Օրվա լրահոսը
Վալերի Պերմյակովի գործը փոխանցվել է Հայաստանին. Interfax
Հայաստանում Ռուսաստանի 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովի կողմից 7 հոգու սպանության գործը ուղարկվել է Հայաստանի իրավապահ մարմիններին: Այս տեղեկությունը «Interfax»-ին հաղորդել է Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինը: «Հայաստանի Հանրապետության 7 քաղաքացիների սպանության համար Վալերի Պերմյակովին պատասխանատվության ենթարկելու նպատակով զինծառայողի նկատմամբ հարուցված քրեական գործն ուղարկվել է Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմիններին, որոնք համապատասխան որոշում
Դերենիկ Գաբրիելյան. «Համահայկական խաղերը համահայկական միասնականության վառ դրսեւորում է»
Համահայկական 6-րդ ամառային խաղերը թե մարզաձեւերի, թե մասնակիցների քանակով ռեկորդային է: Ու չնայած դրան՝ մրցումներն ընթանում են կազմակերպված, ինչը մրցավարական գլխավոր հանձնաժողովի եւ մրցումները սպասարկող մրցավարների պրոֆեսիոնալիզմի արդյունք է: «Առավոտը» զրուցել է Խաղերի գլխավոր մրցավար, միջազգային կարգի մրցավար Դերենիկ Գաբրիելյանի հետ: – Պարոն Գաբրիելյան: Դուք միջազգային ամենաբարձր մակարդակի մրցումներ սպասարկելու հսկայական փորձ ունեք: Բայց
Մարզային հեռուստաընկերությունները փակվելու վտանգի տակ են
Գրիգոր Ամալյանն աաջարկում է մրցակցել մասնավոր մուլտիպլեքսների հետ, որ չփակվեն «Հայաստանի հեռուստատեսային եւ ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ-ի ղեկավար Գրիգոր Ամալյանը այսօր «Հենարան» ակումբում խոսեց թվային հեռուստատեսության առավելությունների մասին: Նա ասաց, որ հանրապետությունում արդեն ավարտվել են թվային վերգետնյա հեռարձակման ծրագրի հիմնական աշխատանքները: Իսկ թե ինչ առավելություններ է տալու այն, Գրիգոր Ամալյանի խոսքերով՝ պատկերն ու ձայնային ազդանշանը լինելու
Մանրամասներ՝ Երասխ գյուղի մոտ տեղի ունեցած ավտովթարից տուժածների մասին
Արարատի մարզում` Երևան-Մեղրի ավտոճանապարհի 66-րդ կմ-ին, Երասխ գյուղի մոտակայքում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով տուժածներից 6-ը գտնվում է Արարատի բժշկական կենտրոնում, իսկ 1-ը հոսպիտալացվել է Վեդու բժշկական կենտրոն` տարբեր վնասվածքներով: Որևէ մեկի կյանքին այս պահին վտանգ չի սպառնում: 2 վիրավոր ծանր վիճակում տեղափոխվել է մայրաքաղաք` մեկը գտնվում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ», մյուսը «Էրեբունի» բժշկական կենտրոններում:
ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԱՐՁԱԿ
Էս պետությունը բժշկին քիչ է վճարում, ուսուցչին քիչ է վճարում, շատերին քիչ է վճարում, իսկ շատերին էլ ընդհանրապես չի վճարում:
Մարզահամերգային համալիրը կվաճառվի 30 միլիոն դոլարով
