Օրվա լրահոսը

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի կենսագրությունը

Փետրվարի 23-ին 96 կողմ, 7 դեմ ձայների հարաբերակցությամբ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան է ընտրվել Արման Թաթոյանը: Արման Թաթոյանը ծնվել է 1981թ. Երեւան քաղաքում: Մասնագիտական կրթությունը 1998թ. ընդունվել եւ 2002թ. գերազանցությամբ ավարտել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը: 2002-2004թթ. սովորել եւ գերազանցությամբ ավարտել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրան: 2004թ. ընդունվել է ցերեկային ուսուցմամբ ասպիրանտուրա՝ որպես ԵՊՀ քրեական

Պատահարների ինքնուրույն գրանցման համակարգի ներդրում ԱՊՊԱ -ում

ԱՊՊԱ ոլորտում մինչև 50.000 դրամի գույքային պահանջներով դեպքերը վարորդները կարող են ձևակերպել ինքնուրույն 

Սումգայիթյան ջարդերի ժամանակ նաեւ երեխա է խոշտանգվել եւ սպանվել (ֆոտոշարք եւ տեսանյութ)

«Սովորական ցեղասպանություն» նախագծի շրջանակում վերջերս լույս է տեսել «Սումգայիթյան ողբերգությունն ականատեսների վկայություններում» գրքի երկրորդ հատորը: Այս մասին այսօր «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում հայտնեց նախագծի ղեկավար Մարինա Գրիգորյանը: Նրա փոխանցմամբ` գրքում ամփոփված վկայություններն առաջին անգամ են ներկայացվում. «Դրանք վերջին շրջանում են հավաքագրվել: Որոշ լուսանկարներ առաջին անգամ են հրապարակվում: Անգամ չգիտենք՝ ովքեր են այս զոհերը: Պնդում

«Էլեկտրաէներգիայի հաշվիչները 2 ժամ հետ են». Ահազանգ. «Ա1+»

«Դուրս մեր գրպանից» նախաձեռնության անդամ Արմեն Եփրեմյանը մոնիտորինգ է անցկացրել եւ պարզել, որ իր տան էլեկտրաէներգիայի հաշվիչը իրական ժամից մոտ երկու ժամ հետ է, այսինքն` գիշերային սակագինը գործում է ոչ թե 23.00-ից, այլ գիշերվա ժամը 1.00-ից: Արմեն Եփրեմյանը նշում է, որ հաշվիչներից 70-80 տոկոսը աշխատում է ի վնաս բնակչի: «Պահանջում եմ՝ ինձ փոխհատուցեն կրած վնասների

«Եկեղեցում փրկվեցինք». ականատեսը` 1988թ.-ի Կիրովաբադի ջարդերի մասին

«Սումգայիթում եւ Կիրովաբադում 1988թ. Խորհրդային Ադրբեջանի կողմից իրականացված ցեղասպանությունն ունի 1915թ. ցեղասպանության ձեռագիրը: Աշխարհը ճիշտ մոտեցում չցուցաբերեց եւ չդատապարտեց այդ ամենը: Եթե ժամանակին դատապարտեին, 1990թ. Բաքվի ջարդերը տեղի չէին ունենա»,-այսօր «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում ասաց «Ահազանգ» ՀԿ գործադիր տնօրեն Ջուլիետա Երեմյանցը: Նա ծննդով Ադրբեջանի Գանձակ (Կիրովաբադ, ներկայում` Գյանջա) քաղաքից է: Տիկին Երեմյանցը հիշեցրեց, որ

«Հայազն»-ի անդամ. «Հիմնադիր խորհրդարան ասելով, հիմնադիր խորհրդարան չես կարող դառնալ»

«Նոյան տապանում» տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում «Հայազն» կուսակցության վարչության անդամ Արմեն Աղայանն ասաց, որ սկսում են ազգային հեղափոխություն, որի շրջանակներում ժողովուրդը նախապես կընտրի այն ուժին, որը նախընտրական եւ հետընտրական զարգացումների ժամանակ կհամակարգի եւ կառաջնորդի պայքարը: Ասուլիսը վարողը նշեց, որ վերջին տարիների ընթացքում հեղափոխության անելու նպատակով մի շարք ուժեր են ստեղծվել ու պայքարել, սակայն ոչ

