Օրվա լրահոսը
Կառավարությունը որոշել է 2015 թվականի հուլիսի 13-ի աշխատանքային երկուշաբթի օրը տեղափոխել 2015 թվականի հուլիսի 18-ը
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության արտահերթ նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածը և «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածը՝ ՀՀ տոների օրերի, ինչպես նաև ազգային տաղավար տոների և դրանց հաջորդող հիշատակի օրերի կապակցությամբ`
Երվանդ Ղազանչյանը հավաքագրել է իր հին ու նոր օրերը
Հրատարակվել է ռեժիսոր, ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Ղազանչյանի «Հին ու նոր օրեր» հուշագիրքը, որը կազմել է արվեստաբան, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սերգեյ Առաքելյանը: Վերջինս «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ սիրով ստանձնելով այդ աշխատանքը, հիշել է ժամանակին իր ավագ ընկեր, ակադեմիկոս Ռուբեն Զարյանի այն դիտարկումը, թե մեր գրականությունից դուրս է մղվում ու փաստորեն մահանում ոլորտի կարեւոր
Գերման Ստերլիգով. «Ես հիմա ղարաբաղցի ջրաղացպան եմ» (տեսանյութ). Vesti
Ռուս գործարար, միլիարդատեր Գերման Ստերլիգովը հարմարվում է իր նոր բնակավայրին՝ Լեռնային Ղարաբաղին: Ստերլիգովը Ղարաբաղ էր տեղափոխվել հուլիսի սկզբին եւ այժմ վաճառում է Ռուսաստանի իր ունեցվածքը: Լեռնային Ղարաբաղ մուտք գործելուց հետո Ադրբեջանը նրան ներառեց իր «սեւ ցուցակում», սակայն դա Ստերլիգովին բացարձակ չի անհանգստացրել: «Vesti»-ին տված հարցազրույցում նա, մասնավորապես ասել է. «Այսօր մենք ջրաղաց ենք գնել: Ես
ՊՆ նախարարը կայացրել է որոշում՝ զորացրել զինծառայողին
Հուլիսի 9-ին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է առողջական գանգատներ ունեցող զինծառայողին և նրա ծնողին: Հանդիպման ընթացքում լսելով Կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի նախագահ Արսեն Մելքոնյանի ներկայացրած հիմնավորումներն ու եզրակացությունները՝ Սեյրան Օհանյանը զինծառայողի ծնողի և հանձնաժողովի նախագահի հետ քննարկել է նրա հետագա ծառայության խնդիրը: Ըստ այդմ՝ կայացվել է օբյեկտիվ և հիմնավոր որոշում, այն է՝ զորացրել զինծառայողին: Պաշտպանության
Լրատվություն ըստ նպատակահարմարության աստիճանի
Արտագնա մրցումներում մեր մարզիկների հաջողություն արձանագրելու դեպքում ավետիսը հազար ու մի խողովակով անմիջապես տեղ է հասնում: Մյուս դեպքերում ամեն ինչ ընթանում է ըստ սովորական ընթացակարգի: Մարզական լրատվության օպերատիվությունը հաշվվում է վայրկյաններով, վատթարագույն դեպքում՝ րոպեներով: Հայաստանի լրատվամիջոցները շահագրգիռ են մեր մարզիկների ցանկացած մրցելույթի արդյունք հնարավորինս արագ մատուցել հասարակությանը, անկախ նրանից՝ դա մեդալի արժե՞ք ունի, թե՞ ձախողում է:
«Երկար ժամանակ մտածում էի՝ ինչպես համադրել լուսանկարչությունը եւ պոեզիան»
Ասում է լուսանկարիչ Գերման Ավագյանը Բոլորովին վերջերս լուսանկարիչ Գերման Ավագյանը հանդես եկավ իր՝ «Վիզուալ պոեզիա» անվանումը կրող լուսանկարների ցուցահանդեսով: Լուսանկարները պոեզիայի եւ լուսանկարչության յուրահատուկ համադրություն են: Մեր այն հարցին, թե ինչպես ծնվեց նմանատիպ լուսանկարներ անելու միտքը, պրն. Ավագյանը պատասխանեց. «Ինչպես ասում են, ֆոտոն արդեն պոեզիա է, դեռ 1989 թվականից էի մտածում` ինչպես համադրել լուսանկարչությունը պոեզիայի
