Օրվա լրահոսը
«Ադրբեջանը դե ֆակտո ճանաչում է ԼՂՀ՝ որպես անկախ պետություն». Լարիսա Ալավերդյան
«Ադրբեջանն իր գործողություններով փաստացի ճանաչում է Լեռնային Ղարաբաղի՝ առանձին պետություն լինելու փաստը: Մարդու Իրավունքների Եվրոպական Դատարանին բողոք ներկայացնելը ԼՂՀ-ի դատական իշխանության դեմ միայն դա է նշանակում», -ասաց Մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը այսօր կայացած ասուլիս-քննարկման ժամանակ: Հայաստանում դատապարտված ադրբեջանցի դիվերսանտների հարազատները դիմել են ՄԻԵԴ՝ դատապարտվածներին ազատ արձակելու կամ Ադրբեջան տեղափոխելու հարցով և մերժում են
Ավ. Իսահակյանի անվան գրադարանի շենքի ճակատային հատվածի ապամոնտաժումը կասեցվեց ակտիվիստների միջամտությունից հետո
Քաղաքապետարանն ու ոստիկանությունը խոստանում են վերահսկողություն սահմանել, բայց հասարակությանը չեն ասում ոչ սեփականատիրոջ, ոչ ապամոնտաժումն իրականացնող կազմակերպության անունները: Ահազանգը ֆեյսբուքում տարածել է այդ աշխատանքների ականատեսներից մեկը եւ քաղաքացիական ակտիվիստներն ու լրատվամիջոցները շատ արագ հասել են դեպքի վայր: Նրանց հաջողվել է կանգնեցնել ապամոնտաժման աշխատանքը: Բայց ոչ ոք վստահ չէ, որ դա ժամանակավոր չի լինի: Ակտիվիստներից Սեդա
Մեծ Բրիտանիայի դեսպանը կշարունակի գործակցել ՀՀ օմբուդսմենի հետ
«Հայաստանը, ինչպես եւ Միացյալ Թագավորությունը, միացել է միջազգային, այդ թվում՝ ՄԱԿ-ի տարբեր համաձայնագրերին եւ պարտավորություններին: Մենք հասկանում ենք, թե որոնք են դրանք: Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը շատ կարեւոր ենք համարում ցանկացած երկրում, այդ թվում՝ Հայաստանում»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը՝ անդրադառնալով ՀՀ-ում Մարդու իրավունքների ինստիտուտի կայացման հարցին: Մինչեւ Կարեն Անդրեասյանի հրաժարականը՝
ՄԹ դեսպան. «Բրիտանական ֆիլմերը մտածելու տեղիք կտան»
«Մոսկվա» կինոթատրոնում այսօր «Լեդին ֆուրգոնում» ֆիլմի ցուցադրությամբ մեկնարկեց Բրիտանական ֆիլմերի 14-րդ փառատոնը, որը ներկայացնում է բրիտանական ժամանակակից կինոարվեստի լավագույն և տպավորիչ աշխատանքները՝ կատակերգությունից և հոգեբանական թրիլլերից մինչև փաստագրական դրամա: ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը լրագրողներին ասաց, որ Մեծ Բրիտանիա-Հայաստան գործակցության մեջ շատ կարեւոր են նման մշակութային միջոցառումները. «Այս փառատոնի համար Բրիտանական խորհուրդը հիանալի ֆիլմեր
Փետրվարի 21-ը մայրենի լեզվի միջազգային օրն է
ՅՈՒՆԵՍԿՕ-ն արձանագրել է, որ աշխարհի շուրջ 40 լեզու այսօր պահպանության խնդիր ունի: Հայերենը, բարեբախտաբար, այդ ցանկի մեջ չէ: Բարեբախտաբարը, սակայն, արևելահայերենին է վերաբերում, իսկ ահա արևմտահայերենի դեպքում մտահոգվելու բան կա. մեր լեզվի այս ճյուղը պահպանության առումով վտանգված է: «Արևելահայերենն ու արևմտահայերենը հայերենի երկու մեծ ճյուղերն են, որոնք մեր մեծագույն ձեռքբերումներն են: Եվ եթե չկարողանանք պահպանել դրանք, լուրջ
Իսահակյանի անվան գրադարանի նախկին շենքի ապամոնտաժումը ժամանակավորապես դադարեցվել է
