Օրվա լրահոսը
«Տենց ա՝ քվեարկեք, Մուշն ու Վանն էլ միացրեք Հայաստանին, թող պրծնի գնա, էլի». Հրանտ Բագրատյան (Տեսանյութ)
Հրանտ Բագրատյանը վրդովվեց, թե ի՞նչ իրավունքով են Պետտուրքի մասին օրենքը դնում քվեարկության:
«Հիանալի արտիստ՝ մարդկային բարձր որակներով»
Բալետի արտասահմանցի պարողները՝ Արսեն Մեհրաբյանի մասին Օրերս Ազգային օպերային թատրոնում կայացած ՀՀ ժողովրդական արտիստ, Հայաստանի պարարվեստի «Բարեկամություն» անսամբլի գեղարվեստական ղեկավար Նորայր Մեհրաբյանի 75-ամյակին նվիրված հոբելյանական երեկոյին իրենց մասնակցությունն էին բերել Շվեդիայի արքայական բալետի առաջատար մենապարողներ Մինջի Նամը, Ադիլիջիանգ Աբդուռեհմանը եւ Արսեն Մեհրաբյանը (լուսանկարներում): Ժամանակին «Առավոտի» հետ զրույցում 2009-ից Ցյուրիխի, ապա 2011-ից Շվեդիայի արքայական բալետում հանդես
Վահրամ Բաղդասարյան. «Եղած ուժերի միջոցով էլ կարող ենք «վերահսկել» ընդդիմադիր դաշտը». «Հայոց աշխարհ»
Մենք համագործակցության կարիք ունենք՝ մեր ինչի՞ն է պետք նոր «ընդդիմություն» ստեղծել, եթե ցանկության դեպքում եղած ուժերի միջոցով էլ կարող ենք «վերահսկել» ընդդիմադիր դաշտը, այդ թվում՝ նաեւ 10-15 տարեկան կուսակցություններին։
ԱԻՆ մեզ պետք է, իսկ ՏԿ՞
Բյուրոկրատիան կրճատելու փոխարեն՝ որոշել են այն բազմացնել Անցած շաբաթվա վերջին Ազգային ժողովը որոշեց տարանջատել ՏԿ եւ ԱԻՆ նախարարությունները՝ Դաշնակցության համար «տեղ բացելու» նպատակով: Ցայտուն օրինակ է, երբ իրար հետ հակասության մեջ են մտնում քաղաքական նպատակահարմարությունն ու պետական անհրաժեշտությունը: Վերջինս ենթադրում է հաշվարկել պետության՝ բյուրոկրատիա պահելու հնարավորությունները, ինչպես նաեւ տվյալ կառույցի գործառույթները, իսկ առաջինը՝ պաշտոն շնորհել
Ընդդիմության միավորման քարոզչական «կուտը». «Չորրորդ իշխանություն»
Ընդդիմությունը պառակտված չէ։ Այսինքն՝ այնպես չէ, որ քաղաքական դաշտում մի 10-15 ընդդիմադիր ուժեր կան, որոնք միմյանց հետ չեն համագործակցում։ Հայաստանում չկա՞ն 10-15 ընդդիմադիր ուժեր։ Կան մի քանի պրոյեկտներ, որոնց իշխանությունները մի կերպ կցել-կցմցել են ու գործուղել ընդդիմադիր դաշտ հենց նրա համար, որ պառակտեն այդ դաշտը, հետեւաբար՝ նրանց դեպքում միավորվելու մասին խոսելը տխմարության է, դրանք ստեղծվել
Ամիրյան 2-ի ապագա տեսքը բորբոքել է կրքերը. «Ժողովուրդ»
Վերջերս հրապարակվեց Ամիրյան 2 հասցեում կառուցվելիք շենքի նախագիծը։ Այն հրապարակել է ճարտարապետ Դավիթ Մկրտչյանը, իսկ հեղինակը «NST Architects» ընկերությունից Իսահակ Ներսիսյանն է։ Արդեն հայտնի է, որ գրադարանի շենքի փոխարեն կառուցվելու է 6-7 հարկանի հյուրանոցային համալիր։ Կամարանցումից հնարավոր է լինելու մուտք գործել ներքին բակ, իսկ բակում գտնվող գիմնազիայի առաջին մասնաշենքը, հնարավոր է, վերածվի ռեստորանի։ Ամիրյան 2-ի
