Օրվա լրահոսը

Բլեֆ՝ ԱԺ-ում. Բագրատյանը բողոքում է

ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը Բագրատյանին կոչ արեց չպիտակավորել ու չընդհանրացնել, թե ամեն օր ԱԺ-ում բլեֆ է տեսնում:

Ինչպես երեխաներն արձագանքեցին հուզիչ պատմությանը

ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Ալլա Սերոբյանը նաեւ ստեղծագործում է, ասում է՝ դա իրեն գեղագիտական հաճույք եւ հոգեւոր բավարարություն է պատճառում: Օրերս նա հնարավորություն է ունեցել Խնկո-Ապոր անվան գրադարանում երեխաների համար կարդալու իր «Վասիլը» պատմվածքը: Ալլա Սերոբյանը նշեց, որ իրական հիմքով ստեղծագործությունն արծարծում է նվիրումի, երախտագիտության, պատասխանատվության գաղափարը: «Վասիլն» ընդգրկված է «7

25-ամյա երիտասարդը մեղադրվում է ուրիշի փոխարեն քվեարկելու մեջ

Մեղադրողը պահանջում է նշանակել տուգանք՝ նվազագույն աշխատավարձի վեցհարյուրապատիկի չափով

Շատ ավելի բարոյական կլիներ, եթե Բաբայանն ինքնակամ լքեր ԲՀԿ-ն. «Չորրորդ իշխանություն»

Բայց շատ ավելի աբսուրդ է նրա նկատմամբ ԲՀԿ ղեկավարության, մասնավորապես՝ ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանի հանդուրժողականությունը։

Վարչապետը՝ ՀՅԴ հետ համագործակցության մասին  (Տեսանյութ)

Հովիկ Աբրահամյանի կարծիքով՝ դաշնակցության հետ համագործակցությունը դրական կազդի խնդիրների լուծմանը 

Մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությունը  Գասպարիի գործի վերաբերյալ

ՀՀ Ազգային ժողովում Մարդու իրավունքների պաշտպանի ընտրության գործընթացի շրջանակներում մի շարք պատգամավորների կողմից բարձրաձայնվել է քաղաքացիական ակտիվիստ Վարտգեզ Գասպարիին ազատությունից զրկելու իրավաչափության հարցը: Միևնույն ժամանակ‚ այսօր՝ փետրվարի 24-ին Վ.Գասպարիի փաստաբանը Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ ահազանգ է ներկայացրել այն մասին‚ որ Վարտգեզ Գասպարին ՀՀ Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում ենթարկվել է խոշտանգման: Բացի այդ‚ Վարտգեզ Գասպարիի

Ապօրինի ռազմամթերք պահելու վերաբերյալ քրեական գործն ընդունվել է Հատուկ քննչական ծառայության վարույթ

ՀՀ ոստիկանության Աշտարակի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայող Կ. Հ.-ի զեկուցագրի ուսումնասիրությամբ պարզվել է, որ ինքը 2016թ. հունվարի 18-ին ոստիկանության հիշյալ ստորաբաժանման աշխատակիցների հետ այցելել է Աշտարակ քաղաքի բնակիչ Սարգիս Մ.-ի տուն՝ վերջինիս պատկանող «Սայգա ՄԿ» տեսակի հրազենի պահման պայմանները ստուգելու նպատակով: Ստուգմամբ մետաղյա պահարանից հայտնաբերվել է թվով 6 հատ փամփուշտներ, ինչպես նաև 1 հատ

Կրթության նորանշանակ նախարարն իր աշխատասենյակում փոփոխություններ կանի (Տեսանյութ, ֆոտոշարք)

Նախարարն ասաց, որ փոքր ինչ անսովոր է նոր աշխատասենյակում գտնվելը. «Պարոն Աշոտյանին ասել եմ` եթե գունային փոփոխություն լինի, որեւէ անձնական բան չկա: Կարծում եմ կփոխեմ գույնը: Ոչ թե սրտովս չի, այլ անսովոր է»: Լեւոն Մկրտչյանը տեղեկացրեց, որ նախարարության աշխատակազմի որոշ անդամների հետ նախկինում էլ է աշխատել. «Երբ 1998թ. եւս նշանակվեցի նախարար, նրանք այդ ժամանակ էլ

