Օրվա լրահոսը
Էդուարդ Հովհաննիսյան. «ԱՊՊԱ-ի նոր կարգում ռիսկեր կան»
Ըստ նրա՝ ապահովագրական ընկերություններն այդ ռիսկերը վերցնում են իրենց վրա
Ձիթապտղի յուղը՝ արյունահոսող լնդերի եւ բերանի տհաճ հոտի դեմ
Արյունահոսող լնդերն ամրացնելու եւ բերանի վատ հոտը վերացնելու համար անհրաժեշտ է 2 ճաշի գդալ բուսական յուղ՝ ցանկալի է ձիթապտղի, խառնել 1 թեյի գդալ աղի հետ: Այդ խառնուրդով բերանը ողողել 3-5 րոպե, օրը 2 անգամ՝ առավոտյան եւ երեկոյան: Ողողումից հետո կես ժամ չուտել եւ չխմել: Շարունակել պրոցեդուրան՝ մինչեւ լնդերը լրիվ բուժվեն: Շատ արդյունավետ է հալվեի՝ ալոեի
Գործարարի ինքնասպանության գործում նոր հանգամանքներ են ի հայտ եկել. նրա թողած նամակում ֆինանսների նախկին նախարար է մեղադրվել. «Ժողովուրդ»
«Լեւոն Ամիրխանյան» ՍՊԸ սեփականատեր Համլետ Ամիրխանյանի՝ անցած տարվա փետրվարի 16-ին Նոր Հաճընի իր առանձնատանը կատարած ինքնասպանության հանգամանքները պարզելու նպատակով հարուցված քրեական գործում հետաքրքիր զարգացումներ կան: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այդ գործի շրջանակներում ՀՀ ֆինանսների նախկին նախարար է հարցաքննվել: Բանն այն է, որ գործարարը թողած նամակում իր սնանկանալու մեջ մեղադրել է ֆինանսների նախկին նախարարներից մեկին: Տեղեկացնենք, որ «Լեւոն
Չիչխանի յուղը՝ մաշկային հիվանդությունների դեմ
Միշտ չէ, որ լավ, սննդարար մթերքը վերացնում է մեր օրգանիզմի խնդիրները: Երբեմն, որոշ հիվանդությունների ժամանակ անհրաժեշտ է նաեւ հանգիստ թողնել մեր օրգանիզմին եւ «չսնել»: Օրինակ՝ մաշկային հիվանդությունները բուժելու համար արդյունավետ միջոցներից մեկն է համարվում սովաբուժությունը: Նախապես խորհրդակցել բժշկի հետ եւ ինքնաբուժում չանել: Մաշկային բոլոր հիվանդությունների դեպքում չիչխանի յուղը արտակարգ բուժամիջոց է: Խմել ամեն օր 2
Մեր իշխանությունը Հայաստանի դեմ գործված այդ հանցանքի մասնակիցներից մեկն է. «Ժամանակ»
Հայաստանի հասարակությանը վրդովվեցրել է այն, որ կառավարությունը Համաշխարհային բանկից 30 միլիոն դոլարի նոր վարկ է վերցնում՝ Հայաստանի էլցանցերի կուտակած պարտքերը մարելու համար: Փաստորեն, էլցանցերի կուտակած պարտքերը դրվում են հասարակության, Հայաստանի հարկատուների ուսերին: Այսինքն՝ ռուս սեփականատերերը խրախճանքների արդյունքում պարտքեր են կուտակել, որի համար այսօր վճարելու են Հայաստանի քաղաքացիները: Սա ոչ միայն զայրացուցիչ է, սա պարզապես հանցանք
Արդյոք ՀՀ քաղաքացիներին հետաքրքրո՞ւմ է այս անպտուղ քննարկումը. «Հրապարակ»
Արդյոք ՀՀ քաղաքացիներին հետաքրքրո՞ւմ է այս անպտուղ քննարկումը՝ տարածքային կառավարման նախարարությունն արտակարգ իրավիճակների՞ հետ լինի, թե՞ առանձին։ Հանրապետականը Դաշնակցությա՞ն հետ գնա կոալիցիայի, թե՞ այլ ուժերի էլ ընդգրկի կառավարությունում։ Քանի՞ պորտֆել տա կոալիցիոն գործընկերոջը եւ այլն։ Վստահ չեմ, որ մեր բոլոր ընթերցողները թերթերը բացում են, կայքեր են մտնում վերը նշված թեմաներով վերջին լուրերին ծանոթանալու համար։ Երեկ,
Շաղգամի հյութը՝ ասթմայի ժամանակ
