Օրվա լրահոսը

ԿԲ-ն չի շտապում չեզոքացնել տարադրամային ճնշումը. «Հայոց աշխարհ»

Չնայած արժութային շուկայում տարադրամային միջոցների ակնհայտ ավելացմանը, այնուհանդերձ Կենտրոնական բանկը առայժմ չի շտապում այդ հանգամանքն օգտագործել մի կողմից սեփական տարադրամային պահուստները համալրելու, մյուս կողմից՝ ի հայտ եկած արտարժութային ճնշումը թուլացնելու համար։ Դրա համար կարող է լինել երկու պատճառ. Կենտրոնական բանկը հակված է ամրապնդել ազգային արժույթը կամ բացասական սպասումներ ունի արժութային շուկայի առաջիկա դրսեւորումների հետ կապված։

Վարչապետը Մարտին Սարգսյանին հիշեցրեց փողերը վերադարձնելու մասին

Կառավարության այսօրվա նիստում Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանը ներկայացրեց ԿԱ Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի զարգացման 2016 թվականի համալիր ծրագիրը հաստատելու մասին նախագիծը: Վարչապետը հետաքրքրվեց՝ նախորդ տարի կոմիտեն իր բյուջեն որքանո՞վ թերակատարեց: «Մոտ 12 տոկոսով»,- եղավ Մարտին Սարգսյանի պատասխանը: Հովիկ Աբրահամյանը հարցրեց, թե պլանավորած 4 մլրդ 304 մլն դրամը չհավաքագրելու դեպքում ի՞նչ

Ավագ հինգշաբթի` հաղորդության խորհուրդը սիրո խորհուրդն է

Հիսուս Քրիստոս խաչի վրա իր արյունը թափեց մարդկանց փրկության համար Ավագ հինգշաբթին նշանավորվում է՝ Հիսուս Քրիստոսի վերջին ընթրիքը իր աշակերտերի հետ, որը դարձավ Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատում: Այդ օրը, առավոտյան մատուցվում է Սուրբ Պատարագ` ի հիշատակ Վերջին ընթրիքի ժամանակ Հաղորդության խորհրդի հաստատման: Աստվածաշնչում հիշատակվում է (Մատթ. 26.17-25, Մարկ.14.12-25, Ղուկ. 22.7-23, Հովհ.13.21-30, Կոր.11.23-25), որ Բաղարջակերաց տոնի

Հարություն Քուշկյանն ազատվել է աշխատանքից. ArmLur.am 

ArmLur.am-ի տեղեկություններով՝ այսօր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը բավարարել է ԼՂՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի ազատման դիմումը և Բակո Սահակյանի մեկ այլ հրամանով ԼՂՀ առողջապահության նախարար է նշանակվել Ստեփանակերտի պոլիկլինիկայի գլխավոր բժիշկ Կարինե Աթայանը: Հարություն Քուշկյանի խոսնակ Շուշան Հունանյանը հաստատեց մեր տեղեկությունը:  

Պոլսո Հայոց պատրիարքարան. Անհիմն ասեկոսեներին ուշադրություն մի դարձրեք. «Ակօս»

Վերջին շրջանում Թուրքիայում, Եվրոպայում և ամբողջ աշխարհում տեղի ունեցող ահաբեկչական գործողությունները լուրջ անհանգստություն են առաջացրել նաև Թուրքիայի հայկական համայնքի կյանքում։ Այս մասին տեղեկացնում է «Ակօս» լրատվական կայքը։ 2016թ. մարտի 19-ին Ստամբուլի Թաքսիմ հրապարակի մերձակայքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով չեղյալ էին հայտարարվել շրջակայքի երեք եկեղեցիների պատարագները։ Նույն օրը Ստամբուլի Օրթաքյոյ թաղամասի հայկական եկեղեցու պատարագը նույնպես չեղյալ

