Օրվա լրահոսը

Դրամ-դոլար տատանումները ինչպես են տեղաշարժել բանկերին խոշոր հարկատուների ցանկում

Ակբա Կրեդիտ Ագրիկոլ Բանկն ու Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանն անցյալ տարի դիրքերը զիջել են

Առաջարկվում է «Գովազդի մասին» ՀՀ օրենքում սահմանել «սոցիալական գովազդ»-ի հասկացությունը

Գործադիրի հավանությանն է արժանացել «Գովազդի մասին», «Տեղական տուրքերի և վճարների մասին», «Ճանապարհային վճարի մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին, որը միտված է ոլորտում առկա օրենսդրական բացերը վերացնելուն: Նկատի ունենալով, որ օրենսդրության մեջ բացակայում է «սոցիալական գովազդ»-ի հասկացությունը, առաջարկվում է «Գովազդի մասին» ՀՀ օրենքում սահմանել «սոցիալական գովազդ»-ի հասկացությունը: Միաժամանակ դրա

Որ քաղաքական ուժերն են ընդունում Բագրատյանի հրավերը

Ընդդիմադիրների կոալիցիան ֆանտաստիկայի ոլորտից է համարվում Երեկ «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը հրավիրած ասուլիսում հայտարարեց, որ ընդդիմադիր դաշտի ուժերին՝ «Ազատ դեմոկրատներ», ՀԱԿ, «Ժառանգություն», «Նոր Հայաստան», «Քաղաքացիական պայմանագիր», ՀՀՇ, «Հանրապետություն» կուսակցություն, հրավիրում է միավորվելու եւ կոալիցիա ստեղծելու՝ պառլամենտական ընտրություններում հաղթելու նպատակով: «Առավոտը» այս քաղաքական ուժերի ներկայացուցիչներից հետաքրքրվեց, թե ինչ դիրքորոշում ունեն պարոն Բագրատյանի առաջարկի հետ կապված

Հրայր Թովմասյանը ընդդիմությանը կոչ է անում չբոյկոտել Ընտրական նոր օրենսգիրքը

Ըստ Հրայր Թովմասյանի, մեր երկրում ընտրական համակարգի նկատմամբ վստահությունը պատշաճ մակարդակի վրա չէ

Կողմերը քննարկել են 2015 թ. դեկտեմբերի 6-ին կայացած հանրաքվեին ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի տված գնահատականում հնչեցված մտահոգությունները

ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը փետրվարի 11-ին հանդիպել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Ջուդիթ Ֆարնուորթի հետ: Նաիրա Զոհրաբյանն անդրադարձել է սահմանադրական փոփոխություններից հետո երկրում ստեղծված ներքաղաքական իրավիճակին: Կողմերը քննարկել են 2015 թ. դեկտեմբերի 6-ին կայացած հանրաքվեին ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի տված գնահատականում հնչեցված մտահոգությունները: Զրուցակիցները քննարկել

Ազատ Արշակյան. «Կան նրանք, հրապարակում են»

Ազատ Արշակյանը կարծում է, որ երիտասարդ քաղաքական ուժերը կփոխեն իրավիճակը

Սերը՝ Մանկավարժականի ուսանողների կտավներում. (Տեսանյութ, ֆոտոշարք)

Խաչատուր Աբովյանի անվան Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի Գեղարվեստական կրթության ֆակուլտետում այսօր բացվեց Սուրբ Սարգսի տոնին նվիրված ուսանողական աշխատանքների ցուցահանդեսը, որի նախաձեռնողը Արարատյան հայրապետական թեմն է: Ուսանողները ներկայացրեցին սիրո տոնի առթիվ ստեղծված աշխատանքները՝ կտավներ, քանդակներ: «Ուրախ ենք, որ ուսանողների շրջանում մեծ խանդավառություն կա: Նրանք մեծ սիրով ոչ միայն ստեղծագործում են, այլեւ ծանոթանում Սուրբ Սարգսի տոնի խորհրդին՝