«Խնդրում եմ՝ այդ արտահայտությունը մի արեք, դա պաշտպանի դիրքերից չի բխում». Արման Թաթոյան
Նորանշանակ ՄԻՊ Արման Թաթոյանը չի հետաքրքրվել՝ ինչ պատճառով նախորդ պաշտպան Կարեն Անդրեասյանը հրաժարական տվեց: «Անիմաստ եմ համարում այդ հարցերը, որովհետեւ նախ ես չեմ հասցեատերը, երկրորդն էլ՝ նոր եմ ստանձնել լիազորություններս, պետք է ամբողջ ծավալով իրականացնեմ, այդ պատճառով արդյունավետության վրա առանձնապես ազդեցություն չի ունենա, եթե ես իմ գործը թողնեմ: Բարդությունները միշտ հասկանալի են, բայց կարեւոր է՝
Եղբայրները ծեծել են հարևանուհուն
Փետրվարի 22-ի երեկոյան ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Վաղարշապատի բաժնում հաղորդում էր ստացվել, որ իրենց է զանգահարել 1981 թ. ծնված Արմինե Ա.-ն և հայտնել, որ հարևանն ու նրա եղբայրը ծեծել են իրեն: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ Արագածի 2-րդ զանգվածի թաղամասում 1985 թ. ծնված Ալեքսեյ Գ.-ն ծեծի է ենթարկել Արմինե Ա.-ին` ձախ
Ինչո՞ւ է Մհեր Սեդրակյանը լրագրողներին անվանել «նախիր», վիրավորել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ»-ը ստեղծված իրավիճակի շուրջ զրուցեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանի հետ՝ հասկանալու համար, թե ինչո՞ւ է նա լրագրողներին անվանել «նախիր», վիրավորել: – Պարոն Սեդրակյան, ինչո՞ւ եք Ազգային ժողովում լրագրողներին վիրավորել. հրապարակումներ եղան, որ նրանց «նախիր» եք ասել։ – Նախիր ասվածը մի պատմություն է եղել ինձ հետ կապված։ Մի քանի տարի առաջ պարարվեստի ուսումնարանը պետական
Պարզ միջոցներ՝ գլխացավերի, նյարդային լարվածության դեմ
Մեղրի հրաշագործությունների մասին բազմիցս է խոսվում: Այն իր օգտակարությամբ եւ բուժիչ հատկություններով առաջնային տեղ է զբաղեցնում բնաբուժության մեջ: Ժողովրդական բժշկության մասնագետները տարբեր խնդիրների դեպքում առաջարկում են ընդունել մաքուր մեղր: Օրինակ՝ գլխացավի, գլխապտույտի, հոգնածության դեպքում խորհուրդ է տրվում օրվա ընթացքում օգտագործել 50-100 գրամ բնական մեղր, ինչը նաեւ արյան բաղադրությունը կարգավորող եւ ինքնազգացողությունը բարձրացնող միջոց է։ Այն
Շուշանիկ Բախշյանը վերսկսել է աշխատանքային գործունեությունը. «Հրապարակ»
Մերի Մարգարյանի մահվան մեջ մեղադրվող գինեկոլոգ Շուշանիկ Բախշյանն արդեն մի քանի օր է՝ վերսկսել է իր աշխատանքային գործունեությունը «Շենգավիթ» բժշկական կենտրոնում։ Մեր այս տեղեկությունը հաստատեց նրա փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը (լուսանկարում). «Իհարկե, աշխատում է, բա հիվանդներին ո՞վ է նայելու: Մեր մոտ օրենքն ասում է, որ մարդը՝ բուժօգնություն ստացողը, ինքն է ընտրում իր բժշկին, երբեք դու ոչ
Հերմինե Նաղդալյանը ՄԻՊ աշխատակազմին ներկայացրեց Արման Թաթոյանին
