Օրվա լրահոսը

Սահմանագծով ձգվող ավտոճանապարհի դարպասը կրնկի վրա բաց է

Այդ ճանապարհին դիվերսիա է եղել

«Զվարթնոց»-ը խիստ վթարային վիճակում չէ». ճարտարապետ

«Զվարթնոց» օդանավակայանի ուղևորային հին համալիրի ամրացման համար անհրաժեշտ է 10 միլիոն դոլար:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ համահայկական 6-րդ խաղերի ջահի օրհնության արարողությունը

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ 27 Հուլիսի, 2015 Հուլիսի 27-ին եկեղեցականների թափորը Մայր Տաճարի զանգերի ղողանջների ներքո, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի Տրդատակամարի մոտից շարժվեց դեպի Բաց Խորան: Այնուհետև Մայր Տաճարի երգչախմբի կողմից կատարվեց ՀՀ պետական օրհներգը, որից հետո օրվա առիթով բացման խոսք ասաց Մայր Աթոռի Քրիստոնեական Դաստիարակության կենտրոնի

478.31 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց

Հուլիսի 27-ին “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ” ԲԲԸ-ում կայացել է 3,200,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 478.31 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 478.5 դրամ:   NASDAQ OMX Armenia

Քաջարանի բուժանձնակազմի մեղքով՝ հեպատիտ C-ով վարակվածների բուժումը պետությունն է հոգում

Այժմ ավելի շատ ատամնաբուժարաններից ու գեղեցկության սրահներից են հեպատիտ վարակվում, քան արյան փոխներարկումից

 Պլանային ջրանջատում Մերձավանում

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 29-ին ժամը 10.00-ից մինչև հուլիսի 30-ը ժամը 10.00-ն կդադարեցվի Արմավիրի մարզի Մերձավան գյուղի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: «Երևան Ջուր» ՓԲԸ

Հնագիտության ինստիտուտի տնօրենը՝ սենսացիոն գտածոյի մասին. «Կարող է ես շպրտել եմ, ինքը ջրի տակից հանել է»

Ըստ Պավել Ավետիսյանի, ջրի տակից ինչ-որ բան հանելը դեռեւս սենսացիաների չափանիշ չէ

Օգոստոս ամսվա կլիմայական բնութագիրը

Հանրապետության տարածքում օգոստոսը երկրորդ շոգ ամիսն է, սակայն մի շարք շրջաններում` Գեղարքունիքի հյուսիսային մասում, Արագածոտնի նախալեռներում, բարձր լեռնային շրջաններում օգոստոսին ջերմաստիճանը փոքր ինչ բարձր է հուլիսյան ջերմաստիճանից: Միջին ամսական ջերմաստիճանը հանրապետությունում 15… 16.70C է, Արարատի, Արմավիրի, Վայոց Ձորի մարզերում և Սյունիքի հովիտներում` 25…260C: Բացարձակ առավելագույն ջերմաստիճանը այստեղ հասնում է 41…43,70C (43,70C- 2011 թ. Մեղրի): Միջինը

«Առանց սահմանադրական փոփոխությունների էլ է հնարավոր այդ հարցը լուծել». Սաշիկ Սուլթանյան

Հայաստանի եզդիական համայնքը սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտություն չի տեսնում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Շամս» մարդասիրական հասարակական կազմակերպության նախագահ Ռուստամ Բաքոյանը. «Մենք՝ որպես հանրության մի մաս, դրա կարիքը չենք զգում: Եթե հանրությունը որոշի, որ պետք է այդ փոփոխությունները լինեն, եզդիական համայնքը կմիանա այդ որոշմանը»,- ընդգծեց նա՝ անդրադառնալով սահմանադրական բարեփոխումների նախնական տարբերակին և եզդիական

Արտահանվել է 47 854 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն

Ընթացիկ տարում Հայաստանից ընդհանուր առմամբ արդեն արտահանվել է 47854 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 27 623 տոննայի դիմաց: Այդ թվում` հուլիսի 27-ի դրությամբ արտահանվել է 20 000 տոննա ծիրան` նախորդ ամբողջ տարվա 1791 տոննայի դիմաց և 2038 տոննա կեռաս` նախորդ ամբողջ տարվա 370 տոննայի դիմաց: Այսօրվա դրությամբ Հայաստանից արտահանվել է 2848 տոննա վարունգ`

