Օրվա լրահոսը

Վարուժան Ավետիսյան. «Հակահարված» նախաձեռնության անդամներին ծեծի են ենթարկել»

«Անհրաժեշտություն կա Հայկ Կյուրեղյանին տեղափոխել առանձին խուց եւ ապահովել նրա բուժումը»

Հովսեփ Խուրշուդյանը ներկայացրել է հայկական հարցը Բրյուսելում

Եվրոպական ժողովրդական կուսակցությունում (ԵԺԿ) «Ժառանգություն» կուսակցության հատուկ ներկայացուցիչ Հովսեփ Խուրշուդյանը երկու ելույթով հանդես եկավ ԵԺԿ քաղաքական վեհաժողովում, որը դեկտեմբերի 10-11-ը տեղի ունեցավ Բելգիայի մայրաքաղաքում: Առաջին ելույթում ներկայացվեցին Լեռնային Ղարաբաղի (Արցախի) ազատության, ինքնորոշման եւ ճանաչված ինքնիշխանության հայտը եւ քննադատություն՝ ուղղված Եվրոպային, մասնավորապես ԵԺԿ-ին, այն լույսի ներքո, որ հակառակ եվրոպական արժեքների եւ միջազգային սկզբունքների` երկու վնասակար, կեղծ

Մարգարիտ Եսայանը շնորհակալություն է հայտնում

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը հայտնում է. «Շնորհակալություն եմ հայտնում «Առավոտ»-ին, քանի որ Ձեր տարածած լուրի արդյունքում Ֆեյսբուքի իմ էջը վերականգնվեց ՀՀ Ոստիկանության  կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության աշխատակիցների պրոֆեսիոնալ աջակցության շնորհիվ: Շնորհակալ եմ պրոֆեսիոնալ եւ օպերատիվ աշխատանքի համար»:

«Արտակարգ իրավիճակը պահանջում է արտակարգ լուծում»

«Մեզ համար անընդունելի է, որ որեւէ երկրի դիտորդ խաղա հայ ընտրողների իրավունքների հետ եւ ապագայի հետ»

Եվրոպական ընդհանուր ավիացիոն գոտուն միանալը որպես Հայաստանի ավիացիոն շուկայի զարգացման հեռանկար

Օդային տրանսպորտը տնտեսության ինովացիոն ճյուղ է, որի զարգացումից է կախված տնտեսական և սոցիալական առաջընթացը: Այն միավորում է մարդկանց, երկրներ և մշակույթներ, ապահովում է մուտք գլոբալ շուկաներ և նպաստում առևտրի ու զբոսաշրջության զարգացմանը: Ժամանակակից աշխարհում ավիացիայի դերը մեծանում է պաշտպանական, ռազմաքաղաքական և սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման, գիտության, տեխնիկայի և տեխնոլոգիաների զարգացման ոլորտներում: Անցած երկու տասնամյակներում ԵՄ ավիացիոն

«Նոր Հայաստանը» թղթե վրաններ է տեղադրել Ազատության հրապարակում

«Նոր Հայաստանի» անդամները թղթից վրաններ էին պատրաստել, շրջել եւ դրել հատակին՝ վրան գրելով «վրան»

Տեսանկարահանող սարքերով հագեցած խաչմերուկների և գործող արագաչափերի ցանկերը` 2015 թ. դեկտեմբերի 11-ի դրությամբ

Արագաչափեր Ք. Երևան, Արշակունյաց պողոտա՝ 6 արագաչափ Ք. Երևան, Իսակովի պողոտա՝ 4 արագաչափ Ք. Երևան, Մյասնիկյան պողոտա՝ 2 արագաչափ Ք. Երևան, Բագրատունյաց պողոտա ՝ 4 արագաչափ Ք. Երևան, Սարալանջի փողոց՝ 4 արագաչափ Ք. Երևան, Աճառյան փողոց՝ 3 արագաչափ Ք. Երևան, Լենինգրադյան փողոց՝ 2 արագաչափ Ք. Երևան, Սևանի խճուղի ՝ 1 արագաչափ Ք. Երևան, Դավիթ Բեկի

