Օրվա լրահոսը
Հարուցվել է քրեական գործ՝ մարդու մահվան պատճառ հանդիսացած ամենագնացի վթարի ենթարկվելու դեպքի առթիվ
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` Ծաղկաձոր քաղաքում ամենագնացի վթարի ենթարկվելու դեպքի առթիվ, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ։ 2015թ. օգոստոսի 01-ին՝ ժամը 15։00-16։00-ի սահմաններում, ամերիկահայ Լևոն Շանթի Թոմազը Ծաղկաձոր քաղաքի ճոպանուղու 2-րդ կայանի մոտակայքում, Թեղենիս լեռան տարածքում, հողապատ և խոտածածկ ճանապարհին, վարել է «Յամահաե մակնիշի ամենագնացը, ինչը կողաշրջվել է՝
Հայաստանի դպրոցականները հերթական հաջողություններն են արձանագրել միջազգային առարկայական օլիմպիադաներում
Հայաստանի դպրոցականները հերթական հաջողություններն են արձանագրել միջազգային առարկայական օլիմպիադաներում: Հայաստանի աշակերտական թիմը, մասնակցելով Ջակարտայում (Ինդոնեզիա) Աստղագիտության միջազգային օլիմպիադային, նվաճել է 3 բրոնզե մեդալ և 2 գովասանագիր: Հայաստանի թիմը ներկայացրել է 5 մասնակից: Օրեր առաջ Ղազախստանում անցկացված Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայում հայ աշակերտներն արժանացել են երեք բրոնզե մեդալների: 4 մասնակից աշակերտներից երեքը մեդալակիր են դարձել: ՀՀ կրթության
«Մենք թույլ չենք տա, որ մեր անցյալը մեզ սպանի»
Օգոստոսի 3-ին լրանում է եզդի ժողովրդի ցեղասպանության մեկ տարին: Այդ կապակցությամբ այսօր Երևանի Օղակաձև զբոսայգում՝ եզդի ժողովրդի անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողի մոտ էին հավաքվել տասնյակ եզդիներ։ Նրանք ոգեկոչում էին զոհված եզդիների հիշատակը, նաև հիշեցնում, որ եզդիների ցեղասպանությունը դեռ շարունակվում է։ «Իսլամիստ հրեշների արածն ահավոր ոճրագործություն էր մեր ժողովրդի նկատմամբ: Այդպիսի բան նույնիսկ ամենազարհուրելի
Ցեղասպանության թեման՝ առանց լացուկոծի ու բղավոցների (Ֆոտոշարք եւ տեսանյութ)
Կայացավ է Արմեն Էլբակյանի բեմադրած «Մենք եւ նրանք. հետաքննություն» ներկայացման պրեմիերան Էդգար Էլբակյան թատրոնում օրերս պրեմիերա էր՝ «Մենք եւ նրանք. հետաքննություն» վերնագրով: Կրկին արծարծվում էր հայկական հարցը, Սողոմոն Թեհլերյանի դատավարությունը… Ներկայացման ռեժիսոր Արմեն Էլբակյանը բազմիցս արծարծված թեմային նոր լուծումներ էր տվել: Ներկայացումը ինտերակտիվ էր, սկսվեց դահլիճից, որոշ դրվագներում մասնակցում էր նաեւ հանդիսատեսը, չկային անհարկի
Գայի 14 հասցեի ատրակցիոնները փորձաքննություն չեն անցել
Վերելակների պահեստամասեր ներկրելը թանկ է, այդ պատճառով ուշ-ուշ են դրանք փոխվում «Վերելակների սպասարկման խնդիր ունենք։ Աշխատողների աշխատավարձերը ցածր են, երիտասարդ կադրերը չեն ցանկանում այս ոլորտում աշխատել։ Իսկ բնակիչները վերելակները խնամքով չեն օգտագործում, մարդատարը բեռնատարի տեղ են օգտագործում»,-այսօր «Անալիտիկ» մամուլի ակումբում ասաց ԱԻՆ տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի գլխավոր փորձագետ Լուսինե Հովհաննիսյանը: Մասնագետը, անդրադառնալով վերջերս Բաշինջաղյան հասցեում
