Օրվա լրահոսը

«Միդիա-Շանգալ». «Աշխարհը համատեղ ուժերով պետք է ոչնչացնի նրանց, իրենց որջում»

Մենք բոլորս ցնցված ենք Բելգիայում տեղի ունեցած սարսափելի ողբերգությամբ:

Մերկ «Քրմուհին» այս անգամ կմարմնավորի մարմնավաճառի կերպարը (ֆոտոշարք)

Դերասանուհի Ռուզան Վիթը(Մեսրոպյան) 10 տարվա ընդմիջումից հետո կխաղա «Մարիամի մեկ կիրակին» ֆիլմում

Օսկանյանի Մարտի 1-ը

Բուռն ծափահարություններ Օսկանյանի բեմելից առաջ Վարդան Օսկանյանը պատրաստվում է կուսակցություն ստեղծել: Նա նշել է, թե ՀՀ երկրորդ նախագահը ստեղծվելիք կուսակցության հետ կապ չունի: Օսկանյանն արդեն իսկ հայտարարում է, որ որեւէ մեկին չի բացառում եւ բոլորի հետ էլ հնարավոր է՝ աշխատի. «Այն կուսակցությունները, որոնց հետ մենք ունենք ընդհանրություն՝ ե՛ւ նպատակների, ե՛ւ գաղափարական հենքի, ես տեսնում եմ

Այսուհետ արխիվից կարելի է օգտվել օնլայն՝ վճարում կատարելով. «Ա1+»

Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը այսօր հայտարարեց, որ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հետ պատրաստվում են նոր ծրագիր իրականացնել։ «Քաղաքացին տեղեկություն ստանալու համար այլեւս չպետք է գա, հասնի արխիվ, նա կարող է մեզ դիմել էլեկտրոնային միջոցով, ասենք՝ թոշակի համար: Մենք մեծ ծրագիր ենք իրականացնում՝ արխիվային փաստաթղթերի արխիվացում: Սրա նպատակն այն է, որ քաղաքացին կարողանա Գերմանիայից,

Լատվիայում ծանրացուցիչ հանգամանքներում կատարված սպանության մեղադրանքով հետախուզվողին հայտնաբերեցին Փարաքարում

Մարտի 22-ին, ժամը 10-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, Ինտերպոլի ԱԿԲ-ի, Արմավիրի մարզային վարչության և Արմավիրի բաժնի ծառայողները Փարաքար գյուղում հայտնաբերել և բերման են ենթարկել Լատվիայի Հանրապետության քաղաքացի, 1995 թ. ծնված Արամ Գաբրիելյանին, ով 2015 թ. հունիսի 8-ից Լատվիայի Հանրապետության գլխավոր դատախազության կողմից հետախուզվում էր ԼՀ քրեական օրենսգրքի 117 հոդվածի 12-րդ մասի մեղադրանքով (Սպանությունը, որը

«Ձեր հեռախոսահամարը ֆեյսբուքում կա». Սամվել Մարտիրոսյան

Պե՞տք է արդյոք զգուշանալ, երբ ֆեյսբուքը հեռախոսահամար է ուզում:

Ո՞ր հեռախոսը չեն կարող գաղտնալսել

Այսօր Aravot.am-ը տեղեկատվության անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանից հետաքրքրվեց՝ կա՞ն հեռախոսներ, որոնք գաղտնալսման համար բարդություն են առաջացնում: Օրինակ, ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանն օգտագործում է «Մոտորոլա» տեսակի հեռախոս եւ կա տեսակետ, որ նա հատուկ է օգտվում հենց այդ տեսակի հեռախոսից, որ չգաղտնալսվի: Սամվել Մարտիրոսյանը պատասխանեց. «Եթե ուզում են լսել, թե հեռախոսովդ ինչ ես խոսում, ինչ հեռախոս ուզում

Հենրիխ Մխիթարյանը «Աուգսբուրգի» հետ խաղում 4 անգամ գնդակն անցկացրել է մրցակցի ֆուտբոլիստների ոտքերի արանքով

Որ Հայաստանի ազգային հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանը փայլուն մրցաշրջան է անցկացնում Դորտմունդի «Բորուսիայում», մեկ անգամ եւս երեւաց «Աուգսբուրգի» հետ հանդիպման ժամանակ: Վիճակագրությունը հաշվել է, որ Մխիթարյանն այդ օրը մրցակցի ֆուտբոլիստներին չորս անգամ շրջանցել է գնդակը նրանց ոտքերի արանքով անցկացնելով: Այդ թվում նաեւ՝ «Աուգսբուրգի» դարպասը գրավելու ժամանակ: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