ՀՀ գլխավոր դատախազն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանին

ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլլսին: Հանդիպման ընթացքում քննարկվել են ընտրախախտումների վերաբերյալ ահազանգերի առնչությամբ դատախազության իրականացրած գործողություններին և համապատասխան աշխատանքային խմբի կողմից իրավապահ մարմինների գործունեության նկատմամբ պատշաճ դատախազական հսկողությանն առնչվող հարցեր: Գլխավոր դատախազը շեշտել է, որ հրապարակումների քանակն իրապես մեծածավալ է, բայց դրանցից որևէ մեկը անուշադրության չի մատնվում: ԱՄՆ

ՀՀ վաստակավոր նկարիչ. «Սպիտակում տեղադրվածը միջին գրագիտությամբ արված ռուս զինվորի հուշարձան է»

Aravot.am-ը Գյումրիում ծնված ՀՀ վաստակավոր նկարիչ Արարատ Սարգսյանից հետաքրքրվեց՝ ի՞նչ կարծիք ունի դեկտեմբերի 7-ին Սպիտակում տեղադրված սլավոնական դիմագծերով, 3,5 մետր բարձրությամբ բրոնզաձույլ «Խորհրդային զինվոր» արձանի մասին: «Դա սովետական զինվորի հուշարձան չէ, ռուսական զինվորի հուշարձան է, իսկ այն ժամանակ երկրաշարժից տուժածներին օգնողների մեջ կային ոչ միայն ռուսներ, այլեւ ուզբեկներ, էստոնացիներ… 15 ազգ: Այսինքն` արդեն սխալ կա:

Շարունակվում են հայկական արտադրանքի արտահանման խթանման վերաբերյալ քննարկումները

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր շարունակվել են տեղական արտադրանքի արտահանման խթանման վերաբերյալ քննարկումները, որին մասնակցել են պատասխանատու պետական գերատեսչությունների ներկայացուցիչները: Խորհրդակցությանը քննարկվել են, մասնավորապես, Ռուսաստանի Դաշնության կողմից թուրքական ապրանքների նկատմամբ արգելանքի պարագայում ՀՀ-ից դեպի ՌԴ հայկական արտադրանքի արտահանման ծավալն ավելացնելու հնարավորությունները և պետական աջակցության մեխանիզմները: Այս համատեքստում անդրադարձ է եղել ս.թ. նոյեմբերի 30-ին ՀՀ

«Ես ասել եմ` այո/ոչ-ով չեմ զբաղվում. խի սաղ Ծառուկյանի վրա ա՞, գնացե ՛ք արեք» (տեսանյութ). Armlur.am

Այսօր Armlur.am-ի հետ զրույցում անդրադառնալով սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին` այս մասին հայտարարեց Ծառուկյանը, հավելելով, որ ինքն արդեն հայտնել է քաղաքականությունից հեռանալու մասին, և իր խոսքը պահում է: https://youtu.be/cflpY7EJDvc Հրապարակումն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Ադրբեջանական դիրքերի դիմաց գյուղատնտեսական շուկա են կառուցել

Տաղավարը՝ ադրբեջանական զինուժի թիրախ

Լեռնիկ Ալեքսանյան. «ՀՀԿ-ին ստորին օղակներում արջի ծառայություն են մատուցել, բայց նման հանձնարարություն չի եղել» (Տեսանյութ)

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանի կարծիքով՝ «հանրաքվեն մի լայն քայլ էր դեպի առաջընթաց»: «Հայելի» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը պատգամավորը հավաստիացրեց, որ իրենց առաջ դրված նպատակը, հանրաքվեի անցկացման թափանցիկության, մասնակցության վերաբերյալ, կատարվել է: Դառնալով ընտրախախտումների մասին մտահոգություններին՝ պարոն Ալեքսանյանը նշեց. «Չեմ ուզում ասել, որ հրաշալի էր, իհարկե, կային թերություններ: Բայց դրանք էականորեն չեն ազդել ընտրությունների

