Օրվա լրահոսը

Ոչինչ չի սկսվում եւ ոչինչ չի վերջանում

«Սենսացիաների» մեծ մասը հիմնված է «ավարտի սպասումների» վրա Եթե գոնե 10 րոպե աչքի անցկացնենք կայքային հոդվածների վերնագրերը, ապա կարող ենք ենթադրել, որ ամեն վայրկյան Հայաստանում եւ մոլորակում տեղի են ունենում աշխարհացունց իրադարձություններ, որոնք պարտադիր բերելու են համաշխարհային կամ առնվազն տեղական ապոկալիպսիսի: «Ծայրահեղ սրվել են նախագահի եւ վարչապետի հարաբերությունները», «Հայաստանը ծնկի բերեց Ադրբեջանին», «Ադրբեջանը ծնկի բերեց

Երկու ընդդիմադիր ուժեր պայքարում են միեւնույն հարթակի համար. «Ժողովուրդ»

Բավականին տխուր է տեսնել, թե ինչպես են սահմանադրական կեղծված հանրաքվեից ընդամենը երկու ամիս անց այդ հանրաքվեին դեմ հանդես եկող ընդդիմադիր ուժերն անհաշտ մրցակցություն ծավալում 2008 թ. տեղի ունեցած արյունալի իրադարձության քաղաքական ժառանգորդության համար՝ փաստորեն համակերպվելով հանրաքվեի կեղծման հետ։ Ընդ որում, զավեշտալին այն է, որ այս երկու ուժերը հանրաքվեի ողջ գործընթացում հանրությանը փորձում էին համոզել, թե

Հայ-սլովենական քաղաքական խորհրդակցություններ Լյուբլյանայում

Փետրվարի 9-ին Լյուբլյանայում Հայաստանի և Սլովենիայի արտաքին գերատեսչությունների միջև անցկացվեցին քաղաքական խորհրդակցություններ: Հայկական պատվիրակությունը ղեկավարում էր Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը, իսկ սլովենականը՝ ԱԳՆ քաղաքական հարցերով գլխավոր տնօրեն Թոմաժ Լովրենչիչը: Հայկական պատվիրակության կազմում էր Սլովենիայում ՀՀ դեսպան (նստավայրը Հռոմ) Սարգիս Ղազարյանը: Կողմերը քննարկեցին հայ-սլովենական հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ երկկողմ քաղաքական

ԱՄՆ-ը , հնարավոր է, 2017թ. Հայաստանի տնտեսական զարգացմանը ուղղի 22,4 մլն դոլար

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Կոնգրեսին է ուղարկել 2017թ. ֆիսկալ տարվա բյուջեի նախագիծը, որում առաջարկվում է 22,4 մլն դոլար հատկացնել Հայաստանի տնտեսական զարգացման համար: Այս մասին ասվում է Ամերիկայի հայկական համագումարի տարածած հաղորդագրության մեջ: ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնյաների հետ վերջին հանդիպմանը Համագումարի առաջնորդները հերթական անգամ առաջ են քաշել իրենց մտահոգությունները՝ կապված Ադրբեջանի կողմից շարունակվող հրադադարի խախտման դեպքերի,

Փորլուծության դեմ պայքարեք բնական միջոցներով

Օրը 2-3 անգամ մի պտղունց մաքուր խնկի փոշին` դիզենտերիայի, միզապարկի քարերի մանրացման, ուռուցքային հիվանդությունների դեմ Երբեմն մեր օրգանիզմի ինչ-որ բանից պաշտպանական ռեակցիան դրսեւորվում է փորլուծությամբ: Այն կարող է առաջանալ անորակ սննդի, բակտերիալ վարակներով կամ վիրուսներով վարակվելու, կամ թունավորման հետեւանքով: Այդ ժամանակ մասնագետները խորհուրդ են տալիս առաջին օրը ոչինչ չուտել եւ շատ ջուր խմել: Երկրորդ օրը

Էլեկտրոնային քվեարկության թակարդները. «Հայկական ժամանակ»

Էլեկտրոնային քվեարկություն ասվածը, ըստ էության, ենթադրում է երկու իրարից անկախ բաղադրիչ՝ ընտրողների էլեկտրոնային հաշվառում եւ քվեարկած քվեաթերթիկների էլեկտրոնային հաշվում։ Առաջինը ենթադրում է, որ ընտրողը պետք է ներկայանա իր ID (նույնականացման) քարտով, այն տեղադրի համակարգի մեջ, եւ համակարգիչը կարձանագրի, որ ընտրողը եկավ տեղամաս (էկրանին ցուցադրելով ընտրողի լուսանկարը)։ Ավելին, եթե ընտրողը արդեն քվեարկել է, համակարգը կասի այդ