Ընդգծվել է Հայաստանում Կանադայի դեսպանություն հիմնելու անհրաժեշտությունը

Փետրվարի 22-ին Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը հանդիպում ունեցավ Կանադայի ներգաղթի, փախստականների և քաղաքացիության նախարար Ջոն ՄկՔալըմի հետ: Ընդգծելով Հայաստանում Կանադայի դեսպանություն հիմնելու անհրաժեշտությունը` դեսպանը տեղեկացրեց նախարարին, որ ամեն տարի Կանադայի մի քանի հազար քաղաքացիներ այցելում են Հայաստան, և նրանք զգում են դեսպանության հյուպատոսական ու ներգաղթային ծառայությունների կարիքը: Կողմերն նաև անդրադարձան վերջերս Կանադա ժամանող փախստականներին

Պլանային ջրանջատում Աջափնյակում

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. փետրվարի 25-ին ժամը 10.00-ից մինչև փետրվարի 26-ը ժամը 10.00-ն կդադարեցվի Աջափնյակ վարչական շրջանի` Գ-1 և Նազարբեկյան թաղամասերի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: «Երևան Ջուր» ՓԲԸ

Հարուցվել է քրեական գործ՝ նորածնի սպանության դեպքի առթիվ

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ նորածին երեխայի սպանության դեպքի առթիվ։ 2016թ փետրվարի 19-ին Արարատի մարզի Մրգավետ գյուղի Նժդեհի փողոցի վերջնամասում հայտնաբերվել է նորածին երեխայի դիակ։ Բժշկական նախնական հետազոտության արդյունքներով՝ նորածինը մահացել է «պոստհեմորագիկ անեմիայի, չկապված պորտալարից արտաքին արյունահոսության հետևանքով»: Դեպքի առթիվ Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝

«Պապս էլ Քրիստոսի ձեռը բռնած գա, ես գիտեմ, որ կա մի բանաձեւ, որ ճիշտ է». Հրանտ Բագրատյան (Տեսանյութ)

Օբսիդիանի հանքի շահագործման պետտուրքը 10 մլն-ից դարձնում են 100 հազար դրամ:

«Պետք է կանխել Սերժ Սարգսյանի եւ նրա ընտանիքի իշխանությունը երկարացնելու փորձը»

«Հայազն»-ը հույս ունի այս տարվա ընթացքում կազմակերպել ազգային հեղափոխության քաղաքական խորհրդի ընտրություն

Մարդու իրավունքների նոր պաշտպանը երդվեց ԱԺ-ում (Տեսանյութ)

Քիչ առաջ ԱԺ նիստում հայտարարվեց Մարդու իրավունքների պաշտպանի ընտրության արդյունքները: Ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի անդամ Սուքիաս Ավետիսյանը հայտարարեց, որ փակ, գաղտնի քվեարկությանը մասնակցել է 107 պատգամավոր, անվավեր է ճանաչվել 4 քվեաթերթիկ, կողմ է քվեարկել 96 պատգամավոր, դեմ՝ 7: Այսպիսով, Արման Թաթոյանը մեր 4-րդ օմբուդսմենն է: Մարդու իրավունքների նոր պաշտպանը երդվեց ԱԺ-ում՝ պաշտպանել ՀՀ-ում մարդու իրավունքները, լիազորությունները

Ամիրյան 2 հասցեում գտնվող հուշարձանը ոչ միայն կպահպանվի, այլ նաև՝ կընդգծվի

Պարզվեց, որ ոչ ոք էլ չէր պատրաստվում քանդել 19-րդ դարի հուշարձանը:

Իրանագետ. «ՀՅԴ-ն ազդեցիկ է Իրանում եւ առաջադրել է Կարեն Խանլարյանի թեկնածությունը» (Տեսանյութ)