Համալիրում՝ փակ ջրաշխարհ, ռեստորաններ Այսօր կառավարության նիստում որոշեց ուղղակի վաճառքի ձեւով Մարզահամերգային համալիրը օտարել «ՆՏԱԱ ինվեստմենտը գրուպ» ընկերությանը: Նիստում պաշտապանության նախարար Սեյրան Օհանյանն ասաց, որ այս ընկերությունը նպատակ ունի իրականացնել մոտ 100 միլիոն դոլարի ներդրում: Միջոցները ներգրավվելու են օտարերկրյա պետություններից: Համալիրում կստեղծվի 250 աշխատատեղ: Ընկերությունը նախատեսում է վերանորոգել համալիրի շենքը ստեղծել ընտանեկան ուղղվածության համալիր կենտրոն,
Էդգար Կոստանդյանի «Ձմռան վերջին օրը» ստեղծագործությունը «Հայ արձակ-2015» ամենամյա մրցանակաբաշխության դափնե պսակն էր
«Լավագույն վեպ» և «Լավագույն հերոս» անվանակարգերում Էդգարի ստեղծագործությունը մրցակցությունից դուրս էր: Մարտի -1 ին զոհված տղայի ընտանիքի պատմություն՝ սիրո պատմության հետ զուգահեռ: «Ներշնչանք 40 վայրկյանից»,- այսպես է Էդգարը անվանում գրքի նախապատմությունը: Անկախ մարտի 1-ից` հեղինակի համար վեպը նախ և առաջ աշխարհի ամենանամաքուր սիրո պատմությունն է: Քննադատություններ լսել է վեպի շուրջ, սակայն, իր խոսքերով, մեր օրերում
«Եթե մեր շարքերի համալրումից որոշ մարդկանց մոտ ջղաձգումներ են առաջանում, ապա դա իրենց խնդիրն է»
ՕԵԿ պատգամավոր Իշխան Խաչատրյանը՝ ՕԵԿ-ի ակտիվության, սահմանադրական բարեփոխումների եւ սահմաններում շարունակվող լարված իրավիճակի մասին: -Պարոնն Խաչատրյան, ՕԵԿ-ն ու «Հայկական վերածնունդն» ամռան ընթացքում բավական ակտիվորեն աշխատում են բնակչության հետ` նոր մարդիկ ներգրավելով, փորձելով առավել ուժեղացնել դիրքերը: Լինելով կուսակցության Արարատի մարզի պատասխանատու՝ ասում են, որ Դուք ամենաակտիվն եք, վերջերս էլ Վեդի քաղաքում բավական տպավորիչ հավաք եք կազմակերպել, ինչն
Շանթ Լենցյան. «Քեսաբը 85 տոկոսով վերականգնված է»
Բնակչության 95 տոկոսը վերադարձել է իր բնակավայր «Բավական դժվար պայմաններում կարողացանք պատրաստվել եւ գալ Հայաստան, դա նաեւ մեծ ծախս էր: Բայց հաղթահարեցինք, քանի որ մեզի համար երազի պես մի բան էր, առաջին անգամ էինք մասնակցում համահայկական խաղերի»,- այսօր «Անալիտիկ» մամուլի ակումբում իր տպավորությունները պատմեց Համահայկական ամառային վեցերորդ խաղերի Քեսաբի թիմի պատվիրակության ղեկավար Շանթ Լենցյանը: Թիմի
Հնարավոր է կառավարությունը հոսանքի թանկացման տարբերությունը ՓՄՁ-ներին էլ փոխհատուցի
Վարչապետն այսօր կառավարության նիստում ասաց, որ հանրության մոտ թյուր տեղեկատվություն է տարածվել, թե կառավարությունը նաեւ փոխհատուցելու է խոշոր բիզնեսին՝ հոսանքի թանկացած գումարը: Սակայն, ըստ վարչապետի, կառավարությունը միայն վճարելու է ազգաբնակչության էլեկտրաէներգիայի թանկացման տարբերության գումարները: Հովիկ Աբրահամյանը նաեւ ասաց, որ հանրապետության նախագահի արձակուրդից վերադառնալուց հետո կքննարկեն նաեւ այն ՓՄՁ-ներին փոխհատուցելու հարցը, որոնք մինչեւ 250 կիլովատ հոսանք
