Օրվա լրահոսը
Աննախադեպ քանակի թմրամիջոցների ներկրման կանխում
Հուլիսի 10-ին ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, զննության ենթարկելով քաղաքացի Մ.Կ.-ի կողմից հիմնարկի` ցմահ ազատազրկված դատապարտյալ Ա. Ս.-ի համար բերված հանձնուքը, լցոնած պղպեղի միջից հայտնաբերել և առգրավել են «B8» գրառմամբ 50 դեղահաբ: Հաբերը հնարավորինս նմանեցված են եղել սխտորի պճեղների: Հայտնաբերվածը փաթեթավորվել և ուղարկվել է փորձաքննության: Փաստի առթիվ նախապատրասվում են նյութեր: ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային
Սուրենավանցիներն օրերով չեն կարողանում երեխաներին լողացնել
Ջրառատ Հայաստանում մարդիկ ջուր չունեն, որ խմեն, ճաշ պատրաստեն, լոգանք ընդունեն Այն օրվանից, երբ մի խումբ բարձրաստիճան պաշտոնյաների եւ մարզային իշխանությունների մասնակցությամբ հանդիսավոր արարողությամբ Արարատի մարզում բացվեց Սուրենավան գյուղը մատակարարող ջրագիծը, սուրենավանցիները հույս ունեին, որ վերջնականապես կազատվեն խմելու ջուրը գնելու ամենօրյա խնդրից: Սակայն, ինչպես ասում են, սուրենավանցիների ուրախությունը կարճ տեւեց: Հակառակ պաշտոնյաների խոստումներին, թե՝ Գառնիի
Հունիս ամսին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն քաղաքացիներից ստացվել է 694 դիմում
Հունիս ամսվա ընթացքում նախարարությունում գրանցված քաղաքացիների դիմումների ընդհանուր թիվը կազմել է 694, նախարարություն այցելած քաղաքացիների թիվը՝ 313, որոնցից 169-ի կողմից ներկայացվել է բանավոր դիմում: Բանավոր դիմումներում գերակշռող մաս են կազմել ավանդի փոխհատուցման` 62 (37%), կենսաթոշակի վճարման՝ 19 (10%) և ընտանեկան նպաստի նշանակման՝ 11 (7%) դիմումները: Գրավոր դիմումներում գերակշռող մաս են կազմել ավանդների փոխհատուցման՝ 63 (12%),
Շարունակվում են մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերի հարթ և թեք տանիքների նորոգման աշխատանքները
Տաք և ոչ տեղումանռատ ձմեռը հնարավորություն տվեց մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերի հարթ և թեք տանիքների նորոգման 2015 թվականի ծրագիրն սկսել փետրվարին: Մինչև աշխատանքային տարեշրջանի ավարտը նախատեսված է նորոգել 704 շենքերի հարթ տանիքներ` 79447 քմ մակերեսով: Հուլիսի 1-ի դրությամբ փաստացի նորոգվել է 335 շենքի հարթ տանիք` 26880 քմ մակերեսով: Թեք տանիքների նորոգումը կսկսվի 797 շենքերում` 45579 քմ
Գասպարի. «Առաջարկում եմ՝ Աշոտյանը դաստիարակչական աշխատանք կատարի իր կուսակիցների հետ» (Տեսանյութ)
Վարդգես Գասպարին շարունակելու է բողոքի ակցիաներ կատարել նախագահական ամառանոցի դիմաց
Ինչո՞ւ դատախազությանը պետք է առանձին գլուխ հատկացվի, իսկ ազգային անվտանգությանը՝ ոչ. Հայկ Ալումյան. «Փաստինֆո»
ՀՀ սահմանադրության նախագծում ՀՀ դատախազությանը մանրակրկիտ, առանձին գլուխ հատկացնելուն ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Հայկ Ալումյանը բացասական է վերաբերվում: «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում Հայկ Ալումյանը տարակուսանք հայտնեց, թե նույն տրամաբանությամբ այդ դեպքում ինչո՞ւ առանձին գլուխներ չեն տրամադրվում արտակարգ իրավիճակների, սոցիալական ապահովության նախարարություններին, անշարժ գույքի կադաստրին, ազգային անվտանգության ծառայությանը: Հիշեցնենք, որ «Փաստինֆո»-ի հետ զրույցում Սահմանադրական հանձնաժողովի անդամ,
Գյումրիում նկարահանում չէր, տաքսու վարորդի կողմից առեւանգումն իրական էր
