկի ջերմեռանդություն. «Հայոց աշխարհ»

Հիշենք, Սերժ Սարգսյանն էր, որ առաջին անգամ շատ կոշտ արտահայտվեց ՌԴ-ի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքի մասին:

Զէնքի փող չկա՞յ… բա էս միլիարդները ո՞րտեղից էք բերել. «Ասպարեզ»

ՆԱՄԱԿ ԵՐԿՐԷՆ – Վերնախաւին Զգաստանալու Պահը

Արամ Սարգսյան. Ռուսաստանը կարո՞ղ է իրեն նման շքեղություն թույլ տալ՝ թշնամանալ Ադրբեջանի հետ. «Հայոց աշխարհ»

Բանը հասել է նրան, որ, կներեք արտահայտությանս, որոշ թափթփուկներ կամ սադրիչներ ասում են՝ Ռուսաստանն ինքն է հրահրել այս պատերազմը:

Մեկ ակնթարթը Վանիկ Ավետիսյանին զրկեց մեծ բրոնզե մեդալից

Հայաստանցի 69 կգ քաշային Վանիկ Ավետիսյանը, թերեւս, երբեք չի մոռանա Նորվեգիայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը: Հայ ծանրորդը, որ մեդալի իրական հավակնորդ էր, պակում վարժությունում միայն երրորդ մոտեցմամբ կարողացավ իրեն ենթարկել  պատվիրված 137 կիլոգրամը: Սակայն նա կորցրածը կարող էր ետ բերել եւ նվաճել բրոնզե մեդալը: Եվ կարելի է ասել, դա հաջողվել էր: Միայն թե հրում վարժությունում

«Ադրբեջանը շարունակում է մնալ ագրեսոր, ինչպիսին եղել է 24 տարի առաջ». ԼՂ հարցը` Եվրախորհրդարանում

Քիչ առաջ Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում ընթացող Եվրախորհրդարանի լիագումար նիստում քննարկվեց Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը: Եվրահանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին Եվրախորհրդարանի լիագումար նիստում հանդես եկավ հայտարարությամբ Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի հարցով։ Ֆեդերիկա Մոգերինիի ելույթը ավելի տեսական էր, որտեղ նա խոսեց հակամարտության խաղաղ կարգավորման և երկու կողմերի` հրադադարի պայմանագրին հավատարիմ

Եվրոպական խորհրդարանում քննարկվում է Ղարաբաղում տիրող իրավիճակը. ուղիղ միացում

Եվրոպական միության արտաքին կապերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին Եվրախորհրդարանի լիագումար նիստում ելույթ է ունենում Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի հարցով։ https://www.youtube.com/watch?v=e5HDSNNtqfg

Նկարիչների միությունում բացված ցուցահանդես-վաճառքի ողջ հասույթը կտրամադրվի Արցախին

Ստեղծագործությունները վաճառվում են իրենց իրական արժեքից եռակի, քառակի ցածր գնով

«Խորը ծիծաղ կառաջացնի ՄԻԵԴ-ի փորձառու անդամների մոտ». Հայկ Ալումյան

«Ութ տարի հետո դատական ակտը վերանայել առանց որեւէ նոր փաստի ու պետությունն ասի, որ տեղյակ չի եղել, որ վճիռ է կայացվել, խորը ծիծաղ կառաջացնի ՄԻԵԴ-ի փորձառու անդամների մոտ»

«Փսլնքոտ» բացատրությունների փոխարեն Ռուսաստանը պետք է ուղիղ ասի

Արամ Կարապետյանը`Դմիտրի Ռոգոզինի վերջին հայտարարության մասին

Կանխել մահաբեր բռնությունը Լեռնային Ղարաբաղում

The Huffington Post  պարբերականի ապրիլի 10-ի համարում հրապարակված «Կանխել մահաբեր բռնությունը Լեռնային Ղարաբաղում» խորագրով հոդվածի համահեղինակներ են Ամերիկայի հայկական համագումարի (Համագումար) հոգաբարձուների խորհրդի համանախագահ Վան Գրիգորյանը և Կոլումբիայի համալսարանի Մարդու իրավունքների ինստիտուտի Խաղաղաշինության և մարդու իրավունքների ծրագրի ղեկավար Դեյվիդ Ֆիլիպսը: Տարածաշրջանում կայունության ապահովման համար Գրիգորյանը և Ֆիլիպսը որոշ առանցքային առաջնահերթություններ են համառոտ շարադրել, ինչպիսիք են՝

