Օրվա լրահոսը
Ավետիսյանների դուստրերի ցուցմունքը սպանության մասին. (Տեսանյութ, ֆոտոշարք)
Այսօր ռուսական 102-րդ ռազմաբազայի տարածքում շարունակվում է Վալերի Պերմյակովի գործով դատավարությունը: Դատարանը լսեց Ավետիսյանների դուստրերին եւ փեսային: Դուստրերից Լուսինե Ավետիսյանը, որն ամուսնացած է եւ բնակվում է Երեւանում, դատարանում իրեն շատ վատ զգաց: Դատարանը հրապարակեց նրա նախաքննական ցուցմունքները: Նա գրել էր, որ հայրը՝ Սերյոժա Ավետիսյանը զբաղվում էր արտագնա աշխատանքով, մայրը՝ Հասմիկ Ավետիսյանը, որոշ ժամանակ աշխատել է
Ռուբեն Հակոբյան. Դաշնակցությունը, զուտ համահայկական շահերից ելնելով, պետք է համագործակցի իշխանության հետ
Ռուբեն Հակոբյանի կարծիքով՝ համագործակցությունը պետք է ինքնանպատակ չլինի
Առանց այս ոտնձգության էլ արդեն վտանգված է Ազատ գետի էկոհամակարգը
Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգի նախագիծը, որով նախատեսվում է Ազատ գետի միջին հոսանքներից պողպատե խողովակաշարով գետի ջուր տանել Արարատի մարզի մի շարք համայնքներ՝ ոռոգման նպատակով, հակաբնապահպանական եւ հակասոցիալական ռիսկեր է պարունակում: Հերթական անգամ ոտնձգություն է արվում մեր երկրի բնական հարստությունների նկատմամբ: Հայաստանում ջրային խնդիրներով շատ բնակավայրեր եւ տարածքներ կան, հանկարծ առաջնահերթություն է ստացել այս նախագիծը՝ տնտեսել
Ոստիկանության կողմից մարդու իրավունքների խախտման վիճակը՝ ըստ ԶԼՄ մշտադիտարկման 2015թ. արդյունքների
ԶԼՄ մշտադիտարկման արդյունքում 2015 թվականին արձանագրվել է ոստիկանության ծառայողների կողմից մարդու իրավունքների խախտման ընդհանուր թվով 304 դեպք, որոնցից 201-ը տեղի են ունեցել հավաքների ժամանակ կամ դրանց մասնակցելու հետևանքով, իսկ 103-ը անհատական դեպքեր են: 2015թ. ամենաշատը խախտվել է խաղաղ, առանց զենքի հավաքներ անցկացնելու իրավունքը (96 դեպք), անձնական ազատության և անձեռնմխելիության իրավունքը (70 դեպք), ֆիզիկական բռնությունից զերծ
Վարույթ է ընդունվել հատուկ ծառայություն իրականացնող անձի կողմից քննությանը խոչընդոտելու վերաբերյալ քրեական գործը
Անհայտ անձը 2015 թվականի սեպտեմբերի 12-ին՝ ժամը 22:20-ի սահմաններում, Երևան քաղաքի Ֆրունզե փողոցում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ, սուր կտրող-ծակող գործիքով հարվածել է Հրաչյա Ջ.-ին՝ պատճառելով կյանքի համար վտանգավոր ծանր վնաս: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Հիշյալ քրեական գործի
Դժվարանցանելի է Գորիս-Սիսիան ավտոճանապարհը
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 29-ի ժամը 13.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Փակ է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը: Դժվարանցանելի է Գորիս-Սիսիան ավտոճանապարհը: Կոտայքի մարզի Նոր Գեղի-Արագյուղ, Սյունիքի մարզի Գորիս-Սիսիան, Գորիս-Կապան ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: ՀՀ Վայոց ձորի մարզում՝ Արենի-Խաչիկ ավտոճանապարհի 8-9-րդ կիլոմետրի հատվածում
Ռուբեն Հակոբյանը՝ ԵԽԽՎ մասին. «Կարելի է չեզոքացնել ընդունված բանաձեւը»