Նոր զարգացումներ՝ «Վերնիսաժի» գործով
Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում (նախագահող՝ դատավոր Գագիկ Պողոսյան) ավելի քան երկու ամսվա ընդմիջումից հետո տեղի ունեցավ «Վերնիսաժի» գործով հերթական դատական նիստը: Հրապարակվեց դատահոգեբանական- դատահոգեբուժական փորձաքննության եզրակացությունը, որի համաձայն Գոռ Առաքելյանը մեղսունակ ճանաչվեց: Սակայն այդպես էլ Գոռ Առաքելյանի հոգեկան վիճակի մասին փորձագետները չէին կարողացել եզրակացություն տալ: Հիշեցնենք, որ Գոռ Առաքելյանին մեղադրանք է
«Սահմանադրական փոփոխությունները քննարկելու բան չեն»
Վենետիկի հանձնաժողովը հրապարակել է Հայաստանի Սահմանադրության նախագծի առաջին 7 գլուխների վերաբերյալ իր նախնական դիտարկումները: Հանձնաժողովն առաջարկում է չեղարկել առավել մեծ թվով ձայներ ստացած կուսակցությունների կամ կուսակցությունների դաշինքների միջեւ ընտրությունների երկրորդ փուլ անցկացնելու մասին դրույթը: Վենետիկի հանձնաժողովը նաեւ կարծում է, որ Ազգային ժողովի գումարման ողջ ընթացքում նոր խմբակցություններ ձեւավորելու արգելքը պետք է հանվի, քանի որ այն
Սիդնեյում ծնված ու մեծացած հայ մարզիկները զարմացրեցին հայերենի իրենց իմացությամբ (տեսանյութ Ֆոտոշարք)
Այսօր Գյումրիի Արամ Սարգսյանի անվան մարզադպրոցում մեկնարկեց Համայկական ամառային 6-րդ խաղերի շրջանակում անցկացվող ֆուտզալ մարզաձեւը: Հիշեցնենք, որ երկու մարզաձեւեր՝ ֆուտզալն ու ֆուտբոլը, անցկացվելու են Գյումրիում: Այսօր տեղի ունեցավ նաեւ հանդիսավոր բացում, որին մեծամասամբ մասնակցում էին Գյումրու քաղաքապետարանի աշխատակիցները: Aravot.am-ը Սիդնեյից ժամանած մարզիկ Րաֆֆի Գրիգորյանից հետաքրքրվեց, թե ինչպե՞ս է զգում հայրենիքում, ինչո՞վ է կարեւորում համահայկական խաղերը:
Դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել ոստիկանների գործողությունները
Վարչական դատարանն այսօր մերժել է ոստիկանության հայցն ընդդեմ քաղաքացիական ակտիվիստ Վրեժ Զատիկյանի: Ոստիկանությունը պահանջում էր վարչական պատասխանատվության ենթարկել Վրեժ Զատիկյանին 2013 թվականի սեպտեմբերի 5-ին Տիգրան Մեծ պողոտային հարող Մելիք Ադամյան փողոցում մի խումբ ակտիվիստների հետ խաղաղ հավաք անցկացնելու ընթացքում ոստիկանների օրինական պահանջը չկատարելու համար: «Ոստիկանությունը այդ խաղաղ հավաքի ժամանակ բերման էր ենթարկել Վրեժ Զատիկյանին՝ պատճառաբանությամբ,
Հավերժական թշնամիներ-2
Նախորդ անգամ նշեցինք, որ մենք այն բացառիկ ազգերից ենք, որ ունենք հավերժական թշնամիներ, որոնց հետ թշնամությունը ոչ միայն չենք պակասեցնում, այլեւ, կարելի է ասել, ավելացնում ենք: Երկուստեք: Ավելի ճիշտ՝ երեքտեք, որովհետեւ եթե մինչեւ անցյալ դարավերջ մեր հիմնական հավերժական թշնամին Թուրքիան ու թուրքերն էին, անցյալ դարի ութսունականների վերջերին Ադրբեջանն ու ադրբեջանցիք էլ ավելացան: Երկուսին էլ այս