«Որոտան սիսթեմային» հարկային արտոնություն տրվեց

Այսօր կառավարության նիստին որոշում ընդունվեց «Որոտան սիսթեմա» ՍՊԸ-ին հարկային արտոնություն տրամադրել: Ըստ ընդունված որոշման՝ այս ընկերության կողմից վճարվող ավելացված արժեքի հարկի վճարումը 3 տարով հետաձգվում է՝ ապրանքների ներմուծման համար: Նախագիծը զեկուցող էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանն ասաց, որ «Որոտան սիսթեման» փոքր հիդրոէներգոկասկադ է կառուցում, նախատեսում է 3.31 մլրդ դրամի ներդրում, որից մոտ 120.5 միլիոն դրամը սարքավորումներ

Օգտագործել բոլոր շահերը՝ մեր նպատակների համար

Բայց նախ՝ պետք է որոշել, թե որոնք են իրականում մեր նպատակները Երբ որեւէ բառ գրում ես Ռուսաստանի մասին, կարեւոր չէ՝ լավ թե վատ, սկսվում է բուռն բանավեճ, թե ո՞րն է ավելի լավը՝ Ռուսաստա՞նը, թե՞ Միացյալ Նահանգները: Դա տիպիկ «հայկական» վեճ է, որը հիմնված է ռոմանտիկ էմոցիաների եւ ոչ թե պետական պրագմատիզմի վրա: Քաղաքականության մեջ, համոզված

Լեւոն Արոնյանից մեկ կամ երկու հաղթանակ է պահանջվում

Մոսկվայի կենտրոնական հեռագրատանն ընթացող շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար հավակնորդների մրցաշարը թեւակոխել է վճռորոշ փուլ: Երեկ կայացավ 10-րդ տուրը: Միակ հաղթանակը տարավ ամերիկացի Ֆաբիանո Կարուանան, որը պարտության մատնեց աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդին եւ վաստակած միավորներով հավասարվելով Սերգեյ Կարյակինին (վերջինը ոչ-ոքի արեց Անիշ Գիրիի հետ)՝ նրա հետ գլխավորեց մրցաշարային աղյուսակը: Լեւոն Արոնյանն ու ետնապահ Վեսելին

Կարեն Քոչարյան. «Մի բան է նստել Մաշտոցի պուրակում, մյուս բան է՝ խաղալ քաղաքական խաղեր»

Կարեն Քոչարյանի կարծիքով՝ միավորում չի կարող լինել

Իսրայելի վարչապետ. Ցանկանում ենք կարգավորել Թուրքիայի հետ մեր հարաբերությունները. «Անադոլու»

Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն, Երուսաղեմում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում, նշել է, որ առաջիկայում Իսրայելի և Թուրքիայի միջև սպասվում են նոր բանակցություններ և հույս է հայտնել, որ այդ բանակցությունները դրական ազդեցություն կունենան երկու երկրների հարաբերությունների վրա։ Այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը։ Այս կապակցությամբ մամուլի հաղորդագրություն է տարածել նաև Իսրայելի կառավարության մամուլի ծառայությունը, որի

Սամվել Կարապետյանն աշխարհի ամենահարուստ հայն է «Forbes»-ի 2016 թվականի ցուցակում

Միլիարդատերերի ցուցակում գործարար, «Տաշիր Գրուպ» հոլդինգի ղեկավար, Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ Սամվել Կարապետյանը $ 3,1 միլիարդ կարողությունով զբաղեցնում է վարկանիշային ցուցակի 549-րդ հորիզոնականը: Նրան պատկանող հոլդինգը Ռուսաստանի ամբողջ տարածքում միավորում է առեւտրի 33 կենտրոն, օֆիսային 4 համալիր եւ 8 հյուրանոց եւ այլն: Երկրորդ ամենահարուստ հայը 810-րդ տեղն զբաղեցնող Էդուարդո Էռնեկյանն է՝ $ 2,2 միլիարդ: Այժմ

Գորիսի ոստիկանապետից ծեծվածի լեզուն կտրվել է. «Հայկական ժամանակ»

Մարտի 8-ին Գորիսի ոստիկանապետ Գեւորգ Ազիզյանի մասնակցությամբ տեղի ունեցած սկանդալային միջադեպի հետեւանքով տուժած, սակայն որպես մեղադրյալ կալանավորված Արթուր Գեւորգյանը իրեն մեղավոր չի ճանաչում։ Հիշեցնենք, այդ օրը երեկոյան մի խումբ երիտասարդներ գնացել են Գորիսի ռեստորաններից մեկը, բայց նրանց թույլ չեն տվել ներս մտնել, ասելով՝ փակ է: Երբ երիտասարդները նստել են ավտոմեքենան, որ դուրս գան, ռեստորանի դարպասներով

