Օրվա լրահոսը

Հրապարակվեց Վալերի Պերմյակովի վճիռը. զինվորական դատարանը նրան դատապարտեց 10 տարվա ազատազրկման

Ռուսաստանի Դաշնության Հյուսիս-կովկասյան օկրուգի զինվորական դատարանը րոպեներ առաջ 10 տարվա ազատազրկման դատապարտեց 102-րդ ռազմաբազայի դասալիք զինծառայող Վալերի Պերմյակովին: Մոտ 15-20 րոպե ընթերցելով  վճիռը՝ դատարանը բավարարեց զինվորական դատախազ Անդրուսենկո Վլադիմիր Ալեքսանդրովիչի՝  նրա նկատմամբ հարուցված քրեական երեք հոդվածների համար 10 տարվա ազատազրկման պահանջը: Հիշեցնենք, որ Վալերի Պերմյակովը մեղադրվում է ՌԴ քրեական օրենսգրքի 3 ՝ զենքով դասալքության, հրաձգային

Դատական նիստին Պերմյակովը պարբերաբար քնում էր (Ֆոտոշարք)

Ինչպես տեղեկացրել ենք, այսօր Ռուսաստանի Դաշնության Հյուսիս-կովկասյան օկրուգի զինվորական դատարանում ժամը 9.30-ից մեկնարկեց ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովին ՌԴ քրեական օրենսգրքի 3՝ զենքով դասալքության, հրաձգային զենք-զինամթերք հափշտակելու եւ դրանք ապօրինի կրելու հոդվածներով առաջադրված քրեական գործի քննությունը: Ռուսական ռազմաբազայի տարածքը հսկում էին ինչպես տեղի ոստիկանները, այնպես էլ ռազմազայի աշխատակիցները. դատական պրոցեսը լուսաբանելու համար հավատարմագրված լրագրողներից

Սննդամթերքի անվտանգության ծառայությունը հողամաս կգնի 16 միլիոն 800 հազար դրամով

Վաղը կառավարության նիստում գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը վարչապետից գումար կխնդրի հողամաս ձեռքբերելու համար: Գյուղնախարարի հիմնավորմամբ, Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության շրջանակներում «Այրում-Ջիլիզա» սահմանային հսկիչ կետի վերակառուցման եւ Մաքսային միության հանձնաժողովի կողմից սահմանված պահանջներին համապաստասխանեցնելու նպատակով սննդամթերքի անվտանգության պետական ծառայությանը հողամաս է անհրաժեշտ, որի համար կառավարությունն իր պահուստային ֆոնդից կվճարի 16 միլիոն 800 հազար դրամ: Գումարը ծառայությանը

Աշխատանքային այց զորամաս

Օգոստոսի 12-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը երրորդ բանակային զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Օնիկ Գասպարյանի և բարձրաստիճան այլ զինվորականների ուղեկցությամբ եղել է հանրապետության հյուսիսային հատվածում տեղակայված զորամասերից մեկում: Աշխատանքային այցի շրջանակում Սեյրան Օհանյանը շրջել է զորանոցներում, ստուգել է զինծառայողների ֆունկցիոնալ պարտականությունների իմացությունը, ծանոթացել է զինանձնակազմի ծառայության կազմակերպման առանձնահատկություններին: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը ստուգել է նաև զորամասի ուսումնանյութական

Օրենքը փոխում են, որ արտադրողը սպառողին չխաբի «էկոլոգիական», «էկո», «բիո» մակնշումներով

Կաթի եւ կաթնամթերքի արտադրության ոլորտը կհամապատասխանեցվի ԵԱՏՄ կանոնակարգերին

ՀԾԿՀ-ն արդեն ստանում է գնային առաջարկներ

Ինչպես հայտնի է, հուլիսի 27-ին կայացած ՀԾԿՀ նիստում որոշվել է աշխարհի լավագույն հնգյակում ընդգրկված էներգետիկայի ոլորտում միջազգային խորհրդատու ընկերություններին հրավիրել հանձնաժողովին խորհրդատվական ծառայություններ մատուցելու: Մասնավորապես, որոշվեց մինչև հուլիսի 28-ը աշխատանքների կազմակերպման առաջարկների ներկայացման համար հրավերներ ուղարկել լավագույն 5 ընկերություններին, ապա վերջիններիս կողմից առաջարկների ներկայացման վերջնաժամկետի ավարտից հետո ամփոփել միջազգային խորհրդատու ընկերությունների ներկայացրած առաջարկները և արդյունքները