«Արժանի հակահարվածը ո՞րն է, որ հովիվը իր որսորդականով խփել է իրենց ԱԹՍ-ն, դա՞ է». մանկավարժները բորբոքված են

Թալիշում զոհված 20-ամյա Ադամի մանկավարժները կոչ են անում ազգովի ոտքի կանգնել ու թուրքերի դեմ պայքարել իրենց մեթոդներով:

Անհետ կորածների շարքից գտնված Գրիգորին էլ հրաժեշտ տվեցին. «Չենք հավատում». (Տեսանյութ)

19-ամյա Գրիգոր Հարությունյանը զոհվել է Ջաբրայիլում, ադրբեջանական կողմի հարձակման հենց առաջին օրը: Այսօր նրա հոգեհանգստին մորեղբայրը՝ Գագիկ Ստեփանյանը, մեզ հետ զրույցում պատմեց, որ մահվան հանգամանքներից շատ տեղեկություններ չունեն. «Ըստ երեւույթին, փորձել են պաշտպանվել, իրենց պահվածքն այդ է ցույց տալիս: Պատմությունից հիշում ենք, որ անընդհատ հարձակվում են, մենք պաշտպանվում, վատն այն է, որ պաշտպանվում ենք, չենք

Վիկտոր Սողոմոնյան. «Նախկին նախագահը բարդ հարաբերությունների մեջ է սեփական խղճի հետ». 2rd.am

«Ապրիլի 11-ին ilur.am կայքին տված հարցազրույցում առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կրկին մեղադրանքներ հնչեցրեց Ռոբերտ Քոչարյանի հասցեին՝ Ստեփանակերտը բանակցային գործընթացից դուրս մղելու, պատմաբանների համատեղ հայ-թուրքական հանձնաժողովի ստեղծմանը նպաստելու մեջ: «Նախօրեին երկրորդ նախագահը վերաբերմունք էր հայտնել Սերժ Սարգսյանի և Տեր-Պետրոսյանի հանդիպման վերաբերյալ, սակայն որևէ կերպ չանդրադարձավ Տեր-Պետրոսյանի մեղադրանքներին: Ինչո՞ւ»,- Yerevan.Today-ը հարց է ուղղել Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար

Ողջերիս պարտքը

«Այստեղ տեղին է նկատել, որ ավելի լավ է խուսափել դաշինքից նրանց հետ, ով քեզանից ուժեղ է, եթե քեզ անհրաժեշտությունը չի ստիպում: Քանզի ուժեղ դաշնակցի հաղթանակի դեպքում դու նրա ձեռքում ես, իսկ տիրակալները պետք է խուսափեն այլ տիրակալներից կախվածության մեջ ընկնելուց»,- գրում էր Նիկոլո Մաքիավելին 500 տարի առաջ: Քառօրյա Ղարաբաղյան պատերազմը վեր հանեց Հայաստանի՝ անցած տարիների

Շարքային Տիգրան Բերակչյանն այս կյանքում ապրեց կարճ ու անմահացավ

Ջաբրաիլում Արցախի սահմանների պաշտպանության ժամանակ անմահացած շարքային Տիգրան Բերակչյանի հոգեհանգիստը կատարվեց Հայ Առաքելական եկեղեցու եւ զինվորական կանոններով: Հարազատները, ընկերները եւ նրան ճանաչողները սգում էին ծանր կորուստը: Արտահայտվելու ցանկություն ունեցողները շատ չէին: Բոլորն էլ առանձնացնում էին Տիգրանի ընկերասիրությունն ու կենսասիրությունը: Մարտի 22-ին էր լրացել Արցախի բանակի զինվորի 19-ամյակը, որը շատ մեծ ցանկություն է ունեցել ծառայել Լեռնային

