Օրվա լրահոսը
«Էլեկտրոնային երկսակագնային հաշվիչները մոտ 3 ժամ շեղումով են աշխատում». Կարեն Չիլինգարյան
«Էլեկտրոնային հաշվիչներն ամենուր խախտումներով են աշխատում.դա մասսայական բնույթ է կրում». այսօր «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Սպառողների խորհրդատվական կենտրոն» հ/կ-ի նախագահ Կարեն Չիլինգարյանը: Պարոն Չիլինգարյանը վստահեցրեց, որ ՀԷՑ-ը ոտնահարում է սպառողների իրավունքները. «Էլեկտրոնային երկսակագնային հաշվիչները մոտ 3 ժամ շեղումով են աշխատում. դա են վկայում կատարված մոնիթորինգի արդյունքները: Ստացվում է,
Օպերայի շրջակայքի ծառերը հատվում են
Հրապարակախոս Զարուհի Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է լուսանկարներ եւ գրել. «Ինձ մեկը կբացատրի, թե Օպերայի շրջակայքում էս հաստաբուն ծառերն ինչու՞ են հատվում, ես հրաշալի հիշում եմ, որ անցյալ տարի այս ծառերը կանաչ էին ու առողջ, հիմա ինչու՞ են էսպես անխնա կտրել: Առանց այդ էլ քաղաքի կենտրոնում օդ չկա շնչելու, էն ծառատյացության դրսևորում հյուսիսային պողոտան
Հարուցվել է քրեական գործ՝ սպանության մեղադրանքով հետախուզման մեջ գտնվող անձի տունը հրկիզելու դեպքի առթիվ
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ սպանության մեղադրանքով հետախուզման մեջ գտնվող Ա.Կախյանի տունը հրկիզելու դեպքի առթիվ։ 2016 թվականի փետրվարի 27-ին՝ ժամը 07.25-ին, Լոռու մարզի Վահագնի գյուղի բնակչից ահազանգել է ստացվել, որ այրվում է նույն գյուղում գտնվող, Ա.Կախյանին պատկանող տունը։ Վերջինս Լոռու մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով 2016 թվականի
Իրական հին Երեւանից մեզ կմնան միայն լուսանկարները
Այն արագությամբ եւ ագահությամբ, որ հողին են հավասարեցնում մայրաքաղաքի հին շենքերը, մոտ ապագայում իրական հին Երեւանը երեւի միայն լուսանկարներով կհիշենք: Իսակովի պողոտայի մի հատված զարդարված է Երեւանի հին ու գեղեցիկ շենքերի լուսանկարներով պատկերված մի քանի մետրանոց պաստառով: Պաստառի «ժանյակավոր» պատգշամբով շենքը շատ վաղուց չկա, մյուս շենքերի մեծ մասն էլ գոյություն չունեն: Հիմա Երեւանում հիացմունքի արժանի
«Բանտապետը չի կարող լինել բանտարկյալների իրավունքների լիարժեք պաշտպան»
«Անհեթեթություն է, երբ երկրի ՄԻՊ պաշտոնում կարող է ընտրվել իշխող քաղաքական ուժի կողմից ներկայացված թեկնածուն: Վստահ եմ, որ պարոն Թաթոյանը օժտված է անձնական ու մասնագիտական բազում արժանիքներով, սակայն նաեւ վստահ եմ, որ ՀՀ արդարադատության փոխնախարարը չպետք է լինի ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան»,- «Առավոտի» հետ զրույցում ՀՀ Մարդու իրավունքների չորրորդ պաշտպանի մասին իր կարծիքը հայտնեց Արման
Պարզաբանում Գասպարիի հետ տեղ ունեցած միջադեպի վերաբերյալ
Նկատի ունենալով այն հանգամանքը, որ համացանցում դեռևս ակտիվորեն շարունակվում են շրջանառվել Վ.Գասպարիի հետ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ իրարամերժ հրապարակումները, քրեակատարողական ծառայությունը հարկ է համարում ևս մեկ անգամ անդրադառնալ իրականացված ուսումնասիրության արդյունքներին: Այսպես՝ Վ. Գասպարին ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկ է բերվել 19.02.2016թ-ին և տեղաբաշխվել թիվ 9 կարանտինային խցում: Թիվ 7 կարանտինային խցում վերջինս երբևէ չի