Քիչ առաջ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը ՄԻՊ աշխատակազմին ներկայացրեց մարդու իրավունքների նորանշանակ պաշտպանին՝ Արման Թաթոյանին: Լրագրողների հարցին ի պատասխան, ո՞րն է լինելու իր առաջին գործը, պաշտպանն ասաց՝ շատ գործեր կան, այս պահին հնարավոր չէ ասել: Նա վստահեցրեց, որ բարձր տրամադրությամբ է այսօր եկել նոր աշխատանքին: «Նրա կրթական, աշխատանքային կենսագրական տվյալները բազմաթիվ անգամ քննարկվել ու բարձր
Վահան Բաբայան. «Խոսնակի պաշտոնից հրաժարականի հետ կապված կոալիցիա գնալ-չգնալու հարց չի եղել». «Հրապարակ»
Հիմա Դուք կո՞ղմ եք ՀՀԿ-ի հետ կոալիցիային, Վահան Բաբայանն ասաց՝ այո։ Այսինքն՝ խնդիրները հիմնականում դրանով էին պայմանավորված։ «Որ ասելու բան լինի, կասեմ, հիմա ես ասելու բան չունեմ, ինչ կա, դա է»,- ասաց ԲՀԿ նախկին խոսնակը։ Ի դեպ, այս օրերին նրան հաճախ կարելի է տեսնել կոալիցիային կողմ ԲՀԿ խմբակցության մեկ այլ ակտիվ անդամի՝ Միքայել Մելքումյանի հետ.
Դիլիջանի նախկին քաղաքապետի քաղաքական նոր կողմնորոշումը
Նա նախկին եղել է ՀՀԿ, ԲՀԿ անդամ, անկուսակցական
Սերգեյ Մինասյան. «ՕԵԿ-ը կամ «Հայկական վերածնունդը» շարունակելու է «սպոյլեր» քաղաքական ուժ լինել». «Հայկական ժամանակ»
Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքական գիտությունների դոկտոր, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը բացահայտել է, թե որն է 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների գլխավոր ինտրիգը: – Անդրադառնանք ՀՅԴ-ին, որը առաջիկա օրերին ՀՀԿ-ի հետ համագործակցության հուշագիր կստորագրի։ Ի՞նչ է սպասվում ՀՅԴ-ին այս համագործակցության արդյունքում։ – Ձեզ չի՞ հետաքրքրում, թե ինչու են Հանրապետականները գնում կոալիցիայի ՀՅԴ-ի հետ։ Մի քանի պատասխան կա։ Սկսած
Երիկամները մաքրելու ընթացքում շատ չիր կերեք
Ըստ արեւելյան բժշկության` ձմռան շրջանը համարվում է միզուղիների մաքրման շրջան: Անհրաժեշտ է հատուկ ուշադրություն դարձնել մեր օրգանիզմի հինգ կարեւոր օրգաններից` երիկամներին: Մաքրման ընթացքում անհրաժեշտ է շատ օգտագործել չրեղեն, այն պարունակում է կալիում: Բուժող բժշկի հետ խորհրդակցելով՝ կարող եք այդ օրգանները մաքրել բնական միջոցներով: Երիկամային եւ լեղապարկի քարերի դեմ խորհուրդ է տրվում օգտագործել հետեւյալ դեղամիջոցը. 1
Գասպարիին բերման էին ենթարկում տնից, հիմա բերման են ենթարկելու կալանավայրից. «Հայկական ժամանակ»
Երեկ զրուցեցինք Վարդգես Գասպարիի պաշտպաններից Դավիթ Գյուրջյանի հետ։ – Պարոն Գյուրջյան, Դատական տեղեկատվական համակարգում արդեն հրապարակվել է դատարանի որոշումը, Դուք ստացե՞լ եք այն եւ ծանոթացե՞լ եք որոշմանը։ – Երեք օր անց ենք ստացել դատարանի որոշումը՝ երեկ (նախօրեին), ծանոթացել ենք եւ, ինչպես եւ սպասվում էր, որպես կալանավորման հիմք նշված է Գասպարիի չներկայանալը դատական նիստերին։ Դրա հետ
ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԱՐՁԱԿ
Էս պետությունը բժշկին քիչ է վճարում, ուսուցչին քիչ է վճարում, բոլորին քիչ է վճարում, որպեսզի խնայված միջոցներով որոշ մարդկանց շատ վճարի:
Տարածաշրջանի խնդիրները ռազմական լուծում չունեն. Ռուհանի
Տարածաշրջանում խնդիրները լուծելու միակ ճանապարհը քաղաքական ուղին է, և այդ հարցերի լուծումը ռազմական ճանապարհով հեռանկար չունի: Այս մասին, ինչպես հաղորդում է Trend-ը, հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռուհանին Թեհրանում Ադրբեջանի իր գործընկեր Իլհամ Ալիևի հետ հանդիպումից հետո: «Մենք պայմանավորվել ենք համագործակցել երկու անվտանգության և տարածաշրջանում հայտնի իրադարձությունների վերաբերյալ հետախուզական տեղեկատվության փոխանակման, ահաբեկչության դեմ պայքարի ոլորտներում:
Հասարակության ծակված փրկօղակը. «Ժամանակ»
Խորհրդարանական մեծամասնությունը երեկ ընտրեց Հայաստանում մարդու իրավունքների նոր Պաշտպանի: Հայաստանում ՄԻ չորորդ Պաշտպանը ՀՀԿ առաջադրած թեկնածու Արման Թաթոյանն է: Թեև Հայաստանն արդեն ունի նոր ՄԻՊ, այնուհանդերձ պետության և հասարակության համար ամենակարևոր հարցը այդպես էլ մնում է բաց, և այն կապված է ոչ թե նոր, այլ հին ՄԻՊ-ի հետ: Դա նրա հրաժարականի պատճառների հարցն է: Եվ
Հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 700 կրակոց
Փետրվարի 23-ին և լույս 24-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 700 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն՝ խիստ անհրաժեշտության դեպքում դիմելով նաև պատասխան գործողությունների: ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն
Վարդենյաց լեռնանցքը բացվել է
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ ճանապարհաշինարարների կատարած լայնածավալ աշխատանքների արդյունքում փետրվարի 24-ին` ժամը 09:30-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը բացվել է, սակայն Մարտունու կողմից մերկասառույց է: Սարավանի և Վարդենյաց լեռնանցքներում տեղում է թույլ ձյուն: Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն
Ճոճանակի «քայլն» է մեծ
Հասարակական տրամադրությունները նման են ճոճանակի՝ 25 տարում միեւնույն գործիչը (օրինակ՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը) կարող է արժանանալ խնկարկման, հետո անեծքների, հետո՝ դարձյալ խնկարկման եւ այլն: Դա անկայուն ժամանակներում սովորական բան է, չնայած անձամբ ինձ թվում է, որ առանձին գործիչների նկատմամբ պետք չէ լինել չափից դուրս տաք կամ սառը՝ ավելի լավ է պահպանել «տնային գոլ ջերմաստիճանը»: Թե չէ՝
«Երբ պատգամավորը հինգ տարի ԱԺ ամբիոնից գոնե մի հայտարարություն չի անում, դա էլ է վիրավորանք». Փոստանջյան
