Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանն ընդունել է բժշկության և հարակից ոլորտների զարգացման գործում Նոբելյան մրցանակի հինգ դափնեկիրներին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է բժշկության և հարակից ոլորտների զարգացման գործում Նոբելյան մրցանակի արժանացած Ահարոն Չեխանովերին, Ադա Յոնաթին, Դեն Շեխտմանին, Ջոն Ռոբին Ուորենին, Էյ-իչի Նեգիշին: Գիտության ասպարեզում ամենաբարձր պարգևի արժանացած գիտնականները Հայաստան են ժամանել Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի կազմակերպած «Նոբելյան օրեր Երևանում» գիտական միջոցառման շրջանակներում: Հանդիպմանը քննարկվել է Հայաստանում գիտության, մասնավորապես՝

Մարզում շարունակվում է Արցախին օգնություն տրամադրելու գործընթացը

Գեղարքունիքի մարզի համայնքներում շարունակվում է ամենատարբեր տեսակի օգնությունների տրամադրումը Արցախի բնակչությանը, առաջնագծում գտնվող զինծառայողներին եւ կամավորներին: Ապրիլի 12-ի դրությամբ արդեն Արցախին օգնության ձեռք են մեկնել մարզի 40 համայնքներ, մնացած համայնքները եւս ձեռնարկում են օգնության իրենց բաժինը: Ապրիլի 12-ին Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի մոտ հրավիրված աշխատանքային խորհրդակցության ընթացքում քննարկվեց Արցախի օգնությունները համակարգող շտաբի խնդրանքը այն մասին,

Գեղարքունիքի մարզի Երանոս գյուղն այսօր դեպի անմահություն ճանապարհեց իր հերոս Նորիկ Սարգսյանին

Գեղարքունիքի մարզի Երանոս գյուղն այսօր անհուն կսկիծով ու հպարտորեն դեպի անմահություն ճանապարհեց իր հերոս զավակ, Արցախում թշնամուն դիմակայելիս զոհված Նորիկ Զավենի Սարգսյանին: Նորիկ Սարգսյանը հուղարկավորվեց հայրենի Երանոսի գերեզմանոցում, զինվորական ու եկեղեցական կարգով, պատվո համազարկերի ու ռազմի երաժշտության հնչյունների ներքո: Հուղարկավորությանը մասնակցում էին պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, զինվորականներ, Երանոսի եւ մերձակա համայնքների բազմաթիվ բնակիչներ,

Հիշենք եւ մեծարենք. ԼՂՀ ՊԲ-ն հրապարակել է ապրիլի 2-5-ը մարտիրոսված 56 զինծառայողի անուն

2016թ. ապրիլի 2-ից 5-ը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տեղի ունեցած մարտական գործողությունների ժամանակ հանուն հայրենիքի մարտիրոսվել են ՊԲ զինծառայողներ՝ 1.կ-ն Ուրֆանյան Արմենակ Մեէրսի,  1990-2016., ք. Երևան 2.շարք. Սլոյան Քյարամ Քալաշի, 1996-2016, Արագածոտնի մարզ, գ. Արտաշավան 3.մ-ր Մովսեսյան Ռուդիկ Բախշիի, 1976-2016, ք. Ստեփանակերտ 4.մ-ր Թորոյան Հայկ Վահանի, 1985-2016, ք. Երևան 5.ավ. լ-տ Գալստյան Հրաչ Վարդանի,

«Մինսկի խումբը լավագույնը չէ, բայց լավագույնն է, որ մենք ունենք այս պահի համար»

Արեւիկ Անափիոսյանի կարծիքով՝ Հայաստանը դիվանագիտական սխալ է կատարել

Նարեկն ապրեց 41 օր

Հղիությունն առանց խնդիրների տարած կնոջ երեխան ծնվում է եւ 41 օր անց թթվածնային քաղցից մահանում

ԵԽԽՎ համազեկուցողն իր անհանգստությունն է հայտնել «Լեռնային Ղարաբաղում և օկուպացված տարածքներում զոհված քաղաքացիականների համար»

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) համազեկուցող Ստեֆան Շեննախը 2016թ. ապրիլի 6-8-ը այցելել է Ադրբեջան, որտեղ առավել հանգամանորեն ծանոթացել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ծավալված վերջին իրադարձություններին։ Այս մասին տեղեկացնում է ԵԽԽՎ պաշտոնական կայքը։ Եվրոպացի պաշտոնյան խոր մտահոգություն է արտահայտել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ապրիլի սկզբին տեղի ունեցած ռազմական բախումների  վերաբերյալ։ Համազեկուցողը իր անհանգստությունն է հայտնել

ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ մարեց Արցախում զոհված զինծառայողի վարկային պարտավորությունը

Արդեն հինգ բանկ հայտարարել է վերջին օրերին Արցախում զոհված զինծառայողների վարկային պարտավորությունները զրոյացնելու մասին:

Կար ժամանակ, երբ ՌԴ-ի զենքի բիզնեսը «մեր գործը» չէր

Հիմա, ի դեպ, խոսքից գործի անցնելու ժամանակն է

«Մենք կողմ ենք մեր քաղաքի կայուն զարգացմանը, ուրիշ ոչ մի տրամադրվածություն չունենք» նշել են Հրազդանի բնակիչները Ա. Դանիելյանի հետ հանդիպմանը

Հրազդանի քաղաքապետի թեկնածու Ա. Դանիելյանի ընտրական շտաբը վերսկսել է ապրիլի 2-ից դադարեցրած նախընտրական հանդիպումները: Քաղաքի Միկրոշրջան թաղամասի տարբեր հատվածներում կայացած բակային հանդիպումների ընթացքում Հրազդանի քաղաքապետ, համայնքի ղեկավարի թեկնածու Ա. Դանիելյանը նշել է, «Այս օրերին դժվար է խոսել նախընտրական հարցերի մասին: Մեր հայրենիքի սահմաններում կա լարվածություն և մենք բոլորս այս օրերին եղել և լինելու ենք մեր

Ընդդիմադիր գործչին Թուրքիայում դատի են տվել Ղարաբաղի վերաբերյալ արած արտահայտության համար. Ermenihaber.am

Ermenihaber.am. Ընդդիմադիր գործչին Թուրքիայում դատի են տվել Ղարաբաղի վերաբերյալ արած արտահայտության համար Թուրքիայի սևծովյան Գիրեսուն նահանգի համանուն համալսարանի ադրբեջանական ծագումով ռեկտոր Այգյուն Աթթարը թուրք իրավաբան Ալի Չելիքայայի հետ համատեղ դատական հայց են ներկայացրել քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշի դեմ: Նրանք Դեմիրթաշին մեղադրում են Թուրքիայի քրեական օրենսգրքի 216-րդ և 304-րդ հոդվածների դրույթները խախտելու,

Վարչապետն ընդունել է Իրանի էներգետիկայի նախարարին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության էներգետիկայի նախարար, ՀՀ և ԻԻՀ միջկառավարական համատեղ հանձնաժողովի իրանական կողմի համանախագահ Համիդ Չիթչիանին: Նշենք, որ Իրանի էներգետիկայի նախարարը Հայաստան է ժամանել՝ Երևանում ապրիլի 13-ին էներգետիկ համագործակցության թեմայով կայանալիք Հայաստան-Իրան-Վրաստան-Ռուսաստան քառակողմ հանդիպմանը մասնակցելու նպատակով: Վարչապետը ողջունել է Իրանի էներգետիկայի նախարարի այցը Հայաստան՝ նշելով, որ բարձրաստիճան փոխայցերը նպաստում

Ղարաբաղա-ադրբեջանական կոնֆլիկտը քննարկվեց Մակեդոնիայում անցկացված DEMYC-ի սեմինարների ընթացքում

Ապրիլի 7-11-ը Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում անցկացվեցին Եվրոպայի ժողովրդավարական երիտասարդական համայնքի (The Democrat Youth Community of Europe-DEMYC) նախաձեռնությամբ կազմակերպված սեմինարները: Ծրագրի թեման էր «Թվային Եվրոպան» ակտիվ մասնակցություն ցուցաբերեց Հայաստանի հանրապետական կուսակցության Երիտասարդական կազմակերպությունը: Ծրագրի նպատակն էր վեր հանել այն խնդիրներն ու մարտահրավերները, որոնց հետ առաջիկա տարիներին առնչվելու են անդամ քաղաքական ուժերը իրենց գործունեության ընթացքում, ինչպես նաև

«Քոչարյանի հետ դեռևս այդ հանդիպման նախապատրաստական փուլն էլ չկա». Գալուստ Սահակյան. 168.am

Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը դրական է գնահատում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հանդիպումը: Այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ նման իրավիճակներում համախմբվածությունը, իհարկե, շատ դրական է: 168.am-ի դիտարկմանը, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը նման հանդիպումներն արդյունավետ չի համարում, Գ.Սահակյանը պատասխանեց. «Հասկանալի է, բայց վերջին հաշվով՝ Քոչարյանի

