Օրվա լրահոսը

Ջաննի Ինֆանտինոն ընտրվեց ՖԻՖԱ-ի նախագահ

Այսօր Ցյուրիխում կայացած ՖԻՖԱ-ի արտահերթ համաժողովը որոշեց Զեպ Բլատերի իրավահաջորդին: Երկրորդ տուրում համաշխարհային ֆուտբոլի ղեկավար ընտրվեց ՈՒԵՖԱ-ի գլխավոր քարտուղար, իտալական ծագումով շվեյցարացի Ջաննի Ինֆանտինոն: Նա ՖԻՖԱ-ն կգլխավորի մինչեւ 2019 թվականը: Լուսանկարը՝ itv.com-ի Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Հայաստանի շախմատիստները Չինաստանում մեկնարկեցին Համաշխարհային մտավոր խաղերում

Չինաստանի Հուան Ցյան քաղաքում այսօր մեկնարկեցին Համաշխարհային մտավոր խաղերը: Տղամարդկանց եւ կանանց մրցաշարերին մասնակցում են 16-ական շախմատիստներ, նրանց թվում՝ Հայաստանի ազգային հավաքականի անդամներ Գաբրիել Սարգսյանը, Սերգեյ Մովսիսյանը եւ Լիլիթ Մկրտչյանը: Այսօր խաղացվել են արագ շախմատի չորս առաջին պարտիաները: Գաբրիել Սարգսյանը 2,0 միավորով ընթանում է 11-րդ հորիզոնականում, Սերգեյ Մովսիսյանը կես միավոր պակաս ունի եւ 13-րդն է:

Հայաստանում խտրականության դեմ պայքարի առաջընթաց է նկատվում. «Ամերիկայի Ձայն»

Մարտի մեկը Զրո խտրականության օրն է։ Այն միջազգային տոն է, որը խրախուսում է զանազանությունը և ճանաչում բոլոր մարդկանց հավասարությունը։ «Ամերիկայի Ձայն»- ին տված հարցազրույցում «Ֆրիդըմ հաուս» վերլուծական կենտրոնի ներկայացուցիչը նաև անդրադառնում է խտրականության հարցին Հայաստանում: Մանրամասներին կարող եք ծանոթանալ` այստեղ

Գասպարի. ««Նուբարաշենը» ոչ թե կալանավայր է, այլ՝ սպանդանոց»

Վարդգես Գասպարիի կարծիքով՝ իր հետ կատարվածը շատ մանրակրկիտ ծրագրած էր

Պարզվել են 82-ամյա տղամարդու սպանության հանգամանքները

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են 82-ամյա տղամարդու սպանության հանգամանքները, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։ 2016թ. փետրվարի 20-ին՝ ժամը 11:55-ին, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ից ահազանգ է ստացվել, որ նույն օրը «գանգուղեղային տրավմա, կոմատոզ վիճակ» ախտորոշմամբ բժշկական կենտրոն է տեղափոխել 1934թ. ծնված

Գասպարին կապաքինվի տանը

Քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիի  պաշտպան Դավիթ Գյուրջյանը չգիտի, թե ինչու Վերաքննիչ դատարանը այսօր կեսօրին որոշեց փոխարինել իր պաշտպանյալի նկատմամբ խափանման միջոցը չհեռանալու մասին ստորագրությամբ: Հիշեցնենք, որ Գասպարիի փաստաբանների վերաքննիչ բողոքով նիստն այսօր նախատեսված էր ժամը 17:30, սակայն Վերաքննիչ դատարանը, ավելի շուտ անցկացրեց այն՝ փաստաբանների բացակայությամբ, ինչպես որ Գասպարիի կալանավորման որոշումն էր ընդունել առանց փաստաբանների բացակայությամբ: «Չգիտենք՝

Փորձում են թյուրիմացության մեջ գցել մի կողմից Թամանյանի լոնդոնաբնակ թոռանը. ՀՀ քաղաքաշինության նախարարություն

