Օրվա լրահոսը
Հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1100 կրակոց
Մարտի 23-ին և լույս 24-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1100 կրակոց: Շփման գծի հյուսիսարևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև ՀԱՆ-17 տիպի նռնականետ (2 արկ): ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են իրադրությանն առաջնագծում և շարունակում իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն: ԼՂՀ
Հին եւ նոր հայերը
1990-ականների առաջին կեսին մոդայիկ մի արտահայտություն կար` «նոր ռուսներ»: Դրա օրինակով կային նաեւ նոր հայեր, վրացիներ, մոլդովացիներ եւ այլն: Խոսքն այն մարդկանց մասին էր, որոնք շուկայական հարաբերություններին անցնելու ժամանակ բախտի բերմամբ թե պատահմամբ հարստացել են` ինչ-որ բան կարողացել են գողանալ խորհրդային հսկայական ունեցվածքից, խլել, սեփականաշնորհել եւ այլն: Անեկդոտներում եւ հումորային սկետչերում այդ մարդիկ ներկայացվում էին
«Թուղթը չի կարող պաշտպանել ընտրությունների օբյեկտիվությունը». Ազատ Արշակյան
Ազատ Արշակյանը պատգամավորներին ճորտացնող դրույթ է առանձնացրել Ընտրական օրենսգրքի նախագծում:
«Ահաբեկչական պատերազմն ավելի կակտիվանա». թուրքագետ
Այսօր ամբողջ աշխարհում ահաբեկչական պատերազմի հավանականության վտանգը հասել է ծայրահեղ աստիճանի: Թուրքագետի խոսքով, այդ կոնտեքստում Ռուսաստանը նույնպես կարող է լինել ահաբեկչությունների թիրախ: Թուրքագետ Ռուբեն Մելքոնյանի մեկնաբանմամբ, ռուս-թուրքական կոնֆլիկտի համատեքստում ահաբեկչական կազմակերպությունները, անհատ ահաբեկիչները, որոնք Թուրքիայում վերապատրաստվել են, վաղուց արդեն օրակարգային խնդիր է: «Չմոռանանք, որ Չեչնիայի պատերազմի ժամանակ բազմաթիվ իսլամիստ գրոհայիններ հենց Թուրքիայի տարածքով էին տեղափոխվում
Ռուբեն Հայրապետյան. Եթե ՖԱՖ-ը շարունակի հակաֆուտբոլային արարքներ դրսևորել, այլևս մարզադաշտ ոտք չի դնի. «Ֆուտբոլ+»
«Իսկ ո՞վ է ասել, որ ՖԱՖ-ը հավաքականի երկրպագու է: ՖԱՖ-ը երկրպագու չէ»: «Ֆուտբոլ+» շաբաթաթերթին տված հարցազրույցում ասել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը: -ՖԱՖ-ը դժգոհել է, որ ֆեդերացիան իրենց համար ֆիքսված տեղերի տոմսեր չի վաճառել, երբ այդ տեղերն ազատ են եղել: Ի՞նչն է արգելքի պատճառը: -Ո՞րն է իրենց տեղը: Իրե՞նք են որոշում: Հավաքականի երկրպագուների
26-ամյա խմած վարորդը կծել է ոստիկանի ուսը. shamshyan.com
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով` Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա քննչական բաժնում նախապատրաստված նյութերը փոխանցվել են Հայաստանի քննչական կոմիտե: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մարտի 20-ին ճանապարհային ոստիկանության աշխատակիցները ՃՈ հատուկ պահպանվող տարածք են տեղափոխել Երևան քաղաքի Եղիշե Թադևոսյան փողոցի 13/1 շենքի բնակիչ, 26-ամյա Սասուն Թադևոսյանի վարած Opel մակնիշի 34 QԼ 807 համարանիշի ավտոմեքենան: Ս.