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Ամիրյան 2 հասցեում ապամոնտաժվում է Երեւանի Ավետիք Իսահակյանի անվան գրադարանի նախկին շենքի ճակատային հատվածը։ Aravot.am-ի տեղեկություններով՝ այս պահին ապամոնտաժման աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են: Աշխղեկն ասել է, թե «մեր աշխատանքային ժամն ավարտվել է»: Որոշ տեղեկություններով՝ ապամոնտաժումը դադարեցվել է այն բանից հետո, երբ քաղաքացիական ակտիվիստներն այդ մասին տեղեկատվությունը տարածել են «Ֆեյսբուքում» եւ
Ապամոնտաժվում է Երեւանի Ավետիք Իսահակյանի անվան գրադարանի նախկին շենքի ճակատային հատվածը (Ֆոտոշարք)
Այս պահին Ամիրյան 2 հասցեում ապամոնտաժվում է Երեւանի Ավետիք Իսահակյանի անվան գրադարանի նախկին շենքի ճակատային հատվածը։
Արսեն Մեհրաբյանը՝ Լոռեցի Սաքոյի դերում
Փետրվարի 21-ին՝ ժամը 19:00-ին, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա հոբելյանական համերգ՝ նվիրված ՀՀ ժողովրդական արտիստ, Հայաստանի պարարվեստի «Բարեկամություն» պետական համույթի գեղարվեստական ղեկավար Նորայր Մեհրաբյանի ծննդյան 75-ամյակին: ՀՀ մշակույթի նախարարության և Հայաստանում Շվեդիայի դեսպանատան աջակցությամբ կազմակերպված համերգին կմասնակցեն «Բարեկամություն» պետական համույթը, Շվեդիայի արքայական բալետի առաջատար արտիստները: Համերգի շրջանակներում կկայանա նաև
«ՀՀ-Թուրքիա սահմանին տեղի կունենան ռուս-թուրքական ռազմական բախումներ, կակտիվանա Ղարաբաղի ռազմաճակատը». Հոռետեսական սցենար
2017-ին գործարկվում է Իրան-Ադրբեջան-Ռուսաստան երկաթգիծը, ինչպես նաեւ` Իրան-Ադրբեջան-Վրաստան ուղղությունը եւ Հայաստանը հայտնվում է լիակատար շրջափակման մեջ: Սա «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանի հնարավոր սցենարն է, որը, ըստ նրա, կարող է իրականանալ առաջիկա տասը տարում: Իր հոռետեսական այս սցենարում Արա Պապյանը նաեւ կանխատեսում է՝ Թուրքիան կտրոհվի, կստեղծվի քրդական պետություն ողջ Արեւմտյան Հայաստանում, բնույթով՝ ուժեղ կրոնական,
«Ցանկացածին հարկ եղած դեպքում ԱԱԾ-ն կարող է լսել»
ԱԺ պատգամավորների հեռախոսների այս «ցուցահանդեսը» Պետաիրավական հարցերի հանձնաժողովի հերթական նիստի ժամանակ էր բացվել: ԱԺ 334 սենյակի դռան վրա հեռախոսով խոսելու արգելքի նշան է դրված, չնայած դրան՝ պատգամավորները մեկը՝ սեղանի տակ կռացած, մեկը՝ ակնհայտ, տարեց պատգամավորները՝ հաճախ բարձրախոսը միամիտ միացրած, զանգում են ու հանգիստ խոսում: Այս հեռախոսային շքերթի մեջ նկատեցինք, որ պատգամավորների թանկարժեք iPhone-ների, Samsung-ների ֆոնին
«2016-2025 թվականները լինելու են նույնքան էական, որքան 1915-1925 թվականները». պատմաբան
Այսօր Միջին Արեւելքում տեղի են ունենում այնպիսի փոփոխություններ, ինչպիսիք տեղ էին ունեցել հարյուր տարի առաջ Եվրոպայում: «Նոր Հայաստան» ճակատի կազմակերպած այսօրվա քննարկման ժամանակ նման գնահատական տվեց «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը: «Տրոհվեցին գերմանական ու ավստրո-հունգարական կայսրությունները, եւ ստեղծվեցին ազգային պետություններ, իսկ ռուսական ու օսմանյան կայսրությունների մասով այն մնաց անավարտ: 1990-ականներին ռուսական կայսրության մասով գործընթացը
Էրեբունու ռուսական ավիաբազան համալրվել է նոր կործանիչներով
Հայաստանում տեղակայված «Էրեբունի» ռուսական ավիաբազան համալրվել է ՄիԳ-29 չորրորդ սերնդի 4 կործանիչներով, մոդեռնիզազցված ՄիԳ-29Ս-երով, կապիտալ վերանորոգում անցած Մի-8ՄՏ տրանսպորտային ուղղաթիռով: Այս մասին հաղորդվում է Ռուսաստանի պաշտպանության նախարարության ֆեյսբուքյան պաշտոնական էջում: Հաղորդագրության մեջ նշվում է, որ այս շաբաթվա ընթացքում ավիատեխնիկան Կրասնոյարսկից ռազմատրանսպորտային ավիացիայի ինքնաթիռներով տեղափոխվել է Երևանի ռազմական օդանավակայան: Առաջիկայում 4+ սերնդի ճակատային կործանիչները և Մի-8ՄՏ