«Հերոսի» «գծի» վարորդը Իջեւան-Երեւան ճանապարհին պարբերաբար քնում էր
Ճանապարհին «Գազելը» շարքից դուրս եկավ Այսօր, ժամը 12-ին Իջեւանի ավտոկայարանից դուրս եկած, Իջեւան-Երեւան ուղերթի «Գազելի» վարորդի աչքը ճանապարհին պարբերաբար «կպչում էր»: Միկրոավտոբուսի սրահի հետնամասում նստած իջեւանցի ուղեւորներից մեկը, ով Երեւանում«Սուպերմազ» մակնիշի բեռնատար է վարում, մեզ ասաց. «Աչքս վարորդի հայելուց չեմ կտրում: Նա մի քանի անգամ ղեկին քնեց»: Երիտասարդը մեզ հորդորեց վարորդին ուշադրության կոչ անել: Նշենք,
Վանաձոր քաղաքում բացվեց «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցության գրասենյակ
Վանաձոր քաղաքում բացվեց «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցության հերթական հինգերորդ տարածքային կառույցի գրասենյակը: Հենց Վանաձորում է «Ալյանս» կուսակցությունը պատրաստվում կազմակերպել աշնանային առաջին հանրահավաքը, որին հրավիրվելու են բոլոր իրական ընդդիմադիր քաղաքական ուժերը: Նպատակը սկիզբ դնել ընդդիմադիր ուժերի նոր կոնսոլիդացիոն գործընթացին: Ինչպես հիմնադիր համագումարի պահին, այնպես էլ հիմա «Ալյանսը» հանդես է գալիս, որպես ընդդիմադիր դաշտի բացարձակ միավորման գաղափարի
30-35 տարեկան կինը անցել էր Կիեւյան կամրջի բազրիքից այն կողմ և սպառնում էր ցած նետվել (Տեսանյութ)
Mes.am-ը տեղեկացնում է՝ օգոստոսի 3-ին, ժամը 14.09-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպան լինել՝ ցած նետվելով Երևանի Կիևյան կամրջից. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, ՀՆՓԱԻ կենտրոնի փրկարարական ջոկատի հերթապահ և ՃԿԱԿ օպերատիվ խմբերը: Ըստ նախնական տվյալների` 30-35 տարեկան մի կին անցել է կամրջի բազրիքից այն կողմ և սպառնում
Հարուցվել է քրեական գործ՝ ծննդկանի մահվան դեպքի առթիվ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ծննդկանի մահվան դեպքի առթիվ։ 2015թ. հուլիսի 27-ին կեսարյան հատումից հետո «HELLP» սինդրոմ համախտանիշ երկկողմանի թոքաբորբ» ախտորոշմամբ «Էրեբունի» ԲԿ տեղափոխված Մերի Մարգարյանը 2 օր անց մահացել է: Դեպքի առթիվ նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ Մ.Մարգարյանը 4 օր շարունակ ունեցել
Դավիթ Տոնոյանն ընդունել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ներկայացուցիչներին
Օգոստոսի 3-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն ընդունել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ներկայացուցիչներին: Դավիթ Տոնոյանը շնորհավորել ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ռազմաքաղաքական հարցերի պատասխանատու Լիլիան Շալառուին ԵԱՀԿ քարտուղարությունում նոր պաշտոնի նշանակվելու կապակցությամբ: Բարձր գնահատելով ԵԱՀԿ երևանյան գրասենյակի և անձամբ Լիլիան Շալառուի ներդրումը զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության, կառավարման կարողությունների զարգացման և բանակ-հասարակություն կապի ամրապնդման ոլորտի
