Օրվա լրահոսը
Հայտնաբերվել են հետախուզման մեջ գտնվող մեքենաներ. ՀՀ ոստիկանությունը՝ մայրաքաղաքի ՃՈ աշխատակիցների կողմից Գյումրիում կատարված ստուգումների մասին
Երեկ ուշ ժամի մայրաքաղաքից Գյումրի էին ուղարկվել ճանապարհային ոստիկանության մեծ թվով աշխատակիցներ, որոնք քաղաքի կենտրոնական հատվածներից բազմաթիվ վարորդների բերման էին ենթարկել, նրանց մեքենաներն էլ տեղափոխել էին ճանապարհային ոստիկանության տուգանային հրապարակ: Միայն Հաղթանակի պողոտայում՝ 1,5 կիլոմետրանոց ճանապարհի վրա, ժամը 21.00-ի սահմաններում հսկողություն էին իրականացնում մոտ 7-8 ճանապարհային ոստիկանության մեքենաներ: Վերջիններս միգուցե շատերին տեղափոխեին տուգանային հրապարակ, եթե
Հանե՛ք տղաներին մամաների փեշի տակից
Այսօր «Անալիտիկ» ակումբում ռազմահայրենասիրական քարոզչության եւ ադրբեջանական ապատեղեկատվության մեխանիզմների թեմայով ասուլիսի ժամանակ բանախոսներից մեկը՝ Դավիթ Պալյանը, երեխաների ռազմահայրենասիրական սխալ դաստիարակության հարցում մայրերին մեղադրեց, որ նրանք իրենց մեղքի բաժինն ունեն: Նա պատմեց, թե ինչպես է «հորից թափով» 13 տարեկան տղան ճամբարում լացել եւ ասել՝ մամայիս եմ ուզում. «Վազում է մոր փեշի տակ, իսկ հայրը վատ է
Ինչպես ձերբազատվել հավիտենական ողբից
Արմեն Էլբակյանի «Մենք եւ նրանք. հետաքննություն» ներկայացումը՝ Ցեղասպանության հետեւանքների ու գալիքի մասին Էդգար Էլբակյան թատրոնում օրերս պրեմիերա էր՝ «Մենք եւ նրանք. հետաքննություն» վերնագրով: Կրկին արծարծվում էր հայկական հարցը, Սողոմոն Թեհլերյանի դատավարությունը… Ներկայացման ռեժիսոր Արմեն Էլբակյանը բազմիցս արծարծված թեմային նոր լուծումներ էր տվել: Ներկայացումը ինտերակտիվ էր, այն սկսվեց դահլիճից, որոշ դրվագներում մասնակցում էր նաեւ հանդիսատեսը, չկային
Առաջիկա 5 օրերի եղանակի կանխատեսում
Mta–gov.am-ը տեղեկացնում է՝ օգոստոսի 6-ին հանրապետության տարածքը կգտնվի արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում, հատկապես հովտային և նախալեռնային գոտիներում սպասվում է բարձր ջերմային ֆոն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ, գյուղատնտեսական մշակաբույսերի մոտ կդիտվի ջրազրկում, որից խուսափելու համար անհրաժեշտ է խիստ կերպով վերահսկել ոռոգման ռեժիմը: Ազգաբնակչությանը խորհուրդ է տրվում խուսափել ֆիզիկական ակտիվությունից և արեգակի անմիջական ճառագայթների
«Եթե Իշխան Զաքարյանն ու Սամվել Ալեքսանյանը ԵԿՄ անդամներ են, ինչո՞վ է պակաս Լիսկայի տղան». ազատամարտիկ
Aravot.am-ը գյումրեցի ազատամարտիկ, Գյումրու ՀԱԿ կառույցի անդամ Գեւորգ Ալիխանյանին հարցրեց, թե ինչպե՞ս է վերաբերում աղմկահարույց քրեական գործերի մեջ մեղադրվող Սուրիկ Խաչատրյանի որդուն՝ Տիգրան Խաչատրյանին, Գորիսի երիտասարդ երկրապահների տարածքային կոմիտեի նախագահ կարգելուն, ավելին գեներալ Մանվել Գրիգորյանի կողմից նրան ԵԿՄ մեդալով պարգեւատրելու փաստին: «Ես բան չունեմ ասելու, Սուրիկ Խաչատրյանը բավական լուրջ անցյալ ունի Արցախյան ազատամարտի հետ կապված,
Իլյա Վարլամով. Ռուսաստանում ամեն ինչ շատ վատ է
Ռուս բլոգեր Իլյա Վարլամովը գրել է, որ վերջին ամսվա ընթացքում Մոսկվայում բնակվող իր մի քանի ընկերներ կորցրել են աշխատանքը: Ոմանց կրճատել են, մյուսների բիզնեսներն էլ կործանվել են: Եվրոյի պաշտոնական կուրսը երեկ հասել է վերջին 5 ամիսների ամենաբարձր կետին եւ շարունակում է մոտենալ 70 ռուբլուն: Ըստ բլոգերի՝ որոշ խաբեբաներ հասկացել են, որ ճգնաժամային իրավիճակում կարելի է