«Փոթորկալի տասնամյակ է մեզ սպասվում». Գարեգին Չուգասզյան
«Նոր Հայաստան» ճակատի նախաձեռնությամբ մեկնարկել է «Փոթորկուն տասնամյակը 2016-2025 2թթ եւ Հայաստանը» թեմայով քննարկումը: «Նոր Հայաստան» ճակատի ներկայացուցիչ Գարեգին Չուգասզյանը համառոտ ներկայացրեց, քննարկման անհրաժեշտությունը: Ըստ նրա. «Աշխարհաքաղաքական շատ երեւույթներ ու իրադարձություններ են տեղի ունենում ՀՀ սահմանի մոտ, ամեն օր լուրերով հնչում են Սիրիայի հետ կապված զարգացումների մասին, ռուս-թուրքական, թուրք-քրդական բախումների մասին իրադարձությունները, ի դեպ, թուրք-քրդական
Հայտնաբերվել է նորածին տղա երեխայի դիակ. նշանակվել է փորձաքննություն՝ մահվան պատճառը պարզելու համար
ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու նորածին երեխայի մահվան հանգամանքները։ Փետրվարի 19-ին՝ ժամը 17.15-ին, ահազանգ է ստացվել, որ Մրգավետ գյուղում նորածին երեխայի դիակ կա: Դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը՝ դատաբժշկի և փորձագետի հետ միասին։ Գյուղի Նժդեհի փողոցի վերջնամասում գտնվող դաշտերի մեջ առկա ջրատարում հայտնաբերվել է նորածին տղա երեխայի դիակ՝
Պակասող օրը
Այսինքն թե` օր, որը նույնիսկ Աստծուն պակասեց` աշխարհն ու մարդուն ավելի կատարյալ ստեղծելու համար, քանի որ վեցօրյա Արարչությունից հետո Աստված հոգնեց եւ թույլ տվեց իրեն հանգստանալ: Եվ եղավ այնպես, որ պակասող օրը բարեհարդար ճամփա բացեց մանրուքների համար եւ hետին պլան մղեց կարեւորը: Ինչպես որ չեղավ այն հրաբուխը, որ իր խորքերից գանձեր էր աշխարհ հանելու, այլ
«Քմահաճ հեղինակ եմ». Տարվա ժամանակակից հայ հեղինակ ճանաչվեց Վահրամ Մարտիրոսյանը
«Loft» ինքնազարգացման եւ ժամանցի կենտրոնում այսօր տեղի ունեցավ «Արմենպրես» լրատվական գործակալության Հայաստանի ամենապահանջված գրքերը ներկայացնող «Երեւանյան բեսթսելեր» հատուկ նախագծի «Տարվա բեսթսելեր» մրցանակաբաշխությունը, որի նպատակն է՝ գնահատել տարվա ընթացքում ամենապահանջված գրական ստեղծագործությունների հեղինակներին: Տարվա ժամանակակից հայ հեղինակ ճանաչվեց Վահրամ Մարտիրոսյանը՝ «Սերը Մոսկվայում» գրքի համար: «Այսօր գիրքը ջրի գին չի, ինչպես մի ժամանակ է եղել: Ուրախ եմ,
ՀՅԴ-ն ՀՀԿ-ին չի՞ կործանի
Առցանց «Առավոտի» «Դեմ առ դեմ» հաղորդման շրջանակներում բանավիճում են Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը եւ ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Նիկոյանը: Նելլի Գրիգորյան– Պարոն Սարգսյան, թե հանրապետական, թե դաշնակցական գործիչները հավատացնում են, որ իրենց համագործակցությունը` սեփական վարկանիշի անկմամբ, բերելու է պետության եւ քաղաքացիների բարեկեցության: Բայց այդ ազգանվեր համագործակցությունը համառորեն իր տրամաբանական ավարտին չի
«Կադրեր ունե՞ք, որ նման մոլուցքով Շիրակի մարզն եք ուզում»
Գյումրեցի քաղաքագետը հարցնում է ՀՅԴ-ականներին Չնայած Շիրակի մարզի բնակիչներն ու պաշտոնյաները, գյուղապետերը, բժիշկները, թատրոնի դերասանները, գրողները, փաստաբանները, մարզից ընտրված ԱԺ պատգամավորները, նույնիսկ երիտասարդ ակտիվիստներն ու ընդդիմադիրները դեմ են Շիրակի մարզպետ, գեներալ Ֆելիքս Ցոլակյանի փոփոխությանը, այդուհանդերձ՝ ՀՀԿ վերնախավը կարծես անդրդվելի է: ՀՅԴ-ն էլ, իր հերթին, ընթերցելով այս մարդկանց բողոքը, գիտենալով, որ մարզպետի փոփոխություն չեն ուզում այս