Ռուբեն Հակոբյանի կարծիքով՝ կարելի է նաեւ հակընդդեմ բանաձեւի նախագիծ ներկայացնել
Երիկամը վաճառելու համար տվել էր հայտարարություն, վաճառել, խաբվել
Օրեր առաջ Ֆրանսիայի դեսպանատունը ՀՀ փաստաբանների պալատում կազմակերպել էր մի քննարկում, փոխնակ մայրերի խնդիրների թեմայով Այնտեղ մասնագետները փորձում էին հստակեցնել, թե արդյոք, դա թրաֆիկինգի տարր չի՞ պարունակում իր մեջ, երբ հաճախ մարդուն տեղափոխում են այլ վայր, նրա մարմնի որեւէ մաս «վարձակալում», «գնում»: Իրավաբանների մի մասը հղում էր կատարում ՀՀ քրեական օրենսգրքի 132-րդ հոդվածին՝ մարդու թրաֆիքինգին,
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում` Հունվարի 30-ին, փետրվարի 2-ին արևմտյան շրջաններում հնարավոր է թույլ ձյուն: Հունվարի 31-ին, փետրվարի 1-ին, 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին` հյուսիս-արևմտյան` 8-12 մ/վրկ արագությամբ, 30-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում` 18-23 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 30-31-ին կբարձրանա 6-8 աստիճանով: Երևանում` Հունվարի 30-ին, փետրվարի 2-ին սպասվում է ամպամածություն, կա թույլ ձյան հավանականություն:
Վարչապետը Արման Սահակյանին՝ «Ինչո՞ւ էր այդքան էժան գնահատվել»
Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը կառավարության այսօրվա նիստում ներկայացրեց որոշման նախագիծ, որով վարչության աշխատակազմին ամրացված Երևանի Տերյան 2 հասցեում գտնվող 98 մլն 633 հազար դրամ գնահատված արժեքով 198.6 քմ ընդհանուր մակերեսով շենքը և դրա զբաղեցրած հողատարածքը հետ է վերցվում «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ից և ներդրվում է «Հայաստանի հանրային ռադիոընկերություն» ՓԲԸ կանոնադրական
Արտաքին առեւտրի բացասական հաշվեկշիռն ավելի քան 1 մլրդ դոլարով կրճատվել է. «Ազգ»
2015-ի հունվար-դեկտեմբերին 2014-ի նույն ժամանակահատվածի նկատմամբ արտաքին առեւտրաշրջանառությունն նվազել է 20,6 տոկոսով եւ կազմել գրեթե 4 մլրդ 741 մլն դոլար: Ընդ որում, արտահանումը Հայաստանից նվազել է 3,9 տոկոսով, կազմելով մոտ 1 մլրդ 487 մլն դոլար, իսկ ներմուծումըՙ 26,5 տոկոսով, կազմելով 3 մլրդ 254 մլն դոլար: Ներմուծման նման կտրուկ անկման արդյունքում զգալիորենՙ 1 մլրդ 115 մլն
Հովհաննես Սահակյանը`ընդդիմադիրների շոուների մասին
Անկեղծության ժամ`պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում
Արտաքին անվտանգության եւ սպառնալիքների դիսկուրսը հայաստանյան մեդիայում 2016-ի նախօրեին
Լաուրա Բաղդասարյան «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի տնօրեն ՄԱՀՀԻ գործընկեր փորձագետ «Մենք՝ բոլորս, մեդիաածխահոտի պատանդներ ենք, որն ստիպում է հավատալ պատերազմին…, պատերազմի սիմուլյակրը կանգնեցնում է մեր ընթացքը տնային կալանքի նման: Մենք՝ բոլորս, in situ (լատ.`տեղում) ռազմավարական պատանդներ ենք. մեր տեղը հեռուստացույցի էկրանն է, որտեղ ամեն օր ենթարկվում ենք վիրտուալ ռմբահարման»: Հայտնի փիլիսոփա և մշակութաբան Ժան Բոդրիայրի` իրական
Լեզվաբանը մերժվեց ՄԻԵԴ-ից՝ «ձեւով» վերին, «բովանդակությամբ»՝ վերջին եվրոատյանի «աջով»
