Օրվա լրահոսը

Համազգային խայտառակությունն ու Գյումրու փողոցներում գումար հավաքող երիտասարդները (Տեսանյութ)

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը, որը երեկ մասնակցում էր Գյումրու «Ֆանտաններ» թաղամասի տնակներից մեկի բակում աշխարհահռչակ ջազմեն Տիգրան Համասյանի բարեգործական համերգին, Aravot.am-ի հետ զրույցում ասաց. «Ես ուրախ եմ մեր աշխարհահռչակ գյումրեցու համար, ուրախ եմ այս երիտասարդների համար, որոնք ոչ ստանդարտ մտածողություն ունեն, կաղապարված մտածողություն չունեն, ազատ մտածում են, ազատ գործում են եւ այդ ազատ 

Գագիկ Շամշյանը զգալի գումար է նվիրաբերել գյումրեցի անօթեւաններին փրկելու ծրագրին

Գյումրեցի լուսանկարիչ Հայկ Բարսեղյանի  հեղինակած Գյումրու անօթեւան 13 ընտանիքներին բնակարան գնելու ծրագրին այսօր միացել է հայտնի ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը: Նա քիչ առաջ անձամբ եկել է Գյումրի՝ իր կողմից նվիրաբերելով հազար դոլար գումար: Այս մասին տեղեկանում ենք  Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանի ֆեսբուքյան էջում տեղադրված նկարներից, որոնց տակ բազմաթիվ գյումրեցիներ իրենց շնորհակալական խոսքն

Հենց վաղը կամ թեկուզ մյուս օրը  ես կրկին «Վիեննայում» եմ լինելու

Մի քանի ամիս առաջ էր, այլ երկրում լրագրողական մի դասընթացի էի մասնակցում: Դասընթացի հենց առաջին օրն էլ ինձ համար շատ կարեւոր մի մարդու առողջական վիճակի վատթարացման մասին լուրն իմացա. բժիշկները հարազատներին արդեն նախապատրաստել էին վատագույնին: Մահվան լուրը չսպասեցրեց.  մի քանի օր հետո հիվանդը մահացավ: Արդեն չորս տարի այդ հիվանդ մարդը իր փոքրիկ մարմնով պայքարում էր 

Վարդգես Գասպարին հանգանակության գումարից հրաժարվել է

Գասպարիի խոսքերով՝ իրենցից ավելի կարիքավոր մարդիկ կան եւ որ ավելի լավ է իրենց օգնեն

«Տիգրան Համասյանի արածը հրավեր է բոլոր գլամուրային ու ոչ գլամուրային աստղերուն». լիբանանահայ գրող (Տեսանյութ)

Փետրվարի 27-ին  Գյումրու «Ֆանտաններ» կոչվող թաղամասի տնակներից մեկի բակում աշխարհահռչակ ջազմեն Տիգրան Համասյանի՝ Գյումրու անօթեւանության դեմ պայքարին նվիրված բարեգործական համերգին իր ընտանիքով մասնակցելու էր եկել նաեւ լիբանանահայ գրող, Թուրքիայում լույս տեսնող «Ժամանակ» օրաթերթի թղթակից Սաքո Արյանը:  Aravot.am –ի հետ զրույցում նա ասաց, որ Տիգրան Համասյանի՝ իր ծննդավայրում համերգ տալու մասին ընթերցել է Ստամբուլում: «Գիտեք, Գյումրին

Աշխարհի թագի համար ո՞վ կմրցի Մագնուս Կարլսենի հետ

Մարտի 10-ից 30-ը Մոսկվայում աշխարհի ութ ուժեղագույն գրոսմայստերներ հավակնորդների մրցաշարում պայքարելու են աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենին ձեռնոց նետելու իրավունքի համար: Նրանք բոլորն էլ ժամանակին խաղատախտակի առջեւ հանդիպել են Կարլսենին: Ութ հավակնորդներից աշխարհի չեմպիոնի նկատմամբ դրական հաշվեկշիռ ունեն միայն երկուսը: Հետաքրքիր է, թե վիճակագրությունն ինչ է ասում դիմակայությունների ընդհանուր արդյունքի մասին: Լեւոն Արոնյան-Մագնուս Կարլսեն՝ 5:12 Պյոտր