ՀՀ ոստիկանությունը «Հանրապետական» մարզադաշտում կապահովի քաղաքացիների անվտանգությունը
Բրյուսելի օդանավակայանում եւ մետրոյում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո բազմաթիվ երկրներում ու քաղաքներում զանգվածային կուտակումների վայրերում անվտանգության լրացուցիչ միջոցառումներ են իրականացվում: Մարտի 25-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայանալու է ֆուտբոլի Հայաստանի եւ Բելառուսի ազգային հավաքականների միջեւ ընկերական հանդիպում, որին, սպասվում է, բավականին մեծ թվով մարզասերներ են ներկա լինելու: Aravot.am-ը ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ
Ռուսաստան ուղեւորված ահաբեկիչները կշրջանցեն Հայաստանը
Թուրքագետի կարծիքով,Հայաստանը ահաբեկիչների համար դեռ հետաքրքիր վայր չէ. «Ոչինչ բացառել պետք չէ, բայց այս պահին մեր երկիրը ահաբեկչության թիրախ չի լինի»: Թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանի մեկնաբանմամբ, Թուրքիան ահաբեկիչներ պատրաստելու փորձ ունի, ու պատահական չէ, որ եվրոպացի բազմաթիվ գործիչներ հայտարարում են՝ Թուրքիայի տարածքը օգտագործվում է դեպի Եվրոպա կամ դեպի Մերձավոր Արեւելք իսլամիստների արտահանման համար: Թուրքիան իսլամիստ ահաբեկիչ
«Երեխաները իրենց տետրերը, գրիչները գրքերը չեն փոխարինելու համակարգչով, այն ընդամենը լրացնելու գործիք է». Կարինե Հարությունյան
Այսօր Նորագավիթի թիվ 98 դպրոցում մեկնարկեց «Թվային դարաշրջանի դպրոցներ» ծրագիրը: Ծրագիրն իրականացնում են Մայքրոսոֆթ Հայաստանը և ՀՀ կրթության և գիտության նախարարությունը` Յունիքոմփ եւ Ինթել ընկերությունների հետ համատեղ: Դպրոցի առաջին դասարանի 75 աշակերտներ ստացան Windows 10 սարքավորումներ, որոնք հնարավոր է օգտագործել որպես թաբլեթ, այնպես էլ դյուրակիր համակարգիչ: Սարքավորումները հատուկ ստեղծվել են կրթական նպատակներով կիրառելու համար: Մայքրոսոֆթ
Արթուր Աբրահամը շուտով կմեկնի ԱՄՆ
Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, WBO վարկածով աշխարհի չեմպիոն 35-ամյա Արթուր Աբրահամի եւ մեքսիկացի 24-ամյա Խիլբերտո Ռամիրեսի միջեւ մենամարտը տեղի կունենա ապրիլի 9-ին, ԱՄՆ Նեւադա նահանգի Լաս Վեգաս քաղաքում: Մարտի 26-ին, Արթուրը կմեկնի մրցավայր: «Առավոտ»-ի հետ զրույցում մարզիկն ասաց, որ լավ տրամադրություն և տրամադրվածություն ունի. «Անգամ մարզիչս գոհ է իմ մարզավիճակից: Միշտ չէ, որ այդպես է լինում»,-
Ոստիկանությունը պարզաբանում է, թե ինչու են թանկարժեք ալկոտեստեր գնել
Արտաշնչած օդի նմուշում ալկոհոլի խտությունը չափող սարքերի ու ՃՈ-ի համար պետական գնումների ծախսերի մասին հայտարարությանն արձագանքում է ոստիկանությունը
Կրթություն և կոռուպցիա. ի՞նչ ազդեցություն ունի կոռուպցիան կրթության որակի վրա