«Մաշտոց» հասարակական նախաձեռնության անդամ, հրապարակագիր, լեզվաբան Գարեգին Ղազարյանը 2013թ. դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ): Գարեգին Ղազարյանը 2002-2004 թթ. մշտապես բնակվել եւ աշխատել է ԼՂՀ Քաշաթաղի շրջանում, իսկ 2007թ.-ին դիմել էր ՀՀ ԱԺ պատգամավորի թեկնածու գրանցվելու համար, սակայն նրան չեն գրանցել: Դա էլ եղել է պատճառ, որ դիմեր հայրենի դատական ատյան եւ սպառելով բոլոր
Տապալվեց Տիգրան Ուրիխանյանի օրենսդրական նախաձեռնությունը
Հովհաննես Սահակյանը տարակուսանք էր հայտնել`պատգամավորն ամեն օր պիտի հանդիպի, բայց սա իմպերատիվ նորմ դարձնել`ԱԺ պատգամավորի ազատ մանդատի պարագայում`անհասկանալի ու անտրամաբանական է:
Միլիցա Մարկովիչը հղում արեց ԵԽԽՎ նախորդ փաստաթղթերում օգտագործված մոտեցումներին. «Ազգ»
ԵԽԽՎ ընդունված բանաձեւում առկա այս ձեւակերպումը կարող է վեհաժողովի կողմից եւս Լեռնային Ղարաբաղ-Ադրբեջան սահմանի գոյության ճանաչում մեկնաբանվել:
Հայաստանի դեմ ՄԻԵԴ-ի կայացրած վճիռների թիվն աճել է
Հայաստանի դեմ կայացված վճիռների մեծամասնությունում` 5-ում, առկա է եղել արդար դատավարության իրավունքի խախտում:
Վարչապետը ԿԳ փոխնախարարին. «Կոռուպցիոն ռիսկ չե՞ք տեսնում»
Այսօր կառավարության նիստի ժամանակ կրթության եւ գիտության փոխնախարար Կարինե Հարությունյանը ներկայացնելով մի նախագիծ, առաջարկեց Երեւանի Բ. Ժամկոչյանի անվան թիվ 119 ավագ դպրոցում 2016-17 ուսումնական տարվանից կատարել 5-9-րդ դասարանների ընդունելություն՝ ֆրանսերենի խորացված ուսուցման կազմակերպման համար, կազմավորելով 2 դասարան: Նախագծի առնչությամբ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը արձագանքեց. «Բայց կարող է ցանկացողներ շատ լինեն, սահմանափակե՞նք: Կոռուպցիոն ռիսկ չե՞ք տեսնում:
«Այս իշխանության օրոք հրատարակչությունը չի կարելի դիտել իբրեւ բիզնես»
«Անտարես» գրահրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը՝ մշակույթ ստեղծելու խթանի մասին «Առավոտի» հետ հանդիպման սկզբում «Անտարես» գրահրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը համոզմունք հայտնեց, որ 2015թ. Հայաստանում ծանր պայքարի եւ պարտությունների տարի էր: Խոսքը պետության եւ հասարակության մասին է: Ռեպլիկին՝ թե ի՞նչ պարտություններ նկատի ունի, մեր զրուցակիցն ընդամենն ասաց. «Ազնիվ մարդիկ գիտեն ինչի մասին է խոսքը»: Հույս հայտնեց նաեւ,
Այնպես կցանկանայինք Սերժ Սարգսյանը սրանց քթին տար ու ոչ մի պաշտոն էլ չտար. «Չորրորդ իշխանություն»
Իսկ ի՞նչ էր այս առթիվ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը բառացիորեն ասել 2015թ. սեպտեմբերին. «7 կետից 3-ը այս Սահմանադրությամբ ընդունվում են, իսկ 4-ը՝ ոչ, այնպես որ՝ կոալիցիա չենք մտնի»։
Լեւոն Թոքմաջյան. «Պետք չէ մտածել, թե պետական մրցանակ ստանալն է որոշում որեւէ ստեղծագործության լավ լինելը». «Հայոց աշխարհ»
Ես, օրինակ, չեմ կարող ասել, թե ինչու կերպարվեստի ոլորտին պետական մրցանակ չտվեցին, որովհետեւ այսօր բոլորն էլ, անկախ արժանի կամ ոչ արժանի լինելուց, ուզում են կոչում ու մրցանակ ստանալ:
Ռուսական պրոպագանդայի հրետանին Եվրոպայում