Մայր Աթոռի ներկայացուցիչ. «Արամ Աթեշյանը շրջաբերական չի տարածել»
Մտավորականները քննադատում են հայ առաքելական եկեղեցու դիրքորշումը՝ չմկրտել Համահայկական 6–րդ խաղերին մասնակցելու նպատակով Արևմտյան Հայաստանի Դերսիմ գավառից Երևան եկած, 1915 թ. բռնի իսլամացված հայերի ժառանգ երկու հայուհիներին և Տիգրանակերտից ժամանած Էրդալ Մերջանին: Գրականագետ Դավիթ Գասպարյանը նկատեց. «Այն, որ այս հայությունը դարձ է կատարում դեպի իր ինքնություն, դա գնահատելի է: Ուստի պետք էր այս երեքին հրապարակավ
Որտե՞ղ է սկսվում իշխանափոխությունը. «Հայկական ժամանակ»
Երրորդ հանրապետությունում տեղի ունեցած բոլոր ընտրությունների պաշտոնական արդյունքներով՝ ընդդիմությունը պարտվել է։ Ինչո՞ւ։ Մինչեւ հիմա սրան տրվել է շատ ճիշտ, բայց շատ պարզ պատասխան, որովհետեւ իշխանությունը կեղծել է ընտրությունների արդյունքները։ Այն, որ իշխանությունը կեղծելու է ընտրությունների արդյունքները, մենք գիտենք առնվազն 20 տարի։ Գիտենք նաեւ, թե ով պետք է կազմակերպի ընտրակեդծարար իշխանության ձեռքը բռնելու գործը։ Դա պիտի
Եվրոպական խաղերից հետո Ադրբեջանը սկսել է խոշոր տրամաչափի զենքից էլ կրակել
«Եվրոպական խաղերի անցկացման ժամանակահատվածում հայկական կողմը ապահովեց հրադադարի կատարումը, եվրոպական խաղերից հետո լարվածության աստիճանը մեկ բարձրանում է, մեկ՝ իջնում: Մեր հարեւանները փորձելու են քաղաքական եւ տնտեսական դիվիդենտներ շահել»,-այսօր կառավարության նիստում վարչապետին ասաց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Նախարարի ներկայացմամբ՝ այս պահին Հայաստանի սահմաններում եւ ԼՂՀ շփման գծում իրավիճակը վերահսկելի է, չնայած, որ երեկ հակառակորդի գնդակից մեկ
«Ես փոփոխությունների կարիք տեսնում եմ Սահմանադրությունում»
Այն հայտարարությունները, որ Սերժ Սարգսյանը չի պատրաստվում որեւէ պաշտոն զբաղեցնել եւ Սահմանադրությունը այդ նպատակով չի փոխում, փաստաբան Տիգրան Աթանեսյանին չեն մխիթարում: Ըստ նրա՝ բացարձակ պետք չի, որ դու զբաղեցնես ինչ-որ պաշտոն՝ Հայաստանը վերահսկելու համար: Դու կարող ես լինել ԱԺ նախագահ, Աշտարակի քաղաքապետ, ՀՀԿ նախագահ, պարզապես օրենքով գող, ով ուզում ես: Սահմանադրագետ Գաբրիել Բալայանը «Առավոտի» հետ
Սեքս-սկանդալը «ջրվո՞ւմ է». «Հայկական ժամանակ»
Ազգային ժողովի պետաիրավական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը, որի անունը կապվում է հայտնի սեքս–սկանդալի հետ, արդեն վերադարձել է Հայաստան։ Մեզ հետ զրույցում նա ամբողջությամբ հերքում էր իր առնչությանը սկանդալային սույն պատմությանը։ – Պարոն Սահակյան, այսպես ասած, հայտնի սեքս-սկանդալում հիմնականոմ ձեր անունն է շրջանաովում, ի՞նչ պատմություն է սա, ինչպե՞ս է ՀԱԿ անդամ Տիգրան Առաքելյանի մոտ նման տեսագրություն
