Օրվա լրահոսը

Վարդենյաց լեռնանցքը փակ է բքի պատճառով

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 23-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, բքի պատճառով փակ է Վարդենյաց լեռնանցքը: Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Հանրապետության ամբողջ տարածքում առանց տեղումների եղանակ է:   ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն

Դնենք բարձր նշաձող

Ավելի քան 20 տարի առաջ, երբ մասնավոր զրույցում ես չափից դուրս «իդեալիստական» գնահատական տվեցի իշխանությունների կամայականությանը, վերնախավի առավել «կոշտ» ներկայացուցիչներից մեկը (ցավոք, նա մահացել է) ինձ հանդիմանեց՝ «դու ամեն ինչին նայում ես թավջութակահարի աչքերով»: Ասված էր առանց ագրեսիայի, նույնիսկ համակրանքով, ես էլ չնեղացա, անգամ հպարտացա: Այո, կարծում եմ, պետք է նաեւ «թավջութակահարի հայացք» (թեեւ այդ

«Չորսից հինգ հարված եմ հիշում դեմքիս, բայց ոչ մի անգամ չեմ հասցրել տեսնել հարվածող ոստիկանի դեմքը». Ակտիվիստ

Գեւորգ Սաֆարյանն այն մարդն է, որը բարձրախոսը ձեռքին փողոցներում բազմաթիվ անգամներ հայտարարել է, որ Հայաստանում հարցերը լուծվում են փողոցում, դուրս եկեք փողոց: Այսօր ի պաշտպանություն անազատության մեջ գտնվող ակտիվիստ Գեւորգ Սաֆարյանի ակցիայի ժամանակ հիշում էր «Նոր Հայաստան» ճակատի անդամ Գագիկ Եղիազարյանը: «Քրեական ռեժիմը, որը Հայաստանում յուրացրել է ժողովրդի իշխանությունը, անհիմն մեղադրանքով ձերբակալեց Գեւորգին, իբր հարվածել

ՖԻՖԱ-ի նախագահի ընտրությունը կարող է վերածվել զանգվածային ձերբակալությունների թատերաբեմի

Փետրվարի 28-ին Ցյուրիխում կայանալիք ՖԻՖԱ-ի համաժողովում, որտեղ կայանալու է համաշխարհային ֆուտբոլի նոր ղեկավարի ընտրությունը, Հետաքննության Դաշնային Բյուրոն կարող է զանգվածային ձերբակալություններ իրականացնել, տեղեկացնում է Daily Mail-ը: Այդ օրը Ցյուրիխում հավաքվելու են ՖԻՖԱ-ի անդամ 209 ազգային ասոցիացիաների ներկայացուցիչները եւ դա ՀԴԲ-ի համար կոռուպցիոն սկանդալի մեջ կասկածվող բազմաթիվ մարդկանց ձերբակալելու լավ հնարավորություն է: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը՝ gay4soccer.com-ի

Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկի առջեւ խարույկ են վառելու ու գիշերելու են

Ոստիկաններն այսօր միջամտել են  «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի առջեւ «Նոր Հայաստան» ճակատի ներկայացուցիչների բողոքի ակցիային՝ պահանջելով չաղմկել: Ի պաշտպանություն անազատության մեջ գտնվող քաղաքացիական ակտիվիստ Գեւորգ Սաֆարյանի՝ անցկացվող ակցիայի ժամանակ ակտիվիստները բարձրախոսով սկսեցին վանկարկել` «Գեւ-որգ», ինչից հետո ոստիկանները փորձեցին վերցնել բարձրախոսը: «Ասացիք այս տարածքից դուրս եկեք, դուրս եկանք, հիմա ի՞նչ եք ուզում»,- ոստիկաններին հարցրեց ցուցարարը: Իսկ մեկ

Փելեշյանը Երեւանում նշեց ծննդյան օրը

Փետրվարի 22-ին անվանի կինոռեժիսոր եւ սցենարիստ Արտավազդ Փելեշյանի ծննդյան օրն է: Նա սովորաբար չի սիրում շատ մարդկանցով նշել իր տոնը: Այս անգամ, սակայն, բացառություն էր արել: Մաեստրոն իր ծննդյան 78-ամյակը տոնեց «Էնոտեկայում»՝ մի խումբ մտերիմների, արվեստագետների ու արվեստասերների հետ: Ի թիվս այլոց, ներկա էին Տիգրան Մանսուրյանը, Հրանտ Վարդանյանը, Հակոբ Ջաղացպանյանը, Մարկ Գրիգորյանը: Ինչպես Aravot.am-ի հետ