«Հին Թիֆլիս եղել է, Հին Բաքու, Հին Գյումրի՝ նույնպես, բայց Հին Երեւան չի եղել». «Հրապարակ»

Հյուսիսային պողոտան վատը չէ, չնայած քննադատում են, ասում են՝ ծառ չկա, է, թող մի փողոց էլ ծառ չունենա:

Խօսինք հայերէն. Asbarez

Լա՛ւ. բայց վստահ ենք, որ աւելի խօսուն, աւելի հնչիւն, աւելի հրապուրիչ, աւելի շատ ուշադրութիւն գրաւող՝ հայերէնախօսութիւնը քաջալերող կարգախօս մը կարելի՛ է գտնել: Ուրեմն՝ այս կարգախօսի փնտռտուքին ազդանշանը կու տանք: Մեր նպատակը՝ աջակցիլ ընդհանրապէս Հարաւային Քալիֆորնիոյ մէջ եւ յատկապէս մեր երիտասարդական շրջանակներուն մէջ հայերէն խօսելու շարժումի մը սկսիլ փորձող խումբերուն, յանձնախումբերուն ու կառոյցներուն: Նկատի ունենալով, որ

Ռեհանը կոսմետիկայի մեջ էլ է օգտակար

Կոտրվող, փափուկ եղունգներն ամրացնելու նպատակով շաբաթը մեկ-երկու անգամ որոշ ժամանակ եղունգները պահել բուսական յուղի մեջ, որին ավելացվել է վիտամին A, երեք կաթիլ յոդ կամ հինգ կաթիլ կիտրոնահյութ։ Եղունգների կնճռոտության դեպքում կարելի է պատրաստել հետեւյալ քսուքը. 50 գրամ մեղրամոմը հալել մարմանդ կրակի վրա, ապա ավելացնել 50 գրամ մեղր եւ 2-3 րոպեից ավելացնել 25 գրամ կտավատի մանրացրած

Խարբերդում գույքի պահպանությունը շանն են վստահում, իսկ դեռատիզացիան՝ մկներին

Ավագանու 2016 թ. առաջին՝ փետրվարի 9-ի նիստում օրենքով պահանջվող հարց ու պատասխանը պե՛տք է լիներ, բայց քանի որ չիրականացրեցիք, իսկ Խարբերդ թաղամասի բնակիչները սպասում էին ընտանի կենդանիներ պահելու թույլտվության հետ կապված իրենց ստացած ծանուցումների հետ կապված իմ հարցին, ուրեմն հարցս հրապարակում եմ: Իհարկե Խարբերդը Երևանի մեջ է մտնում, իհարկե, 1997թ. օրենքով սահմանված են ընտանի կենդանիներ

ՀՀ իշխանություններն ուղղակի խաբել են ԵՏՄ ղեկավարությանը. «Հրապարակ»

Հայաստանի իշխանությունները 20 տոկոս ավելացված արժեքի հարկ են գանձում ԵՏՄ երկրներից Հայաստան ավտոմեքենա ներմուծող ֆիզիկական անձանցից, դա հակասում է միության իրավապայմանագրային դաշտին։ Սա ԵՏՄ ինտեգրման եւ մակրոտնտեսության հարցերով նախարար Տատյանա Վալովայայի հայտարարությունն է: Պարզվում է՝ ՀՀ իշխանություններն ուղղակի խաբել են ԵՏՄ ղեկավարությանը՝ 20 տոկոս ԱԱՀ-ի գանձման մասին օրենքը Հայաստանի մասով «սղղացնելով» ԵՏՄ համընդհանուր օրենսդրություն։ Իրականում,

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսլամական հեղափոխության 37-րդ տարեդարձի կապակցությամբ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահ Հասան Ռոհանիին և Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյյեդ Ալի Խամենեիին՝ Իսլամական հեղափոխության 37-րդ տարեդարձի կապակցությամբ:   ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 500 կրակոց

Փետրվարի 10-ին և լույս 11-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից և ՌՊԳ-7 ու ՀԱՆ-17 տիպի նռնականետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 500 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն՝ խիստ անհրաժեշտության դեպքում դիմելով նաև պատասխան գործողությունների:   ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն

Ո՛չ ապահարզանին. Վաղը հարսանիք է. «Ժամանակ»

Ամենայն հավանականությամբ վաղը ՀՀԿ-ն կազդարարի դաշնակցության հետ ձևավորվելիք համագործակցության ձևաչափը։ Հայաստանում մեկնարկած կոալիցիոն քննարկումները վկայեցին, որ դրանք մեկնարկել են, Հայաստանում հերթականը լինելով, այնուամենայնիվ իրենց բնույթով էապես տարբերվելու են նախկին կոալիցիաներից: Եվ սրա պատճառը ոչ թե այն է, որ փոխվել է Հայաստանի իշխանության մտածելակերպը, այլ իրավիճակն է փոխվել, այդ թվում՝ աշխարհում: Դա իր ազդեցությունն է թողել