Մարտի 11-17-ը մայրաքաղաքում ծնվել է 412 երեխա

Մարտի 11-17-ն ընկած ժամանակահատվածում մայրաքաղաքի ծննդատներում լույս աշխարհ է եկել 412 երեխա՝ 228 տղա, 184 աղջիկ: Նույն ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ամբուլատոր – համաբուժարանային բուժհաստատություններ է այցելել 45264 քաղաքացի:   Երևանի քաղաքապետարան

Մալազիայում 13 հոգի է ձերբակալվել «Իսլամական պետության» հետ առնչություն ունենալու կասկածանքով. straitstime

Մալազիայի ոստիկանության ձեռնարկած գործողությունների հետևանքով՝ երկրում ձերբակալվել է Մալազիայի 13 քաղաքացի՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմավորման հետ առնչություն ունենալու մեղադրանքով։ Այս մասին տեղեկացնում է straitstime լրատվական կայքը։ Լրատվամիջոցի փոխանցմամբ, երկրի անվտանգության մարմինների ղեկավար Հալիդ Աբու Բաքրը հայտնել է, որ ոստիկանության ձեռնարկած խոշորամասշտաբ գործողությունների արդյունքում բերման է ենթարկվել 162 անձ, որոնցից 13-ի հանդեպ խափանման միջոց է ընտրվել

2014 թվականի հայտարարագրի համաձայն՝ Սուրեն Խաչատրյանի եկամուտները կտրուկ նվազել են. «Հայկական ժամանակ»

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր ունեցվածքի ու եկամուտների մասին հայտարարագիրը, որից պարզ է դառնում, որ Սյունիքի մարզպետը 2015 թվականին 1 միլիարդ 501 միլիոն եւ 586 հազար 500 դրամ փոխառություն է տվել։ Սուրիկ Խաչատրյանը նախորդ տարվա դրությամբ ունի 7 միլիոն դրամ եւ 3 հազար 825 ԱՍՆ դոլար։ Նա 2015

Երեւանը «Երեւան» համերգասրահ ունեցավ

Ըստ «Երեւան» համերգասրահի տնօրեն, գեղարվեստական ղեկավար Լեւոն Իվանյանի, իրենք բազմաժանր գործունեություն կծավալեն Վերջին տարիների կամ ուղղակի տասնամյակների ընթացքում առավել հաճախ են հնչում կարծիքներ, որ Երեւան քաղաքում համերգասրահները քիչ են եւ եղածներն էլ խորհրդային ժամանակների շինություններ են՝ իրենց հզորություններով եւ այդ ժամանակներին հատուկ անճկուն առանձնահատկություններով, ժանրային եւ մեծապաշտական դրույթներից բխող ճարտարապետական հորինվածքներով: Քաղաքատնտեսական նոր հարաբերությունները իրենց

Սեյրան Օհանյանը եղել է մարտական հենակետերում

Մարտի 23-ին Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն աշխատանքային այցով եղել է 5-րդ բանակային զորամիավորման մի շարք ստորաբաժանումներում: Շրջայցի նպատակն էր տեղում դիտարկել զինվորական ծառայության կազմակերպման պայմանները, ծանոթանալ սահմանագոտու տվյալ հատվածի օպերատիվ իրավիճակին, ինչպես նաև ստուգել նախորդ այցերի ժամանակ տրված հանձնարարականների կատարման ընթացքը։ Աշխատանքային այցի շրջանակում Սեյրան Օհանյանը եղել է մարտական հենակետերում, ծանոթացել է ինժեներական և ամրաշինական

Կոմիտաս վարդապետ Հովնանյանը պաշտպանում է մանկապղծության մեջ մեղադրվող հոգեւորականին. «Հրապարակ»