Լեւոն Շիրինյան. Հայկական լոբբին պետք է պայքարի Սիրիայի ամբողջականության պահպանման համար
Լեւոն Շիրինյանի կարծիքով՝ Հայաստանի շահերը եւ Ռուսաստանի նպատակները համընկնում են
Դարեհի ոսկե կոճակը
Անշուշտ, մարդը մենակ է ծնվում եւ մեռնում է դարձյալ մենակ: Ու մարդու ապրածն ընդամենը կյանք-մահ կարճատեւ ճանապարհն է, որն ըստ էության փախուստ է մենությունից, այսինքն թե` մահվանից, որի դեմ ամեն ոք մենակ է յուրովի: Եվ եթե այդ ճանապարհին ձեւակերպվել, հաստատվել է ապրողի եսը, կամ եթե չի հաստատվել ու մնացել է աննկատ, միեւնույն է՝ վերջաբանը նույնն
Ազատ Արշակյանը՝ Լեռնիկ Ալեքսանյանին. «Ամեն ինչ տվել եք, մնացել է լեզուն» (Տեսանյութ)
«Տիգրանը գալո՞ւ է, թե՞ չէ, թե՞ դուք մնալու եք միշտ Աժդահակ»
«Սա տեխնոլոգիական թռիչքաձև առաջընթաց է». Սամվել Թադևոսյան
Գիտությանը, նորարարական տեխնոլոգիաների զարգացմանը և հեռանկարային լուծումներին աջակցող «Նոյյան տապան» հիմնադրամն այսօր համանուն լրատվական գործակալությունում կազմակերպել էր «Գյուտարարների ակումբի» հերթական քննարկումը։ «Բոլորին հայտնի են այն ջրատաքացուցիչները, որոնք կարող են ապահովել ջրի՝ մինչև 95 աստիճան տաքացում և համապատասխան ջերմային էներգիայի կուտակում: Այդ դաշտը, սակայն, աշխարհում հիմա փակ է, այսինքն՝ այդ ուղղությամբ նորարարություն հնարավոր չէ կատարել, պետք
Մի՛ խաթարէք սուրիահայու նկարագիրը. Yerakouyn.com
Yerakouyn.com. Սուրիահայը բոլոր երկիրներու մէջ միշտ ինքզինք դրսեւորած է դրական յատկանիշներով՝ ան հայրենասէր է, երախտապարտ, աշխատասէր, նուիրուած, “քարէն հաց քամող” արհեստաւոր…Վերջին տարիներուն Սուրիոյ մէջ ծայր առած պատերազմէն ետք, բազմաթիւ հայեր եկան Հայաստան, մեծ մասը ինքզինք դրսեւորեց այնպէս ինչպէս վայել է սուրիահայուն… դժբախտաբար եղան նաեւ մարդիկ, որոնց մէջ սկսանք որոնել սուրիահայը, բայց աւաղ չգտանք… Քանի որ
Ազատ Արշակյան. «3-4 նախարարությունը քիչ է»
Լեռնիկ Ալեքսանյանը համարում է, որ շատ կարեւոր ժամանակում է տեղի ունենում այդ համագործակցությունը
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Mtaes.am. Հանրապետության տարածքում` Փետրվարի 28-ին առանձին շրջաններում հնարավոր են տեղումներ: Փետրվարի 29-ին, մարտի 1-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ արևմտյան՝ 2-7 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 29-ից մարտի 2-ն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով: Երևանում՝ Փետրվարի 28-ին հնարավոր է անձրև: 29-ին, մարտի 1-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
«Դա դիվանագիտական երեսպաշտություն է դառնում»