Օրգանիզմը մաքրեք մրգահյութերի, խոտաբույսերի եւ ջրի միջոցով
Առողջ եւ լավ վիճակի մաշկ ունենալու, նրա թարմ եւ ջահել տեսքի առաջին պայմանը նյութերի ճիշտ փոխանակությունն է, բոլոր օրգանների ու համակարգերի նորմալ գործունեությունը։ Օրվա ընթացքում զանազան մրգերի եւ բանջարեղենի հյութեր օգտագործելը նպաստում է անհրաժեշտ վիտամինների պաշարի ավելացմանը, որը մաշկին տալիս է հաճելի տեսք։ Հյութերի ներգործությունը ուժեղանում է դրանք կոմբինացնելով մեղրի ու ձվի դեղնուցի հետ. 1
Գեւորգ Կոստանյանը եւ Աղվան Հովսեփյանը չեն կարող հավատացնեն, որ իրենց հարաբերությունները նորմալ է. «Հրապարակ»
Ինչքան էլ Գեւորգ Կոստանյանը եւ Աղվան Հովսեփյանը հավատացնեն, որ իրենց հարաբերությունները նորմալ են, դա դրսեւորվում է միջհամակարգային կոնֆլիկտներում։ Շիրակի մարզում, օրինակ, խիստ լարված են դատախազ Րաֆֆի Ասլանյանի եւ քննչականի հարաբերությունները: Դատախազի գրության հիման վրա ՀՔԾ-ում քրեական գործ է հարուցվել մարզի քննչականի պետ Սամվել Սիմոնյանի դեմ: Ասում են, թե Շիրակում չկա քննիչ, ում վրա դատախազը «հոդված
Քաղաքական ուժերը այլ տեղում չէին էլ կարող հայտնվել, քան «մայթեզրին». «Ժամանակ»
Բաղրամյան պողոտայի իրադարձությունները հաստատեցին՝ Հայաստանի քաղաքական ուժերը դուրս են մնացել իրադարձությունների զարգացման առանցքից և հայտնվել են դիտորդի կարգավիճակում: Կար ժամանակ, երբ իշխանություններն էին դիտորդ, իսկ այսօր դիտորդ են քաղաքական ուժերը: Մի կողմից սա տրամաբանական և օբյեկտիվ իրողություն է, և քաղաքական ուժերն իրենց գործունեության արդյունքում հենց այդպիսի կարգավիճակում էլ պետք է ի վերջո հայտնվեին՝ շարունակաբար կտրվելով
Սահմանադրության փոփոխությունների տեքստը հրապարակվելու է մաս-մաս. «Հայկական ժամանակ»
Սահմանադրության փոփոխությունների տեքստը հրապարակվելու է մաս-մաս: Հուլիսի 15-ին կհրապարակվի նախագծի առաջին 7 գլուխը: Հուլիսի վերջին, օգոստոսի սկզբին փոփոխությունների ամբողջական տարբերակը ներկայացվելու է Սերժ Սարգսյանին: Սարգսյանի կողմից հավանության արժանանալուց հետո Սահմանադրության նախագիծը օգոստոսին կուղարկվի Ազգային ժողով: Երեկ առավոտյան տեղի ունեցած սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովի նիստից հետո մեզ հետ զրույցում այս մասին հայտնեց հանձնաժողովի անդամ, ԵՊՀ իրավագիտության
«Թորել եմ 14 տեսակի օղի». Լյովա Խաչատրյանը՝ իր կրեատիվ «մասնագիտության» մասին. «Հրապարակ»
«Թորել եմ 14 տեսակի օղի։ Ես միրգ չեմ առնում թորելու համար, այլ վայրի խնձոր, ալոճ, պանդա, սալոր, գիլաս…»,– բացատրեց ԱԺ ամենակրեատիվ պատգամավոր Լյովա Խաչատրյանը իր կրեատիվ «մասնագիտության» մասով։ Քանի՞ լիտր եք թորում տարեկան։ «Հազար»։ Այդքան էլ խմո՞ւմ եք։ «Ես չէ, հյուրեր շատ-շատ եմ ունենում, բոլորը տանս տեղը գիտեն, բոլորը հաճույքով գալիս են դեգուստացիայի»։ Տարբեր օղիներ
Լավ լուր Հայաստանից ՌԴ մեկնել ցանկացողների համար. «Ժամանակ»
Վերջին օրերին երջանիկ պատահականությամբ, կարծես թե, լուծվում է նաև Ռուսաստանի միգրացիոն օրենսդրության «Սև ցուցակում» հայտնված ՀՀ քաղաքացիների հարցը։ Վերջիններս ամիսներ շարունակ ՀՀ կառավարության, արտաքին գործերին նախարարության շենքերի առաջ բողոքի ցույցեր էին իրականացնում, դիմումներ գրում, նույնիսկ ցանկություն էին հայտնում տուգանքներ վճարել, միայն թե նորից ՌԴ մեկնելու հնարավորություն ստանան։ Հայաստանի միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանը մեզ հետ