«Սիրտս մնաց Ջեբրայիլում…». նահատակված գյումրեցի փոխգնդապետի՝«Մառոզ Ալիկի» խոսքերը (Տեսանյութ, ֆոտոշարք)

Քիչ առաջ Գյումրու «Սուրբ Նշան» եկեղեցում տեղի ունեցավ Ջեբրայիլում նահատակված 33-ամյա փոխգնդապետ Ալեքսան Առաքելյանի հոգեհանգիստը: Մարզային, քաղաքային իշխանություններից, շարքային գյումրեցիներից բացի իրենց հարգանքի տուրքը եկել էին մատուցելու մեծ թվով զինվորականներ: Չնայած 10 տարի է՝ Ալեքսան Առաքելյանը Գյումրիում չէր բնակվում, իրեն նվիրել էր Արցախին, հայրենիքի պաշտպանությանը, սակայն գյումրեցիները նրան լավ են ճանաչում: Արցախում ծառայած գյումրեցի զինվորներից

Ծայրահեղ ծանր 3 վիրավորները հիմա էլ հոսպիտալում են ապրելու համար պայքարում. (Տեսանյութ)

Հոսպիտալի պետի տեղակալը հենակներով վիրավորված եւ մյուս զինծառայողների մասին

«Մարդկության գիտական առաջընթացը չպետք է մահաբեր լինի». Արմեն Աշոտյան

Հինգ Նոբելյան մրցանակակիրներ Երևանում դասախոսություններ կկարդան

Ընկերներին ասել է՝ փախեք, ես դրանց կպահեմ, ու Ադամին գտել են սպանված. «Լույսի շող» Ադամի հոգեհանգիստը. (Տեսանյութ, ֆոտոշարք)

Ադամիս ջնջխել էին, ամեն ինչ արել էին: Դագաղը փակ է, չենք էլ տեսնում խոշտանգումները, չեն թույլատրում բացել: Ադամը Թալիշում իր ընկերներին ասել ա՝ փախեք դուք, ես դրանց մի ձեւ կպահեմ ու կփախնեմ, բայց …չի հասցրել:

Իզաբելլա Յայլյանը հնարավորություններից ցածր հանդես եկավ Եվրոպայի առաջնությունում

Նորվեգիայի Ֆորդե քաղաքում շարունակվող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում հայաստանցի 58 կգ քաշային Իզաբելլա Յայլյանը պոկում եւ հրում վարժություններում կատարեց ընդամենը մեկական հաջող մոտեցում: Առաջին մրցաձեւում նա պոկեց 85 կգ, երկրորդում՝ 105 կգ եւ երկամարտի 190 կիլոգրամով եզրափակեց ուժեղագույնների տասնյակը: Հայ մարզուհին հանդես եկավ իր հնարավորություններից ցածր: Նրա արդյունքները զգալիորեն զիջում են անցած տարի Հյութոնի աշխարհի առաջնությունում

Մովսես Շահվերդյան. «Զոհվելուց բացի, ժողովուրդն այլ իրավունքներ էլ ունի»

ՀԱՍԿ-ը այլընտրանք քաղաքական բեւեռ է ձեւավորում

Տեղի է ունեցել ԼՂՀ ԱԺ – ՀՀ ԱԺ միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի ընդլայնված կազմով հանդիպումը

Ապրիլի 12-ին ԼՂՀ Ազգային ժողովի նիստերի մեծ դահլիճում տեղի է ունեցել ԼՂՀ ԱԺ – ՀՀ ԱԺ միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի ընդլայնված կազմով  հանդիպումը: ՀՀ պատգամավորական պատվիրակության մեջ ընդգրկված էին  մի շարք մշտական հանձնաժողովների նախագահներ  և խորհրդարանական բոլոր խմբակցությունների պատասխանատուներ: Խորհրդարանականները մեկ րոպե լռությամբ հարգեցին ապրիլի սկզբին Ադրբեջանի ագրեսիայից հայրենիքի սահմանները պաշտպանող զոհված զինծառայողների և հրետակոծության հետևանքով

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031