Փետրվարի 26-ին Իրանում տեղի են ունենալու խորհրդարանական ընտրություններ: 290 մանդատի համար հիմնականում պայքարում են պահպանողականների եւ բարեփոխիչների թեւի ներկայացուցիչները, ընդհանուր առմամբ՝ մոտ 12 000 քաղաքացի է դիմել՝ ընտրություններին մասնակցելու նպատակով: «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում այսօր իրանագետ Գոհար Իսկանդարյանը նշեց, որ միայն 6200-ն է ստացել մասնակցության թույլտվություն. «Իրանի Իսլամական հանրապետության պառլամենտում՝ Մեջլիսում, հայերն ունեն երկու տեղ,

Պղնձամոլիբդենային գործարանից կատարված հափշտակության գործի քննության ընթացքում բացթողումներ կան

«Գոռ Ստեփանյանին նոր մեղադրանք է առաջադրվել, այս անգամ, իբր, 1875 կեղծ ուղեգրերով 73 միլիոն 670 հազար դրամի վառելիք հափշտակելու համար: Պաշտպանության կողմի համոզմամբ՝ կողմը որեւէ փաստական հիմք չունի: Այս կերպ նախաքննական մարմինը լուծում է ընդամենը Գոռ Ստեփանյանին կալանքի տակ պահելու իր անհասկանալի ձգտումը»,- այս մասին «Նոյան տապան»-ում հայտարարեց Գոռ Ստեփանյանի փաստաբան Գագիկ Խաչիկյանը (լուսանկարում): Հիշեցնենք,

Ազատ Արշակյան. Լրագրողի հետ՝ միայն հարգալից (Տեսանյութ)

«Ես նույնիսկ համաձայն եմ, որ լուծարվի Ազգային ժողովը»

Հարուցվել է քրգործ՝ աշխատանքային պարտականությունները կատարելիս «Թեղուտ» ՓԲ ընկերության աշխատակցի մահվան դեպքի առթիվ

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ աշխատանքային պարտականությունները կատարելիս «Թեղուտ» ՓԲ ընկերության լեռնահանքային վարչության մարկշեյդերական ծառայության առաջատար մասնագետ Հայկ Սարգսյանի մահվան դեպքի առթիվ։ Նախնական տվյալներով՝ 2016 թվականի փետրվարի 21-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, «Թեղուտ» ՓԲ ընկերության հարստատուցիչ ֆաբրիկայի հանքաքարի պահեստում իր աշխատանքային պարտականությունները կատարող, «Թեղուտ» ՓԲ ընկերության լեռնահանքային

ՀՀԿ-ականները լսողության խնդիր ունեն. Նիկոլ Փաշինյան

ՀՀԿ-ականները, ամենայն հավանականությամբ, լսողության խնդիրներ ունեն: ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն այսպես բացատրեց ՀՀԿ-ականների հայտարարությունները, թե նախօրեին Մհեր Սեդրակյանի ու լրագրողների միջեւ տեղի ունեցած միջադեպի ժամանակ պատգամավորի կողմից հայհոյանքներ ու վիրավորական արտահայտություններ տեսագրություններում չկան: Լրագրողներն ընդդեմ ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանի բողոքի ակցիային այսօր միացել էր նաեւ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Ըստ նրա. «Լրագրողների իրավունքների նկատմամբ հատկապես

Արտեմ Ասատրյանն Իրանի հետ սոցիալական պաշտպանության ոլորտում փորձի փոխանակման պատրաստակամություն է հայտնել

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական արտակարգ և լիազոր դեսպան Սեյյեդ Քազեմ Սաջադին: Ողջունելով և շնորհավորելով պարոն Սեյյեդ Քազեմին Հայաստանում դեսպանի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ նախարարը մաղթել է բեղմնավոր գործունեություն ի շահ երկու երկրների ու ժողովուրդների բարեկեցության: Հանդիպման ընթացքում Արտեմ Ասատրյանը ներկայացրել է սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումները, նախանշել