Թեժ աշուն չի լինելու. «168 ժամ»
Այս տարվա քաղաքական ամառվա առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ ընդդիմությունը թեժ աշուն չի խոստացել: Դա Հայաստանի քաղաքական կյանքին անվերջ ուղեկցող խոստում էր, որն ամեն անգամ չկատարվելուց հետո, հաջորդ գարնանն ավելի խրոխտ էր հնչում: Իրականում, սակայն, այս աշունը կարող է թեժ լինել, քանի որ օգոստոսի վերջին Ազգային ժողով է ներկայացվելու սահմանադրական փոփոխությունների տեքստը, որի շուրջ
ԱԱՀ-ն էլեկտրաէներգիայի համար կնվազեցվի՞. «Հայկական ժամանակ»
Մեր ունեցած տեղեկություններով, կառավարությունում քննարկվում է վերջնական սպառողներին մատակարարվող էլեկտրաէներգիայի սակագնի մեջ ավելացված արժեքի հարկը 20 տոկոսից մինչև 18 տոկոսի իջեցնելու հնարավորությունը։ Խնդիրն այն է, որ էլէներգիայի հաստատված, բայց առայժմ սառեցված 49 դրամ սակագնում 9.8 դրամը ԱԱՀ-ն, որը գնում է ոչ թե ՀԷՑ-ին, այլ պետական բյուջե։ Եթե ԱԱՀ-ն նվազեցվի մինչև 18 տոկոսի, ապա սակագինը կբարձրանա
Քաղաքական ուժերն ուշացե՞լ են. «168 ժամ»
Հուլիսի 9-ին Ազատության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ էլեկտրաէներգիայի սակագնի դեմ պայքարող շարժման նոր նախաձեռնության անդամները քաղաքական բոլոր ուժերին կոչ արեցին միանալ իրենց։ «Քաղաքական և միջազգային հարաբերությունների հայկական կենտրոնի» տնօրեն, քաղաքական վերլուծաբան Աղասի Ենոքյանի համոզմամբ` քաղաքական ուժերն ի սկզբանե պետք է ներգրավվեին շարժման մեջ, միակ բացառությունը, որ քաղաքական ուժերը չէին ներգրավվի, ըստ նրա` կլիներ այն
Ինչու՞ պետք է հայերը նախընտրեն արտասահման մեկնել Վրաստանից. «Հայոց աշխարհ»
Գաղտնիք չէ, որ ավիաոլորտում առաջարկվող ծառայություններն այնքան էլ շահավետ չեն մեր սպառողի համար Այստեղ նախ ավիատոմսերի գներն են անհամեմատ բարձր, քան, ասենք, հարեւան Վրաստանում: Բացի դրանից, Հայաստանից դեպի պահանջարկ ունեցող շատ երկրներ պարզապես ուղիղ չվերթեր չկան, եւ այս կամ այն երկիր հասնելու համար հայ զբոսաշրջիկը ստիպված է երկու օդանավ փոխել՝ բնականաբար ավելի մեծ գումար եւ
Շարժումը յուրացնելու փորձերն առայժմ ձախողվում են. «Հայոց աշխարհ»
Բոլորը տեսան, որ հոսանքի թանկացման դեմ պայքարի, այսպես ասենք՝ «շարժումը» մարեց: Դրա վերջին ու ցայտուն վկայությունը հուլիսի 9-ի հանրահավաքն էր Ազատության հրապարակում: Հարցն այն չէ միայն, որ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ վերջին շրջանի հրապարակային ակցիաներից այն թերեւս ամենից սակավամարդն էր: Բովանդակություն, ի վերջո, չկար: Խոսքը, իհարկե, նախաձեռնողների կամ, եթե կուզեք՝ համակարգողների ասելիքի եւ գործողությունների բովանդակության
Փոփոխության շարժիչ ուժը
«Պայքարենք ռեժիմի դեմ», «Չեղարկում», «Ոչ թալանին», «Ոչ թալանչիներին», «Պատգամավորներ, վայր դրեք մանդատները», «Մենք ենք տերը մեր երկրի», «Ազատ, անկախ Հայաստան», «Իշխանափոխություն», «Հրաժարական»: Ազատության հրապարակում մնացած երիտասարդները հանդես են գալիս տարբեր կարգախոսներով, որոնք ենթադրում են ռադիկալիզմի տարբեր աստիճաններ եւ գործողությունների տարբեր ծրագրեր: Ի վերջո՝ կարելի է, իհարկե, ամեն ինչ հանգեցնել իշխանափոխության. «Քանի որ ռեժիմը չի փոխվում,
ՀԱԽՎԵՐԴՅԱՆ ՊԼՅՈՒՍ
Ծեր գնչուհին բախտս կարդաց Երեկոյան ժամը վեցին: Նա կիսաձայն ինձ շշնջաց. – Բիբինին լավ դաս տվեցիք:
Շարմազանով. «Այլընտրանք չկա. լինում է կամ ընդդիմություն, կամ իշխանություն»
«Մենք պետք է քայլեր ձեռնարկենք, որպեսզի Հայաստանում կուսակցությունների դերակատարումն ավելի մեծանա, կուսակցական համակարգը ուժեղանա, ամրապնդվի»,- այս մասին ՀՀԿ նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանը ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Ըստ նրա՝ Սահմանադրական բարեփոխումների երկրորդ նպատակն է, որ ուղղահայաց կառավարման համակարգը իր տեղը զիջի ցանցային հորիզոնական կառավարման համակարգին, «որտեղ ոչ թե մեկ անձի դերն է լինելու
Էդուարդ Շարմազանով. «Արագաչափ սարքերը ունեն մեկ նպատակ` կանոնակարգել երթեւեկության անվտանգությունը»
«Առաջին անգամ չէ, որ այս կամ այն պատգամավորը խոսում է արագաչափ սարքերի վերաբերյալ: Ինձ համար տարօրինակ է, որ մենք պատգամավորներս չենք կարևորում անվտանգ երթեւեկությունը»,- այս մասին ՀՀԿ ԳՄ նիստից հետո անդրադառնալով այս կիրակի մի շարք վայրերում շարժական արագաչափ սարքերի տեղադրման մասին ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հայտարարությանն, ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Ըստ պարոն
Աշոտ Մելիքյանը բացահայտում է, թե ով է ասել, որ «ԳԱԼԱ»-ի լրագրողն իրեն ցուցարարի նման է պահել
«Փայլակ Ֆահրադյանը հրավիրված է եղել մեր կազմակերպած կլոր սեղանին ու հնարավորություն ուներ մասնակցելու և բոլոր հարցերի շուրջ իր տեսակետն արտահայտելու»,-Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով «ԳԱԼԱ»-ի լրագրող Փայլակ Ֆահրադյանի այն կարծիքին, թե ճիշտ կլիներ, որ տեղեկությունը այն մասին, թե իբր Փայլակ Ֆահրադյանն իրեն հունիսի 23-ին պահել է ցուցարարի նման, դրա արժանահավատությունը ճշտեին իրենից, այսպես պատասխանեց Խոսքի ազատության
Ի՞նչ օգուտ կտա հայերին ռուս գործարար Գերման Ստերլիգովի Արցախ տեղափոխվելը
Քաղաքագետ Գագիկ Համբարյանի կարծիքով, ռուս գործարար Գերման Ստերլիգովի՝ Արցախ բնակության տեղափոխվելը, եթե անգամ ներդրումների առումով օգուտ չտա հայկական երկրորդ պետությանը, միևնույնն է` այն մեծ PR է Արցախի համար: Բացի այդ, նրա տված օգուտներից մեկն էլ այն է, որ լարված է պահում ադրբեջանցիներին: «Ես հույս ունեմ, որ նա մեծ ներդրումներ կկատարի Արցախի տնտեսության մեջ, եթե ոչ,
Էդուարդ Շարմազանովը՝ ՀԷՑ-ի վաճառքի մասին. «Երբ որ լինեն փաստեր, մենք այդ ժամանակ կխոսենք»
Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի այսօրվա նիստի ընթացքում քննարկել են ներքաղաքական ներկուսակցական հարցեր: Անդրադարձ է կատարվել ներքին եւ արտաքին քաղաքական զարգացումներին: Այս մասին նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Նա նշեց, որ նիստը վարող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ներկայացրել է Ռուսաստան իր վերջին այցի մանրամասները: «Խոսել ենք նաեւ սեպտեմբերին
Հասմիկ Պողոսյանը հանդիպել է Իրանի մշակույթի ու իսլամական առաջնորդման նախարարին
Այսօր` հուլիսի 10-ին, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը հանդիպել է Իրանի մշակույթի ու իսլամական առաջնորդման նախարար Ալի Ջանաթիի հետ: Հասմիկ Պողոսյանը ողջունել է հյուրին և շնորհակալություն հայտնել ՅՈՒՆԵՍԿՕ-ի 70-ամյակի շրջանակում խորհրդաժողովին մասնակցելու հրավերն ընդունելու համար, ինչպես նաև համոզմունք հայտնել, որ իրանական կողմի մասնակցությունը կարևոր և զգալի ներդրում կլինի խորհրդաժողովի աշխատանքներին: Ալի Ջանաթին իր հերթին շնորհակալություն