Կա՞ երաշխիք, որ «գույք պարտքի դիմաց» գործարքներ չեն լինի

ՌԴ-ն կարո՞ղ է ՀՀ իշխանավորներին ստիպել գազի տարանցման որեւէ ծրագրի չմասնակցել Հայաստանում Իրանի դեսպան Մուհամադ Ռաիսին մի առիթով անդրադառնալով Իրան-Հայաստան հարաբերություններում առաջացած հնարավորություններին՝ նշել էր, թե հավանական է համարում իրանական գազի տարանցումը դեպի Եվրոպա: Իրանական գազը դեպի Եվրոպա տարանցելու երկու ուղի կա` թուրքական եւ հայ-վրացական: Հնարավորություն տեսնո՞ւմ եք Հայաստանով նման ծրագրի իրականացումը: Թեհրանն այսօր առաջին

Քահանա. «Կրակն այդ ի՞նչ աստված է, որ պետք է վրայից թռնեն» (Տեսանյութ)

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Հայ առաքելական եկեղեցին Քրիստոսի Սուրբ ծննդյան օրվանից 40 օր հետո՝ փետրվարի 14-ին, նշելու է մանուկ Հիսուսին տաճարին ընծայաբերելու տոնը՝ Տեառնընդառաջը: «Երբ մանուկ Հիսուսին բերեցին տաճար, բացվեց Արեւելյան դուռը, որից պետք է մտներ միայն Տերը: Հայտնի է, որ մեր եկեղեցիներում արեւմտյան դռնից են մտնում… Եվ այդ ձայնից ժողովուրդը մոմերով ու ջահերով

Սպանված կուրսանտի գործով կհարցաքննվի դատաբժշկական փորձագետը

Արա Զաքարյանը միջնորդեց իրականացնել կրկնակի դատաբժշկական փորձաքննություն

Կհստակեցվեն հարկադիր ոչ էլեկտրոնային աճուրդ անցկացնելու դեպքերը

Արդարադատության ոլորտը կարգավորող իրավական ակտերի, դրանցում առկա բիզնես գործընթացների ուսումնասիրությունների արդյունքում Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնը հանդես է եկել կառավարության նախկինում ընդունած որոշումներից մեկում փոփոխություններ կատարելու առաջարկությամբ՝ հստակեցնել հարկադիր ոչ էլեկտրոնային աճուրդ անցկացնելու դեպքերը: ՕԿԱԿ-ն ուսումնասիրել է նաև անշարժ գույքի կադաստրի ոլորտը կարգավորող իրավական ակտերի շրջանակը, մասնավորապես՝ ՀՀ տարածքում քարտեզագրության, գեոդեզիայի, չափագրման (հաշվառման) և հողաշինարարության գործունեություն

Շարունակվում է սփյուռքի հայկական կրթօջախներին ուսումնական գրականության և օժանդակ նյութերի տրամադրման ծրագիրը

Գործադիրը հաստատել է «Սփյուռքի հայկական կրթական հաստատություններին ուսումնական գրականության և օժանդակ նյութերի մշակում և տրամադրում» ծրագրի 2016թ. ֆինանսավորման չափը: Ծրագիրն ուղղված է բավարարելու սփյուռքում գործող շուրջ 350 ամենօրյա և ավելի քան 600 մեկօրյա դպրոցների ուսումնական գրականության պահանջարկը: Մեկ այլ որոշմամբ էլ հավանության է արժանացել «Սփյուռք ամառային դպրոցի կազմակերպում» 2016 թվականի ծրագիրը, որի նպատակն է հայոց

Կոռուպցիոն բնույթի 616 հանցանք է գրանցվել, բայց ընդամենը 230 գործ է ուղարկվել դատարան