Ռուսաստանը վերջին շրջանում ինտենսիվ քարոզչական գործունեություն է տարածում Եվրոպայում՝ ուղղված փախստականների դեմ: Նպատակը եվրոպական աջ ծայրահեղական ուժերի ակտիվացման հրահրումն է, որոնք իրենց «աջակցությունն են ցուցաբերում» Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին: Պուտինի եվրոպական ֆաշիստները Այն, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի քաղաքականությունը հավանության է արժանանում եվրոպական ծայրահեղ աջակողմյա ազգայնական ուժերի կողմից, հայտնի է արդեն վաղուց: Դրա վառ օրինակներից
Արամ Մանուկյան. «Ինչպես են բացատրելու, եթե այդքան շատ քրեական գործով անցնողներից որեւէ մեկը չնստի». «Չորրորդ իշխանություն»
Այսինքն՝ պետությունը պահելու է այն կեղծարարին, որը համապետական ընտրություն է կեղծել ու դատվե՞լ։
Արփինե Հովհաննիսյան. «ՄԻԵԴ ցանկացած որոշումից հետո վերլուծություններ եւ բարեփոխումներ են լինում»
Նախարարը շեշտեց, որ Հայաստանն այս առումով վատթարագույն վիճակում չի գտնվում
Ընկույզներով կատարվող ճապոնական մերսումը ամրացնում է հոդերը
Ցանկացած հոդային խնդիր` ռեւմատիզմ չէ Շատերը կան, որ ցանկացած հոդային խնդրի դեպքում «ախտորոշում» են ռեւմատիզմ: Մինչդեռ կան ավելի քան 200 հիվանդություններ, որոնց դեպքում առկա է հոդացավ: Մասնագետները նշում են, որ հնարավոր է մարդը սթրեսային ցնցում ապրի, ու նրա մոտ զարգանա հիվանդությունը: Սակայն կարեւոր է նաեւ մարդու գենետիկ նախատրամադրվածությունը, որը պարտադիր գործոն է հիվանդության զարգացման համար:
Վարդապետ Թութունջյանի անկեղծությունը շատ զարմանալի է եղել գործով անցնող գրեթե բոլոր կալանավորների համար. «Ժողովուրդ»
Կա՛մ վարդապետ Թութունջյանին ազատ են արձակել՝ իրավապահներին օգնելու համար, կա՛մ նա ի սկզբանե ԱԱԾ-ի «մարդն է» «հանցախմբում»։
Իրավապաշտպան. «Ես ամաչում եմ որեւէ մեկնաբանություն տալ». «Հայկական ժամանակ»
Իրավապաշտպան Միքայել Դանիելյանը, երբ լսեց, որ վնասազերծված խմբի անդամներից մի քանիսն ազատ են արձակվել, ասաց. «Այս ամեն ինչը շատ ծիծաղելի է։ Լավ, հասկացանք, որ իրենք (նկատի ունի ԱԱԾ–ին, -հեղ.) մեզ են ուզում դնել հիմարի տեղ, բայց իրենք չե՞ն հասկանում, որ այսքանից հետո իրենք լավ վիճակի մեջ չեն։ Բռնում են, մեծ աղմուկով հայտարարում են, որ հետապնդել
Արփինե Հովհաննիսյան. «Գեւորգ Սաֆարյանի նկատմամբ որեւէ բռնաճնշում չի եղել»
Ըստ նախարարի՝ Գեւորգ Սաֆարյանն ասել է, որ իր մոտ ամեն ինչ նորմալ է
Թինա Կարապետյան-Սայմոն Սենեկալ պարային զույգի նորամուտը հաջող է Եվրոպայի առաջնությունում
Բրատիսլավայում ընթացող գեղասահքի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացնող Թինա Կարապետյան-Սայմոն Սենեկալ (Կանադա) պարային զույգը, որ այս մրցաշրջանից է միասին հանդես գալիս, նորամուտը հաջող նշեց: Կարճ ծրագրում մեր երկյակը վաստակեց 50,17 միավոր եւ 28 զույգերի պայքարում զբաղեցրեց 20-րդ հորիզոնականը, ինչը նշանակում է, որ Թինան եւ Սայմոնը հաղթահարեցին որակավորման փուլը եւ վաղը ազատ ծրագրին մասնակցելու իրավունք նվաճեցին: Այսօր
















