Սիրահարված վարորդին Շիրակի մարզի դատարանը դատապարտել է ազատազրկման Արթուր Մանուկյանը դատապարտվել է չորս տարվա ազատազրկման: Արթուր Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել «մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ բռնություն գործադրելու միջոցով բացահայտ առեւանգելու համար»՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով։ Մեկ տարի առաջ «ինքնությունը չպարզված անձանց» կողմից Մարիամ Պ.-ն առեւանգվել էր: Եղել էր բռնություն:
Տարածված տեղեկատվությունը զրպարտություն է. Անդրանիկ Նիկողոսյանի աշխատակազմի հայտարարությունը
Ռուսական դեղին կայքերում տարածված տեղեկատվությունը, թե, իբր, Ռազմավարական զարգացման ինստիտուտի գլխավոր տնօրեն Անդրանիկ Նիկողոսյանը Մոսկվայում մեղադրվում է բռնի գործողություններ կատարելու մեջ, կատարյալ զրպարտության վառ օրինակ է: Այդ` մինչ այժմ անհայտ ռուսական կայքերում տեղ գտած հրապարակումները չունեն ոչ մի հիմք և միտված են Նիկողոսյանի համբավի արատավորմանը: Ցավալի է, որ հայկական զանգվածային լրատվամիջոցներն էլ, անտեսելով տեղեկատվության սկզբնաղբյուրի
Վարչական վարույթը դարձել է հարկահավաքության մեխանիզմ. «Ա1+»
345 հազար գրանցված վարորդ եւ տարեկան 1,5 մլն վարչական վարույթ. իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը դա համարում է պատիժ է եւ նշում, որ վարչական վարույթը դարձել է հարկահավաքության մեխանիզմ։ Հենց այդ պատճառով էլ «Իրավունքի գերակայություն» իրավապաշտպան ՀԿ-ն վարորդներին մեկ տարով անվճար իրավաբանական օգնություն է տրամադրելու։ Սակայն ՀԿ-ն ոչ բոլոր վարորդներին կարող է օգնություն ցուցաբերել, ռեսուրսները սահմանափակ են։
Խնդրում եմ ապահովել արդար ու օբյեկտիվ քննություն
Համակուրսեցու սպանության համար մեղադրվողի մոր նամակը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին Հարգելի պարոն նախագահ, Ձեզ գրում է Հայաստանի Հանրապետության քաղաքացի, բայց, առաջին հերթին, հուսահատված մի մայր, որի 18-ամյա որդին արդեն 5 ամիս է՝ գտնվում է կալանքի տակ։ Որդիս՝ Վաչե Սահակյանը, մեղադրվում է Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում համակուրսեցու սպանության մեջ։ Հինգ տանջալի ամիս ես լռել եմ,
Պուտին. Հայաստանը միանում է ՇՀԿ-ին որպես գործընկեր. Газета
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ադրբեջանը, Հայաստանը, Կամբոջան եւ Նեպալը միանում են Շանհայի համագործակցության կազմակերպությանը (ՇՀԿ) որպես կազմակերպության գործընկերներ. հաղորդում է «Газета»-ն։ Նա նաեւ ասել է, որ այլ երկրներ էլ կան, որոնք ցանկանում են մասնակցել ՇՀԿ-ի աշխատանքներին. «Դեռ մի շարք երկրներ հետաքրքրվածությունն են ցուցարբերում մեր կամակերպությանն այս կամ այն ձեւով միանալու համար։ Մենք
«Վարդավառ» միջազգային փառատոնը՝ Գառնիում և Գեղարդում
Այս տարի՝ հուլիսի 12-ին, երկրորդ անգամ կանցկացվի «Վարդավառ» միջազգային փառատոնը՝ Երիտասարդական ակումբների դաշնության (ԵԱԴ) կազմակերպմամբ: Լինելով կրթական, մշակութային միջոցառում՝ փառատոնը կանցկացվի հայ և համաշխարհային նյութական մշակույթի մաս կազմող հուշարձանների՝ Գեղարդի և Գառնիի տարածքում: «2014 թվականին առաջին անգամ կազմակերպելով «Վարդավառ» միջազգային փառատոնը՝ ԵԱԴ-ն առաջին քայլն արեց Վարդավառ տոնը միջազգային համատեքստում ներկայացնելու ուղղությամբ: Շուրջ 26 երկրից ավելի քան
Ադրբեջանի ԱԳՆ. «Լեռնային Ղարաբաղը բարենպաստ վայր է փողերի լվացման եւ քրեական գործունեության համար». Trend
