Օրվա լրահոսը
«ՀՅԴ-ականներն ուզում են եւ կույս մնալ, եւ հաճույք ստանալ». Պետրոս Մակեյան
ՀՅԴ-ի հետ կոալիցիա կազմելով՝ ՀՀԿ-ն փորձում է սահմանադրական հանրաքվեից հետո փրկել դեմքը: Նման կարծիք մեզ հետ զրույցում հայտնեց «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը: «ՀՀԿ-ն դեկտեմբերյան հանրաքվեից հետո դեմքը փրկելու համար գնաց ՀՅԴ-ի հետ գործարքի, իսկ ՀՅԴ-ն միշտ պատրաստ է նման գործարքների: Բացի դա, ՀՅԴ-ն երբեք իշխանությունից դուրս չի եղել: Այն ժամանակ, որ իբր դուրս
Ռիչարդ Միլս. ԼՂ հարցը չի կարող ունենալ տեւական լուծում`ռազմական ճանապարհով
Ռիչարդ Միլսի կարծիքով՝ հակամարտության գծում սխալ հաշվարկների կամ սխալի պատճառով սրացման հնարավորությունը իրական է
Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը փակվել է
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ սաստիկ բքի պատճառով փետրվարի 11-ին՝ ժամը 19:30-ի դրությամբ, Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը փակվել է: Փոփոխության դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին շուրջօրյա կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն
Դատահոգեբանական փորձաքննություն. «Հայկազ Բարսեղյանը հակված չի եղել ինքնասպանության»
Հոգեբան-փորձագետները կհարցաքննվեն դատարանում
Սեյրան Օհանյանը ներկա է եղել ՊԲ հրամկազմի խորհրդակցությանը
Հայկական երկու հանրապետությունների ռազմական փոխգործակցության շրջանակում աշխատանքային այցով ԼՂՀ-ում գտնվող պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը փետրվարի 11-ին ներկա է եղել ՊԲ հրամկազմի խորհրդակցությանը: Հեռահաղորդակցության միջոցների և տեսակապի շնորհիվ խորհրդակցությանը ներգրավված էր նաև ՊՆ կենտրոնական ապարատի և բանակային զորամիավորումների հրամկազմը: Խորհրդակցության ընթացքում ենթակա զորամասերում անցկացված ամփոփիչ ստուգումների նախնական արդյունքների, նոր ուսումնական փուլի նախապատրաստական աշխատանքների մասին զեկույցներով հանդես
Դավիթ Տոնոյանն ու Ջուդիթ Ֆարնուորթը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր
Փետրվարի 11-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Ֆարնուորթին: Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալի գլխավորած պատվիրակության՝ այս տարվա հունվար ամսին Միացյալ Թագավորություն կատարած այցի արդյունքները, ինչպես նաև երկկողմ պաշտպանական համագործակցության ներկայիս ընթացքը և հեռանկարները: Դավիթ Տոնոյանը նշել է, որ ներկայում
Սիրիահայ գործարարը որոշել է հեռանալ. «Ա1+»
Սիրիահայ Արաքս Ստեփանյանն ամուսնու՝ Ռոբեր Մուսսալլիի և երկու զավակների հետ 2012 թվականի օգոստոսին Հալեպից տեղափոխվեց Հայաստան: Պատերազմը Սիրիայում նոր էր սկսվել. «Մենք մեկ ամսով պտույտի պիտ գայինք այստեղ, բայց որ այդ վիճակն էր, սկսած էին օդանավով զարկել, մենք որոշեցինք մնալ հոս մեկ տարի: Բայց այդ մեկ տարին դառավ չորս»,-«Ա1+»-ի հետ զրույցում պատմեց տիկին Արաքսը: Հալեպից
Վահան Շիրխանյանի առողջական վիճակը վատ է. նա դժվարությամբ է քայլում