Կրթության ոլորտում կոռուպցիայի դեմ պայքարի շուրջ քննարկումներն ակտիվացել են, թե ինչ արդյունք կտան դրանք դժվար է կանխատեսել, սակայն կարևոր առաջընթաց է նաև խնդրի ընդունումը պաշտոնյաների կողմից, որոնցից շատերը նախկինում այս հարցերի բարձրացումն անգամ համարում էին չափազանցված: Ճիշտ է` վերջին երկու տարիների ընթացքում «Թրանսփարենսի ինթերնեյշընըլ» հակակոռուպցիոն ՀԿ-ի գնահատականներով կրթության համակարգը «ամենակոռումպացվածների եռյակից» դուրս է մնացել, սակայն
Լուսինե Հակոբյան. Դատավորը խախտում է Գասպարիի արդար դատաքննության իրավունքը
Լուսինե Հակոբյանի կարծիքով՝ դատարանը անհասկանալի գործողություններ է իրականացնում»:
Մեկ անձից գնումներում շատացել են «ունիվերսալ ֆիրմաները». Եւ լվացքի փոշի են մատակակարում, եւ կանաչապատում անում. (Տեսանյութ)
Մենաշնորհ է նկատվում նաեւ պետական գնումների ոլորտում
Անչափահաս մեղադրյալը հայտնել է ոստիկանության բաժնում իր նկատմամբ կիրառված խոշտանգման մասին
Տասնչորս տարին չլրացած անձանց բռնաբարելու և սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու մեջ մեղադրվող, ՀՀ արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի կալանավոր, 15-ամյա Տ. Գ.-ն հայտնել է ՀՀ ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողների կողմից իրեն խոշտանգելու վերաբերյալ տվյալներ: Մասնավորապես՝ Տ. Գ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2016 թվականի հունվարի 27-ին ՀՀ ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողների կողմից հրավիրվել
Եգորյան. Գասպարիին բերման ենթարկելու մասին որոշումը ոչ այլ ինչ է, քան հերթական կամայականություն
Գասպարիի կարծիքով՝ դատարանը ճնշում է գործադրում իր փաստաբանների նկատմամբ
Կոնգրեսականներն աջակցություն են պահանջել Հայաստանի եւ ԼՂ-ի համար
Ամերիկայի հայկական համագումարի սատարմամբ ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահներ կոնգրեսականներ Ֆրենք Փալոն կրտսերի (Դեմոկրատ, Նյու Ջերսի) և Ռոբերտ Դոլդի (Հանրապետական, Իլինոյս) նախաձեռնած նամակը ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահներ կոնգրեսականներ Ռոբերտ Դոլդը (Հանրապետական, Իլինոյս) և Ֆրենք Փալոն կրտսերը (Դեմոկրատ, Նյու Ջերսի) Վաշինգտոն – Այսօր 33 կոնգրեսականներ նամակ են հղել Պետության, արտաքին գործառնությունների և հարակից
ՍՊ ընկերության տարածքում հայտնաբերվել է էլեկտրահարված տղամարդու դի. հարուցվել է քրեական գործ
ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու դեպքի առթիվ, ինչն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահը։ Մարտի 22-ին՝ ժամը 16.20-ին, շտապ օգնության թիվ 6 ենթակայանից հաղորդում է ստացվել, որ թիվ 61 խումբը «էլեկտրահարված» կանչով մեկնել է ՍՊ ընկերություն, որտեղ հայտնաբերվել է փականագործ, 1952 թ.