Իջեւանի նախկին ոստիկանապետը դատապարտվեց 5 տարվա ազատազրկման
Սպասվում է բողոքի զանգվածային գործողություն Օգոստոսի 5-ին Իջեւանում Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Ռաֆիկ Մելքոնյանը ոստիկանության Իջեւանի բաժնի նախկին պետ Անդրանիկ Ազիբեկյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 308 հոդվածի 2-րդ մասով եւ նրան դատապարտել 5 տարի ազատազրկման: Դատարանը նույն հոդվածով մեղավոր է ճանաչել նաեւ Տավուշի քննչական բաժնի պետի նախկին տեղակալ Արտակ Ավետիսյանին
Ծիծաղելի դեպք՝ բանակից. «չհարգված» զինվորը աղբյուրից ջուր է խմել, ողջ վաշտը ծարավ նստել է՝ նույն աղբյուրից չօգտվելով
Արշակ Զաքարյանը՝ բանակում թզբեհով զինվորների, գողական միջավայրի եւ մանկարպարտեզից «սեւ շուշեքով» Նիվաների քարոզչության մասին Այսօր «Անալիտիկ» ակումբում կինոռեժիսոր Արշակ Զաքարյանը խոսեց բանակում այսպես ասած «գողական» մթնոլորտի մասին: Նրա խոսքերով՝ «Օտարածին շատ գաղափարներ կան, որ մտցվել է մեր ազգի մեջ: Ոչ մեկի համար գաղտնիք չի, որ այդ գողական կոչվածն այսօր բանակում է: Որտեղի՞ց է գնում` դպրոցից,
Նաիրիտցիներն իրենց աշխատավարձերը ստացել են
2000-ից ավելի նաիրիտցիների աշխատավարձի պարտքը փակվել է: Այն կազմել է մոտ 12 միլիոն ԱՄՆ դոլարին համապատասխան դրամ, նաիրիտցիներին վճարել են միայն մաքուր աշխատավարձը՝ 18-24 ամսվա: «Նոյյան տապան» մամուլի սրահում «Նաիրիտ» գործարանի արհմիության նախագահ Հրաչ Թադևոսյանը նշեց, որ իրենց խնդրի լուծումը տևեց 7-8 ամիս, սակայն կառավարությունը քաջություն ունեցավ լուծել այդ խնդիրը: «Նաիրիտի» նախկին մամուլի քարտուղար Անուշ Հարությունյանը նշեց,
Ինչո՞ւ է Թուրքիան իր հանգստավայրերը գովազդում Խոր վիրապի պատկերով
Մինչ մեր երկրի տուրիզմի պատասխանատուները մեր ունեցած հարուստ պատմամշակութային ժառանգությամբ անգամ չեն կարողանում աշխարհին ինչպես հարկն է ներկայանալ եւ զբոսաշրջիկներ ներգրավել, հարեւան Թուրքիան ոչ մի րոպե չի կորցնում եւ անգամ հայկական արժեքների հաշվին է իր երկրի տեսարժան վայրերը գովազդում: «Ալ Իտալիա» ավիաընկերության, մասնավորապես՝ Թբիլիսի-Հռոմ-Մադրիդ եւ հետադարձ ուղղությամբ ինքնաթիռներում ուղեւորների համար նախատեսված «Ulisse» ամսագրերի մի քանի
«Ադրբեջանը թող չչարչարվի, Հայաստանում մերոնք իր փոխարեն քարոզչություն են անում». Արշակ Զաքարյան
«Ադրբեջանը թող շատ չչարչարվի, իրենց քարոզչությունը հայաստանյան լրատվամիջոցներն անում են: Մանավանդ սոցցանցերում լույս տեսնող անհայտ լրատվամիջոցները: Հայտնիների մեջ էլ կան, եթե ուշադիր կարդաք, ամբողջությամբ մեր բանակի ռազմավարության հետ կապված հակաքարոզչություն են անում: Թող Ադրբեջանը դրսում անի՝ իր նավթային փողերով, բայց Հայաստանում կարիք չունի, մերոնք իր փոխարեն անում են»,- այսօր «Անալիտիկ» ակումբում ռազմահայրենասիրական քարոզչության եւ
Համաշխարհային բանկը 2017թ.-ին դժվարություններ է կանխատեսում Ադրբեջանի տնտեսության համար. Contact.az
Ադրբեջանական contact.az կայքը տեղեկացրել է, որ Համաշխարհային բանկը հրապարակել է 2016-2020 թվականների համար Ադրբեջանի հետ գործընկերությանն առնչվող շրջանակային փաստաթուղթ: Այն հաստատվել է տնօրենների խորհրդի կողմից 2015 թվականի հուլիսի 21-ին: 118 էջից բաղկացած զեկույցի տվյալներով ՝ ՀՆԱ-ի աճը 2015 թվականին կկազմի 1,5 տոկոս, 2016 թվականին՝ 2,6 տոկոս, իսկ 2017 թվականին՝ 2,7 տոկոս: Կանխատեսվում է նավթային ՀՆԱ-ի