Նորք Մարաշում հայտնաբերված խմբի գործով ձերբակալված պաշտպանություն նախարարի նախկին տեղակալ Վահան Շիրխանյանի կալանքի ժամկետը եւս երկու ամսող երկարացնելու վերաբերյալ դատական նիստը, որը պետք է տեղի ունենար այսօր, հետաձգվել է մինչեւ կիրակի: Դատարանը բավարարել է Շիրխանյանի պաշտպանների միջնորդությունը: Վահան Շիրխանյանի պաշտպան Տիգրան Տեր-Եսայանը Aravot.am-ին հայտնեց, որ այդպիսի միջնորդություն ներկայացնելու պատճառը պաշտպանության նախարարի նախկին տեղակալի առողջական վիճակն
ՀՅԴ-ական Հովսեփ Սիմոնյանը իր՝ Շիրակի մարզպետ նշանակվելու խոսակցությունների մասին
Aravot.am-ը Շիրակի մարզպետարանի ֆինանսատնտեսական վարչության պետի տեղակալ Հովսեփ Սիմոնյանից հետաքրքրվեց, թե որքանո՞վ է իրականությանը համապատասխանում ՀՅԴ կողմից Շիրակի մարզպետի պաշտոնում իր թեկնածությունը առաջադրելու մասին տեղեկությունը: «Ինքս կուսակցական եմ ու շատ լավ հասկանում եմ. լրատվությունը կարող է իր աղբյուրներն ունի, իրենք ինչ-որ մի ձեւով այս տեղեկատվությունը հրապարակում են, բայց ես՝ որպես կուսակցական եմ ուզում խոսել: Հայ
Պահպանե՛ք առողջությունը` վարելով առողջ ապրելակերպ
Ոչ վարակիչ հիվանդությունների առաջացմանը նպաստում են վարքագծային գործոնները: Այդ հիվանդությունների կանխարգելման նպատակով անհրաժեշտ է վարել առողջ ապրելակերպ` պահպանելով հետևյալ կանոնները. Մի՛ չարաշահեք ալկոհոլը: Ալկոհոլի չարաշահումը նպաստում է ոչ վարակիչ հիվանդությունների` սրտանոթային հիվանդությունների, չարորակ նորագոյացությունների, շաքարային դիաբետի զարգացմանը: Հրաժարվե՛ք ծխախոտից և խուսափեք դրա ծխից` ծխախոտի ծուխը նույնքան վտանգավոր է, ինչպես ծխախոտի օգտագործումը, որը թոքի քաղցկեղի առաջացման
Հայաստանը դուրս է մնում Իրան-ՌԴ առևտրից
Ինչպես հիշում ենք, ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը, ի թիվս այլ հանգամանքների, իշխանությունների կողմից հիմնավորվում էր այդ միջոցով՝ Հայաստանի՝ Ռուսաստան-Իրան առևտրի տարանցիկ գոտի դառնալու հնարավորությամբ, որը ևս մեկ անգամ վերհիշվեց, երբ Իրանից հանվեցին միջազգային պատժամիջոցները: Սակայն, իրականությունը տարամիտեց այդ կանխատեսումներից: Այսպիսով, երեկ լոլիկի առաջին խմբաքանակը Իրանից հասավ Ռուսաստան: Մոտ 20 տոննա լոլիկը Իրանի հարավից դուրս գալով ճանապարհը
Մոսկվայում ձերբակալվել է Հայաստանի 3 քաղաքացի. ՏԱՍՍ
Մոսկվայի ոստիկանությունը ձերբակալել է Հայաստանի երեք քաղաքացիների, որոնք կասկածվում են մի շարք ավազակային հարձակումների մեջ: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ոստիկանությանը: Ըստ ոստիկանության աղբյուրի՝ հունվարի 20-ին ձերբակալվածները ներխուժել են Շիպիլովի փողոցի համար 13 բնակարանը և ատրճանակի սպառնալիքի տակ տանտիրուհուց գողացել թանկարժեք զարդեր, գումար, ինչպես նաև նրա ավտոմեքենայի բանալիները և փաստաթղթերը և փախուստի են դիմել:
Ապօրինի զանգվածային բռնագանձումը` պետական «ռեկետ». ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
2016 թվականի փետրվարի 8-ին azatutyun.am լրատվական կայքում հրապարակվել է «ԵՏՄ նախարար․ Հայաստանում ապօրինի հարկ են գանձում» վերնագրով նյութը, որում նշվում է, որ Մոսկվայի, Երևանի և Աստանայի միջև տեղի ունեցած տեսակամրջի ընթացքում ԵՏՄ ինտեգրման և մակրոտնտեսության հարցերով նախարար Տատյանա Վալովայան հայտարարել է, որ Հայաստանի կողմից 20 տոկոս ԱԱՀ գանձելը, ԵՏՄ երկրներից Հայաստան ավտոմեքենա ներմուծելիս, հակասում է