Հարուցվել է քրեական գործ՝ հայ զինծառայողի սպանության դեպքի առթիվ

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վարույթում հարուցվել է քրեական գործ՝ հակառակորդի կողմից հայ զինծառայողի սպանության դեպքի առթիվ։ Օգոստոսի 12-ին` ժամը 12:30-ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի կողմից արձակված գնդակից գլխի շրջանում մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող Կարեն Պարույրի Հովհաննիսյանը: Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական

Վանաձորցիները գլխավոր դատախազից պահանջում են ազատ արձակել երեք տարի ապօրինաբար կալանքի տակ պահվող Սամվել Դիլոյանին

«Չենք գնալու մինչև Սամվել Դիլոյանին բաց չթողնեն: Թող զանգեն գլխավոր դատախազին զեկուցեն, որ չենք գնալու: Ինքը բազմիցս ասել է, որ անմեղ մարդ կալանքի տակ չի էղնելու: Ինչ ա՝ մի իրեք տարի էլ ուզում են պահեն, նոր հասկանա՞ն, որ արած բան չունի էս մարդը, թե՞ կոտրեն մի բան էլ: Անհապաղ պետք ա ազատ արձակվի, որովհետև ապօրինի,

Հայրիկյանը՝ Օսկանյանին. «Երևի պապաներից օքեյ չէր ստացել»

Նախկին ԱԳ նախարար, ԲՀԿ նախկին անդամ Վարդան Օսկանյանը տասը պատճառ է ներկայացրել սահմանադրական փոփոխություններին «ոչ» ասելու համար: Ըստ պարոն Օսկանյանի՝ «Այսօր սահմանադրական փոփոխությունների կարիք, քաղաքական և հասարակական պահանջ չկա: Հայաստանում չկա և երբեք չի եղել ո՛չ սահմանադրական և ո՛չ էլ քաղաքական ճգնաժամ»: Նրան կարծիքով՝ կառավարման համակարգի արմատական փոփոխության գաղափարի շուրջ համախմբում չկա, մյուս կողմից «Հայաստանում քաղաքական

Հայաստանում ձևավորվել է «Հանուն օրենքի» հասարակական շարժումը

Սույն թվականի օգոստոս ամսվա սկզբին Միջազգային հումանիտար զարգացման հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ ձևավորվել է «Հանուն օրենքի» հասարակական շարժումը: Վերջինիս նպատակն է ապահովել բոլորի իրական հավասարությունը օրենքի առջև, և օրենքն ու կարգը արդյունավետ  գործիք դարձնել քաղաքացիների բարեկեցության ապահովման համար:  Շարժման նախաձեռնողները հասկանում են, որ Հայաստանի հասարակության և իշխանության միջև գոյություն ունի վստահության ճգնաժամ, այդ իսկ պատճառով «Հանուն

10 տարվա ազատազրկում՝ Պերմյակովին՝ դասալքության համար

Դատախազը 10 տարվա ազատազրկում է պահանջում Պերմյակովի համար եւ 2 ժամից կհրապարակվի վճիռը։ Պերմյակովն իր վերջին խոսքում ասաց, որ իրեն լիովին մեղավոր է ճանաչում եւ պատրաստ է կրել պատիժը։ Հիշեցնենք, որ այսօր Հյուսիսկովկասյան օկրուգի  զինվորական դատարանում լսվեց Վալերի Պերմյակովի՝ զենքով դասալքության, զինամթերք հափշտակելու, եւ ապօրինի զենք կրելու փաստով հարուցված քրեական գործը:  Իսկ Ավետիսյանների ընտանիքի սպանության համար

Սուրիկ Խաչատրյանի տան մոտ հնչած կրակոցների գործի «գլխին գալովի է»

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ հնչած կրակոցների գործով Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր նշանակված նիստը չկայացավ: Aravot.am-ի հետ զրույցում Բուդաղյանների պաշտպան Հայկ Ալումյանը փոխանցեց, որ այսօրվա նիստը հետաձգվել է իր միջնորդությամբ. «Երևանում գործնական հրատապ խնդիր ունեի, ուստի իմ միջնորդությամբ նիստը հետաձգվեց»: Հաջորդ նիստը տեղի կունենա օգոստոսի 20-ին ժամը 14.15-ին՝ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության

Իջեւանում ՝ դեռեւս ոչ մի թեկնածու

Ընտրական գրավը՝ 500 հազար դրամ Սեպտեմբերի 13-ին Տավուշի մարզկենտրոն Իջեւանում  կկայանան համայնքի ղեկավարի հերթական ընտրություններ: Քաղաքապետի  թեկնածու առաջադրվելու  համար Իջեւան քաղաքում տեղակայված Տավուշի մարզի  թիվ 41  ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում  փաստաթղթերը ընդունվում են  օգոստոսի 9-ից մինչեւ օգոստոսի 14-ի  ժամը 18-ը: Թիվ  41 ԸԸՀ նախագահ Աիդա  Սարգսյանից տեղեկացանք, որ դեռեւս ոչ մի թեկնածու  ԸԸՀ փաստաթղթեր  չի ներկայացրել:

Օգոստոսի 12-ը Երիտասարդության միջազգային օրն է

«Ինչպես ցանկացած երկրում, այնպես էլ Հայաստանում, երիտասարդությունը մեծ դեր ունի, որն առավել զգալի է հատկապես վերջին շրջանում: Մենք շատ լավ երիտասարդներ ունենք, որոնք բավականին ակտիվ են ու գործունյա»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպիսի տեսակետ արտահայտեց Հայաստանի երիտասարդական հիմնադրամի (ՀԵՀ) գործադիր տնօրեն Ալեքսանդր Տեր-Հովակիմյանը: Նրա խոսքով՝ ՀԵՀ-ն էլ իր հերթին է փորձում հնարավոր ամեն բան

Խանութը ներողություն է խնդրում

«Կներեք, մենք փակ ենք»՝ նման ցուցանակով խանութի վերջերս հանդիպեցինք Բելգիայի Բրյուգե քաղաքում, որտեղ մինչ այդ ժպտուն աշխատակիցները սիրալիր սպասարկում էին այցելուներին: Հայաստանում նման օրինակի չենք հանդիպել, իսկ «մուննաթով» ու դժգոհ դեմքերով հայ  վաճառողների ամեն քայլափոխի կարելի է տեսնել: Թերեւս գեղեցիկ բացառություն են սիրիահայերը՝ իրենց հիմնած փոքրիկ երեւանյան խանութներով ու սպասարկման ոլորտի այլ հաստատություններով: Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ «Առավոտ» օրաթերթ

Ե՞րբ կկայանա հոգեբուժարաններում խոստացված հեղափոխությունը

Հայաստանում գրեթե բոլոր փակ հաստատությունները շատ դեպքերում համարվում են հնարավոր բռնության օջախներ: Այդպիսիք են նաև հոգեբուժարանները, որտեղ  քաղաքացիները հիմնականում ենթարկվում են հարկադիր բուժման: Որոշ դեպքերում հոգեբուժական հաստատությունների հնարավորությունները չարաշահվում են, ինչպես եղավ Ժուլետա Ամարիկյանի պարագայում, երբ նրա գույքին տիրանալ ցանկացող հարազատների զանգի հիման վրա կնոջը տեղափոխեցին Ավան հոգեբուժական կլինիկա ու 28 օր շարունակ ենթարկեցին հարկադիր

Ջրանջատում Շենգավիթում և Աջափնյակում

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին առաջիկա օրերին նախատեսված ջրամատակարարման հետևյալ ընդհատումների մասին: Վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված` ս.թ. օգոստոսի 13-ին ժամը 23.00-ից մինչև օգոստոսի 14-ը ժամը 06.00-ն կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի` Շարուրի փողոցի ջրամատակարարումը: Պլանային աշխատանքներով պայմանավորված` ս.թ. օգոստոսի 14-ին ժամը 10.00-18.00 կդադարեցվի Աջափնյակ վարչական շրջանի` Բաշինջաղյան փող. 172, 174, 176, 178,

«ՍԴ-ին հանե՛ք այդ ընտրական պրոցեսների քնարկումներից, կնկա նման են, ինչ էլ անես՝ քեզնից դժգոհ են». ՍԴ անդամ

  Այսօր «Հայացք» ակումբում Սահմանադրական դատարանի անդամ Ֆելիքս Թոխյանը իր տեսակետը հայտնեց  Սահմանադրության նախագծի թերությունների եւ առավելությունների մասին: Նա ասաց, որ այս պահին հանձնաժողովն աշխատում է հիմնականում եզրափակիչ դրույթների վրա, որն ամենածանրն է. «Լրջագույն փոփոխություններ, որ կարող են կատարվել նախագծում առաջարկների հիման վրա, մոռացեք: Ասում եմ, էլի, էլ չի՛ փոխվի»: Հրապարակված նախագծի վերջին տարբերակում ավելացվել