Վրաերթի ենթարկված 11-ամյա երեխան մահացել է. կատարվում է քննություն
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Արմավիրի մարզի 11-ամյա բնակչին վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ։ 2015թ. օգոստոսի 4-ին` ժամը 19 :15-ի սահմաններում, Արմավիր մարզի բնակիչ Ա.Ոսկանյանի վարած «Ինֆինիտի FX» մակնիշի ավտոմեքենան Էջմիածին քաղաքի Մաշտոց փողոցի թիվ 10 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել Արմավիրի մարզի բնակիչ, 2004 թվականին ծնված
Վանի քաղաքապետն իր հրատարակած «ՎԱՆ» գրքույկում հայ բառը չի օգտագործել
Վանի քուրդ քաղաքապետ Բեքիր Քայայի թուրքերեն, հայերեն, քրդերեն և անգլերեն լեզուներով հրատարակած «ՎԱՆ» անունով գրքույկում խեղաթյուրված են փաստերը, և ընդամենը երկու անգամ է օգտագործվում հայ բառը, փոփոխված են հայկական տեղանունները: «Նոյյան տապան» մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպման ժամանակ տարածաշրջանային հարցերով փորձագետ–վերլուծաբան Սարգիս Հացպանյանը և պատմաբան, հրապարակախոս Գևորգ Յազըճյանն իրենց մտահոգությունները հայտնեցին այս հրատարակության առումով: Պատմաբան,
Պաշտոնապես անգամ աշխատատեղերն են նվազել. «Ժողովուրդ»
Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ Հայաստանում աշխատատեղերը, կամ ավելի կոնկրետ՝ աշխատողների թիվը շարունակում է կրճատվել։ Այսպես՝ այս տարվա առաջին կիսամյակի տվյալներով՝ Հայաստանի թվով 2 հագար 567 արդյունաբերական ձեռնարկությունների աշխատողների թիվը կազմել է 80 հազար 825 մարդ։ Սնցած տարվա առաջին կեսի տվյալներով՝ արդյունաբերական ձեռնարկություններում աշխատողների թիվը եղել է 83 հազար 21 մարդ։ Այսինքն՝ միայն արդյունաբերական ձեռնարկությունների մասով վերջին
Շիրակի մարզում խնդիրները շատ են. վարչապետը «ծանր» է տարել. «Ժողովուրդ»
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն օգոստոսի 1-ին աշխատանքային այց էր կատարել Շիրակի մարզ։ Կառավարության ղեկավարը նախ եղել էր Գյումրիի ՀՀ ԳԱԱ Ա. Նազարովի անվան երկրաֆիզիկայի եւ ինժեներային սեյսմաբանությսւն ինստիտուտի նորակառույց շենքում, որի կառուցման նպատակով Կառավարության որոշմամբ գումար էր հատկացվել պետական բյուջեից։ 890 մլն ՀՀ դրսւմ արժողությամբ շենքի շինարարական աշխատանքները տեւել են ամբողջ 9 տարի՝ 2006-2015 թթ։
Ռուս հետախույզները Հայաստանում սովորում են արագ հրաձգության հիմունքները. Ria
Հայաստանում ռուսական ռազմաբազայի հետախուզական ստորաբաժանումները սովորում են արագ հրաձգության հիմունքները: Այս տեղեկությունը, ըստ «Ria»-ի հաղորդել է Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը: «Հայաստանի Հանրապետությունում Հարավային ռազմական օկրուգի ռազմաբազայի հետախուզական ստորաբաժանումները բարձր լեռնային գոտում գտնվող «Կամհուդ» զորավարժարանում արագ հրաձգության հատուկ դասընթացներ են անցնում: Կրակային պատրաստության այդ հատուկ դասընթացին մասնակցում են ավելի քան 300 զինծառայողներ»,- ասվում է հաղորդագրությունում:
Որակյալ բանավեճ հրահրելը մասնագիտություն է