Հայկական լոլիկի վերադարձման մասին լուրը հերքվում է

ՌԴ անասնաբուժության և բուսասանիտարիայի հսկողության դաշնային ծառայության Կրասնոդարի երկրամասի և Ադիգեյայի Հանրապետության տարածքային կառույցը երեկ տեղեկություն էր տարածել այն մասին, որ արգելվել է Հայաստանից 22 տոննա լոլիկի ներմուծումը և խմբաքանակը հետ է վերադարձվել՝ պայմանավորված լոլիկի մեջ կարանտին վնասատուի՝ հարավամերիկյան ցեցի հայտնաբերմամբ: Լուրը տարածվեց նաև հայկական լրատվամիջոցներում, թեև հայկական կողմը լոլիկի խմբաքանակի վերադարձման դեպք չէր արձանագրել:

ԱՄՆ-ում անհանգստացած են. ԼՂ սառեցված հակամարտությունը կարող է սրվել.  «Ամերիկայի Ձայն»

Սառեցված բոլոր հակամարտությունները իրական հակամարտության վերածվելու մնայուն վտանգի առջեւ են, եւ Լեռնային Ղարաբաղի խնդիրն այդ թվում բացառություն չէ, «Ամերիկայի Ձայն»-ի հետ զրույցում ասում է Ամերիկյան ձեռնարկատիրություն հաստատության վերլուծաբան Մայքըլ Ռուբինը: «Ակտիվ հակամարտությունն անշուշտ Վաշինգտոնի ուշադրությունն է գրավելու, սակայն, նույնիսկ այդ դեպքում միջնորդներն արձագանքելու են իրավիճակին, այլ ոչ թե ապահովելու դրա երկարատեւ կարգավորումը», – նշում է

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 11-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, հանրապետության ամբողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին շուրջօրյա կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:   ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության  լրատվական ծառայություն

Սպիտակի երկրաշարժից տուժածների օգնությամբ ԱՄՆ-ում նոր բացահայտում են արել. «Ամերիկայի Ձայն»

1988-ի Սպիտակի երկրաշարժից տուժածների մասնակցությամբ Միացյալ Նահանգներում անցած հետազոտությունը կարող է լուրջ առաջընթաց արձանագրել հետտրավմատիկ խանգարումների բուժման հարցում: հետտրավմատիկ խանգարումները ծանր հոգեբանական սթրեսի միջով անցած մարդկանց մոտ հանդիպող հիվանդություն է: Այն հանդիպում է բռնությունների կամ բնական աղետների զոհերի, ինչպես նաեւ՝ պատերազմի միջով անցած զինվորականների եւ քաղաքացիական անձանց մոտ: Արդյունքում, հիվանդությամբ տառապող անձը հիվանդությունն առաջացրած իրադարձությունից

ԱՐԴԻ ՊՈԵԶԻԱ

«Ճաշակին ընկեր չկա»,- Հնուց են ասել: Մարդ կա՝ «Օրանժ» ա սիրում, Մարդ կա՝ «Վիվասել»:

Սթափ մարդիկ շատացել են

Մեր հասարակությունում, այնուամենայնիվ, ինչ-որ բան փոխվում է դեպի լավը: Անցած երեք օրերին ես եթերով եւ «Առավոտի» հրապարակումներով փորձում էի իմ հայրենակիցներին համոզել, որ պետք չէ չափից դուրս ոգեւորվել Ռուսաստանի քաղաքական վերնախավի «հակաթուրքական» հայտարարություններով: Այդ երկու երկրներն իրար հետ խնդիրներ ունեն Սիրիայի պատճառով, բայց պետք չէ ջուրը չտեսած բոբիկանալ եւ հույսեր փայփայել, որ այդ կռվում մեզ

Լեւոն Արոնյանը կմասնակցի Ցյուրիխի գերհզոր մրցաշարին

Հայաստանի շախմատիստների առաջատար Լեւոն արոնյանը կմասնակցի փետրվարի 12-ին մեկնարկող Ցյուրիխ Չեսս Չելլենջ գերհզոր մրցաշարին, որտեղ նրա մրցակիցները կլինեն Վլադիմիր Կրամնիկը, Վիշվանաթան Անանդը, Հիկարու Նակամուրան, Անիշ Գիրին եւ Ալեքսեյ Շիրովը: Մրցաշարն անցկացվելու է երկու փուլով՝ «նոր դասական շախմատ» եւ «կայծակնային շախմատ» ձեւաչափերով: Նույն ժամանակաընթացքում հայաստանցի չորս շախմատիստներ, գրոսմայստերներ Կարեն Գրիգորյանը, Հովհաննես Գաբուզյանը, ինչպես նաեւ Սարգիս Մկրտչյանն