Վերջին օրերին անիմաստ աժիոտաժ է ստեղծվել ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի անվան շուրջ: Խնդիրը շատ պարզ է՝ ի շահ Ալեքսանդր Թամանյանի է և ի շահ հայ ճարտարապետության հավուր պատշաճի ներկայացման ու հանրահռչակման, ՀՀ քաղաքաշինության նախարարության ՊՈԱԿ հանդիսացող երկու՝ Ճարտարապետության ազգային և Ալ. Թամանյանի անվան թանգարան-ինստիտուտները առաջիկայում կմիավորվեն՝ արդյունքում ձևավորելով Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտ-ը: Այդ կերպ՝

Տիգրան Եգորյան. Վարդգես Գասպարին երբեք չի հրաժարվել իր փաստաբաններից

Տիգրան Եգորյանի կարծիքով՝ Վերաքննիչ քրեական դատարանում բոլորից թաքուն է գործի քննությունը տեղի ունեցել եւ կայացել է ակտը

Խոսքի ազատությունը Հայաստանում 2015 թվականին. ypc.am

ԵՄԱ ամփոփագիր 2015 թվականը բարդ և խնդրահարույց էր հայաստանյան լրատվական դաշտի համար: Խոսքի ազատության և լրագրողների իրավունքների ոլորտում մի շարք հիմնահարցերի տեսանկյունից եղան այնպիսի շրջադարձային զարգացումներ, որոնք անմիջականորեն ուրվագծեցին լրագրության սահմանները ոչ միայն անցյալ, այլ նաև՝ այս տարվա համար: Դրանցից առաջին հերթին պայմանականորեն առանձնանում են հեռարձակման թվայնացման անկատար գործընթացի, լրագրողների նկատմամբ բռնությունների աննախադեպ աճի, ինչպես նաև՝

«Սումգայիթյան օրագիր»-ը թարգմանվել է անգլերեն. (Ֆոտոշարք)

Գիտությունների ազգային ակադեմիայում այսօր ընթերցողին ներկայացվեց հրապարակախոս, արձակագիր Բակուր Կարապետյանի «Sumgait Diary, 1988, 27 March -05 April» («Սումգայիթյան օրագիր, 1988 27 մարտի-05 ապրիլի») գրքի անգլերեն թարգմանությունը: Հայերեն գիրքը լույս է տեսել երկու տարի առաջ: Հեղինակը լրագրողներին տեղեկացրեց, որ 1988թ. Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում հայերի ջարդերից անմիջապես հետո տեղում հավաքել է կոտորածից փրկվածների վկայությունները, որոնք էլ ամփոփված

Գասպարին՝ դատավորին ««Նուբարաշենում» փակելով` փորձեցիք ինձ բերել Ձեզ հարազատ միջավայր»

«Ինչո՞ւ եք Դուք անհարգալից վերաբերմունք դրսեւորում իմ նկատմամբ»,- դատավորից հետաքրքրվեց Եգորյանը

Դատարանը Տիգրան Եգորյանի նկատմամբ սանկցիա կիրառեց (Տեսանյութ)

Ներկաները սկսեցին հարվածել ապակուն եւ վանկարկել՝ «Ամոթ»

Պերմյակովը սահմանապահներին հայտնել է, որ Թուրքիա է գնում (Ֆոտոշարք)

Այսօր Վալերի Պերմյակովի դատավարության ժամանակ Ավետիսյանների իրավահաջորդների փաստաբանները ռուս սահմանապահ զորքերի հրամանատարի տեղակալ Սերգեյ Մերլզիկինից հետաքրքրվեցին, թե Բայանդուրի ուղեկալում հայտնված Վալերի Պերմյակովը ի՞նչ հոգեվիճակում էր: «Հարցերին պատասխանում էր հստակ, չէր տատանվում, մի քիչ դողում էր, որովհետեւ պառկած էր ձյան վրա, մի քիչ էլ անհանգիստ էր», ասաց վկան: Վերջինս նաեւ տեղեկացրեց, որ Պերմյակովի մոտ մարմնական վնասվածք,

