Օրվա լրահոսը

Որոշ ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 25-ին՝ժամը 09:30-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) և Գորիս-Սիսիան ճանապարհահատվածում տեղ-տեղ մերկասառույց է: Հանրապետության ամբողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:   ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն

Կրկին՝ «պատվերի» մասին

Պատգամավոր Մհեր Սեդրակյանը քայլում է Ազգային ժողովում` հայհոյելով լրագրողներին, եւ երբ վերջիններս դրա դեմ ընդվզում են, հայտարարում է` իշխանության որոշ ներկայացուցիչներ իմ դեմ հրապարակումներ են պատվիրում: Իհարկե, բացառված չէ, որ նրանք այնտեղ` «վերեւներում», ինչ-որ կիսելու բաներ ունենան (ի վերջո, կկիսեն, մի կասկածեք), բայց իշխանության ոչ մի ներկայացուցիչ Սեդրակյանի լեզվից չէր քաշում, որ նա հայհոյի, եւ

Ոստիկանները ակտիվիստներին ազատ արձակեցին (Տեսանյութ). «Ա1+»

Քիչ առաջ ոստիկանության Արաբկիրի բաժանմունքից ազատ արձակվեցին նախագահական նստավայրի դիմաց բողոքի ակցիա իրականացրած տասը ակտիվիստները: «Ա1+»-ի հետ զրույցում Տիգրան Մազմանյանը նշեց հետևյալը. «Թող Սարգսյան Սերժն իրեն ազատ չզգա: Մենք բողոքի գործողությունները շարունակելու ենք այնքան ժամանակ, մինչև ազատ արձակվեն բոլոր քաղբանտարկյալները»: Մանրամասներին կարող եք ծանոթանալ` «Ա1+»-ի կայքում

Գևորգ Սաֆարյանը անազատության մեջ կմնա ևս մեկ ամիս

Դատարանը բավարարեց ՀՔԾ-ի միջնորդությունը

Շիրակում ավարտվեց գեներալների կառավարման ժամանակաշրջանը. ԱԱԾ գեներալին փոխարինեցին ֆինանսիստով

Քիչ առաջ պաշտոնապես հայտնի դարձավ Շիրակի նոր մարզպետի անունը. ՀՀԿ-ՀՅԴ համագործակցության հուշագրի ստորագրման արդյունքում մարզն անցավ Շիրակի մարզպետարանի ֆինանսատնտեսական վարչության պետի տեղակալ Հովսեփ Սիմոնյանի կառավարմանը: Այսօրվանից Շիրակում ավարտվեց այսպես ասած գեներալների կառավարման ժամանակաշրջանը. հիշեցնենք, որ արդեն վեց տարի է՝ այս մարզը կառավարում էին ուժային համակարգի գեներալներ՝ նախկին ոստիկանապետ, ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետ Աշոտ

Նոյեմբերյանի սահմանամերձ 14 գյուղերում վարձատրվող հասարակական աշխատանքներ են կատարվել

Նորոգվել են համայնքային ճանապարհներ, ցանկապատվել՝ գերեզմանոցներ

«ՀՅԴ-ն կորզել է Սերժ Սարգսյանի ելույթը». Քաղաքական վերլուծաբան

ՀՀԿ-ի հետ  քաղաքական համագործակցությունից ՀՅԴ-ն կարողացավ կորզել Սերժ Սարգսյանի ծրագրային ելույթը: Այս կարծիքին է «Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի» հիմնադիր նախագահ, քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը: Նրա մեկնաբանմամբ, Սերժ Սարգսյանի ելույթը նաեւ խաղի կանոններն էին, որոնք հնչեցին հենց կոալիցիայի կազմավորումից առաջ. «Լավ իմանալով ՀՀԿ-ի առաջադրած պայմանները, չեմ կարծում, որ խոսքը հավասար համագործակցության մասին է: Նախկին

«Արգիշտի Կիվիրյանը դատախազության մուտք փակելու ո՛չ ցանկություն է ունեցել, ո՛չ նպատակ»