Հայերի «Պառլամենտական կատակերգություն»՝ Ստանիսլավսկու թատրոնում

Թատրոնում պրեմիերան միշտ ուրախություն է, տոն, թատերախմբի հաջողությունը: Եվ կրկնակի ուրախալի է, երբ ներկայացումն ընդունում է գլխավոր «դատավորը»՝ հանդիսատեսը, որի կարծիքը միշտ կարեւոր է թատրոնի աշխատակիցների համար: Օրերս Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում կայացավ ամերիկացի դրամատուրգ Դեյվիդ Հայերի «Պառլամենտական կատակերգություն» պիեսի պրեմիերան: Ներկայացման բեմականացումն իրականացրել է թատրոնի գեղարվեստական տնօրեն Ալեքսանդր Գրիգորյանը: Հայերի պիեսը սուր

Հայաստանի իշխանությունները որեւէ անգամ պաշտոնապես չեն բողոքել Ադրբեջանին ռուսական զենքով մատակարարելու դեմ.«Ժողովուրդ»

Հայաստանին 200 միլիոն դոլարի զենքի վաճառքի կապակցությամբ Ադրբեջանի ԱԳՆ-ն երեկ բողոքի նոտա է հղել Ռուսաստանի ԱԳՆ-ին։ Ավելին՝ Բաքուն Մոսկվայից պաշտոնական երաշխիքներ է պահանջել առ այն, որ այդ զենքը ՀՀ-ի կողմից չի տեղակայվելու «ադրբեջանական օկուպացված տարածքներում» եւ հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով։ «Հայաստանին զենքի եւ ռազմամթերքի փոխանցումը՝ հատկապես հարձակողական բնույթի, չի նպաստում հակամարտության կարգավորմանը»,- երեկ հայտարարել է Ադրբեջանի

Էդվարդ Նալբանդյան. «Մենք մեր երկրի զարգացման համար առանցքային ենք դիտարկում շարժունակությունը և փոխադրումները»

ՀՀ ԱԳ նախարարի ելույթը «2030 օրակարգի ֆինանսավորումը. Ադիս Աբեբայի գործողությունների ծրագրի կայուն զարգացման նպատակների ֆինանսավորման հարցերի շուրջ» քննարկմանը Ձերդ գերազանցություններ, «Շատ բան անհնարին է թվում, քանի դեռ այն չի իրականացվել». սրանք Նելսոն Մանդելայի խոսքերն են. մի մարդու, ով անհնարինն իրականություն դարձրեց: Անկախ այն հանգամանքից, թե որքան հավակնոտ և մարտահրավերներով լի խնդիր է մեր առջև դրված,

Տարոն Մարգարյան. «Ով ցանկություն չունի իր պարտականությունները պատշաճ կատարելու, թող մտածի այլ աշխատանքի մասին»

Քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության բոլոր աշխատակիցների հետ, որի ընթացքում ներկայացվել է վարչության կատարած աշխատանքների 2015թ.-ի հաշվետվությունը: Մասնավորապես անդրադարձ է կատարվել վարչության կողմից քաղաքացիների դիմումների պատասխանների տրամադրման ժամկետներին, Երևանի ավագանու հաստատմանը ներկայացվող որոշման նախագծերի լիարժեք պատրաստմանը, վարձակալությամբ տրամադրված համայնքային գույքի նկատմամբ մշտական հսկողություն իրականացնելուն և մի շարք այլ

Լեւոն Մկրտչյանը «Ֆեյսբուք»-ում չի գրանցվելու (Տեսանյութ)