Վարչապետն ընդունել է «Վեոլիա» ընկերության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանի փոխնախագահին
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է ֆրանսիական «Վեոլիա» ընկերության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանի փոխնախագահ Մալիկա Գենդուրիին: Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ում «Վեոլիա»-ի հիմնադրած «Երևան Ջուր» ջրամատակարար կազմակերպության գործունեությանը, մասնավորապես, Երևանի և շրջակա մի շարք գյուղերի ջրամատակարարման ու ջրահեռացման աշխատանքներին առնչվող հարցեր: Վարչապետ Աբրահամյանն արդյունավետ է գնահատել «Վեոլիա»-ի գործունեությունը և կարևորել նման խոշոր ընկերության ներկայացվածությունը մեր երկրում:
Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է
Հարգելի համաքաղաքացիներ, յուրաքանչյուր հինգշաբթի` ժամը 14:00-ից վարչական շրջանների ղեկավարների կողմից քաղաքացիների ընդունելության օր է: Իսկ Երևանի քաղաքապետարանում ամեն հինգշաբթի` ժամը 14:00-16:00 Երևանի քաղաքապետի գլխավոր խորհրդական Հրաչյա Մուրադյանի և ճարտարապետության ու քաղաքաշինության վարչության պետի ընդունելությունն է, ժամը 16:00-18:00-ն էլ քաղաքացիների հարցերին կպատասխանի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետը: Քաղաքապետարանում քաղաքացիների ընդունելության ժամանակացույցի ամբողջական ցանկին կարող եք
Բաքվի դատարանը թույլ չի տվել Լեյլա և Արիֆ Յունուսներին մեկնել բուժվելու. contact.az
Բաքվի դատարանը թույլ չի տվել Լեյլա և Արիֆ Յունուսներին արտասահման գնալ բուժման նպատակով: Այս մասին Turan գործակալությանը հայտնել է նրանց փաստաբան Էլչին Սադիգովը: Նրա խոսքով՝ Լեյլա Յունուսի մոտ հայտնաբերվել է խրոնիկ հեպատիտ, արտերիալ հիպերտենզիա, շաքարային դիաբետ, ինչպես նաև լեղապարկի քար, հայտնում է contact.az-ը: Արիֆ Յունուսը տառապում է կյանքի համար վտանգավոր արտերիալ հիպերտենզիայով և վզի շրջանում
Ազատ Արշակյան. «Մեր ռուսամետ կոչվածները դավաճանում են իրենց տիրոջը»
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը խոսելով քաղաքական դաշտում նորահայտ երիտասարդ քաղաքական ուժերի մասին՝ նշեց, որ բոլորի մոտ միշտ տպավորություն է, որ նրանց թիկունքում մի ուժ է կանգնած: Պարոն Արշակյանը նշեց, որ պետք չէ բացառել, որ այդ ուժերի թիկունքում կան դրսի ուժեր, որովհետեւ արտաքին հարաբերություններում էլ կան ուժեր, որոնք ցանկանում
Լեւոն Զուրաբյանը՝ Հրայր Թովմասյանի հրավերի մասին. «Բայց նա ո՞վ է, որ հրավիրի»
Արդեն տեղեկացրել ենք, որ այսօր Կառավարության նիստից հետո Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը լրագրողների հետ զրույցում ընդդիմությանը կոչ էր արել չբոյկոտել եւ ակտիվ մասնակցել նոր Ընտրական օրենսգրքի քննարկման աշխատանքներին: Aravot.am-ը ԱԺ Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանից պարզաբանում խնդրեց, թե ընդունո՞ւմ են արդյոք Հրայր Թովմասյանի հրավերը. «Բայց նա ո՞վ է, որ հրավիրի: Ի՞նչ
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նոր բնակարանների բանալիներ է հանձնել զոհված փոխգնդապետի ընտանիքին և Լուսիկ Ագուլեցուն