Հայաստանի 13 շախմատիստներ կմասնակցեն 13-րդ «Aeroflot open»-ին

Փետրվարի 29-ից մարտի 13-ը Մոսկվայի «Կոսմոս» հյուրանոցում անցկացվելու է շախմատային աշխարհի ամենախոշոր մրցաշարերից մեկը՝ 13-րդ «Aeroflot Open»-ը, որի շրջանակներում կայանալիք ըստ վարկանիշերի երեք խմբերում հանդես են գալու նաեւ Հայաստանի ներկայացուցիչները: Գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը մեր միակ ներկայացուցիչն է լինելու ուժեղագույնների «A» խմբում: Ութ հոգի մասնակցելու է «B», չորս հոգի՝ «C» խմբի պայքարին: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը՝ acfed.ru-ի

«Եթե Արամի 30-ի քանդողն իմանար, որ շենքը պետք է այլ տեղ վերականգնվի, բուլդոզերով չէր քանդի»

Ըստ Անահիտ Բախշյանի՝ Ավեդիք Կարագուլյանն իր հետ հանդիպմանն ասել է, որ եթե իրեն տարածք տան ու ասեն, որ վերականգնի շենքն, ինքը նույնությամբ կվերականգնի

«Վաղը օլիգարխի լակոտները չեն գնալու, սահման պահեն, մեր տղերքն են սահման պահելու». ցուցարար

Երբ այսօր Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները «սա մեր տարածքն է» պատճառաբանությամբ արգելում էին «Նոր Հայաստան» ճակատի անդամներին անցկացնել իրենց ակցիան, ցուցարար կանանցից մեկը մատնանշեց հիմնարկի տարածքի աղբը ու դիտողություն արեց: «Ձեր տարա՞ծքն է, դե մաքրեք ձեր տարածքը, թե՞ Հայաստանը միայն տարածքները զավթելով է, ոչ թե մաքուր պահելով: Ճիշտ է, մենք մեծ տարածք ունենք, բայց ամբողջ

Հայ գրոսմայստերները հանդես են գալիս Բունդեսլիգայում

Հանգստյան օրերին Գերմանիայում կայացել են շախմատի Բունդեսլիգայի ակումբային առաջնության հերթական հանդիպումները: Հայաստանի ազգային հավաքականի երեք անդամներ՝ Լեւոն Արոնյանը, Հրանտ Մելքումյանը եւ Սերգեյ Մովսիսյանը, հանդես են գալիս տարբեր ակումբներում. Մելքումյանը՝ «Բեռլինում», Արոնյանն ու Մովսիսյանը՝ «Բադեն-Բադենում»: Հրանտ Մելքումյանը շաբաթ եւ կիրակի օրերին անցկացրել է երկու հանդիպում ու երկուսն էլ ավարտել է ոչ-ոքի: Մովսիսյանը եւ Արոնյանը խաղացել են

Մաքսանենգ ճանապարհով Հայաստան ներկված խոզի մսի, սառեցրած հավի գործով ամբաստանյալներին նորից ԱԱԾ են հրավիրում

Ինչպես տեղեկացրել ենք, Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում 11 անձանց նկատմամբ դեռեւս 2014 թվականին հարուցվել էր քրեական գործ՝ Վրաստանից բեռնատարներով Շիրակի մարզի «Բավրա» մաքսակետով մաքսանենգ ճանապարհով Հայաստան խոշոր չափի ապրանքներ՝ խոզի միս, սառեցրած հավ, սառեցրած ձուկ, մեքենայի յուղ, կահույք, անվադողեր տեղափոխելու փաստով: Ամբաստանյալների փաստաբանները, իրենց պաշտպանյալների նկատմամբ առաջադրված մեղադրանքը համարելով զավեշտալի, նախորդ շաբաթ բաց նամակ

Իսահակյանի գրադարանի վերականգնման ճարտարապետ. «80-ականներին մենք ոչ մի կցակառույց չենք արել, ոչ մի նոր բան չենք ավելացրել»

Հուշարձան շենքի վերականգման ճարտարապետը վստահեցնում է, որ այդ տարիներին նոր որեւէ երկհարկանի կառույց չեն ավելացրել