Բողոքի ցույց՝ ընդդեմ Մհեր Սեդրակյանի. Ցուցարարներն այս անգամ լրագրողներ են

Տարբեր լրատվամիջոցների լրագրողներ այս պահին ԱԺ շենքի դիմաց հավաքվել են մի պահանջով՝ դատապարտել ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանին՝ ԱԺ-ում հայհոյելու, լրագրողներին նախիր եւ այլ տիպի վիրավորական արտահայտություններ անելու համար:Այս պահին լրագրողներին են միանում ԲՀԿ-ականներ, «Ժառանգություն» խմբակցության պատգամավորներ եւ հ/կ-ների ներկայացուցիչներ: Պատգամավորի կողմից լրագրողների հասցեին ուղղված «նախիր» պիտակավորումը լսած լրագրող Փայլակ Ֆահրադյանը պատմեց, որ իրականում այդ հատվածը հնարավոր

Սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու մեղադրանքով հետախուզվողին հայտնաբերեցին

Փետրվարի 22-ին, ժամը 15.05-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Մալաթիայի բաժնի ծառայողները Երևան քաղաքի Նանսենի փողոցի թիվ 2 շենքի մոտ հայտնաբերել և քրեական հետախուզության գլխավոր վարչություն բերման են ենթարկել 1986 թ. ծնված Սարգիս Գ.-ին, ով 2009 թ. հունիսի 21-ից Մալաթիայի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 139 հոդվածի /սեքսուալ բնույթի բռնի գործողությունները/ 3-րդ

Լիբիան Կադդաֆիի օրոք

Ո՞վ էր Մուամմար ալ Կադդաֆին և ինչպիսի՞ն էր Լիբիան նրա օրոք: Ինչպիսի՞ն էր Կադդաֆին միջազգային հանրության պատկերացմամբ: Կադդաֆիի իշխանության տապալումը լիբիական ժողովրդի համար հաղթանա՞կ էր, թե՞ պարտություն: Կադդաֆիի մասին պատկերացումները, վերաբերմունքն ու ընկալումները մեծապես ձևավորվել են լրատվամիջոցների շնորհիվ, և լրատվամիջոցների միջոցով էլ ներկայացվել է լիբիական ճգնաժամի զարգացման ամբողջ ընթացքը: Կադդաֆիի վերաբերյալ կարծիքներն ու հրապարակումները խիստ

Նախկին ռեկտորը Սյունիքի մարզպետի մասին կարծիքը չի փոխել. «Սուրիկ Խաչատրյանը տզրուկի նման ծծում է սյունեցիների արյունը»

Aravot.am-ը Գորիսի պետական համալսարանի նախկին ռեկտոր, ֆիզմաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Յուրա Սաֆարյանից հետաքրքրվեց՝ ինչպե՞ս է վերաբերվում այն փաստին, որ իրեն պատմափիլիսոփա հռչակած Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը ընտրվել է համալսարանի կառավարման խորհրդի նախագահ: «Եթե իմ՝ այդքան պայքարելուց հետո ինքն արդեն ընտրվել է, էլ ի՞նչը մեկնաբանեմ, իմաստ էլ չունի»,-ասաց պարոն Սաֆարյանը: Ապա հավելեց, որ Սուրիկ Խաչատրյանի վերաբերյալ

Համաշխարհային բանկի և Հայաստանի միջև վարկային համաձայնագիր է ստորագրվել

Փետրվարի 23-ին ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը և Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Մերսի Թեմբոնը վարկային համաձայնագիր են ստորագրել, որով Համաշխարհային բանկը ՀՀ-ին կտրամադրի 55 մլն ԱՄՆ դոլար գումարի չափով վարկ` 25 տարի մարման ժամկետով, որից 14,5-ը` արտոնյալ: Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի հետ ստորագրված «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրի» վարկային համաձայնագրով նախատեսվում

«Ձկնարտադրությունը գնում է մենաշնորհի» (Տեսանյութ). «Ա1+»