Բրոնխային հեղձուկի՝ ասթմայի դեպքում օգտակար է շաղգամի թուրմը կամ հյութը։ Թուրմ. երկու ճաշի գդալ քերիչով անցկացրած շաղգամի վրա ավելացնել մեկ բաժակ եռման ջուր, եփել 30 րոպե, սառեցնել, քամել, օգտագործել 1/4 բաժակ՝ օրը երեք անգամ։ Ասթմայի դեպքում կուրծքը մերսում են կարագի եւ սխտորի խյուսով։ ա) Մեկ գդալ եղինջի վրա լցնել մեկ բաժակ եռման ջուր, թողնել թրմվի
Չի բացառվում, որ նախագիծը լրացուցիչ հնարավորություն կտա ԱՊՊԱ ընկերություններին՝ վարորդներին խաբելու. «Հայոց աշխարհ»
Օրերս կառավարության հաստատմանն է ներկայացվել ԱՊՊԱ-ի վերաբերյալ օրենքի նախագիծը, որով առաջարկվում է պարզեցնել ավտոտրանսպոտային պատահարի մասնակից վարորդների կողմից լրացվող համաձայնեցված հայտարարագրի ձեւը՝ դրանում ներառելով առանց ապահովագրական ընկերությունների համաձայնության լրացվող հայտարարագիրը: Հայտարարագրի այդ ձեւից կօգտվեն մինչեւ 50 հազար դրամ վնասի չափով պատահարների մասնակիցները, ովքեր փաստորեն կկարողանան առանց ապահովագրական ընկերության կամ պետավտոտեսչության աշխատակիցների ներկայության եւ նրանց հետ
Բուժիչ հեղուկ՝ մազաթափության դեմ
Մազերն ամրացնող ժողովրդական միջոցներից կարող եք օգտագործել հետեւյալ պատրաստուկը. 1 բաժակ կոնյակը խառնել 4 բաժին սոխի քամած հյութին, ավելացնել 6 բաժին երիժնակի՝ կռոթուկի արմատի եփուկ: Դանդաղ շփելով՝ այն ներմերսել գլխամաշկին, ապա գլուխը փաթաթել սրբիչով եւ 2 ժամ հետո լվանալ: Կրկնել շաբաթը 2-3 անգամ: Մազաթափության դեմ կարող եք պատրաստել բուժիչ հեղուկ, որը նաեւ բաց երանգ է
ՕԵԿ-ը խանդո՞վ չի վերաբերում ՀՀԿ-ի եւ ՀՅԴ-ի համագործակցությանը. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթի հարցերին պատասխանել է ՕԵԿ փոխնախագահ Մհեր Շահգելդյանը: – Ինչպե՞ս եք վերաբերում Հրանտ Բագրատյանի այն հայտարարությանը, թե 2017թ. խորհրդարանական ընտրություններից առաջ անհրաժեշտ է նախընտրական դաշինք ստեղծել, որպեսզի հնարավոր լինի հաջողության հասնել: – Համագործակցության, միավորման տեսանկյունից եթե դա օգնելու է երկրում ինչ-որ բան առաջ տանելուն, միանշանակ դրական ենք վերաբերում: Քննարկումներ կլինեն, որոշումներ կլինեն: Որոշումներ
Բակո Սահակյան. «Այսօր 1988-ի նվիրյալների գործը շարունակում է երիտասարդ սերունդը»
Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 20-ին շնորհավորական ուղերձ է հղել Արցախի վերածննդի օրվա առթիվ: Ուղերձում ասված է. «Սիրելի՛ հայրենակիցներ, Արցախի Հանրապետության իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ մեր կարեւորագույն պետական տոներից մեկի` Արցախի վերածննդի օրվա առթիվ: 28 տարի առաջ Արցախն իսկապես վերածնվեց, վերածնվեցին նրա ազատատենչ ոգին, հայեցի շունչն ու հավատը սեփական ուժերի
Հանրապետության գրեթե ամբողջ տարածքում տեղումներ են
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 20-ին` ժամը 10:00-ի դրությամբ, Մարալիկում, Արթիկում, Ապարանում, Դիլիջանում, Մեղրիում, Սպիտակում, Սիսիանում, Տավուշում, Կոտայքում, Հրազդանում, Բուժականում, Արտաշավանում, Ճամբարակում, Վայքում, Վանաձորում տեղում է ձյուն, Բաղրամյանում, Եղեգնաձորում, Եղվարդում, Թալինում, Արմավիրում, Աշտարակում, Էջմիածնում` անձրև: Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: Անվտանգ երթևեկությունն
Գիշերը հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 600 կրակոց