2015 թվականին ոստիկանությունը ամբողջ հանրապետությունում 17 հազար 43 տարբեր տրամաչափի հանցագործ է բռնել: Այս ցուցանիշները հրապարակել է Ազգային վիճակագրական ծառայությունը (ԱՎԾ)՝ ըստ ՀՀ ոստիկանության ամփոփ տեղեկատվության: ԱՎԾ հրապարակման համաձայն՝ անցյալ տարի գրանցված հանցագործությունների թիվը 2014 թվականի համեմատ նվազել է. 2014-ին գրանցված հանցագործությունների ընդհանուր քանակը կազմել է 17.546: 2,9 միլիոն բնակչություն ունեցող Հայաստանի համար 17 հազարից

Կբարելավվի մատուցվող բժշկական ծառայությունների որակը

Պոլիկլինիկաների (խառը, մեծահասակների և մանկական), առանձին մասնագիտացված կաբինետների, ընտանեկան բժշկի գրասենյակների, բժշկական ամբուլատորիաների, գյուղական առողջության կենտրոնների, բուժակ-մանկաբարձական կետերի, կանանց կոնսուլտացիաների մատուցված ծառայությունների որակի բարելավման և բարձրացման նպատակով գործադիրը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում: Որոշման ընդունումը պայմանավորված է նաև բժշկագիտության շարունակական զարգացման զուգընթաց լաբորատոր-ախտորոշիչ տեսակների և հետազոտությունների ներդրմամբ, նոր արտահիվանդանոցային բժշկական կաբինետների

Կվերանորոգվեն «Արփա-Սևան» թունելի վթարային հատվածները

Ոռոգման ոլորտի կազմակերպությունների գործունեության և կառավարման արդյունավետության բարձրացման, ինչպես նաև «Արփա-Սևան» N2 թունելում նոր ի հայտ եկած առանձին վթարային հատվածների հիմնանորոգման համար անհրաժեշտ նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման աշխատանքների իրականացման և ֆինանսավորման նպատակով կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: Անդրադառնալով որոշմանը՝ վարչապետն ընդգծել է, որ «Արփա-Սևան» թունելի հետ կապված կա լուրջ անելիք, ինչը հնարավորություն կտա Սևանա լիճ ավելի

Հավանության է արժանացել Հայաստանի գործարար միջավայրի բարելավման 2016թ. միջոցառումների ծրագիրը

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Գործադիրը հավանություն է տվել Հայաստանի գործարար միջավայրի բարելավման 2016թ. միջոցառումների ծրագրին: Կառավարության 2015թ. գործունեության միջոցառումների ծրագրով ընդգծվել է գործարար միջավայրի բարելավման անհրաժեշտությունը, որի համար պետք է իրականացնել արագ բարեփոխումներ: Իրականացվող բարեփոխումները պետք է զգալիորեն բարձրացնեն Հայաստանի գլոբալ մրցունակությունը և արդյունքում

«Եթե ՀՅԴ-ի վարկանիշն այդքան ցածր է, Բագրատյանի՞ կուսակցության վարկանիշը ինչքան է». Աղվան Վարդանյան

Բագրատյանը մի հատ լավ հատկանիշ ունի՝ իդեալիստ է, բայց կյանքը մի քիչ տարբեր է՝ ասում է Աղվան Վարդանյանը:

Կողոպուտի մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել

Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ փետրվարի 10-ին, ժամը 17.30-ին, Երևանի Ֆրունզեի փողոցի թիվ 98 շենքի մոտ հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1986 թ. ծնված Էդգար Վ.-ն, ով փետրվարի 9-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 176 հոդվածի /կողոպուտ/ 1-ին մասի մեղադրանքով:   ՀՀ ոստիկանություն  

Դատախազի հայրը խուսափում է գումարները վճարել

Ռուսաստանից Հայաստան կանչված Անդրանիկ Հախվերդյանը «ՎեդիՇին» ՓԲ եւ «Մոնտաժտրանսշին» փակ բաժնետիրական ընկերությունների տնօրեն Գրիգոր Սեդրակյանի հետ բանավոր պայմանավորվածության համաձայն՝ պետք է կատարեր շինարարական աշխատանքներ: Այն ավարտելուց հետո, Վեդիի կուլտուրայի տան նախագահ Սերժ Սարգսյանի այցից, բացման արարողությունից հետո վճարվելու էր: 2013թ. մայիսից Անդրանիկ Հախվերդյանն ալյումինե բազրիքներ էր պատրաստել, որը հավանության էր արժանացել տնօրենի կողմից: Աշխատանքների համար