«Որ արատավոր երեւույթներն այլեւս տեղ չունենան ու հնարավորինս նվազեն, պետք է հիմքեր նախապատրաստվեն, որովհետեւ կան մարդիկ, որոնք ընդհանրապես պետք է չգտնվեն ԱԺ-ում, նրանք ԱԺ պատգամավորի չափանիշին չեն համապատասխանում»,- ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանի կողմից լրագրողներին ուղղված վիրավորանքի դեպքին անդրադառնալով՝ ասաց Զարուհի Փոստանջյանը: «Իհարկե, կա խնդիր նաեւ, թե ովքեր են ներկայացնում տվյալ անձին, ինչ կուսակցություն են ներկայացնում:
Ի՞նչ պատահեց Նորայր Եփրեմյանին, երբ Սերժ Սարգսյանին կոչ արեց փոխել ինքն իրեն, ոչ թե Սահմանադրությունը
Ամիսներ առաջ Սերժ Սարգսյանի հետ վիճաբանած Նորայր Եփրեմյանը, որը նախագահին կոչ էր անում փոխել ինքն իրեն, ոչ թե Սահմանադրությունը, կրկին հանդիպել է նախագահին, իր խնդրի շուրջ զրուցել նրա հետ: Նորայր Եփրեմյանն արդեն տասը տարի է իր տուն տանելու ճանապարհ է փորձում գտնել, հարեւանը փակել է իր տուն տանող ճանապարհը: Նա հաջողություններ չի գտել ոչ նախագահականում,
Մայրապետյանը ջնջում է 19-րդ դարի Երեւանի պատմությունը. (Տեսանյութ, ֆոտոշարք)
Պուշկինի 4/5 հասցեի գինու հին մառան օրերս ինչ-որ մարդիկ են ներխուժել եւ մուտքը քանդել
Մաքսանենգության գործով կալանավորները հայտնվել են անդունդում. նրանցից մեկն էլ ծայրահեղ ծանր է
Վրաստանից 2013 թվականին բեռնատարներով մաքսանենգ ճանապարհով Հայաստան խոշոր չափի ապրանքներ՝ խոզի միս, սառեցրած հավ, սառեցրած ձուկ, մեքենայի յուղ, կահույք, անվադողեր տեղափոխելու փաստով ամբաստանվողներից մեկի՝ Վարուժան Վարդանյանի փաստաբան Հրանտ Անանյանն Aravot.am-ի հետ զրույցում այս գործը համարեց զավեշտալի: Հիշեցնենք, որ գործը բազմադրվագ է, կան 11 ամբաստանյալներ, այդ թվում ազգությամբ վրացիներ: Սակայն նրանց մեղադրանք է առաջադրվել ոչ թե
Մեղադրանք է առաջադրվել ՏԸՀ քարտուղարին՝ այլ անձանց փոխարեն քվեարկելու համար
ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է թիվ 9/17 ընտրատեղամասում այլ անձանց փոխարեն քվեարկելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Քրեական գործով իրականացված նախաքննությամբ հիմնավորվել է, որ թիվ 9/17 ընտրատեղամասի ընտրողներ Ռենա Ստեփանյանցի և Տիգրան Մելիքյանի փոխարեն դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին մասնակցել են այլ
Իրավապաշտպանների պահանջը` ազատ արձակել քաղբանտարկյալ Վարդգես Գասպարիին
2016թ. փետրվարի 19-ին, Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանն, առանց Վարդգես Գասպարու ներկայության, զրկելով նրան դատարանի կողմից լսված լինելու և իր իրավունքները պաշտպանելու հնարավորությունից, կայացրեց նրան կալանավորելու մասին ակնհայտ ապօրինի որոշում: Սա վերջին երկու ամսվա ընթացքում արդեն երկրորդ դեպքն է, երբ Հայաստանի Հանրապետության դատարանը քաղաքացիական ակտիվիստին զրկում է ազատությունից` ակնհայտ քաղաքական պատվերի շրջանակներում: Վարդգես


















