Փետրվարի 19-ին և լույս 20-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 600 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը և շարունակում վստահորեն իրականացնել մարտական դիրքերի պահպանություն: ԼՂՀ պաշտպանության նախարարություն
Ինչ հասցրեց կուտակել Տիգրան Սարգսյանը դեսպանի պաշտոնը զբաղեցնելու ընթացքում. «Ժողովուրդ»
Այս տարվա փետրվարի 1-ից Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ նշանակված Տիգրան Սարգսյանը ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի պաշտոնից ազատվելու առնչությամբ հայտարարագրել է 971 հազար 783 դոլարի փոխառություն եւ 3 մլն դրամ դրամական միջոց: Սարգսյանը հայտարարագրել է նաեւ 6 մլն 390 հազ. դրամ արժեքով բաժնետոմս, երկուական բնակարան եւ առանձնատուն, մեկական հողամաս ու ավտոտնակ, ինչպես նաեւ «RANGE ROVER Super
Ամրագրվեց այն, ինչը կոչվում է պետական շահերի ստորադասում. «168 ժամ»
Երեկ Ազգային ժողովն արտահերթ նիստում ընդունեց Կառավարության կառուցվածքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը, որով Տարածքային կառավարման նախարարությունն առանձնացվեց Արտակարգ իրավիճակների նախարարությունից՝ Դաշնակցությանը տրամադրելու, իմա՝ Դավիթ Լոքյանին նախարար նշանակելու համար: Ընդամենը մի Ազգային ժողով և մի ամբողջ Դավիթ Լոքյան: Ընդամենը պետական կառավարման մի խղճուկ համակարգ և մի ամբողջ հարյուրքսանհինգամյա կուսակցություն: Եվ ազգային իղձեր, որոնք չեն իրականանա, եթե
ՀԱԽՎԵՐԴՅԱՆ ՊԼՅՈՒՍ
Ծեր գնչուհին բախտս կարդաց: Իր խոսքերից սիրտս էր վառվում: Նա կիսաձայն ինձ շշնջաց. – Ինչի՞ չես օմբուդսմեն դառնում:
Փետրվարի 20-ը չի կրկնվի
Փետրվարի 20-ը ընդունված է նշել որպես Ղարաբաղյան շարժման սկիզբ՝ 28 տարի առաջ հենց այդ օրը Ազատության հրապարակում առաջին անգամ հնչեց Արցախը Հայաստանի հետ վերամիավորելու թեման: Այդ օրը եւ Շարժումն ընդհանրապես սովորաբար հիշում են նոստալգիկ ելեւէջներով՝ որքան լավ էր ամեն ինչ սկսվում… Դիտարկումն, անշուշտ, ճիշտ է՝ այն օրերի պայծառության եւ այսօրվա «գաղջության» համադրումը տարբերությունն իսկապես ցայտուն
5000 մասնակից 500 դասընթացների՝ 20 տարում
«Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը»՝ նախկին «Ինտերնյուս-Հայաստանը», փետրվարի 19-ին նշում էր իր 20-ամյակը: 20 տարի շարունակ լրատվամիջոցների եւ լրագրողների կողքին գտնվող այս կազմակերպությունը զգալի ազդեցություն է թողել Հայաստանի մեդիադաշտի զարգացման վրա: Հիմնված լինելով ամերիկյան «Ինտերնյուս» կազմակերպության կողմից՝ 1996 թվականից ի վեր Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը լրագրության արեւմտյան չափանիշները, պրոֆեսիոնալ լրագրության սկզբունքները հետեւողականորեն տարածում է Հայաստանում: Լրագրողների եւ ԶԼՄ-ների այլ
«Զինված խմբի» գործով անցնող 3-րդ կարգի հաշմանդամ ազատամարտիկ կալանքի ժամկետը մնաց ուժի մեջ
Վերաքննիչ քրեական դատարանում, դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ այսօր քննվել է Նորք Մարաշի զինված խմբի գործով կալանավորված ազատամարտիկ, «Մեծն Տիգրան» գնդի հետախուզական վաշտի անդամ Աղասի Մարտիրոսյանի նկատմամբ կիրառված կալանքի ժամկետն երկու ամսով երկարացնելու որոշման դեմ փաստաբանի վերաքննիչ բողոքը: Փաստաբան Լիանա Բալյանն Aravot.am-ին փոխանցեց, որ իր բողոքը մերժվել է եւ Առաջին ատյանի դատարանի որոշումը մնացել է ուժի