Արամազդ Կիվիրյանի կարծիքով՝ ոստիկանությունը ընդհանրապես չի տիրապետում իրավական ոլորտին

Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել Հայաստանի երիտասարդական հիմնադրամի «Հայկյան» մրցանակաբաշխությանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկա է գտնվել Հայաստանի երիտասարդական հիմնադրամի ավանդական դարձած՝ արդեն 15-ամյա պատմություն ունեցող «Հայկյան» մրցանակաբաշխությանը, որը նպատակ ունի խրախուսել երիտասարդական կազմակերպությունների, որոշակի հաջողությունների հասած երիտասարդ քաղաքացիների, այդ թվում՝ ուսանողների ձեռքբերումները, ովքեր տարվա ընթացքում առանձնացել են իրենց ակտիվությամբ և տարբեր ոլորտներում իրականացրած ծրագրերի

Բերման ենթարկված 10 ակտիվիստները Նիկոլ Փաշինյանին ասել են, որ բռնության չեն ենթարկվել

«Բերման ենթարկված ակտիվիստներին տեսա, հետաքրքրվեցի բռնություններ բերման ենթարկելիս կամ բաժնում եղե՞լ են: Բոլորն ասացին, որ ոչ մի բռնություն չի եղել: Վարչական ընթացակարգ է տեղի ունենալու»,- Արաբկիրի ոստիկանությունից դուրս գալուց հետո «Ազատություն» ռադիոկայանի ուղիղ եթերում այս հայտարարությունն արեց Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Նա նշեց, որ 10 հոգի են բերման ենթարկվել: Նրանք են Տիգրան Մազմանյանը, Անդրանիկ

Ե՞րբ ՀՀԿ-ն եւ ՀՅԴ-ն կուրախացնեն Թեւան Պողոսյանին

Ընդդիմադիր գործիչը`երկու ուժերի համագործակցության մասին

Փաստաբաններին ներս թողեցին միայն Նիկոլ Փաշինյանի այցից հետո

Քիչ առաջ Արաբկիրի ոստիկանություն ներս թողեցին նախագահական նստավայրի դիմացից բերման ենթարկված ակտիվիստներ Մաքսիմ Սարգսյանի եւ Տիգրան Մազմանյանի փաստաբաններ Հայարփի Սարգսյանին եւ Արա Ղարագյոզյանին: Հիշեցնենք, որ քիչ առաջ Բաղրամյան 26-ից  բերման ենթարկվեցին մի քանի ակտիվիստներ: Նրանք ցույց էին իրականացնում ի պաշտպանություն կալանավորված քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիի: Բերման ենթարկված ակտիվիստ Տիգրան Մազմանյանի փաստաբան Արա Ղարագյոզյանն «Ազատություն» ռադիոկայանի ուղիղ

Ճարտարապետն ապացուցում է, որ Իսահակյանի գրադարանին կից քանդվող շենքը 19-րդ դարի է

Պաշտոնական պարզաբանումը, թե Ամիրյան 2 հասցեին կից շենքը 1980-ականներին է կառուցվել, Բորիս Քոչարյանը հերքում է

Բերման ենթարկված ակտիվիստի փաստաբանին թույլ չեն տալիս մտնել ոստիկանության շենք

Ոստիկանները պնդում են, որ ակտիվիստը պետք է գրավոր դիմում ներկայացնի, որպեսզի պաշտպանին թույլ տան տեսակցել իրեն

Սպանված կուրսանտի հայր. «Նրանց առիթ էր պետք»

Արկադի Բարսեղյանը համարում է, որ Կարեն Բաղրամյանի հետ միջադեպը ընդամենը հիմք է եղել