Կրթության նորանշանակ նախարար Լեւոն Մկրտչյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, որ գրանցված չէ «Ֆեյսբուք»-ում եւ չի պատրաստվում գրանցվել. «Ես շատ թափանցիկ եմ աշխատել եւ կաշխատեմ: Ամբողջությամբ հասանելի կլինեմ: Կլինի շատ գործուն մամուլի քարտուղար` ոչ կուսակցական: Վստահ եղեք, որ այդ առումով խնդիր չի լինի»: Իսկ թե ով է լինելու նախարարի նոր մամուլի քարտուղարը, պարզ կլինի առաջիկայում:

Ինչպես է հնարավոր լինել ե՛ւ կույս, ե՛ւ կին. «Հայկական ժամանակ»

Կիրակի պաշտոնապես ազդարարվեց «Հայկական վերածնունդ» հասարակական-քաղաքական միավորման գալստյան մասին, որը ստեղծվել է «Օրինաց երկիր» կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանի նախաձեռնությամբ։ Նաեւ հայտնի դարձավ, որ նորաստեղծ միավորման կազմում ընդգրկվել են 12 կուսակցություն եւ ավելի քան 140 հասարակական կազմակերպություն՝ տարատեսակ ու զարմանազան անվանումներով։ Եվ էդ օրվանից մինչեւ օրս լուրջ ու անլուրջ տարբեր լրատվամիջոցներով, սոցիալական ցանցերով տեղեկատվություն է տարածվում,

Էյնշտեյն. «Չարությունը պարզապես Աստծո բացակայությունն է»

Այսօր հաճախ հանդիպում ենք մարդկանց, որոնք այդքան էլ լավ չեն տրամադրված շրջապատի նկատմամբ: Մարդիկ, որոնք իրենց արարքներով ոչ միայն չեն նպաստում իրենց շրջապատում խաղաղությանը, երջանկությանը, այլ հակառակը` իրենց գործերով նպաստում են, որ իրենց ընտանիքում, իրենց բարեկամական, ընկերական շրջապատում որոշակի խնդիրներ առաջանան: Այդ տեսակ մարդկանց հիմնականում չեն սիրում, քանի որ նրանց ստեղծած խնդիրները թույլ չեն տալիս

Արթուր Մեսչյանի նախագծով կվերականգնվի Ստեփանակերտի թատրոնը. «Հրապարակ»

1932թ. հիմնադրված Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան դրամատիկական թատրոնը վերականգնվելու է սիրված երգահան, ճարտարապետ Արթուր Մեսչյանի նախագծով։ Թատրոնի տնօրեն Մարատ Դավթյանը հաստատեց այդ տեղեկությունը՝ նշելով, որ բուն գործընթացը դեռ սկսված չէ, բայց աշխատանքներն ընթացքի մեջ են. «Կառավարության, նախագահի մակարդակով ներկայացված է այդ պրոյեկտը, բայց առայժմ հաստատված չէ, Արթուր Մեսչյանի ներկայացրած հատակագիծը դեռ վերջնական պրոյեկտը չէ, հնարավոր

Դեղերը և կենցաղային նյութերը հեռու պահեք երեխաներից

Հանրապետությունում, հատկապես երեխաների շրջանում, պարբերաբար արձանագրվում են դեղերից և կենցաղային նյութերից թունավորման դեպքեր, որոնք անդառնալի հետևանք կարող են թողնել: Հաշվի առնելով վիճակագրությունը` ՀՀ առողջապահության նախարարությունը կոչ է անում ծնողներին. •                             կենցաղային վտանգավոր քիմիական նյութերը, ինչպես նաև դեղերը պահել փակվող պահարաններում կամ երեխաներին անհասանելի այլ վայրերում •                             չափազանց ուշադիր լինել վտանգավոր քիմիական նյութերն օգտագործելիս, քանի որ

«Հին Երեւան» ծրագիրը ձգձգվում է. «Հայկական ժամանակ»