Սիրված դերասան Հայկ Մարությանի, գյուղնախարարի նվերը՝ Գյումրու անօթեւաններին

Երեկ Գյումրու «Ֆանտաններ» կոչվող թաղամասի տնակներից մեկի բակում աշխարհահռչակ ջազմեն Տիգրան Համասյանի՝ Գյումրու անօթեւան 13 ընտանիքներին բնակարան գնելուն ուղղված բարեգործական համերգին եկել էր մասնակցելու նաեւ սիրված դերասան Հայկ Մարությանը՝ Կարգին Հայկոն: Իհարկե, կային նաեւ այլ ճանաչված դեմքեր, բայց անցնող-դարձողը հենց նրան էր նկատում՝ ասելով. «Վայ Կարգին Հայկոն էլ է էստեղ»: Վերջինս ոչ միայն եկել էր

«Ռուսաստանը ապակայունացնում է իրավիճակը  Հարավային Կովկասում՝ Ադրբեջանին զենք վաճառելով եւ իր ռազմական  ներկայությունը Հայաստանում պահելով»

Հայտարարել է Եվրոպայում ՆԱՏՕ-ի զինված ուժերի գլխավոր հրամանատար, ամերիկացի գեներալ Ֆիլիպ Բրիդլավը

ՖԻՖԱ-ի նորընտիր նախագահը աշխատանքային առաջին օրը ֆուտբոլ կխաղա իր ենթակաների հետ

Ուրբաթ օրը երկրորդ փուլով ՖԻՖԱ-ի նախագահ Ջաննի Ինֆանտինոն, Reuters գործակալության փոխանցմամբ, պաշտոնավարման առաջին աշխատանքային օրը՝ փետրվարի 29-ին, Շվեյցարիայում ֆուտբոլ կխաղա կազմակերպության աշխատակիցների հետ: Հանդիպումը պետք է խորհրդանշի ավելի քան կես տարի շարունակվող կոռուպցիոն սկանդալից հետո իր հիմնական առաքելությանը վերադառնալու ՖԻՖԱ-ի մտադրությունը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը՝ mytechbits.com-ի  

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Mtaes.am. Հանրապետության տարածքում` Փետրվարի 29-ին, մարտի 1-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ արևմտյան 2-7 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճան 29-2-ը աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով: Երևանում՝ Փետրվարի 29-ին, մարտի 1-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Անզորությունից ինքնասպանություն է գործել բազմազավակ անօթևան ընտանիքի հայրը

Գյումրու կիսախարխուլ շինություններից մեկում պատսպարված հինգ մանկահասակ երեխաներ ունեցող անօթևան ընտանիքի հայրը օրերս ինքնասպանություն է գործել: Նա վերջերս էր դատարկաձեռն վերադարձել Ռուսաստանի Դաշնությունից, ուր ամիսներ առաջ էր մեկնել աշխատանք գտնելու հույսով: Կինը նրան կախված է գտել քաղաքամերձ մի գյուղում գտնվող գոմում, որտեղ վերջերս էր տեղավորվել աշխատելու որպես անասնապահ: Առավել մանրամասն՝ «Շիրակ կենտրոնի» պատրաստած տեսանյութում, առանց

Կերեն գյուղն էլեկտրաֆիկացվում է

Արցախի  Քաշաթաղի շրջանում գրեթե բոլոր բնակավայրերն արդեն էլեկտրաֆիկացվել են՝ բացառությամբ Ողջիի ավազանի Կերենի գյուղական համայնքի, որի կազմում են նաև Գրհամ և Սպիտակաշեն գյուղերը: Կերեն գյուղը, որն ունի հազարամյակների պատմություն, ազատագրվել է 1993 թ. աշնանը, վերաբնակեցվել է 18 տարի առաջ: Որոշ ժամանակ մտնում էր Կովսականի քաղաքային համայնքի մեջ, իսկ արդեն 4-րդ տարին է՝ առանձնացել է: Միջնակարգ

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են 

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 26-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Վարդենյաց  լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է: Հանրապետության ամբողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր  ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության  լրատվական ծառայություն