«Տղա ունենանք, որ մեզ պահի». ծերանոցներում տղա ունեցող ծերերն ավելի շատ են

76-ամյա Ներսես Մարգարյանը թերթում է հին լուսանկարչական ալբոմի էջերն ու մեկ առ մեկ ցույց տալիս 3 զավակների լուսանկարները: «Այստեղ ամբողջ ընտանիքով ենք՝ Գյումրու հրապարակում նկարված: Երկու տղաներս են և աղջիկս»,-ասում է Ներսեսը՝ մատները սահեցնելով սև ու սպիտակ լուսանկարի վրայով: Փոքր տղան 15 տարեկանում Գյումրու երկրաշարժի ժամանակ զոհվում է, իսկ մեծը դեռ 1994-ին մեկնում Ռուսաստան, այնտեղ

Հարուցվել է քրեական գործ՝ թիվ 11/03 ընտրատեղամասում մեկից ավելի անգամ քվեարկելու դեպքի առթիվ

Երևանի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում պարզելու թիվ 11/03 ընտրատեղամասում մեկից ավելի անգամ քվեարկելու դեպքի բոլոր հանգամանքները։ Դեկտեմբերի 6-ին Թրանսփերենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնի ինտերնետային կայքում հրապարակվել են լուսանկարներ և ահազանգ առ այն, որ թիվ 11/03 ընտրատեղամասում «Լուսանկարում պատկերված ընտրողն երկու անգամ տարբեր հագուստներով քվեարկել է»: Նշված առերևույթ

«Մալյանը պատշգամբի դուռը բացում ասում էր՝ Սոֆիկ, գնա տուն, վաղը կգամ դասի»

«Համո Բեկնազարյանից հետո հայկական ազգային կինոյի մեծագույն կինոռեժիսորը Հենրիկ Մալյանն է»,- կարծում է «+Կինո» ամսագրի գլխավոր խմբագիր, կինոգետ Ռոբերտ Մաթոսյանը: Նրա բնորոշմամբ՝ թեև այսօր «սերիալային հանդիսատես» ունենք, բայց Մալյանը կա. հանդիսատեսը կարիք ունի ճշգրիտ, համամարդկային կինոարվեստի. «Վերջերս «Հայաստան» կինոթատրոնում նշեցինք Հենրիկ Մալյանի 90-ամյակը: 400 տեղանոց դահլիճ էր, և մտածում էի՝ տեսնես այսօրվա հանդիսատեսը կարո՞ղ է

«Ես տուն եմ ուզում». Վերահաշվարկ

Վերահաշվարկի արդյունքում՝ «Այո»-ի թիվը դարձավ 212, իսկ «Ոչ»-ի թիվը դարձավ 487

Տերյանից մինչև Թաթուլ իշխան

Ազգային գրադարանի շենքին ամրացված սպիտակ ու կապույտ ցուցատախտակը հուշում է, որ հենց նույն շենքի նկուղային հարկում է գտնվում «Տերյան» մշակութային կենտրոնը: Այստեղ է աշխատում մասնագետների այն թիմը, որը նրբանկատորեն ու սիրով պահպանում և տարածում է հայկականը, փրկում արդեն գրեթե մոռացվող հայ ասեղնագործության կարատեսակները ու դրանք նորովի մատուցում: Ահա՛, գտա նրանց: Աշխատում են: Փոքր ինչ թափթփված,

«Դեմ առ դեմ». Լեւոն Բարսեղյան եւ Լեւոն Մարտիրոսյան. ուղիղ միացում

«Առավոտի» կայքում ուղիղ հեռարձակմամբ դիտեք «Դեմ առ դեմ» հաղորդաշարի հերթական թողարկումը: Մեր հյուրերն են՝ Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՄԻԱԿ կուսակցության խորհրդի  եւ քարտուղարության անդամ Լեւոն Մարտիրոսյանը եւ Գյումրու ժուռնալիստների  «Ասպարեզ»  ակումբի նախագահ,  «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության անդամ Լեւոն Բարսեղյանը: Մեր բանավեճի թեման է դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն, խոսելու ենք նաեւ արձանագրված ընտրախախտումների

«Հեռու եմ այն մտքից, որ մարդիկ պետք է ինձ լսեն ու ասեն՝ եթե Գեւորգ Կոստանյանն է ասում, ուրեմն սա 100% է».Կոստանյան