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նոր բնակարանի բանալիներ է հանձնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի գումարտակի հրամանատար, 2015 թվականի փետրվարի 28-ին հակառակորդի դիվերսիոն գործողությունների ժամանակ զոհված փոխգնդապետ Արտակ Սեդրակի Աղեկյանի ընտանիքին: «Արդեն բարի ավանդույթ է դարձել hանրապետության նախագահի աջակցությամբ բնակարանի կարիք ունեցող զոհված և վիրավոր ազատամարտիկների ընտանիքներին նոր բնակարաններ նվիրելը: Սոցիալական կարևոր նշանակություն ունեցող այս քաղաքականությունը
Լեռնիկ Ալեքսանյանը եւս ցանկանում է իմանալ Դաշնակցության ծրագրերը
Ըստ նրա՝ Հանրապետականը ամեն արդյունքի էլ պատրաստ է
Սերժ Սարգսյանը Ֆելիքս Ցոլակյանի հարցում չի կողմնորոշվում. խմորումներ ՀՅԴ ներսում Շիրակի մարզպետի թեկնածուի շուրջ
Շիրակի մարզպետի պաշտոնը ՀՅԴ-ականներին հանձնելու ՀՀԿ վերնախավի որոշումը կարծես վերջնական չէ: Չնայած երեկ Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստից հետո Էդուարդ Շարմազանովը պաշտոններ վերաբաշխելու հետ կապված լրագրողներին ասել էր, թե «հիմնականում ճիշտ ուղղության վրա եք», այսօր նոր զարգացումներ են տեղի ունեցել Շիրակի մարզի մասով: Ինչպես տեղեկացրել էինք, երեկ ՀՅԴ Շիրակի մարզային կառույցի ներկայացուցիչները դարձյալ մեկնել էին
Սիրիահայերի ձեռքի աշխատանքների ցուցահանդես-տոնավաճառ՝ նվիրված Տեառնընդառաջ տոնին
Փետրվարի 11-ին ՀՀ սփյուռքի նախարարության և «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ի նախաձեռնությամբ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Տեառնընդառաջ տոնի առթիվ ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետի նախասրահում մեկնարկեց ավանդական դարձած Սիրիահայ մշակույթի շունչը Երևանում» բարեգործական ցուցահանդես-տոնավաճառը: Ցուցահանդես-տոնավաճառ այցելեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Նա շրջեց ցուցասրահում, ծանոթացավ սիրիահայերի աշխատանքներին : Այնուհետև նախարարը շնորհակալություն հայտնեց Երևանի պետական համալսարանի ղեկավարությանը,
Ռուսաստան 2016. ՌԴ արտաքին քաղաքականության արդի մարտահրավերները և Հայաստանը
Գևորգ Մելիքյան Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ասոցացված փորձագետ ՆԱԽԱԲԱՆ Երբ Ռուսաստանի վարքագիծն արտաքին քաղաքականության մեջ աշխարհի առաջատար երկրների և, մասնավորապես, ԱՄՆ-ի կողմից աստիճանաբար սկսեց ընկալվել որպես “տագնապալի” և “ագրեսիվ[1]”, իսկ Ռուսաստանը՝ որպես “ամենամեծ սպառնալիք” ԱՄՆ-ի[2] և նրա դաշնակիցների համար[3], հատկապես՝ Ղրիմի բռնակցումից (մարտի 18, 2014թ.) և Սիրիայում ռազմական միջամտությունից (սեպտեմբերի 30, 2014թ.) հետո,
ԿՏԱԿ-ի պատասխանը Անանիա Շիրակացու անվան ճեմարանին
Ըստ Արտակ Պողոսյանի, զարմանալի է ճեմարանի տնօրինության պահվածքը
Լեռնիկ Ալեքսանյան. Դաշնակցությունը կայուն կուսակցություն է
Ըստ ՀՀԿ պատգամավորի Բագրատյանին չի հաջողվի կոալիցիա ստեղծել
Ո՛չ Թուրքիայում հանգստին… ո՞ւր գնա հայաստանցին