Լեռնային Ղարաբաղ այցելելու համար ռուս օպերային երգչուհի Լյուբով Կազարնովսկայայի եւ միլիարդատեր, գործարար Գերման Ստերլիգովի անուններն ընդգրկվել են Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության անցանկալի անձանց ցուցակում։ Այս մասին, ըստ «Trend»-ի, հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Հիքմեթ Հաջիեւը։ «Ստերլիգովը հակասական կենսագրություն ունի։ Մինչեւ Հայաստանի կողմից Ադրբեջանի օկուպացված տարածքները գնալը նա կարող էր անտեղյակ լիներ, որ այդ տարածքները
Դիմեք Յունիբանկի «U-Cash» սպառողական վարկի համար նաև օնլայն
Յունիբանկը հնարավորություն է ընձեռում իր հաճախորդներին «U-Cash» կանխիկ դրամով սպառողական վարկերի համար դիմել նաև օնլայն` առանց բանկ այցելելու: Վարկի օնլայն հայտի ձևը տեղադրված է www.unibank.am կայքում: Շահավետ պայմանների շնորհիվ, Յունիբանկի «U-Cash» վարկը հասանելի է առավելագույն թվով հաճախորդներին և կոչված է հնարավորինս պարզեցնելու ընթացիկ սպառողական ծախսերի համար գումարի ձեռքբերման գործընթացը: Վարկը տրամադրվում է կանխիկ դրամով, գումարը
Պլանային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիայում
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 13-ին ժամը 10.00-24.00 կդադարեցվի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի` Բ-2 զանգվածի 83, 85, 89, 91, 92, 93, 94, 95, 119, 120, 121, 129-140 շենքերի, Րաֆֆու 17, 19, 21, 23, 25, 27, 29, 31, 33, 35, 37, 39, 41, 43, 45, 47, 49,
Հրանտ Մաթեւոսյանը ցավում էր, որ «շկոլա» ենք կորցնում, իսկ Լեւոն Խեչոյանը՝ գրող-քննադատ երկխոսության համար
Մասնագետի մտորումները Նախկինում գրաքննադատությունը գրականության «օրենսդիր» էր եւ գրաքննադատը մեծ հեղինակություն էր վայելում, խոսքն էլ արժեք ուներ, ինչը չենք կարող ասել այսօրվա մասին: Այս կապակցությամբ, «Առավոտի» հետ զրույցում գրականագետ, գրաքննադատ Արքմենիկ Նիկողոսյանն ասաց. «Հատկապես անկախության շրջանում գրող-քննադատ հարաբերումի մակարդակը վերածվեց շուկայականի ու Հրանտ Մաթեւոսյանի՝ 1990-ականների սկզբին արտահայտած տագնապը գնալով ահագնանում է՝ «երեկվա պետականության պայմաններում առաջացած
Մարզերի բնակիչներն առաջարկում են խրախուսումներ սահմանել աղջիկ երեխաների համար
Գեղարքունիքի մարզի Գետիկ, Վահան, Դպրաբակ համայնքներում վեց ամիս շարունակ անցկացվում է «Իմացի՛ր և տուր ապրելու հնարավորություն» ծրագիրը: Այն իրականացնում է «Երիտասարդական հանրապետություն» սոցիալական հասարակական կազմակերպությունը` ՀՀ նախագահի դրամաշնորհային ծրագրի շրջանակներում: Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության պաշտոնական տվյալների` նորածինների սեռերի հարաբերակցությունը խախտվել է.այն գերազանցում է սահմանված նորմը 9-ով: Ուստի ծրագրի նպատակն է իրազեկել նշված համայնքներում կանանց
Օդի ջերմաստիճանը 11-12-ին կնվազի 3-4 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա
Առաջիկա 5 օրերի եղանակի կանխատեսում
Հինգ վրաերթ
Հուլիսի 10-ին, ժամը 01.00-ին, «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Բաղրամյան պողոտայի 50/Գ շենքի մոտ վրաերթի է ենթարկել 50-ամյա տղամարդու, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: *** Հուլիսի 9-ին, ժամը 18.00-ի սահմաններում, «ՎԱԶ 2102» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Վաղարշապատի Սպանդարյան-Մամիկոնյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 5-ամյա տղայի և նրան տեղափոխել հիվանդանոց: Կատարվում է քննություն:
Ծառը իր նշանավոր զավակների բարի արդյունքով