«Ժիրայր Սեֆիլյանը թող զբաղվի իր գործերով, լավ կռվել է, բայց բանակի ռազմավարություն չի հասկանում». ՊՆ նախկին նախարար
Վաղարշակ Հարությունյանը բացատրում է, թե ինչու է բանակի կառուցվածքը փոխելու մասին Սեֆիլյանի առաջարկը սխալ Ազատամարտիկ, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր արել՝ առաջարկելով իշխանություններին պաշտպանությունը կազմակերպել այլ մեթոդով: Նա գրել էր. «Սահմանին արյունաքամ չլինելու տարբերակ կա: Գրեթե ամեն շաբաթ լուրեր ենք ստանում հայ-ադրբեջանական շփման գծում լարվածության աճման ու զոհերի մասին: Զոհերի
Կայանալու արվեստը. Ինչի համար է պետք շնորհակալ լինել
Արձանագրել ունեցածը, ոչ թե բողոքել չունեցածից Ամեն անգամ արթնանալուց հետո եւ ոտքերս գետնին դնելուց առաջ ես բազմաթիվ առիթներ եմ գտնում Աստծուց շնորհակալ լինելու՝ կյանքիս, հարազատներիս, ընկերներիս, ամեն ինչի համար: Վստահ եմ, որ օրը մի քանի տասնյակ անգամ տարբեր առիթներով բարձրաձայն եւ մտքում շնորհակալություն հայտնելով՝ մենք հաջողությունների համար ճանապարհ ենք բացում: Իսկ եթե մարդն ասում
«Ո՞նց կարելի է համեմատել Սերժ Սարգսյանին Պուտինի հետ». սյունեցի պատգամավոր
Արմեն Կարապետյանը խորհուրդ է տալիս ընդունել, որ մենք փոքր երկրի քաղաքացի ենք, Սերժ Սարգսյանն էլ՝ փոքր երկրի նախագահ, որը հավասար չէ Պուտինին «Նախկինում, երբ մենք Սովետական Միություն էինք, մենք հզոր էինք: Մենք մեզ համարում էինք Խորհրդային Միության քաղաքացի եւ ինչքա՜ն ուժեղ էինք: Մենք պետք է հարմարվենք այս պահին այնքանով, որ մենք Հայաստանի Հանրապետություն փոքր պետությունն
Իշխանությունները կստանան «ոչ»-ի շարժում, եթե կրկին անտեսեն Վենետիկի հանձնաժողովի գնահատականը
Վենետիկի հանձնաժողովի՝ ՀՀ նոր Սահմանադրության 1-7 գլուխների վերաբերյալ գնահատականում մի շարք առաջարկությունների շարքում առաջարկվում է նաև հանել առավել մեծ թվով ձայներ հավաքած կուսակցությունների եւ կուսակցությունների դաշինքների միջեւ ընտրությունների երկրորդ փուլի մասին դրույթը: Հիշեցնենք, որ այս դրույթը սուր քննադատության ենթարկվեց նաև ՀՀ ներքաղաքական շրջանակներում, այն որակվելով՝ որպես իշխող ՀՀԿ-ի մենաշնորհի ապահովման ամրագրում և այլն: Արդյոք այս
Երևանի կիսակառույցներն աղբանոցների են վերածվել
Այսօրվա քաղաքապետի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ, որը վարեց փոխքաղաքապետ պարոն Արեյանը, վերջապես հանձնարարվեց մեկ օրում պարզել Ալեք Մանուկյան փողոցի Ամերիկյան բիզնես կենտրոնի հարևանությամբ գտնվող կիսակառույցի սեփականատիրոջն ու նրանից պահանջել կարգի բերել աղբի մեջ կորած տարածքը: Վաղուց սպասված հանձնարարական, որը պետք է տարածվի Երևանի տարբեր հասցեներում աղբի մեջ կորած այլ կիսակառույցների վրա, ինչպես օրինակ Մալաթիա-Սեբաստիա թաղամասի Բաբաջանյան
Ինչո՞ւ է բանջարեղենը օգտակար
