Օրվա լրահոսը
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը տեղեկացնում են, որ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ձյան և սողանքի վտանգի պատճառով փետրվարի 22-ին փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն
Ադրբեջանում զինծառայող է զոհվել
Փետրվարի 20-ին Ադրբեջանի զորամասերից մեկում սահմանային ծառայության զինծառայող է զոհվել: Այս մասին հաղորդում է contact.az-ը, վկայակոչելով զոհվածի եղբոր ֆեյսբուքյան գրառումը: Գրառման մեջ նշվում է, որ զինծառայող Սանան Մեհթիզադեն սպանվել է դիրքերում՝ իր ծառայակցի կողմից: Ադրբեջանի Սահմանային ծառայությունից Turan գործակալությանը հայտնել են, որ նման տեղեկատվության չեն տիրապետում: Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ
Ի՞նչ է սովորեցնում մեզ «Անառակի կիրակին»
Մեծ պահքի երրորդ կիրակին կոչվում է «Անառակի կիրակի»: Այս օրվա խորհուրդը շարունակությունն է նախորդ կիրակի օրվա` «Արտաքսման կիրակիի» խորհրդի: Յուրաքանչյուր արարք, որ մենք գործում ենք մեր կյանքում` ունենում է հետեւանքներ: Այն անդրադառնում է ինչպես մեր, այնպես էլ մեր շրջապատի վրա: Ամեն մարդ իր քայլերի համար պատասխանատու է ինչպես մարդկանց, այնպես էլ Աստծո առաջ: Մեր բարի
Սպանություն Լոռիում. հարուցվել է քրեական գործ
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Լոռու մարզի 44-ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ: 2016 թվականի փետրվարի 22-ին՝ ժամը 02.00-ին, շտապօգնության կայանից ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վահագնի գյուղի ճանապարհին տղամարդու դի է հայտնաբերվել: Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը՝ Լոռու մարզային քննչական վարչության պետ Թ.Շուշանյանի գլխավորությամբ: Դեպքի վայրի
Ադրբեջանը զենքի ներմուծումը 5 տարում ավելացրել է 217 տոկոսով. SIPRI
2011-2015թթ. Ադրբեջանն ավելացրել է սպառազինության ներմուծումը 217 տոկոսով՝ համեմատած 2006-2010թթ. ընկած ժամանակահատվածի հետ: Այս մասին ասվում է Աշխարհի խնդիրների հետազոտման Ստոկհոլմի ինստիտուտի (SIPRI) զեկույցում: Զեկույցում նշվում է, որ չնայած դեպի Եվրոպա սպառազինության ներմուծումը նվազել է, Ադրբեջանը շարունակում է մնալ խոշոր սպառազինություն ներմուծող երկիր: Բացի այդ, 10 տարվա ընթացքում դեպի Մերձավոր Արևելք սպառազինության արտահանումը ավելացել է
Բնապահպանական պետական տեսչության հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 600.0 հազ.դր. վարչական տուգանքի 7 որոշում
ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կողմից 15-19.02.2016թ. ժամանակահատվածում իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների, Բնապահպանական պետական տեսչության վարույթին հանձնված գործերի քննության և հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 600.0 հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 7 որոշում և հաշվարկվել 180.0հազ.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Մասնավորապես` Բուսական աշխարհի պահպանության կանոնների խախտման համար
Հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1200 կրակոց
Հանգստյան օրերին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1200 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն: ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն
Որոշ տարածաշրջաններում ուժեղ քամիներ են
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ բքի պատճառով փետրվարի 22-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, փակ է Վարդենյաց լեռնանցքը: Արագածի, Թալինի, Մարտունու, Վարդենիսի և Մեղրու տարածաշրջաններում ուժեղ քամիներ են: Հանրապետության ամբողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն
Վաղինակ Շուշանյանը Սպիտակի քաղաքապետի ընտրություններում իր թեկնածությունը չի առաջադրելու
Վաղինակ Շուշանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նախ ներկայացնեմ նախընտրական իրավիճակը Սպիտակ քաղաքում: Քաղաքապետի պաշտոնի համար առաջադրվել են 6-7 թեկնածու, որոնցից 2-ի մեջ է հիմնական պայքարը , եթե կարելի է դա պայքար համարել` Գ. Սահակյանը և Վ Ասատրյանը: Երկուսն էլ ՀՀԿ-ական են, 2-ն էլ լավ փողատեր ու գործարար: Արդեն իսկ քարոզարշավից առաջ բավականին մեծ գումարներ
Գալուստ Սահակյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Արսեն Բաբայանը այսօր ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՀՀ ԱԺ նախագահի հիվանդանոցային բուժումն ավարտվել է»: Հիշեցնենք, որ օրեր առաջ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանին տեղափոխել էին 1-ին համալսարանական հիվանդանոց։ Սահակյանն ունեցել էր արյան բարձր ճնշում, կասկածվում էր ինսուլտ:
Արհմիություններն իրենց 85-ամյակը նշեցին սեղանի թենիսի մրցաշարով
«Դինամո» մարզադահլիճում կայացավ Հայաստանի պետական հիմնարկների, ՏԻՄ-երի եւ հասարակական սպասարկման աշխատողների ճյուղային հանրապետական արհմիության անդամ կազմակերպությունների միջեւ սեղանի թենիսի թիմային առաջնությունը, որը կազմակերպել էին արհմիության երիտասարդական թեւը եւ «Դինամո» մարզական ՀԿ-ն: Մրցաշարը նվիրված էր Հայաստանի պետական հիմնարկների արհմիությունների 85-ամյակին, որին մասնակցեցին հանրապետությունում գործող 54 կազմակերպություններից 13-ի թիմերը: Հաղթողի կոչումը նվաճեց Ազգային վիճակագրական ծառայության թիմը: Նրան
15-ամյա տաթեւցի. «Ես այստեղ չեմ ուզում մնալ»
« 5 տարի առաջ հյուրախաղերով դերասաններ էին գալիս Տաթեւ, իսկ հիմա դա էլ չկա»
«Մենք փոքր երկիր ենք, բայց պետք է ունենանք մեծ հավակնություններ ու նպատակներ»
«Այն, որ մեր երկրի վիճակը վատ է, բոլորը գիտեն: Տնտեսական դաշտում ունենք անկում ու նահանջ, սոցիալական դաշտում՝ զանգվածային գործազրկություն, սոցիալական թշվառություն, ահագնացող արտագաղթի տեմպեր, իրենց աշխատավարձով ընտանիքը պահել չկարողացող քաղաքացիներ, ծերացող հասարակություն, ամուսնալուծությունների աճ, որի հիմնական պատճառը սոցիալական իրավիճակն է, ծնելիության անկում, մահացության աճ: Քաղաքական դաշտում ունենք նահանջող ազատություններ, անկախ դատական համակարգի բացակայություն, կոռուպցիայի հետևողական
Օֆշորում գրանցված ընկերությունը դատի է տվել Սամվել Ալեքսանյանին պատկանող ընկերությանը. փաստաբան
ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս Գրիգ» ընկերությանը դատի տված «Պառլամենտ Դիստրիբյուշն» ընկերությունը օֆշորային գոտում գրանցված ընկերություն է: Այս մասին Aravot.am-ին ասաց դատարանում ընկերության ներկայացուցիչ՝ փաստաբան Լեռնիկ Հովհաննիսյանը: Հիշեցնենք, որ «Պառլամենտ Դիստրիբյուշն» ընկերությունն ընդդեմ «Ալեքս գրիգ» եւ «Ա եւ Գ» ընկերությունների գործը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում է: «Պառլամենտ Դիստրիբյուշն» ընկերության ներկայացուցիչները պնդում են,