Իրան-Հայաստան բարձրավոլտ 3-րդ գծի կառուցման երկկողմ պայմանագիր է ստորագրվել
Կառավարության նիստի սկզբում այսօր ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ Իրան-Հայաստան բարձրավոլտ 3-րդ գծի կառուցման երկկողմ պայմանագիր է ստորագրվել: Ըստ վարչապետի՝ պայմանագիրը ստորագրվել է օրերս, եւ աշխատանքները կսկսվեն հաջորդ շաբաթ: Հովիկ Աբրահամյանը վստահեցրեց, որ երկու երկրների միջեւ համագործակցությունը, հատկապես էներգետիկ ոլորտում, կնպաստի ապրանքաշրջանառության ծավալների աճին: Հ. Աբրահամյանը նշեց, որ ՀՀ-ն ողջունում է Իրանի միջուկային ծրագրի
ՀՀԿ-ի երազանքը, ձախորդ ընդդիմությունն ու Վենետիկի հանձնաժողովն՝ իր ադրբեջանցի փորձագետով
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը վստահեցնում է, որ Սերժ Սարգսյանը որոշ դեպքերում ավելի ազնիվ է, քան ընդդիմությունը Ներկայիս ռեժիմի հավերժ վերարտադրություն». ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Տիգրան Աթանեսյանի կարծիքով՝ այս խնդիրն է լուծում Սահմանադրության նախագիծը: Որոշ ընդդիմադիրներ վստահեցնում են, որ սահմանադրական փոփոխությունները Սերժ Սարգսյանի կողմից առաջ քաշված կեղծ օրակարգ է՝ 2017-2018-ի ընտրություններից շեղելու նպատակով: Այս առնչությամբ «Առավոտի»
«Չեմ կարծում, որ Ադրբեջանն այնքան հիմարացած վիճակում կլինի, որ պատերազմ կսկսի». «Ժողովուրդ»
Երեկ «Ժողովուրդ»-ը զրուցել է ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի հետ՝ պարզելու համար՝ արդյոք առաջիկայում հնարավոր է լարվածության էսկալացիա եւ Ադրբեջանի կողմից լոկալ դիվերսիոն հարձակումներից անցում դեպի լայնամասշտաբ պատերազմական գործողությունների։ – Պարոն Շիրխանյան, Ադրբեջանն ակտիվացրել է սահմանային գնդակոծություններն ու դիվերսիոն հարձակումները, նախօրեին ՀՀ ՊՆ-ն կոչ է արել խաղաղ ճանապարհով լուծել հակամարտությունը։ Արդյո՞ք ադրբեջանական ագրեսիան առաջիկայում
Ո՞ր նախարարներին են ճանաչում մերոնք. «Հայկական ժամանակ»
Մինչ մեր նախարարները հերթով գալիս են ու անցնում, Հայաստանի Հանրապետության շարքային քաղաքացին չի էլ հասցնում ճանաչել նրանց, ծանոթանալ նրանց գործունեությանը։ Դա հավանաբար արդյունք է այն բանի, որ այդ գործունեությունը չափազանց պասիվ է ու անարդյունավետ։ Իհարկե, կան դեմքեր, որոնց նույնիսկ քնած ժամանակ մոռանալ չի լինի, բայց փաստն այն է, որ մեր բոլոր նախարարներին այսօր մարդկանց մի
Մենք դեռ «Մետաքսի ճանապարհին» ՀՀ մասնակցությունից ենք խոսում, իսկ Բաքուն արդեն գործի է անցել