Ապուր-պյուրե «Ին-յան»

Հին չինական բնափիլիսոփայության մեջ «ինը» եւ «յանը» հակադրությունների՝ սեւի ու սպիտակի, կոշտի եւ փափուկի, խավարի ու լույսի, լուսնի եւ արեւի, երկրի ու երկնքի, սառի ու տաքի եւ այլոց տարբերություններն ընդգծող արտահայտչամիջոց էին: Հակադիր բեւեռներ, որոնք միմյանց փոխլրացնում եւ ներդաշնակեցնում են, ճիշտն այնպես, ինչպես՝ կինն ու տղամարդը: Փոխլրացնող հակադրությունների չինական սիմվոլիկան իր հանճարեղ պարզությամբ գրավել է

Մարադոնան Ջաննի Ինֆանտինոյին դավաճան է համարում

Արգենտինացի Դիեգո Մարադոնան հայտարարել է, թե ՖԻՖԱ-ի նորընտիր նախագահ Ջաննի Ինֆանտինոն իր աջակցությունը չի ստանա: «Արքայազն Ալին եւ շեյխ Սալմանը մեծ ներուժ ունեն, իսկ Ինֆանտինոն դավաճան է: Նրա ղեկավարը գտնվում է զնդանի ու մուրճի արանքում, կարելի է ասել, գրեթե ճաղերի հետեւում, իսկ նա շարունակում է աշխատել, ասես, ոչինչ չի եղել: Ջաննին վիճակահանությունների ժամանակ աճպարարություն էր

«Շիրակ կենտրոն». Բախտորոշ այց երեք երեխաներ խնամող միայնակ անօթևան կնոջը

Երեք մանկահասակ երեխաների միայնակ խնամող երիտասարդ մորը մենք հանդիպեցինք Գյումրու ամենահեռավոր ու ամայի մի վայրում, կիսաքանդ գործարանային շինությունների հարևանությամբ տեղադրված տնակում: Երեխաներից փոքրը մանկուց հաշմանդամություն ունի: Կյանքում բազմաթիվ դառնություններ տեսած երիտասարդ մոր մտքով անգամ չէր անցնում, որ մի օր բախտը իրենց էլ էր ժպտալու… Այսօր «Շիրակ կենտրոնի» աշխատակիցները և Թերեզա Մխիթարյանը բառիս բուն իմաստով ճակատագրական

Ավտոմեքենան շրջվել է. առկա է գազի արտահոսք

Mtaes.am. Փետրվարի 28-ին, ժամը 09.47-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթաշեն գյուղի գերեզմանատան մոտակայքում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևելի հատվածից և շրջվել, առկա է գազի արտահոսք, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, ՀՆՓԱԻ կենտրոնի փրկարարական ջոկատը և ՃԿԱԿ օպերատիվ խումբը: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

«Առավոտն» ու ՀԱՕԿ-ը կրկին մեկտեղ հավաքեցին ԶԼՄ-ների աշխատակիցներին

Այսօր «Արենա» համալիրում բոուլինգի մրցումով մեկնարկեց «Առավոտ» օրաթերթի եւ ՀԱՕԿ-ի համատեղ անցկացվող ԶԼՄ-ների սպարտակիադան: Մասնակցության հայտ ներկայացրել էին շուրջ 20 լրատվամիջոցների մոտ 40 աշխատակիցներ: Համառ, բայց նաեւ գործընկերային մթնոլորտում ընթացած պայքարում որոշվեցին տղամարդկանց ու կանանց պայքարի հաղթողներն ու մրցանակակիրները, որոնց համար ՀԱՕԿ-ը սահմանել է դրամական պարգեւներ: Կանանց մրցաշարում առաջատարների եռյակը կազմեցին Մարինե Կարապետյանը (Երկիր մեդիա