Սոխը կտրտելիս արցունքների առաջացման պատճառը Առողջ ապրելակերպի նախապայմաններից մեկը շատ բանջարեղենի օգտագործումն է: Բանջարեղեն են համարվում այն խոտաբույսերը, որոնց հյութալի մասերը՝ տերեւները, ցողունները, արմատները, սոխուկները, պտուղներն ու ընձյուղներն օգտագործվում են սննդում: Բանջարեղենը դասակարգվում է՝ արմատավորների, որոնց մեջ են մտնում գազարը, բողկը, ճակնդեղը եւ այլն, տերեւաբանջարների՝ կաղամբ, հազար, սպանախ, սամիթ եւ այլն: Կան նաեւ պտղաբանջարներ՝ լոլիկ,
Հանգստյան տան ճոխ գովազդն ու տխուր իրականությունը
Այս լուսանկարներից մեկը վերցրել ենք Դիլիջանի «Վիլլա Ռեսթ» հանգստյան տան ինտերնետային գովազդներից, որոնք տեղադրված են բազմաթիվ կայքերում: Մյուս լուսանկարը (որի վրա կա «Առավոտի» լոգոն) արել ենք տեղում: Գայթակղվելով գովազդային լուսանկարներով՝ նոր լողազգեստներ էինք գնել: Լողավազանն իրականում տեսնելով՝ պարզ դարձավ, որ լողալու մասին մոռանում ենք: Ընդ որում, հանգստյան տուն մտնելուն պես մեզ աչքալուսանք էին տվել, որ
Երթևեկության հատուկ ռեժիմ՝ Դիլիջանի թունելի ներսում
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ Երևան-Սևան-Իջևան միջպետական մայրուղու 81-րդ կմ-ում՝ Դիլիջանի թունելի ներսում, հունիսի 17-ից մեկնարկած հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ սահմանվել է երթևեկության հատուկ ռեժիմ։ Հորդորում ենք վարորդներին թունելի ներսում երթևեկել առավելագույնս զգույշ, խստագույնս հետևել թունելի մուտքերում և ներսում տեղադրված ճանապարհային նշաններին, շինարարական աշխատանքների մասին զգուշացնող ցուցանակներին, լուսային ազդանշաններին: Բաց թափքով գերբեռնված բեռնատարների
Պեկինը կընդունի նաեւ ձմեռային օլիմպիական խաղերը
Երեկ Կուալա-Լումպուրում կայացած ՄՕԿ-ի 128-րդ նստաշրջանում գաղտնի քվեարկությամբ 2022 թվականի ձմեռային օլիմպիական խաղերի մայրաքաղաք ընտրվեց Պեկինը: Չինաստանի մայրաքաղաքն ընդամենը 4 ձայնով՝ 44-ը 40-ի դիմաց, շրջանցեց իր միակ մրցակից Ալմաթիին: Այսպիսով, Պեկինը դարձավ միակ քաղաքը, որտեղ անցկացվում են եւ ամառային, եւ ձմեռային օլիմպիական խաղեր: ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ «Առավոտ» օրաթերթ 01.08.2015թ.
«Չի բացառվում, որ ՌԴ-ն մի քանի միլիարդի զենքի մատակարարման պայմանագիր կնքի Ադրբեջանի հետ». Դավիթ Շահնազարյան
«Մեղմ ասած, ես ոգեւորված չեմ այդ վարկով: Ընդհանրապես ՌԴ-ից վարկ վերցնելը համարում եմ շատ վտանգավոր, որովհետեւ Ռուսաստանն իր պարտքերը Հայաստանից հետ է վերցնում Հայաստանի ռազմավարական օբյեկտներով, Հայաստանի բաժնեմասով, մասնավորապես «ՀայՌուսգազարդ» ընկերությունում, այսինքն, մեր անկախության եւ պետականության ինչ-որ մասնիկներ է ամեն անգամ վերցնում»,- Aravot.am-ի հետ զրույցում ռուսական նոր վարկի մասին այսպիսի տեսակետ հայտնեց «Համաձայնություն» կենտրոնի ղեկավար
«Ես որոշեցի դուրս մնալ այդ թնջուկից». Թովմաս Պողոսյանը՝ Սայաթ-Նովայի հոբելյանի, աշուղ-գուսան եզրույթների մասին