«Ո՞վ է ասել, թե 35 տարեկան Կուտոյանը երիտասարդ է». ներքին գործերի նախկին նախարար
Իսկ ԿաԳեԲե-ի խորհրդային դպրոցը փառավոր դպրոց է, դա ապացուցել է ե՛ւ հայրենական պատերազմի ժամանակ, ե՛ւ հետպատերազմյան տարիներին
Պետական ընկերությունների բոլոր պարտքերի վերադարձը կապահովվի ՀՀ օրենսդրությամբ նախատեսված դատական գործընթացների իրականացման ճանապարհով
ՀՀ կառավարության կողմից հավանության արժանացած Էներգետիկ համակարգի առողջացման ծրագրում ընդգրկված են մի շարք միջոցառումներ, որոնք կոչված են ապահովելու բաց և թափանցիկ գնագոյացում էլեկտրամատակարարման շղթայի բոլոր օղակներում, դրանց հստակ հաշվառում և կառավարում: Ծրագրի՝ Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող բաղադրիչն անդրադառնում է ՀՀ էլեկտրաէներգետիկ համակարգի պետական ընկերությունների ֆինանսական ճեղքվածքի բարելավմանը: Այդ ճեղքվածքի մի մասը (22,4 մլրդ դրամ), որն
Չինական բացիկներ՝պատրաստված հայ երեխաների կողմից
Այսօր Հայաստանի ազգային պատկերասրահում տեղի ունեցավ Չինական Գարնան տոնին նվիրված միջոցառման բացման արարողությունը, որի շրջանակներում ներկայացվեց «Չինական ամանորյա բացիկների» ցուցահանդեսն և չինական գեղանկարչության անկյունը: Միջոցառմանը մասնակցում էին Հանրապետության մարզերի և Երևանի 42 դպրոցների 500 աշակերտներ: Միջոցառման ընթացքում շնորհվեցին հավաստագրեր և նվերներ մասնակից դպրոցների տնօրեններին և երեխաներին: Միջոցառմանը ներկա էր Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ
Հովիկ Աբրահամյանն այցելել է «Մեգերյան կարպետ» ընկերություն
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելել է «Մեգերյան կարպետ» ընկերություն: Կառավարության ղեկավարը շրջել է «Մեգերյան կարպետ»-ի արտադրամասերով և թանգարանով՝ ծանոթացել ընկերության գորգագործական աշխատանքներին: Ընկերության ղեկավարները վարչապետին են ներկայացրել «Մեգերյան կարպետ»-ի զարգացման առաջիկա ծրագրերը: Վարչապետը նշել է, որ կառավարությունը պատրաստ է անհրաժեշտ օժանդակություն ցուցաբերել ներդրումային նոր ծրագրերի իրականացման և նոր աշխատատեղերի ստեղծման համար: Այնուհետև Հովիկ Աբրահամյանը ներկա է
«Տարածված նյութը իր անթույլատրելի սրությամբ բարոյական բոլոր նորմերի անցում էր». Փաստաբանը՝«SOS»-ի տեսանյութի մասին
Ոստիկանությունն ընդդեմ «SOS»-ի քաղաքացիական գործով այսօր դատարանում պատասխանող կողմը միջնորդեց SOS-ը դիտարկել որպես լրատվամիջոց: Այդ կերպ հաղորդավար Վիլեն Գայֆեջյանին ուղղված մեղադրանքը կդիտարկվի որպես լրատվամիջոցին ուղղված մեղադրանք: Հիշեցնենք, որ Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արթուր Ստեփանյանի նախագահությամբ այսօր ոստիկանությունն ընդդեմ SOS»-ի քաղաքացիական գործով հերթական նախնական նիստն էր: Հիշեցնենք, որ ոստիկանությունը, ինչպես նաև ոստիկաններ
Նախագահը ստորագրել է «ՀՀ կառավարության կառուցվածքի մասին» ՀՀ օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին օրենքը