Տեր-Պետրոսյանը կօգնի Սերժ Սարգսյանին իրագործել Մադրիդյան սկզբունքները

«Դա, հավանաբար, այն էր, որ Տեր-Պետրոսյանը շարունակում է լինել փոխզիջումային բանակցային գործընթացի կողմնակից եւ պատրաստ է աջակցել Սերժ Սարգսյանին, եթե նա համաձայնվի Մադրիդյան սկզբունքների հիման վրա բանակցություններ վերսկսել»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց ՀՀ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը` անդրադառնալով Լեւոն Տեր-Պետրոսյանի երեկվա հարցազրույցի` արտաքին աշխարհին ուղղված ուղերձներին: Մեր զրուցակիցը նաեւ նկատեց. «Երբ այլ քաղաքական գործիչները հանդիպում

Բեռնատարները ժամանեցին Արցախ

«Լոռի-Արցախ» մարզային հանձնախմբի կոչով և նախաձեռնությամբ հավաքագրված սննդամթերքով, առաջին անհրաժեշտության իրերով և բուժպարագաներով բեռնված  հերթական բեռնատար ավտոմեքենաները  րոպեներ առաջ ժամանեցին ԼՂՀ: Այս ակցիայի շրջանակներում  սա արդեն երրորդ նմանատիպ ուղևորությունն  էր  Արցախ:   Լոռու մարզպետարան

Խոսրով Հարությունյան. «Դա չի նշանակում` հենց 80-ականներին արտադրված զենք»

Պատգամավորը` 80-ականների զենքով կռվելու մասին

Թուրքիայի արտգործնախարարը հանդես է եկել Ղարաբաղի հարցով շփման խումբ ձևավորելու առաջարկով. Ermenihaber.am

Թուրքիայի արտգործնախարարը հանդես է եկել Ղարաբաղի հարցով շփման խումբ ձևավորելու առաջարկով

«Ադրբեջանի հեռահար նպատակն էր` զրոյացնել Մինսկի խմբի ձեւաչափը»

Ըստ ԱԺ էթիկայի հանձնաժողովի նախագահի` նախահարձակ Ադրբեջանը մտադիր էր հայկական դիրքեր գրավել եւ դա որպես խաղաթուղթ` օգտագործել բանակցային գործընթացում

 «Մեր կրթական համակարգում նոր նախաձեռնությունների համար կարևոր է հանդգնությունը». Մանուկ Մկրտչյան

Ապրիլի 11-ին Երևանի Ֆ. Նանսենի անվան թիվ 150 դպրոցում տեղի ունեցավ «Dasaran» կրթական ծրագրի, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության, Արցախի Հանրապետության կրթության, գիտության և սպորտի նախարարության, Երևանի քաղաքապետարանի, «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի և «Նոր սերնդի դպրոց» հ/կ-ի համատեղ հայտարարած «Դպրոցի արտաքին և ներքին ձևավորում 2015-2016» մրցույթի ամփոփման և մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը: «Dasaran.am» կրթական ծրագրի հիմնադիր Սուրեն

Արման Մուսինյան. «Չի կարելի ամբողջ գիտակցական կյանքն ապրել մեկ այլ գործչի քննադատելով ու այլընտրանք չառաջարկելով»

Մեկ էլ ում, ում, բայց Կոնգրեսին մի «լուսավորեք», թե ինչպիսի իշխանություն ունենք: Ախպոր պես:

«Սերժ Սարգսյանին համարելով համախոհ՝ ողջ մեղքը բարդեց Ռոբերտ Քոչարյանի վրա»

Ալեքսանդր Արզումանյանը` երեք նախագահների արձագանքների եւ անդրադարձների մասին «Միայն դրական եմ գնահատում այդ հանդիպումը: Այդ փաստը խոսում է այն լայն կոնսոլիդացիայի մասին, որը այս օրերին ձեւավորվել է Հայաստանում: Կարծում եմ՝ սա նոր մշակույթի ներդրում է մեր քաղաքական անցուդարձում»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց ՀՀՇ վարչության անդամ, ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը` անդրադառնալով երբեմնի քաղաքական ախոյանների` Լեւոն Տեր-Պետրոսյանի

Սահմանամերձ Նոյեմբերյանում կայացավ ինտելեկտուալ 15-րդ փառատոնը

Մրցույթին մասնակցում էր 16 համայնքից 19 թիմ

Բեռնատարներ, շտապօգնության մեքենաներ Արցախին՝ Աշոտ Գիզիրյանից ու իր ընկերներից

Շիրակի նախկին մարզպետ, գեներալ Աշոտ Գիզիրյանը, որը ծնունդով Արցախի Շահումյանի շրջանից է, ռուսաստանաբնակ շահումյանցիների հետ համատեղ մեծաքանակ օգնություն է ուղարկել Արցախ: Այս մասին մենք տեղեկացանք Շիրակի նախկին մարզպետի ընկերներից: Գեներալն ու իր ընկերները Արցախ են ուղարկել ամենագնացներ, զինվորական բեռնատարներ, հատուկ պաշտպանության բանակի համար ձեռք բերված շտապբուժօգնության «Ուազ»-ներ ու նորագույն սարքավորումներ: Ընդհանուր թվով նրանց կողմից 20