Կոմիտասյան սկզբունքներին հավատարիմ` ժողովրդական եւ աշուղական երգերի ճանաչված երգիչ, ՀՀ ժողովրդական արտիստ Թովմաս Պողոսյանը, որի երգչական կարիերան սկսվել է 1980-ականների սկզբից, 1982թ. հիմնադրեց ներկայիս ՀՀ հանրային ռադիոյի «Սայաթ-Նովա» աշուղական երգի վաստակավոր անսամբլը, համանուն միությունը, հետագայում՝ Ջիվանու անվան աշուղական դպրոցը: Արվեստագետը գրառել է ժողովրդական եւ աշուղական երգեր, հեղինակ է բազմաթիվ գիտական հոդվածների, այդ թվում՝ «Ջիվանի, անհայտ
Սահմանադրական փոփոխությունների՝ դատական համակարգի բարեփոխմանն առնչվող մասը, ըստ փաստաբանի, իմիտացիա է
Սահմանադրական փոփոխությունների նախագծի հանրային քննարկումների ժամանակ բանախոսները հիմնականում անդրադառնում են սահմանվելիք պետական կառավարման ձևի և մարդու հիմնական իրավունքների ու ազատությունների հիմնահարցերին՝ ուշադրություն չդարձնելով ձևավորվելիք դատական համակարգի հիմնախնդիրներին: Դատական համակարգի հնարավոր ձևափոխումների մասին զրուցեցինք «Սարգսյան իրավաբանական խումբ» իրավաբանական միավորման ղեկավար Տիգրան Սարգսյանի հետ: -Պարոն Սարգսյան, որքանո՞վ են կարևորվում դատական համակարգում նախատեսվող փոփոխությունները և ի՞նչ կտա այն
Ո՞ր մասնագետները կարող են հեշտացված կարգով Ռուսաստանի քաղաքացիություն ստանալ. Известия
Ռուսաստանի արդարադատության նախարարությանը հաստատել է արտասահմանցիների մասնագիտությունների վերաբերյալ աշխատանքի նախարարության հրամանը, որը նրանց իրավունք է տալիս հեշտացված կարգով ՌԴ քաղաքացիություն ստանալ: Այս տեղեկությունը, հղում կատարելով ՌԴ Արդարադատության նախարարության հաղորդագրությանը, հրապարակել է «Известия»-ն: Այսպիսով` աշխատանքի նախարարությունը փորձում է ծածկել շուկայում մի շարք մասնագետների պակասը: Սկզբում ցուցակում ներառված են եղել 211 մասնագիտություններ, որոնց թվում եղել են մարզիչներ, պանրագործներ,
Առաջիկա 5 օրերի եղանակի կանխատեսում
Mta–gov.am–ը տեղեկացնում է՝ օգոստոսի 4-6-ին հանրապետության տարածքը կգտնվի արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում, հատկապես հովտային գոտիներում ապասվում է բարձր ջերմային ֆոն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ, գյուղատնտեսական մշակաբույսերի մոտ կդիտվի ջրազրկում, որից խուսափելու համար անհրաժեշտ է խիստ կերպով վերահսկել ոռոգման ռեժիմը: Ազգաբնակչությանը խորհուրդ է տրվում խուսափել ֆիզիկական ակտիվությունից և արեգակի անմիջական ճառագայթների տակ գտնվելուց,
«Բորխեսի մասին համր ֆիլմ կնկարեմ». Արգենտինահայ Ջեք Պողոսյանը՝ իր ծրագրերի մասին
Արգենտինահայ դերասան, լրագրող եւ կինոգործիչ Ջեք Պողոսյանը վերջերս Երեւանում էր՝ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի առիթով: Այս օրերին նա կրկին հայրենիքում է՝ Բուենոս Այրեսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայկական դպրոցի 14 շրջանավարտների հետ: «Շատ դժվար է ասել, թե ինչ ենք զգում, երբ առաջին անգամ Հայաստան ենք գալիս. ուրիշ է, երբ Արգենտինայում ենք խոսում եւ լսում Հայաստանի մասին, այլ


















