Բաղրամյան 26-ից դիմաց պառկելու համար մի քանի ակտիվիստներ բերման ենթարկվեցին

Այսօր ի պաշտպանություն կալանավորված ակտիվիստ Վարդգես Գասպարիի նախագահական նստավայրի դիմաց բողոքի ակցիա էր կազմակերպվել: Մի քանի ակտիվիստներ պառկել էին նախագահական նստավայրի դիմաց եւ փողոցի երթեւեկելի հատվածում: Ոստիկանները սկզբում նրանց հերթով բարձրացրեցին ավելի վերեւ՝ նախագահականի ընդունարանի մոտ: Նրանք շարունակում էին պառկած մնալ: Մոտավորապես 10 րոպե անց ոստիկանությունը սկսեց բերման ենթարկել պառկած անձանց: Ոստիկանությունը նաեւ փորձում էր

Հայաստանի երիտասարդ հրաձիգները Եվրոպայի առաջնության վազող թիրախ մրցաձեւում գրավեցին թիմային 3-րդ տեղը

Հունգարիայի Գիոր քաղաքում այսօր մեկնարկեց հրաձգության Եվրոպայի առաջնությունը, որին մասնակցող 47 երկրների 588 հրաձիգների մեջ են նաեւ Հայաստանի 14 նշանառուներ: Առաջին օրը երիտասարդների հրացան 10 մետր վազող թիրախ (30+30 կրակոց) մրցաձեւում մեր տղաները դասավորվեցին այսպիսի հերթականությամբ: Ռազմիկ Մինասյան՝ 540 միավոր Շանթ Սարգսյան՝ 536 Հովհաննես Խաչատրյան՝ 535 Թիմային պայքարում Հայաստանը հինգ թիմերի մեջ զբաղեցրեց 3-րդ տեղը՝

Լևոն Մկրտչյանը նշանակվեց ՀՀ կրթության և գիտության նախարար

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ Լ. ՄԿՐՏՉՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով` ո ր ո շ ու մ ե մ. Լևոն ՄԿՐՏՉՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Սպանված կուրսանտի հայրը Կարեն Բաղրամյանի գործում ներգրավվեց որպես տուժողի իրավահաջորդ

Արկադի Բարսեղյանի կարծիքով՝ մեղադրանքը իրականությանը չի համապատասխանում

Արծվիկ Մինասյանը նշանակվեց ՀՀ էկոնոմիկայի նախարար

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ Ա. ՄԻՆԱՍՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով` ո ր ո շ ու մ ե մ. Արծվիկ ՄԻՆԱՍՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Կարեն Ճշմարիտյանն ազատվեց ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնից

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ Կ. ՃՇՄԱՐԻՏՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով` ո ր ո շ ու մ ե մ. Կարեն ՃՇՄԱՐԻՏՅԱՆԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի պաշտոնից: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Արմեն Աշոտյանն ազատվեց ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնից

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ Ա. ԱՇՈՏՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով` ո ր ո շ ու մ ե մ. Արմեն ԱՇՈՏՅԱՆԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի պաշտոնից: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Դավիթ Լոքյանը նշանակեց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ Դ. ԼՈՔՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով` ո ր ո շ ու մ ե մ. Դավիթ ԼՈՔՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարար: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Արմեն Երիցյանը` ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ Ա. ԵՐԻՑՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով` ո ր ո շ ու մ ե մ. Արմեն ԵՐԻՑՅԱՆԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնից:   ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ Ա. ԵՐԻՑՅԱՆԻՆ

Բաքուն բողոքի նոտա է հղել Ռուսաստանի ԱԳՆ-ին. contact.az

Պաշտոնական Բաքուն բողոքի նոտա է հղել Ռուսաստանի ԱԳՆ-ին՝ կապված Հայաստանին 200 մլն դոլարի զենք տրամադրելու հետ։ Այս մասին հաղորդում է contact.az-ը՝ վկայակոչելով Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հիքմեթ Հաջիևին։ Ադրբեջանի ԱԳՆ-ն կարծում է, որ դրանով «Հայաստանը խստորեն խախտում է իր վրա դրված միջազգային-իրավական պարտավորությունները և ուժեղացնում իր ռազմական ներկայությունը օկուպացված տարածքներում»։ Ադրբեջանը Ռուսաստանի ԱԳՆ-ից պահանջել է

