Օրվա լրահոսը
Ինֆորմացիայի ազատության կենտրոնը հաղթեց Սահմանադրական դատարանում
ՍԴ-ն հակասահմանադրական ճանաչեց վճարի դիմաց կադաստրի կողմից մարդկանց տեղեկությունները տրամադրելը
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում` Փետրվարի 24-ին շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ: 25-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ արևմտյան՝ 2-7 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 24-ի ցերեկը կնվազի 4-5 աստիճանով, 25-ի ցերեկը նույնքան կբարձրանա, այնուհետև էապես չի փոխվի: Երևանում՝ Փետրվարի 24-ին սպասվում է անձրև, 25-28-ը առանց տեղումների եղանակ: Երևանի փետրվարի 24-ի բազմամյա կլիմայական տվյալներ. • Օդի առավելագույն
Գործ ունենք ազգային խայտառակության հետ. «Հայոց աշխարհ»
Հայաստանյան լրահոսի մեջ մի տեսակ տարրալուծվեց-կորավ, տեղեկատվությունից անդին թեման անդրադարձ չունեցավ ո՛չ մամուլում, ոչ էլ նույնիսկ երկրորդական թեմաներից թշշացող ֆեյսբուքում: Քաղաքացիական հասարակության, հայ հանրության ձայնը՝ ընդհանրական վերաբերմունքը, պարսավանքն ու դատապարտումը՝ ստամբուլահայ տարեց ամուսինների հանդեպ հայաստանցի հայերի զարհուրելի արարքի համար լսելի չեղավ: Իհարկե, օտարազգիներ էլ կային այդ տականքների մեջ, բայց այն, որ թշնամի պետության մեջ հայը
Զոն նայող՝ լսել էինք, համալսարան նայող՝ չէինք լսել. «Չորրորդ իշխանություն»
Կրթության եւ գիտության հարգարժան փոխնախարարը երեւի չգիտի, որ Գորիսի համալսարանը պետական է, այսինքն «նայողը» պիտի պետությունը լինի:
«Տղամարդկանց՝ ամեն օր իրար պաչելը սիրուն չի». Արամ Մանուկյանը դիտողություն է անում տղամարդ պատգամավորներին (Տեսանյութ)
ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն արձագանքեց՝ կարեւորը, որ այդ համբույրը Հուդայի համբույր չլինի, մնացածը նորմալ է:
Խաչատուր Քոքոբելյան. «Նման համախմբումների անհրաժեշտություն չկա». «Հայոց աշխարհ»
«Ազատ դեմոկրատները», այո, նաեւ հստակ խնդիր է դրել` մենք գնում ենք ընտրությունների միայնակ:
Ադրբեջանը հնարավոր է՝ Իրանին առաջարկի իր տարածքով գազ արտահանել
Փետրվարի 23-ին նախատեսված է Ադրբեջանի նախագահի այցը Իրան: Ըստ Haqqin.az-ի՝ Իլհամ Ալիեւը մեծ պատվիրակությամբ է ժամանելու Իրան: Նախատեսվում է մի շարք համաձայնագրերի ստորագրում: «Ադրբեջանի նախագայի այցը յուրահատուկ բան չի ենթադրում»,-կարծում է իրանագետ Գոհար Իսկանդարյանը: «Իրանի միջուկային ծրագրի չեղարկումից հետո դեպի Իրան այցելությունների պակաս չի զգացվում, անգամ Չինաստանի հանրապետության նախագահն է այցելել: Պարզապես Իրանը բացել է
ՀՀ գյուղատնտեսության նախարարության մասնագետների խորհուրդները գարնան գյուղատնտեսական աշխատանքների իրականացման ժամկետների վերաբերյալ
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը տեղեկացնում է, որ ընթացիկ տարվա փետրվար ամսին գրանցված բազմամյա նորմայից բարձր ջերմաստիճանային ռեժիմի պայմաններում գյուղատնտեսական որոշ աշխատանքներ անհրաժեշտ է կատարել սովորականից փոքր-ինչ ավելի վաղ ժամկետներում: Մասնավորապես` հյուսիս-արևելքում (Նոյեմբերյանի, Իջևանի, Բերդի, Թումանյանի տարածաշրջաններում) և Սյունիքի հովիտներում (Մեղրու տարածաշրջան) անհրաժեշտ է առաջիկա մի քանի օրերի ընթացքում ավարտել պտղատու ծառատեսակների էտը և շարունակել խաղողի վազերի