Իրանն ու Ադրբեջանը բանակցություններ են վարում իրանական գազը միջազգային շուկաներ արտահանելու շուրջ Իրանը եւ Հայաստանը Թեհրանում օրերս ստորագրել են 3-րդ բարձրավոլտ էլեկտրագծի կառուցման նոր պայմանագիրը: Իրանական կողմից պայմանագիրը ստորագրել է Իրանի արտահանման զարգացման բանկի գործադիր տնօրեն Ալի Սալեհաբադին, իսկ հայկական կողմից` «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ընկերության գլխավոր տնօրեն Արամ Անանյանը: Ըստ «Iran Daily»-ի` պայմանագրի համաձայն՝ իրանական կողմը
Տեղի է ունեցել ճանապահատրանսպորտային պատահար` հրդեհի բռնկումով. կա մեկ զոհ
Այսօր առավոտյան Արարատի մարզի Երասխ գյուղում տեղի է ունեցել ճանապահատրանսպորտային պատահար` հրդեհի բռնկումով: Ներկա պահին դեպքի վայրում աշխատում են Արարատի, Արտաշատի և Վեդու բժշկական կենտրոնների շտապօգնության 5 բրիգադ: Արարատի բժշկական կենտրոն են ուղարկվել լրացուցիչ մասնագիտական խմբեր` մասնավորապես վիրաբույժներ Արտաշատի և Վեդու բժշկական կենտրոններից : Ժամը 10:00-ի դրությամբ ութը վիրավոր տեղափոխվել է Արարատի ԲԿ, 1-ը Վեդու ԲԿ:
Ու կրկին ընդամենը մեկ բրոնզե մեդալ
Բրազիլիայի Սալվադոր դա Բայա քաղաքում այս գիշեր ավարտվեց հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը, որին վեց հոգով մասնակցած Հայաստանի հավաքականը, ինչպես օրերս Սուբոտիցայում անցկացված Եվրոպայի պատանիների առաջնությունում, ձեռք բերեց ընդամենը մեկ բրոնզե մեդալ: Պատվո պատվանդանի երրորդ աստիճան բարձրացավ միայն 120 կգ քաշային Էդգար Խաչատրյանը, որը 3-րդ տեղի համար գոտեմարտում առավելության հասավ հնդիկ Մեհար Սինգխի նկատմամբ: Սա
15-ամյա աղջիկը վթարից բազում վնասվածքներ է ստացել
Նա Նոյեմբերյանի ԲԿ-ում բուժում է ստանում Օգոստոսի 12-ին, կեսօրից հետո Նոյեմբերյանի բժշկական կենտրոն է տեղափոխվել 15-ամյա աղջիկ; Նոյեմբերյանցի աղջիկը ԲԿ է տեղափոխվել բազկոսկրի կոտրվածքով, գլխի վերքով եւ այլն: Նա այդ վնասվածքները ստացել է, երբ Նոյեմբերյան քաղաքի ծայրամասում փորձել է հատել փողոցը եւ ընկել է մարդատար մեքենայի տակ: Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
Խիզախության մասին
«Կեցցեն այն հպարտ հայորդիները, որոնք ոստիկանության սպայի գլխից թռցրին նրա գլխարկը»: «Բաղրամյանի» օրերին այսպիսի տողեր ինչ-որ տեղ կարդացի: Իսկապես որ խիզախ արարք է, կարելի է ասել՝ հերոսություն: Համարյա հայրենիքի սահմանը պաշտպանելու նման մի բան է: Մեր պատկերացումները խիզախության մասին վերջին երկու տասնամյակում փոխվել են: Ասենք, Հայաստանի նախագահի կամ որեւէ այլ մարդու անունը փոքրատառով գրելը համարվում
«Խի Ղարաբաղը մերը չի՞, ինձ կողմ են քվեարկել ոչ ղարաբաղցիները». Թոխյանը՝ ՍԴ-ում ղարաբաղցիների մասին
Թոխյանը զարմանում է, բա ինչի՞ չեն ասում, որ ՍԴ-ում լենինականցի էլ կա, ապարանցի էլ
Համահայկական խաղերն ավարտվեցին բասկետբոլային ներկայացումով (ֆոտոշարք)