57-ամյա տղամարդը գողացել է իր հոր վերմակը, բազկաթոռները, կարի մեքենան

Նա այլ քրեական գործով ազատազրկված է

«Անվճար իրավաբանական օգնություն ավտովարորդներին» ծրագրի շրջանակներում դրական փոփոխություններ են գրանցվել

Ըստ ծրագրի ղեկավարի՝ դատարան ներկայացված 350 հայցից 120-ն ավարտվել են ու դրական լուծում ստացել

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` Մարտի 24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 25-26-ը առանձին շրջաններում օրվա երկրորդ կեսին‵ կարճատև անձրև և ամպրոպ, 27-28-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ: Քամին՝ հարավ-արևմտյան 2-7 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 24-25-ն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով: Երևանում՝ Մարտի 24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 25-26-ն օրվա երկրորդ կեսին հնարավոր

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Գեղամ Գրիգորյանի մահվան կապակցությամբ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Գրիգորյանների ընտանիքին՝ Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Գեղամ Գրիգորյանի մահվան կապակցությամբ: «Գեղամ Գրիգորյանը հայ և դասական երաժշտարվեստին երկարամյա նվիրվածության, կերտած վառ և ինքնատիպ օպերային կերպարների շնորհիվ ընդմիշտ կմնա հայ և օտարազգի հանդիսատեսի հիշողության մեջ: Խորին ցավակցություն եմ

Ցուրտը սառեցրել է ոչ միայն գյուղացիների պտղատու ծառերը, այլեւ վարկերը

Մարտի 16-ի լույս 17-ի եւ նախօրեի գիշերն արձանագրված ցուրտը սառեցրել է ոչ միայն գյուղացիների պտղատու ծառերը, այլեւ վարկերը: Ցրտահարությունից տուժած գյուղերի գյուղացիների մեծ մասը գյուղվարկերի տակ են, որոնց բարեհաջող մարումը կախված էր եղանակի բարեհաճությունից: Երեկ «Առավոտի» հետ զրույցում Արարատի եւ Արմավիրի մարզի տասնյակ գյուղերի գյուղապետեր ասացին, որ այգեգործները «գլուխները բռնած» նստած են՝ առաջին հերթին մտահոգվելով,

«Այն, ինչ տեսել ենք, միանշանակ պետք է դատապարտվի, դա անընդունելի է». Կորյուն Նահապետյանը՝ Գորիսի ոստիկանապետի մասին

Ըստ Կորյուն Նահապետյանի, այսօր համակարգում աշխատում են բազմաթիվ բարեխիղճ պրոֆեսիոնալներ, բայց ինչպես այլ համակարգերում, ոստիկանությունում էլ կան առանձին մարդիկ, որոնք արատավորում են համակարգի հեղինակությունը. «Այդպիսի աշխատողներից ուղղակի պետք է ազատվել»:

10 տարվա բանակցության արդյունքում Հայաստանն անդամակցեց «Եվրիմաժ» հիմնադրամին

Եվրոպական հիմնադրամը կֆինանսավորի նաեւ հայ ռեժիսորների եւ պրոդյուսերների ֆիլմերը, եթե դրանք համապատասխանեն կինոարտադրության միջազգային չափանիշներին

«Ձեր շան անունը չպետք է դնեք գաղտնաբառ». ԱԱԾ-ի կողմից ֆեյսբուքի նամակները վերահսկելու մասին

Ֆեյսբուքն այդ առումով չի եղել ու չի լինի վստահելի: Ձեր նամակագրությունը ոչ միայն ձեր մոտ է, այլ նաեւ ֆեյսբուքյան սերվերներում: Նույնիսկ եթե ոչ ոք չվերահսկի, կա հավանականություն, որ սերվերները կարող են կոտրվել եւ այդ նամակագրությունը կհայտնվի երրորդ անձանց ձեռքում:

Գալուստ Սահակյանը ցավակցական ուղերձ է հղել Գեղամ Գրիգորյանի մահվան կապակցությամբ

ՀՀ ԱԺ նախագահի ցավակցական ուղերձում ասվում է. «Խոր ցավով տեղեկացա Հայաստանի ժողովրդական արտիստ, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Գեղամ Գրիգորյանի անժամանակ մահվան մասին: Գեղամ Գրիգորյանը հայ ու համաշխարհային օպերային արվեստի իսկապես փայլուն դեմքերից էր, ում ձայնը հնչում էր աշխարհի ամենահայտնի բեմերից, ում բարձր էին գնահատում ամենախստապահանջ մասնագետները, ում կատարումները