Երիտասարդ հայ դիզայներները կմասնակցեն նորաձեւության ցուցադրության. (Տեսանյութ, ֆոտոշարք)

Երեւանում մեկնարկում է նորաձևության ոլորտի զարգացմանը, հայկական արտադրանքի տարածմանը և երիտասարդ ստեղծագործողների մասնագիտական զարգացմանն ուղղված ArmMod Fashion խորագրով նախագիծը, որի շրջանակում մարտից կկազմակերպվեն նորաձեւության ցուցադրություններ: «Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի, Երեւանի գեղարվեստի պետական ակադեմիայի, Գեղեցիկ արվեստների ազգային ակադեմիայի, Երեւանի մշակույթի պետական քոլեջի, Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի ուսանողներն ու շրջանավարտները ցուցադրությունների ընթացքում կներկայացնեն

Գյումրին հրաժեշտ տվեց իր վերջին կենդանիներին՝ 3 առյուծներին. (Ֆոտոշարք)

Գյումրու Անի թաղամասի սկզբնամասում գտնվող կենդանաբանական այգին, որի շուրջ բավական մեծ աղմուկ բարձրացավ համաշխարհային մակարդակով, մասնավորապես բրիտանական DailyMail-ի անդրադարձից հետո, որն այն որակեց որպես աշխարհի ամենատխուր կենդանաբանական այգին, այսօր հրաժեշտ տվեց իր վերջին գազաններին՝ 3 առյուծներին՝ Մերիին ու նրա երկու ձագերին՝ Զիտային ու Գիտային: Այսօր կենդանիներին տեղափոխեցին Ուրցաձորի վերականգնողական կենտրոն. սա գյուղ  է Հայաստանի Արարատի

«Ես էդ նկարում գեշ եմ, փոխե՛ք»

Երբեմն պետական պաշտոնյաները, քաղաքական գործիչները մեր այս կամ այն հրապարակումից հետո զանգահարում են ու բողոքում, թե «էդ ի՞նչ նկար եք դրել, ես էդ նկարում գեշ եմ, փոխե՛ք»: Օրերս էլ պատգամավորներից մեկն էր բողոքում, թե ձե՞ռ եք առնում, ես հիմա մազերս կտրել եմ, իսկ էդ նկարում երկար մազերով եմ, ինչի՞ եք հին նկար դրել: Լինում է,

Ստորագրահավաք Վրաստանի խորհրդարանում. aliq.ge

Վրաստանի խորհրդարանում  ստորագրահավաք է սկսվել` պահանջով, որ Սահմանադրության մեջ հստակեցվի՝  ամուսնությունը  տղամարդու և կնոջ միջև միությունն է: Այսօր` փետրվարի  9-ին հրավիրած  ասուլիսում  տեղեկացրել է Սփյուռքի հարցերով փոխնախարար Սանդրո Բրեգաձեն: Այս թեման կարևորվեց այս տարվա հունվարի վերջին, այն բանից հետո, երբ սեռական փոքրամասնությունների իրավունքների պաշտպան, փաստաբան Գիորգի Տատիշվիլին հայց էր ներկայացրել Վրաստանի Սահմանադրական դատարան՝ երկրում միասեռ

Այբբենական սխալ Դիլիջանի քաղաքապետի թեկնածուի նախընտրական պաստառում

Թիվ 41 ԸԸՀ-ն որոշում է ընդունել, սակայն…

«Մի օր մարդիկ հոգնելու են հայտարարություններ անելուց». Թեւան Պողոսյանը՝ ԵՄ դեսպանի դիտողության մասին

«Լրջորեն վերաբերվեք ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի զեկույցին, կատարեք տնային աշխատանքները»,-Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին օրերս այսպիսի դիտողություն էր արել ՀՀ իշխանություններին: ԵՄ դեսպանի այդ հայտարարությունը փետրվարի 10-ին Aravot.am-ի հետ զրույցում «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանն այսպես մեկնաբանեց. «ԵՄ-ն իր շահերից ելնելով է այստեղ ուզում ներդրումներ անել: Ուզում է, որ ՀՀ-ն նմանվի եվրոպական մոդելի, որ այստեղ ժողովրդավարական ինստիտուտները

Հօգուտ պետության կբռնագրավվեն 2,5 միլիոն դրամի մաքսանենգ «Այֆոններ»

Վրաստանից բջջային հեռախոսների մաքսանենգությունը շարունակվում է

Գյումրեցի պատգամավորի առաջարկը՝ Վլադիմիր Պուտինին (Տեսանյութ)

102-րդ ռազմաբազան համալրեք գյումրեցիներով

Լրահոս
Մամա

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930