 Քաշաթաղից նոր տղաներ մեկնեցին՝ պաշտպանելու մեր մայրերի ու մանուկների անդորրը

Այսօր՝ հուլիսի 27-ին, Քաշաթաղի շրջանից հերթական զորակոչիկները մեկնեցին Ստեփանակերտի զինվորական հավաքակայան՝ համալրելու հայոց բանակի շարքերը: Տարբեր բնակավայրերից են տղաները և պատրաստ են 2 տարի դառնալու հայրենի երկրի սահմանապահը: Մինչ նորակոչիկների տեղ հասնելը՝ զրուցում եմ զինկոմ, մայոր Ստեփան Օհանջանյանի հետ: Ասաց՝ նախկին զորակոչերը կայացել են ըստ պլանի: Զորակոչիկներն արդեն իրենց զորամասերում են՝ վիճակահանության արդյունքներով: Ամսի վերջին

«Մահացությունը հեպատիտից 10 անգամ ավելի մեծ է, քան ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ից» (Տեսանյութ)

Եթե ախտահանման կանոնները պահպանվեն, հեպատիտից վարակվածությունը նվազագույնի կհասնի

Մեկնարկեց «Սփյուռք» ամառային դպրոցի համայնքային գործի կազմակերպիչների դասընթացը

Հուլիսի 27-ին մեկնարկեց ՀՀ սփյուռքի նախարարության «Սփյուռք» ամառային դպրոցի համայնքային գործի կազմակերպիչների դասընթացը, որին մասնակցում է 14 սփյուռքահայ՝ աշխարհի 7 երկրից (Ռուսաստան, ԱՄՆ, Վրաստան, Ուկրաինա, Բելառուս, Բուլղարիա, Էստոնիա): Մասնակիցներին ողջունեց ՀՀ ՍՆ համահայկական ծրագրերի վարչության պետ Գագիկ Գյանջումյանը: Գիտակրթական ծրագրերի բաժնի պետ, ծրագրի պատասխանատու Սիրվարդ Համբարյանը մասնակիցներին տեսաշարով ներկայացրեց ՀՀ սփյուռքի նախարարության կողմից իրականացվող աշխատանքները,

Սոս Գիմիշյանը հերքում է Լեւոն Զուրաբյանի վարկածը՝ ՀԱԿ դաշինքի փլուզման պատճառների մասին

ՀԱԿ դաշինքի փլուզման պատճառը, ըստ դաշինքի նախկին անդամի, ոչ թե նախընտրական ցուցակն էր, այլ ԲՀԿ-ի մասով քաղաքագիտական վերլուծությունը

Եզդիների ցեղասպանությունը շարունակվում է

«Եզդիների ազգային կոմիտե» ՀԿ փոխնախագահ Սաշիկ Սուլթանյանի փոխանցմամբ՝ եզդի փախստականների ճամբարում օրական 5-6 մարդ է սպանվում: «Եզդի փախստականների ճամբարները գտնվում են այնպիսի վայրերում, որտեղ նրանց ֆիզիկական գոյությունը հարցականի տակ է, ինչպես, օրինակ, Թուրքիայում, որտեղ փորձում են ազատվել եզդի փախստականներից: Մարդիկ ոչ միայն ցեղասպանվում են, այլև հայրենազրկվում: Եվ դա միայն ազգային ու կրոնական պատկանելության պատճառով»,- այսօր լրագրողների հետ

Առաջիկա 5 օրերի եղանակի կանխատեսում

Հուլիսի 28-31-ին և օգոստոսի 1-ին հանրապետության տարածքը կգտնվի արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում, հատկապես հովտային գոտիներում ապասվում է բարձր ջերմային ֆոն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Հիմա էլ Հայաստանի շախմատիստների Բաքու մեկնելու հերթն է

ՖԻԴԵ-ի պաշտոնական կայքէջը տեղեկացնում է, որ Հայաստանի շախմատային ֆեդերացիայի նախագահ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է սեպտեմբերին Բաքվում կայանալիք շախմատի տղամարդկանց աշխարհի գավաթի խաղարկության ուղեգիր նվաճած գրոսմայստերներ Լեւոն Արոնյանին, Հրանտ Մելքումյանին, Գաբրիել Սարգսյանին, Սամվել Տեր-Սահակյանին եւ խորհուրդ տվել՝ մասնակցել մրցաշարին: Նախագահի խորհուրդը՝ խորհուրդ, բայց այստեղ էլ, կարծում ենք, վերջնական որոշումը կամավոր պետք է կայացնեն իրենք՝