Նախորդ տարվա ընթացքում 77 ձկնարտադրողի տնտեսություն է փակվել: Այս տարի էլ երևի թե ևս 35-ը կփակվի. այսօր նշեց «Հայ ձկնարտադրողների և ձկնարտահանողների միասնություն» ՀԿ նախագահ Արթուր Աթոյանը: Ասում է՝ ձկնարտադրողները մեր երկրում գտնվում են անօգնական վիճակում: Կառավարության կողմից պետք է քայլեր իրականացվեն՝ ոլորտի զարգացումը խթանելու համար, այնինչ հակառակն է արվում. «Փոխանակ սկզբում ձկնարտադրողների խնդիրներին լուծում

Ազատ Արշակյան. «Իշխանությունը կանխում է որեւէ փոփոխություն»

Ազատ Արշակյանի կարծիքով՝ ընտրական օրենսգրքի քննարկման դեպքում՝ դրան զուգահեռ պետք է նաեւ քննարկվի «Կուսակցությունների մասին» օրենքը

Մեղադրանք է առաջադրվել Հանրաքվեի թիվ 15/18 տեղամասային հանձնաժողովի նախագահին՝ քվեարկության արդյունքները կեղծելու համար

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ՀՀ Սահմանադրության փոփոխությունների 2015թ. դեկտեմբերի 6-ի հանրաքվեի թիվ 15/18 տեղամասային հանձնաժողովի նախագահ Անահիտ Սիմոնյանին մեղադրանք է առաջադրվել՝ հիշյալ տեղամասում քվեարկության արդյունքները կեղծելու համար: Անահիտ Սիմոնյանը մեղադրվում է այն բանի համար, որ նա հանդիսանալով ՀՀ Սահմանադրության փոփոխությունների 2015թ. դեկտեմբերի 6-ի հանրաքվեի՝ Արագածոտնի մարզի Ոսկեվազ գյուղի Արագածի փողոցի

ՀՀ ԱԳՆ-ն ողջունում է‎ Ռուսաստանի և ‪‎Միացյալ Նահանգների միջև համաձայնությունը

Հայաստանի արտգործնախարարությունը ողջունել է‎ Սիրիայում ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ համաձայնությունը։ «Ողջունում ենք ‪Ռուսաստանի և ‪‎Միացյալ Նահանգների միջև համաձայնությունը՝ ‪Սիրիայում ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ», – ասված է Հայաստանի արտգործնախարարության Ֆեյսբուքի էջում:

Հայկական նորաձևության «5900BC» ապրանքանիշը ռուսական շուկային է ներկայացրել երրորդ հավաքածուն, քննարկվում են արտահանման մի շարք պատվերներ

Հայաստանի զարգացման հիմնադրամի և ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության (UNIDO) աջակցությամբ ստեղծված հայկական «5900BC» ապրանքանիշը փետրվարի 23-26-ը Մոսկվայի CPM նորաձևության միջազգային ցուցահանդեսում ներկայացնում է իր երրորդ՝ աշուն/ձմեռ 2016-2017 հավաքածուն։ Մեկ միասնական ապրանքանիշի ներքո ներկայացված հագուստ արտադրող հայկական 8 ձեռնարկությունների երրորդ հավաքածուն Collection Premiere Moscow ցուցահանդեսին ներկայացված է ՛՛Winter charm՛՛ («Ձմեռային հմայք») խորագրի ներքո: Մոսկովյան CPM ցուցահանդեսում

Փաստաբանը դատի է տվել բժշկին (Տեսանյութ). «Ա1+»

Երիտասարդ բժիշկների ասոցիացիայի նախագահ Գևորգ Գրիգորյանն ահազանգում է, որ մենք բժշկական սխալ տերմինի սահմանումը չունենք: «Հաճախ թե լրատվամիջոցներում, թե այլ տեղերում բոլորը նշում են բժշկական սխալ: Բայց միգուցե դա բժշկական անփութություն է, ոչ թե սխալ»,-այսօր նշեց բժիշկը: Բժշկական սխալի կամ անփութության դեպքեր պարբերաբար արձանագրվում են: Սակայն, ըստ պարոն Գրիգորյանի՝ չպետք է դրանք նույն հարթության մեջ

Լրահոս

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930