Այսօր գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը ասուլիս էր հրավիրել՝ սահմանադրական հանրաքվեի ընտրախախտումների թեմայով: Այսօր հանրության կողմից կա խորը անվստահություն իրավապահ մարմինների, դատախազության, արդարադատության համակարգի նկատմամբ, որովհետեւ մարդիկ տեսել են Մարտի 1, 10 զոհ եւ ոչ մի բացահայտում, մարդիկ տեսնում են Սուրիկ Խաչատրյանի գործերի հետ կապված տարիներ ի վեր իրավապահ մարմինների վերաբերմունքը: Ուստի Aravot.am-ը հարցրեց՝ հիմա այս

Թևան Պողոսյան. «Հասկանալի էր, որ ՌԴ-ից՝ Ադրբեջանի ձեռք բերած տանկերը մի օր կրակելու են» (Տեսանյութ)

ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը կարծում է, որ լարվածությունը հայ-ադրբեջանական և ղարաբաղաադրբեջանական սահմանին ավանդույթի համաձայն՝ տոներին ընդառաջ, հունվարի 6-ին և 28-ին անպայման կավելանա: Անդրադառնալով երեկ արձանագրված կրակոցներին, երբ ՊՆ հայտարարության համաձայն՝ Ադրբեջանը կրակել էր տանկերով, պարոն Պողոսյանը «Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, թե «հասկանալի է, որ այն տանկերը, որոնք Ադրբեջանը ձեռք էր

Կոստանյանը հերքում է Հովիկ Աբրահամյանին, որ ընտրախախտումների տեսանյութերը մոնտաժված են

Գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանն այսօր հրավիրած ասուլիսում խոսելով Սահմանադրական հանրաքվեի խախտումների մասին՝ ասաց. «Այս ամբողջ ընթացքում, այդ թվում ԶԼՄ-ների ցանկացած հրապարակման, ընթացք է տրվել: Միայն գլխավոր դատախազությունում գրանցված ահազանգերը շուրջ 300-ն էին: Բոլոր հաղորդումները ստուգվել են»: Դատախազության աշխատանքային խմբի ղեկավար Վահագն Մուրադյանն ասաց, որ 14 քրգործ է հարուցվել՝ ընտրախախտումների վերաբերյալ: Ընդհանուր առմամբ 460 հաղորդում են

Գյումրիում ավտովթարից մահացածը «Շիրակ» հեռուստառադիոընկերության հնչյունային ռեժիսորի մայրն է

Երեկ ժամը 20.00-ի սահմաններում Գյումրու Տիգրան Մեծի փողոցի թիվ 3 հասցեում գտնվող «Բասեն» սուպերմարկետի դիմաց «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենայի 23-ամյա վարորդ Ֆերդինանտ Գիրգորյանը վրաերթի է ենթարկել երկու անցորդ-կանանց: Նրանց մեկը՝ 1963 թ. ծնված Կարինե Նահապետյանը, հիվանդանոցում մահացել է: Ինչպես Aravot.am-ին տեղեկացրեց Գյումրու բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը, նրա մոտ եղել է տրավմատիկ շոկ, նրա կյանքը փրկել

Էդուարդ Շարմազանովը հանդիպել է Արգենտինայի նորընտիր նախագահի հետ

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Բուենոս Այրեսում դեկտեմբերի 10-ին ներկա է գտնվել Արգենտինայի Հանրապետության նորընտիր նախագահ Մաուրիսիո Մակրիի երդմնակալության հանդիսավոր արարողությանը: Արարողությունից հետո ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հանդիպում է ունեցել Արգենտինայի նախագահի հետ: ԱԺ փոխնախագահը Մաուրիսիո Մակրիին է փոխանցել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը: Էդուարդ Շարմազանովը գոհունակություն է հայտնել Բուենոս Այրեսի հայկական համայնքի պահպանության,

