Օրվա լրահոսը

Թուրինջը` լյարդի եւ լեղապարկի մաքրման համար

Յուրաքանչյուր տեսակի ֆիզիկական ակտիվություն ոչ միայն ամրացնում է մկանային ու ոսկրային համակարգը, այլեւ սննդարար նյութեր է լցնում արյան մեջ, որոնք էլ արագ հասնում են բջիջներին: Այնպես որ, առանց ֆիզիկական ակտիվության՝ ամենալավ սննդակարգն անգամ երկրորդական է դառնում: Կենսաքիմիկոսները ենթադրում են, որ 1 վայրկյանում առողջ լյարդում տեղի են ունենում 400 տրիլիոն ռեակցիաներ, իսկ մասնավորապես ճարպակալած լյարդը իրականացնում

Երկրի ընտրող բնակչության մոտ կես միլիոնը դեմ է ներկա իշխանության կուրսին. «Ազգ»

Արդեն երեւի ոչ առաջին անգամ ստիպված ենք արձանագրել, որ Հայաստանի բնակչության բողոքավոր հատվածի` քվեարկությամբ արձանագրված բավական ստվար դժգոհությունը, կարելի է ասել, տեր չունի, անտեր է: Նախորդ` հիշողությունից դեռ չմաքրված անգամը դա տեղի ունեցավ նախագահական ընտրություններին, երբ Րաֆֆի Հովհաննիսյանն անտեր թողեց, չգեներացրեց շատ ստվար մի զանգվածի քվեն, հետո ԲՀԿ-ին տրված խորհրդարանական բարձր քվեի ընտրազանգվածը լքվեց` Ծառուկյանի

«Հնարավորություն տանք իրավապահներին՝ մեկ առ մեկ ուսումնասիրելու իրավախախտումների բոլոր դեպքերը». «Հայոց աշխարհ»

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ավարտել է դիմում-բողոքների հիման վրա հանրաքվեի արդյունքների վերահաշվարկման գործընթացը, եւ արդեն իսկ պարզ է՝ «ոչ»-երի թիվը դրանից ոչ միայն չի ավելացել, այլեւ պակասել է։ Այդուհանդերձ «Ոչ»-ի ճամբարը շարունակում է բողոքի ակցիաները՝ պահանջելով անվավեր ճանաչել ընտրությունները։ Ինչպե՞ս դուրս գալ այս շրջապտույտից. շատերին մտահոգող այս հարցի վերաբերյալ իր տեսակետները, մեր հարցերին ի պատասխան, ներկայացնում

Որոշ ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է 

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ  դեկտեմբերի 12-ին`ժամը 10:00-ի դրությամբ, հանրապետության ամբողջ տարածքում պարզ և որոշ տեղերում ամպամած  եղանակ է: Դիլիջան-Վանաձոր, Դիլիջան-Ճամբարակ, Վայք-Սարավան ճանապարհահատվածներում տեղ-տեղ մերկասառույց է: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու

Նախընտրական փրայմերիզներ Հայաստանում. «Ժամանակ»

Հայաստանի քաղաքական կյանքը թեւակոխել է նախընտրական փուլ: Թեեւ պաշտոնապես այդ մեկնարկին դեռ մեկ տարուց ավելի ժամանակ կա, սակայն կասկածից վեր է, որ ներքաղաքական տրամաբանությունը արդեն այդ ընթացքի մեջ է: Առայժմ այդ ընթացքը պայմանականորեն հիշեցնում է որոշակի փրայմերիզ, սակայն ոչ թե առանձին կուսակցությունների շրջանակում, այլ ընդդիմության եւ իշխանության: Այն տարբերությամբ, որ իշխանությունը հանդես է գալու ըստ

«Հայաստանի պետական համակարգն ընկնում է օտարերկրյա պետությունների ազդեցության տակ». «Հրապարակ»

Փաստաբան Հարություն Բաղդասարյանը, որը հետեւում էր սահմանադրական փոփոխությունների նախագծի շուրջ քննարկումներին, հետեւել է նաեւ սահմանադրական հանրաքվեին եւ արձանագրում է. «Հանրաքվեի դրված փաստաթուղթը փնթի էր, հանրաքվեն անցկացվեց փնթի, եւ հանրաքվեի արդյունքներն արձանագրվեցին էլի փնթի։ Ուրեմն Հայաստանի իշխանությունները կատարում են որոշակի օտարերկրյա պետությունների կամ քաղաքական ուժերի պատվերը, եւ Հայաստանի պետական համակարգն ընկնում է օտարերկրյա պետությունների ազդեցության տակ»։