Քաղաքային իշխանությունների հայտարարած «Հին Երեւան» ծրագիրը պաշտոնապես տապալվել է։ Հիշեցնենք, որ Երեւանի հին ու արժեքավոր շենքերը քանդելիս իշխանությունները հավաստիացնում էին, թե դրանք վերականգնվելու են մեկ տեղում։ Սակայն այսօր կառավարությունում քննարկվելու է Երեւանի Աբովյան, Փավստոս Բյուզանդ, Եզնիկ Կողբացի եւ Արամի փողոցներով պարփակված տարածքի նկատմամբ «գերակա շահ» ճանաչելու հարցը։ Խնդիրն այն է,, որ ուղիղ 7 տարի առաջ

Մանկապարտեզի տնօրենը զղջում է ուրիշի փոխարեն քվեարկելու համար

Մեղադրողը միջնորդեց նշանակել տուգանք 600.000 դրամի չափով

ՎՏԲ-Հայաստան Բանկը տեղեկացնում է. չի համապատասխանում իրականությանը

Որոշ լրատվամիջոցներում հայտնվել է տեղեկատվություն այն մասին, որ ՎՏԲ-Հայաստան Բանկի ապառիկի դիմաց ամսական սպասարկման գումարը գերազանցում է ամսեկան տոկոսադրույքը և մայր գումարի մարման գումարը: ՎՏԲ-Հայաստան Բանկը տեղեկացնում է, որ վերը նշվածը չի համապատասխանում իրականությանը: Բանկի և հաճախորդի կողմից կնքվող վարկային պայմանագրերը ներառում են վարկային պարտավորությանը վերաբերվող բոլոր պայմանները, այն է՝ ժամկետ, գումար, անվանական տոկոսադրույք, փաստացի

Այսօր Սամվել Մկրտչյանի ծննդյան օրն է

Այսօր անվանի թարգմանիչ, գրող, հրապարակախոս Սամվել Մկրտչյանը կդառնար 57 տարեկան։ Անվանի թարգմանչի ծննդյան օրը լույս է տեսել Սամվել Մկրտչյանի՝ 23 տարեկանում Շեքսպիրից արած առաջին թարգմանությունը՝ «Միջամառային գիշերվա երազը»։ Սամվելը մտադիր էր այն տպագրել 2015-ին, սակայն չհասցրեց։ Գրքի խմբագիրն է Հակոբ Մովսեսը։ Այսօր, Սամվել Մկրտչյանի ծննդյան օրը, Հանրային հեռուստաընկերությունը պատրաստել եւ ցուցադրելու է «Բաբելոնյան դռներ բացողը»

Արմեն Աշոտյան. «Հերն անիծողի հետ շփվելու համար դու չափից ավելի բարեկիրթ ես». «Հրապարակ»

Եթե հենց հիմա հեշթեգ մտցնես Ֆեյսբուքում՝ «Աշոտյան, մնա», ես կմնամ

Իրանի խորհրդարանական ընտրությունները և իրանահայությունը

Մովսես Քեշիշյան «Արաքս» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր, Թեհրան, 25 փետրվարի 2016 թ.: Դոկտ. Վահիկ Ռաթեոսյան. «Եթե նշյալ կողմի (ՀՅԴ-ի) թեկնածուն, հավատում է արդար պայմաններում իր հաղթանակին, ինչու է սարսափում արդար և հավասար պայմաններում մրցակցելուց»:  Ուրբաթ, փետրվարի 26-ին, Իրանում անցկացվելու են Իսլամական խորհրդարանի և «Առաջնորդության բանիմացների խորհուրդ»-ի ընտրությունները: (Այս վերջինը քննարկում է Իրանի առաջնորդության և սահմանադրական հարցերը:)

ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ

– Իմ երջանիկ մանկության համար շնորհակալ եմ ՀՀԿ-ին: – Բայց էն ժամանակ ՀՀԿ-ն չկար: – Դրա համար էլ շնորհակալ եմ:

Էդվարդ Նալբանդյան. «Հակամարտության կողմերի միջև ընդհանուր տնտեսական ծրագրերի իրագործումը կարող է հանգեցնել վստահության ամրապնդման ուղղությամբ առաջին քայլերին»

Բռնություններով ուղեկցվող հակամարտությունների կանխարգելում, խաղաղասեր հասարակությունների կառուցում

Համեստ արդյունքներ՝ հրաձգության Եվրոպայի առաջնությունում

Հունգարիայի Գիոր քաղաքում ընթացող հրաձգության Եվրոպայի առաջնությունում երեկ եւ այսօր կրակագիծը տրամադրված է երիտասարդներին: 10 մետր օդամղիչ հրացան մրցաձեւում հայաստանցիներ Հայկ Բաբայանն ու Վրեժ Թորոսյանը խոցեցին, համապատասխանաբար, 613,8 եւ 611,2 նիշ: Հայկը 52 մասնակիցների մեջ զբաղեցրեց 31-րդ, Վրեժը՝ 41-րդ հորիզոնականը: Այսօր 10 մետր օդամղիչ ատրճանակ ձեւում հանդես է գալու Զավեն Իգիթյանը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը՝ shoot

«Իրավունքի եւ ազատության կենտրոնը» դատապարտում է Գասպարիի նկատմամբ անմարդկային վերաբերմունքը

Վարդգես Գասպարիի՝ դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի ակնհայտ շինծու հիմքով կալանավորումը կարող էր տեղի ունենալ միայն իշխանությունների պատվերով։ Նույն այդ պատվերի շրջանակներում է պետք դիտարկել կալանավայրում նրա նկատմամբ կիրառվող բռնությունն ու խոշտանգումը։ Նման անմարդկային վերաբերմունքի կազմակերպիչներն ու իրականացնողներն, ի տարբերություն Գասպարիի, իրենք են օրենքից դուրս։ Վարդգես Գասպարին մշտապես աչքի է ընկել իր քաղաքացիական անհաշտ դիրքորոշմամբ։ Նա

Վեց մասնակից, մեկ հաղթանակ

Բուլղարիայի մայրաքաղաքում շարունակվող բռնցքամարտի Ստրանջայի ավանդական միջազգային մրցաշարում երեկ ռինգ մտած Հայաստանի վեց ներկայացուցիչներից հինգը՝ 52 կգ քաշային Նարեկ Աբգարյանը, 60՝ Սամվել Բարսեղյանը, 64՝ Հովհաննես Բաչկովը, 69՝ Արման Դարչինյանը եւ 75՝ Արման Հովիկյանը, 1/8 եզրափակչում պարտվեցին առաջին մենամարտում: Միայն 56 կգ քաշային, Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Արամ Ավագյանը (նկարում) հաղթեց Մերաբ Թուրկաձեին (Վրաստան) եւ անցավ

ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն չտվեցին ամենակարևոր պատասխանը. «Ժամանակ»

Նախագահական նստավայրում փետրվարի 24-ին ստորագրվեց ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի համագործակցության հուշագիրը, որը վերջին շաբաթների ընթացքում դարձել էր հանրապետության թիվ մեկ խնդիրը: Հասարակությունն առավոտյան արթնանում և երեկոյան անկողին էր մտնում այն հարցով, թե երբ է վերջապես ստորագրվելու հուշագիրը: Եվ ահա այն ստորագրվեց` ավելի շատ հարցեր առաջացնելով, քան տալով պատասխաններ, թե, ի վերջո, ինչու են այս երկու կուսակցությունները

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում նկատվել է լարվածության աճ

Փետրվարի 24-ին և լույս 25-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում նկատվել է լարվածության աճ: Նշված ժամանակահատվածում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 1700 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը համարժեք պատասխան են տվել հակառակորդի սադրիչ գործողություններին և անհրաժեշտ քայլեր ձեռնարկել շփման գծի ողջ երկարությամբ մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար:  

Լրահոս

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930