Գաբրիել Սարգսյանը Չինաստանում եզրափակեց լավագույն տասնյակը

Չինաստանի Հուան Ցյան քաղաքում այսօր ավարտվեց Համաշխարհային ինտելեկտուալ խաղերի ծրագրով ռապիդ շախմատի մրցաշարը: Տղամարդկանց պայքարում Գաբրիել Սարգսյանը 3,5 միավորով 16 մասնակիցների մեջ զբաղեցրեց 10-րդ հորիզոնականը, իսկ Սերգեյ Մովսիսյանը հանգրվանեց վերջին հորիզոնականում՝ 1,5 միավոր: Կանաց մեջ մեր միակ մասնակից Լիլիթ Մկրտչյանը նույնպես եզրափակեց մրցաշարային աղյուսակը՝ վաստակելով այնքան միավոր, որքան Մովսիսյանը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ  

Մեր մարմինն արվեստ է. Բազե Ավետիս

Ավետ Բազե Ավետիսյանը, չնայած նրան, որ 2008 թվականից արդեն իսկ սկսել է ուսումնասիրել լուսանկարչությունը,  պրոֆեսիոնալ  սկիզբն էլ թվագրել 2011-12 -ից՝ աչքը սրելով ու «Բազե» կեղծանունը ստանալով, կարծում է, որ այդ գործով, իրականում, դեռ նոր է սկսում զբաղվել, քանի որ   ամեն նոր փուլից հետո նորովի է  հասկանում՝ ինչ է լուսանկարչությունը: Իսկ փուլերը քիչ չեն: Ավետ Բազեն

Ի՞նչ կապ ունի ազգությունը

Ազգայնամոլությունը, այլատյացությունը մեզ`հայաստանցիներիս, բնորոշ չէ: Լուրջ «վերապահումներ» մենք ունենք միայն թուրքերի եւ ադրբեջանցիների հանդեպ, ու թեեւ ես այդ տրամադրությունները չեմ կիսում, բայց բացատրելի եմ համարում: Պատճառը, կարծում եմ, ոչ թե այդ ազգերի մեջ է, այլ ժամանակակից Թուրքիայի եւ Ադրբեջանի  ղեկավարության քաղաքականության մեջ: Մնացած հարցերում, երբ ես մեր հայրենակիցների շուրթերից լսում եմ կամ կարդում եմ նրանց

Տիգրան Համասյան. «Ամոթ է, որ այս մարդիկ արդեն 30 տարի տնակներում են ապրում» (Տեսանյութ)

Աշխարհահռչակ դաշնակահար, գյումրեցի Տիգրան Համասյանն, այսօր բարեգործական համերգ տալով Գյումրու Սավոյան փողոցի տնակներից մեկի բակում, ասաց. «Ամոթ է, որ այս մարդիկ արդեն 30 տարի տնակներում են ապրում»: Գյումրիում ծնված ու երկրաշարժի պատկերը տեսած երիտասարդը նշեց, որ իր ծնողներն այնպես են արել, որ երկրաշարժի բարդ տարիները վատ չանդրադառնան իր մանկության վրա: Երաժիշտը հույս ունի, որ բարեգործական

Աղջիկ փախցնելու գործով  7 տարի անց դատում են

Կ. Հովհաննիսյանին սպառնում է 4-8 տարի ազատազրկում

Ադրբեջանական Գաբալայի 25 բնակիչներ փորձել են անցնել հայկական կողմը. Minval.az

Ադրբեջանի Գաբալայի շրջանի Քեթյուքլու գյուղի մի խումբ բնակիչներ փետրվարի 27-ի գիշեր, ժամանելով Աղդամի շրջան, փորձել են անցնել հայկական կողմը: Այն պահին, երբ գյուղի 25 բնակիչներ փորձել են անցնել հայկական կողմը, նրանց շրջափակել են ոստիկանները: Այս մասին հայտնում է Minval.az-ը՝ վկայակոչելով գյուղաբնակ Ռամին Իսմայիլովին: Իսմայիլովի պատմելով՝ բողոքի պատճառը Նաբիև ընտանիքի անդամների անարդարացի վերաբերմունքն է: «Նաբիևները զրպարտել

Իջեւանում  ճանապարհային նշանները ծուղա՞կ՝  վարորդների համար

Բնակավայրի մուտքի մասին՝ երկու տարբեր  նշան

«Գիտեմ հեքիաթի մեջ եմ».72-ամյա Գեղեցիկ տատիկը՝ Տիգրան Համասյանի իր բակում համերգ տալու մասին (Տեսանյութ)