Ըստ ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանի՝ Ադրբեջանի հայտարարությունները չեն փոխի հայ-ռուսական հարաբերությունները «Այն, որ ադրբեջանցիներն իրենց ԱԳՆ-ն օգտագործում են մեր դեմ ուղղված գործողություններ վարելու համար, ինձ թվում է՝ ոչ ոքի չի զարմացնում: Ռազմական պրակտիկայում ընդունված է ամեն ինչ օգտագործելը՝ ծանր քարերից սկսած, թղթե տեքստերով վերջացրած: Այնպես որ՝ ադրբեջանցիներն օգտագործում են այն, ինչ ձեռքի տակ ունեն»,- «Առավոտի»
Ավտովարորդները դժգոհում են վտանգավոր խաչմերուկից եւ ԱՊՊԱ-ի որոշումներից (ֆոտոշարք, տեսանյութ)
Մի շարք վարորդներ եւ ավտովարորդների իրավունքների պաշտպաններ այսօր բողոքի ցույց էին կազմակերպել Էրեբունի վարչական շրջանում գտնվող Այվազովսկի-Արեշ խաչմերուկի տարածքում: Նրանք բողոքում են, որ այստեղ տեղի ունեցած ավտովթարներից հետո ԱՊՊԱ-ների աշխատակիցները սխալ որոշումներ են կայացնում: Ավտովարորդների պաշտպանության լիգայի նախագահ Տիգրան Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ այս խաչմերուկում տեղի ունեցած ավտովթարներից հետո Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները մոտենում
Fitch-ն իջեցրել է Ադրբեջանի վարկանիշը. haqqin.az
Fitch միջազգային վարկանիշային գործակալությունն իջեցրել է Ադրբեջանի երկարաժամկետ վարկանիշը՝ «BBB-»-ից դարձնելով «BB+»: Այս մասին հաղորդում է haqqin.az-ը: Գործակալության կանխատեսման մեջ նշվում է, որ Ադրբեջանի Կենտրոնական բանկի միջազգային արժութային պահուստները կբարձրանան այնպիսի մակարդակի, որ կկարողանան ծածկել ծառայությունների ապրանքների և ներմուծման ծավալները 4.9 ամիս: Հաղորդագրության մեջ նշվում է, որ 2015թ. վերջին Ադրբեջանի արժութային պահուստները կազմել են 6.1
ՀՀԿ-ն եւ ՀՅԴ-ն Արցախը ՀՀ կազմում ներառելու ճանապա՞րհ են հարթում
ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանի կարծիքով՝ նախօրեին երկու կուսակցությունների միջեւ ստորագրված համագործակցության հուշագիրը հակասում է ՀՀ գործող Սահմանադրությանը: – Նախօրեին վերջապես ստորագրվեց ՀՀԿ-ՀՅԴ համագործակցության հուշագիրը: Մինչ հուշագրի հրապարակումը կողմերն ասում էին` կտեսնեք, թե ինչ կետեր են լինելու: Տեսա՞ք, ի՞նչ աշխարհացունց կետեր կային այնտեղ, որոնք մինչ օրս եղած հուշագրերում չէին ամրագրվել, եւ, որ ամենակարեւորն է, տեսա՞ք
«Մայրապետյանն ինձանից 400 միլիոն դրամ է գողանում»
84-ամյա Աշոտ Կիլիկյանը պայքարում է շինարարական բիզնեսում հայտնի գործարար Սամվել Մայրապետյանին պատկանող «Լոկալ Դեւելոփըրզ» ընկերության դեմ եւ չի պատրաստվում հանձնվել: Կիլիկյանների ընտանիքը 1953 թվականից ձեռք բերելով Պուշկին 4/5 հասցեի տունն իր հարակից բակով՝ մինչ օրս բնակվում է այս տանը, որը հայտնի գինեգործներ Թաիրովներին է պատկանել: Այն 19-րդ դարի շինություն է: Այս տարածքը տարիներ առաջ կառավարությունը
«Բանդա 2-ի գործով» ամբաստանյալներից Հարոյանը նախազգուշացվեց դատարանի կողմից
Հայկ Կոջոյանի, Ռաֆայել Հարոյանի, Տիգրան Հովհաննիսյանի եւ Կարեն Վարդանյանի գործով, որն անցյալ տարվա դեկտեմբերի 17-ից հայտնի է «Բանդա 2-ի գործից անջատված մաս» անվամբ, երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան չբերվեց ամբաստանյալ Տիգրան Հովհաննիսյանը: Էդիտա Ամիրխանյանի, Մադլեն Մուրադյանի, Մնացական Սարգսյանի եւ այլոց դեմ քրեական գործով դատավոր Արշակ Վարդանյանի դատավճռի հրապարակման ժամանակ, նույն Տիգրան