Եթե մի կուսակցության մեջ միավորված են կույս կանայք, նաիրյան ստինքները եւ կազակ խաղաղապահները. «Չորրորդ իշխանություն»
«Բիբլիական ոստանի մոմ բռնողներ» ՀԿ-ն (հապավումը՝ ԲՈՄԲ) դեռեւս չի միացել «Հայկական վերածնունդին»։
Հանրապետությունից արտահանվել է 10 248 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն
Ս․թ․ փետրվարի 23-ի դրությամբ Հայաստանի Հանրապետությունից ընդհանուր առմամբ արտահանվել է 10 248 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 5093 տոննայի դիմաց: Այդ թվում` արտահանվել է 3299 տոննա պտուղ և խաղող՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 2219 տոննայի դիմաց, 6949 տոննա բանջարեղեն և կարտոֆիլ ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 2874 տոննայի դիմաց։ ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության
Բաց նամակ Բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանին՝ Շնող գետի աղտոտումը ստուգելու և Թեղուտի հանքավայրում ստուգումներ անցկացնելու կապակցությամբ
«Համահայկական բնապահպանական ճակատ» քաղաքացիական նախաձեռնությունը սույն թվական փետրվարի 8-ին հրապարակեց Թեղուտում կատարված նկարահանումներ և լուսանկարներ, որոնք վկայում են, որ Թեղուտի հանքավայրը շահագործող ընկերությունը կոպտորեն խախտել է բնապահպանական օրենսդրության նորմերը, ինչի հետևանքով հանքարդյունաբերական թափոնները հարակից գետ են թափվում: Ավելի ուշ՝ փետրվարի 18-ին Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնությունն իր ֆեյսբուքյան էջում հրապարակեց Շնող գետի լուսանկարներ, որոնք կրկին վկայում
Արդյոք քրգործի հարուցումը կարո՞ղ է ազդել հայաստանյան կազմակերպություններին դրամաշնորհ հատկացնելու վրա. «168 ժամ»
Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակությունը 2013թ. սկսած մոտ 60 դրամաշնորհ է տրամադրել: Այս մասին հայտնել են Հայաստանում ԵՄ պատվիրակությունից: Նշենք, որ պատվիրակության կողմից տրված դրամաշնորհները ոչ նպատակային օգտագործելու հետ կապված երկու քրեական գործ է հարուցվել: Հայաստանում ԵՄ պատվիրակությունից հայտնել են. 2013թ. հատկացվել է 5, 2014թ.՝ 20, 2015թ.՝ 34 դրամաշնորհ, ընդհանուր առմամբ՝ 59 դրամաշնորհ։ Ըստ դրա՝ դրամաշնորհ
«Բրաունինգ»-ը նետելով գետին՝ դիմել է փախուստի
Փետրվարի 20-ին, ժամը 20.40-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները Եր. Քոչարի փողոցում գտնվող սուպերմարկետի դիմաց նկատել են մի քաղաքացու, ով իրենց տեսնելով՝ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով դիմել է փախուստի և բախվել Քաջազնունի փողոցի թիվ 4 հասցեում գտնվող ավտոտնակի երկաթյա դռանն ու վնասել այն, որից հետո իջնելով ավտոմեքենայից` փորձել է դիմել փախուստի, որի ընթացքում գետին է նետել
Լեւոն Զուրաբյան. «Դատախազությունն արձանագրել է իր գործողությունների մեջ պարտակման տարրեր». «Ժողովուրդ»
Որտեղ հիմքեր ունենք, դիմելու ենք դատարան։ Չենք լռի։
Դատապարտյալի համար բերված սառնարանից հայտնաբերվել են 10 բջջային հեռախոսներ