Համահայկական համաշխարհային խաղերում միշտ էլ ամենադիտարժանը բասկետբոլն է, տղամարդկանց բասկետբոլը: Հատկապես եզրափակիչը: Եվ պատահական չէ, որ ավանդաբար հենց բասկետբոլով են եզրափակվում Համահայկական խաղերը: Այսօր «Դինամո» մարզադահլիճում հաղթողին որոշելու համար պայքարեցին Մոսկվա եւ Սոչի քաղաքների տղամարդկանց թիմերը: Ամեն ինչ գեղեցիկ էր: Սակայն մոսկվացիների խաղն այնքան էլ չստացվեց: Հաղթելով 89:68 հաշվով՝ Սոչին նվաճեց Համահայկական 6-րդ ամառային խաղերի
Քննչական կոմիտեին 58.7 միլիոն կտան` այլ ոլորտներում տնտեսելու հաշվին
Գտնում են, որ քննչական կոմիտեն լավ կաշխատի, եթե արդիական շենքային պայմաններ լինեն
«Մեզ համար նորություն էր, որ Պերմյակովը Ավետիսյանների տանը թանկարժեք իրեր ու գումար էր փնտրել». Երեմ Սարգսյան
Aravot.am-ը Ավետիսյանների իրավահաջորդների փաստաբան Երեմ Սարգսյանից հետաքրքրվեց, թե Հյուսիսկովկասյան օկրուգի զինվորական դատարանում այսօր հրապարկված Վալերի Պերմյակովի նախաքննական ցուցմունքներից ո՞րն էր հատկապես նորություն իրենց համար: Հիշեցնենք, որ այսօր Գյումրիի 102-րդ ռազմաբազայի տարածքում քննվեց Վալերի Պերմյակովի՝ զենքով դասալքության, զինամթերք հափշտակելու, եւ ապօրինի զենք կրելու փաստով հարուցված քրեական գործը, ու նրան այս հոդվածներով դատապարտեցին 10 տարվա ազատազրկման: «Պաշտոնապես
Վահան Խեչանյան. «Մեդալների մի մասը շվեդները խոստացան հետո ուղարկել»
Լանդսկրոնայում անցկացված ծանրամարտի Եվրոպայի կրտսեր եւ ավագ տարիքի պատանիների առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչները ընդհանուր առմամբ նվաճել են 29 մեդալ (պոկում, հրում եւ երկամարտ): Սակայն պարգեւատրվում էին միայն երկամարտում մրցանակային տեղ նվաճած մարզիկները: Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի փոխնախագահ Վահան Խեչանյանը Aravot.am-ին ասաց. «Կազմակերպիչները չէին հասցրել նաեւ «փոքր» մեդալները պատրաստել, դրա համար էին միայն երկամարտի արդյունքներով մրցանակակիրներին պարգեւատրում: Սակայն
«Թե՛ դատավարությունը, թե՛ Պերմյակովի պահվածքը արտառոց էին». Լուսինե Սահակյան (Տեսանյութ)
Aravot.am-ի հետ զրույցում գազանաբար սպանված Ավետիսյանների իրավահաջորդների փաստաբան Լուսինե Սահակյանը, անդրադառնալով Վալերի Պերմյակովի՝ Ռուսաստանի Դաշնության Հյուսիս-կովկասյան օկրուգի զինվորական դատարանում տեղի ունեցած այսօրվա դատավարությանը, որով նա մեղադրվում է զենքով դասալքության, զենք-զինամթերք հափշտակելու եւ ապօրինի կրելու հոդվածներով, ասաց. «Հայաստանի Քրեական դատավարության օրենսգրքի համաձայն, մենք դեռեւս իրավունք չունենք նախաքննական նյութերին ծանոթանալու: Պերմյակովի ցուցմունքներին մենք ծանոթ չէինք, այսօր առաջին


















