Աղբամաններով ճանապարհ փակելը սովորությո՞ւն է դարձել

Բաղրամյան փողոցը աղբամաններից «ապամոնտաժվեց», փոխարենը փակվեց Արմավիր քաղաքի Աբովյան փողոցը, որտեղ գտնվում է մարզպետարանի շենքը: Չնայած մարզում առկա ջրամատակարարման խնդրին, գազի, աշխատատեղերի բացակայությանը՝ Աբովյան փողոցը ոչ թե ի նշան բողոքի է փակվել, այլ՝ այստեղ շինարարական աշխատանքներ են ընթանում, ինչի հետեւանքով էլ աղբամանները տեղափոխվել են փողոցի մեջտեղը՝ տպավորություն թողնելով, թե փողոցն աղբամաններով փակված է: Լուսանկարը՝ ԱՆՈՒՇ

Արդարադատության նախարարությունը հայտարարում է ՀԿ-ների կողմից անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմնի ղեկավարի թեկնածություններ ներկայացնելու գործընթաց սկսելու մասին

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Հիմք ընդունելով «Անձնական տվյալների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հուլիսի 2-ի՝ «Հասարակական կազմակերպությունների կողմից թեկնածություններ առաջարկելու կարգը սահմանելու մասին» թիվ 736-ն որոշումը (https://www.e-gov.am/gov-decrees/item/26002/)՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը հայտարարում է հասարակական կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմնի ղեկավարի թեկնածություններ ներկայացնելու գործընթաց սկսելու

Տիգրան Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել՝ ծանր մարմնական վնաս պատճառելու համար

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով այսօր մեղադրանք է առաջադրվել հուլիսի 25-ին ձերբակալված Տիգրան Խաչատրյանին: Նախաքննության ընթացքում ձեռնարկված քննչական և դատավարական գործողությունների արդյունքում ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ Տ.Խաչատրյանը Գորիսի «Սդղի գյոլ» կոչվող տարածքում մայիսի 2-ին տեղի ունեցած վիճաբանության ժամանակ բռնություն է գործադրել Հարություն Զաքարյանի նկատմամբ`

Մինչև տարեվերջ Խարբերդ թաղամասը ամբողջությամբ կապահովվի արտաքին լուսավորությամբ

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ մայրաքաղաքի փողոցների, հրապարակների, զբոսայգիների ու պուրակների, ինչպես նաև բակային տարածքների արտաքին լուսավորության համակարգում առկա թերությունների վերացման աշխատանքների հետ կապված զեկուցվել է, որ վնասված լամպերը պարբերաբար փոխարինվում են նորերով: Զեկուցվել է նաև, որ մինչև տարեվերջ կավարտվեն Խարբերդ թաղամասի բոլոր փողոցների և բակային տարածքների արտաքին լուսավորության ապահովման

Ավարտվել է ոստիկանի մասնակցությամբ խոշոր չափով թմրամիջոցն ապօրինի իրացնելու դեպքով նախաքննությունը

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ նախկինում մի քանի անգամ դատապարտված Երվանդ Թորոսյանը 2014թ. ընթացքում ծանոթացել է Գեղամ Գեղամյանի հետ, տեղեկացել, որ վերջինս օգտագործել է թմրամիջոց, նրան հայտնել է, որ ունի «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց և առաջարկել է ցանկության դեպքում գնել: Գեղամ Գեղամյանի մոտ թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու դիտավորություն առաջացնելուց հետո,

Հրդեհավտանգ տարածքներում ժամանակավորապես կարգելվի հրավառությունը

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ մայրաքաղաքի վարչական շրջաններում շարունակվում են աշխատանքային երկհերթ ժամանակացույցով ոռոգման, ինչպես նաև խոտհնձի աշխատանքները: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է  վարչական շրջանների,  առևտրի և բնապահպանության վարչությունների և ոստիկանության հետ համատեղ ձեռնարկել միջոցառումներ՝ հրդեհավտանգ հանվածներում հրավառությունները ժամանակավորապես արգելելու ուղղությամբ: «Ուշադրության կենտրոնում պահեք այն վայրերը, որտեղ