Վարդգես Գասպարին հացադուլը և ջրադուլը դադարեցնելու մասին դիմում է ներկայացրել

ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի կալանավոր Վարդգես Գասպարիի պաշտպանները հայտարարություն են տարածել, ըստ որի` կալանավորը քրեակատարողական հիմնարկում ենթարկվում է խոշտանգումների: Տեղեկացնում ենք, որ սույն փաստի կապակցությամբ կատարվում է ուսումնասիրություն, ինչի արդյունքների մասին կտեղեկացնենք լրացուցիչ: Հավելենք նաև, որ Վ. Գասպարին ս/թ  փետրվարի 23-ին  հացադուլ և ջրադուլ հայտարարելու մասին դիմում է ներկայացրել այլ խուց տեղափոխվելու պահանջով, ինչը բավարարվել

Գասպարին դիմել է ԱԺ պատգամավորներին` խնդրելով միջամտել խափանման միջոցի փոփոխության եւ իր նկատմամբ կիրառվող ճնշումների կանխման հարցում

Փետրվարի 19-ին Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի ապօրինի որոշմամբ կալանավորվել է Վարդգես Գասպարին: Ցայսօր Գասպարիի կնոջը՝ Անահիտ Այվազիին, հնարավորություն չի ընձեռվել տեսակցել ամուսնուն: Այսօր՝ փետրվարի 24-ին, վերջինիս տեղափոխել են «Նորք» հոգեբուժական կենտրոն՝ փորձաքննության ենթարկելու: Գասպարիի փաստաբաններ Տիգրան Եգորյանը և Դավիթ Գյուրջյանը շտապել են հոգեբուժարան՝ փորձաքննությանը մասնակցելու, քանի որ այդ մասին տեղեկացվել են փորձաքննությունից քիչ

Հանրապետականն ու Դաշնակցությունն «այլեւս նույն տրամադրությունն ունեն»

«Այս փաստաթուղթն անդրադառնում է մեր երկրի կյանքի գրեթե բոլոր ոլորտներին: Ինչ-որ առումով սա նաեւ ճանապարհային քարտեզ է, որտեղ դրված են մեր երկրում քաղաքական ուժերի հիմնական համադրելի նպատակները, ինչպես նաեւ հանրապետության նախագահի վերջին ելույթի այն դրույթները, որոնք ընդհանուր են մեզ համար»,- ՀՀԿ-Դաշնակցություն քաղաքական համագործակցության համաձայնագրի ստորագրումից հետո նախագահական նստավայրում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ Հայաստանի Գերագույն

Նոր մեթոդ՝ խոսքի զարգացման հապաղում ունեցող երեխաների համար

«Սովորեցրու ինձ ավելին» (TMM) ուսուցման և զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահ Լենա Հարությունյանը երկու երեխա ունի: Տղան՝ 9-ամյա Նարեկը, խոսքի զարգացման հապաղում ունի: Մայրը դա նկատել է, երբ երեխան 2 տարեկան է եղել: «Տեսակետ» մամուլի ակումբում այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Լենա Հարությունյանն ասաց, որ երեխայի խնդիրը լուծելու համար տարբեր միջոցների են դիմել, սակայն

Նախագահականում կնքվեց ՀՀԿ-ի եւ ՀՅԴ-ի Քաղաքական համագործակցության համաձայնագիրը

Այսօր ՀՀ Նախագահի նստավայրում Հայաստանի Հանրապետական կուսակցության և Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության միջև կնքվել է Քաղաքական համագործակցության համաձայնագիր: Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից այն ստորագրել է ՀՀԿ նախագահի տեղակալ Արմեն Աշոտյանը, Հայ Յեղափոխական Դաշնակցության կողմից՝ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը: *** Երևան, 24 փետրվարի 2016թ. Քաղաքական համագործակցության համաձայնագիր I. Ընդհանուր դրույթներ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը

Լրահոս

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930