Փետրվարի 22-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, դատապարտյալ Կ. Ս.-ի անվամբ Վ. Բ.-ի կողմից բերված սառնարանի թաքստոցից հայտնաբերել և առգրավել են 10 բջջային հեռախոս, 6 ականջակալ, 2 լիցքավորիչ և 1 «wi-fi» սարք: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: Կատարվում է հետաքննություն: ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժին
Վարդգես Գասպարիի կին. «Ինչո՞ւ չեն մեղմացուցիչ հանգամանքները մեր դեպքում կիրառում». «Հայկական ժամանակ»
Վարդգես Գասպարիի կինը՝ Անահիտ Այվազին, ասաց, որ երեկ իրեն թույլ չեն տվել տեսակցել ամուսնուն։ «Ես հանձնուք փոխանցեցի, իսկ տեսակցություն թույլ չտվեցին՝ ասելով, որ կարանտինի մեջ է եւ չի կարելի։ Ինձ այս պահին նույնիսկ պարզ չի, թե ինչի համար են կալանավորել իմ ամուսնուն։ Գոնե պետք է հիմքերը այնպես ներկայացնեին, որ մեզ համար դա պարզ լիներ։ Մենք
Պատգամավորները շատ ջերմ շփումներ են ունեցել այն նույն լրագրողների հետ, որոնց հրապարակավ վիրավորել են. «Ժողովուրդ»
Որքան որ վերջին տարիներին իջեցվել է ՀՀ ԱԺ պատգամավորների կրթական եւ բարոյական նշաձողը, նույնքան էլ, ցավոք, աղճատվել է որոշ լրագրողների մասնագիտական վարքականոնը:
Էդմոն Մարուքյան. «Հիմա Թաթոյանին պետք է ասենք, որ, ախպեր ջան, մենք քո հետ ենք, գնա եղիր լավ ՄԻՊ». «Հրապարակ»
Կարեն Անդրեասյանին քննադատեցի վերջում նաեւ նման կերպ հրաժարվելու համար, որովհետեւ դա ձեւ չէր, դա ՄԻՊ-ի հրաժարվելու ձեւ չէր, հասկանում ես։
Ծաղիկներ նորանշանակ ԱԱԾ տնօրենի ֆեյք էջի գրառումներից. «Հայկական ժամանակ»
Գեորգի Կուտոյանը նախագահի աշխատակազմում աշխատելու ընթացքում ֆեյսբուք սոցիալական ցանցում «Մելս Խաչատրյան» անունով «Ֆեյք» է ունեցել, այսինքն՝ կեղծ էջ եւ թաքնվել այդ անվան տակ, զանազան գրառումներ է արել Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքում տեղի ունեցող տարբեր իրադարձությունների մասին։ Ավելին, այդ էջը Կուտոյանը բացել է նախագահական նստավայրում իր աշխատանքային էլեկտրոնային փոստից, ինչը ԱԱԾ ապագա տնօրենի համար բավական անխոհեմ վարմունք
ՀԱՊԿ-ի համեմատությունը ՆԱՏՕ-ի հետ (Անիմացիոն տեսանյութ)
Հայաստանի եւ Թուրքայի սահմանով անցնում է Հյուսիսատլանտյան պայմանագրի կազմակերպության՝ ՆԱՏՕ-ի եւ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության՝ ՀԱՊԿ-ի սահմանը: Հայաստանը գտնվում է ոչ միայն աշխարհաքաղաքական այս երկու բևեռների միջև, այլեւ մաս է կազմում դրանցից մեկին՝ ՀԱՊԿ-ին, իսկ 2005 թվականից հանդիսանում է ՆԱՏՕ-ի գործընկեր-պետություն: Թե՛ ՆԱՏՕ-ի և թե՛ ՀԱՊԿ-ի նպատակն է անդամ երկրներին պաշտպանել ցանկացած արտաքին ագրեսորներից: Տեսանյութում
Ռուսաստանը և ԱՄՆ-ը համաձայնության են եկել Սիրիայի հարցով. Lenta.ru
Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահները մի քանի օր բանակցություններ են վարել Սիրիայում կրակի դադարեցման վերաբերյալ: Բացի այդ, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երկկողմ հեռախոսազրույցներ է ունեցել Սաուդյան Արաբիայի թագավորի, հետո՝ Կատարի էմիրի հետ: Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովին: «Եղել է ոչ հանրային խորհրդակցությունների մի քանի փուլ: Մոսկվայում շատ բարձր են գնահատում