«Եթե ոմանց թվում է՝ հեշտ էր հրաժարվել «Օրինաց երկիր» անվանումից, չարաչար սխալվում են»
«Օրինաց երկիր» կուսակցության (ՕԵԿ) նախագահ Արթուր Բաղդասարյանի նախաձեռնած «Հայկական վերածնունդ» հասարակական-քաղաքական միավորումն այսօր՝ փետրվարի 21-ին, պաշտոնապես հայտարարեց վերակազմավորվելու և կուսակցություն դառնալու մասին: Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ «Հայկական վերածնունդ միավորում» կուսակցության հիմնադիր համագումարը, որի ժամանակ միավորումը կուսակցության վերածելու մասին որոշումը մասնակիցներին ներկայացրեց ԱԺ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը. «Ավելի քան 150 հասարակական և քաղաքական կազմակերպություններ
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Mtaes.am. Հանրապետության տարածքում` Փետրվարի 22-24-իը, 26-ին՝ առավելապես արևմտյան շրջաններում սպասվում են կարճատև տեղումներ, 25-ին՝ առավելապես առանց տեղումների եղանակ: Քամին՝ արևմտյան 2-7 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 22-23-ին ցերեկը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում աստիճանաբար կբարձրանա 5-7, մնացած շրջաններում 2-3 աստիճանով: Երևանում՝ Փետրվարի 22-24-ին, 26-ին սպասվում է փոփոխական ամպամածություն, կա կարևատև անձրևի հավանականություն, 25-ին՝ առանց տեղումների
Հեղինե Բիշարյան. «Հայկական վերածնունդ միավորումը» ՕԵԿ-ի զավակն է
Հեղինե Բիշարյանը վստահ է, որ «Հայկական վերածնունդ միավորումը» պետք է Արթուր Բաղդասարյանի գաղափարների, ծրագրերի, նպատակների արժանապատիվ կրողը լինի
Քաղաքացին ընկել է հանքավայրի հորանը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը
Mtaes.am. Փետրվարի 21-ին, ժամը 14.18-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ընկել է Լոռու մարզի Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրի 9 մ խորությամբ հորաններից մեկը. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
«Հայկական վերածնունդ միավորում»-ը՝ կուսակցություն
Հովհաննես Մարգարյանի կարծիքով՝ կուսակցության հիմնադրմամբ աննախադեպ երեւույթ է տեղի ուենում քաղաքական դաշտում
Թինա Կարապետյան-Սիմոն Սենեկալ պարային զույգը աշխարհի առաջնության ուղեգիր նվաճեց
Եվրոպայի առաջնության ավարտից հետո «Առավոտին» տված հարցազրույցում Հայաստանի գեղասահքի ֆեդերացիայի նախագահ Մելանյա Ստեփանյանը ասել էր, որ մենասահորդուհի Անաստասիա Գալուստյանը աշխարհի առաջնությանը մասնակցելու իրավունք վաղուց ունի, իսկ մեր Թինա Կարապետյան-Սիմոն Սենեկալ պարային զույգը եւ մենասահորդ Սլավիկ Հայրապետյանը ուղեգրի համար դեռ պետք է պայքարեն «Bavarian Open» հեղինակավոր մրցաշարում: Ընդորում, հայաստանյան զույգը դա պետք է աներ կարճ ծրագրում:
«Արսենալի» բաժնետերը Լոս Անջելեսի եւ Նյու-Յորքի տարածքը գերազանցող ռանչո է գնել
Ստեն Կրոնկեն դարձել է Տեխասում գտնվող հանրահայտ «Waggoner Ranch»-ի սեփականատերը: Թե նա ստույգ որքա՞ն գումար է վճարել, չի ասվում: Բայց հայտնի է, որ միլիարդատիրոջից նախնական պահանջել են $ 725 միլիոն: «Waggoner»-ի մակերեսը մոտավորապես 2165 քառակուսի կիլոմետր է, որն ավելի է միասին վերցրած Լոս Անջելեսի եւ Նյու-Յորքի, կամ Լոնդոնի ու Անդորրայի տարածքից եւ ընդամենը 400 կմ