Մանուչարյան. «ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիան «կողոպտիչ» է» (Տեսանյութ)
15 տարի է` Հայաստանում ստեղծվող կոալիցիաները կողոպտելու «առաքելություն» ունեն: Այսօր «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում նման համոզմունք հայտնեց Ղարաբաղ կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը: Նրա խոսքով` ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիան եւս կողոպտիչ է. «Մարդը ստեղծում է կոալիցիաներ` մյուսներին կողոպտելու համար: Իրականությունը կախված չէ կուսակցությունների միավորումից: Հիմքում այլ հարցեր են, որոնք մի կողմ են դնում եւ մոլորեցնում արհեստական բաներով: Չենք
7 օր առաջնագծում. դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 9000 կրակոց
Պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների համաձայն, փետրվարի 21-ից 27-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 9000 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանն առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը: — ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն
Վերաքննիչ քաղաքացիական դատարանը դուրս է եկել վերաքննիչ բողոքի հիմքերից
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշ կազմի դատավորներ չեն կիրառում ՀՀ վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումները: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշ կազմի դատավորներ դատական ակտ կայացնելիս թույլ են տալիս արդար դատաքննության իրավունքի բուն էությունը խաթարող դատական սխալներ: Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումների նպատակը հենց դատավարության բոլոր մասնակիցների համար կանխատեսելի արդարադատության ապահովումն է: ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից կայացվող որոշումները
Թալիշ քաղաքական գործիչ. «Ադրբեջանը ջնջվելու է քարտեզից» (Տեսանյութ)
«Կովկաս-կասպիական տարածաշրջանի բնիկ ժողովուրդների ինստիտուտը» և «Մոդուս վիվենդի» կենտրոնն այսօր կազմակերպեցին կլոր սեղան-քննարկում` Ադրբեջանի բնիկ ժողովուրդների եւ նրանց հետ գործակցության հեռանկարների մասին: Ադրբեջանի բնիկ ժողովուրդներից յուրաքանչյուրի թիվը մի քանի տասնյակ հազարից մինչեւ մեկ միլիոն է. «Օրինակ, թալիշների թիվը տարբեր տվյալներով 1.2 միլիոն է: Նրանք ճնշված են իրենց երկրում եւ հնարավորություն չունեն արտահայտվելու: Գնալով մեծանում է
Հոբելյանական բացառություններ՝ մեծանուն արվեստագետներին
Հաճախ խոսակցությունների առիթ է դառնում, թե նշանավոր արվեստագետների ո՞ր տարեդարձներն են համարվում հոբելյանական, օրինակ՝ 0-ով վերջացող տարեթվերի հետ մեկտեղ 5-ով վերջացողներն է՞լ են արժանի հանդիսավոր նշվելու: Գոյություն ունեցող կարգի համաձայն, անվանի մարդկանց հոբելյանները կառավարական մակարդակով մինչեւ 100-ամյակը նշվում է տասը տարին մեկ, իսկ 100-ից սկսած՝ 25 տարին մեկ: Օրերս «Առավոտի» հետ հանդիպման ժամանակ Թ.