Ջրանցքում այրված դի է հայտնաբերվել
Փետրվարի 22-ին, ժամը 22.34-ին տեղեկատվություն է ստացվել, որ Արարատի մարզի Նորամարգ գյուղի ջրանցքում դի է հայտնաբերվել. դիակը դուրս հանելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԱԿ օպերատիվ խումբը: Փրկարարները Նորամարգ գյուղի վարչական տարածքում՝ երրորդ ուղեկալից մոտ 1 կմ հյուսիս-արևմուտք, Սև Ջուր գետի միջից դուրս են հանել այրված, անձը
Բախվել են բեռնատար ու մարդատար ГАЗель-ներն ու Mitsubishi-ն. բժիշկները պայքարում են 2 վիրավորների կյանքի համար. shamshyan.com
Այսօր՝ փետրվարի 23-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:00-ի սահմաններում Ջանիբեկյան և Բաշինջաղյան փողոցների խաչմերուկում բախվել են մարդատար ГАЗель մակնիշի 22 48 Տ համարանիշի, Mitsubishi Pajero մակնիշի 10 QC 002 համարանիշի և բեռնատար ГАЗель մակնիշի 206 UՏ 65 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2
Քանի խորհրդական ունի Էդվարդ Նալբանդյանը. «Հրապարակ»
«ՀՀ ԱԳ նախարարը ներկայումս ունի 5 խորհրդական՝ Ռուբեն Շաքարյան, Դավիթ Սարգսյան, Հրաչ Սիլվանյան, Արմեն Ղեւոնդյան, Անդրանիկ Հովհաննիսյան։ Խորհրդականներին տրամադրվում է համապատասխան աշխատասենյակ, նրանք չունեն քարտուղարուհի։ Նրանց չեն տրամադրվում նաեւ ծառայողական ավտոմեքենա եւ անձնական վարորդ։ Սակայն, ելնելով աշխատանքային անհրաժեշտությունից եւ իրենց վերապահված գործառույթներն ըստ արժանվույն կատարելու նպատակով, ԱԳ նախարարի խորհրդականները կարող են շահագործել ԱԳՆ ծառայողական ավտոմեքենաներ։
Ընդդիմության անցումը. «Ժամանակ»
Թեև դեռ բավականաչափ ժամանակ կա Հայաստանում նախընտրական շրջանի պաշտոնական մեկնարկին, այդուհանդերձ հստակ է, որ փետրվարի 12-ի ելույթով Սերժ Սարգսյանը տվել է այդ մեկնարկը, ընդ որում՝ հստակ աշխատանքային ցուցումներով, որ ուղղված էին իշխող մեծամասնությանը: Ըստ էության, այդ մեկնարկի տրամաբանության մեջ է նաև ՀՅԴ-ի հետ կոալիցիան, որը կարելի է համարել նաև որպես նախընտրական առաջին քայլ: Հայաստանն այդպիսով
Դատարանը մերժեց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հայցը՝ ընդդեմ ՀՀ Ֆինանսների նախարարության
2016 թ. փետրվարի 22-ին ՀՀ Վարչական դատարանում, նախագահությամբ՝ Ա. Ավագյանի, հրապարակվեց ՀՔԱ Վանաձորի գրասենյակը՝ ընդդեմ ՀՀ Ֆինանսների նախարարության՝ տեղեկատվություն տրամադրելուն պարտավորեցնելու պահանջով ներկայացված հայցի վերաբերյալ դատարանի վճիռը: Դատարանը, քննության առնելով ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցի կողմից ներկայացված հայցը, վճռեց մերժել այն: Հիշեցնենք, որ Կազմակերպությունը տեղեկատվության հարցմամբ դիմել էր ՀՀ ֆինանսների նախարարություն՝ պահանջելով տեղեկատվություն տրամադրել
Հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 900 կրակոց
Փետրվարի 22-ին և լույս 23-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 900 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ իրադրությանը և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը: ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն


















