Արդեն երկու օր է՝ հայկական մամուլը հեղեղվել է Ֆրանսիայի հայկական եկեղեցիներում սեռային բռնությունների, մանկապղծության մասին լուրերով։ Մի երեւույթ, որի մասին մեզանում երեւի միայն ֆիլմերից գիտենք։ Հիշեցնենք, որ մի հայ երիտասարդ 2013թ. հուլիսի 22-ին բողոք է ներկայացրել Դավիթ արքեպիսկոպոս Սահակյանի դեմ, որով վերջինիս մեղադրել է սեքսուալ ոտնձգությունների եւ բռնաբարության մեջ, որոնք իրականացվել են 1990թ.-ին, Երուսաղեմի հայկական

Պորոշենկոն անվանական զենքեր է նվիրել Ուկրաինայի ֆուտբոլի ազգային հավաքականի ֆուտբոլիստներին. ukranews

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն անվանական զենքերով պարգևատրել է Ուկրաինայի ֆուտբոլի ազգային հավաքականի ֆուտբոլիստներին՝ ԵՎՐՈ 2016-ի ուղեգիր ձեռք բերելու համար։ Այս մասին տեղեկացնում է ukranews լրատվական կայքը։ Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ այս մասին հայտնի է դարձել Ուկրաինայի նախագահի նախկինում չհրապարակված հրամանագրից, որը ստորագրվել է 2015թ. նոյեմբերի 21-ին։ Հրամանագրի համաձայն՝ Ուկրաինայի նախագահ Պորոշենկոն անվանական զենքերով է պարգևատրել Ուկրաինայի ֆուտբոլի

Մուրացկանությամբ զբաղվող երեխաների խնդիրների շուրջ քննարկում Երևանի քաղաքապետարանում

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մուրացկանությամբ զբաղվող, թափառաշրջիկ անչափահասների խնդիրների հետ կապված հարցեր են քննարկվել քաղաքապետարանում տեղի ունեցած հանդիպման ընթացքում: Կլոր սեղանին մասնակցել են քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության և սոցիալական ապահովության վարչությունների, ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի, վարչական շրջանների խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովների ներկայացուցիչներ, ինչպես նաև ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության անչափահասների իրավունքների

Ոչ ժողովրդավարական պետությունների ոտնձգությունները իրավապաշտպանության և իրավապաշտպանների նկատմամբ

Նորվեգիայի կառավարությունը ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի անդամ պետությունների քննարկման է ներկայացրել տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների պաշտպանությամբ զբաղվող իրավապաշտպանների վերաբերյալ բանաձևի նախագիծ, որն արդեն իսկ աջակցություն է ստացել մի շարք երկրների, այդ թվում՝ Ավստրալիայի, Բրազիլիայի, Ֆրանսիայի, Գանայի, Ճապոնիայի և Թունիսի կողմից: Նախագծում փոփոխություններ կատարելու առաջարկով են հանդես եկել Չինաստանը, Կուբան, Եգիպտոսը, Պակիստանը և Ռուսաստանը: Նրանք

Երկրաշարժ ՀՀ-ում

Սույն թվականի մարտի 24-ին, տեղական ժամանակով ժամը 07.54-ին (Գրինվիչի ժամանակով` 03.54-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել 2.5 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են` հյուսիսային լայնության 40.930 և արևելյան երկայնության 44.390: Երկրաշարժի օջախը գտնվել է երկրի մակերևույթից 10 կմ խորության վրա: Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 3-4 բալ: Երկրաշարժը զգացվել է

Գլխի հրազենային վնասվածքով. զինվոր է մահացել

Aravot.am-ի տեղեկություններով, Կապանի զորավարժարանում զինծառայող է մահացել գլխի հրազենային վնասվածքից: Մահվան հանգամանքները ճշտվում են: Մեր տեղեկություններով, քննչական կոմիտեն առաջիկա րոպեներին հաղորդագրություն կտարածի:   Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Հայաստան-Եվրամիություն հարաբերության ամուր ապագայի բանալին. «Ժամանակ»