Թղթախաղի ողբերգական հետևանքները. մանրամասներ զինծառայողի ինքնասպանության դեպքից. «Ժողովուրդ» 

Շուրջ մեկ շաբաթվա ընթացքում ինքնասպանության եւ ինքնասպանության փորձի 2 դեպքեր գրանցվեցին զինծառայողների շրջանում: Նոյեմբերի 28-ին ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի ժամկետային զինծառայող, շարքային Գեւորգ Խաչատրյանն էր ինքնասպան եղել, իսկ ավելի վաղ` նոյեմբերի 9-ին, ինքնասպանության փորձ էր կատարել ՀՀ ՊՆ զորամասի ժամկետային զինծառայող Ռազմիկ Աբրահամյանը: Դեռեւս 2013 թվականի ՀՀ ՊՆ N զորամասում ժամկետային զինծառայող Լյուքս Ստեփանյանի եւ

Տնտեսության ամենամեծ ծավալներն ունեցող ճյուղը դեռ առեւտուրն է. «Ազգ»

Այսպիսով, ըստ Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության, 2015-ի հունվար-հոկտեմբեր ամիսներին Հայաստանի տնտեսական ակտիվությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 3,5 տոկոսով: Ընդ որում, տարվա ընթացքում եղավ պահ, երբ տնտեսական ակտիվության աճը հասավ 4,2 տոկոսի, հիմնականում պայմանավորված գյուղատնտեսության բարձր բերքատվությամբ: Օգոստոսից սկսած աճի տեմպը աստիճանաբար նվազեց: 10 ամիսների արդյունքում գյուղատնտեսական արտադրանքի աճը 11,6 տոկոս է, իսկ

Նոր Սահմանադրությունն իշխանափոխության հնարավորություն է տալիս. «168 ժամ»

Անկախ դեկտեմբերի 6-ի հանրաքվեի ընթացքից ու արդյունքների լեգիտիմությունից, Հայաստանն այլևս նոր իրավիճակում է և ապրելու է նոր օրակարգով: Այդ օրակարգը պայմանավորված չի լինելու հանրաքվեի արդյունքների բողոքարկմամբ, ընդդիմության մասշտաբային ակցիաներով, այն պարզ պատճառով, որ ընդդիմություն՝ այդ իմաստով, գոյություն չունի: Քաղաքական օրակարգի թիվ մեկ խնդիրը լինելու է նախ՝ նոր Ընտրական օրենսգրքի ընդունումը, որը պետք է ընդունվի ամենաուշը

Մարտական հենակետում մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող

Իրադրությունն առաջնագծում մնում է լարված: Հակառակորդը շարունակում է զենիթային կայանքներից և ականանետերից արկակոծման ենթարկել ՊԲ մարտական դիրքերը: Ընդհանուր առմամբ, դեկտեմբերի 11-ին և լույս 12-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 120 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 /11 արկ/, 82 /66 արկ/,

ՀԱԽՎԵՐԴՅԱՆ ՊԼՅՈՒՍ

Ծեր գնչուհին բախտս կարդաց, Որովհետեւ շատ էի ուզում: Նա կիսաձայն ինձ շշնջաց. – Քո երգերն ինձ շատ են դզում:

Անսխալականության բարդույթը

Յուրաքանչյուր մարդ ունի կարծիք արտահայտելու եւ կարծիք փոխելու իրավունք: Միայն ավանակն է, որ միշտ, անկախ որեւէ հանգամանքներից, մնում է միեւնույն կարծիքի: Այնպես որ՝ «բռնացնել» մարդուն, թե` այն ժամանակ դու այնպես էիր մտածում կամ գործում, իսկ հիմա` այսպես, բանավեճի լավագույն ձեւը չի: Բայց եթե խոսքը հանրությանը հայտնի մարդկանց մասին է, նրանք, հավանաբար, պետք է բացատրեն, թե