Գյումրու «Ֆանտաններ» կոչվող թաղամասի ամենավերջին տնակում՝ ամայի դաշտերի հարեւանությամբ բնակվող 72-ամյա Գեղեցիկ Գեւորգյանը, որի բակում այսօր տեղի ունեցավ հանրահայտ ջազ դաշնակահար, գյումրեցի Տիգրան Համասյանի բարեգործական համերգը, մեզ հետ զրույցում ասաց, որ իր մոտ այնպիսի տպավորություն է, թե հեքիաթի մեջ է, հեքիաթն այցելել է իրեն: 72-ամյա Գեղեցիկ տատիկը թեեւ 5 օր է՝ անկողնային ծանր հիվանդ է,

Երևանի քաղաքապետարանը դատապարտում է ապօրինի ծառահատման ցանկացած դեպք

Երեւանի քաղաքապետարանը հաղորդագրություն է տարածել, որով արձագանքել է ում իրականացվող ծառահատման ահազանգին. Հարգելի համաքաղաքացիներ, Տեղեկացնում ենք, որ Օպերայի շենքի հարակից տարածքում այսօր իրականացված ապօրինի ծառահատումների ահազանգի հետքերով տվյալ տարածք են այցելել բնապահպանության վարչության և «Կենտրոն կանաչապատում» ընկերության մասնագետները՝ տեղում պարզելով, որ ապօրինաբար հատվել է երկու հացենի տեսակի ծառ: Ապօրինի ծառահատում իրականացնելու փաստով կազմվել է համապատասխան

Ցեխոտ ոտքերով դեպի աշխարհահռչակ գյումրեցու «համերգասրահ» (Տեսանյութ, Ֆոտոշարք)

Գյումրու ամենաաղքատ տնակային թաղամասերից մեկում՝ «Ֆանտաններ»-ում, այսօր   տեղի ունեցավ աշխարհահռչակ ջազ դաշնակահար, գյումրեցի  Տիգրան Համասյանի բարեգործական համերգը: Այն տեւեց մոտ մեկ ժամ, հնչեց նաեւ նոր ստեղծագործություն. Տիգրան Համասյանը երբեմն հաղորդակցվում էր հանդիսատեսի հետ ու խոսում գյումրեցու բարբառով: Նկատենք, որ չնայած մեծ թվով մարդկանց ներկայությանը՝ ջազ դաշնակահարի ելույթի ժամանակ ամայի դաշտում քար լռություն էր, նրա երկրպագուները

Փաստաբան Տիգրան Հայրապետյանը բողոքով է դիմում արդարադատության խորհրդին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻՆ Փաստաբան Տիգրան Հայրապետյանից, (հասցե՝ ք.Երևան, Գր. Լուսավորչի 15/1, հեռախոս 093-23-64-64)   Բ Ո Ղ Ո Ք դատավոր Մելիք Սարգսյանին պատասխանատվության ենթարկելու մասին Հարգելի Արդարադատության խորհուրդ. Ցանկանում եմ հայտնել, որ դատավոր Մելիք Սարգսյանը ակնհայտ անօրինական դատական ակտ է կայացրել: Դատավոր Մելիք Սարգսյանը գոնե մեկ նախադասությամբ չի պատճառաբանել իր որոշումը: Նա ըստ էության

«Էլեկտրոնային երկսակագնային հաշվիչները մոտ 3 ժամ շեղումով են աշխատում». Կարեն Չիլինգարյան

«Էլեկտրոնային հաշվիչներն ամենուր խախտումներով են աշխատում.դա մասսայական բնույթ է կրում». այսօր «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Սպառողների խորհրդատվական կենտրոն» հ/կ-ի նախագահ Կարեն Չիլինգարյանը: Պարոն Չիլինգարյանը վստահեցրեց, որ ՀԷՑ-ը ոտնահարում է սպառողների իրավունքները. «Էլեկտրոնային երկսակագնային հաշվիչները մոտ 3 ժամ շեղումով են աշխատում. դա են վկայում կատարված մոնիթորինգի արդյունքները: Ստացվում է,

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031