Թամանյանի համեստ շիրիմին Մկրտիչ Մինասյանը հորդորեց՝ ճարտարապետին ցավ չպատճառել (ֆոտոշարք)
Հորդառատ անձրեւը չխանգարեց, որ մեր մեծերի հոգիների ամփոփարան՝ Պանթեոն այցելեն հայ ճարտարապետության հիմնադրի ՝ Ալեքսանդր Թամանյանի աշակերտները՝ ճարտարապետներ, նկարիչներ, մտավորականներ: Հիշատակի այցը կազմակերպել էր քաղաքաշինության նախարարությունը: ՀՀ ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանի խոսքերով, Թամանյանն ապրելով ընդամենը 58 տարի, 1923 թվականին հրավիրվելով Հայաստան, թողեց մի հսկայական աշխատանք: «Մեր գիտակցության մեջ չի տեղավորվում, թե ինչ է թողել
«Ամբաստանյալն ակնոց չի օգտագործում»
ՀՀ կառավարությանն առընթեր պետեկամուտների կոմիտեի Էրեբունու հարկային տեսչության կողմից 2009թ. սեպտեմբերի 17-ին ՀՀ ԿԱ ՊԵԿ հետաքննության վարչություն է ուղարկվում «Յուճաղ» ՍՊ ընկերության վերաբերյալ ՀՀ ԿԱ ՊԵԿ Էրեբունու հարկային տեսչության եւ ՀՀ ԿԱ ՊԵԿ հարկային տեսչությունների աշխատանքների համակարգման վարչության հարկային հսկողության համակարգման եւ կազմակերպման բաժնի կողմից կազմված ստուգման ակտը: ՊԵԿ հետաքննության վարչության կողմից նյութեր են նախապատրաստվում,
7 օր առաջնագծում. հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 6000 կրակոց
Պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների համաձայն, փետրվարի 14-ից 20-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից և 82 միլիմետրանոց ականանետից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 6000 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար դիմել են պատասխան գործողությունների և շարունակել լիակատար վերահսկողություն պահպանել առաջնագծում: — ԼՂՀ ՊՆ մամուլի
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Mtaes.am. Հանրապետության տարածքում` Փետրվարի 21-ին արևմտյան շրջաններում սպասվում են տեղումներ: Փետրվարի 22-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ արևմտյան 2-7 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 22-23-ի ցերեկը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում աստիճանաբար կբարձրանա 5-7, մնացած շրջաններում 2-3 աստիճանով: Երևանում՝ Փետրվարի 21-ին սպասվում է անձրև, 22-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
«Փոքրիկ Նորիկից» մինչեւ ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյան
Աստվածայինը միշտ է կատարյալ: Կատարելությունն է, որ զատում է իրական, կայուն արժեքները ժամանակավորից ու անցողիկից: Աստվածային են նաեւ ի վերուստ տրվող շնորհներն ու պարգեւները, որոնք երկար թաքցնել կամ չնկատել պարզապես անկարելի է: Անվերջանալի եւ առեղծվածային մեկ շղթայում են մարմնավորվում մեզ տրված Աստվածային շատ հատկություններ ու շնորհներ. համբերությունը, ուժը, տաղանդը, համեստությունը եւ կատարելության հասնելու մեծ ձգտումը…
«Հզոր աշխարհաքաղաքական խաղացողներին պետք է, որ Դաշնակցությունը լինի խաղի մեջ»
Քաղտեխնոլոգն ու տեղեկատվական անվտանգության մասնագետն այս հարցում համամիտ են
Ճակատագրական սիրահարներ, որ փոխել են աշխարհը