«Ես վստահ եմ, որ մենք կունենանք լավ փաստաթուղթ, որովհետև այդ փաստաթղթում ոչինչ չկա, որը կբարդացնի Հայաստանի կյանքը Եվրասիական տնտեսական միության կազմում»: Սրանք Հայաստանում Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկու խոսքերն են, որ նա ասել է «Ազատություն» ռադիոկայանին՝ կապված Հայաստան-Եվրամիություն նոր փաստաթղթի հետ: Ըստ Սվիտալսկու՝ այդ փաստաթղթի կապակցությամբ չի կրկնվի այն, ինչ եղավ 2013 թվականի սեպտեմբերի 3-ին: Սա,

Հետաքրքիր բացահայտումներ Բրյուսելի ահաբեկիչների վերաբերյալ. The Telegraph

Հայտնի է դարձել 2016թ. մարտի 22-ին Բրյուսելում ահաբեկչություն իրականացրած անձանցից երկուսի ինքնությունը, երրորդի մասին տվյալները շարունակվում են ճշտվել։ Այս մասին տեղեկացնում է The Telegraph-ը։ Բելգիայի ոստիկանության հայտնած տվյալների համաձայն՝ երկրի մայրաքաղաքում իրականացրած ահաբեկչությունը կազմակերպողներից երկուսը Հալիդ և Իբրահիմ Բաքրավի եղբայրներն են։ Լուրջ կասկածներ կան, որ Բրյուսելի ահաբեկչությունը կազմակերպողներից երրորդը Նաջիմ Լահրավին է։ Շրջանառվող տեղեկությունների համաձայն՝

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նոր բնակարանների բանալիներ է հանձնել Արտավազդ Փելեշյանին և Նարեկ Հախնազարյանին

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նոր բնակարանի բանալիներ է հանձնել ՀՀ ժողովրդական արտիստ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ռեժիսոր-վավերագրող, սցենարիստ, դերասան, ՀԽՍՀ և ՌԴ արվեստի վաստակավոր գործիչ Արտավազդ Փելեշյանին և թավջութակահար, Չայկովսկու անվան միջազգային մրցույթի ոսկե մեդալակիր, «Մովսես Խորենացի» մեդալակիր Նարեկ Հախնազարյանին: Շնորհավորելով արվեստագետներին` քաղաքապետ Տարոն Մարգարյանը բարձր է գնահատել նրանց մասնագիտական գործունեությունը՝ առանձնակի կարևորելով նաև մշակութասեր

Ռուսաստանը Հայաստանին  է նվիրել երկրորդ շարժական բժշկական-ախտորոշիչ համալիրը

Մոսկվայում ընթացող Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարցերին նվիրված հինգերորդ համաժողովի ընթացքում  տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին հակազդմանն ուղղված Ռուսաստանի Դաշնության աջակցության ծրագրի շրջանակներում ձեռք բերված երկրորդ շարժական բժշկական-ախտորոշիչ համալիրի Հայաստանին հանձման արարողությունը: Միջոցառմանը մաս նակ ցել  են «Ռոսպոտրեբ նադզորի» ղեկավար Ա. Պոպովան, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ, ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միաց յալ ծրա գրի

«Ազատություն» ռադիոկայանի լրագրողին խոչընդոտելու համար մեղադրանք է առաջադրվել

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ Նշան Ասատրյանը ուղղակի դիտավորությամբ խոչընդոտել է ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի ընթացքը լուսաբանող՝ զանգվածային լրատվության միջոց հանդիսացող՝ «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Անուշ Մկրտչյանի լիազորությունների իրականացմանը: Մասնավորապես՝ ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի օրը՝ 2015 թվականի դեկտեմբերի 6-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Անուշ Մկրտչյանը Կոմիտասի 56 հասցեում

Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը փակ է, Վարդենյաց լեռնանցքը՝ դժվարանցանելի

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ գիշերվա տևական բքի հետևանքով մարտի 24-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը (Մարտունու կողմից): Բքի պատճառով փակ է Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը: Հանրապետության ամբողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են աղով, ավազով մաքրման

Յուրաքանչյուր իրանցի զբոսաշրջիկ Հայաստանում շաբաթական ծախսում է միջինը 700– 800 դոլար. «Հրապարակ»

Իսկ մի իրանցի զույգ ասաց, որ արդեն երկրորդ անգամ են այցելում Հայաստան, նրանց Հայաստանում ամեն ինչ դուր է գալիս, բացի հայերի վերաբերմունքից:

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031