ՀԵՀ շենքի նախասրահում դրված այս պաստառի զգացմունքային հորդորին նաեւ կարելի է համաձայնել: Բայց լավ կլիներ, որ դրա կողքին մեկն էլ լիներ՝ «Հայաստանի հանգստյան գոտիներին՝ մատչելի գներ եւ նորմալ պայմաններ» կոչով: Որպեսզի միջին հայաստանցին ստիպված չլինի արձակուրդն անցկացնել թուրքիաներում, վրաստաններում, եվրոպաներում, եգիպտոսներում, դուբայներում, անգամ՝ թաիլանդներում ու սինգապուրներում: Լուսանկարը՝ ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆԻ «Առավոտ» օրաթերթ 10.02.2016
Կայացել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի, Քաղաքային կայուն զարգացման ներդրումային և Հյուսիսային միջանցքի արդիականացման ծրագրերի կառավարման խորհրդի հերթական նիստը
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի, Քաղաքային կայուն զարգացման ներդրումային և Հյուսիսային միջանցքի արդիականացման ծրագրերի կառավարման խորհրդի հերթական նիստը: Օրակարգի առաջին հարցով քննարկվել և հաստատվել են «Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագիր. Տրանշ 2» (հատուկ գործողություններ) վարկային համաձայնագրի շրջանակում Երևանի արևմտյան շրջանցող ճանապարհի Արգավանդ-Շիրակ ճանապարհահատվածի կառուցման շինարարական աշխատանքների մրցույթի գնահատման
Գործարար ծրագրեր քննարկելու հնարավորություն՝ հայ-չեխական համաժողովում
Հայաստանի զարգացման հիմնադրամը ՀՀ-ում Չեխիայի դեսպանության հետ համատեղ առևտրատնտեսական կապերի ստեղծման և ընդլայնման նպատակով փետրվարի 11-ին կազմակերպել է «Հայաստան-Չեխիա» գործարար համաժողով: Այն կազմակերպվել է փետրվարի 11-12-ին Չեխիայի արդյունաբերության և առևտրի նախարար Յան Մլադեկի Հայաստան կատարած այցի շրջանակում: Նախարար Յան Մլադեկի հետ Հայաստան են այցելել Չեխիայի տնտեսական պալատի փոխնախագահը, առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրենը ԱՊՀ երկրներում, չեխական
Գերեզմանատները տարանջատվել են ըստ իրենց պատկանելիության
Կառավարությունը չեղյալ է ճանաչել «ՀՀ պաշտպանության նախարարության «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՊՈԱԿ-ին ամրացված և ՀՀ կառավարության սեփականությունը հանդիսացող գույքը հետ վերցնելու, օտարելու և «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՊՈԱԿ-ը լուծարելու մասին» որոշումը: Որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 10-օրյա ժամկետում, պետք է լուծվի «ՆՏԱԱ Ինվեստմենտ գրուպ» ՍՊԸ-ի հետ 2015թ. սեպտեմբերի 1-ին կնքված անշարժ գույքի առուվաճառքի
Կառավարությունը համաձայնություն է տվել Հայաստանի և Հունաստանի կառավարության միջև ռազմատեխնիկական համագործակցության մասին համաձայնագրի կնքման առաջարկությանը
Կառավարությունը համաձայնություն է տվել Հայաստանի և Չեռնոգորիայի կառավարությունների միջև զբոսաշրջության բնագավառում համագործակցության մասին համաձայնագրի կնքման առաջարկությանը: Համաձայնագրի նախագիծն ուղղված է երկու երկրների միջև զբոսաշրջության բնագավառում իրավապայմանագրային դաշտի ստեղծմանն ու առավել սերտ համագործակցության ապահովմանը, ինչն էլ կնպաստի երկու երկրներում զբոսաշրջության կայուն զարգացմանն ու զբոսաշրջային հոսքերի ավելացմանը: Համաձայնագրի հաստատմամբ հնարավոր կլինի ստեղծել պայմաններ` ուղղված երկու պետությունների միջև


















