Սերժ Սարգսյանը հանդիպել է Հայաստանում Վրաստանի դեսպան Թենգիզ Շարմանաշվիլիի հետ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թենգիզ Շարմանաշվիլիի հետ, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Նախագահը շնորհակալություն է հայտնել դեսպան Շարմանաշվիլիին՝ պաշտոնավարման անցած հինգ տարիներին ակտիվ և արդյունավետ աշխատանքի համար: Բարձր գնահատելով եղբայրական Վրաստանի հետ Հայաստանի հարաբերությունների ամրապնդման գործում դեսպանի առաքելությունը՝ Սերժ Սարգսյանը հույս է հայտնել,

Թեւան Պողոսյան. Չի կարող խորհրդարանը լինել վատը, էթիկայի հանձնաժողովը`լավը

Ընդդիմադիր պատգամավորը`ԳՐԵԿՈ-ի զեկույցի մասին

Քաղաքացիներն ընդդեմ Ֆիննախի

2013թ. սեպտեմբերի 3-ին Սերժ Սարգսյանը հայտարարեց այն մասին, որ Հայաստանը կանդամակցի Մաքսային միությանը։ Ըստ այդմ, 2015թ. հունվարի 2-ից Հայաստանը դարձավ Եվրասիական տնտեսական միության անդամ, ինչը պետք է ԵՏՄ անդամ պետությունների քաղաքացիներին ընձեռեր միասնական տնտեսական տարածքի առավելություններից օգտվելու հնարավորություն։ Սակայն անդամակցելուն պես պարզվեց, որ Հայաստանի իշխանությունները ամենևին էլ մտադիր չեն սեփական քաղաքացիներին ընձեռել այդ առավելություններից լիարժեքորեն

Մոսկվայի դերը Ադրբեջանական ՍՍՀ-ի հայերի ջարդերում (անիմացիոն տեսանյութ)

1988-ից 90 թվականներին՝ դեռևս Խորհրդային միության փլուզումից տարիներ առաջ Ադրբեջանական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունում սկսվեցին հայերի հալածումներն ու սպանությունները: Տեսանյութում փորձել ենք հասկանալ, թե ինչո՞ւ Խորհրդային միության նման հզոր ուժային կառույցներով երկրում հնարավոր եղան այդպիսի ջարդերը: «Իրազեկ Քաղաքացիների Միավորում»

Պաշտոնատար անձանց կողմից լիազորություններն անցնելու և խոշտանգելու դեպքերով հարուցվել է քրեական գործ

ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մալաթիայի բաժնի ծառայող Մ. Բ.-ի զեկուցագրի ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2016 թվականի փետրվարի 7-ին՝ ժամը 16:30-ի սահմաններում, վիճաբանության վերաբերյալ ստացված ահազանգի կապակցությամբ ինքն ու գործընկերները մեկնել են դեպքի վայր ու պարզել, որ քաղաքացի Հայկանուշ Հ.-ն և որդին՝ Գագիկ Մ.-ն, տանը վիճաբանում են: Իր օրինական պահանջներին Գագիկ Մ.-ն չի ենթարկվել, այդ

Երևանի ավագանին կքննարկի մայրաքաղաքի 2015թ. բյուջեի կատարման, ինչպես նաև զարգացման ծրագրի իրականացման տարեկան հաշվետվությունների նախագծերը

Երևանի քաղաքապետին կից Երևանի քաղաքային համայնքի զարգացման քառամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհրդի հերթական նիստին, որը վարել է  քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը, ներկայացվել է օրակարգային երկու հարց: «Երևանի զարգացման 2015 թվականի ծրագրի իրականացման հաշվետվության մասին» և «Երևան քաղաքի 2015 թվականի բյուջեի կատարման հաշվետվությունը հաստատելու մասին» ավագանու որոշումների նախագծերի վերաբերյալ խորհրդի անդամները ներկայացրել են իրենց