«Հրազդան» մարզադաշտի գաղտնիքը

Ֆուտբոլի համաշխարհային օրվա շրջանակներում այսօր Sputnik Արմենիա միջազգային մամուլի կենտրոնում լրագրողների հետ հանդիպման ժամանակ Երեւանի «Արարատի» նախկին ֆուտբոլիստ Սամվել Ղասաբօղլյանը, որը դեկտեմբերի 20-ին կդառնա 60 տարեկան, խոսեց Վարուժան Սուքիասյանին Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ նշանակելու, հայկական ֆուտբոլի անցյալի եւ ներկայիս իրավիճակի մասին: Հիշելով իր ժամանակի «Արարատի»՝ ԽՍՀՄ առաջնության հանդիպումների մասին՝ Սամվել Ղասաբօղլյանը բացահայտեց «Հրազդան» մարզադաշտի

Պորոշենկոն դատապարտել է խորհրդարանում Ուկրաինայի վարչապետի հետ կատարվածը

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն կողմ է Օլեգ Բարնային Գերագույն ռադայում «Պյոտր Պորոշենկոյի բլոկ» խմբակցությունից հեռացնելու որոշմանը: Ըստ նախագահի՝ վերջինս ոչ խորհրդարանական վերաբերմունք է ցուցաբերել երկրի վարչապետ Արսենի Յացենուկի դեմ: Այս մասին տեղեկանում ենք Ուկրաինայի նախագահի կայքից: Հիշեցնենք, որ այսօր Ուկրաինայի Գերագույն ռադայում վարչապետ Արսենի Յացենուկի ելույթի ընթացքում ծեծկռտուք է սկսվել պատգամավորների միջեւ: Նրա ելույթի ընթացքում

Եվրոպայում Հայաստանի դեսպանները հավաքվել են

Դեկտեմբերի 11-ին Վիեննայում` ՀՀ դեսպանությանը կից գործող «Հայաստան» կենտրոնում, արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն անցկացրեց եվրոպական երկրներում և միջազգային կազմակերպություններում հավատարմագրված Հայաստանի դեսպանների և մշտական ներկայացուցիչների ամենամյա խորհրդակցությունը: Էդվարդ Նալբանդյանը դեսպանների հետ քննարկեց Հանրապետության Նախագահի կողմից տրված հանձնարարականների կատարման ընթացքը, ԱԳՆ առջև դրված խնդիրների իրականացումը, ամփոփեց 2015թ. կատարված աշխատանքները և համապատասխան հանձնարարականներ տվեց հաջորդ տարի իրականացվելիք քայլերի

Դաշնակցությունը նշում է 125-ամյակը

Այսօր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի Ազգային ակադեմիական թատրոնի դահլիճում նշվում էր ՀՅ Դաշնակցության 125-ամյակի տոնակատարությունը: Մինչ միջոցառման սկսելը Aravot.am-ը զրուցեց Բեյրույթի Հայկ Արսլանյան ճեմարանի տնօրեն Տիգրան Ջիմբաշյանի հետ, որը Դաշնակցության երկարակեցության մասին խոսելով նշեց, որ այն գաղափարախոսության, այն աշխարհայացքի մեջ է, որը եկել է մեր ժողովրդի պատմությունից եւ այդ է պատճառը, որ փոխվող ժամանակների

Ռուսաստանի դատախազությունն առաջարկում է պարզեցնել կայքերն արգելափակելու կարգը. Новая Газета

Ռուսաստանի դատախազություն առաջարկել է ծայրահեղական կոչեր տարածող կայքերն առանց փորձաքննության արգելափակել: Ըստ «Новая Газета»-ի՝ համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է նորմատիվ իրավական ակտերի նախագծերի կայքում: Փաստաթղթի համաձայն՝ առանց փորձաքննության կայքերը կարող են արգելափակվել, եթե կան ծայրահեղական ուղղվածության հստակ ապացույցներ: Մնացած դեպքերում նախատեսվում է ուսումնասիրության նպատակով փորձագետներ ներգրավվել: «Այն դեպքում, երբ տեղեկատվական նյութերը, որոնք ունենք հստակ ծայրահեղական ուղղվածություն,

6-րդ ընտրատարածքը մերժեց լրագրողի բողոքը (Տեսանյութ)

Սերգեյ Գրիգորյանին թույլ չտրվեց միջնորդությամբ հանդես գալ

Անպատժելիության թողտվությամբ ոստիկանական ուժերի գերկենտրոնացումը մայրաքաղաքում սպառնալիք է