Ստվերային կառավարում ապահովելու եւ պատասխանատվությունը լղոզելու մոդել

ՀՀ նախագահի նախկին թեկնածու Արման Մելիքյանը` սահմանադրական բարեփոխումների նախագծի մասին – Սահմանադրական բարեփոխումների նախագծի հրապարակված 7 գլուխները հակասականորեն ընկալվեցին քաղաքական դաշտի ընդդիմադիր եւ իշխանական հատվածների կողմից: Առաջինները քննադատում են` դա համարելով իշխանության վերարտադրության միջոց, երկրորդները հակադարձում են՝ ասելով, որ գնալով սահմանադրական բարեփոխումների եւ անցում կատարելով խորհրդարանական կառավարման համակարգին՝ իշխանությունն ընդառաջ է գնում ընդդիմության ծրագրային դրույթներին,

Առավել խիստ և հետևողական լինել աղբահանության աշխատանքների կազմակերպման նկատմամբ

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ բացօթյա ապօրինի առևտրի դեպքերի հայտնաբերման նպատակով շաբաթվա ընթացքում, այդ թվում հանգստյան օրերին, վարչական շրջաններում կազմակերպված ստուգայցերի ընթացքում 7 վարչական արձանագրություն է կազմվել: Քաղաքապետը հանձնարարել է շարունակել հսկողությունը՝ ակտիվ համագործակցելով ոստիկանության հետ: Քաղաքացիների, ինչպես նաև իրավաբանական անձանց կողմից աղբը ոչ սահմանված վայրերում թափելու դեպքերի հայտնաբերման և

Սպանություն Ալավերդիում

Հուլիսի 26-ին, ժամը 08.55-ին, հիվանդանոցից ոստիկանության Թումանյանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «շտապօգնության» կանչով մեկնել են Ալավերդի քաղաքի Մարքսի փողոցի 9 շենքի բնակարաններից մեկը և բնակչուհուն` 1979 թ. ծնված Սերինե Կոնյանին, հայտնաբերել սպանված վիճակում: Մեկնած  օպերատիվ խումբը նշված բնակարանում հայտնաբերվել է Սերինե Կոնյանի դիակը` բազմաթիվ ծակած-կտրած վնասվածքներով: Նույն օրը, ժամը 09.05-ին, ոստիկանության ծառայողների բացատրական աշխատանքների

«Այս խորհրդարանական նստաշրջանն ինձ համար անհետաքրքիր էր»

Քաղաքտն ամփոփում է խորհրդարանական անցած նստաշրջանըագե «Ընդդիմադիր քաղաքական ուժերը գոյատեւման խնդիր են լուծում, Հայ ազգային կոնգրեսն այդ խնդիրն էլ չկարողացավ լուծել: Ըստ էության, ընդդիմությունը բավական լուրջ խնդրի առաջ է կանգնած, ընդ որում՝ ընդդիմադիր բոլոր ուժերը: Քայքայման գործընթացի մասին եթե խոսենք, ոչ միայն կարելի է ԲՀԿ-ին նկատի ունենալ, նրա հետ տեղի ունեցածը, այլ նաեւ «Ժառանգությանը», ՀԱԿ-ին,

Պետավտոտեսուչ. «28 հատ հարբած ոչխար ենք տարել բաժին»

Վարդավառը տոնելու հետեւանքները

«Ադրբեջանը կրակի հետ է խաղում». ադրբեջանագետ

Ադրբեջանագետ, ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահ Գրիգորի Այվազյանի կարծիքով, ադրբեջանցիները կրակի հետ են խաղում՝ սահմանին լարվածություն ստեղծելով: Այսօր «Զարկերակ» ակումբում նա կարծիք հայտնեց, որ ստեղծված իրավիճակում Ադրբեջանը շահեկան դիրքում չէ. «Կրակի հետ խաղացողը կարող է ինքն այրվել կրակի մեջ»: Նա նկատեց, որ թեեւ Ադրբեջանում ոչ բոլորն են ցանկանում լայնածավալ ռազմական գործողություններ, բայց, եթե այսպես շարունակվի, ապա չի

Տանգոյի երեկո՝ Ազնավուրի անվան հրապարակում

«Երևանյան ամառ 2015»-ի ծրագրային հերթական համերգը Շառլ Ազնավուրի անվան հրապարակում էր, որտեղ երեկոյան զբոսանքի դուրս եկած քաղաքացիներին տանգոյի երեկո էր սպասվում։ «Ամբասադոր» երաժշտախմբի կատարմամբ համերգային ծրագրում հնչել են աշխարհահռչակ կոմպոզիտորների, մասնավորապես` Աստոր Պիացոլայի հանրաճանաչ ստեղծագործությունները, ինչպես նաև ռուսաստանցի հեղինակների մեղեդիներ՝ հանրահայտ ֆիլմերից։   Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031