Ադրբեջանում հաշվել են 105 քաղբանտարկյալ. Contact.az

Ադրբեջանի քաղբանտարկյալների մոնիտորինգի կենտրոնը համաներման հանձնաժողովին է ներկայացրել քաղբանտարկյալների նոր ցուցակ, որում ներառված է 105 մարդ: Այս մասին հաղորդում է contact.az-ը: Կենտրոնի ղեկավար Էլշան Հասանովը հայտնել է, որ 2015թ. վերջին քաղաքացիական հանրության ակտիվիստների կազմած միասնական ցուցակը (որում ներառված էր 93 մարդ) համալրվել է 9 նոր անուններով: Ցուցակում տեղ են գտել նաև ամուսիններ Լեյլա և Արիֆ

Հայաստանի միակ հույսը մնացել է ավտոբեռնափոխադրման շուկան (Տեսանյութ)

Մեր երկրի ավտոփոխադրումների շուկան ազատ է, բայց տարանցումն այնքան թանկ է, որ բեռնափոխադրողները այլընտրանքային ճանապարհներ են ընտրում:

Հայաստանն ԱԻ ոլորտում աշխարհի 10 բարձրակարգ երկրների շարքում է. ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգող Բ. Բուզետտո

Հայաստանը Սպիտակի աղետալի երկրաշարժից հետո դարձել է ոչ միայն տարածաշրջանի, այլև աշխարհի առաջատար պետություններից մեկը` արտակարգ իրավիճակների ոլորտում պատրաստվածության տեսանկյունից:

«Կոկա-Կոլան» անդրադառնում է ՏՄՊՊՀ-ի տուգանքին

50 միլիոն դրամ տուգանվելու մասին որոշումը «Կոկա-Կոլան» դեռ չի ստացել

Սասուն Միքայելյանն առաջադրվելու է Հրազդանի քաղաքապետի թեկնածու

Նրա նախընտրական շտաբը գլխավորելու է Նիկոլ Փաշինյանը:

Երեխաների պաշտպանության ցանցի հայտարարությունը երեխաների համար արդարադատության մատչելիության մասին

Բացակայում են երեխայակենտրոն, անչափահասներին հարմարեցված ընթացակարգերը անչափահասների հարցաքննության ժամանակ: Մասնավորապես այն դեպքում, երբ երեխան տուժող է և դատավարության ժամանակ կարող է կրկնակի տուժող դառնալ:

Վարդգես Գասպարիին բերման են ենթարկել դատարան (Տեսանյութ)

Տիգրան Եգորյանը դատարանի գործողությունները ոչ իրավաչափ է գնահատում

Ակնհայտ է, որ Գասպարին ձերբակալվել է ոչ թե ինչ-որ օրենք խախտելու համար, այլ իշխանության թելադրանքով. Հայ Ազգային Կոնգրես

Արդեն մի քանի օր է՝ անհիմն մեղադրանքով ձերբակալվել է քաղաքացիական ակտիվիստ, ամեն մի ապօրինության դեմ իր անհաշտ դիրքորոշմամբ հայտնի Վարդգես Գասպարին։ Ակնհայտ է, որ Գասպարին ձերբակալվել է ոչ թե ինչ-որ օրենք խախտելու համար, այլ իշխանության թելադրանքով, որի դեմ էին ուղղված նրա բողոքի ակցիաները։ Տեղեկություններ կան, որ նա ազատազրկման վայրում կտտանքների է ենթարկվում, նրա նկատմամբ բռնություններ

Սերժ Սարգսյան. «Մենք պատրաստ ենք ցանկացած լուրջ ներդրողի համար ստեղծել բավականին բարենպաստ պայմաններ»

Ընդհուպ՝ Ազգային ժողովում ընդունելով հատուկ օրենք որոշակի ներդրման մասին:

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031