Օրվա լրահոսը

Դատախազը հայտնել է վարույթն իրականացնող անձի կողմից քրեական գործով ապացույց կեղծելու վերաբերյալ տվյալներ. հարուցվել է քրեական գործ

Շիրակի մարզի դատախազի տեղակալի զեկուցագրի ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2016 թվականի մարտի 9-ին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննվող քրեական գործի դատաքննության ընթացքում քրեական դատավարության մասնակից Կարապետ Ա.-ն հայտարարել է, որ ծեծի վերաբերյալ քրեական գործի նախաքննության ընթացքում՝ 2014 թվականի դեկտեմբերի 12-ին, իր կողմից տրված ցուցմունքի մեծ մասն ինքը չի գրել, այլ այն կեղծել է ՀՀ

Էդուարդ Շարմազանով. «Սա կրոնական պատերազմ չէ»

«Թուրքը էտ երբվանի՞ց դարձավ Հայաստանի բարեկամը»

Շտապ օգնության բժշկուհի. «Ամեն մի զինվորի մահը համաժողովրդական կորուստ է»

Շտապ օգնության բժշկուհի Աննա Գաբրիելյանը ապշած է զոհված զինվորների ընտանիքների՝ ցավն արժանապատիվ կրելու տոկունությամբ

Ընդգծվել է ԵԽԽՎ նախագահ, իսպանացի պատգամավոր Պեդրո Ագրամունտի բացասական դերակատարությունը

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի փոխնախագահ Ալեքսանդր Արզումանյանը եւ հանձնաժողովի անդամ Թեւան Պողոսյանը ապրիլի 12-ին հանդիպել են Իսպանիայի Թագավորության ԱԳՆ արտաքին քաղաքականության գլխավոր տնօրեն Էնրիկե Բենավենտեի եւ նույն գերատեսչության Արեւելյան Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի գլխավոր տնօրենի տեղակալ Խոսե Ռոդրիգեսի հետ: Հանդիպմանը ներկա էր նաեւ Իսպանիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Ավետ Ադոնցը: Զրուցակիցերը քննարկել

Գառնեցիները կրկին ճանապարհը փակել են` պահանջելով Հովիկ Աբրահամյանի հրաժարականը

Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգը կջրազրկի Գառնի գյուղն ու զբոսաշրջիկների համար հանգստավայր հանդիսացող ձորը

Տեր-Պետրոսյան «քաղաքական թոշակառու» է, բայց նաեւ «պետական գործիչ»

Էդուարդ Շարմազանովը հույս ունի`Քոչարյանը կմիանա Տեր-Պետրոսյանին եւ Սարգսյանին

Քառօրյա պատերազմից առաջ Արցախում դիվերսանտները հանգիստ երթևեկել են տաքսիներով

Գրականագետ Դավիթ Գասպարյանի հավաստմամբ` քառօրյա պատերազմից օրեր առաջ, երբ եղել է Մատաղիսում, պարզ է դարձել, որ այնտեղ ադրբեջանական տարբեր դիվերսիոն խմբեր են աշխատում: «Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը պարոն Գասպարյանը նշեց. «Հողը երկու բան է սիրում` արյուն և քրտինք: Արյուն պիտի տաս, որ հողը հարազատանա, դառնա քոնը, քրտինք պիտի տաս, որ քեզ կերակրի: Այնքան արյուն

Պաշտպանություն` անօդաչու թռչող սարքերից

Բջջային հեռախոսի օգտագործումը կամ GPS սարքերը կարող են ցույց տալ Ձեր գտնվելու վայրը:

Էդուարդ Շարմազանով. «Ադրբեջանն ուզի, թե ոչ, Թուրքիային դուր գա, թե ոչ, Արցախը դառնալու է բանակցությունների կողմ»

Փարիզում, Բրյուսելում եւ ԼՂՀ-ում իրականացվող ահաբեկչությունները եվրոպական քաղաքակրթության համար նույն նշանակությունը պետք է ունենան

Հայրիկյանը ցանկանում է փտած պարան նվիրել Լեւոն Տեր-Պետրոսյանին (Տեսանյութ)

Ըստ ԱԻՄ առաջնորդի` նա պետք է ինքնասպանության անհաջող փորձ կատարի

Վարդան Օսկանյանն իզուր է «խառնվել» այս թեմային. «Չորրորդ իշխանություն»

1998թ. իշխանափոխությունից հետո հենց Վարդան Օսկանյանն էր հայտարարում, թե Հայաստանը դեռ հարյուր տարի էլ կարող է զարգանալ շրջափակման պայմաններում

«Իսլամական համագործակցություն» կազմակերպությունը կաջակցի ԼՂՀ հակամարտության կարգավորմանը. Son Dakika