Սերը կարող է հրաշքներ գործել, պատերազմի պատճառ հանդիսանալ, անգամ փոխել պատմության ընթացքը: kulturologia.ru կայքը առանձնացրել է մի քանի սիրահար զույգի, որոնց սիրո պատմությունը իսկապես «եղանակ» է փոխել իրենց ապրած ժամանակաշրջանում: Օրինակ, հռոմեացի զորավար Մարկոս Անտոնիոսի եւ Կլեոպատրայի սիրավեպը ձգվել է 10 տարի: Սկզբում Անտոնիոսը Կլեոպատրային մեղադրում էր Կեսարի սպանության մեղսակիցը լինելու մեջ, ավելի ուշ սիրահարվեց
«Ցուցակները մաքրվում են՝ հիմնականում ունենալով կառավարման լավ մարմիններ, ադմինիստրատիվ ռեսուրս». «Հրապարակ»
Էստոնացի պրոֆեսոր, ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Ռոբերտ Կրիմերին մի քանի հարց ուղղեցինք։ – Էստոնիայում էլեկտրոնային քվեարկության համակարգերի սպասարկումը մասնավոր ընկերություննե՞րն են իրականացնում, թե՞ պետական կառույցը։ – Էստոնիայում գործում է ընտրական կոմիտե եւ դրա ենթակայության տակ՝ ենթակոմիտե, որն զբաղվում է էլեկտրոնային քվեարկության հարցերով։ Մասնավոր ընկերությունները կարող են դիմել, մրցութային կարգով մասնակցում են ծրագրի մշակմանը, ստեղծում են ծրագիրը
Ազգային մշակույթ՝ գումարած Ազգային ժողով
Քաղաքակիրթ երկրներում մշակույթի նախարարությանն ու մշակութային գործունեությանն աջակցող կառույցներ են մշակված, որն էլ իր հերթին հանդիսանում է առանձին մշակույթ: Մերոնց նման նրանք չեն սպասում արտերկրում սեփական հուշարձան կողոպտեն կամ փչացնեն, նախօրոք են համապատասխան միջոցառումներ ձեռնարկում: Մինչդեռ մեր երկրում՝ մշակութային գործչից մինչեւ Ազգային ժողովի պատգամավոր, սկսում են բղավել, որ սեփական մշակութային արժեքները ոտնահարվում են կամ իրականացվում
ԵԱՏՄ շրջանակում այս գործընթացը բավական բարդ է եւ խոչընդոտներ է առաջացնում փոխադարձ առևտրի բնագավառում
ԵԱՏՄ անդամ պետություններից Հայաստան ավտոմեքենաներ ներմուծելիս ֆիզիկական անձանց նկատմամբ ավելացված արժեքի հարկի կիրառման մասին ԵԱՏՄ անդամ պետություններից Հայաստան ավտոմեքենաներ ներմուծելիս ֆիզիկական անձանց նկատմամբ ավելացված արժեքի հարկի կիրառման հարցին հարկ է անդրադառնալ ԵԱՏՄ շրջանակում առևտրի խոչընդոտների առավել լայն համատեքստում: Սույն թվականի փետրվարի 8-ին տեսակոնֆերանսի միջոցով Երևանի, Մոսկվայի և Աստանայի միջև կազմակերպված ասուլիսի ընթացքում ԵՏՄ ինտեգրման և
Սերժ Սարգսյանը խոստովանեց, որ միայնակ ենք
«Համարենք, որ այնտեղ անհատակ ու անանցանելի ճահիճ է» Փետրվարի 12-ին Սահմանադրության փոփոխությունների կենսագործման վերաբերյալ ելույթում Սերժ Սարգսյանը խոսելով Հայաստանի քաղաքական համակարգի ապագայի մասին` նկատեց, որ նոր, բազմաշերտ ու փոփոխվող մարտահրավերների առջեւ են կանգնած մեր տարածաշրջանն ու մեր հայրենիքը. «Բնականաբար, այդ մարտահրավերներն ու սպառնալիքները չեն կարող շրջանցել մեզ: Մեզ ասելով ես նկատի ունեմ ե՛ւ Հայաստանը, ե՛ւ
Վախճանվել է Ումբերտո Էկոն
84 տարեկանում կյանքից հեռացել է իտալացի գրող Ումբերտո Էկոն: Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով իտալական La Repubblica թերթը: Էկոն մահացել է ուրբաթ երեկոյան՝ փետրվարի 19-ին, սեփական տանը: Այլ մանրամասներ գրողի մահվան վերաբերյալ չեն հաղորդվում: Ումբերտո Էկոն ծնվել է Իտալիայի Ալեսսանդրիա քաղաքում 1932թ. հունվարի 5-ին: 1954թ. ավարտել է Թուրինի համալսարանը, որտեղ ուսումնասիրել է միջնադարյան փիլիսոփայություն


















