Վկաները հիշեցին, որ բրոքերը նոտարի գրասենյակում է գտնվել անվտանգության աշխատակիցների հետ

ՀՀ գլխավոր դատախազության հատուկ կարեւորագույն գործերով վարչության դատախազ Տիգրան Ենոքյանը երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հրապարակեց Խաչիկ Յանթուրյանի վերաբերյալ քրեական գործով մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը: Ըստ մեղադրողի, Խ. Յանթուրյանը մեղադրվում է մորաքրոջը՝ Վարսիկ Մադոյանին եւ նրա որդուն՝ անհայտ բացակայող ճանաչված Կամո Պետրոսյանին սեփականության իրավունքով պատկանող բնակարանը վաճառելու, եւ գումարը յուրացնելու համար:

«Ես գիտեմ առնվազն 4 բանկ, որոնց հաճախորդների հաշիվներից գումար են տարել». Սամվել Մարտիրոսյան

Փորձագետը բացատրեց, թե ինչպես կարող են մարդիկ ստուգել՝ բանկոմատն անվտա՞նգ է, թե՞ ոչ: Բանկոմատների վրա հնարավոր է տեղադրել հատուկ սարքեր, կլոնավորել քարտը: Չարագործը կարող է ձեր քարտի կլոնն ունենալ եւ օգտվել՝ գումար տանել, առեւտուր անել՝ ըստ պահանջի:

«Տեր Աստծո համար միեւնույն է, թե ում է համբուրում»

Ճանաչված դաշնակահար Ալեքսանդր Գինդինը՝ տաղանդի եւ մշակույթի ոլորտում հրեաների գերիշխող դիրքի մասին «Երաժիշտները հանուն խաղաղության» միջազգային նախագծի գեղարվեստական ղեկավար, ՌԴ վաստակավոր արտիստ, դաշնակահար Ալեքսանդր Գինդինը սիրով հարցազրույց տվեց «Առավոտին»: Նա այս օրերին Երեւանում էր, եւ ի թիվս այլ երաժիշտների, մասնակցեց մարտի 20-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացած My Way խորագրով

Ավագ չորեքշաբթի` թանկարժեք յուղով օծումից մինչ մատնություն

Այսօր Ավագ չորեքշաբթի է, որը նաեւ համարվում է` մատնության: Այս օրն էլ, ինչպես այս շաբաթվա յուրաքանչյուր օր, պատմում են Հիսուս Քրիստոսի երկրային կյանքի վերջին չորեքշաբթի օրվա իրադարձությունները: Ավագ չորեքշաբթի օրվա ավետարանական ընթերցումը հորդորում է չչարաշահել Աստծո ունեցած սերն ու վստահությունը` հիշելով մարդկության համար նրա կրած չարչարանքներն ու մահը, չշեղվել ճշմարիտ ճանապարհից, երկրպագել ու փառավորել Նրան:

«Եղել է մոտ 1 մլն հաքերային հարձակում եւ պետական մարմիններում վիրուսների ներդրման փորձ». ԱԱԾ

Ազգային անվտանգության ծառայության բաժնի պետի տեղակալ Արսեն Գաբրիելյանն ասաց, որ առանձնակի ուշադրություն են դարձնում առանձին պետությունների հատուկ ծառայությունների կամ հաքերային խմբերի կողմից նպատակային հարձակումներին:

Հայրապետյան. 3 ֆուտբոլիստներ այլեւս չեն հրավիրվի Հայաստանի ընտրանի. «Ֆուտբոլ+»

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը հայտարարել է, որ Հայաստանի ազգային հավաքականի որոշ առաջատարներ այլևս չեն հրավիրվելու ազգային ընտրանի: Այս մասին Հայրապետյանն ասել է «Ֆուտբոլ+» շաբաթաթերթին տված հարցազրույցում: «Յուրա Մովսիսյանին, Ռոբերտ Արզումանյանին ու Գևորգ Կասպարովին հավաքական չհրավիրելն իմ պահանջն է. նրանք այլևս չեն լինելու մեր գլխավոր թիմում: Նշված ֆուտբոլիստների վերջին 2 տարիների ելույթները հավաքականում ձեր