2016թ. ապրիլի 13-ին Ստամբուլում մեկնարկում է «Իսլամական համագործակցություն» կազմակերպություն 13-րդ գագաթնաժողովը։ Այս մասին տեղեկացնում է թուրքական Son Dakika լրատվական կայքը։ «Իսլամական համագործակցություն» կազմակերպության գլխավոր քարտուղար Իյադ Էմին Մեդենին (լուսանկարում) խոսել է 13-րդ գագաթնաժողովի ընթացքում քննարկվելիք հարցերի վերաբերյալ, ներկայացրել դրանց մանրամասները։ Գլխավոր քարտուղար Մեդենին անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, նշելով, որ կազմակերպության հեղինակությունն ավելացնելու նպատակով

Լուլու. իշխանությունը հասկացավ, որ ամպագոռգոռ խոսքերով ժողովրդին չես պահի. «Ժողովուրդ»

Ապրիլի 2-ից ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի ձեռնարկած բացահայտ հարձակողական գործողությունների հետեւանքով մեր զոհված զինծառայողների եւ վիրավորների ընտանիքների համար կառավարությունը պետք է նշանակի բավական բարձր թոշակ։ Նման կարծիք հայտնեց ռադիո եւ հեռուստահաղորդավարուհի Լուսինե Բադալյանը (Լուլու) «Ժողովուրդ»-ի հետ զրույցում։ «Տարբեր անհատներ, կազմակերպություններ եւ նախաձեռնություններ ամեն ինչ անում են, որ օգնեն այդ ընտանիքներին, սակայն պետք է

ՊՆ խոսնակ. նույնիսկ ամենաժամանակակից բանակները զինանոցում պահում են 70– ականների զինտեխնիկա. «Ժողովուրդ»

ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, անդրադառնալով պատերազմի վերսկսման հավանականությանը, ասաց. «Դժվար է կանխատեսել, այս պահին հակառակորդի զորքը զինված կանգնած է, նույնիսկ հրապարակվեց, որ հակառակորդի զորքի շարժը նկատվում է, բայց որեւէ բան չենք կարող կանխատեսել, թե ինչ կլինի»։ – Սպառազինության արդիականացման մասին վերջին օրերին շատ խոսվեց, շատերը կարծիք հայտնեցին, որ մենք զենք չունենք։ Իսկապե՞ս այդքան տխուր

Անհրաժեշտ շինանյութի առաջին խմբաքանակը՝ Արցախին

Այսօր ՀՀ քաղաքաշինության նախարարության պատվիրակությունը՝ նախարարի տեղակալ Արմեն Ղուլարյանը՝ Հայաստանի շինարարների միության և շինարարական որոշ ընկերությունների ներկայացուցիչների հետ մեկնել են Արցախի հանրապետություն՝ 2016 թվականի ապրիլի 2-7-ը Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմական գործողությունների հետևանքով Արցախի բնակավայրերին պատճառված հսկայական վնասների վերացման համար համապատասխան օգնություն ցուցաբերելու նպատակով: ՀՀ քաղաքաշինության նախարարությունը մշտապես կապի մեջ լինելով ԼՂՀ կառավարության ներկայացուցիչների հետ` նախապես

Մանվել Գրիգորյանը պարգևատրեց սկանդալների մեջ հայտնվող, սակայն սահմանում իրեն արդարացրած Զարզանդ Նիկողոսյանին.  shamshyan.com

Ինչպես Արցախից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ ապրիլի 13-ին, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում ՀՀ ազգային ժողովի պատգամավոր, Զորավար, գեներալ-լեյտենանտ, Արցախի հերոս Մանվել Գրիգորյանը «ԵԿՄ 20-ամյակ» հոբելյանական հուշամեդալով պարգևատրեց Զարզանդ Նիկողոսյանին: Նյութի մանրամասները կարդացեք shamshyan.com -ի կայքում

Ղարաբաղ ուղարկված սննդամթերքի մի մասը հին էր. «Հայկական ժամանակ»

Բոլորին հիացրեց «Լֆիկ» մականունով Ազգային ժողովի պատգամավոր Սամվել Ալեքսանյանը, որը զինվորական համազգեստով անձամբ էր հերոսաբար ինչ-որ պարեն բարձում Արցախ ուղեւորվող ավտոբուսի բեռնախցիկը։ Ընդ որում, Ալեքսանյանը, որը, ըստ ամենայնի, միլիոնավոր դոլարների հարկեր է թաքցնում, պատերազմն ավարտվելուց հետո որոշեց անձամբ մեկնել Արցախ, որտեղից բավականին անշնորհք ձեւով հագած համազգեստով իր «սելֆի» նկարները բեռնվեցին համացանց (հավանաբար նաեւ այդ «սելֆիների»