Գեղամ Գրիգորյանի աճյունը կամփոփվի Երևանի Կոմիտասի անվան պանթեոնում
Մարտի 23-ին, ՀՀ մշակույթի նախարարությունում կայացել է անվանի օպերային երգիչ և բեմադրիչ, Հայաստանի Հանրապետության և Լիտվայի Հանրապետության ժողովրդական արտիստ, «Մովսես Խորենացի» և «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալակիր, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար` Գեղամ Գրիգորյանի մահվան կապակցությամբ ստեղծված կառավարական հանձնաժողովի նիստը: Նիստը վարում էր ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: Հանձնաժողովի
Հարուցվել է քրեական գործ՝ 3 անձի մահվան պատճառ դարձած ավտովթարի դեպքի առթիվ
ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ 3 անձի մահվան պատճառ դարձած ավտովթարի դեպքի առթիվ։ Նախնական տվյալներով՝ Արարատի մարզի Արբաթ գյուղի բնակիչ, 1997թ. ծնված Արսեն Հովսեփյանը, 2016 թվականի մարտի 23-ին` ժամը 04:30-ի սահմաններում, Մասիս-Էջմիածին ավտոճանապարհի Արարատի մարզի Սայաթ-Նովա գյուղի խաչմերուկի ճանապարհահատվածում, կորցրել է իր վարած «Օպել աստրա» մակնիշի ավտոմեքենայի կառավարումը՝ բախվելով
ՏՄՊՊՀ-ին դատի են տվել
«Հայկական ծրագրեր» ընկերությունը պահանջում է անվավեր ճանաչել Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի՝ այս տարվա փետրվարի 2-ի որոշումը, որով ընկերությունը տուգանվել է 2 մլն դրամով:
Գասպարիի գործ. «Այստեղ ինձ թվում է՝ բոլորին հայտնի է՝ անհեթեթ մտքերով ով է հանդես գալիս»
Գասպարին ներկայացել էր դատարան իր պաշտպանների հետ
Լորիս Ճգնավորյանի որդին մեկ տարով բանակից կազատվի
Կոնսերվատորիայի ռեկտորը միջնորդել է, որ Էմմանուել Ճգնավորյանը մեկ տարով ազատվի պարտադիր զինվորական ծառայությունից
13 հազար դրամի պատճառով 6 ամիս է՝ դաս են սովորում մոմի լույսի տակ (Տեսանյութ, ֆոտոշարք)
Դանիելյանների 3 հոգուց բաղկացած անօթեւան ընտանիքը բնակվում է Գյումրիի ամենաաղքատ թաղամասում՝ Ֆանտաններում, Սավոյան փողոց 224/439 տնակում: Նրանց թշվառ ապրելակերպը ոչնչով չի տարբերվում հարեւաններից, սոված կամ կիսասոված օրեր, հարմարություններից զուրկ, կաթկթող տնակ: Միակ տարբերությանն այս պահին այն է, որ ընտանիքը վեց ամիս է՝ զրկված է հոսանքից՝ 12 հազար 900 դրամ պարտքի պատճառով: Ցավն այն է, որ
Ավտովթարի պատճառով մահացել է ՀՀ ԶՈւ զինծառայող
Մարտի 23-ին, ժամը 04.56-ին տեղեկություն է ստացվել, որ Մասիս-Էջմիածին ավտոճանապարհին՝ Սայաթ-Նովա գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Հ-13 ավտոճանապարհի Մասիս-Էջմիածին հատվածի 4-րդ կմ-ին՝ Նիզամի և Սայաթ-Նովա գյուղերի խաչմերուկում, դեռևս չբացահայտված հանգամանքներում «Օպել Աստրա» մակնիշի 34 SF 796 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս
Հովիկ Աբրահամյանը մերժել է մարտի 1-ը զոհերի հիշատակի օր նշելու պատգամավորների առաջարկը
ՀԱԿ-ն առաջարկում է մարտի 1-ը նշել որպես 2008 թվականի մարտի 1-ի զոհերի հիշատակի եւ պետական ահաբեկչության ու բռնաճնշումների դեմ համազգային բողոքի օր:
Հոնի ծառերի ծաղիկները վնասվել են
Վերջին օրերին օդի ջերմաստիճանի կտրուկ անկումը, մարտի 21-ին տեղացած ձյունը Տավուշի մարզում վնասել են հոնի ծառերի բացված ծաղիկները: Հոնի ծառերի դեղին գույնը մի տեսակ սեւացել է: Տավուշի բնակիչները մտահոգված են, որ ցրտահարության հետեւանքով, անցյալ տարվա նման, հոնի քիչ բերք է ստացվելու: Մարզի անապահով շատ ընտանիքներ աշնանն իրենց այգիների եւ անտառի հոնը հավաքելով՝ հանձնում են հատապտուղ
Ռուզաննա Մուրադյան. «Դատափետման, կուրծք ծեծելու եւ հերոսանալու լավագույն օբյեկտը»
ՀՀԿ-ական պատգամավորը զարմացած է եւ հիացած


















