Անահիտ Բախշյան. Պայմանագրով Կարագուլյանը պետք է քանդեր Արամի 30-ը եւ հանձներ Երեւանի համայնքին

«Ես այսօր հանդիպել եմ «Ավո» ՍՊԸ-ի տնօրեն Ավո Կարագուլյանի հետ, որպեսզի հասկանամ, թե ինչպես է ինքը նայում նրան, որ Արամի 30-ի տարածքը, որն ըստ իմ ձեռքի տակ եղած փաստաթղթերի եղել է իր սեփականությունը, քանդվելուց հետո անցել է համայնքի սեփականությանն: Այսինքն` իր կամքո՞վ է դա եղել, թե՞ ինչ են արել»,- այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց

Ակտիվիստներին խոչընդոտում էին քրեակատարողական հիմնարկի դիմաց ակցիա անցկացնել

Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկի դիմաց հավաքված «Նոր Հայաստան» ճակատի անդամներին ոստիկանները թույլ չտվեցին բողոքի ակցիա անցկացնել: Ցուցարարները քրեակատարողական հիմնարկի մոտ հավաքվել էին ի պաշտպանություն հունվարի մեկից անազատության մեջ գտնվող քաղաքացիական ակտիվիստ Գեւորգ Սաֆարյանի: Ակցիան խոչընդոտեցին նախ քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները՝ պահանջելով փոխել ակցիայի վայրը՝ բացատրելով, որ այն խաթարում է կալանավորների առօրյան ու կարող է վատ ազդեցություն ունենալ

Աղստեւի աղտոտվելու առեղծվածը մնում է

Որտեղի՞ց են հայտնվում մեծ փրփուրները

ՀԷՑ-ը խոստանում է ազատել հավելագրումներ արած աշխատակիցներին

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը պարզաբանում է տարածել վերջին շրջանում մի շարք զանգվածային լրատվամիջոցներով  ընկերության գործունեության վերաբերյալ հրապարակումների կապակցությամբ։ «Էլեկտրաէներգիայի «հավելագրումների» վերաբերյալ Այսօր «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության աշխատանքի գերակա ուղղությունների  շարքում   է նախկին ժամանակաշրջանից ժառանգություն մնացած արատավոր երեւույթների, այդ թվում՝ հավելագրումների եւ տարբեր այլ տեսակի խախտումների  բացառումը: Բոլոր աշխատակիցներից պահանջվում է ազնիվ եւ մասնագիտական բարձր որակով

Բացահայտվել է Լոռիում տեղի ունեցած սպանությունը

Հետախուզում է հայտարարվել

«Թոռնիկներիս մեջ փորձում եմ հայրիկիս գտնել». Վահագն Դավթյանի դուստր

«Լինելով նույնքան տաղանդավոր, որքան իր գրչակիցները՝ Համո Սահյանը, Պարույր Սևակը, դժբախտաբար, Վահագն Դավթյանը չունեցավ իր անձնական քարոզիչը: Դա ցավալի է, որովհետև նրա ժառանգությունն այսօր արժանի չափով տարածված չէ»,- ասում է բանաստեղծ Ռազմիկ Դավոյանը: Փետրվարի 22-ը բանաստեղծ, թարգմանիչ Վահագն Դավթյանի մահվան օրն է: Այդ առթիվ այսօր Կոմիտասի անվան պանթեոն էին այցելել բանաստեղծի հարազատները, գրչակից ընկերները, նրա

Ակտիվիստները պատրաստվում են օրերս ավելի շատ մարդկանցով գալ նախագահականի մոտ

Իսկ այսօրվա ակցիան ավարտվեց, քանի որ նրանք չկարողացան մոտենալ նախագահականի դարպասներին

«Սարգսյան Սերժը շարունակում է իր քաղաքականությունը». ակցիա նախագահականի դիմաց

Ակտիվիստները պահանջում են ազատ արձակել Վարդգես Գասպարիին եւ Գեւորգ Սաֆարյանին

Հովիկ Աբրահամյանն ընդունել է Ռոզա Ծառուկյանին

Վարչապետն ընդունել է Ֆերմերների ազգային միավորման անդամներին

Էդվարդ ‪Նալբանդյանը կմեկնի Նյու Յորք

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ ‪Նալբանդյանը փետրվարի 24-ին կմեկնի Նյու Յորք՝ մասնակցելու ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի 50-ամյակին նվիրված նախարարական հանդիպմանը: Հայաստանի արտգործնախարարության փոխանցմամբ՝ նախատեսված են նաև Նալբանդյանի հանդիպումները մի շարք երկրների իր գործընկերների հետ:

Ամփոփվել են քաղաքաշինության և հողօգտագործման բնագավառներում նախորդ տարվա ընթացքում իրականացված աշխատանքները

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած ընդլայնված խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ներկայացվել է Քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության, ինչպես նաև Հասարակական կարգի պահպանության ծառայության կատարած աշխատանքների 2015թ.-ի հաշվետվությունը: Խորհրդակցությանը մասնակցել են վերոնշյալ օղակների բոլոր աշխատակիցները: Ամփոփելով քաղաքաշինության և հողօգտագործման բնագավառներում նախորդ տարվա ընթացքում իրականացված աշխատանքները` Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետ

Գեղագիտության ազգային կենտրոնը անվանակոչվել է Հենրիկ Իգիթյանի անունով

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հրաման է ստորագրել  ԿԳՆ «Գեղագիտության ազգային կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կենտրոնի հիմնադիր Հենրիկ Իգիթյանի անունով կոչելու վերաբերյալ: Նախարարի հրամանի համար հիմք են հանդիսացել հայտնի գեղագետ, արվեստաբան, հասարակական-քաղաքական գործիչ Հենրիկ  Իգիթյանի  ներդրումը Գեղագիտության ազգային կենտրոնի հիմնադրման և զարգացման գործում, ինչպես նաև գեղարվեստական կրթության ասպարեզում ունեցած

Փաշինյանը կողմ է քվեարկելու, Նաիրա Զոհրաբյանը չի քվեարկելու

Օմբուդսմենի ՀՀԿ թեկնածուին կողմ է քվեարկում նաեւ ընդդիմությունը

Եվրանեսթ ԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Արտակ Զաքարյանը մասնակցել է Եվրանեսթ ԽՎ-ի բյուրոյի հերթական նիստին

Փետրվարի 18-ին Բրյուսելում՝ Եվրախորհրդարանում, տեղի է ունեցել Եվրանեսթ ԽՎ-ի բյուրոյի հերթական նիստը, որին մասնակցել է Եվրանեսթ ԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար, վեհաժողովի փոխնախագահ Արտակ Զաքարյանը: Նիստում քննարկվել են 2016 թ. մարտի 21-23-ը տեղի ունենալիք հինգերորդ լիագումար նիստի օրակարգին վերաբերող հարցեր: Նկատի ունենալով Արեւելյան գործընկերության շրջանակում ստեղծված իրավիճակը` բյուրոյում քննարկվել են նաեւ Եվրանեսթ ԽՎ-ի կառուցվածքի ձեւափոխման, վեհաժողովի

Ցույց տալով մեկումեջ բացակայող ատամներն ասաց` էս բերանով հնարավո՞ր է առողջ ապրել (Տեսանյութ)

Երշիկեղենի, շոկոլադեղենի փոխարեն միրգ բանջարեղեն օգտագործե’ք

Տավուշի սահմանամերձ գյուղերի երիտասարդները Թումո Դիլիջանում

Արդեն վեց ամիս է ինչ Տավուշի սահմանամերձ գյուղերի երիտասարդները այցելում են Դիլիջանի Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն՝ Թումոյի, Հայրենիքի դարպասներ ՀԿ-ի ու  Beeline Armenia-ի համատեղ «Սահմանամերձ գյուղերի երեխաները՝ Թումոյում» ծրագրի շրջանակներում: Այժմ նրանց է միացել նաև ծաղկավանցի Բագրատ Պետրոսյանը, ով Ազատություն ռադիոկայանի տարածված ռեպորտաժում նշել էր, որ Թումո գնալն իր երազանքներից մեկն է: Թումո հաղորդակցման թիմ

Վարդենյաց լեռնանցքը փակ է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 22-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, բքի պատճառով փակ է  Վարդենյաց լեռնանցքը: Միջպետական և հանրապետական նշանակության մյուս  ավտոճանապարհները բաց են: Հանրապետության ամբողջ տարածքում առանց տեղումների եղանակ է:   ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության  լրատվական ծառայություն

Լրահոս

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930