«Մալաթիա» տոնավաճառի տնօրենը կրկին մերժեց. «Ավելացնելու բան չունեմ»
Քիչ առաջ «Մալաթիա» տոնավաճառի բողոքող աշխատակիցներին մոտեցավ տոնավաճառի տնօրեն Սամվել Ավետիսյանը: Նա դժգոհ աշխատակիցներին ասաց, որ երեկվա իր պատասխանն անփոփոխ է՝ ավելացնելու ոչինչ չունի: «Ասում եք՝ հարկային վճարները ես անեմ, չե՞ք մտածում, որ հարկային մուծումը ստաբիլ վճար չէ, ինչքան վաճառում եք, այդքան պետք է ցույց տաք, այդքան վճարեք: Մարդ կա երեք հատ շուբ է վաճառում, ի՞նչ
Թուրքիայի մեջլիսի քաղաքական ուժերից միայն HDP-ն է հրաժարվել Խոջալուի մասին կեղծիքներ քարոզելուց. Еrmenihaber.am
Еrmenihaber.am. Թուրքիայի ազգային մեծ ժողովի (ԹԱՄԺ-TBMM) նախագահ Իսմաիլ Քահրամանի, ինչպես նաև խորհրդարանական խմբակցությունների ղեկավարները Խոջալուի դեպքերի 24-րդ տարելիցի կապակցությամբ տարածել են Հայաստանին դատապարտող հայտարարություններ: Ադրբեջանական կեղծ թեզերի պաշտպանությամբ հանդես են եկել իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP), քեմալականների «ժողովրդահանրապետական» (ԺՀԿ-CHP) և գորշ գայլերի «Ազգայնական շարժում» կուսակցությունների խմբակցության ղեկավարները: Թուրքական մեջլիսում խմբակցություն ունեցող քաղաքական ուժերից միայն ընդդիմադիր
«Մալաթիա» տոնավաճառի աշխատակիցները կրկին փողոցում են (Տեսանյութ)
Տաղավարների բարձր վարձավճարների դեմ երեկվանից գործադուլ սկսած Երեւանի «Մալաթիա» տոնավաճառի աշխատակիցների մի մասն այսօր կրկին փողոցում է, շարունակում են գործադուլը: Այս պահին ցուցարարները սպասում են տնօրինության կողմից հայտարարության: Որոշ աշխատակիցների մի տղամարդ ուղեկցում էր տնօրենի մոտ: Աշխատակիցներից մեկը մեզ փոխանցեց, որ իրենց գործընկերներից մի քանիսը կրկին տնօրենի հետ պատրաստվում են բանակցությունների գնալ: Տոնավաճառի աշխատակիցների մի մասն
Սամվել Խուդոյան. «Մեզ մոտ ամենալավ սպասարկումն է»
Սամվել Խուդոյանի կարծիքով՝ շատ հազվադեպ է հանդիպում նաեւ ժամկետանց ապրանքների վաճառքը
Սեւակը գերմաներեն թարգմանելու առիթը Սեւակ անունով հայն էր
Օրերս Բեռլինի գրականության տան դահլիճում կայացավ Պարույր Սեւակի ստեղծագործությունների փոքրիկ ժողովածուի շնորհանդեսը: Ներկաների շարքում էին Գերմանիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը (առաջին լուսանկարում), Գերմանիայի Հայ ակադեմիականների միության նախագահ Ազատ Օրդուխանյանը, հայկական համայնքի բազմաթիվ անդամներ, հայ ուսանողներ, գերմանացի ընթերցասերներ, թուրք մտավորականներ եւ այլ հյուրեր: Und sticht in meine Seele՝ «Ու ծակում հոգիս» վերնագրված եւ
Վենդետա Վահագնիում. այրել են Կախյանների տունը. Hraparak.am
Լոռիում օրեր առաջ տեղի ունեցած սպանությունը անհետևանք չի մնացել: Hraparak.am- ի թղթակիցը հաղորդում է, որ առավոտյան 7:30-ի սահմաններում այրել են սպանության մեջ մեղադրվող Կախյանների երկհարկանի առանձնատունը: Առանձնատանը հայտնաբերվել է ինքաձիգ, փամփշտակալներ, պարկուճներ: Այժմ գյուղում են գտնվում մեծ թվով փորձագետներ, քննիչներ: Մեր թղթակիցը այս պահին դեպի վայրում է, մանրամասները կներկայացնենք առաջիկայում: Միաժամանակ տեղեկանում ենք, որ հրդեհի


















