Շարքայինը զորամասի պահեստից 10 հատ  զինվորական դաշտային համազգեստ է գողացել

Իսկ պահակը քնած էր Արարատի մարզի Արտաշատ  քաղաքի բնակիչ, 1995թ. ծնված Գ. Գ.-ին մեղադրանք է առաջադրվել այն  բանի համար,որ նա 2015թ. փետվարի 20-ին, ժամը  20-ից 20.30-ի սահմաններում խախտել է  պարտավորությունների կատարումը՝ քնել է կաթսայատան մոտ գտնվող մահճակալի վրա, որի հետեւանքով շարքային զինծառայող Ա. Ա. Մանուկյանը մուտք է գործել  զորամասի իրային պահեստ եւ այնտեղից հափշտակել 72

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` Mta-gov.am-ը տեղեկացնում է՝  օգոստոսի 13-17-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավային 2-5 մ/վրկ: Օդի ջերմաստիճանն 13-ին կբարձրանա 1-2 աստիճանով, 15-ին ևս 1-2 աստիճանով: Երևանում` Օգոստոսի 13-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

«Անառակ որդու վերադարձը»

Իջեւանի քաղաքապետ, նախկին ԲՀԿ-ական Վարդան Ղալումյանը դիմում է ներկայացրել ՀՀԿ Տավուշի մարզային կառույցի ղեկավար, մարզպետ Հովիկ Աբովյանին՝ ՀՀԿ-ին անդամագրվելու համար: 2011-ին Իջեւանի քաղաքապետի ընտրություններում Վարդան Ղալումյանն առաջադրվել էր ԲՀԿ-ի կողմից: Վարդան Ղալումյանի համար հաղթանակ ապահովվեց ԲՀԿ-ի նյութական եւ մարդկային ռեսուրսներով: ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի` քաղաքականությունից հեռանալուց հետո Վարդան Ղալումյանը, հավանաբար քաղաքապետի պաշտոնն իր համար եւս

Այսօրվանից Ղրղզստանն էլ դարձավ ԵՏՄ անդամ

Օգոստոսի 12-ին ուժի մեջ մտավ Եվրասիական տնտեսական միության պայմանագրին Ղրղզստանի Հանրապետության անդամակցության պայմանագիրը, որով Ղրղզստանը դարձավ ԵՏՄ լիիրավ անդամ՝ Ռուսաստանի, Ղազախստանի, Բելառուսի եւ Հայաստանի հետ միասին:  

Ղալումյան-Մանթաշյան «կոալիցիան» անսասա՞ն է

Իջեւանի քաղաքապետը հրաժարվեց հարցերին պատասխանել՝ նախքան դրանք լսելը Իջեւանի քաղաքապետ, նախկին ԲՀԿ-ական Վարդան Ղալումյանը վերջերս դիմում է ներկայացրել ՀՀԿ Տավուշի մարզային կառույցի ղեկավար, մարզպետ Հովիկ Աբովյանին՝ ՀՀԿ-ին անդամագրվելու համար:  Նախկին ԲՀԿ-ականի սերն առ ՀՀԿ, ամենայն հավանականությամբ, պայմանավորված է այս տարվա սեպտեմբերի 13-ին կայանալիք Իջեւանի քաղաքապետի ընտրությամբ, այլապես 2011 թվականի ընտրություններում՝ ՀՀԿ-ի դեմ կատաղի պայքար, ապա

«Եթե դուք կարծում եք, որ նախագահին հավ գողանալու համար պետք է իմպիչմենտի ենթարկեն…» Ֆելիքս Թոխյան

Ըստ ՍԴ անդամի՝ այն տեսակետը, որ այս նախագծով մեր ապագա նախագահը դառնում է Անգլիայի թագուհի՝ բացարձակ հիմնավորված չէ «Նախագահն այսօր կորցնում է անմիջական մանդատը: Երկրում կլինի միայն մեկ Սահմանադրական պետական մարմին՝ ԱԺ-ն: Դա բերում է նրան, որ մի շարք հարցերում չի ունենալու ինքնուրույնություն, մի շարք հարցերի ընդունման ժամանակ նրա ստորագրությունը անպայման կրկնաստորագրություն է պահանջելու, նրա

Կպատժվեն արդյո՞ք Արարատյան արտեզյան ավազանի ջրերի գերշահագործման համար պատասխանատու պաշտոնյաները. ՀԲՃ

Մոտ մեկ ամիս առաջ հանցագործության մասին հաղորդում էինք ներկայացրել ՀՀ Գլխավոր դատախազությանը և Հատուկ քննչական ծառայությանը, Արարատյան արտեզյան ավազանի ստորեկրյա ջրերի գերշահագործման և դրանք վերացման եզրին կանգնեցնելու վերաբերյալ։ Երկու գերատեսչություններից էլ մոտ տաս օր առաջ ստացել էինք պաշտոնական պատասխաններ, որոնց մեջ նշված էր, որ մեր հաղորդումը քննարկման նպատակով փոխանցվել է Արարատի մարզի համապատասխան ստորաբաժանումներին, որտեղ