«Լավ ծառը չի կարող վատ պտուղ տալ, ոչ էլ վատ ծառը՝ լավ պտուղ…»: Մատթեոսի Ավետարան, գլուխ 7:18: «Երանելի երկիր… Սպիտակ» ժողովածուն ճանաչեցնում է Սպիտակի շրջանի թե բնության, թե ծիսական- տոնական ավանդներին, թե խոհանոցին, թե տնտեսությանը, թե արհեստներին ու մշակույթին: Շրջանի 200 տարիների պատմությունն է այստեղ, 21 գյուղերի տաղանդավոր մարդկանց կենսագրականները, նրանց գործերի եւ օրինակելի հաղթանակների
Էլեկտրաէներգիայի սակագնի սուբսիդավորում. ում հաշվին եւ ինչու. «Ազգ»
Համընդհանուր սուբսիդավորման շնորհիվ, էլեկտրաէներգիայի դիմաց նախկին սակագնով են վճարելու եւ Գագիկ Ծառուկյանի շքեղ «Մուլտի գրանդ» հյուրանոցն ու ցեմենտի գործարանը, եւ Սամվել Ալեքսանյանի «Երեւան սիթի» սուպերմարկետների ցանցը, եւ բազմաթիվ մեծ ու փոքր հյուրանոցներ, ռեստորաններ, առեւտրի կենտրոններ, արտադրություններ:
Ֆիլոքսերիայով վարակված խաղողի տնկիները սահմանից հետ են ուղարկել
Ֆրանսիայի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն ներմուծվող խաղողի արմատակալների (տնկիների) մեկ խմբաքանակ` 6000 հատ, սահմանից հետ է ուղարկվել: ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից սահմանային հսկողության շրջանակներում կատարված նմուշառման և լաբորատոր փորձաքննության արդյունքում պարզվել է, որ արմատակալները վարակված են ֆիլոքսերայով, տնկիների վրա միաժամանակ հայտնաբերվել են տզեր, թրիփսներ և երկու տարբեր տեսակի նեմատոդներ: Նշենք, որ ուղեկցող փաստաթղթերում
Միանգամից երեք հայաստանցիներ հավակնում են «Բաթումի գավաթին»
Վրաստանում ընթացող շախմատի «Բաթումի գավաթ 2015»-ի խաղարկության եզրափակիչ տուրից առաջ ուժեղագույնների խմբում ինը շախմատիստներ վաստակել են 5,5-ական միավոր եւ գլխավորում են մրցաշարային աղյուսակը: Առաջատարների այս խմբում ամենից շատ ներկայացուցիչ՝ երեք հոգի, ունի Հայաստանը: Նրանք են. միջազգային վարպետ Արման Միքայելյան, գրոսմայստեր Հովիկ Հայրապետյան եւ Արտավազդ Հայրապետյան: Այսօր կորոշվեն հաղթողն ու մրցանակակիրները: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Սահմանափակել են հավաքների ազատության իրավունքը և վիրավորել արժանապատվությունը
2015թ.-ի հուլիսի 8-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հանցագործության մասին հաղորդում է ուղարկել ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ Ելենա Օվսյաննիկովայի հանդեպ ՀՀ ոստիկանության աշխատակիցների գործողությունների հիման վրա քրեական գործ հարուցելու պահանջով: Ելենա Օվսյաննիկովան 2015թ.-ի հունիսի 23-24-ին մասնակցել է էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ կազմակերպված ցույցին, ոստիկանության շղթայի ետևից դուրս է եկել ՀՀ ոստիկանապետի տեղակալ Հունան Պողոսյանը և պահանջել է
Եթե Ազատ Արշակյանին անհատապես հրավիրեն`սիրով կմասնակցի
Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարի երկու ուղերձներն, ըստ նախկին քաղբանտարկյալի
Ո՞ր երկրներից են կատարվել Հայաստան ամենախոշոր ներդրումները. «Ազգ»
ԵՄ պաշտոնյաների հայտարարությունները, թե Հայաստանում Եվրոմիությունը ամենախոշոր ներդրումներ կատարողն է, մեղմ ասած, չի համապատասխանում իրականությանը:
Կարելի է նաեւ շարժական կարմիր գծեր կիրառել. «Չորրորդ իշխանություն»
Երեկ ճանապարհային ոստիկանությունը տեղեկացրել է, որ Վարդավառի տոնի հետ կապված՝ հուլիսի 12-ին Երեւանից դուրս եկող ճանապարհներին ուժեղացված հսկողության է իրականացվելու, եւ կիրառվելու են շարժական լուսանկարահանող-արագաչափ սարքեր։ «ՉԻ» – Փաստորեն, եթե հայ ժողովուրդը քարից հաց քամող ժողովուրդ է, ճանապարհային ոստիկանությունն էլ ջրից հաց քամող է եւ որոշել է վարդավառի օրը հավելյալ եկամուտներ ստանալ: Գաղափարն, իհարկե, վատր


















