21-ամյա աղջիկը մեղադրվում է 64 տարեկան տղամարդուց շորթում կատարելու մեջ
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 21-ամյա բնակչուհուն՝ արատավորող տեղեկություններ հրապարակելու սպառնալիքով նույն մարզի բնակչից շորթում կատարելու համար։ Քննությամբ պարզվել է, որ 21-ամյա աղջիկը 2014թ. սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին ինտիմ հարաբերություններ է ունեցել Կոտայքի մարզի 1951 թ. ծնված բնակչի հետ։ Նշված հարաբերությունները հավաստող տեսաձայնագրություններն աղջիկը 2014 թվականի հոկտեմբերի վերջերին ներկայացրել
Փայլակ Ֆահրադյան. «Նույն հաջողությամբ կարող էին զանգել ու ասել, որ ասենք բռնաբարություն եմ արել»
«ԳԱԼԱ»-ի լրագրող Փայլակ Ֆահրադյանին վրդովեցրել է այն, որ Խոսքի ազատության պաշպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը ՀՀ-ում ԶԼՄ-ների եւ լրագրողների իրավունքների ոտնահարման թեմայով քննարկմանը հայտարարել էր, թե իրեն որոշ լրագրողներ հայտնել են այն մասին, որ Բաղրամյան պողոտայում հունիսի 23-ին «ԳԱԼԱ»-ի լրագրող Փայլակ Ֆահրադյանն իրեն ցուցարարի պես է պահել: Aravot.am-ը «ԳԱԼԱ»-ի լրագրող Փայլակ Ֆահրադյանից հետաքրքրվեց՝ ինչի՞ց է
Մեր շախմատիստներին «Բաթումի գավաթը» նվաճել չհաջողվեց
Ավարտվեց շախմատի «Բաթումի գավաթ 2015» միջազգային մրցաշարը: Այսօր կայացած եզրափակիչ տուրից առաջ Հայաստանի երեք շախմատիստներ հավակնում էին հաղթողի կոչմանը: Սակայն դա անել հաջողվեց ուկրաինացի միջազգային վարպետ Օլեքսանդր Բորտնիկին, որը ինը հնարավորից վաստակելով 6,5 միավոր, տիրացավ պատվավոր մրցանակին: Գրոսմայստեր Հովիկ Հայրապետյանը եւ Վարազդատ Հայրապետյանը 6,0-ական միավորով հանգրվանեցին, համապատասխանաբար, 2-րդ եւ 7-րդ հորիզոնականներում: Միջազգային վարպետ Արման Միքայելյանը
«Հայաստանը չտեսած ուսուցչի համար դժվար է աշակերտին հայրենաճանաչության դաս տալը». Հրանուշ Հակոբյան
Սփյուռքի հայ համայնքներում ազգային ինքնության պահպանմանն ու զարգացմանը, երիտասարդների շրջանում հայոց լեզվի իմացության մակարդակի, հայկական կրթօջախների ուսուցիչների, կրթական գործի պատասխանատուների, մշակութային խմբերի ղեկավարների որակավորման բարձրացմանը, սփյուռքի լրատվամիջոցների, երիտասարդական կազմակերպությունների գործունեությանը, ինչպես նաև համայնքների ինքնակազմակերպմանն աջակցելու նպատակով ՀՀ սփյուռքի նախարարությունը Երևանի պետական համալսարանի հետ 2015-ին շարունակում է «Սփյուռք» ամառային դպրոց» ծրագիրը: 17 երկրներից բազմաթիվ սփյուռքահայեր Հայաստանում
Տիգրան Հակոբյանը ճանաչվեց տուժող Բաղրամյան պողոտայի դեպքերով
Epress.am-ի օպերատոր Տիգրան Հակոբյանն այսօր ճանաչվել է տուժող հունիսի 23-ին Բաղրամյան պողոտայի դեպքով: Հիշեցնենք, որ հատուկ քննչական ծառայությունում այսօր հարուցվել է քրեական գործ պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելու, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու, բռնություն, զենք կամ հատուկ միջոցներ գործադրելով զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքերով: Epress –ի օպերատորի ներկայացուցիչ իրավապաշտպան Արթուր Սաքունցը Aravot.am-ին


















