Մարտի 29-ից կգործարկվեն «Դալմա Գարդեն Մոլ» առևտրի կենտրոնին հարակից տարածքում տեղադրված տեսախցիկները

Մարտի 29-ից կգործարկվեն «Դալմա Գարդեն Մոլ» առևտրի կենտրոնին հարակից տարածքում տեղադրված տեսախցիկները Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ հանրապետությունում շարունակվում են երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի և տեսախցիկների տեղադրման աշխատանքները: Մասնավորապես, 2016 թվականի մարտի 29-ից գործարկվելու են Երևան քաղաքի Ծիծեռնակաբերդի 3 հասցեի հարևանությամբ («Դալմա Գարդեն Մոլ» առևտրի կենտրոնին հարակից տարածք) տեղադրված տեսախցիկները: Ճանապարհային

«Ամեն 3 համակարգիչներից 2-ը վարակված է». Սամվել Մարտիրոսյանը՝ կիբերհանցագործությունների մասին

Փորձագետն անդրադարձավ նաեւ վերջերս կատարված ՎՏԲ-Հայաստան բանկի այն կիբերհանցագործությանը, որի ժամանակ հաճախորդների հաշիվներից հաքերային միջամտության հետեւանքով դուրս էին բերվել զգալի գումարներ:

«Յուրաքանչյուր լուծում պետք է ուղղված լինի հարկային համակարգի պարզեցմանը». Հովիկ Աբրահամյան

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել ՀՀ հարկային օրենսգրքի նախագծի շուրջ հերթական քննարկումը: Վարչապետ Աբրահամյանը, մասնավորապես, նշել է. «Մենք շարունակում ենք Հարկային օրենսգրքի նախագծի շուրջ քննարկումները՝ շատ լավ գիտակցելով, որ աշխատում ենք մի փաստաթղթի վրա, որը տասնամյակներ շարունակ մեր տնտեսության համար ունենալու է ուղղորդիչ նշանակություն: Այսօր կշարունակենք նախորդ քննարկումներում կիսատ մնացած հարցերի դիտարկումը:

Ով է զիջել. ՀՅԴ-ն, թե՞ ՀՀԿ-ն. «Ա1+»

Մեծ է հավանականությունը, որ 2016 թվականի ընթացքում ֆրանսիական Սենատ կներկայացվի Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող նոր օրինագիծ։ Նախագահ Օլանդն իրավաբաններին հանձնարարել է մշակել այնպիսի նախագիծ, որը չի խախտի խոսքի ազատության իրավունքը, բայց նաև քրեական պատիժ կսահմանի Ցեղասպանության ժխտողականության համար։ Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը նշում է. «Մենք իսկապես ուշադիր ենք, և մեր բոլոր

Եզդի կանանց կրթության իրավունքի խախտումը կպատժվի

Օրերս Երեւանում կայացավ «Եզդի կանանց կրթության իրավունքի խախտումը» զեկույցի քննարկումը: Զեկույցի հեղինակներն են «Սինջար» եզդիների ազգային միավորում հասարակական կազմակերպության իգական սեռի 4 ներկայացուցիչներ: Հեղինակներից Զեմֆիրա Քալաշյանն ասաց, որ զեկույցում ներկայացվել են իրական պատմություններ այն եզդի կանանց ու աղջիկների մասին, որոնք զրկված են եղել նույնիսկ պարտադիր կրթությունից, կան նաեւ որոշ գյուղերի վիճակագրական տվյալներ, թե 2003- 2015թթ. ազգությամբ

Բրյուսելի ահաբեկչություն. Տուժածների թվում աշխարհի 40 երկրների քաղաքացիներ են. De Standaard

2016թ. մարտի 22-ին Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների հետևանքով տուժողների շարքում 40 երկրների քաղաքացիներ կան։ Այս մասին տեղեկացնում է բելգիական De Standaard-ը։ Լրատվամիջոցի տեղեկացմամբ ՝այս մասին խոսել է նաև Բելգիայի փոխվարչապետ, Եվրոպական գործերով և Արտաքին գործերի նախարար Դիդիե Ռեյնդերսը։ Նախարարը, անդրադառնալով այդ տվյալներին, ասել է. «Այս պահին մենք տվյալներ ունենք 40 երկրների քաղաքացիների

ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Դավթյանի օրիգինալ պատասխանը

Թե ինչո՞ւ չեն հրապարակվում քվեարկածների ցուցակները

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031