«Ութոտնուկներ»՝ մսագնդիկներ սպագետիով
Իհարկե, կարելի է պատրաստել պարզապես կոտլետներ, սպագետի եւ լոլիկի թանձրուկ ու մատուցել միասին: Սակայն ինչո՞ւ փոփոխության համար չպատրաստել երեքը՝ մեկում: Անհրաժեշտ մթերքները Տավարի աղացած միս – 500 գրամ Սպագետի-250 գրամ Սոխ- 1 կգ Սխտոր- 4-5 պճեղ Սպիտակ հաց- 1-2 կտոր Կաթ-0,5 բաժակ Ձու- 1 հատ Կանաչի- 1 կապ Բուսական յուղ- 4 ճաշի գդալ Համեմունքներ Լոլիկ-
Նույնասեռականներին «դիպչելը» վտանգավոր է
Մարզական իրերի համաշխարհային արտադրող Nike-ը խզել է պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Մեննի Պակյաոյի հետ 2006 թվականից գործող գովազդային պայմանագիրն այն բանից հետո, երբ լեգենդար բռնցքամարտիկը Ֆիլիպինների հեռուստատեսությանը տված հարցազրույցում նույնասեռականներին համեմատել է կենդանիների հետ: «Եթե մենք հավանություն ենք տալիս տղամարդը՝ տղամարդու, կինը՝ կնոջ հետ հարաբերություններին, ուրեմն մարդը անասունից վատն է», – ասել էր մարզիկը: Nike-ն դրանից անմիջապես
Հյուրանոցային համալիրի մոտակայքում ժայռաբեկորները թափվել են երթևեկելի հատված
Mtaes.am. Փետրվարի 21-ին, ժամը 08.48-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մյասնիկյան պողոտայում՝ «Ռիցար» հյուրանոցային համալիրի մոտակայքում, ժայռաբեկորները թափվել են երթևեկելի հատված. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել ՃԿԱԿ ԱԻԱԽ-ն: Փրկարարները քարերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից և սահմանազատել տարածքը: Վերադարձի ճանապարհին փրկարարները նկատելով, որ կենդանաբանական այգու դիմաց ժայռաբեկորներ են թափվել ճանապարհի երթևեկելի հատված հեռացրել
Լիլիթ Մկրտչյանը, Գաբրիել Սարգսյանը եւ Սերգեյ Մովսիսյանը կմասնակցեն Համաշխարհային մտավոր խաղերին
Փետրվարի 26-ից մարտի 3-ը Չինաստանում անցկացվելու են ավանդական Համաշխարհային մտավոր խաղերը, որի շախմատային ծրագրում ընդգրկված են ռապիդ, բլից եւ բասկյան (միաժամանակ երկու գույնի խաղաքարերով) շախմատները: Կանանց եւ տղամարդկանց մրցաշարերում հանդես են գալու 16-ական շախմատիստներ: Նրանց մեջ են Հայաստանի ազգային հավաքականների անդամներ Լիլիթ Մկրտչյանը, Գաբրիել Սարգսյանը եւ Սերգեյ Մովսիսյանը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Աշխղեկը չպատասխանեց Aravot.am-ի հարցերին ու հեռացավ գոլդ համարանիշով մեքենայով
Ավ. Իսահակյանի շենքի ճակատային հատվածի ապամոնտաժման դեմ պայքարի ելած երիտասարդ քաղաքացիական ակտիվիստները Aravot.am-ին պատմեցին, որ քանդման աշխատանքներն իրականացնող անհայտ շինարարական կազմակերպության աշխղեկը, որի անունը պետք է որ Գրիշա լիներ, իրենց հետ բարձր տոնով էր խոսում: Նա բանակցել սկսել է այն ժամանակ, երբ իրենց միացել են ավագ սերնդի մարդիկ: «Նա բացատրում էր, որ այն հատվածը, որն
Ինչի՞ համար եմ ե՛ս պատասխանատու
Վերջերս «կոալիցիոն գործընթացների» հետ կապված մոդայիկ է դարձել պատասխանատվության հարցը՝ «վերցնենք պատասխանատվություն», «կիսենք պատասխանատվություն» , «ծանր բեռը՝ մեր ուսերին» եւ այլն: Տարբեր ճամբարների քաղաքական գործիչները խոսում են ինչ-որ «քառակուսի» բանաձեւերով՝ առանց խորանալու իրենց ասածի իմաստի մեջ: Դա, իմ կարծիքով, «գաղջ մթնոլորտի» բաղկացուցիչ մասն է: Բայց այս պահին ես չեմ ցանկանում նրանց մեղադրել եւ ուզում եմ


















