Այլ գործերով զբաղված լրագրողը չի կարող դա անել «ձեռի հետ» Ծաղկաձորում աշխատանքային քննարկում էր կազմակերպվել, որին մասնակցում էին լրագրողներն ու իրավաբանները: Թեմաները մի քանիսն էին, մասնավորապես «Դելֆին ընդդեմ Էստոնիայի» գործի վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումը, որով լրատվամիջոցը պատասխանատու է ճանաչվում իր կայքում տեղ գտած մեկնաբանությունների համար: Քննարկմանը ներկա իրավաբանները շեշտում էին, որ թեեւ դա
Ինչպես կարող եմ անտարբեր մնալ
Երբ հայրենիքը վտանգի մեջ է, Եվ ազգն ուզում է երկրից հեռանալ, Այսօրվա կյանքն էլ լոկ դատարկ էջ է, Ինչպես կարող եմ անտարբեր մնալ: Հրեշն է իշխում մարդկային հոգուն, Վերջին արժեքն է դանդաղ մոխրանում, Ագահությունը խժռել է մարդուն, Ասեք, ես ինչպես անտարբեր մնամ: Ինչպես կարող եմ անտարբեր մնալ, Երբ հպարտ ազգն իմ դարձել է
Վազգեն Մանուկյանն անհեթեթություն է համարում ՄԻԵԴ-ի որոշումը
ՄԻԵԴ-ն իր որոշումը կայացրել է նաեւ Վազգեն Մանուկյանի հարցազրույցի հիման վրա «Եվրադատարանի հանդեպ իմ ամբողջ հարգանքով հանդերձ՝ անհեթեթություն եմ համարում, որ որևէ դատարան, հիմնվելով մամուլի հրապարակումների վրա, վճիռ է կայացնում»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց հայտնի քաղաքական գործիչ, Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը: Բանն այն է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Հայաստանի Հանրապետությունը ճանաչել է իրավասու
Ինչպես գրավեցինք ԵՏՄ շուկան. «Հայկական ժամանակ»
2013 թվականի սեպտեմբերի 3-ին Սերժ Սարգսյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո հայտարարեց, որ մեր երկիրը մանկուց երազել է Եվրասիական տնտեսական միության անդամ դառնալ։ Չնայած մինչ այդ, Հայաստանը գնում էր ճիշտ հակառակ ուղղությամբ՝ դեպի Եվրամիության հետ ասոցացվելու եւ ԵՄ-ի հետ խորը ու համապարփակ առեւտրի պայմանագիր կնքելու, եւ նույնիսկ չէր էլ ակնարկվում ԵՏՄ-ին կամ, ինչպես
Շվեդիայից այսօր նոր մեդալներ ենք սպասում
Շվեդիայի Լանդսկրոնա քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի մինչեւ 15 եւ մինչեւ 17 տարեկանների առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչները հաջող են հանդես գալիս: Մինչեւ երեկ մրցահարթակ մտած մեր հինգ տղաներից չորսը մրցանակակիր է դարձել՝ երկամարտում նվաճելով երկուական չեմպիոնի եւ փոխչեմպիոնի տիտղոս: Այսօր Հայաստանից պայքարի մեջ ներգրավվելու է եւս երեք ծանրորդ: Մեր աղջիկների պայքարն սկսում է 15 տարեկանների 63 կգ
Սիբիրյան խոցի դեպքերը լաբորատոր հաստատվել են
Օգոստոսի 4-ին «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց ընդունված 2 հիվանդի մոտ լաբորատոր հետազոտությունների արդյունքում հաստատվել է սիբիրյան խոց ախտորոշումը: Հիվանդների ինքնազգացողությունը ներկայումս բավարար է, ունեն առողջացման դրական տեղաշարժ: Ձեռնարկված կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումները շարունակվում են:
Պատանի ըմբիշները Եվրոպայի առաջնության առաջին օրը ձեռնունայն մնացին
Երեկ Սուբոտիցայում (Սերբիա) մեկնարկել է ազատ ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունը: Հայաստանը հանդես է գալիս ամբողջական կազմով՝ բոլոր 10 քաշային կարգերում: Մեկնարկային օրը մրցագորգ մտան մեր ըմբիշներից Ռազմիկ Պապիկյանը՝ 42 կգ, Կարեն Զուրաբյանը՝ 50, Արման Անդրեասյանը՝ 58, Հովիկ Աղբալյանը՝ 69 եւ Մհեր Մարկոսյանը եւ բոլորն էլ անմասն մնացին մեդալներից: Մրցանակային տեղ գրավելուն ամենամոտը Մհեր Մարկոսյանն էր,