Պատգամավոր. «Այո, վարչապետը պետք է մեկներ Մոսկվա»

Ըստ Խոսրով Հարությունյանի` դա առիթ է` Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը Երեւանում չանցկացնելու մասին բացատրություններ պահանջելու Ինչպես ավելի վաղ հայտնել էինք,  ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն աշխատանքային այցով ապրիլի 12-13-ը կմեկնի ՌԴ` Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին (ԵՏՄ երկրների վարչապետների հանդիպումն ի սկզբանե նախանշված էր Երեւանում) մասնակցելու նպատակով: Որքանո՞վ է ճիշտ վարչապետի այս քայլը, այսօր «Անալիտիկ» մամուլի ակումբում

Լ. Մկրտչյանը ԵԽ կրթության նախարարների համաժողովում բարձրացրել է Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հարցը    

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը Բրյուսելում մասնակցել է ԵԽ կրթության նախարարների 25-րդ համաժողովին, որն անցկացվում է «Ժողովրդավարության ապահովումը կրթության միջոցով, կրթության դերը ժողովրդավար մշակույթի իրավասության զարգացման համար» խորագրի ներքո: ՀՀ ԿԳ նախարարը համաժողովում հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, նշված է. «Ձերդ գերազանցություններ, hարգելի՛ գործընկերներ, Եվրոպայի խորհրդի մշտական համաժողովի 25-րդ նստաշրջանի հարգարժան մասնակիցներ,

Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Իսպանիայի ԱԳ նախարարությունների միջև

Ապրիլի 12-ին ՀՀ ԱԳՆ-ում տեղի ունեցան քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Իսպանիայի արտաքին գործերի նախարարությունների միջև: Հայկական կողմից խորհրդակցությունները վարում էր Եվրոպայի վարչության պետ Պարույր Հովհաննիսյանը, իսպանական կողմից` արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գլխավոր տնօրեն Էնրիկե Մորա Բենավենտեն: Հայ և իսպանացի դիվանագետները քննարկեցին երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցեր: Կարևորվեց հայ-իսպանական քաղաքական երկխոսության ակտիվացումը, միջխորհրդարանական կապերի զարգացումը, քննարկվեցին

Դեսպան Արտակ Ապիտոնյանի հարցազրույցը շվեդական «Դագեն» օրաթերթին

Ապրիլի 9-ին Ստոկհոլմի կենտրոնական Սերգելս Տորյ հրապարակում ադրբեջանա-թուրքական ցույցի ժամանակ հնչած հակահայկական հայտարարությունների վերաբերյալ ՀՀ դեսպան Արտակ Ապիտոնյանը հարցազրույց է տվել շվեդական «Dagen» օրաթերթին։ Դեսպանն իր մտահոգությունն է հայտնել այդ առիթով, դատապարտելով ռասայական ատելության հրահրման ցանկացած դրսեւորում։ Նա հայտնել է, որ հակահայկական ատելության սերմանումը նոր չէ եւ սկիզբ է առնում դեռ Հայոց ցեղասպանության շրջանից։ «Սակայն

Գառնեցիները՝ ՀՀ նախագահին. հեռու չի այն օրը, երբ մեր հրաշք երիտասարդությունը կփակի Բաղրամյան պողոտան՝ ի պաշտպանություն Ձեզ

Հաշվի չառնելով եւ ոչ մի բարձրաձայնված կարծիք, օգտվելով Հայաստանում եւ ԼՂՀ-ում ստեղծված լարվածությունից՝ սկսել են իրագործել «Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման նախագիծ» ծրագիրը Հարգարժան պարոն նախագահ Սերժ Սարգսյան, դիմում ենք Ձեզ, քանի որ սպառվել են պայքարի բոլոր թույլատրելի միջոցները, պայքար, որն ուղղված է բարձրաստիճան պաշտոնյայի դեմ, որը առաջնորդվում է անձնական շահով, օգտագործում պաշտոնեական դիրքը՝ գյուղատնտեսությամբ զբաղվելով եւ

Խ. Հարությունյանը` արցախյան «սելֆիների» մասին. «Դա չէ ձեւը»

Պատգամավորը կարծում է, որ ասելիքն առանց լուսանկարվելու էլ կարելի է տեղ հասցնել

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031