«Ընդդիմության միասնական շտաբ»-ը դատապարտում է Ոստիկանության անօրինական գործողությունները, ինչի հետևանքով հերթական անգամ խոչընդոտվեց «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի դեկտեմբերի 11-ի խաղաղ հավաքը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի դիմաց: Ոստիկանությունը հանեց իրավապահի դիմակը և ցույց տվեց իր իրական դեմքը: Ոստիկանության լիազոր ներկայացուցիչ գնդապետ Վ. Օսիպյանը հրապարակավ հայտարարեց, որ դեկտեմբերի 1-ից սկսած Ոստիկանության բոլոր գործողությունները ուղղված են եղել «Նոր

Կայացել է Ճարտարապետների և ճարտարագետների համահայկական ընկերակցության «Հայկական պար և հայկական ճարտարապետություն» միջոցառումը

Դեկտեմբերի 1-ին ՀՀ սփյուռքի նախարարության աջակցությամբ տեղի ունեցավ Ճարտարապետների և ճարտարագետների համահայկական ընկերակցության (ՃՃՀԱ) «Հայկական պար և հայկական ճարտարապետություն» միջոցառումը, որի շրջանակներում կայացավ ճարտարապետ Դավիթ Ստեփանյանի «Հայերեն խոսող հուշարձաններ» գրքի շնորհանդեսը: Գրքի անգլերեն տարբերակը տպագրվել է ՃՃՀԱ-ի և հայերեն տարբերակը՝ «ԿԱՅԹ» արվեստի զարգացման նախաձեռնության աջակցությամբ: Ժողովածուն նախատեսված է լինել շարունակական և սա առաջին հատորի տպագրությունն

«Բիզնես ոլորտի կոռուպցիոն ռիսկերն ու բարեխղճության հիմնախնդիրները Հայաստանում» խորագրով աշխատաժողովը

Դեկտեմբերի 10-11-ը Աղվերանում կայացել է «Բիզնես ոլորտի կոռուպցիոն ռիսկերն ու բարեխղճության հիմնախնդիրները Հայաստանում» խորագրով աշխատաժողովը, որը կազմակերպվել էր ՀՀ արդարադատության նախարարության, ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի և Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի կողմից: Գործընկերներն Էին «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնն ու «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» հասարակական կազմակերպությունը: Աշխատաժողովին մասնակցել են ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը, ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար,

«Երբեմն ծայրահեղ գռեհիկ են խոսում». Կորյուն Առաքելյան

Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամ Կորյուն Առաքելյանի դիտարկմամբ՝ այժմ հեռուստաընկերություններում իրավիճակը նախկինի համեմատ ավելի լավ է. «Կան հեռուստաալիքներ, որոնք սկսել են նաև գիտական, ուսումնական հաղորդումներ ցույց տալ: Բացի այդ, հիմա ցերեկային ժամերին ցուցադրվող ֆիլմերում բաց տեսարաններ չկան: Լուծման ձևերից մեկն էլ կարող է լինել կոդավորումը, այսինքն՝ կարելի է այս կամ այն հաղորդման վրա կոդ

Անտառում 23-ամյա երիտասարդի զոհվելը արտակարգ պատահար չէ՞

Ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում

Հրանտ Մարգարյան. «Վա՜յ այն իշխանությանը, որն իր ժողովրդի թուլության մեջ կտեսնի իր ուժը»

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի ելույթը  ՀՅԴ 125 ամյակի հանդիսավոր միջոցառմանը Խոսելով Հայ Յեղափոխական Դաշնակցության ու դաշնակցականների մասին, ես պիտի խոսեմ հայրենիքի եւ հայ մարդու մասին: Չէր լինի Դաշնակցություն, եթե հայրենիք ունենալը հեշտ լիներ, չէին լինի դաշնակցականներ, եթե հայ լինելը հեշտ լիներ: Հարյուր քսան հինգ տարի առաջ՝ 1890 թվականին, երբ Արևելքն՝ իբրև քաղաքակրթական բևեռ, ժամանակավորապես