Ազատ Արշակյան. «Դաշնակցությունը դուրս եկավ ասպարեզից»

 Նա կարծում է, որ Դաշնակցությունը դարձավ կամազուրկ

Ո՞վ պետք է առաջինը թռնի Տրնդեզի խարույկի վրայով (Տեսանյութ)

Հայ առաքելական եկեղեցին Քրիստոսի Սուրբ ծննդյան օրվանից 40 օր հետո՝ փետրվարի 14-ին, նշելու է մանուկ Հիսուսին տաճարին ընծայաբերելու տոնը՝ Տյառնընդառաջը, կամ, ինչպես ժողովուրդն է, ասում՝ Տրնդեզը: Տոնի ժողովրդական ավանդույթների մասին այսօր «Բլից Ինֆո» մամուլի ակումբում խոսեց ազգագրագետ Ռաֆայել Նահապետյանը: Նրա բնորոշմամբ՝ տոնը նույնքան հին, է որքան հայ ժողովուրդը. «Այն եզակի տոներից է, որն այսօր էլ

«Տրամադրությունն այն է, որ ՀՅԴ-ն ընտրությունների կգնա առանձին ցուցակով». Աղվան Վարդանյան

Պառլամենտական ընտրությունների հարց՝ այսպես կամ այնպես գնալու, ՀՅԴ-ն չի քննարկել:

Տհաճ իրավիճակ՝ Տնտեսագիտական համալսարանի մասնագիտական խորհրդում

Նախագահը չի ցանկանում, որ ողջ մեղքը բարդվի միայն խորհուրդների վրա Գիտական աստիճանների առումով ռեկորդակիրը տնտեսագիտության ոլորտն է: 2015-ին 93 գիտությունների թեկնածու եւ 5 գիտությունների դոկտոր է «մկրտվել»: Ոլորտը գիտական աշխատանքների սայթաքումների թվով էլ առաջատար է: Բարձրագույն որակավորման հանձնաժողովը (ԲՈՀ) փետրվարի 9-ին հրապարակել է չհաստատված կամ մասնագիտական խորհուրդներ կրկնական քննարկման վերադարձված աշխատանքների նոր «խմբաքանակ»: «Խոտանված» 11

«Կարո՞ղ ա մի հատ էլ 2 ա դրել». Հրայր Թովմասյանը՝ ԵՄ դեսպանին

Հրայր Թովմասյանը ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի զեկույցին հակադարձում է

Ի՞նչ է տալու Աշոտյանին Լեւոն Մկրտչյանով փոխարինելը. Աղվան Վարդանյանը՝ անձերի փոփոխման մասին

Երեկ ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո Էդուարդ Շարմազանովն ասել էր, որ այն, ինչ շրջանառվում է մամուլում ՀՅԴ-ի պորտֆելների հետ կապված, մեծ մասամբ համապատասխանում է իրականությանը: Aravot.am-ը ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանին հարցրեց՝ եթե վերցնում եք ԿԳ-ն, տարածքային կառավարման եւ էկոնոմիկայի նախարարների պաշտոնները, եւ, ասենք, Արմեն Աշոտյանին փոխարինում է Լեւոն Մկրտչյանը, դա հենց անձերի փոփոխություն չէ՞,

ԵՊԲՀ «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի նորածնային վերակենդանացման ծառայությունը համալրվեց նոր ամենագնաց շտապ օգնության մեքենայով

Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Մուրացան» հիվանդանոցային համալիրի նորածնային վերակենդանացման սանավիացիոն ծառայությունը համալրվել է նոր ամենագնաց շտապ օգնության մեքենայով, իսկ բազային մեքենան վերասարքավորվել և վերազինվել է նորածնային սանավիացիայի պահանջներին ու չափանիշներին համապատասխան: Նշենք, որ «Մուրացան» հիվանդանոցային համալիրի սանավիացիոն ծառայությունն իրականացնում է առողջական տարբեր խնդիրներ ունեցող նորածինների տեղափոխումը Հայաստանի Հանրապետության

«Կաշխատենք չկաշկանդվենք». Խոսրով Հարությունյանը՝ Շուշան Պետրոսյանի նկատողության մասին (Տեսանյութ)

ԱԺ էթիկայի հանձնաժողովի նախագահ Վահան Բաբայանը հայտարարել էր, որ փետրվարի 11-ին հանձնաժողովը ՀՀԿ պատգամավոր Շուշան Պետրոսյանի գործով որոշում կկայացնի՝ ընդունել այն վարույթ, թե՞ ոչ: Հիշեցնենք, որ իրավապաշտպան Արթուր Սաքունցն էր դիմել՝ Շուշան Պետրոսյանի՝ «լակոտ, ականջներդ կկտրեմ» արտահայտության համար: Բացի այդ, նաեւ լրագրող Լիլիթ Լալայանի դիմումի հիման վրա ուրիշի փոխարեն քվեարկած ՀՀԿ եւ ԲՀԿ պատգամավորների հարցով

Հետբուհական կրթությունը՝ ԽՍՀՄ-ի ասպիրանտական կրթության սկզբունքներով

Որքան էլ տարօրինակ հնչի, մեր հանրապետությունում գործող հետբուհական կրթությունը գրեթե բարեփոխումների չենթարկվեց եւ դեռեւս իներցիոն ուժով կազմակերպվում է Խորհրդային միության անցյալ դարի ասպիրանտական կրթության սկզբունքներով: Չգիտես ինչու, չենք կարողանում հրաժարվել ասպիրանտական մասնագիտությունների ծածկագրումից, պաշտպանության համար ձեւավորվող ընդարձակ մասնագիտական խորհուրդներից, երկաստիճան գիտական աստիճանաշնորհման (գիտությունների թեկնածու, դոկտոր) համակարգից, որոնք չեն կիրառվում արեւմտյան դոկտորանտուրայի համակարգում: Դոկտորանտուրայում ձեւավորվում է

Մահացել է «Գարուն» ամսագրի խմբագիր Վարուժան Այվազյանը

Հայ գրականությունը հերթական ցավալի կորուստը կրեց. 58 տարեկանում վախճանվեց արձակագիր, 1996 թվականից ՀԳՄ անդամ, «Գարուն» գրական-գեղարվեստական ամսագրի եւ «Ապոլոն» հրատարակչության գլխավոր խմբագիր Վարուժան Այվազյանը: Վարուժան Այվազյանը ծնվել է 1958 թ. մայիսի 29-ին Վրաստանի Ծալկայի շրջանի Այազմա գյուղում: 1985 թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1985-1987 թթ. աշխատել է «Պիոներ» (այժմ՝ «Աղբյուր») ամսագրի խմբագրությունում:

ԱԳՆ-ն չի կարողանում աջակցություն ցուցաբերել Ստամբուլում ձերբակալված ՀՀ քաղաքացիներին

ՀՀ արտաքին գործերի նախարարության ֆեյսբուքյան էջում հրապարակվել է հետեւյալ հաղորդագրությունը. «Ստամբուլում հայ ընտանիքի վրա հարձակման գործով ձերբակալվածների մեջ, ըստ նախնական տվյալների, կան ՀՀ քաղաքացիներ։ Հյուպատոսական աջակցություն ցուցաբերելու հնարավորությունները սահմանափակված են Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունների բացակայության պատճառով: Արտաքին գործերի նախարարությունը հետևում է իրավիճակի զարգացմանը: Անհրաժեշտության դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»:

Լրահոս
Մամա

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930