Վթարային ջրանջատում Շենգավիթում
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 6-ին ժամը 9.00-21.00 կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի՝ Շարուրի փողոցի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: «Երևան Ջուր» ՓԲԸ
Չմտնել սահմանադրական ծուղակի մեջ. «Հայկական ժամանակ»
Հանրային-քաղաքական հարթակներից հնչող տեսակետը, թե Սերժ Սարգսյանը Սահմանադրության փոփոխությունների նախագիծը ձեռնարկել է սեփական իշխանության վերարտադրության ծրագիրն իրագործելու համար, միանշանակ, հիմնավորված կարելի է համարել։ Ո՞րն է, ուրեմն, Սահմանադրության հրապարակված նախագծում ուրվագծվող վերարտադրության պլանը։ Սարգսյանը փորձում է անցում կատարել կառավարման խորհրդարանական համակարգին՝ ընդհուպ ուժեղացնելով իշխող կուսակցության դերը, եւ 2018-ից հետո էլ մնալով ՀՀԿ նախագահ՝ իր ձեռքում պահել
«Սերժ Սարգսյանն ուզում է դառնալ Իվանիշվիլի, ՀՀԿ-ն դարձնել ԽՄԿԿ»
«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանի կարծիքով՝ Հայաստանում ամեն ինչ է պետք բարեփոխել, բացի Սահմանադրությունից Անցումը խորհրդարանական կառավարման համակարգի սահմանադրական բարեփոխումների հրապարակված նախագծում միակ հարցը չէ, որը ուժեղ նախագահական համակարգի կողմնակից «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանին հիմք է տալիս դեմ լինել բարեփոխումներին: «Առավոտի» հետ զրույցում պատասխանելով հարցին` 100 տոկոսանոց համամասնական համակարգին անցումն է՞լ Ձեզ
Հակառակորդը շարունակում է տարբեր տրամաչափի հրաձգային և հրետանային զինատեսակներից պարբերաբար խախտել հրադադարի պահպանման ռեժիմը
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկարությամբ հակառակորդը շարունակում է տարբեր տրամաչափի հրաձգային և հրետանային զինատեսակներից պարբերաբար խախտել հրադադարի պահպանման ռեժիմը : Օգոստոսի 4-ին և լույս 5-ի գիշերը, բացի խոշոր տրամաչափի հրաձգային զենքերից, ադրբեջանական զինուժը հայ դիրքապահների ուղղությամբ կիրառել է 60 մմ-անոց (45 արկ) և 82 մմ-անոց (24 արկ) ականանետեր: Ընդհանուր առմամբ նշված ժամանակահատվածում հակառակորդը հրադադարի
Բռնության գործադրմամբ պաշտոնեական լիազորություններն անցնելու և խուլիգանության դեպքերով հարուցվել է քրեական գործ
ՀՀ ոստիկանության աշխատակից Ալբերտ Թ.-ն հայտնել է, որ 2015 թվականի հուլիսի 17-ին՝ ժամը 02:20-ի սահմաններում, ծառայություն իրականացնելու ընթացքում նկատել է մի խումբ քաղաքացիների, ովքեր, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը և անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, տևական ժամանակ փոխադարձ տվել են հայհոյանքներ և հարվածներ հասցրել միմյանց, որի պատճառով քաղաքացիները բերման են ենթարկվել ոստիկանության բաժին: ՀՀ ոստիկանության
Ոչ մի բան չի ջնջվում
Արգելել Ֆեյսբուքը, արգելել Youtube-ը, ջնջել Կասպարովին խորհրդային սպորտի պատմությունից, ջնջել Բորիս Գրեբենշչիկովին ռուսական մշակույթից (քանի որ նա հանդիպել է Սաակաշվիլիի հետ), արգելել պատմական որեւէ իրադարձության՝ Ռուսաստանի կամ Սովետի համար ոչ հաճելի երանգներով քննարկումը՝ նման առաջարկներ հաճախ են հնչում Ռուսաստանի Պետդումայի պատգամավորների կողմից: Նման առաջարկներից մի քանիսի հիման վրա երբեմն նույնիսկ որոշումներ են ընդունվում: Հիմնավորումը պարզ

















