Ֆուտբոլային մեկնաբանները՝ Վարուժան Սուքիասյանի նշանակման մասին

Երեկ ՀՖՖ գործկոմում միաձայն որոշում է կայացվել Վարուժան Սուքիասյանին ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ նշանակելու մասին: Վարուժան Սուքիասյանը մարզչական գործունեությունն սկսել է 1988 թվականից: Նա մարզել է Կոտայք, Լոռի, Բանանց, Վան, Ցեմենտ, Արաքս, Սպարտակ, ՀՄՄ (Լիբանան), Արարատ, Իմպուլս թիմերը, երկու անգամ եղել է Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ, 2000/2001 թվականներին գլխավորել է ազգային հավաքականը:

Մեկնարկել է Կարապի լճի սահադաշտի հերթական տարեշրջանը

Չմշկասահքի, ձմեռային մարզաձևերի, ինչպես նաև ակտիվ հանգստի բոլոր սիրահարների համար  Կարապի լիճը կրկին սահադաշտի է վերածվել: Սահադաշտի արդեն 11-րդ տարեշրջանի հանդիսավոր բացումն  ազդարարել են Երևանի Իրինա Ռոդնինայի գեղասահքի մարզադպրոցի սաները, ովքեր ցուցադրական ելույթներով ներկայացրել են գեղասահքի իրենց վարպետությունը: Երևանցիների, ինչպես նաև մայրաքաղաքի հյուրերի համար սպասված միջոցառմանը ներկա է գտնվել Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը: «Սահադաշտը,

«Ռադիո Հայ Գյումրի»-ի ղեկավարը իրավապահներից պահանջում է պարզել իր փոխարեն քվեարկողի անձը

Հանրաքվեի օրը «Ռադիո հայ Գյումրի» ռադիոկայանի ղեկավար, «Ցայգ» հեռուստաընկերության «Իրականում» հեռուստահաղորդաշարի հեղինակ ու վարող Նազելի Բաղդասարյանը, գնալով  Գյումրու Գեղարվեստի ուսումնարան՝ թիվ  35/37 ընտրատեղամաս քվեարկություն կատարելու, տեսել է, որ իր փոխարեն ինչ-որ մեկն արդեն քվեարկել է: Պարզվել է, որ տվյալ անձը քվեարկել է նույնականացման քարտով: Երբ Նազելի Բաղդասարյանը  հանձնաժողովի նախագահից պահանջել է զանգահարել ընտրատարածքային ընտրական հանձնաժողով

Հարուցվել է քրեական գործ` Սպիտակ քաղաքի թիվ 29/25 ընտրատեղամասում մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարելու դեպքի առթիվ

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Սպիտակ քաղաքի թիվ  29/25 ընտրատեղամասում մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարելու դեպքի առթիվ: Թիվ 29/25 ընտրատեղամասի ընտրական հանձնաժողովի անդամ Լիանա Դավթյանից գրավոր հաղորդում է ստացվել, որ 2015 թվականի դեկտեմբերի 6-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի ընթացքում նշված տեղամաս է

Թեհրանի պատվիրակությունն այցելեց Սփյուռքի նախարարություն

Դեկտեմբերի 11-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Թեհրանի քաղաքապետարանի մշակույթի և արվեստի կազմակերպության տնօրեն  դոկտոր Մահմուդ Սալահիի ղեկավարած պատվիրակությանը, որի կազմում էին Հայաստանում Իրանի իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին,  դեսպանատան քաղաքական, տնտեսական,  մշակութային կապերի պատասխանատուներ: Ողջունելով հյուրերին՝ սփյուռքի նախարարը կարևորեց Իրանի անուրանալի ներդրումը տարածաշրջանում խաղաղություն պահպանելու գործում, բարձր գնահատեց հայ–իրանական

Սերժ Սարգսյանը խորհրդակցություն է հրավիրել Սյունիքի մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակը քննարկելու նպատակով

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Սյունիքի մարզպետի և մարզպետարանի պատասխանատուների մասնակցությամբ խորհրդակցություն է անցկացրել Սյունիքի մարզի 2014թ. և 2015թ. հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածի սոցիալ-տնտեսական իրավիճակի, առկա հիմնախնդիրների, գերակայությունների և զարգացման ծրագրերի քննարկման նպատակով: «Ես մի քանի շաբաթ առաջ եմ եղել Սյունիքում և անձամբ ծանոթացել իրականացված աշխատանքներին, մասնավորապես՝ Կապանում և զգացել եմ այն դրական ազդեցությունը, որ այդ աշխատանքներն ունեցել

Լրահոս

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930