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքի մասին» ՀՀ օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին օրենքը, համաձայն որի 2008 թվականի հունիսի 17-ի ՀՕ-79-Ն օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասը լրացվել է հետևյալ բովանդակությամբ 5.1-ին կետով. «5.1) արտակարգ իրավիճակների նախարարություն.». 15-րդ կետի «տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների» բառերը փոխարինվել է «տարածքային
Մեղադրանք է առաջադրվել` տրանսպորտային միջոցը 16 տարին չլրացած անձին հանձնելու համար
ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում ավարտվել է դեռահասի մահվան պատճառ հանդիսացած ավտովթարի դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 22-ի սահմաններում, ահազանգ էր ստացվել, որ Գորիսի Սյունիքի փողոցի և Երևանյան խճուղու հատման խաչմերուկում Ա.Բաղդասարյանի անվամբ հաշվառված «Մերսեդես Բենց 420» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել Երևանյան
Խուզարկությամբ հայտնաբերվել է «Մեթադոն» և «Կոկաին» տեսակի թմրամիջոց
ՀՀ Քննչական կոմիտեի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով հայտնաբերվել է խոշոր չափով «Կոկաին» տեսակի թմրամիջոց։ Մեղադրյալը կալանավորվել է։ Թմրամիջոցի ապօրինի շրջանառության դեպքի առթիվ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցված քրեական գործի շրջանակներում հայտնաբերվել է «Մեթադոն» և «Կոկաին» տեսակի թմրամիջոց։ Օրենքով սահմանված կարգով կատարված խուզարկության ժամանակ կասկածյալի բնակարանում հայտնաբերվել
Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպել է եվրոպական դեսպանների հետ
Այսօր, փետրվարի 19-ին, Րաֆֆի Կ. Հովհաննիսյանը Հանրապետության իրավիճակի մասին քննարկմամբ հյուրընկալում է Մեծ Բրիտանիայի դեսպան Ջուդիթ Մարգարետ Ֆարնուորթին եւ Գերմանիայի դեսպան Բերնարդ Մաթիաս Կիեսլերին: Հայաստանի արտաքին գործերի առաջին նախարար եւ Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանին, ով ներկայումս «Ժառանգություն» կուսակցության նախագահն է եւ «Նոր Հայաստան» ճակատի խորհրդի անդամ, միացել են մի քանի
Վարդգես Գասպարիին բերման են ենթարկել (Տեսանյութ). «Ա1+»
Ոստիկաններն այսօր առանց որոշումը տրամադրելու գնացել են ակտիվիստ Վարդգես Գասպարիի տուն եւ նրան բերման ենթարկել: Այս մասին «Ա1+»-ին ահազանգեց նրա կինը՝ տիկին Անահիտը. «Առանց բաճկոնի տարան»: Վարդգես Գասպարիի պաշտպան Դավիթ Գյուրջյանն էլ տեղեկացրեց, որ Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից որոշում է կայացվել նրան կալանավորելու վերաբերյալ: Իրենք էլ պատրաստվում են որոշումը բողոքարկել Վերաքննիչ դատարանում:
«Մեր սերունդը անիծված սերունդ է դառնալու, մենք դատապարտված ենք լինելու ձուլման». Գարեգին Չուքասզյան
Այսօր Ազատության հրապարակում հերթական բացօթյա ասուլիսում «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամ Գարեգին Չուքասզյանն ասաց, որ Թբիլիսիից եվրոպական երկրներ ավիատոմսի արժեքը 30 դոլարով է վաճառվելու շուտով, իսկ մեզ մոտ մենաշնորհներ են, չկա մրցակցություն, հետեւաբար գին չի կարող իջնել. «Քանի չկա ժողովրդի վստահությունը վայելող կառավարում ՀՀ-ում, մենք չենք կարող ակնկալել տնտեսական զարգացում: Մեր նման ժողովուրդը, որը


















