«Մեր Սահմանադրությունը չի թողնելու միասեռ ամուսնություն, չի թույլատրվում». ՍԴ անդամ Ֆելիքս Թոխյան

Այսօր Սահմանադրական դատարանի անդամ, պրոֆեսոր Ֆելիքս Թոխյանը «Հայացք» ակումբում հրավիրած ասուլիսում անդրադարձավ նաեւ Սահմանադրության փոփոխություններով ընդդիմությանը հատկացված դերին: Նրա համոզմամբ՝ ընդդիմությանը նախագծում լուրջ լծակներ են տրված. «Նախատեսվում է, որ ԱԺ-ն հարցերի լուծումը մեծապես կարող է տալ ձայների 3/5-րդով: Քաղաքական մեծամասնությունը պետք է գնա կոալիցիայի ընդդիմության հետ, որ հարցի լուծումը լինի, ուզես-չուզես, այլապես չես կարող որեւէ

«Մտահոգիչ է, որ  ՍԴ-ն կարող է դիմումների հեղեղի տակ ուղղակի թաղվի». ՍԴ անդամ Ֆելիքս Թոխյան

Ըստ Թոխյանի` Սահմանադրական դատարանի 9 անդամները քիչ են, լավ կլիներ ավելացվեր անդամների թիվը մինչեւ 12   Սահմանադրական դատարանի անդամ Ֆելիքս Թոխյանը կողմնակից չէ խորհրդարանական կառավարման համակարգին, բայց Սահմանադրական փոփոխությունների նախագիծը գնահատում է պրոֆեսիոնալ աշխատանք: Այսօր այդ մասին «Հայացք» ակումբում հրավիրած ասուլիսում նա նշեց, որ նախագծում Գերմանիայի Սահմանադրության մոդելն է օգտագործված. «Սա  դասական Գերմանիայի մոդելն է:

Պարույր Հայրիկյան. «Տկարամիտներն ուրանում են, որ ես գլխավորել եմ սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը»

  ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը կոչ է անում բոլոր քաղաքական ուժերին միանալ՝ ընդդեմ սահմանադրական բարեփոխումների: «Անալիտիկ» մամուլի ակումբում նա հայտարարեց. «Ո’չ, բոյկո’տ և բացարձակ ժողովրդավարություն ասողներ, եկեք միանանք իրար և ներկայացնենք միակ ամենաճիշտ տարբերակը և պայքարենք»: ԱԻՄ առաջնորդը հայտարարում է, որ եթե քաղաքական ուժերի հետ չստացվի, աշխատելու է ժողովրդի հետ: Պարոն Հայրիկյանն առաջարկում է Սահմանադրության

Թուրքագետ. «Իսլամական պետության ընդլայնումը չի բխում ՀՀ-ի ու հայության շահերից»

Գեւորգ Պետրոսյանը` հնարավոր քրդական պետության ստեղծման մասին Թուրքիայում քրդական հարցի սրումը, Թուրքիայի եւ Իսլամական պետության միջեւ առճակատումների հասնող հակասությունները, Թուրքիայում նոր կառավարության ձեւավորումը թուրքագետ Գեւորգ Պետրոսյանն առաջարկում է դիտարկել մեկ փաթեթում եւ դրանից Հայաստանի համար օգուտներ քաղել: Այդ մասին այսօր թուրքագետը խոսեց «Զարկերակ» մամուլի ակումբում: Aravot.am-ի դիտարկմանը`առավել ճիշտ չէ՞ այդ հարցերը դիտարկել տարածաշրջանային եւ աշխարհաքաղաքական

Կարոտախտի վերջին տասնամյակը

Անդրանիկ Նիկողոսյանի առաջարկն ունի հոգեբանական հիմքեր Հայաստանի ներկայիս Սահմանադրության առաջին կետում գրված է. «Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է»: Սահմանադրական փոփոխություններով կամ նոր Սահմանադրությամբ այդ հոդվածը չի փոխվի: Թե գործող Հիմնական օրենքում եւ թե առաջարկվող փոփոխություններում այդ գլուխը կոչվում է «սահմանադրական կարգի հիմունքները»: Կան հայեր, որոնք խոսում են Հայաստանում սահմանադրական կարգի հիմունքների դեմ

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930