Հրեա առաջադեմ մտավորականը դատապարտում է Իսրայելի մահացու զենքի վաճառքը Ադրբեջանին

Անցյալ շաբաթ Արցախի դեմ լայնածավալ հարձակման ժամանակ ադրբեջանցի զինվորականները սպանեցին և վիրավորեցին տասնյակ հայ զինվորների և խաղաղ բնակիչների՝ օգտագործելով Իսրայելից և Ռուսաստանից ձեռքբերված միլիարդավոր դոլարների արդիական զենքեր: Հայաստանի կառավարությունը և աշխարհասփյուռ հայությունը մեղադրեցին թե Իսրայելին, թե Ռուսաստանին, որոնք պատասխանատվություն են կրում վերջին ադրբեջանական հարձակումից զոհված անմեղ հայերի արյան համար: Պրոֆ. Իսրայել Չարնին, իբրև արդարամիտ հրեա և

Դավիթ Բաբայան. «Իհարկե, ամեն ինչ իդեալական եւ փայլուն չի եղել, պետք է լուրջ հետեւություններ արվեն». «Հայկական ժամանակ»

Այդ գնահատականները   տալիս  են մարդիկ,  ովքեր  ընդհանրապես զինված ուժերի հետ որեւէ առնչություն չունեն։

Արծրուն Հովհաննիսյանը՝ անհետ կորածների մասին

ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը «Տարբեր ապատեղեկատվություններ են հայտնվում դաշտում անհայտ կորածների մասին: Նման բան չկա, որոշ զինվորներ չեն կարողանում և չպետք է նաև կարողանան տուն կապվել այս օրերին բջջային հեռախոսներով: Նման լուրեր մի տարածեք և կանխեք դրանց տարածումը»:

2 տարի քարտուղար չունեցող այս կառույցն ի՞նչ է անում, ոչ ոք չգիտի. «Հրապարակ»

2 տարի առաջ ԱԱԽ քարտուղարի պաշտոնից Արթուր Բաղդասարյանը հրաժարական տվեց։ Եվ այդպես էլ այս պաշտոնին ոչ ոք չնշանակվեց։ Չնայած այս ընթացքում տարբեր անուններ են հնչել որպես ԱԱԽՔ թեկնածու։ Երեկ փորձեցինք կապ հաստատել ԱԱԽ-ի հետ, հասկանալու, թե այս օրերին ինչ գործունեություն են իրականացրել, ռազմավարական ինչպիսի ուղղվածություն են որդեգրել, մանավանդ ԱԳՆ-ից լուր չկա։ Ամենեւին չզարմացանք, երբ աշխատակազմի

Գերմանիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության մասին նախագիծը կքննարկվի 2016 հունիսին. «Հաբերլեր»

Արդեն նախանշվել են ժամկետները, երբ Գերմանիայի խորհրդարանում քվեարկության կդրվի «1915թ. իրադարձությունները, որպես ցեղասպանություն Ճանաչելու մասին» նախագիծը։ Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հաբերլեր» լրատվական գործակալությունը։ Օրինագծի մասին խոսել է Կանաչների կուսակցության համանախագահ Ջեմ Օզդեմիրը, նշելով, որ իրենք շատ էին ցանկանում, որ այդ նախագիծը շատ ավելի շուտ բերվի Բունդեսթագ։ Շարունակելով իր միտքը՝ Օզդեմիրն ասել է. «Ժամկետներից ավելի

ՀՀ ՊՆ. Ադրբեջանական կողմը կատարել է 12 խախտում

Ապրիլի 12-ի լույս 13-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում ադրբեջանական կողմը կատարել է 12 խախտում և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից անկանոն բնույթի կրակահերթեր է արձակել հայ դիրքապահների ուղղությամբ: ՀՀ ԶՈւ առաջապահ ստորաբաժանումները, ցուցաբերելով զսպվածություն, պատասխան գործողությունների են դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում և վստահորեն վերահսկում են սահմանային իրավիճակը: ԼՂՀ ՊԲ-ից ստացված օպերատիվ տեղեկատվության համաձայն`

Մոսկվան մտադիր է խաղաղապահներ բերել ԼՂՀ. 6 փաստ

Վերջին շաբաթվա տարածաշրջանային ռազմաքաղաքական իրադարձությունները մի շարք հարցեր են առաջացնում, որոնցից ամենակարևորը երևի այս պահին այն է, թե ինչ է ուզում Ռուսաստանը: Քանի դեռ ոմանք փորձում են պնդել, որ վերջին օրերի լարվածությունը հնարավոր էր առանց Ռուսաստանի թողտվության, և Բաքուն ինքնուրույն էր հարձակվել Արցախի վրա, վերջին մի քանի տարիների իրադարձություններն այլ բան են վկայում: Մասնավորապես ռուս-ադրբեջանական