Հարի Փոթերի հեղինակը Թրամփին համեմատել է իր հերոսի հետ

Աշխարհին Հարի Փոթեր պարգեւած բրիտանացի գրող Ջոան Ռոուլինգը ամերիկացի միլիարդատեր, Հանրապետական կուսակցության անդամ Դոնալդ Թրամփին, որ պատրաստվում է մասնակցել նախագահական ընտրություններին, համեմատել է իր վիպաշարի գլխավոր չարագործ  Վոլդեմորտի հետ: «Ահավոր է, անգամ Վոլդեմորտը այդքան վատը չի եղել»,-գրել է Ջոան Ռոուլինգը Թվիթերի իր միկրոբլոգում՝ մեկնաբանելով BBC-ի այն հրապարակումը, որը կրում էր հետեւյալ  վերնագիրը՝ «Ինչու է ժողովուրդը

Դեպի ընտրական տեղամաս՝ խարխափելով

Հանրաքվեի օրը մայրաքաղաքի Շենգավիթ համայնքի թիվ 11/01 ընտրական տեղամասը տեղակայված էր «Հին կրուգ» թաղամասի խորքերում գտնվող մի մանկապարտեզում: Մութն ընկնելուց հետո տեղանքին անծանոթ ընտրողը խարխափելով կարող էր գտնել դրա տեղը, իսկ գտնելու դեպքում աչքերին չհավատալ, որ ինքը Երեւանում է ու 21-րդ դարում: Լուսանկարը՝ ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆԻ «Առավոտ» օրաթերթ 10.12..2015

Հակառակորդի կողմից արձակված կրակոցի հետևանքով զոհվել է պայմանագրային զինծառայող. հարուցվել է քրեական գործ

Զինվորական քննչական գլխավոր վարչության առաջին կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ հակառակորդի կողմից պայմանագրային զինծառայող, լեյտենանտ Վարդան Արթուրի Վարդանյանի սպանության դեպքի առթիվ։ Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 08:50-ի սահմաններում, N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի կողմից արձակած կրակոցի հետևանքով կրծքավանդակի շրջանում հրազենային վնասվածք է ստացել և տեղում մահացել պայմանագրային զինծառայող, լեյտենանտ Վարդան Արթուրի Վարդանյանը:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը խիստ մտահոգված է քաղբանտարկյալ Հայկ Կյուրեղյանի նկատմամբ իրականացված ճնշումներով

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը խիստ մտահոգված է քաղբանտարկյալ Հայկ Կյուրեղյանի նկատմամբ իրականացված ճնշումներով, որն ուղեկցվում է ոչ պատշաճ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելով և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքով, որն էլ արտահայտվում է ինչպես գերբեռնված խցային պայմաններում գտնվելու հետևանքով առաջացած առողջական խնդիրներով, այնպես էլ ոչ պատշաճ բժշկական օգնություն չտրամադրելու փաստով: Հ. Կյուրեղյանի նկատմամբ ճնշումները, հատկապես ցայտուն դրսևորվել են

Գասպարին պառկեց դատարանի դահլիճում (տեսանյութ). «Ա1+»

Դատարանի որոշմամբ բերման ենթարկված Վարդգես Գասպարին, դատարանի դահլիճում պառկում է գետնին: Նա չի արձագանքում դատավոր Նելլի Բաղդասարյանի խոսքին: Նիստին չէր ներկայացել նաեւ Գասպարիի պաշտպանը՝ Լուսինե Հակոբյանը: Ուստի  դատավորը գործով ներգրավում է հանրային պաշտպան եւ նիստը հետաձգում մինչեւ դեկտեմբերի 23-ը: Դատարանի դահլիճից էլ Գասպարիին հանում են կարգադրիչները: Մի որոշ ժամանակ խոտերի վրա պառկած մնալուց հետո Գասպարին

Բյուջեին «կողմ» քվեարկած միակ ընդդիմադիրը

«Ես ընդդիմության հատվածի ստանդարտ պահվածքի մեջ չեմ, եւ ես դա իմ առավելությունն եմ համարում»,- երեկ «Առավոտի» հետ զրույցում ասաց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը: Նա միակ ընդդիմադիր պատգամավորն է, որ «կողմ» քվեարկեց 2016 թվականի բյուջեի նախագծին: Ընդդիմադիր պատգամավորին իր քվեարկության համար ոչինչ չի կաշկանդել. «Ես շատ լավ գիտեմ մեր երկրի բոլոր բացասական կողմերը, կառավարության բացթողումները`

Լրահոս

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930