Ուկրաինայում ներքաղաքական նոր ճգնաժամ է հասունանում. Liga.net

Ուկրաինայում ներքաղաքական նոր ճգնաժամի պատճառ կարող է դառնալ այդ երկրի վարչապետի և կառավարության անդամների նշանակման և ձևավորման հարցը, որովհետև երկրի հիմնական քաղաքական ուժերը չեն կարողանում համաձայնության գալ։ Այս մասին տեղեկացնում է Liga.net-ը։ Երկրի նախագահ Պյոտր Պորոշենկոյի գլխավորած բլոկը չի կարողանում համաձայնության գալ Արսենիյ Յացենյուկի «Ազգային ճակատի» հետ։ Հիշեցնենք, որ մի քանի որ առաջ Յացենյուկը հայտարարեց,

Սթոքհոլմի մէջ զօրակցական ցոյց ընդէմ ատրպէյճանական նախայարձակման. yerakouyn.com

Երեքշաբթի Ապրիլ 12-ին, Շուէտական խորհրդարանի կից Սթոքհոլմի մէջ, Շուէտահայութիւնը իր բազմաթիւ հայրենակիցներու հետ կատարեց զօրակցական ցոյց մը ընդէմ Ատրպէյճանական վերջի նախայարձակումին, որուն պատճառով Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւնը դիմագրաուեց նորանոր մարտահրաւէրներ: Շուէտի Հ.Յ.Դաշնակցութեան Կառոյցն ու Շուէտի Հայկական Ընկերակցական Միութեան համադրող մարմինի (Armeniska riksförbundet i Sverige)հետ միասին համագործակցական ցոյցը տեղի ունեցաւ Շուէտի հասարակութեան ուշադրութեան կեդրոնը գրաւող Mynttorget հրապարակի

Արցախը ՀԱՊԿ-ի «զոնա» չէ, իսկ Հայաստա՞նը. «Հրապարակ»

«Ռուսաստանը տեղեկատվական պատերազմ է սկսել Ադրբեջանի դեմ»,- փարիսեցիորեն արձանագրում է ադրբեջանական մամուլը՝ վկայակոչելով Ժիրինովսկու, Սեմյոն Բաղդասարովի եւ այս կարգի այլ քաղաքական «ծանրքաշայինների» եւ «վերլուծաբանների» տեսակետը, որ Թուրքիան Ադրբեջանին հրահրել է ապակայունացնել Կովկասի ռազմաքաղաքական իրավիճակը։ Նախ, ասվածը որեւէ կապ չունի հայկական շահի հետ։ Դա Ռուսաստանի քարոզչական պատերազմն է։ Երկրորդ, ի՞նչ կարեւոր է, թե ով է սադրել

Տեղի է ունեցել ՀՀ ԱԺ-ԼՂՀ ԱԺ միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի հանդիպումը

ԼՂՀ Ազգային ժողովի նիստերի մեծ դահլիճում ապրիլի 12-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ-ԼՂՀ ԱԺ միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի ընդլայնված կազմով հանդիպումը: ՀՀ ԱԺ պատգամավորական պատվիրակության մեջ ընդգրկված էին մի շարք մշտական հանձնաժողովների նախագահներ եւ խորհրդարանական բոլոր խմբակցությունների պատասխանատուները: Խորհրդարանականները մեկ րոպե լռությամբ հարգել են ապրիլի սկզբին Ադրբեջանի ագրեսիայից հայրենիքի սահմանները պաշտպանող, զոհված զինծառայողների եւ հրետակոծության հետեւանքով

Լոս Անջելեսի քաղաքապետարանը՝ եռագույն լույսերի մեջ. SCPR

Ինչպես տեղեկացնում է Հարավային Կալիֆոռնիայի հանրային ռադիոն ՝  երեքշաբթի երեկոյան Լոս Անջելեսի քաղաքապետարանի շենքը լուսավորվեց հայկական դրոշի եռագույնով: Սա, ինչպես ասաց Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի ներկայացուցիչ Պոլ Կրեկորյանը, Արցախում ադրբեջանական զինուժի դաժան հարձակման արդյունքում զոհված քաղաքացիական անձանց եւ զինվորների հիշատակին ուղղված ակցիա է եւ խաղաղության կոչ: Նա ասել է, որ Ադրբեջանը մշտապես է խախտել 1994

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031